Թեմաներ
Չորեքշաբթի 04 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/24/2024   11:39 Ոստիկանական բռնության հետևանքով գնդապետ Միհրան Մախսուդյանը շարունակում է հոսպիտալացված մնալ․ նրա վիճակը միջին ծանրության է գնահատվում 04/24/2024   11:37 4 ավտոբուսով կարմիր բերետավորները Նոյեմբերյան քաղաքում են. տավուշցի 04/24/2024   11:26 Մակրոնը գրառում է արել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ 04/24/2024   11:22 2020-2023թթ., մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ 04/24/2024   11:12 Մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ ինչպես Սուրբ Վարդան Մամիկոնյան քաջ զորավարը պիտի ասեր՝ արիությանը վախկոտություն մի խառնեք․ Վեհափառի պատգամը 04/24/2024   11:08 Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս Հայաստանի ներսում. Սերժ Սարգսյան 04/24/2024   11:03 Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի հարցազրույցը CNN-ին 04/24/2024   10:55 Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր 04/24/2024   10:52 Մեր ժողովուրդը նույն ոգով պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները. կաթողիկոսի ուղերձը 04/24/2024   10:44 Ցեղասպանության 109-րդ տարելիցն է. տարբեր գործիչներ, հազարավոր քաղաքացիներ այցելում են Ծիծեռնակաբերդ. ուղիղ 04/24/2024   10:42 Տավուշում խաղաղ ակցիայի ընթացքում բերման ենթարկված քաղաքացիների մի մասն ազատ է արձակվել 04/24/2024   10:33 Այսօր մենք պետք է ավելին անենք, քան անցյալի ջարդերը սգալը. Ռուբեն Վարդանյանի գործընկեր Նուբար Աֆեյանը հանդես է եկել կոչով 04/24/2024   10:26 Մինչ օրս չեն վերականգնվել իրենց հայրենի տնից բռնի տեղահանված, անմարդկային տանջանքների ենթարկված անձանց իրավունքները. ՄԻ պաշտպանի ուղերձը 04/24/2024   10:21 Նիկոլ Փաշինյանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 04/24/2024   10:18 Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ 04/24/2024   10:12 Երեկ ձերբակալված Սուրեն Պետրոսյանին տեղափոխել են Երևան 04/24/2024   09:45 Ցասում, ոգեկոչում, երդում. վաղ առավոտից սկսել է քաղաքացիների հոսքը դեպի Ծիծեռնակաբերդ 04/24/2024   08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ» 04/24/2024   08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ» 04/24/2024   08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ» 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   00:29 ՃՏՊ՝ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին. կա տուժած 04/24/2024   00:03 Հրապարակվել են բերման ենթարկվածների անունները 04/23/2024   23:58 Փաշինյանը նիստ է հրավիրել 04/23/2024   23:53 Գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ բիրտ ուժ է գործադրվել. նա տեղափոխվել է հիվանդանոց 04/23/2024   23:49 Անահիտ Մանասյանը տեսակցել է Դավիթ Տոնոյանին 04/23/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/23/2024   23:42 Ով փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել Հայոց Ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի սերնդեսերունդ. Արշակ սրբազան 04/23/2024   23:34 Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին. քաղաքագետ 04/23/2024   23:30 Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով 04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   23:02 ՌԴ Բելգորոդում և Վորոնեժի մարզում հայտարարել են անօդաչու թռչող սարքի հարձակման վտանգ 04/23/2024   22:53 Տավուշում բերման է ենթարկվել խաղաղ ակցիայի 9-ը մասնակից 04/23/2024   22:43 ԵԱ․ Սոնա Հարությունյանը պարտություն կրեց 04/23/2024   22:29 ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում 04/23/2024   22:26 Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում 04/23/2024   22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով 04/23/2024   21:52 ՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել՝ ֆրանսիահայ լրագրողի մուտքը ՀՀ արգելելու վերաբերյալ 04/23/2024   21:48 Բացահայտվել են երեխաների համար համաճարակի հետևանքները 04/23/2024   21:34 Երեւանում բազմահազարանոց երթը առաջնորդում են հոգեւոր հայրերը (տեսանյութ) 04/23/2024   21:31 Քրեական գործերով ու այլ մեթոդներով իշխանությանը կհաջողվի տավուշցիների ընդվզումը կոտրել, որովհետև լոկալ խնդիր է դրված. քաղտեխնոլոգ 04/23/2024   21:21 Չինաստանում iPhone-ի վաճառքն ընկել է 04/23/2024   21:05 Բագրատ սրբազանի գործունեությունը այդ առկայծումներից մեկն է․ Մանուկ Հերգնյան 04/23/2024   21:02 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Իսպանիայում էր 04/23/2024   20:57 Ոստիկանները բերման են ենթարկել Սուրեն Պետրոսյանին և գնդապետ Միհրան Մախսուդյանին 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   20:40 Մինչ բոլորի ուշադրությունը սևեռված է ջահերով երթին, Տավուշում բացում են թշնամու անխուսափելի ներխուժման ուղին․ Ոսկանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/23/2024   20:10 Նոր ալիք անպայման լինելու է, ինչի՞ մասին է խոսքը. Սերժ Սարգսյան (տեսանյութ)
04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/22/2024   12:29 Հատուկջոկատայինները՝ Ոսկեպարում 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում

