Թեմաներ
Հինգշաբթի 04 / 18 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/18/2024   00:10 Թբիլիսիում ցուցարարների եւ ոստիկանության միջեւ բախումներ են սկսվել 04/17/2024   23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները 04/17/2024   23:46 2021թ. ընտրվել եք այլ խոստումներով, անկեղծ լինենք` այսօր ժողովրդի մեջ կա մեծ անվստահություն. Բերքաբերում Փաշինյանին առաջարկել են գնալ նոր ընտրությունների 04/17/2024   23:27 Ադրբեջան արհեստածին կազմավորումը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ. Ոսկանյան 04/17/2024   23:05 Շուլցը Իսրայելին կոչ է արել հայելային պատասխան չտալ Իրանի հարձակմանը 04/17/2024   22:44 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   22:01 Մեծ Բրիտանիայում զինամթերքի արտադրության գործարանում պայթյուն է տեղի ունեցել 04/17/2024   21:54 Գյումրիում քաղաքացին ընկել էր շենքերից մեկի նկուղը․ ժամանել են փրկարարները 04/17/2024   21:48 Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ իրեն անվստահություն կարող են հայտնել, եթե հանկարծ ՔՊ որոշ պատգամավորներ անցնեն ընդդիմության կողմը. նրանց դարձնում է հանցակից. Իսագուլյան 04/17/2024   21:46 ՔՊ «խարոշիները» հավաքվել են, որոշել դատավճիռը, Ալեն Սիմոնյանը հրապարակել է ու իրականացրել են. Վարդանյան 04/17/2024   21:39 Բժիշկը նշել է փորկապության ժամանակ հիմնական սխալները 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   21:26 Փաշինյանական իշխանությունն իրավապահ համակարգին դրդում է համատեղ հանցագործության, ապօրինության դաշտ մտցնում պետական մարմիններին՝ այդպիսով «մահապարտ» դարձնելով նրանց․ «Մայր Հայաստան» 04/17/2024   21:19 Իշխանությունները ցայտնոտի մեջ են, կիրառում են ծայրահեղ քայլեր, դիմում պետական ահաբեկչության 04/17/2024   21:11 Որոշակի գործընթաց կա, որը ժամանակավորապես սառեցվել է, Փաշինյանը պաուզա է վերցրել. Քաղաքագետ 04/17/2024   21:08 Փաշինյանի ՔՊ-ն ավելի է խստացնելու բռնաճնշումները, ընդդիմադիրներին համախմբման կոչ ենք անում․ Մարության 04/17/2024   21:04 Ոչ, սա կազմակերպված հանցագործություն է՝ հրահանգված իշխանության կողմից. Թաթուլ Պետրոսյան 04/17/2024   20:59 Թբիլիսիում կրկին բողոքում են օտարերկրյա գործակալների մասին նախագծի դեմ․ ձերբակալվել է 25 մարդ 04/17/2024   20:46 Թուրքին համահավասար փորձում են ծեծելով ու նվաստացնելով մարդկանց շրջանում վախ տարածել. Դավթյան (տեսանյութ) 04/17/2024   20:40 Անդրանիկ Սիմոնյանը գուցե գտնում է, որ արդեն ԱԱԾ տնօրենի տեղակալ է, չի իջնելու մեր մակարդակին, չի ներկայանալու դատարան․ Վարդազարյան (տեսանյութ) 04/17/2024   20:35 Սամվելը եւ մեր ազգաբնակչությունն ականատես է լինելու՝ դավաճանների իրավական եւ քաղաքական պատժին. Աննա Մկրտչյան 04/17/2024   20:26 Երկրի ռազմական բյուջեն պետք է կրկնապատկել. Մելքումյան (տեսանյութ) 04/17/2024   20:20 Իսպանիայում ձերբակալել են Կոլումբիայում հետախուզվող վտանգավոր քիլերին 04/17/2024   20:07 Սամվել Վարդանյանի փաստաբանն անակնկալներ է խոստանում (տեսանյութ) 04/17/2024   20:04 Փաշինյանը միայն Բերքաբերում է համարձակվել քայլել գյուղի մեջ 04/17/2024   19:59 Ուշադրություն. Իշխանությունները պրովակատորներ են ուղարկում ընդդիմության մոտ՝ վտանգավոր առաջարկներով․ Ադիբեկյան (տեսանյութ) 04/17/2024   19:58 Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/17/2024   19:46 Պահանջում են կալանավորել խոշտանգված Սամվել Վարդանյանին. դատարանը քննում է միջնորդությունը (ուղիղ միացում) 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան 04/17/2024   19:34 Բաքուն համաձայնել է Իրանի դեմ հարձակումների համար 3 ռազմակայան տրամադրել. մեկը Վարանդայի օդանավակայանն է․ իրանագետ 04/17/2024   19:21 Մեր ապագան ձևավորող ոլորտները հարկվում են նույն դրույքաչափով, ինչ որ կարկանդակի արտադրությունը, սա անհեթեթություն է. Ատոմ Մարգարյան (տեսանյութ) 04/17/2024   19:12 Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի բանակցությունները գրեթե սառեցվել են․ ԶԼՄ-ներ 04/17/2024   19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել 04/17/2024   18:58 Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցերը չեն կարող լուծվել Տավուշի գյուղերի մի քանի բնակիչների ջանքերով. «Տավուշը հանուն փրկության» 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   18:41 Իրանի ԱԳ նախարարը այցով Թուրքիայում է 04/17/2024   18:39 Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանի ելույթը` ԵԽԽՎ-ում 04/17/2024   18:35 Սամվել Վարդանյանի նկատմամբ կատարածն իշխանության ամենավերին օղակներից հրահանգված արտադատարանական հաշվեհարդար է. ՀԱԿ 04/17/2024   18:22 Կանցկացվի աշխարհում առաջին գեղեկցության մրցույթը արհեստական բանականության ստեղծած մոդելների միջև 04/17/2024   18:02 Հայաստանը,ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից . «Ազատություն» 04/17/2024   17:51 Էրդողանը մտադիր է հանդիպել ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից մեկի հետ 04/17/2024   17:46 Վովա Գասպարյանի դստերը շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել 04/17/2024   17:43 Ս՞ա էլ պայթեցրին, որ պատերազմ չլինի. ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/17/2024   17:30 Մի քանի շաբաթ առաջ ասում էր՝ ձեզ գյուղում մորթելու են, հիմա էլի չի ասում է, բայց էլի միակողմանի զիջումների մասին է խոսում. Մանրամասներ Ոսկեպարում Փաշինյանի հետ հանդիպումից 04/17/2024   17:19 «Հայրենյաց Բարիքներ» պահածոների արտադրամասը թողարկել է վտանգավոր սննդամթերք 04/17/2024   17:16 Ինչպես կարելի է ազատվել քաղցրի հանդեպ հակումից 04/17/2024   17:09 Արամ Հովհաննիսյանը պարգևներ է հանձնել Ոստիկանության մի խումբ ծառայողների
04/16/2024   14:03 Մեքենան կանգնացրել են, գնացել՝ բնակարան կարիքները հոգալու, իսկ դիմակավորված անձինք դուրս են հանել մեքենայից ու ծեծել ՁՊՎ տեղափոխվող անձին. նոր մանրամասներ 04/16/2024   20:53 Մահվան սպառնալիքով ստիպել են փոխել ազգությունը, փոքր երեխաներին գողացել ու օտար են մեծացրել, առեւանգված կանանց բռնի կնության տվել. Նրանց ինչպե՞ս են հաշվելու. Պատմաբան 04/16/2024   15:00 Ղալլաթա անում, գլուխը պատին ա տալիս. ի՞նչ շուն. հանգստացեք, ձեր չափերն ու սահմաններն անցել եք. ավագանու նիստում լեզվակռիվ սկսվեց, Ավինյանը հունից դուրս եկավ 04/16/2024   14:41 Այս պահին ապամոնտաժվում է` դեռ խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը 04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/16/2024   08:03 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին․«Հրապարակ» 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/16/2024   22:31 Տղաները զոհվելու էին, նրանք էլ մտնելու էին նկուղները ու մեր երեխաների աչքի առաջ մեզ բռնաբարեին, սպանեին, հետո էլ՝ մեր երեխաներին մորթեին. բռնագաղթված 04/16/2024   19:29 Սամվելին՝ ձեռքերը թիկունքում շղթայված վիճակում, չոքացրել են, գլուխը խփել գետնին, ամենավերջին սեռական հայհոյանքները հնչեցրել, թքել վրան, իջեցրել տաբատը․ պաշտպաններն ահազանգում են 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/16/2024   13:31 Դիմակավորված անձինք դաժան ծեծի են ենթարկել ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպի պատճառով ձերբակալված Սամվել Վարդանյանին՝ ՁՊՎ տեղափոխվելիս․ահազանգ 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/16/2024   12:42 Մալաթիայի գյուղմթերքների շուկայի 2-րդ տաղավարում հայտնաբերվել է տղամարդու մարմին 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/16/2024   12:23 Աննա Հակոբյանի հետ 1 մլն դրամանոց ընթրիքը երկրում նոր մշակույթ ձևավորելու համար է 04/16/2024   22:49 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/16/2024   07:40 Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ» 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ

Հրանտ Բագրատյանին հաղթած գիտնականը հնարավոր է պահանջի վնասների փոխհատուցում 12/21/2013   15:43  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
«Փաստինֆո»-ի զրույցը «Կոնցեռն Դիալոգ» իրավաբանական ընկերության տնօրեն Սեդրակ Ասատրյանի հետ՝ Հայաստանում հեղինակային իրավունքների խախտումների դատական գործընթացների, այդ թվում՝ Հրանտ Բագրատյանի դեմ գիտնական Մանե Հակոբյանի աղմկահարույց հայցի ու դատական երկու ատյաններում վերջինիս հաղթանակի հիմքում դրված իրավաբանական հիմնավորումների մասին:   
 
- Դուք որպես փաստաբան դատարանում ներկայացրել եք հաղթող կողմի՝  Մանե Հակոբյանի  շահերը:  Հաղթանակը  Ձեր  ընդդիմախոսները կապում են այն բանի հետ, որ Ձեր  գլխավորած   իրավաբանական ընկերությունում արդարադատության փոխնախարարը բաժնետեր է:  
 
- «Կոնցեռն Դիալոգ» իրավաբանական ընկերությունն ստեղծվել է 1998թ.,  ես բաժնետոմսերի  սեփականատեր ու ընկերության տնօրեն եմ դարձել 2003թ.-ից՝ ընկերության հիմնադիր իրավաբաններից բաժնետոմսերը գնելու արդյունքում: Ընկերությունն սկսել է զբաղվել բիզնես իրավաբանությամբ՝ կորպորատիվ, աշխատանքային, հեղինակային, պայմանագրային   իրավունքի, ինչպես նաև՝ մաքսային ու հարկային գործերով:    
 
Կուզենայի անդրադառնալ մամուլում շահարկումներին, մասնավորապես, «ՀՀ արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանին պատկանող փաստաբանական ընկերության տնօրեն Սեդրակ Ասատրյանը» ձևակերպմանը: Ես ընկերության բաժնետոմսերը գնել եմ 2003թ., իսկ Արամ Օրբելյանը ընկերություն է եկել 2009թ.՝ մրցույթում հաղթելու արդյունքում, և մեկուկես տարի աշխատել: Այդ ընթացքում նա այնքան բան է փոխել գրասենյակում՝ դրական առումով, այնքան առաջընթաց ենք ունեցել, որ ես եմ առաջարկել, որ նա դառնա բաժնետեր:
 
Այն, որ մեր բաժնետերերից մեկը աշխատանքի է անցել կառավարությունում, մասնավորապես՝  արդարադատության նախարարությունում, որևէ կերպ ինձ չի կաշկանդում. եթե հաճախորդը դիմում է ինձ և տեսնում եմ, որ կան պաշտպանության հնարավորություններ, ստանձնում եմ գործը:  Ես չեմ պաշտպանում միայն նրանց, ում գործով ես, ցավոք սրտի, շանսեր չեմ տեսնում: 
 
- Դուք՝ որպես պրոֆեսիոնալ գործունեության տեսակ նշեցիք հեղինակային իրավունքի խախտումների գործերը:  Հայտնի է, որ թեև հեղինակային իրավունքները Հայաստանում  շատ են խախտվում, սակայն դեռևս մեզանում չկա հստակ ձևավորված մշակույթ պայքարել դրանց  դեմ: 
 
- Հեղինակային իրավունքի գործերը, ցավոք սրտի, շատ չեն, որովհետև ազգաբնակչության հոգեկերտվածքում հեղինակային իրավունքի պաշտպանությունը դեռևս սաղմնային փուլում   է և, ցավոք սրտի, իրավագիտակցությունը չի հասել նրան, որ գիտակցվի, որ հեղինակային իրավունքը ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանության խնդիր է, այլ նաև՝ տնտեսութան, գիտության զարգացման ամենամեծ խթաններից մեկը:
 
