Թեմաներ
Կիրակի 07 / 12 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

07/12/2020   20:01 Փաստորեն մեր զինծառայողները շատ հմտորեն են ցավացրել ադրբեջանցի զինծառայողներին. Շուշան Ստեփանյան 07/12/2020   19:48 Նիկոլ Փաշինյանն ու իր ոհմակը Հայաստանում սպանել են ավելի քան 700 մարդ. Միքայել Մինասյան 07/12/2020   19:28 «Մի՛ սպանիր» պատվիրանը անվտանգության փորձաքար. Ռուբեն վարդապետ Զարգարյան 07/12/2020   19:05 Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է սպանվածների և վիրավորների թվի մասին 07/12/2020   18:58 Առողջապահության նախարարությունը հորդորում է սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ. Սնկից թունավորում Կուրթանում 07/12/2020   18:30 Աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են 07/12/2020   18:19 Հանգստյան օրերին ևս շարունակվել է հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ վերահսկողությունը 07/12/2020   18:04 «Դե իմացիր արա, էդ ռուբիլնիկի տեղն էլ ես եմ ասել». Մանկության ընկորը` Կախյանի մեկ տարեկան երեխայի ու հղի կնոջ սպանության մասին 07/12/2020   17:22 Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելը սիմվոլիկ քայլ է, որը Էրդողանը կատարեց 07/12/2020   17:05 Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները Տավուշի ուղղությամբ ՀՀ սահմանային դիրքը գրավելու փորձ են կատարել 07/12/2020   16:58 Հուլիսի 11-ին հայտնաբերվել է իրավախախտման 3516 դեպք․ Ոստիկանություն 07/12/2020   16:27 Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մարդկանց սովից բազմաթիվ մահեր են կանխագուշակել. CNN 07/12/2020   16:19 ԱՄՆ - ում հայտարարել են՝ Արեւմուտքին հանձնված Ուհանի լաբորատորիայի գիտնականների մասին 07/12/2020   16:04 Բոլորը հավասար են օրենքի առաջ, բացառությամբ տրանսգենդերների․ Գեւորգ Պետրոսյան 07/12/2020   15:25 Գազարի հյութ. Օրգանիզմի համար օգտակար և վնասակար հատկությունները 07/12/2020   15:00 Նորաթուխ սփյուռքահայությունը «Նիկոլ-արևին» հեռվից է նայում, գիտեն՝ կայրի, եթե շատ մոտենան. Գագիկ Համբարյան 07/12/2020   14:53 Փրկարարները 14-րդ օրն է՝ փնտրում են 66-ամյա բնակչին 07/12/2020   14:38 Ավելի լավ է շարունակեիք լռել, քան նման անատամ գնահատականներ տայիք. Աշոտյանը՝ ԱԳՆ-ի՝ Սոֆիայի տաճարում տեղի ունեցածի վերաբերյալ արձագանքի մասին 07/12/2020   14:30 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Լարսը բաց է միայն բեռնատարների համար 07/12/2020   14:03 Բաց տարածքներում դիմակ կրելու մասով ևս լրջագույն խնդիրներ կան, նախկին «իմքայլական» 07/12/2020   13:48 Սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, տեղ տեղ ուժեղ քամիներ. Եղանակը Հայաստանում 07/12/2020   13:09 Նիկոլ Փաշինյանը հրապարակել է հայ ժողովրդի ազգային նպատակները 07/12/2020   12:57 Ձերբակալվել է Արամ Վարդանյանը՝ «Վստրեչի