Թեմաներ
Կիրակի 11 / 17 / 2019
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/17/2019   14:55 Ձերբակալվել են Ֆրանսիայի նախագահի դեմ սպանությունը նախապատրաստելու մեջ կասկածվողները 11/17/2019   14:26 Ճանապարհները Հայաստանում 11/17/2019   13:59 Ուսանողությունը մեր երկրի զարգացման գլխավոր գրավականն է. Արմեն Մուրադյան 11/17/2019   13:51 Կախված վիճակում հայտնաբերվել է կալանավորված անձի դին 11/17/2019   13:45 Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում 11/17/2019   12:42 Մեղրաձոր գյուղում այրվել է մոտ 50 հա խոտածածկույթ 11/17/2019   11:45 ՍԴ անցանկալի անդամներից ազատվելու կառավարության ցանկության իրագործումը կարժենա 1 մլրդ դրամ 11/16/2019   18:07 ՎԴ նախադեպային որոշման համաձայն՝ Հրայր Թովմասյանը կարող է բողոքարկել իրեն վերաբերող քրեական գործ հարուցելու մասին որոշումները 11/16/2019   17:45 ՊԵԿ նախագահի տեղակալը հանդիպում է ունեցել ՌԴ-ում Հնդկաստանի դեսպանության առևտրի հարցերով առաջին խորհրդականի հետ 11/16/2019   17:37 Սպասվում է առանց տեղումների եղանակ 11/16/2019   17:31 Ռուսլան Բաղդասարյանի ազատ տեղաշարժելու իրավունքը խախտելու վերաբերյալ հաղորդմանը իրավապահները դեռ ընթացք չեն տվել 11/16/2019   17:22 Դժբախտ պատահար Գյումրի քաղաքում 11/16/2019   17:12 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 80-ամյակի կապակցությամբ 11/16/2019   16:41 Եթե մեծ լեգիտիմություն ունեցող իշխանությունը հարվածի տակ է վերցնում դատարաններին, նույն արձագանքը պետք է լինի հասարակության կողմից . Ալվինա Գյուլումյան 11/16/2019   16:34 Նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Կատարի Պետություն 11/16/2019   15:29 Նախագահ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մայրավանքի վանահայր վարդապետ Քեշիշյանի հետ 11/16/2019   15:22 «Լիդիան Արմենիա» ընկերությունը դատի է տվել Շրջակա միջավայրի նախարարությանը 11/16/2019   15:12 Հայաստանում լինեի, դատի կտայի Տաթևիկ Ռևազյանին. Ինչու՞ չի իրականացվի Սիրիա-Հայաստան ուղիղ չվերթ 11/16/2019   14:50 Իշխանության նպատակն է Ամուլսարի խնդիրը քնեցնելու միջոցով հասնել իրենց ցանկալի լուծման. Մուշեղ Շուշանյան 11/16/2019   14:33 Վարչապետի գլխավորությամբ ՊՆ-ում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ 11/16/2019   14:28 Ակնալիճ գյուղում քաղաքացին ընկել է կոյուղահորը 11/16/2019   14:25 Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ 11/16/2019   14:15 Ինչու են Դալմայում քանդել գինու հնձանը. քաղաքապետարանը մեղադրում է նախկիններին 11/16/2019   14:05 Այսօր Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրն է 11/16/2019   13:55 Աշոտյան. Կապ չունի, թե որ ամսին ես գնում Սևան, եթե դու լողալ չգիտես. «Հրապարակ» 11/16/2019   13:48 Նժդեհը ճիշտ էր և ունենք օտարի լծի տակ ուծացած հայկական զանգվածներ. Արծրուն Պեպանյան 11/16/2019   13:31 ՀՀ-ում օրենքի գերակայություն լինելու է.որևէ պաշտոնյայի մտքում չի պտտվելու «պատերով ծեփելու» սպառնալիքները.Արսեն Բաբայան 11/16/2019   13:23 Ահազանգ․Երեւանում 16-17-րդ դարերի գինու հնձան են քանդում (ֆոտո) 11/16/2019   13:15 Սահմանային գոտում բռնկված հրդեհը մարվել է 11/16/2019   13:04 Մոտ 1միլիոն 900 հազար դրամի ոսկեղենի գողություն` «Զվարթնոց» օդանավակայանում. ձերբակալվել է օդանավակայանի երեք աշխատակից 11/16/2019   12:54 Շմոլ գազից թունավորումով բուժօգնության էր դիմել 4 քաղաքացի 11/16/2019   12:50 Մարզադաշտից ոստիկանություն է բերման ենթարկվել 4 անձ, ևս 1-ը դիմել է բուժօգնության 11/16/2019   12:42 Դեմիրճյանի ժամանակ թանգարանին հատկացված շենքը Լևոնի ժամանակ խլեցին Տարիներ առաջ պատմում էր Հենրիկ Իգիթյանը 11/16/2019   12:29 Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 210 անգամ 11/16/2019   12:20 Ի դեպ, իմ կարծիքով հաջորդ վարչապետը չի լինելու հաջորդ իշխանությունը, այլ լինելու է հաջորդ իշխանության համար հող նախապատրաստողը. Արփինե Հովհաննիսյան 11/16/2019   12:04 Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին 11/16/2019   11:34 «Լավ կլիներ, որ չխուսափեին հարցը քննել այն մարդկանց հետ, որոնք քաջատեղյակ են գործից». Կամավոր Խաչատրյան «168 ժամ» 11/16/2019   