Բողոքի ցույցի մասնակիցների հայտարարությունը հանձնվեց Սահմանադրական դատարան 01/20/2014   18:41  |  ԼՐԱՀՈՍ

Մարտի 28-ին Սահմանադրական դատարանում քննվող դիմումով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների պաշտոնական ներկայացուցիչներ՝  ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը և փաստաբան Մերի Խաչատրյանը գրությամբ ՍԴ են հանձնել «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր բաղադրիչի» բողոքի ցույցի մասնակիցների 2014 թվականի հունվարի 18-ի հայտարարությունը՝ խնդրելով գրությունը և հայտարարությունը համարել միջնորդության անբաժան մաս:  

Գրության մեջ, մասնավորապես, ասված է.

«Ինչպես հայտնի է 2014 թվականի հունվարի 18-ին Երևանում հրավիրված «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր բաղադրիչի» հավաքի մասնակիցները ընդունել են հայտարարություն և լիազորել են ՀՀ ԱԺ 36 պատգամավորների դիմումը Սահմանադրական դատարնում ներկայացնելու լիազորություն ունեցող անձանց հայտարարությունը փոխանցել Սահմանադրական դատարանին:

Հայտարարությունը վերաբերում է Սահմանադրական դատարանում քննվող «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ, 7-րդ, 8-րդ, 37-րդ, 38-րդ, 45-րդ, 49-րդ և 86-րդ հոդվածների դրույթները՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համապատասխանության հարցին և գործի դատաքննության ապահովման միջոցի կիրառմանը:

Նկատի առնելով այն, որ դիմումում ներկայացվել էր նաև միջնորդություն՝ մինչև դատաքննության ավարտը կասեցնել պարտադիր բաղադրիչի վերաբերյալ օրենքի վիճարկվող դրույթների գործադրումը, որը քննարկվելու է Սահմանադրական դատարանում մինչև 2014 թվականի հունվարի 25-ը, խնդրում ենք սույն գրությունը և հայտարարությունը համարել միջնորդության անբաժան մաս:

Միաժամանակ խնդրում ենք միջնորդության քննարկման ժամանակ հաշվի առնել նաև հետևյալ հանգամանքները՝

1. դիմումի, ըստ էության, քննությունը նշանակված է 2014 թվականի մարտի 28-ին, իսկ օրենքի գործադրումը նախատեսված է 2014 թվականի թվականի հունվարի մեկից, այսինքն մինչև դիմումի դատաքննության ավարտը պարտադիր կուտակային վճար կատարելու պարտավորություն ունեցող անձանց վարձատրության մեծությունից պահվելու են այդ գումարները: Կատարվելու են նաև հավելյալ ծախսեր, օրինակ՝ կենսաթոշակային ֆոնդի և ֆոնդի կառավարիչ ընտրության համար: Համապատասխան քայլերի պարտավորություններ ունեն նաև գործատուները, հակառակ դեպքում նրանք ենթարկվուն են վիճարկվող օրենքով նախատեսված (ֆինանսական) պատասխանատվության:

Անձինք, ովքեր չսպասելով Սահմանադրական դատարանի կողմից որոշման կայացմանը կկատարեն վիճարկվող օրենքի պահանջները, ինչպես նաև նրանք, որոնք կսպասեն նախատեսված դատաքննության ելքին ենթարկվում են ֆինանսական կորուստների ռիսկին կամ այդպիսի ռիսկ կառաջանա համակարգի այլ մասնակիցների և/կամ պետության համար: Այսպես, այն գործատուները, որոնք չեն կատարի վիճարկվող օրենքով նախատեսված պարտադիր վճարի հաշվարկման և փոխանցման գործառույթները, Սահմանադրական դատարանի կողմից դիմումատուների խնդրանքը չբավարարելու մասին հնարավոր որոշման դեպքում կկրեն անդառնալի ֆինանսական կորուստներ, իսկ պարտադիր բաղադրիչի՝ վիճարկվող օրենքով նախատեսված մասնակիցները ովքեր չեն կատարի ֆոնդի և ֆոնդի կառավարիչի ընտրություն, առնվազը որոշակի ժամկետով կզրկվեն ընտրություն կատարելու հնարավորությունից և դրա հնարավոր ֆինանսական արդյունքից: Սահմանադրական դատարանի կողմից դիմումատուների խնդրանքը բավարարելու մասին հնարավոր որոշման դեպքում՝ այն մասնակիցները, ովքեր չսպասելով այդ որոշման կայացմանը կկատարեն կենսաթոշակային ֆոնդի և ֆոնդի կառավարիչի ընտրության համար անհրաժեշտ գործողություններն ու դրանց համար կվճարեն դրամական միջոցներ, դրանք հետ ստանալու և վնասների փոխհատուցման իրավունք ձեռք կբերեն, որի վճարման պարտավորությունը կկրի պետությունը կամ այլ սուբյեկտ: Կատարված վճարների և/կամ կրած վնասների հետ վերադարձն ու փոխատուցումը անդառնալի ֆինանսական կորուստ կլինի դրանք հետ վերադարձնողի (փոխհատուցողի) համար, իսկ հետ չվերադարձնելու (չփոխհատուցելու) դեպքում՝ պարտադիր բաղադրիչի մասնակիցը կկրի չստացված միջոցների չափով անդառնալի ֆինանսական կորուստներ:

2. այն գործատուները ովքեր 2014 թվականի հունվարի մեկից՝ նշված պարտադիր վճարը փոխհատուցելու նպատակով կբարձրացնեն աշխատակիցների վարձատրության չափը, մի կողմից չեն կարող դա իրականացնել միայն 1974 թվականին և դրանից հետո ծնվածների համար (պայմանավորված տարիքային խտրականության արգելքով և համարժեք աշխատանքի դիմաց համարժեք վարաձատրության միջազգային իրավունքի և սահմանադրական սկզբունքի իրացմամբ), մյուս կողմից չեն կարող հետագայում (Սահմանադրական դատարանի կողմից դիմումի բավարարման մասին հնարավոր որոշում կայացնելու դեպքում) դրանք իջեցնել՝ վիճակը վատթարացնող իրավական ակտերի հետադարձ ուժ չունենալու սահմանադրական սկզբունքից ելնելով, փաստացի կրելով ֆինանսական անվերականգնելի (անդառնալի) կորուստներ:

Հետևաբար դիմումով, հայտարարությունով և սույն գրությամբ ներկայացված բացասական հետևանքներից խուսափելու, ինչպես նաև անորոշ վիճակ չառաջացելու և գործի քննությունը անաչառ վարելու անհրաժեշտությունից ելնելով, մեկ անգամ ևս կարևորուն ենք վիճարկվող նորմերի գործադրումը կասեցնելու հրատապությունը»:

Ինչպես «Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել էր, «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր բաղադրիչի» բողոքի ցույցի մասնակիցների 2014 թվականի հունվարի 18-ի հայտարարության մեջ ասված է.