Ապերը» 07/12/2020   12:50 Արարատի մարզում վարորդը 07-ով մխրճվել է խոտով բարձված տրակտորի կցորդիչի մեջ․ կա վիրավոր 07/12/2020   12:11 Արցախում վերջին օրվա տվյալներով կորոնավիրուսի 1 նոր դեպք է հաստատվել 07/12/2020   11:57 Վրաստանի Բակուրիան քաղաքից 21 կմ հարավ-արևելք տեղի է ունեցել երկրաշարժ 07/12/2020   11:22 Նոր 577 վարակակիր, 8 մահ. Կորոնավիրուսը` Հայաստանում 07/12/2020   10:50 Մեծամոր քաղաքի մոտակայքում փրկարարները արգելափակումից դուրս են բերել մոտ 20 ավտոմեքենա 07/12/2020   10:36 Փրկարարները կանխել են 23 եւ 42 տարեկան քաղաքացիների ինքնասպանության փորձը 07/12/2020   10:19 ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կան տուժածներ 07/12/2020   00:43 Նիկո´լ, դու և քո քայլածները, հասկանո՞ւմ եք, որ այսրոպեական ինքնանպատակ հարց եք լուծում. Գեւորգ Գեւորգյան 07/11/2020   23:27 2020 թ. ազգային անվտանգության ռազմավարությունում տեքստից հանվել է «ազգային եկեղեցի» ձևակերպումը. սա հակասահմանադրական լռություն է 07/11/2020   19:05 Մշակույթի նախարարությունը հետ է վերադարձնում ոլորտի նախկին անբարեխիղճ աշխատակիցներին 07/11/2020   18:51 Որքան եկամուտ ունեն ԿԳՄՍ, ՏԿԵ և ԱԻ նախարարները 07/11/2020   18:42 Օգոստոսի մեկից կգործի նոր դիահերձարան, որտեղ կդիահերձվեն կորոնավիրուսից մահացած անձանց դիերը 07/11/2020   15:58 Ինչո՞ւ քրիստոնեական աշխարհը կռիվ չտվեց Սուրբ Սոֆիայի տաճարի համար․Նաիրա Զոհրաբյան 07/11/2020   15:49 Արցախում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 07/11/2020   15:44 Ձեզ նախարար են նշանակել, ոչ թե ուսուցչապետ կամ ազգի դաստիարակ․ Մեծ Բրիտանիայում հայոց թեմի առաջնորդը՝ Ա․ Հարությունյանին 07/11/2020   15:26 Ջալալ Հարությունյանի մոտ կայացել է կադրային ընդունելություն 07/11/2020   15:09 «Հայրենիք» կուսակցությունն անցկացրել է Արցախյան հակամարտության կարգավորման ներկա միտումների վերաբերյալ փակ քննարկում 07/11/2020   14:55 Երեք օր է հրշեջ-փրկարարները հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում Նուբարաշենի աղբավայրում 07/11/2020   14:50 Քննարկվել է Տնտեսական համագործակցության հարցերով հայ–բելառուսական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի ընթացքը 07/11/2020   14:39 Արդիական է մնում «Հաց և տեսարաններ» ներկայացումը 07/11/2020   14:34 Քաղաքացիները միայն լողալիս, ծխելիս, սնվելիս կարող են հանել դիմակը․ Ոստիկանները Սևանի ափում են 07/11/2020   14:28 ՀՀ-ն ներկայացրել է ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրականացման կամավոր գնահատման երկրորդ զեկույցը 07/11/2020   14:28 Գիտության մասին չենք կարողանա խոսել, եթե չունենանք սերունդ, որը կփոխարինի նախորդներին. փորձագետ 07/11/2020   14:18 Կորոնավիրուսի համավարակին հակազդելու` իշխանության գործողությունների վերաբերյալ. ԲՀԿ, ՀՅԴ, «Հայրենիք» 07/11/2020   