11:26 Ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելը չլուծեց ավտոներկրողների խնդիրը . Կատաստրոֆիկ հերթեր են «Ժամանակ» 11/16/2019   11:20 «Տարոն Ավիան» հեռանում է. նա Աֆրիկան գերադասել է Հայաստանից. «Ժողովուրդ» 11/16/2019   11:17 Տավարի, ոչխարի եւ խոզի մսի գինը կրկին կբարձրանա. «168 ժամ» 11/16/2019   11:11 «Բա ո՞րն է առաջարկը, ֆիզիկապե՞ս հանենք. Ստանդարտ վիճակ չէ». «Ժողովուրդ» 11/16/2019   11:01 Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ 11/16/2019   10:51 Ուշագրավ բացահայտում. Մոսկվայում սպանված չեմպիոնը նաեւ Թեւոսիկի եղբոր սպանությանն է առնչվել. «Ժողովուրդ» 11/16/2019   10:44 Լուսավոր Հայաստանի» «տունը կռիվ է ընկնում». «ձեզ ընդդիմադիրի պես պահեք». «Ժողովուրդ» 11/16/2019   10:34 ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի հարցում իշխանությունները ծանր կացության մեջ են հայտնվել. «Փաստ» 11/16/2019   10:33 Ո՞ր տնտեսական մոդելի հիմքն են դնելու 2020-ին, որ ու՞ր հասնենք 2050-ին. Թևան Պողոսյան 11/16/2019   10:15 ԲՀԿ-ից ակնարկել են, որ իրենց քայլը Գեւորգ Պետրոսյանի վրա «Իմ քայլի» «մատյան գնդի հարձակման» պատասխանն էր. «Հրապարակ» 11/16/2019   10:10 Փաշինյանի հերթական ծառայությունը Վլադիմիր Վլադիմիրովիչին. «168 ժամ» 11/16/2019   10:01 Ինչու է ԲՀԿ-ն հրաժարվել «սեւերի» ակումբում մասնակցությունից. «Հրապարակ» 11/16/2019   00:18 Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների վրա կսկսվի ձմեռային շուրջօրյա հերթապահությունը
11/15/2019   19:17 Հանցավոր աշխարհում հայտնի «Հունաստանցի Կարենին» սպանելու ցանկություն է ունեցել նրա կողմից Հունաստանում սպանված Արկադի Դանիելյանի եղբայրը 11/16/2019   15:12 Հայաստանում լինեի, դատի կտայի Տաթևիկ Ռևազյանին. Ինչու՞ չի իրականացվի Սիրիա-Հայաստան ուղիղ չվերթ 11/16/2019   12:20 Ի դեպ, իմ կարծիքով հաջորդ վարչապետը չի լինելու հաջորդ իշխանությունը, այլ լինելու է հաջորդ իշխանության համար հող նախապատրաստողը. Արփինե Հովհաննիսյան 11/16/2019   15:22 «Լիդիան Արմենիա» ընկերությունը դատի է տվել Շրջակա միջավայրի նախարարությանը 11/16/2019   18:07 ՎԴ նախադեպային որոշման համաձայն՝ Հրայր Թովմասյանը կարող է բողոքարկել իրեն վերաբերող քրեական գործ հարուցելու մասին որոշումները 11/16/2019   10:51 Ուշագրավ բացահայտում. Մոսկվայում սպանված չեմպիոնը նաեւ Թեւոսիկի եղբոր սպանությանն է առնչվել. «Ժողովուրդ» 11/15/2019   17:52 Ձերբակալված երկու փաստաբաններն ընդունել են առանձնապես խոշոր չափերի հափշտակության համար առաջադրված մեղադրանքը 11/15/2019   17:29 Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը ՄԻԵԴ է ներկայացրել իր դիտարկումները 11/16/2019   16:41 Եթե մեծ լեգիտիմություն ունեցող իշխանությունը հարվածի տակ է վերցնում դատարաններին, նույն արձագանքը պետք է լինի հասարակության կողմից . Ալվինա Գյուլումյան 11/15/2019   16:04 Կառավարական առանձնատանը հյուրընկալել եմ Դարիգա Նազարբաևային. Աննա Հակոբյան (լուսնկարներ) 11/16/2019   14:50 Իշխանության նպատակն է Ամուլսարի խնդիրը քնեցնելու միջոցով հասնել իրենց ցանկալի լուծման. Մուշեղ Շուշանյան 11/16/2019   13:04 Մոտ 1միլիոն 900 հազար դրամի ոսկեղենի գողություն` «Զվարթնոց» օդանավակայանում. ձերբակալվել է օդանավակայանի երեք աշխատակից 11/15/2019   15:56 40.000-ից ավելի մարդ ստորագրել է նախագահ Քոչարյանին կալանքից ազատելու հայտարարությունը. Վիկտոր Սողոմոնյան 11/15/2019   21:53 37-ամյա կինն ունեցավ իր 11-րդ երեխային 11/16/2019   17:22 Դժբախտ պատահար Գյումրի քաղաքում 11/15/2019   18:35 Վերաքննիչ դատարանը անդրազգային հանցավոր խմբի կողմից թմրամիջոցների մաքսանենգության գործով կալանավորվածին ազատ է արձակել 11/16/2019   17:31 Ռուսլան Բաղդասարյանի ազատ տեղաշարժելու իրավունքը խախտելու վերաբերյալ հաղորդմանը իրավապահները դեռ ընթացք չեն տվել 11/16/2019   10:44 Լուսավոր Հայաստանի» «տունը կռիվ է ընկնում». «ձեզ ընդդիմադիրի պես պահեք». «Ժողովուրդ» 11/16/2019   13:48 Նժդեհը ճիշտ էր և ունենք օտարի լծի տակ ուծացած հայկական զանգվածներ. Արծրուն Պեպանյան 11/16/2019   12:42 Դեմիրճյանի ժամանակ թանգարանին հատկացված շենքը Լևոնի ժամանակ խլեցին Տարիներ առաջ պատմում էր Հենրիկ Իգիթյանը

