Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   19:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/25/2024   18:52 Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, պայքարը շարունակվում է 04/25/2024   18:47 Սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց. Վարուժան Գեղամյան 04/25/2024   18:44 Արհեստական ​​ինտելեկտը սովորել է ախտորոշել հազվագյուտ հիվանդություններ 04/25/2024   18:42 Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա 04/25/2024   18:39 «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ» գրությամբ պաստառներ՝ Երևանի տարբեր վարչական շրջաններում 04/25/2024   18:20 Կիրանցի կամրջի մոտ քաղաքացիները սակրավոներով մեքենաներ են փնտրում 04/25/2024   18:15 Ոստիկանների կողմից գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   18:10 Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին 04/25/2024   18:09 Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն 04/25/2024   18:08 Գերմանիայում հայտնի կլինիկայի բժիշկները գործադուլ են հայտարարել 04/25/2024   18:06 Հայ եւ ֆրանսիացի փաստաբանները քննարկել են փաստաբանների իրավունքների պաշտպանությանեւ իրավունքի գերակայության ամրապնդման հիմնախնդիրները 04/25/2024   17:55 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 04/25/2024   17:54 Ալիևը Միշելին հրավիրել է Բաքու 04/25/2024   17:52 Երևան քաղաքի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի 04/25/2024   17:48 Լուկաշենկոն հայտնել է Բելառուսում տասնյակ ռուսական միջուկային զենքերի առկայության մասին 04/25/2024   17:40 Չեմ ուզում, որ Հայաստանն ալ կորցնինք. բողոքի ակցիայի մասնակից 04/25/2024   17:36 Հիվանդանոցից Կիրանց` մարտական տրամադրությամբ. Կրպեյան 04/25/2024   17:31 ՄԻՊ ներկայացուցիչները ԲԿ-ում այցելել են Գառնիկ Դանիելյանին 04/25/2024   17:20 Լարված վիճակ է նաեւ Վահանգնաձորի հատվածում 04/25/2024   17:17 Դատարանը քննարկում է Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցի հարցը՝ ուղիղ 04/25/2024   17:08 Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին 04/25/2024   17:07 Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների շարքը մնում է արդիական. Զախարովա 04/25/2024   17:04 ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչը մերկացրեց Ադրբեջանի կողմից հայության նկատմամբ իրականացվող ռասիստական քաղաքականությունը․ ԳՇՆ միություն 04/25/2024   16:51 Զախարովան մեկնաբանել է ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանից հնչող քննադատությունները 04/25/2024   16:48 «Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին 04/25/2024   16:43 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին 04/25/2024   16:40 Երևանում իրականացվող ակցիաների ընթացքում 30 քաղաքացի է բերման ենթարկվել 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/25/2024   16:33 Արտակ Բեգլարյանն ու Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին են ներկայացրել ադրբեջանական հանցագործությունները 04/25/2024   16:28 Սպասում ենք. Օվերչուկը՝ մայիսին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցության մասին 04/25/2024   16:25 Բռնազավթված Դադիվանքի վանահայրը միացել է Տավուշի շարժմանը 04/25/2024   16:23 Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա 04/25/2024   16:15 Հայաստանը Միացյալ Նահանգներին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացուն 04/25/2024   16:09 Նիկոլ Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել 04/25/2024   15:57 Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով 04/25/2024   15:43 Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին 04/25/2024   15:38 Շատ դրական եմ վերաբերվում Ադրբեջանից գազ ձեռք բերելուն, այնպես չէ, որ հիմա մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ․ Ալեն Սիմոնյան 04/25/2024   15:35 Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   15:27 Ջերմաստիճանը տարվա այս ժամանակահատվածի համար նորմայից վարձր է մոտ 6-10 աստիճանով 04/25/2024   15:27 Ով պատահի, ով դեպի ինտերնետ մուտք ունի, որոշում է ասի «հանձնում են»․ Սիմոնյան 04/25/2024   15:26 ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին 04/25/2024   15:23 Գառնիկ Դանիելյան այս պահին գտնվում է Նոյեմբերյանի հիվանդանոցում, բժիշկներն իրականացնում են անհրաժեշտ հետազոտությունները․ Վարդանյան 04/25/2024   15:04 Կամաց-կամաց են ասում՝ ինչ են տալու, որովհետև եթե միանգամից ասեն, անգամ սրճարաններում վեր ընկած մարդիկ դուրս կգան փողոց. Խաչիկյան 04/25/2024   14:54 2024 թվականի առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ 04/25/2024   14:42 Տավուշի մարզում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է 04/25/2024   14:21 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը 04/25/2024   14:18 Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ

«Բաց երկնքի քաղաքականության միջավայրում չի կարող գործել ազգային փոխադրողի կարգավիճակ ունեցող տեղական փոխադրող, որն ունի բացառիկ իրավունքներ» 02/26/2014   20:05  |  Հարցազրույց

 
Շուրջ 1 տարի է, ինչ հայաստանյան ավիացիայից հեռացել է ազգային միակ փոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը: Այն բանից հետո, որբ ընկերությունն իրեն սնանկ հռչակեց ու դադարեցրեց փոխադրումները, կառավարությունը նախաձեռնեց քաղաքացիական ավիացիայի ոլորտի առողջացման ծրագրին վերաբերող քննարկումներ, Հայաստան հրավիրվեցին աշխարհահռչակ McKinsey & Company ընկերության մասնագետները` մեր երկրում մրցունակ և շարունակական օդային փոխադրումների ապահովման նպատակով ծրագիր մշակելու համար: Իսկ 2013-ի հոկտեմբերին կառավարությունն արդեն ընդունեց ոլորտի զարգացման հայեցակարգը, որի հիմքում դրվեցին միջազգային փորձագետների առաջարկները:
 
Թե ի՞նչ առաջընթաց կա հայաստանյան քաղավիացիայի ոլորտում, և որքանո՞վ է մեր ավիացիան զարգանում միջազգային փորձագետների նախանշած ուղով, փորձեցինք պարզել Ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն  Արման Խաչատուրյանից:
 
-Աժ-ն այս օրերին քննարկում է մեր երկրում փոքր ավիացիայի զարգացման հարցը: Արդյոք սա նշանակու՞մ է, որ մեծ ավիացիայի հարցն այլևս փակված է:
 
-Շատ կցանկանայի, որ այդպես լիներ, բայց դեռ շատ անելիքներ ունենք մեծ ավիացիայի ոլորտում. բավական մեծ օրակարգային խնդիրներ ունենք:
 
-Արտասահմանցի փորձագետների հետ երկար, մանրամասն քննարկումներ ունեցաք անցյալ տարի: Եվ արդեն շուրջ 4 ամիս հայաստանյան ավիացիան շարժվում է նրանց նախանշած ուղով: Արդյոք այս ընթացքում իրոք հետևե՞լ ենք այդ ուղեգծին ու չե՞նք շեղվել դրանից:
 
- Նախ ցանկանում եմ նշել, որ ծրագրավորված աշխատանքներն ամբողջ թափով առաջ են գնում առանց շեղումների` անկախ ՀՀ-ի համար բաց երկնքի քաղաքականության, նրա արդյունավետության, նրա արդյունքների, հետևանքների վերաբերյալ բոլոր շահարկումներից:
 
Այս պարագայում միանգամից հարց է առաջանում. ի՞նչ են ուզում մեր ընդդիմախոսները:
 
Առաջին. մեր ընդդիմախոսներն ուզում են փակ շուկա, մեր ընդդիմախոսներն ուզում են ստեղծել կամ վերահաստատել հայաստանյան շուկայում, այսպես կոչված, ազգային փոխադրողի կարգավիճակ, մոնոպոլիաներ ուղղությունների և հաճախականությունների վրա: Բայց այստեղ մի պարզ հարց է առաջանում. արդյոք մեր հանրությունը ուզու՞մ է կրկնակի ավելի վճարել Երևան-Մոսկվա կամ Երևան-Դուբայ ուղղության համար, թե՝ ոչ: Արդյոք մեր հանրությունն ուզու՞մ է ունենալ թռիչքների սահմանափակ աշխարհագրություն կամ օգտագործել մեր հարևան Վրաստանը՝ օդային փոխադրումների նպատակով: Վստահ եմ, որ՝ ոչ:
 