14:04 Ընտանեկան բռնության ահազանգերը 30 տոկոսով ավելացել են 07/11/2020   13:49 «Պարարտանյութը տվեք գյուղացիներին։ Մի ՛ պահեք, մի ՛ դրեք տակներդ և տվեք գյուղացուն»․ Էդմոն Մարուքյան 07/11/2020   13:37 «Ավետարանչական եկեղեցու վրա Մաթևոս Իզմիրլյան կաթողիկոսի նզովքը կա, և մինչ օրս այդ նզովքը հանված չէ, ինչպե՞ս կարելի է այդ եկեղեցի կոչվածն ազգային արժեք համարել». Տեր Սմբատ քահանա Սարգսյան
07/11/2020   13:37 «Ավետարանչական եկեղեցու վրա Մաթևոս Իզմիրլյան կաթողիկոսի նզովքը կա, և մինչ օրս այդ նզովքը հանված չէ, ինչպե՞ս կարելի է այդ եկեղեցի կոչվածն ազգային արժեք համարել». Տեր Սմբատ քահանա Սարգսյան 07/10/2020   22:52 Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է. Սոնա Աղեկյան 07/12/2020   12:57 Ձերբակալվել է Արամ Վարդանյանը՝ «Վստրեչի Ապերը» 07/11/2020   13:02 ՀՔԾ-ն գնացել է գործարքի և չի կարող իր գործարքին հակառակ բացահայտումներ անել . Վահագն Հարությունյան 07/11/2020   23:27 2020 թ. ազգային անվտանգության ռազմավարությունում տեքստից հանվել է «ազգային եկեղեցի» ձևակերպումը. սա հակասահմանադրական լռություն է 07/12/2020   00:43 Նիկո´լ, դու և քո քայլածները, հասկանո՞ւմ եք, որ այսրոպեական ինքնանպատակ հարց եք լուծում. Գեւորգ Գեւորգյան 07/10/2020   23:19 Որպես անհետ կորած որոնվում է 30-ամյա Նարեկ Սարդարյանը 07/12/2020   19:05 Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է սպանվածների և վիրավորների թվի մասին 07/11/2020   10:58 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 489-ով 07/12/2020   13:09 Նիկոլ Փաշինյանը հրապարակել է հայ ժողովրդի ազգային նպատակները 07/11/2020   09:22 Ի՞նչ հարցեր են ընդգրկված դատավորների ընդհանուր ժողովում. հայտնի ՍԴ դատավորի թեկնածուի անունը. «Ժողովուրդ» 07/11/2020   15:44 Ձեզ նախարար են նշանակել, ոչ թե ուսուցչապետ կամ ազգի դաստիարակ․ Մեծ Բրիտանիայում հայոց թեմի առաջնորդը՝ Ա․ Հարությունյանին 07/11/2020   14:28 Գիտության մասին չենք կարողանա խոսել, եթե չունենանք սերունդ, որը կփոխարինի նախորդներին. փորձագետ 07/12/2020   13:48 Սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, տեղ տեղ ուժեղ քամիներ. Եղանակը Հայաստանում 07/12/2020   18:04 «Դե իմացիր արա, էդ ռուբիլնիկի տեղն էլ ես եմ ասել». Մանկության ընկորը` Կախյանի մեկ տարեկան երեխայի ու հղի կնոջ սպանության մասին 07/11/2020   09:34 Ռոբերտ Քոչարյանը շարժում է ձևավորում. «Հրապարակ» 07/11/2020   00:23 Արքայազն Հարրին հայտարարվել է տիտղոսի հավակնորդ, որը կրում էր մանկապիղծի հետ ընկերություն անող թագաժառանգը 07/12/2020   10:19 ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կան տուժածներ 07/11/2020   19:05 Մշակույթի նախարարությունը հետ է վերադարձնում ոլորտի նախկին անբարեխիղճ աշխատակիցներին 07/11/2020   18:51 Որքան եկամուտ ունեն ԿԳՄՍ, ՏԿԵ և ԱԻ նախարարները