Սահմանադրական դատարանն ինքն էլ չի կատարում իր որոշումը 02/22/2014   19:11  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
«Եթե սահմանադրական դատարանն ինքն իր որոշումը չի կատարում, ապա ոչ մի զարմանալի բան չկա, երբ այն չեն կատարում մյուս պետական մարմինները»,- մեր երկրում սահմանադրական «արդարադատության» կայացվածության մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման օրինակ բերեց Իրավաբանական գիտությունների դոկտոր (Բեռլին) Գոռ Հովհաննիսյանը:
 
Մեր զրուցակիցը նաև պարզաբանեց, որ խոսքն այն մասին է, որ ըստ մամուլի հրապարակումների՝ սահմանադրական դատարանում ևս աշխատողների աշխատավարձերից պահումներ են արվում: 
 
«Վերջին չորս տարվա ընթացքում ես ինտենսիվ գիտական հետազոտություններ եմ կատարում Գերմանիայի առաջատար համալսարաններից մեկում, սահմանադրական իրավունքի և սահմանադրական դատավարության ոլորտում և ցավով պիտի արձանագրեմ, որ հայկական իրավունքը շատ է հետ մնում գիտության զարգացման այսօրվա մակարդակից: Այն դեռևս չի ձերբազատվել խորհրդային արատավոր իրավաընկալման ազդեցությունից: Ասվածն ամբողջությամբ վերաբերում է նաև սահմանադրական արդարադատությանը»,- ասաց Գոռ Հովհաննիսյանը:
 
