Թեմաներ
Չորեքշաբթի 06 / 03 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

06/02/2020   23:56 Ռուսաստանն ու Թուրքիան համատեղ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ կմշակեն 06/02/2020   23:38 Պարոն վարչապետ, հասկացանք, բոլորը մեղավոր են, դուք` ոչ. Դավիթ Խաժակյան 06/02/2020   23:23 Ուժեղացված ստուգայցեր Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում 06/02/2020   22:49 Կամ ճիշտ էին նրանք, ովքեր չէին հավատում վարչապետին, կամ վարչապետը դրսևորում է ծայրահեղ անպատասխանատվություն. Իշխանյան 06/02/2020   22:24 ԱՄՆ-ում բողոքի ակցիաների ժամանակ կրակոցներից հետո լրագրողները վերքեր են ցույց տվել 06/02/2020   22:08 ՀՀ-ում գրանցված ավիաընկերությունները շարունակելու են չվերթեր իրականացնել դեպի այլ պետություններ. Քաղավիացիայի կոմիտե 06/02/2020   21:52 «Մեդիա պաշտպան»-ը կոչ է անում թեստավորել վարչապետի հետ շփում ունեցած բոլոր լրագրողներին 06/02/2020   21:30 Ահա թե ովքեր եւ ինչպես են ապահովում ռեկորդային թվեր Հայաստանի համար. Նիկոլ Փաշինյան 06/02/2020   20:49 Ազգային ժողովը՝ մասնավորապես քաղաքական մեծամասնությունը, պետք է գիտակցի անձնական պատասխանատվությունը ստեղծված իրավիճակում. Իշխան Սաղաթելյան 06/02/2020   20:23 Արարատ Միրզոյանն, ընտանյոք հանդերձ, կորոնավիրուսի թեստ են հանձնել. պատասխանները բացասական են 06/02/2020   20:06 Տեսչական մարմինների ստուգումներ. Ամփոփ 06/02/2020   19:56 Խելոք գյուղացի ենք՝ ի՞նչ եք ուզում, գնանք կախե՞նք մեզի. հիմա ասեմ՝ թել տվեք, կասեք՝ թել չկա 06/02/2020   19:52 Դժգոհ չենք լինի, եթե այս տարի ներքին զբոսաշրջությունը 150 տոկոս աճ ունենա. Փաշինյան 06/02/2020   19:45 Կորոնավիրուսով վարակակիրներից մեկը 50 օրից ավել միացված է արհեստական օդափոխման սարքին 06/02/2020   19:41 Պետք է հետևենք հակահամաճարակային կանոններին ամենակոշտ և չոր ձևով. Նիկոլ Փաշինյան 06/02/2020   19:26 Մարտ ամսի համեմատ մայիսին կորոնավիրուսի դեպքերը 13 անգամ աճել են. Վանյան 06/02/2020   19:22 Սամվել Ուզունյանի վերաբերյալ քրեական գործի վարույթը կասեցվել է 06/02/2020   19:13 Վաղարշապատի համայնքապետարանում պաշտոնատար անձանց կողմից առերևույթ թույլ տրված չարաշահումների և խախտումների գործից անջատված մասն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն 06/02/2020   19:08 Ոչինչ չի արվել. չհամարձակվեք նորից նախկինների վրա գցել. Հակոբ Ճաղարյան 06/02/2020   19:05 Հրաչյա Հակոբյանի մոտ կորոնավիրուս չի հաստատվել 06/02/2020   19:01 ԱԱԾ-ը պարզել է հունիսի 1-ին տոնական միջոցառում կազմակերպած անձանց 06/02/2020   18:55 Այս պահին փորձում ենք ստանալ գույքի վրա կալանք դնելու վերաբերյալ դատավարարական ակտերը՝ օրենքով սահմանված եղանակով դրանք բողոքարկելու համար. Պողոսյան 06/02/2020   18:50 Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 06/02/2020   18:42 Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայում երեք աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել, 50-60 կոնտակտավոր թեստավորվել է 06/02/2020   18:29 Ոստիկանի սպանության գործով նախաքննության ավարտ է հայտարարվել 06/02/2020   18:22 Իջևանի ոստիկանները հայտնաբերել են տերմինալը գողացած տղամարդկանց․ նրանք ձերբակալվել են 06/02/2020   18:17 Շարունակվում են ՍԱՏՄ անակնկալ ստուգայցերը. Երևանի Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջաններն են դիտակետում. հանրապետության տարածքում եղել են կասեցումներ 06/02/2020   18:13 Արցախը ևս մեկ անգամ ապացուցեց, որ երկիր է, որտեղ մարդիկ պետականորեն են մտածում և գործում. նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Արցախի ԱԺ նախագահին 06/02/2020   18:11 Հրայր Թովմասյանի և Նորայր Փանոսյանի գործով դատական նիստը հետաձգելու մասին միջնորդություն է ներկայացվել 06/02/2020   18:02 ԱՆ-ն դիմել է իրավապահներին՝ պարզելու ինչպես են հրապարակվել կորոնավիրուսից մահացածների տվյալները 06/02/2020   17:57 Հայաստանի ավիաընկերություններին արգելվեց թռչել Եվրոպա 06/02/2020   17:52 Երևան քաղաքի 31-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ համաքաղաքացուն ծանր վնաս պատճառելու կասկածանքով 06/02/2020   17:45 «Արմավիր» ՔԿՀ-ի նախկին պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու դեպքի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է 06/02/2020   17:36 Կորոնավիրուսով վարակված աշխատակիցը միայն Փաշինյանին է սպասարկել. Վարչապետի խոսնակ 06/02/2020   17:24 Իմ քայլ»-ի պատգամավորներն առաջարկում են միջնորդությունները դատարան ուղարկել էլեկտրոնային եղանակով 06/02/2020   17:11 Ադրբեջանի ղեկավարությունը հասկացել է, որ Հայաստանի իշխանությունը չափազանց է ներգրավված ներքաղաքական խնդիրներում. Հրանտ Մելիք-Շահնազարյան 06/02/2020   17:07 Մենք շարժվում ենք դեպի աղետ անշարժ գույքի շուկայում և տնտեսական դեպրեսիայի ուժգնացման. Արմեն Գևորգյան 06/02/2020   16:58 Առողջապահական քաոսի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է. Շարմազանով 06/02/2020   16:41 Երևանում 5.6 կգ քաշով երեխա է ծնվել 06/02/2020   16:34 Ֆեյսբուքում տեղադրել են կորոնավիրուսից մահացածների անունները 06/02/2020   16:17 Մենք բացառում ենք երեխաների կրկնակի հարցաքննությունը. Սոնա Ղազարյան 06/02/2020   16:08 Կալանավորված քաջարանցիներից մեկն ունի երկու մանկահասակ երեխա, որոնցից մեկը՝ գանգոսկրի ճողվածքով. Երեխան մնացել է առանց բուժման 06/02/2020   15:59 ՀՀ ԶՈւ ԳՇ պետն այցելել է զորամաս 06/02/2020   15:54 Ռուբեն Մխիթարյան. Հայտարարեք խիստ կարանտին 06/02/2020   15:44 Ռուբեն Սարգսյանը նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ 06/02/2020   15:31 Տիգրան Աթանեսյանը ճանաչվել է տուժող՝ իր ընտանիքի անդամների նկատմամբ ոտնձգության գործով 06/02/2020   15:30 Շրջակա միջավայրի նախարարությունը կլուծարվի՞ 06/02/2020   15:23 Վարչապետը հանձնարարել է խստագույնս վերահսկել պարետատան սահմանած կանոնների պահպանումը և զանգվածային միջոցառումների կազմակերպումը 06/02/2020   15:13 Ոստիկանության գործողությունները եղել են ոչ իրավաչափ. Կարեն Ղազարյան 06/02/2020   14:10 Կոմիտասի պողոտա-Գրիբոյեդովի փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
06/01/2020   15:11 Ո՞վ է վարչապետին վարակած «ջուր բերողը» 06/01/2020   20:25 Հրապարակվել են տեղեկություններ, որոնք, մեղմ ասած, կասկածելի են դարձնում Փաշինյանի իշխանության լեգիտիմությունը. Դավիթ Ջամալյան 06/02/2020   17:36 Կորոնավիրուսով վարակված աշխատակիցը միայն Փաշինյանին է սպասարկել. Վարչապետի խոսնակ 06/02/2020   10:27 Արթուր Դավթյանի շքեղ առանձնատունը․ ուսումնասիրությունները կարող են սկսել հենց դատախազից. «Ժողովուրդ 06/01/2020   20:14 Պարզապես բաժակին ձեռք տալու արդյունքում հնարավոր չէ վարակվել. Ինչպես է Փաշինյանը դարձել վարակակիր՝ պարզաբանում է մասնագետը 06/02/2020   16:08 Կալանավորված քաջարանցիներից մեկն ունի երկու մանկահասակ երեխա, որոնցից մեկը՝ գանգոսկրի ճողվածքով. Երեխան մնացել է առանց բուժման 06/01/2020   20:01 «Օրենքով գող» Արսեն Երևանսկին տեղաշարժվում է կողմնակի անձանց օգնությամբ. նրան ՔԿՀ-ում բժիշկներ են այցելել 06/02/2020   00:04 Պատրաստվում ենք այս hինգշաբթի կոտրել Covid-19-ի մասին ամենատարածված միֆերը. ԵՊԲՀ ռեկտոր 06/02/2020   17:57 Հայաստանի ավիաընկերություններին արգելվեց թռչել Եվրոպա 06/02/2020   16:34 Ֆեյսբուքում տեղադրել են կորոնավիրուսից մահացածների անունները 06/01/2020   21:52 ԱՀԿ-ն մահացու հիվանդության նոր բռնկում է արձանագրել 06/01/2020   13:13 Միքայել Մինասյանի տեսանյութն ուղարկվել է ԱԱԾ՝ դրանում նշվող հանգամանքները ստուգելու հանձնարարությամբ 06/02/2020   15:30 Շրջակա միջավայրի նախարարությունը կլուծարվի՞ 06/02/2020   10:53 Հայաստանում կորոնավիրուսի 517 նոր դեպք է գրանցվել. 19 մարդ մահացել է 06/01/2020   21:27 Փաշինյանը կարող է հպարտանալ իր ամբողջ կյանքում, ասելով, որ ինքը Հայաստանի պատմության մեջ եղել է ամենաանլուրջ, ցինիկ և անպատասխանատու վարչապետը. Ղազինյան 06/02/2020   11:15 Կորոնավիրուսից մահացած 19 քաղաքացիներից ամենաերիտասարդը 50-ամյա կին է 06/02/2020   18:02 ԱՆ-ն դիմել է իրավապահներին՝ պարզելու ինչպես են հրապարակվել կորոնավիրուսից մահացածների տվյալները 06/02/2020   13:57 «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից տեղափոխվել է 11 կալանավորված անձ 06/01/2020   16:23 Հատուկ հանդերձանքով բժիշկները՝ ԱԺ-ում. Աշխատակիցների շրջանում կատարվել է թեստավորում 06/01/2020   11:39 Ինձ փոխանցում են, որ անասթեզիոլոգ-ռեանիմատոլոգները պատրաստ են ներգրավվել COVID-19-ի դեմ պայքարում. Փաշինյան