Երկրորդ. մեր ընդդիմախոսները նաև մեզ քննադատում են, որ բաց երկնքի քաղաքականությամբ ի չիք են դառնում տեղական կայուն ընկերությունների ի հայտ գալը, որոնք կարող են մատուցել շարունակական և կենսունակ ծառայություններ: Բայց մենք արդեն ունենք շատ լավ օրինակ, երբ երկնքի ազատականացման սկզբունքի արդյունքում ստեղծվեց տեղական ըկերությունը, որն, հուրախություն մեզ բոլորիս, արդեն իսկ ակտիվ գործունեություն է ծավալում: Եվ նորից փորձել վերադառնալ հին տաշտակին ու մեր ազգաբնակչությանը, նորից փորձել առաջարկել բարձր գներ, սահմանափակված հաճախականություններ, սահմանափակ քանակությամբ թռիչքներ, կարծում եմ` ընդունելի չէ՝ ընդհանուր տնտեսության զարգացման և հանրային շահի տեսանկյունից:
 
Ակնհայտորեն դա կարող է նպաստել որոշակի խմբի շահերի խթանմանն ու առաջմղմանը, բայց սա ոչ մի ընդհանուր եզր չունի հանրային շահի հետ, առավել ևս` տրամագծորեն հակառակ է հանրային շահին: 
Մասնավորապես, բաց երկնքի քաղաքականության շնորհիվ ոչ միայն երկինքն է ազատականացվում, այլև այդ ազատականացման արդյունքում կան կոնկրետ և չափելի արդյունքներ: Գնահատված է, օրինակ, որ բաց երկնքի հաջող իրականացման դեպքում էականորեն կնվազեն ուղևորափոխադրումների գները, կընդլայնվի թռիչքների աշխարհագրությունը, կստեղծվեն 20 000 նոր աշխատատեղեր, համախառն ազգային արդյունքը տարեկան կաճի մոտ 3-400 մլն դոլարով, կաճեն զբոսաշրջային հոսքերը` մեր երկիրն ավելի հասանելի դարձնելով զբոսաշրջիկների համար, կնվազեն բեռափոխադրումների սակագները` նպաստելով արտահանման խթանմանը և այլն:
 
-Բայց արդյոք հայկական փոխադրողներն ի վիճակի՞ են դիմակայել արտասահմանյան կայացած ընկերությունների հետ մրցակցությանը: Մտավախություն չկա՞, որ նրանք ընդհանրապես կդադարեն գործել:
 
- Առաջին` բաց երկնքի քաղաքականությունը ենթադրում է, որ գործելու են նմանատիպ խաղի կանոններ և հավասար մրցակցային պայմաններ՝ ինչպես տեղական, այպես էլ արտասահմանյան ընկերությունների համար: Բաց երկնքի քաղաքականության միջավայրում չի կարող գործել ազգային փոխադրողի կարգավիճակ ունեցող տեղական փոխադրող, որն ունի բացառիկ իրավունքներ:
 
Երկրորդ` ազգային փոխադրողի կարգավիճակը ենթադրում է բացառիկ իրավունքներ և պետական աջակցություն` թելադրելու ոչ շուկայական գնային քաղաքականություն, թռիչքների աշխարհագրություն, հաճախականություններ և այլն: Այլ գործոնների հետ համատեղ, արդյունքում ազգային փոխադրողի կարգավիճակը ենթադրում է անհամաչափ բարձր գներ մեր ազգաբնակաչության համար, ինչին արդեն ականատես եղել ենք: Սակայն տնտեսագիտական տրամաբանությունը ենթադրում է, որ մեր ազգաբնակչության համար շատ բարձր գների հաշվին ազգային փոխադրողի ստեղծման գաղափարը, մեղմ ասած, կենսունակ չէ: 
 
