Թեմաներ
Երեքշաբթի 04 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/23/2024   23:49 Անահիտ Մանասյանը տեսակցել է Դավիթ Տոնոյանին 04/23/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/23/2024   23:42 Ով փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել Հայոց Ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի սերնդեսերունդ. Արշակ սրբազան 04/23/2024   23:34 Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին. քաղաքագետ 04/23/2024   23:30 Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով 04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   23:02 ՌԴ Բելգորոդում և Վորոնեժի մարզում հայտարարել են անօդաչու թռչող սարքի հարձակման վտանգ 04/23/2024   22:53 Տավուշում բերման է ենթարկվել խաղաղ ակցիայի 9-ը մասնակից 04/23/2024   22:43 ԵԱ․ Սոնա Հարությունյանը պարտություն կրեց 04/23/2024   22:29 ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում 04/23/2024   22:26 Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում 04/23/2024   22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով 04/23/2024   21:52 ՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել՝ ֆրանսիահայ լրագրողի մուտքը ՀՀ արգելելու վերաբերյալ 04/23/2024   21:48 Բացահայտվել են երեխաների համար համաճարակի հետևանքները 04/23/2024   21:34 Երեւանում բազմահազարանոց երթը առաջնորդում են հոգեւոր հայրերը (տեսանյութ) 04/23/2024   21:31 Քրեական գործերով ու այլ մեթոդներով իշխանությանը կհաջողվի տավուշցիների ընդվզումը կոտրել, որովհետև լոկալ խնդիր է դրված. քաղտեխնոլոգ 04/23/2024   21:21 Չինաստանում iPhone-ի վաճառքն ընկել է 04/23/2024   21:05 Բագրատ սրբազանի գործունեությունը այդ առկայծումներից մեկն է․ Մանուկ Հերգնյան 04/23/2024   21:02 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Իսպանիայում էր 04/23/2024   20:57 Ոստիկանները բերման են ենթարկել Սուրեն Պետրոսյանին և գնդապետ Միհրան Մախսուդյանին 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   20:40 Մինչ բոլորի ուշադրությունը սևեռված է ջահերով երթին, Տավուշում բացում են թշնամու անխուսափելի ներխուժման ուղին․ Ոսկանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/23/2024   20:10 Նոր ալիք անպայման լինելու է, ինչի՞ մասին է խոսքը. Սերժ Սարգսյան (տեսանյութ) 04/23/2024   20:07 Տավուշում կատարվողը ստորություն է. Լեւոն Քոչարյան (տեսանյութ) 04/23/2024   20:03 Այս իշխանություններն ուղղակի իշխանավորել իրավունք չունեն. Արտակ Զաքարյան (տեսանյութ) 04/23/2024   19:56 Տավուշի շարժումը պետք է դառնա համահայաստանյան. Սաղաթելյան 04/23/2024   19:52 Սերժ Սարգսյանն իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը (տեսանյութ) 04/23/2024   19:49 Մոսկվայում դպրոցականը մարզիչի պատժից հետո անոթների պատռվածքով հիվանդանոց է տեղափոխվել 04/23/2024   19:42 Երրորդ նախագահը մասնակցում է ջահերով երթին (տեսանյութ) 04/23/2024   19:32 Առանց իշխանափոխության՝ հողերը, միևնույն է, տալու են. նպատակը սխալ է ձևակերպված. Քաղտեխնոլոգ 04/23/2024   19:23 Չեք հասկանում՝ ինչքան է նրանց ախորժակը, այս միակողմանի զիջումներով Ադրբեջանին ու Թուրքիային չեք բավարարելու. Արմեն Ռուստամյան 04/23/2024   19:13 Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են․համայնքապետ 04/23/2024   19:05 Ալեն Սիմոնյանն ու Լորենցո Ֆոնտանան ստորագրել են Հայաստանի եւ Իտալիայի խորհրդարանների համագործակցության վերաբերյալ արձանագրությունը 04/23/2024   19:03 Հրապարակը բազմամարդ է. մեկնարկում է ջահերով երթը. ուղիղ 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   18:52 Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր 04/23/2024   18:51 Գերմանիայի դպրոցականներն իսլամ են ընդունում դասընկերների ճնշման ներքո 04/23/2024   18:39 «Չենք թողելու ճանապարհ փակվի այստեղ»․ Լարված իրավիճակ՝ Բագրատաշենում 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար 04/23/2024   18:14 Յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա պատշաճ իրավական գնահատականի, իսկ մեղավորները` ենթարկվեն պատասխանատվության . ՄԻՊ գրասենյակը՝ Տավուշի միջադեպի մասին 04/23/2024   18:09 Տավուշցիները պատրաստվում են փակել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան 04/23/2024   18:01 Թող ձեզ ու ձեր բազմապիսի տերերի համար մեկընդմիշտ պարզ լինի՝ չե՛ք հաջողելու մոռացության տալ Հայոց Ցեղասպանությունը․ Հայաստանի ազատագրության Հայ գաղտնի բանակ 04/23/2024   18:00 ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Զվարթնոցի տաճարի տարածքում ծառատունկի է մասնակցել 04/23/2024   17:57 «Սա հույսի առկայծող ճանապարհ է». Ալեն Սիմոնյանը՝ Տավուշում սահմանային սյուն տեղադրելու մասին 04/23/2024   17:46 Ալիևը վախենում է, որ Հայաստանը ժամանակ է շահելու Ադրբեջանի դեմ հարձակվելու համար 04/23/2024   17:40 Այդ սահմանները արյամբ են գծվել ու հենց այնպես տա՞լ. Նարեկ Սահակյան 04/23/2024   17:32 Ալիևի խոսքով՝ Բաքուն ձեռքերը ծալած չի նստելու, սպասի, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինեն Հայաստանին
04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/22/2024   12:29 Հատուկջոկատայինները՝ Ոսկեպարում 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/22/2024   00:10 Մի քանի սադրանք փորձելուց հետո, նրա հրահանգով Երկրապահի Վիլիսը սկսեց քշել ժողովրդի վրա. Հրանտ Տեր-Աբրահամյան 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում

Վերաքննիչ դատարանի կողմից բեկանված արդարացման դատավճռի գործը նորից դատարանում է 01/15/2014   14:35  |  ԳՈՐԾ #

 
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ,  շարունակվում է գողություններ կատարելու մեջ մեղադրվող Ֆելիքս Գևորգյանի գործով երկրորդ դատաքննությունը: 
 
Առաջին դատաքննության արդյունքում նույն դատարանը՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, կայացրել էր արդարացման դատավճիռ: Դատարանը գտել էր, որ նախաքննական մարմինը, որպես ամբաստանյալի մեղավորությունը հիմնավորող ապացույց, ըստ էության, վկայակոչել է միայն վերջինիս նախաքննության ընթացքում տրված ինքնախոստովանական ցուցմունքը, որից Ֆ.Գևորգյանը հրաժարվել է` հայտարարելով, որ դրանք տվել է խոշտանգումների ազդեցության ներքո:
 
Ինչ վերաբերում է քննչական փորձարարությանը, ըստ որի՝ Ֆ.Գևորգյանը մատնացույց է արել այն վայրերը որտեղից հափշտակություններ է կատարել, ապա այդ ապացույցը, կազմում է ինքնախոստովանական ցուցմունքի մի մասը, հատկապես, երբ այդ գործողությունը կատարվել է քննչական փորձարարության անվան տակ: 
 
Ամբաստանյալ Ֆելիքս Գևորգյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել՝ հայտնելով, որ  2011 թվականի սեպտեմբերի 28-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում, իրենց տուն են եկել ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արթուր Գևորգյանը, նրա տեղակալ Արկադի Սահակյանը և ևս 5-6 աշխատակիցներ:
 
Վերջիններս իրեն ապօրինի բերման են ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ էլ ենթարկել են դաժան ծեծի, շիկացած երկաթով այրել են ոտքը, մահակներով բազմաթիվ հարվածներ հասցրել ոտնաթաթերին՝ ստիպելով խոստովանել 2008 թվականի մարտի 1-ին Երևան քաղաքում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների ժամանակ տասն անձանցից որևէ մեկի սպանությունը:
 
Ինքը հրաժարվել է՝ ասելով, որ հիշյալ դեպքերի կապակցությամբ արդեն իսկ դատապարտվել է, որևէ սպանության դեպքի հետ առնչություն չունի ու չի ընդունի հակառակը: Դրանից հետո ոստիկանները ցուցակով ներկայացրել են Երևան քաղաքի մի շարք վայրերից կատարված գողության դեպքեր և պարտադրել, որ նա այդ հանցանքներում ընդունի իր մեղքը:
 
Մինչ այդ ինքը ոստիկանության շենքում լսել է բղավոցի ձայներ, օգնության ճիչեր և հասկացել, որ ինչ-որ մեկին կտտանքների են ենթարկում: Ոստիկաններն իրեն հայտնել են, որ դա իր եղբայրն է, և եթե ինքը չընդունի, որ գողություններ է կատարել, ապա նրանք նման կերպ կվարվեն նաև իր հոր հետ, ու ինքը ստիպված համաձայնվել է ընդունել նրանց առաջարկը:     
 
2011 թվականի հոկտեմբերի 17-ին  խոշտանգումների վերաբերյալ Ֆելիքս Գևորգյանը դիմում է հղել ՀՀ գլխավոր դատախազին և Մարդու իրավունքների պաշտպանին՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել իրեն ծեծի ենթարկած անձանց, իր կողմից տված ցուցմունքը համարել օրենքի խախտմամբ ձեռք բերված և կարճել իր նկատմամբ հարուցված քրեական գործը:
 
Վերաքննիչ դատարանը, սակայն, բեկանել էր արդարացման դատավճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության: 
 