Մասնավորապես,  հեղինակային իրավունքի պաշտպանության վիճակը շատ կարևոր է երկրում ներդրումների համար բարենպաստ բիզնես միջավայրի տեսակետից՝ Հայաստանում ներդրումներ անելու ցանկություն ունեցող եվրոպական, ամերիկյան, կանադական ընկերությունները պետք է իմանան, որ հեղինակային իրավունքը մեզանում պաշտպանված է: 
 
Հայաստանում հեղինակային իրավունքի պաշտպանությունը կատարվում է կոնտինենտալ     եվրոպական սկզբունքով: ԱՄՆ-ում եթե հեղինակային իրավունքի առարկան չի գրանցվում, ապա այն պաշտպանված չէ, իսկ Հայաստանում ստեղծման պահից համարվում ես հեղինակ՝  անկախ նրանից, թե ի պա՞հ ես հանձնել «Հայհեղինակ» հեղինակային իրավունքների պաշտպանության ՀԿ-ին, թե՝ ոչ, եթե ինչ-որ եղանակով կարողանում ես ապացուցել, որ դու ավելի շուտ ես ունեցել հեղինակային իրավունքի օբյեկտը, քան երրորդ անձը, ուրեմն՝ դու ես հեղինակը: 
 
-Հեղինակային իրավունքի գործերից ամենաաղմկահարույցը, թերևս, գիտնական Մանե Հակոբյանն ընդդեմ ՀՀ նախկին վարչապետ, Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանի հայցադիմումի գործն է: Դատական առաջին ատյանում ճանաչվեց Մանե Հակոբյանի հեղինակային իրավունքի խախտումը, Վերաքննիչ դատարանն էլ անփոփոխ թողեց ստորադաս դատարանի վճիռը: Դրան հետևեցին պատասխանող կողմի մեղադրանքներն. արդարադատությունը որակվեց որպես «ընտրովի», «պատվեր», «բեսպրեդել», «սա դա՞տ է, թե սամասուդ»:   
 
- Անկեղծ որ ասեմ, հայտարարությունների հետ կապված ես շատ չեմ մեղադրում պրն. Բագրատյանին. դատարանում պարտված մարդը չի ասելու՝ ես պարտվեցի, մանավանդ ճանապարհ անցած, կառավարության ղեկավար եղած մարդը պետք է մի բան ասեր, բայց դա չպետք է արվի ուրիշի իրավունքները ոտնահարելու հաշվին:
 
Մասնավորապես, Հրանտ Բագրատյանն ինձ՝ փաստաբանիս, նույնացրեց իմ հաճախորդի հետ, որն արգելված է օրենքով: Կառավարության ղեկավար է եղել, պետք է գիտակցեր,  որ չի կարելի պրոֆեսիոնալ գործունեության համար մեղադրել փաստաբանին կամ փաստաբանական գրասենյակին՝  մանավանդ որ մեղադրանքի համար որևէ հիմք չկա: 
 
Հ.Բագրատյանի գործն ի սկզբանե ինձ համար կանխատեսելի էր, քանի որ առկա էին անհերքելի ապացույցներ: Մենք մինչև դատարան մտնելը դիմել ենք նոտարին՝ վավերացնելու ֆեյսբուքյան էջը, որտեղ հրապարակվել էր Մանե Հակոբյանի՝ գիտության զարգացման ծրագիրը: Այնտեղ մեկնաբանությամբ, այսպես կոչված comment-ով հանդես էր եկել Հրանտ Բագրատյանը. այն կարող էր ջնջվել, եթե մենք  նոտարական վավերացման համար չդիմեինք նոտարին:
 
Comment-ի սկզբնաղբյուրը Բագրատյանի պաշտոնական կայքն էր, հրաժարվելու տեղ չունեին: Ապացուցեցինք, որ Հրանտ Բագրատյանի ու Հարություն Կարապետյանի անունների ներքո իրենք են հավանություն տվել, տեղադրել ու հրապարակել  Մանե Հակոբյանի հեղինակած «ՀՀ գիտության  ոլորտի համակարգային վերափոխման և կայուն զարգացման ծրագրի» գիտության բաժինը, անբարեխիղճ արտատպել են Ծրագիրը՝  իրական հեղինակին չհիշատակելով:
 