Մեր դիտարկմանը, որ Սահմանադրական դատարանի որոշումներն այսօր չեն կատարվում նաև դատական իշխանության կողմից, ասենք հենց վճռաբեկ բողոքները վերադարձնելու մասին որոշումների պատճառաբանված լինելու վերաբերյալ, մեր զրուցակիցը համաձայնեց, որ Վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքները քննության ընդունելու հարցը, լուրջ խնդիր է դարձել մեր երկրում: 
 
«Ինչ վերաբերում է Ձեր հիշատակած որոշումներին, սահմանադրական դատարանը դրանցով ստուգել է վճռաբեկ դատարանի կողմից սովորական օրենքների ճիշտ մեկնաբանումն ու ճիշտ կիրառումը, ինչի իրավասություն նա չունի: Սովորական օրենքների մեկնաբանումն ու կիրառումը սովորական դատարանների խնդրին է և սահմանադրական դատարանի վերահսկողությունից դուրս է: Բացի այդ, սահմանադրական դատարանն անվավեր է ճանաչել վիճարկվող դրույթներն այն առումով, որ դրանք պատճառաբանման պարտադիր պայման չեն նախատեսում:
 
Փաստորեն, սահմանադրական դատարանն իրավանորմը ճանաչում է անվավեր այնքանով, որքանով այն ինչ-որ բան չի նախատեսում, այսինքն՝ անվավեր է ճանաչում օրենքի բացը»,- նշեց մեր զրուցակիցը՝ միաժամանակ նաև հիշեցնելով, որ  նման որոշումները բազմաթիվ են սահմանադրական դատարանի պրակտիկայում:
 
Ինչ վերաբերում է օրենքի բացն անվավեր ճանաչելուն, ապա, ինչպես ասաց Գոռ Հովհաննիսյանը, «օրենքի բացը հնարավոր չէ անվավեր ճանաչել»՝ միաժամանակ նաև պարզաբանելով, թե «օրենքի բացն անվավեր ճանաչվել չի կարող նորմի բացակայության պատճառով»:
 
«Եթե օրենսդիրը չի նախատեսել Սահմանադրությամբ պահանջվող մի որևէ կարգավորում, ապա ակնհայտ է, որ սահմանադրական դատարանը կարգավորման բացակայության պատճառով ոչինչ անվավեր ճանաչել չի կարող»,- ասաց մեր զրուցակիցը:
 
Գոռ Հովհաննիսյանը նաև հիշատակեց, որ սահմանադրական դատարանի նման որոշման եզրափակիչ մասը կազմված է «այնքանով, որքանով չ...» բանաձևից՝ գումարած պակասող մասի նկարագրությունը: Ընդ որում, նման ձևակերպումը, ըստ նրա, սխալ է նույնիսկ լեզվական առումով: 
 
«Այնքանով, որքանով» կապը ցույց է տալիս գոյություն ունեցող նորմի մի կոնկրետ բաղադրիչը: Բայց օրենքի բացի դեպքում առկա իրավանորմի ոչ մի մասը հակասահմանադրական չէ: Այդ պատճառով նման դեպքերում սահմանադրական դատարանը տրամաբանորեն պետք է հրաժարվի գոյություն ունեցող նորմը թերի կարգավորման պատճառով անվավեր ճանաչելու պրակտիկայից, քանի որ Սահմանադրությանը համապատասխանող դրույթի վերացմամբ նա ավելի է խորացնում օրենքի առկա բացը:
 
Եթե օրենսդիրը չի նախատեսել սահմանադրորեն պահանջվող մի կարգավորում, ապա ակնհայտ է, որ անվավեր ճանաչմամբ սահմանադրական վիճակը չի վերականգնվի: Նման դեպքերում նա կարող է միայն հաստատել, որ գոյություն ունի իրավակարգավորման պահանջ, և որ օրենսդիրն այն չի կատարել: Եթե սահմանադրական դատարանն օրենքի բաց է հայտնաբերում, ապա տրամաբանությունը հուշում է, որ նա այդ մասին պետք է նշի որոշման եզրափակիչ մասում ու ոչ ավելին, քանի որ գոյություն չունեցող բանը չի կարող անվավեր ճանաչվել:
 
Փաստորեն, տեսնում ենք, որ Ձեր հիշատակած որոշումները ոչ մի իմաստ չեն արտահայտում: Դրանք ոչ մի իրավական հետևանք առաջացնել չեն կարող, որովհետև ընդամենն անվավեր են ճանաչում գոյություն չունեցող մի բան: Ես իմ կողմից կարող եմ հարց տալ՝ դրանք վճռաբեկ դատարանին ինչո՞վ են կաշկանդում»,- ասաց Գոռ Հովհաննիսյանը:
 