Հրանտ Բագրատյանին հաղթած գիտնականը հնարավոր է պահանջի վնասների փոխհատուցում 12/21/2013   15:43  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
«Փաստինֆո»-ի զրույցը «Կոնցեռն Դիալոգ» իրավաբանական ընկերության տնօրեն Սեդրակ Ասատրյանի հետ՝ Հայաստանում հեղինակային իրավունքների խախտումների դատական գործընթացների, այդ թվում՝ Հրանտ Բագրատյանի դեմ գիտնական Մանե Հակոբյանի աղմկահարույց հայցի ու դատական երկու ատյաններում վերջինիս հաղթանակի հիմքում դրված իրավաբանական հիմնավորումների մասին:   
 
- Դուք որպես փաստաբան դատարանում ներկայացրել եք հաղթող կողմի՝  Մանե Հակոբյանի  շահերը:  Հաղթանակը  Ձեր  ընդդիմախոսները կապում են այն բանի հետ, որ Ձեր  գլխավորած   իրավաբանական ընկերությունում արդարադատության փոխնախարարը բաժնետեր է:  
 
- «Կոնցեռն Դիալոգ» իրավաբանական ընկերությունն ստեղծվել է 1998թ.,  ես բաժնետոմսերի  սեփականատեր ու ընկերության տնօրեն եմ դարձել 2003թ.-ից՝ ընկերության հիմնադիր իրավաբաններից բաժնետոմսերը գնելու արդյունքում: Ընկերությունն սկսել է զբաղվել բիզնես իրավաբանությամբ՝ կորպորատիվ, աշխատանքային, հեղինակային, պայմանագրային   իրավունքի, ինչպես նաև՝ մաքսային ու հարկային գործերով:    
 
Կուզենայի անդրադառնալ մամուլում շահարկումներին, մասնավորապես, «ՀՀ արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանին պատկանող փաստաբանական ընկերության տնօրեն Սեդրակ Ասատրյանը» ձևակերպմանը: Ես ընկերության բաժնետոմսերը գնել եմ 2003թ., իսկ Արամ Օրբելյանը ընկերություն է եկել 2009թ.՝ մրցույթում հաղթելու արդյունքում, և մեկուկես տարի աշխատել: Այդ ընթացքում նա այնքան բան է փոխել գրասենյակում՝ դրական առումով, այնքան առաջընթաց ենք ունեցել, որ ես եմ առաջարկել, որ նա դառնա բաժնետեր:
 
Այն, որ մեր բաժնետերերից մեկը աշխատանքի է անցել կառավարությունում, մասնավորապես՝  արդարադատության նախարարությունում, որևէ կերպ ինձ չի կաշկանդում. եթե հաճախորդը դիմում է ինձ և տեսնում եմ, որ կան պաշտպանության հնարավորություններ, ստանձնում եմ գործը:  Ես չեմ պաշտպանում միայն նրանց, ում գործով ես, ցավոք սրտի, շանսեր չեմ տեսնում: 
 
- Դուք՝ որպես պրոֆեսիոնալ գործունեության տեսակ նշեցիք հեղինակային իրավունքի խախտումների գործերը:  Հայտնի է, որ թեև հեղինակային իրավունքները Հայաստանում  շատ են խախտվում, սակայն դեռևս մեզանում չկա հստակ ձևավորված մշակույթ պայքարել դրանց  դեմ: 
 
- Հեղինակային իրավունքի գործերը, ցավոք սրտի, շատ չեն, որովհետև ազգաբնակչության հոգեկերտվածքում հեղինակային իրավունքի պաշտպանությունը դեռևս սաղմնային փուլում   է և, ցավոք սրտի, իրավագիտակցությունը չի հասել նրան, որ գիտակցվի, որ հեղինակային իրավունքը ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանության խնդիր է, այլ նաև՝ տնտեսութան, գիտության զարգացման ամենամեծ խթաններից մեկը:
 
Մասնավորապես,  հեղինակային իրավունքի պաշտպանության վիճակը շատ կարևոր է երկրում ներդրումների համար բարենպաստ բիզնես միջավայրի տեսակետից՝ Հայաստանում ներդրումներ անելու ցանկություն ունեցող եվրոպական, ամերիկյան, կանադական ընկերությունները պետք է իմանան, որ հեղինակային իրավունքը մեզանում պաշտպանված է: 
 
Հայաստանում հեղինակային իրավունքի պաշտպանությունը կատարվում է կոնտինենտալ     եվրոպական սկզբունքով: ԱՄՆ-ում եթե հեղինակային իրավունքի առարկան չի գրանցվում, ապա այն պաշտպանված չէ, իսկ Հայաստանում ստեղծման պահից համարվում ես հեղինակ՝  անկախ նրանից, թե ի պա՞հ ես հանձնել «Հայհեղինակ» հեղինակային իրավունքների պաշտպանության ՀԿ-ին, թե՝ ոչ, եթե ինչ-որ եղանակով կարողանում ես ապացուցել, որ դու ավելի շուտ ես ունեցել հեղինակային իրավունքի օբյեկտը, քան երրորդ անձը, ուրեմն՝ դու ես հեղինակը: 
 
-Հեղինակային իրավունքի գործերից ամենաաղմկահարույցը, թերևս, գիտնական Մանե Հակոբյանն ընդդեմ ՀՀ նախկին վարչապետ, Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանի հայցադիմումի գործն է: Դատական առաջին ատյանում ճանաչվեց Մանե Հակոբյանի հեղինակային իրավունքի խախտումը, Վերաքննիչ դատարանն էլ անփոփոխ թողեց ստորադաս դատարանի վճիռը: Դրան հետևեցին պատասխանող կողմի մեղադրանքներն. արդարադատությունը որակվեց որպես «ընտրովի», «պատվեր», «բեսպրեդել», «սա դա՞տ է, թե սամասուդ»:   
 