Ուզում եմ հատուկ նշել, որ դա ապացուցվեց նաև իր «համահեղինակ» Հարություն Կարապետյանի կողմից: Վերջինս դատարանում ուղղակի հայտարարեց. «Ես Բագրատյանին զգուշացրեցի, որ Մանե Հակոբյանը դա «Հետք»-ում արդեն տպագրել է, ո՞ւր եք Ֆեյսբուք դնում»: Ձայնագրություն կա նաև, որտեղ Կարապետյանն ասում է՝ «Ես գործ չունեմ, Բագրատյանն  է դրել, ինձ ինչո՞ւ եք կանչում դատարան»: Ասացինք՝ ուզո՞ւմ ես ասա, որ առանց քո իմացության են դրել, դու էլ առանձին դատի տուր իրեն: 
 
Մենք պետք է ապացուցեինք նաև, թե քանի տոկոսն է գրագողացված, մենք մարկերով ցույց էինք տվել, ներկայացրել էինք նաև Ծրագիրը «Հայհեղինակում» ի պահ հանձնելու և «Հետք»-ում հրապարակվելու ամսաթիվը: Մենք ապացուցինք, բայց դատարանը չբավարարվեց դրանով, ուղարկեց փորձաքննության, դրանով ևս ապացուցվեց, որ քոփիփեյսթ է արված, սխալմամբ գրված երկու «և»-երը քոփիփեյսթ անելուց մնացել էին տեքստում: 
 
Իրենք որևէ ապացույց չներկայացրեցին, որ Բագրատյանն այդ Ծրագիրն ունեցել է, ենթադրենք, 30.04.2010 թվականից առաջ: Մինչև դատարան գալը ինքը թերթերով հայտարարել էր, որ Ծրագիրը դեռևս մեկուկես տարի առաջ ունեցել է, ու ուղարկել է Ուկրաինայի կառավարություն, որ այնտեղ օգտագործեն: Ես հարցում արեցի Արտաքին գործերի նախարարություն, ուղիղ նամակ գրեցի Ուկրաինայի վարչապետին՝ հարցնելով, թե մեր նախկին վարչապետն արդյոք ուղարկե՞լ է գիտության ծրագիր: Իրենց կրթության նախարարությունից պատասխանեցին, որ ընդհանրապես որևէ ծրագիր մենք Բագրատյանի կողմից չենք ստացել: 
 
Դրանից հետո պատասպանող կողմն ասաց, որ իրենք դա Հայ ազգային կոնգրեսի գիտության հանձնաժողովում են քննարկել, ըստ Հրանտ Բագրատյանի՝ դա իր ծրագիրն է, իր գաղափարներն են: ՀԱԿ-ի հանձնաժողովից նրանց փաստաբանը բերեց երեք վկաների  փաստաբանական  հարցման արձանագրություններ, որտեղ   վկաները   հայտնում էին, որ հանձնաժողովում Մանեն 2009թ. գիտության ծրագիր չի ներկայացրել:
 
Երեք վկաներն էլ եկան դատարան, ընդ որում՝ նրանցից մեկը իրենց կողմի միջնորդությամբ բերման ենթարկվեց, վկաները հստակ ասացին, որ Մանե Հակոբյանն, այո, ներկայացրել է Ծրագիր, լրիվ հակառակն ասացին, ինչ որ հարցման ժամանակ շահագրգիռ կողմն  ասել էր՝ այսպես գրեք: Բերման ենթարկված երրորդ վկան նույնպես հաստատեց, որ Մանե Հակոբյանը Ծրագիր է ներկայացրել ՀԱԿ գիտության  հանձնաժողովում: 
 
Լրատվական կայքի լրագրողին Հրանտ Բագրատյանը հայտարարել էր, որ դա իր գաղափարներն են, ինքը հաճախում էր ՀԱԿ-ի գիտության հանձնաժողով և մի կին կար, ով լսում էր, հետո գնում, գրանցում իր անունով: Փաստերն, ընդհանրապես, դիտավորյալ խեղաթյուրված են: Դատաքննության ընթացքում հաստատվեց և վկաները հաստատեցին, որ  Բագրատյանն ընդհանրապես այդ հանձնաժողովի նիստերին չի մասնակցել, կամ եթե անգամ մասնակցել է, Մանե Հակոբյանի հետ համատեղ երբեք չի մասնակցել նիստերին:  Երկրորդ՝ Բագրատյանն ասում էր և հետագայում իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ 2010 դեկտեմբեր ամսին Մանեն գնացել, գրանցել է այդ Ծրագիրը և այլն:  Մանե Հակոբյանն իր Ծրագիրը ի պահ է հանձնել «Հայհեղինակին» 2010 թ. ապրիլի 30-ին:
 