Հայկ Ալումյան. Քրեական դատավարության նոր օրենսգրքով դատարանին ավելի մեծ դերակատարություն է վերապահված 03/07/2014   12:40  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ

ՀՀ քրեական դատարավարության նոր օրենսգրքի շուրջ մանրամասն քննարկումներ են ընթանում ՀՀ Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի հանձնաժողովում: Նախագիծը ներկայումս ըստ ամենայնի վերջնական շտկումների փուլում է: «Փաստինֆո»-ի թղթակցի զրույցը փաստաբան Հայկ Ալումյանի հետ է, ով նաև ընդգրկվել է  նոր օրենսգրքի   մեկնաբանությունները  պատրաստող խմբում:

- Ձեր գնահատմամբ, ինչպիսի՞ն է  օրենսգրքի նախագիծն ընդհանուր առմամբ և ինչպիսի՞ն կլինի այն գործնականում, կիրառության մեջ:

- Քրեական դատավարության նոր օրենսգրքով արմատական փոփոխություններ են նախատեսված,  դատարանին ավելի մեծ  դերակատարություն  է վերապահված: Ապացույցների հավաքման, հետազոտման, ստուգման առումով մինչդատական վարույթի վրա դրված բեռը նվազում է,  ավելանում է դատարանների բեռը:

Նորամուծությունները շատ են, օրենսգիրքն, ինչպես նշեցի, արմատապես նոր կարգավորումներ է նախատեսում և  հենց այդ պատճառով հիմա դժվար է կանխատեսել  դրանց առավելություններն  ու թերությունները գործողության մեջ: Եթե գործող Քրեական դատավարության օրենսգրքում ինչ-ինչ փոփոխություններ  կատարելիս մենք կարողանում ենք     կանխատեսել, թե  գործողության մեջ  ինչ բացասական ու դրական կողմեր կունենա,  այս դեպքում մենք հավանաբար  չենք կարող քիչ,  թե շատ ստույգ կանխատեսել:

Ընդհանուր առմամբ, գաղափարը լավն է,  կան շատ լավ, նոր,   շատ դրական նորամուծություններ, որոնք ըստ էության մեր համար են նորամուծություն,  բայց  աշխարհում դրանք վաղուց արդեն կիրառվում են:  Շատ լավ կանոնակարգումներ կան՝ կապված   խափանման միջոցների հետ, կա դրույթ, որով թույլատրվում է ոչ միայն մեկ խափանման միջոց կիրառել, այլ  մի քանիսը,  ինչը  հնարավորություն է տալիս ավելի վստահ լինել, որ   անձը չի թաքնվի վարույթ իրականացնող մարմնից, չի փորձի ազդեցություն գործադրել  վարույթին մասնակցող անձանց վրա,  չի փորձի խոչընդոտել քննությանը կամ նոր հանցանք կատարել, այն, ինչը,  որ հիմա արվում է կալանքի միջոցով՝   նախաքննության ընթացքում, դեռևս մեղավոր չճանաչված անձին կալանավորում են, որպեսզի  նա չթաքնվի, նոր հանցանք չկատարի,  չխոչընդոտի գործի քննությանը: Դա  հանգեցնում է նրան, որ անձը՝ դեռևս մեղավոր չճանաչված հասարակության աչքում   համարյա թե մեղավոր է, համարյա թե հանցագործ է: Այս նոր խափանման միջոցների առկայությունը  և դրանից մի քանիսի   միաժամանակյա կիրառության հնարավորությունը  նախաքննության և դատարանում գործի քննության ընթացքում  հավանաբար կնվազեցնեն  կալանավորումների տոկոսը, ինչը դրական է:

Փաստաբանների տեսանկյունից, նախագծում կան նաև վիճահարույց դրույթներ, որոնք մտահոգությունների ու մտավախությունների տեղիք են տալիս:

- Փաստաբանների տեսանկյունից առավել կասկածելի են թվում մեղադրյալի   ցուցմունքների դեպոնացման գաղափարը և նաև այն դրույթը, որ անձի նկատմամբ առաջին անգամ կալանավորում ընտրելիս բավարար է, որպեսզի մատնանշվի, որ նա  մեղադրվում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ, առաջին մեկ ամսում նրան կալանքի տակ պահելու համար լրացուցիչ  հիմնավորումներ  չեն  պահանջվում:  Այս դեպքում չի հասկացվում, թե դատարանի դերն ինչումն է,   եթե մեղադրանքն առաջադրվեց, ապա միանգամից  կարելի է առանց դատարանի  էլ դա անել: Տպավորությունն այնպիսին  է,  որ առաջին անգամ կալանավորում ընտրելիս դատարանն  ընդամենը կնիք դնող է:  Այդպիսի մտավախություններ կան:  Նորից պետք է նշեմ, որ օրենսգիրքը պետք է աշխատի, որպեսզի հասկանանք այդ մտավախություններն արդարացված են, թե՞ ոչ:
Խոցելի է նաև   ցուցմունքների դեպոնացման գաղափարը՝  օրենսգրքի տրամաբանությամբ,  եթե մինչդատական վարույթում   դատարանի ներկայությամբ է այդ ցուցմունքը տրվել,   ապա  դա բացառում է, որ այն  տրվել է ճնշման,  որևէ այլ անօրինական ազդեցության տակ:

Դիտարկենք այն կոնկրետ գործի տեսանյունից՝   Միշա Հարությունյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոդատարանի  հայտնի վճռով     արձանագրվել, իսկ  մինչ այդ  մեր դատարաններն էին արձանագրել,  որ  ռազմական ոստիկանությունում    հարթաշուրթով եղունգները սեղմելու միջոցով  են ցուցմունքներ վերցվել՝   հարթաշուրթի գործադրմամբ   զինվորներին ստիպել են  Միշա Հարությունյանի դեմ,  իսկ Միշա Հարությունյանին՝ իր դեմ ցուցմունքներ տալ:   Եթե այդ ցուցմունքները  դատարանում տրվեին գուցե դատարանը նկատե՞ր, որ այդ ճնշումները, բռնությունները եղել են,  և   գուցե այդ ցուցմունքները այդպես էլ չվերցվեի՞ն, եթե դա լիներ դատարանում:
Բայց չէ՞ որ  Միշա Հարությունյանն այդ ցուցմունքներից հետո  տարվել է դատարան,  դատարանն է  իրեն կալանավորել,  ինչպե՞ս չեն նկատել, ինչպե՞ս  հաշվի չեն առել: Այսինքն՝ բացառված չէ, որ  դատարանն, այնուամենայնիվ,  հաշվի չառնի,  չտեսնի, չտեսնելուն տա:  Այսինքն՝ դատարանը մեզ համար երաշխիք չէ առայժմ, այս պահին:

Բացի այդ, շատ ժամանակ մեղադրյալներն անգամ  դատավորին դատախազից չեն էլ տարբերում: Մեղադրյալները շատ դեպքերում,   երբ շփվում են, նոր սկսում են տարբերել՝ դատավոր է,  մինչ այդ չեն էլ տարբերում՝   դատավոր է, դատախազ է,  քննիչ է, ով էր այդ մարդն, ինչ էր ուզում,  տարբերություն չկա:  Եվ  դա նաև մեծապես  գալիս է քրեական գործեր քննող դատավորների ով լինելուց, մենք այսօր ունենք քրեական գործեր քննող բավականին շատ դատավորներ,  ովքեր տասնամյակներ շարունակ քրեական  գործեր են քննում,  սակայն մի մարդ չեն արդարացնում:  Ու դուք պատկերացնում եք, որ այդ մարդու մոտ կարող է բերեն մի  մեղադրյալի՝   ցուցմունք դեպոնացնելու,  դատավորը զգա, որ թեև խոշտանգումների տեսանելի հետքեր չկան, բայց   մեղադրյալի հետ մի    բան այն չէ,   ու փորձի խորանալ, պարզել, թե արդյոք ցուցմունքները կամովին են տրվում,  արդյոք ճնշում չի եղել:  Իհարկե, չի էլ խորանալու այդ տեսակ դատավորը:  Ճիշտ է,  մենք  ուրիշ դատավորներ էլ ունենք,  բարեբախտաբար, նրանք էլ քիչ չեն,  բայց նաև ունենք այն դատավորներին, ովքեր կնքում են մեղադրական եզրակացություններն ու  կայացնում մեղադրական դատավճիռներ: Նրանց համար ինչ տարբերություն:  Գուցե գաղափարն ինքնին լավ գաղափար է,  բայց հիմա դժվար է ասել, թե գոյություն ունեցող համակարգի պայմաններում  այդ գաղափարն իրեն ինչպես կդրսևորի:   Կապրենք՝ կտեսնենք:  Եթե ինչ-որ դրույթներ  գործողության մեջ  ակնհայտորեն ցույց կտան իրենց թերություններն, ապա հավանաբար օրենսդիրը կաշխատի  արագ  դրանք շտկել,  եթե  օրենսդիրը չի աշխատի՝    ապա հավանաբար մենք՝  փաստաբաններով,   որոշ թերություններ Սահմանադրական դատարանում կվիճարկենք:

- Ըստ նոր կարգավորումների, մեղադրյալն այլևս իրավունք չունի սուտ խոսել:

- Առաջին հայացքից՝ դա  շատ վատ դրույ թ է,  և մեղադրյալի իրավունքները ոտնահարում է, չէ՞: Բայց դա միայն առաջին հայացքից:  Այսօր մենք ի՞նչ  խնդիր ունենք, մեր պաշտպանյալը  տալիս է հիմնավոր ցուցմունքներ՝ հօգուտ իրեն, հիմնավորում,  ապացուցում, մանրամասն բացատրում իր գործողությունները,  որ մեղավոր չէ, և այլն, և այլն, դատավճռում իր ցուցմունքներից մենք տեսնում ենք երկու տող և եզրահանգում՝ ամբաստանյալի ցուցմուքները չեն համապատասխանում իրականությանը, քանի որ նա դրանով նպատակ է հետապնդում  ազատվել քրեական պատասխանատվությունից ու պատժից: Դատարանը նաև հավելում է, որ մեղադրյալի սահմանադրական իրավունքն է ցանկացած տեսակի ցուցմունք տալ և վերջ, այսինքն՝ հենց այն, որ նա կարող է ցանկացած՝  սուտ ցուցմունք տալ, արժեզրկում է ոչ միայն իր սուտ, այլև ճիշտ ցուցմունքը, ինչքան էլ որ ինքը ճիշտ ցուցմունք է տալիս, թողնում են  այդ ցուցմունքը մի կողմ:  Այսօր մեղադրյալի ցուցմունքը մնացած ապացույցներին հավասար ապացույց չէ, թեև օրենքով այդպես չպետք է լինի, բայց մեղադրյալի  մյուս ապացույցների համեմատ ստորադաս վիճակում է գտնվում: Եթե կա մեղադրյալի  ցուցմունքում ինչ-որ մի  ուրիշ ապացույց և իրենց  միջև  կա ինչ-որ հակասություն,  մեղադրյալի ցուցմունքը դնում են մի կողմ ու ասում են՝   քանի որ ինքն իրավունք ունի սուտ խոսել, երևի սուտ է խոսում: Թեև օրենքով ամրագրված է, որ ոչ մի ապացույց նախապես հաստատված ապացույցի ուժ չունի և  բոլորը միասին են գնահատվում՝ իրենց համակցության մեջ, բայց մյուս կողմից՝ մեղադրյալի ցուցմունքներին մի տեսակ վերևից են նայում:

Նոր իրավակարգավորումներով, մեղադրյալը իրավունք է ունենալու ընդհանրապես ցուցմունք չտալ  ու դա  չի կարող մեկնաբանվել ի վնաս իրեն կամ եթե ինքը սկսում է ցուցմունք տալ, պարտավոր է ճիշտ ցուցմունք տալ:  Այս դեպքում արդեն չեն կարող ասել, թե մեղադրյալը  նպատակ ունի խուսափել պատժից ու պատասխանատվությունից, պարտավոր են գնահատել, պարտավոր են ապացուցել, որ ինքը սուտ ցուցմունք է տալիս, պարտավոր են հերքել իր ցուցմունքը ու հաշվի առնելով իր ցուցմունքի բոլոր դրույթները, հատ-հատ վերլուծել,  այլ ոչ թե մի նախադասություն գրել ու գցել մի կողմ: Դրանով օրենսգրքի նախագիծն արժեւորել է  մեղադրյալի ցուցմունքը՝ իր արժեքով այն բարձրացվել է ու  հավասարեցվել  վկաների ցուցմունքներին՝ վկաներն էլ պարտավոր են ճիշտ ցուցմունք տալ և սուտ ցուցմունքի համար  ենթակա են քրեական պատասխանատվության:

- Ինչպե՞ս եք գնահատում փաստաբանների լիազորություններին առնչվող նոր օրենսգրքի նախագծի իրավակարգավորումները:

- Ես  էական տարբերություններ չեմ նկատում փաստաբանների լիազորությունների մեջ, միակ բանը, որ հեղափոխական կլիներ փաստաբանների դերի մեջ, լրջորեն կբարելավեր փաստաբանների դերը մինչդատական վարույթում,  եթե մինչդատական վարույթում նույնպես մենք հնարավորություն ունենայինք  գործի նյութերին ծանոթ լինել: Մեզ հասկանալի է  նախաքննության գաղտնիքի հետ կապված  փաստարկը,    բայց նաև հիշեցնում ենք,  որ մինչև գործող օրենսգրքի գործողության մեջ մտնելը, նախորդ Քրեական դատավարության օրենսգիրքը թույլ էր տալիս փաստաբաններին ամբողջ նախաքննության ընթացքում  ծանոթանալու քննիչի կողմից ձեռք բերված բոլոր նյութերին:  Դա հիմա չգիտես ինչու շատերը մոռացել են: Այսօր հնարավոր չէ  ցույց տալ մի դեպք,  որ փաստաբանի այդ իրավունքը չարաշահվել էր,  կամ որևէ ձևով ոչ օրինական ազդեցությունների  առիթ էր տվել: Չկար այդպիսի բան, չի եղել:

Այսինքն՝  եթե մինչդատական վարույթում  փաստաբանի դերը զուտ սիմվոլիկ չէ,  կամ  զուտ նրա համար չէ, որ ինքն ուղղակի իր պաշտպանյալի հարցաքննությունների ժամանակ ներկա գտնվի՝ դրանով  ապահովագրելով, որ նրա վրա ճնշում չլինի, դա էլ, իհարկե, քիչ չէ, բայց վկան  էլ այդ իրավունքն ունի, դա կոնկրետ մեղադրյալի երաշխիքները չեն,  ցանկացած վկա  էլ այդ երաշխիքն ունի՝ փաստաբանի հետ ներկայանալ հարցաքննությանը, ապա պաշտպանին  պետք է տրամադրվեն նյութերը՝  մինչդատական վարույթում:

Եթե մինչդատական վարույթում  նյութերը չեն տրամադրվում,  պաշտպանի  մասնակցությունը այդ փուլում լինում է սիմվոլիկ: Քննիչի հետ մասնագիտական բանավեճ չի ստացվում,  չի ստացվում քննիչին ապացուցել հակառակը, եթե  գիտե  բոլոր նյութերը, իսկ Դուք՝ ոչ, կամ գիտեք միայն Ձեր պաշտպանյալի ցուցմունքներն ու փորձագետի եզրակացությունները: Այնինչ նախաքննական մարմինը պետք է որ շահագրգիռ  կողմերից մեկը լինի, որ ամեասկզբնական փուլից լսի բոլոր հակափաստարկները, չէ՞: Ես չգիտեմ, թե ինչո՞ւ գործող օրենսգրքում պաշտպանները զրկվեցին  նախաքննության ընթացքում ամբողջ նյութերին ծանոթանալու իրավունքից,  և ինչո՞ւ նոր օրենսգրքի  նախագծի հեղինակները չօգտվեցին հնարավորությունից  նորից այդ բացը լրացնել ու նորից նախագծում ամրագրել այդ իրավունքը: Սա լավ առիթ էր մեր իրավունքը վերադարձնելու և  մինչդատական վարույթում էլ  պաշտպանի ու քննիչի ուժերը հավասարակշռելու համար: Դա կլիներ բոլորին ի օգուտ:

 

Հեղինակ` Սոնա Մաշուրյան


Հարակից հրապարակումներ`

09:50 04/03/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՔննիչը՝ օրենքի շրջագծում
12:00 03/03/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՄեղադրյալը սուտ չի խոսի, բայց կօգտվի լռելու իրավունքից
10:40 21/01/2014  |  ՄամուլՔննիչը դատարանի չէր ներկայացրել նույնիսկ մի քանի կարևոր ցուցմունքներ
22:18 14/01/2014  |  ԼՐԱՀՈՍԵրաշխավորվել է փաստաբան Հայկ Ալումյանի «Դատավարական հմտություններ» ուսումնական ձեռնարկը
14:25 13/01/2014  |  Քրեական խրոնիկոն Հայկ Ալումյանի բողոքների քննության գործով դատարանին քննիչը տրամադրեց փաստաթղթերի ցուցակները
14:19 27/12/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾԱրման Թաթոյան. «Առավել ցանկալի է ունենալ լավ Քրեական դատվարություն, քան լավ Քրեական դատավարության օրենսգիրք»
13:00 23/12/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՆ.Բաղդասարյան. Հետ ենք գնալու 1936թ.՝ Վիշինսկու ժամանակները
16:00 17/12/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՆոր Քրեադատավարական օրենսգիրքը, Հրայր Թովմասյանի կանխատեսմամբ, ուժի մեջ կմտնի 2014 թվականի աշնանը
11:12 05/12/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՄելանյա Առուստամյան. Սա արդեն ինկվիզիցիոն դատավարություն է
20:41 25/11/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾԽափանման միջոցի ընտրության հարցը կքննարկվի դռնբաց դատական նիստում` նոր ՔԴՕ-ի ընդունվելուց հետո (Տեսանյութ)

Արխիվ

[]