Վերադաս  դատարանը, մասնավորապես,  գտել է, որ առաջին ատյանի դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթը, որով ընթերակայի նախկին մասնակցությունը քննչական գործողությանը տվյալ քրեական գործով այլ քննչական գործողությանը նրա մասնակցությունը բացառող հանգամանք է: Այն այդպիսին է համարվում այն դեպքում, երբ նրա մասնակցությունը կրում է պարբերական բնույթ: Մինչդեռ սույն քրեական գործով Ժ.Գասպարյանը՝ որպես ընթերակա, մասնակցել է Ֆ.Գևորգյանի անձնական խուզարկությանը և քննչական փորձարարությանը, որն ինքնին չի կարող վկայել նրա մասնակցության պարբերականության մասին:
 
Դատարանը՝ որպես ապացույց, չի արժևորել քննչական փորձարարությանը որպես ընթերակա մասնակցած Մանուկ Գյուլշատյանի դատաքննական ցուցմունքներից ոչ մեկը` իրարամերժ և հակասական լինելու, ինչպես նաև «նախաքննական մարմնի կողմից գործի քննության ընթացքում թույլ տված էական սխալներն ու ապօրինությունները քողարկելուն միտված լինելու» պատճառաբանությամբ:
 
Վերաքննիչ դատարանը գտել է, որ անթույլատրելի է իրարամերժ և հակասական լինելու հիմքով վկայի Մ.Գյուլշադյանի տված ցուցմունքները չարժևորելու, քրեադատավարական օրենքի էական խախտումներով ձեռք բերված լինելու պատճառաբանությամբ` դրանք անթույլատրելի ապացույց համարելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի եզրահանգումը:
 
Դատարանը չի էլ պատճառաբանել, թե վկա Մ.Գյուլշադյանի՝ դատարանում տված ցուցմունքները ինչու՞ են համարվել քրեադատավարական օրենքի էական խախտումներով ձեռք բերված և որո՞նք են այդ խախտումները:
 
Քրեական գործով վկան պարտավոր է ճշմարտացի ցուցմունքներ տալ, իսկ սուտ ցուցմունք տալու դեպքում նա ենթակա է քրեական պատասխանատվության՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 338-րդ հոդվածով:
 
Բացի այդ, Մանուկ Գյուլշադյանը 2012թ. մարտի 15-ին դատարանում երկրորդ անգամ ցուցմունք տալիս հայտարարել է, որ հունվարի 20-ին ցուցմունք է տվել ամբաստանյալ Ֆ.Գևորգյանի հարազատների կողմից գործադրված սպառնալիքների և ուղղորդման ազդեցության ներքո, որի համար նույնպես քրեական պատասխանատվություն է նախատեսվում /ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդված/:
 
Նման պայմաններում, առաջին ատյանի դատարանը, հայտնաբերելով մեղադրյալին վերագրվող հանցագործությունից բացի` այլ հանցագործության վերաբերյալ տվյալներ, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 184-րդ հոդվածով, պետք է քրեական գործ հարուցելու միջնորդությամբ դիմեր դատախազին:
 
Վերաքննիչ դատարանը գտել է նաև, որ քրեական գործով ձեռք բերված բոլոր ապացույցների վերլուծության, համադրման և գնահատման հիման վրա առաջին ատյանի դատարանը հնարավորություն ուներ որոշակի եզրակացության գալու գողությունների կատարման ժամանակի, հափշտակված գույքի քանակի, տեսակի, չափի և դրա արժեքի վերաբերյալ:
 
Այդ իսկ առումով բավարար չափով պատճառաբանված չէ դատարանի եզրահանգումն այն մասին, որ «տուժողների ներկայացուցիչների մի մասի հայտնած տեղեկությունները հիմք են տալիս ենթադրելու, որ տեղի չի ունեցել հանցագործության դեպքը…»: Այս եզրահանգումից հասկանալի չի դառնում նաև, թե Ֆ.Գևորգյանին մեղսագրվող գործողությունների որ դրվագներով է, որ, դատարանի կարծիքով, տեղի չի ունեցել հանցագործության դեպքը:
 
Վերաքննիչ դատարանը գտել է, որ Ֆ.Գևորգյանի նկատմամբ խոշտանգումների կիրառման հարցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դիրքորոշման մեջ և գնահատականներում առկա է հակասություն: Մի կողմից դատարանն իրեն խոշտանգելու վերաբերյալ Ֆ.Գևորգյանի հայտարարությունը գնահատել է որպես վստահելի, իսկ դրա հիման վրա հետագա քննությունը՝ ոչ արդյունավետ` անկողմնակալ քննիչի կողմից կատարված չլինելու պատճառով, սակայն փաստել է դեպքին առնչվող անձանցից անկախ մարմնի կողմից քննություն կատարելու և ճշմարտությունը բացահայտելու անհրաժեշտությունը:
 
Մյուս կողմից, Ֆ.Գևորգյանին խոշտանգելու փաստն արդեն իսկ հաստատված համարելով` նրա կողմից նախաքննության ժամանակ տրված ցուցմունքները ճանաչել է անթույլատրելի ապացույց:
 
Դատավճռից պարզ չի դառնում, թե  առաջին ատյանի դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով և երկրորդ մասով նախատեսված ո՞ր հիմքով է արդարացրել Ֆ.Գևորգյանին:
 
 
Հեղինակ՝ Սոնա Մաշուրյան
 

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]