«Բազմիցս նշվել և հիմնավորվել է, որ  պարտադիր բաղադրիչը ներառող կենսաթոշակային համակարգի՝ Հայաստանում ընդունված մոդելը միջազգային պրակտիկայում աննախադեպ է` հաշվի առնելով նաեւ առաջարկվող համակարգի  յուրահատուկ ռիսկերը։

Պարտադիր բաղադրիչի գործադրումը Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ մասնագիտական լուրջ տեսակետ են ներկայացրել  ՀՀ փաստաբաների պալատը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, մտահոգություններ և առաջարկներ են ներկայացրել Հանրային խորհուրդը, բազմաթիվ  իրավաբաններ և տնտեսագետներ:

Անտեսելով բազմահազար քաղաքացիների պահանջը` Հայաստանի կառավարությունը ոչ միայն չհամաձայնեց հետաձգել օրենքի կիրակումը, այլև շարունակում է թաքցնել համակարգի՝ սոցիալ-տնտեսական վտանգավոր հետևանքները և ապատեղակատվություն տարածել հանրության շրջանում:

ԱԺ 36 պատգամավորներ դիմել են Սահմանադրական դատարան՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը  Սահմանադրությանը հակասող ճանաչելու, գործի քննությունը բանավոր ընթացակարգով իրականացնելու և մինչև դատաքննության ավարտը օրենքի վիճահարույց դրույթների գործադրումը կասեցնելու  առաջարկով:

2013 թվականի դեկտեմեբրի 26-ին Սահմանադրական դատարանը իր աշխատակարգային որոշմամբ, պահանջներ սահմանելով ՀՀ կառավարության և կենտրոնական բանկի համար, գործի դատաքննությունը նշանակել է 2014 թվականի մարտի 28-ին, նախատեսել է գործի դատաքննության բանավոր ընթացակարգ և մինչև 2014 թվականի հունվարի 25-ը պետք է անդրադառնա օրենքի վիճահարույց դրույթների գործադրումը կասեցնելու հարցին:

Վերահաստատելով դատարան ներկայացված հանրության պահանջը` փաստում ենք, որ 2014 թվականի հունվարի 1-ից պարտադիր կուտակային բաղադրիչը գործադրելու դեպքում՝

1. 1974 թվականին և դրանից հետո ծնված աշխատող անձանց համար, ում անվանական աշխատավարձը չի բարձրանում կամ բարձրացումը չի փոխհատուցում պարտադիր կուտակային վճարը (այդ թվում՝ պետական հատվածն ամբողջությամբ և մասնավորը՝ գերազանցապես), հանգեցնում է փաստացի տնօրինվող աշխատավարձի և կենսամակարդակի նվազմանը, ինչն անթույլատրելի է, հակասոցիալական և հետևաբար՝ Սահմանադրությանը չհամապատասխանող,

2. բավարար տեղեկատվության, ենթակառուցվածքների բացակայության և այլ գործոններով պայմանավորված` պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակից բազմահազար քաղաքացիներ գործող ընթացակարգով փաստացի զրկվում են իրենց կողմից կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրելու հնարավորությունից, ակամայից դառնում են օրինախախտներ, նրանցից օտարվում է սեփական միջոցները տնօրինելու իրավունքը, ինչը ոչ իրավաչափ է և հակասահմանադրական:

Բացի այդ, օրենքի գործադրմանը զուգընթաց մեծանալու է մեկ աշխատատեղի ինքնարժեքը, աճելու են գների և գործազրկության մակարդակները, թաքնված զբաղվածությունը և սև աշխատավարձերը, տուժելու է փխրուն գործարար միջավայրը: Նշված բացասական գործոնները խորացնելու է առանց այդ էլ լարված սոցիալական վիճակը` հանգեցնելով կապիտալի, աշխատունակ և բանիմաց մասնագետների հավելյալ արտահոսքին:

Նման գործընթաց սկսելը մինչև վերոհիշյալ հարցերի վերաբերյալ սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմնի՝ Սահմանադրական դատարանի դիրքորոշումը՝ իրավաչափ չէ, հարիր չէ ժողովրդավարական հասարակությանը և հանրության ու պետության համար կառաջացնի ծանր հետևանքներ:

Սահմանադրական դատարանի կողմից այս  հանգամանքներն անտեսելը և օրենքի գործադրումը չկասեցնելը նրան ակամայից կդարձնի նշված բացասական հետևանքների առաջացմանը նպաստող և կխորացնի 2014 թվականի մարտի 28-ին նշանակված դատաքննության անաչառ որոշման նկատմամբ հասարակության անվստահությունը:


Առ այդ, հաշվի առնելով վերը նշվածը, կոչ ենք անում Սահմանադրական դատարանին՝

1. կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը ճանաչել Սահմանադրությանը հակասող և անվավեր, իսկ մինչ այդ կասեցնել այդ բաղադրիչը 2014 թվականի հունվարի 1-ից գործադրելու վերաբերյալ օրենսդրական դրույթները:

2. նշանակել և հրապարակել պարտադիր բաղադրիչի գործողությունը կասեցնելու վերաբերյալ միջնորդության քննարկման օրը և ժամը, ապահովել քննարկման թափանցիկությունն ու հրապարակայնությունը, այդ թվում՝ հնարավորություն տալ շահագրգիռ հանրությանը՝ ուղիղ եթերով և/կամ առցանց հետևել միջնորդության քննարկման ընթացքին, լինել անաչառ և արդարացի որոշում կայացնել՝ ի շահ հանրության լայն զանգվածի:

Սույն հայտարարությունը Սահմանադրական դատարանին փոխանցելու համար լիազորում ենք Սահմանադրական դատարան դիմում ներկայացրած պատգամավորների պաշտոնական ներկայացուցիչներին»:


Հարակից հրապարակումներ`

17:34 18/01/2014  |  ԼՐԱՀՈՍԲողոքի ակցիան ավարտվեց երգուպարով
15:36 18/01/2014  |  ԼՐԱՀՈՍԼևոն Զուրաբյան. Սա ոչ թե կենսաթոշակային բարեփոխում է, այլ՝ թալան
15:08 18/01/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՈւսանողները Գագիկ Հարությունյանին. «Ապացուցիր, որ չես ստել մեզ դասավանդելիս»
14:28 18/01/2014  |  ԼՐԱՀՈՍՊարտադիր կուտակայինի դեմ հանրահավաքը մեկնարկեց
16:48 17/01/2014  |  ԼՐԱՀՈՍՉորս քաղաքական ուժերը կմասնակցեն քաղաքացիական նախաձեռնության հրավիրած հավաքին
10:40 17/01/2014  |  ՄամուլԱրտեմ Ասատրյան. Կենսաթոշակային բարեփոխումների հետ կապված որոշումները կայացվել են դեռ 2005-2006թթ.
21:41 10/01/2014  |  ԼՐԱՀՈՍՀավաք-երթ՝ հանուն իրավունքների ու ՀՀ Սահմանադրության պաշտպանության
15:37 04/01/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՈւժի մեջ է կենսաթոշակների պարտադիր կուտակային վճարներ կատարելու պարտավորությունը
12:54 27/12/2013  |  ԼՐԱՀՈՍՍԴ-ն մինչև հունվարի 25-ը քննության կառնի պարտադիր կուտակային բաղադրիչի կիրառումը կասեցնելու միջնորդությունը
16:17 26/12/2013  |  ԼՐԱՀՈՍԱԺ պատգամավորների դիմումը ՍԴ-ն քննության կառնի մարտի 28-ին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]