Մեր հարցին, թե արդյո՞ք խնդրի լուծման համար լրացուցիչ կարգավորումների անհրաժեշտություն կա, մեր զրուցակիցը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ լրացուցիչ կարգավորումների անհրաժեշտություն չկա, քանի որ խնդիրներն ամենևին պայմանավորված չեն իրավական կարգավորումների թերությամբ: 
 
«Ես կարող եմ ասել ավելին. երբեմն նույնիսկ ամենապարզ ու հստակ իրավանորմն է սխալ կիրառվում»,-ասաց Գոռ Հովհաննիսյանը՝ որպես ասվածի հիմնավորում բերելով նաև սահմանադրական դատարանի պրակտիկայից մի օրինակ:
 
«Սահմանադրական դատարանի մասին օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ մասը սահմանում է, որ առանձին դեպքերում սահմանադրական դատարանը կարող է, վիճարկվող ակտը ճանաչելով Սահմանադրությանը հակասող, իր որոշման մեջ հետաձգել այդ ակտի իրավաբանական ուժը կորցնելը:
 
Գիտե՞ք սահմանադրական դատարանն ինչպես է կիրառում այս նորմը: Նա վիճարկվող ակտը ճանաչում է ոչ միայն Սահմանադրությանը հակասող, ինչպես շատ պարզ հայերենով պահանջում է օրենսդիրը, այլ նաև անվավեր ու փորձում հետաձգել այլևս իրավաբանական ուժ չունեցող ակտի ուժը կորցնելու ժամկետը: Այս խնդիրը լուծելու համար լրացուցիչ կարգավորումների կարիք կա՞:
 
Իհարկե ոչ: Օրենսդիրը միանգամայն հասկանալի հայերենով ասում է, որ նման դեպքերում վիճարկվող ակտը պետք է ճանաչել միայն Սահմանադրությանը հակասող, բայց ոչ անվավեր, որովհետև հնարավոր չէ հետաձգել անվավեր ակտի ուժը կորցնելու ժամկետը, քանի որ նա այդ ուժն այլևս չունի»:
 
Ի դեպ, սահմանադրական դատարանի այս սխալը, ըստ Գոռ Հովհաննիսյանի, նշանակում է, որ հետաձգված ժամկետի ընթացքում արդեն անվավեր օրենքի հիման վրա ընդունված բոլոր վարչական ու դատական ակտերը հակասահմանադրական են, որովհետև, փաստորեն, ընդունվել են գոյություն չունեցող օրենքի հիման վրա: Ուստի, նրա համոզմամբ, բոլոր այդ ակտերը պետք է բեկանվեն: «Ահա այսպես երկրում առկա իրավական խնդիրների լուծման փոխարեն աներևակայելի քաոս է առաջանում մեր իրավակարգում»,- եզրահանգում է անում իրավաբանը:
 
Ի դեպ, հետաքրքրական է, որ, ինչպես հիշեցրեց մեր զրուցակիցը, սահմանադրական դատարանն առաջին անգամ այդ նորմը կիրառելիս այն ճիշտ է կիրառել: Այսինքն՝ վիճարկվող ակտերը ճանաչել է միայն Սահմանադրությանը հակասող և հետաձգել դրանց ուժը կորցնելու ժամկետը: 
 
Սակայն դրանից հետո իր մյուս բոլոր որոշումներում սահմանադրական դատարանն այդ նորմը սխալ է կիրառել, այսինքն՝ Գոռ Հովհաննիսյանի դիտարկմամբ. «վիճարկվող ակտի ուժը կորցնելու ժամկետը հետաձգելիս նա ակտը ճանաչել է ոչ թե պարզապես Սահմանադրությանը հակասող, այլ նաև անվավեր»: Իսկ թե որն է այս սխալի պատճառը, ու ինչու է այն դարձել շարունակական, Գոռ Հովհաննիսյանը դժվարացավ մեկնաբանել՝ ասելով միայն. «Ես չեմ կարող բացատրել այս սխալի պատճառը»:
 
 
 

Տեսանյութեր

11/16/2019   17:50 Փոքր երեխա շատ ենք սիրում, որ մեծանում են փոքրին կարոտում ենք 11 երեխաների մայր

Տեսադարան

10/01/2019   14:22 Երևանը ընդունել է բարձրագույն հյուրերի

Մամուլ

Արխիվ

[]