Թեմաներ
Շաբաթ 04 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը 04/19/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/19/2024   23:32 Թրամփի դատավարության ժամանակ դատարանի շենքի մոտ մարդ է ինքնահրկիզվել 04/19/2024   23:17 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 04/19/2024   23:15 ՔՊ-ականներն, իրար հերթ չտալով, շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/19/2024   22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը 04/19/2024   22:35 Թրամփը սպառնացել է զրկել Բայդենին անձեռնմխելիությունից 04/19/2024   22:19 Դաղստանում տղամարդը կրակոցներ է արձակել սրճարանի մոտ 04/19/2024   22:13 Մայրաքաղաքում բացօթյա առևտուրը արգելվում է 04/19/2024   22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   21:39 Մեքենան կողաշրջվել է, 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է 04/19/2024   21:35 Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը 04/19/2024   21:30 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը 04/19/2024   21:22 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 04/19/2024   21:16 Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միասնական հանրապետությունը բզիկ-բզիկ է արել գյուղ առ գյուղ. Կիրանցի ճանապարհը հայտնվում է Ադրբեջանի հսկողության տակ. Գեղամ Մանուկյան 04/19/2024   20:58 Ո՞վ է ստում. Բաքուն հայտարարել է 4 գյուղ հանձնելու, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին 04/19/2024   20:49 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 04/19/2024   20:47 Երեւանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ 04/19/2024   20:43 Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը չունի նման հարցեր քննարկելու որևէ իրավասություն․ «Թաթոյան հիմնադրամ» 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/19/2024   20:26 Մեր դիրքորոշումը փոխված չէ, կապ չունի պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել. Բագրատ սրբազան 04/19/2024   20:15 Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» 04/19/2024   20:07 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Կարիտաս Գերմանիա» կազմակերպության անդամներին 04/19/2024   20:01 Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա 04/19/2024   19:57 Մոսկվայում միգրանտը փորձել է դպրոցականին ցած նետել երրորդ հարկից 04/19/2024   19:50 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 04/19/2024   19:46 Ադրբեջանը լիովին սատարում է Իսրայելի՝ հակաիրանական գործողություններին. Վարդան Ոսկանյան 04/19/2024   19:35 Վկան քննչական բաժնում իր գլուխը 3 անգամ հարվածել է սեղանին, հրաժարվել հանձնել փորձանմուշ. պնդում է ՔԿ-ն 04/19/2024   19:21 «Բոլորն ասում էին՝ ուզում ենք ստուգենք, տեսնենք իրա պուլսը աշխատու՞մ է , եթե աշխատում է՝ պետք է սպանենք, մորթենք»․ դատարանում հարցաքննվել են Արարատ Միրզոյանի թիկնապահները 04/19/2024   18:56 Չկա սահմանազատում, կա միակողմանի զիջում՝ պատրանքների դիմաց․ Ոսկանյան 04/19/2024   18:51 G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության 04/19/2024   18:46 Եթե Ադրբեջանը սպառնալիք չէր, ապա ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայերը լքեցին իրենց նախնիների տները․ Շոն Մըրֆին՝ ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   18:36 Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   18:34 Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը 04/19/2024   18:30 ՀՀ պետական բյուջեի միջոցներից իրականացվել է ընդհանուր շուրջ 208,000,000 ՀՀ դրամ անարդյունավետ ծախս. ՊՎԾ 04/19/2024   18:15 Վանաձոր քաղաքը վերածվում է սահմանային գոտու, իսկ Հայաստանի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը. Գեղամյան 04/19/2024   18:11 Բոլորն էլ գիտակցում են, որ գործընթացը պետք է շատ արագ տեմպերով գնա, լայն կոնսոլիդացիայի դեպքում հնարավոր է կարճ ժամանակում գնալ իշխանափոխության. Անանյան 04/19/2024   17:51 ԿԽՄԿ-ն չի հստակեցնում ՝ արդյոք Բաքվում պահվող գերիներին տեսակցության ժամանակ Ռուբեն Վարդանյանն արդեն հացադուլի մեջ էր․ ինչպես է նրա առողջական վիճակը 04/19/2024   17:47 Եթե Միլոշևիչն արած լիներ այն գործողությունների կեսը, որոնք Ալիևն արեց Արցախում, ես չգիտեմ , թե նրան ինչ կսպասեր. Ավետ Ադոնց 04/19/2024   17:39 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ 04/19/2024   17:37 Բեռլինում կկայանա Շոլց-Ալիև հանդիպումը 04/19/2024   17:35 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին պատշաճ չարձագանքելու համար հաղորդում է ներկայացվել քննիչների դեմ 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն 04/19/2024   17:27 Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ 04/19/2024   17:21 Հայկական դիվանագիտական միտքը միավորելու կազմակերպություն է ստեղծվել. Ավետ Ադոնց 04/19/2024   17:13 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները նախնական համաձայնեցրել են Տավուշի սահմանագծի առանձին հատվածները 04/19/2024   17:05 Փարիզում ձերբակալել են պայթուցիկով Իրանի հյուպատոսությունում փակված տղամարդուն
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել

Վարդան Պետրոսյան. «Ի՞նչ է 4-10 տարին, եթե ես իմ ներսում դատապարտել եմ ինքս ինձ ցմահ». Hetq 12/29/2013   12:00  |  Հարցազրույց

Hetq.am-ի լրագրողը հեռախոսազրույց է ունեցել դերասան, 2 ամիս կալանավայրում գտնվող Վարդան Պետրոսյանի հետ:

-Վարդա՛ն, ինչպե՞ս եք, առողջությունն ինչպե՞ս է Ձեր:

-Առողջական վիճակս բավարար է, համեմատաբար լավ եմ, կրիզիսային վիճակն անցավ: Գիտե՞ք, դատարանից կալանավայր ինձ բերեցեին կիսագիտակից վիճակում պատգարակի վրա: Երբ անկողին մտա, տեսա շուրջս հավաքված սև հագած տղաներ՝ կալանավոր, կալանակից եղբայրներ: Սկսեցին հետս խոսել, զրուցել, ծիծաղել, կատակ անել, մխիթարել: Շատ զարմանալի էր, հետո թեյ բերեցին, զարմանալի մի թեյ՝ մեղրամոմով: Տվեցին գաթա: Կհավատա՞ք՝ 10-15 րոպեում կարողացան ինձ ոտքի կանգնեցնել: Նույնիսկ բժիշկները զարմացան: Երբ չափեցին ճնշումս, արդեն կարգավորվել էր: Դատական պրոցեսը շատ երկար էր տևել՝ 10 ժամից ավելի: Այդ ողջ ընթացքում ինձ մոտ էր շտապօգնության բժիշկը, ով հետևում էր, որ չվատանամ, չէ՞ որ ինձ բերել էին հիվանդանոցից: Հաց չէի կերել 10-12 ժամ, մեկ-մեկ միայն շոկոլադ էին տալիս, որ կարողանամ դիմանալ: Այստեղ մշտական բժշկական հսկողության տակ եմ:

-Մարդու կյանքում բեկումային թվեր կան: 2013-ի հոկտեմբերի 20-ից առաջն ու հետոն ինչպե՞ս եք բնորոշում:

- Վթարից ճիշտ կլիներ ես մահանայի, ոչ թե այն երկու պատանիները, բայց եթե Աստված պահպանեց իմ կյանքը, պարտավոր եմ ապրել այլ կերպ՝ ավելի՛ հոգևոր կյանքով: Այս դեպքը իմ հոգևոր կյանքում բեկում կառաջացնի, ինչը կանդրադառնա և՛ իմ մասնագիտական, և՛ հասարակական կյանքում: Այդ բեկումն արդեն եղել է:

-Վթարից հետո մեծ աղմուկ բարձրացավ, քննարկումներ՝ սոցիալական ցանցերում, մամուլում: Շատերը դարձան դատավոր, շատերը՝ փաստաբան: Ձեր հայտնի լինելը, ի՞նչ եք կարծում, խանգարե՞ց:

-Հասկանալի էր, որ իմ հայտնի լինելու պատճառով մեծ աղմուկ բարձրացավ: Հետո առաջին գնահատականները, կանխակալ կարծիքները և դրանց դեմ հակազդեցությունները շատ վնասեցին, նախաքննության ժամանակ տեղի ունեցած ինչ-ինչ հանգամանքները մարդկանց շատ վիրավորեցին: Իմ կալանավորումը չափից դուրս արագ էր, չափից դուրս եռանդ կար այդ ամենի մեջ, հիվանդ վիճակում կալանավորելը, ինձ դատարան քարշ տալը: Այս ամենը մարդկանց վիրավորեց, գրգռեց, սկսեց շարժում ի պաշտպանություն ինձ: Բնականաբար դա չէր կարող հոգեբանորեն չանդրադառնալ զոհված երեխաների ընտանիքների վրա:

Այն, ինչ տեղի է ունենում մակերեսում, ի վերջո ծածկում է այն, ինչ կա խորքում: Եվ ես ավելի շատ մտածում եմ խորքի մասին: Իմ մտքերն այլ տեղ են՝ դատավոր, դատապաշտպանից շատ հեռու: Եվ մինչև իրար մեղադրելը, մինչև իրար վրա քար նետելը մարդ իրապես պիտի հասկանա այն ողբերգությունը, ինչն իրականում տեղի է ունեցել: Ինձ 5-րդ կամ 6-րդ օրն ասացին, որ երկու պատանի զոհվել է և մեկն էլ ողջ է մնացել, փառք Աստծո, բայց ծանր վիրահատություններ է տարել: Եվ իմ առաջին միտքը և խնդրանքը եղել է սա. երբ ի վիճակի կլինեմ քայլելու, թեկուզ ուրիշի օգնությամբ, ինձ տարեք այդ մարդկանց տուն, որովհետև ես այդպես եմ պատկերացնում առաջին քայլը՝ կիսել այդ մարդկանց վիշտը, սուգը, ցավը, որովհետև ես մասնակից եմ դրան թեկուզ իմ ճակատագրի բերումով, որովհետև դա, այնուամենայնիվ, նաև իմ մասնակցությամբ է տեղի ունեցել: Ես պատրաստ եմ եղել մտնել տուն, խոնարհվել այդ մայրերի առաջ, փարվել նրանց ոտքերին, սգալ տղամարդկանց հետ, թաքուն արտասվել, կիսել ամբողջությամբ նրանց վիշտը: Բայց, ավաղ, հիվանդանոցից դուրս գրվելուց անմիջապես հետո ինձ ձերբակալեցին: Իմ ընկերները գնացել են Հակոբյանների մոտ, ցավակցել, այցելել գերեզմանները, միասին մատուցել պատարագ: Ցավոք, իմ մասին խոսքի վրա արգելք է դրվել, կալանք է դրվել: Իրենք չեն ուզեցել իմ անունը լսել: Ես դա նույնպես հասկանում եմ: Եվ ես մտածել եմ, որ ժամանակ է պետք: Ցավալին  այն է, որ այսօր այդ ժամանակը փոխարենը գնալով հանգստացնի կրքերը, բերի առողջ բանականության, հակառակը՝ ավելի է գրգռում: Եվ մենք սկսում ենք իրար վրա մեղքեր ման գալ: Ինչի դա կբերի, որևէ լավ բանի՞: Արդյո՞ք զոհված երեխաներին մի օգուտ կտա կամ այն աղջկան, ով ծանր վիրահատություններ է տարել և հիմա էլ ունի բժշկական օգնության կարիք: Ես սրտանց ցանկացել եմ մասնակցություն ունենալ այդ ամենի մեջ՝ Նահանգներից իմ ընկեր-բժիշկների միջոցով առաջարկել օգնություն: Վկա է Աստված՝ քանի-քանի ընտանիք եմ ես մտել, քանի-քանի սգավոր մարդկանց եմ օգնել, ինչքան մարդկանց եմ մխիթարել, բայց զարմանալի է, որ այս պարագայում դռները փակ են իմ առաջ: Ի՞նչ կարող եմ ես անել: Այդ վիշտը հասկանում եմ, որքան հնարավոր է դա հասկանալ: Չգիտեմ, արդյոք կարո՞ղ են այդ չափով էլ ինձ հասկանալ: Չէ՞ որ իմ մեջ էլ կա մի մեծ տառապանք, վիշտ: Չէ՞ որ ես ինձ նաև մեղավոր եմ զգում այդ ընտանիքի առաջ: Սարսափելի բան է մեղքի զգացումը: Չէ՞ որ զոհված երեխաները, որ մինչ այդ իրենցն էին, այսօր ինչ-որ տեղ, ինչ-որ չափով նաև իմն են: Արդյո՞ք այդ ընտանիքները կհասկանան իմ այս միտքը, արդյո՞ք չեն չարանա: Իմ համար այդ երեխաները կենդանի են, և ես նրանց հետ գնալու եմ դեպի ապագա… մինչև վերջին ժամանակները: Մենք իրար հետ պիտի կանգնենք Աստծո առաջ, և ես իմ բաժին պատասխանը տամ:

Չէ՞ որ ինձ էլ ինչ-որ չափով այս առումով պետք էր օգնություն: Իսկ երբ մարդուն հալածում են, «քարշ են տալիս» պատասխանատվության, այն էլ կիսագիտակից վիճակում, նա սկսում է պաշտպանվել: Արդյո՞ք բնական չէ իմ պաշտպանվելը, որ զարմացնում է որոշ մարդկանց: Եվ այս փոխադարձ ինքնապաշտպանությունը բերեց նրան, որ մենք սկսեցինք քար նետել իրար վրա:

Այս ամբողջ նախաքննությունը տանում է ինչ-որ մի դատավարության, որը նախատեսում է 4-10 տարվա ազատազրկում: Իսկ ի՞նչ է ինձ համար լրացուցիչ 2 ամիս կալանքը: Ի՞նչ է 4-10 տարին, եթե ես իմ ներսում դատապարտել եմ ինքս ինձ ցմահ: Ծիծաղելի չէ՞ այս ամենը: Մենք իրարից 2 ամիս ենք գողանում, հրճվում ենք դրանով, միգուցե կա՞ն մարդիկ, որ իսկապես հրճվում են: Ոչինչ է դա ինձ համար:

Իմ կեցվածքը երեխաներ կորցրած ընտանիքների առջև բոլորովին այլ է, դատարանի առջև՝ բոլորովին այլ: Ես դատարանում ունեմ բոլոր հարցերի պատասխանները: Բայց մինչև դատարանին հասնելը, շատ կուզեի լիներ ուրիշ հանդիպում, ուրիշ հարց ու պատասխան, ավելի շատ վշտի կիսում ընտանիքների հետ: Աստվածաշնչյան խոսքերը հիշեցի. «Ողորմություն եմ ուզում, ոչ թե զոհ»: Իսկ մենք գնում ենք դեպի նոր զոհեր:

Տեղի է ունեցել ողբերգություն, և այդ ճակատագրական պահին ես եմ եղել այդ տեղում: Իմ փոխարեն կարող էր լինել ցանկացած մեկը: Բայց հանգամանքների բերումով եղել եմ ես: Ինձ բաժին է ընկել ցավ, մի տառապանք, որ կրելու եմ մինչև կյանքիս վերջ: Եվ ես դա ընդունել եմ: Զրկանքները մարդու համար են: Աստված զրկանքներ է տալիս մարդուն այն չափով, որ չափով նա կարող է տանել դրանք, ո՛չ ավելի: Ես չեմ հրաժարվում զրկանքի ինձ հասանելիք չափից:

-Խոսեցիք հապճեպությունից: Ձեր կարծիքով, ինչո՞ւ այդպիսի հապճեպություն դրսևորվեց: Օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը ցույց տալու խնդիր կա՞ր, թե՞…

-Երևի ինչ-որ մեկին ինչ-որ մի բան ապացուցելու միտում կար, որը ես չեմ հասկանում: Կատարողներն էլ մի տեսակ անհարմար զգալով են անում, մի տեսակ, կարծես, ամաչելով: Դատաիրավական համակարգն իսկապես կարիք ունի բարեփոխումների: Եթե ամեն ինչ օրենքով պիտի արվի, թող ինձնից սկսվի, ինչո՞ւ ոչ:
Կալանքի երկարացման համար կուզեի, որ մարդիկ շատ չանհանգստանան: Ես այստեղ լավ եմ զգում. շրջապատված եմ  բախտակից եղբայրներով, որոնցից ամեն մեկն ունի իր պատմությունը, իր ողբերգությունը, ինչպես նաև բժշկական հսկողության տակ եմ:

-Ստեղծագործում եք՞ դատապարտյալների հիվանդանոցում:

-Դեռևս ապրում եմ կալանավորի կյանքով: Շփվում եմ մարդկանց հետ: Ինձ համար շատ կարևոր բաներ եմ պարզում: Կան բաներ, որոնց մասին երբեք կարդալով կամ լսելով չես իմանա, կիմանաս միայն ապրելով: Ինչքան խեղված ճակատագրեր կան իմ շուրջը այստեղ, ինչքան տխուր պատմություններ: Իմ կալանավոր եղբայրներն ասում են. «Սա քո տեղը չէ»: Ասում եմ՝ ինչու եք այդպես մտածում, փորձանքը կարող է բոլորի գլխին գալ: Ոչ մեկը թող իրեն ապահովագրված չզգա: Մենք մտածում ենք, որ մեզ պահապանում են հրեշտակները, և մեզ ոչինչ չի պատահի:  Փորձանքը ուրիշի համար է: Բայց նա ամեն տեղ կարող է դարան մտած սպասում է մեզ և կարող է մի վայրկյանում ցատկել քո գիրկը: Հանրաճանաչ մարդու համար երևի սա անհրաժեշտ փորձություն է, նրան նվաստացումներն էլ անհրաժեշտ են, որ միշտ խոնարհ մնա հոգին: Սա էլ անհրաժեշտ է ստեղծագործելու համար, որովհետև երբ հոգիդ խոնարհ է, դա կարող է մեծ ներշնչումների պատճառ դառնալ:
Դեռևս չեմ գրում, հավաքում եմ մտքերս: Ասելիքս շատ է: Եվ հենց այս պահին, երբ կան մեծ բախումներ, մեծ ապրումներ, ինչ խոսք, նաև կան շատ մեծ ներշնչումներ: Մարդիկ մտավախություն էին ապրում, որ կորցրեցին Վարդան Պետրոսյանին, բեմի Վարդանին: Բայց, մ՛ի վախեցեք, ես հետ պիտի վերադառնամ ու պիտի բարձրանամ բեմ: Անպայմա՛ն: Ես խոսք ունեմ ասելու: Եվ իմ խոսքը կլինի շատ ավելի իմաստուն, շատ ավելի կտրուկ, կյանք տեսած, խոհեմ, խելոք, խորը:

 

Հարցազրույցն ամբողջությամբ` սկզբնաղբյուր-կայքում:


 


Հարակից հրապարակումներ`

10:14 27/12/2013  |  ՄամուլՔննիչին և հսկողություն իրականացնող դատախազին քրեական պատասխանատվության ենթարկելու՝ Նիկոլայ Բաղդասարյանի պահանջը ՀՔԾ-ն մերժել է
09:12 26/12/2013  |  ՄամուլՎարդան Պետրոսյանի խափանման միջոց կալանքը երկարացնելու համար քննիչը դիմել է դատարան
16:26 23/12/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՓաստաբան. Վարդան Պետրոսյանի քննիչը չի հեռացվել, այլ գնացել է արձակուրդ
12:49 23/12/2013  |  Քրեական խրոնիկոնՎարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի գործը փոխանցվել է այլ քննիչի.shamshyan
15:12 19/12/2013  |  ՀարցազրույցՎ.Պետրոսյանի փաստաբան. «Փորձում ենք ամեն ինչ մեղմելու ճանապարհով գնալ, ոչ թե տանել դեպի լարումը, սրումը, դեպի շոու»
10:18 19/12/2013  |  Մամուլ«Թե ինչու է իր հագուստից ալկոհոլի հոտ եկել, Վարդան Պետրոսյանը կներկայացնի իր ցուցմունքում»
15:04 18/12/2013  |  ԼՐԱՀՈՍ Վարդան Պետրոսյանը մեքենան վարել է արագ, եղել է ոչ սթափ վիճակում. Մանրամասներ տուժող կողմից (Տեսանյութ). Panorama
12:13 16/12/2013  |  ԼՐԱՀՈՍՖրանսահայ համայնքն արդարություն է պահանջում Վ.Պետրոսյանի նկատմամբ
10:26 14/12/2013  |  ՄամուլՌուբեն Բալոյան. «Բժշկի կողմից գրված է, որ բերանից գալիս է ուժեղ ալկոհոլի հոտ»
18:24 10/12/2013  |  Քրեական խրոնիկոնՀՔԾ-ն նյութեր է նախապատրաստում Վ.Պետրոսյանի գործով քննիչի վերաբերյալ

Արխիվ

[]