Երրորդ` ինչպես արդեն տեսել ենք, ազգային փոխադրողի կարգավիճակի և տեղական ընկերությունների կենսունակության միջև գործել է հակադարձ համեմատական կապ: Այսինքն՝ ազգային փոխադրողի կարգավիճակը չի նպաստել ընկերությունների կենսունակության աճին, այլ բերել է նրանց սնանկացմանը: 
 
Չորրորդ` կապել ազգային փոխադրողի կարգավիճակի գաղափարը ազգային անվտանգության ապահովման համատեքստի հետ, և դրա համար ուղղակիորեն կամ անուղղակիորեն պարտադրել մեր ազգաբնակչությանը անհավանական բարձ գներ՝ ընդունելի չէ: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ ոչ մի տրամաբանական կապ չկա քաղաքացիական նպատակներով իրականացվող ավիափոխադրումների, ազգային փոխադրողի և ազգային անվտանգության միջև: Առավել ևս, որ պետությունների կողմից ջերմոցային պայմաններում գործող ազգային փոխադրողները ժամանակի ընթացքում սնանկացել են` ստեղծելով ազգային շահի վտանգ: 
 
Հինգերորդ` բարձր սակագները սահմանափակում են մեր երկիր զբոսաշրջային հոսքերը, արտաքին առևտրի դիվերսիֆիկացիան, ներդրումների հոսքերը և այլն` դրանով իսկ խոչընդոտելով երկրի տնտեսության ընդհանուր զարգացումը և աշխատատեղերի ստեղծումը:
 
Եվ ահա վերոնշյալ հանգամանքների համակցության համատեքստում, ակնհայտ է, որ բաց երկնքի քաղաքականությունն այլընտրանք չունի, իսկ համապատասխան գործարար միջավայրը պետք է լինի բաց, թափանցիկ, հավասար և կանխատեսելի՝ բոլոր ընկերությունների համար:
 
-«Արմավիայի» սնանկացումից հետո սկիզբ առած քննարկումների ընթացքում առաջ էր քաշվում այն թեզը, որ Հայաստանին, այնուամենայնիվ, ազգային փոխադրող պետք է, բայց ոչ թե մեկը, ինչպես նախկինում էր, այլ՝ երեքը:
 
- «Արմավիայի»  սնանկության հաստատումից հետո քննարկվել են մի քանի մոտեցումներ, այդ թվում` երեք ավիափոխադրողների գաղափարը: Քննարկումների արդյունքում որոշվեց, որ մեր երկրին անհրաժեշտ է իրականացնել համարփակ վարժություն` հասկանալու տնտեսական զարգացման, հանրային քաղաքականության վարման, հանրային շահի, օգտագործվող գործիքակազմի տեսանկյուններից արդյոք մեր երկիրը ի՞նչ քաղաքականությամբ պիտի վարի օդայի տարածքի, դրա  կառավարման սկզբունքների և քաղաքացիական ավիացիայի զարգացման կապակցությամբ:
 
-Այսինքն՝ ազգային փոխադրողների մասին այս խոսակցությունը կարող ենք փակված համարել:
 
- Կառավարության՝ 2013 թ. հոկտեմբերի 23-ի որոշմամբ՝ ընդունվել է McKinsey & Company-ի կողմից կազմված ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը, որի մեջ հստակ նշված է, որ Հայաստանում պետք է լինի ազատականացված ռեժիմ:
 
- Մինչ Հայաստանի ՄՄ-ն անդամակցության գործընթացի մեկնարկը հայտարարվում էր Եվրամիության հետ ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագիր ստորագրելու մասին: Նոր իրավիճակում արդյոք այս համաձայնագիրը վտանգված չէ՞:
 