Հետաքրքրական է նաև ատասխանող կողմի հակընդդեմ հայցը՝ ասում են՝ մենք չենք արել, պատասխանող չենք, բայց հակընդդեմ հայց են ներկայացնում: Դրա  հիմքում դրվել էր ընդամենը մեկ էլեկտրոնային նամակ՝ Հարություն Կարապետյանն իր կողմից մի քիչ փոխած, մի քիչ ավելացրած  գիտության ծրագիրը նամակով ուղարկում է Հրանտ Բագրատյանին, նա էլ նույն նամակն ուղարկում է, այսպես կոչված՝ «forward» է անում Մանե Հակոբյանին՝ ասելով՝ ահա Հարութենց ծրագիրը, որ ներկայացնում եմ քեզ, խնդրում եմ հայտնիր քո կարծիքը: Մանեն իր հերթին նամակ է գրում Բագրատյանին՝ ասելով՝ դա Հարութենց ծրագիրը չէ, դա իմ ուղարկած ծրագիրն է, իրենք կոսմետիկ փոփոխություններ են արել, որին դեմ եմ, եթե դուք այսպես պետք է անեք, ես դուրս եմ գալիս այս խաղից:
 
Երևում է, որ  այդ ֆայլը ստեղծված է Մանե Հակոբյանի կողմից, նույնիսկ ֆայլի անունն էլ չէր փոխվել, գրված էր՝ «Մանեգիտության ծրագիր»: Հարություն Կարապետյանը միամիտ-միամիտ հաստատեց, որ, այո, դա Մանեի ուղարկած ֆայլն է, վրան աշխատել եմ, բայց ես փոխել եմ այսքան տոկոս: «Կարուսելը» սարքում են, որը մենք դատարանում բռնել ենք:        
 
- Արդյոք գործով չկայի՞ն  հաշտության  եզրեր: 
 
- Հաշտության համաձայնության առաջարկ արվեց դատարանի կողմից: Մանեն հայտարարեց, որ մի պայմանով համաձայն կլինի հաշտության համաձայնության, եթե պատասխանող կողմը կոնկրետ փոխհատուցում տա վնասների դիմաց: Մանեն, իմիջիայլոց,   պատրաստվում է նաև վնասների փոխհատուցում  պահանջել:  
 
Հարցազրույցը՝ Սոնա Մաշուրյանի
 

Հարակից հրապարակումներ`

14:27 17/12/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀրանտ Բագրատյանին հաղթած «Կոնցեռն Դիալոգը» թույլ չի տա կասկածի տակ դնել իր պրոֆեսիոնալիզմը
10:22 05/12/2013  |  ՄամուլՎերաքննիչը մերժեց Հրանտ Բագրատյանի բողոքը
18:07 27/11/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ Գիտնականը Հրանտ Բագրատյանին մեղադրում է իր ծրագիրը «գողանալու» մեջ
14:34 19/02/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀրանտ Բագրատյանը դեռ չի որոշել ընտրությունների արդյունքները պաշտոնապես բողոքարկելու հարցը
12:36 13/02/2013  |  ԼՐԱՀՈՍՊոկել են պաստառները՝ պատճառաբանելով, որ դրանք ոչ սահմանված վայրում են փակցվել
20:40 09/02/2013  |  Ընտրական իրավունքՀ. Բագրատյանի Էրեբունու շտաբին պատճառվել է 15.000 դրամի վնաս
16:52 09/02/2013  |  Ընտրական իրավունքԱհազանգ. Հ. Բագրատյանի շտաբի վրայից պոկել են պաստառը
16:37 18/01/2013  |  ԼՐԱՀՈՍՀրանտ Բագրատյանի շտաբում կգործի իրավական հանձնախումբ
14:38 24/12/2012  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ«Ազատություն» կուսակցությունն առաջադրեց Հրանտ Բագրատյանի թեկնածությունը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]