- Մաքսային միությունը, որպես ինստիտուցիոնալ կառուցվածք, իրենից ներկայացնում է առևտրի ռեժիմի կարգավորման ինստիտուցիոնալիզացիա, որտեղ կարգավորվում են միության անդամների հարաբերությունները կամ գործառույթները և կամ քաղաքականությունները արտաքին առևտրի վարման գործընթացում երրորդ երկրների նկատմամբ, և միևնույն ժամանակ վերցվում են բոլոր առևտրային սահմանափակումները Մաքսային միության անդման երկրների միջև: Այսինքն՝ Մաքսային միությունը հանդիսանում է առևտրային քաղաքականության գործիք:
 
Բաց երկնքի քաղաքականությունն իրենից ներկայացնում է գործարար միջավայրի քաղաքականության գործիք: Կարծում եմ, որ ոչ մի հակասություն չկա առևտրային ռեժիմի և բիզնես միջավայրի միջև, առավել ևս` դրանք իրար փոխլրացնում են:
 
Հետևաբար, ինչպես ՄՄ երկրների հետ առևտրի համատեքստում, այնպես էլ երրորդ երկրների հետ օդային ճանապարհով ներկրումը և արտահանումը կդառնա ավելի էժան և կխթանվեն առևտրային հոսքերը:
 
-Գների անկում, մրցակցություն, անվտանգություն՝ քաղաքացիական ավիացիայի զարգացման համար նախանշված երեք կարևոր այս բաղադրիչներից առաջին երկուսին դուք հանգամանալից անդրադարձաք, անվտանգության մասով էլ որոշակի տեսակետ նշեցիք, այնուամենայնիվ, կուզեի ավելի հստակ հարցնել` որքանո՞վ բաց երկնքի քաղաքականությունն ու ազգային փոխադրողի բացակայությունը կապահովեն մեր երկրի անվտանգությունը:
 
-Մեր ընդդիմախոսները մեզ քննադատում են նաև, որ ազգային փոխադրողի կարգավիճակով ընկերություն ունենալն անհրաժեշտ և բավարար պայման է հանդիսանում՝ ազգային անվտանգության խնդիրները լուծելու համար: Մենք պնդում ենք, որ դա ոչ անհրաժեշտ և ոչ էլ բավարար պայման է:
 
Եթե մենք խոսում ենք քաղավիացիայի մասին, ուրեմն խոսում ենք քաղաքացիական նպատակով մարդկանց, ուղևորների կամ բեռների հոսքի, տեղափոխման մասին: Մենք չենք խոսում ռազմական ավիացիայի մասին: Մենք խոսում ենք բացառապես քաղաքացիական նպատակով շահագործվող ինքնաթիռների մասին: 
 
Երկրների միջև ավիացիոն փոխադրումների դաշտը կարգավորվում է միջկառավարական համաձայնագրերով, որով երկրները բացում են իրենց օդային տարածքը մեկը մյուսի առաջ. այդ շրջանակներում հստակ ամրագրված է, թե ինչ փոխադրումներ պիտի արվեն:
 
Բացի այդ, նախատեսվում է ստեղծել պետական-մասնավոր համագործակցությամբ, առավելապես մասնավոր հատվածի ներդրմամբ 25 մլն դոլարի խթանման ֆոնդ: Ի լրումն արտաքին թիրախային շուկաներում մեր երկրի խթանման գործառույթի, ֆոնդի նպատակներից մեկը նաև հանդիսանում է այն, որ ճգնաժամային իրավիճակներում հնարավորություն ստեղծվի` վճարելու այն ընկերություններին, որոնք կիրականացնեն ավիափոխադրումներ դեպի Հայաստան: Ամբողջ աշխարհում կան մի քանի տասնյակ ընկերություններ, որոնք, իհարկե, վճարի դիմաց կիրականացնեն տարբեր ուղղություններով թռիչքներ:
 
-Այսինքն՝ մեր օդային սահմանն այնուամենայնիվ չի՞ փակվի:
 
-Չի փակվի, իհարկե, չի փակվի, դա ընդամենը շահարկում է, հնարք` մարդկանց զգայուն հույզերի հետ խաղալու համար, բայց իրականում դա ոչ մի իրական և բովանդակային հենք չունի:
 
 
Հարցազրույցը վարեց Նելլի Դանիելյանը
 
 

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]