- Անկեղծ որ ասեմ, հայտարարությունների հետ կապված ես շատ չեմ մեղադրում պրն. Բագրատյանին. դատարանում պարտված մարդը չի ասելու՝ ես պարտվեցի, մանավանդ ճանապարհ անցած, կառավարության ղեկավար եղած մարդը պետք է մի բան ասեր, բայց դա չպետք է արվի ուրիշի իրավունքները ոտնահարելու հաշվին:
 
Մասնավորապես, Հրանտ Բագրատյանն ինձ՝ փաստաբանիս, նույնացրեց իմ հաճախորդի հետ, որն արգելված է օրենքով: Կառավարության ղեկավար է եղել, պետք է գիտակցեր,  որ չի կարելի պրոֆեսիոնալ գործունեության համար մեղադրել փաստաբանին կամ փաստաբանական գրասենյակին՝  մանավանդ որ մեղադրանքի համար որևէ հիմք չկա: 
 
Հ.Բագրատյանի գործն ի սկզբանե ինձ համար կանխատեսելի էր, քանի որ առկա էին անհերքելի ապացույցներ: Մենք մինչև դատարան մտնելը դիմել ենք նոտարին՝ վավերացնելու ֆեյսբուքյան էջը, որտեղ հրապարակվել էր Մանե Հակոբյանի՝ գիտության զարգացման ծրագիրը: Այնտեղ մեկնաբանությամբ, այսպես կոչված comment-ով հանդես էր եկել Հրանտ Բագրատյանը. այն կարող էր ջնջվել, եթե մենք  նոտարական վավերացման համար չդիմեինք նոտարին:
 
Comment-ի սկզբնաղբյուրը Բագրատյանի պաշտոնական կայքն էր, հրաժարվելու տեղ չունեին: Ապացուցեցինք, որ Հրանտ Բագրատյանի ու Հարություն Կարապետյանի անունների ներքո իրենք են հավանություն տվել, տեղադրել ու հրապարակել  Մանե Հակոբյանի հեղինակած «ՀՀ գիտության  ոլորտի համակարգային վերափոխման և կայուն զարգացման ծրագրի» գիտության բաժինը, անբարեխիղճ արտատպել են Ծրագիրը՝  իրական հեղինակին չհիշատակելով:
 
Ուզում եմ հատուկ նշել, որ դա ապացուցվեց նաև իր «համահեղինակ» Հարություն Կարապետյանի կողմից: Վերջինս դատարանում ուղղակի հայտարարեց. «Ես Բագրատյանին զգուշացրեցի, որ Մանե Հակոբյանը դա «Հետք»-ում արդեն տպագրել է, ո՞ւր եք Ֆեյսբուք դնում»: Ձայնագրություն կա նաև, որտեղ Կարապետյանն ասում է՝ «Ես գործ չունեմ, Բագրատյանն  է դրել, ինձ ինչո՞ւ եք կանչում դատարան»: Ասացինք՝ ուզո՞ւմ ես ասա, որ առանց քո իմացության են դրել, դու էլ առանձին դատի տուր իրեն: 
 
Մենք պետք է ապացուցեինք նաև, թե քանի տոկոսն է գրագողացված, մենք մարկերով ցույց էինք տվել, ներկայացրել էինք նաև Ծրագիրը «Հայհեղինակում» ի պահ հանձնելու և «Հետք»-ում հրապարակվելու ամսաթիվը: Մենք ապացուցինք, բայց դատարանը չբավարարվեց դրանով, ուղարկեց փորձաքննության, դրանով ևս ապացուցվեց, որ քոփիփեյսթ է արված, սխալմամբ գրված երկու «և»-երը քոփիփեյսթ անելուց մնացել էին տեքստում: 
 
Իրենք որևէ ապացույց չներկայացրեցին, որ Բագրատյանն այդ Ծրագիրն ունեցել է, ենթադրենք, 30.04.2010 թվականից առաջ: Մինչև դատարան գալը ինքը թերթերով հայտարարել էր, որ Ծրագիրը դեռևս մեկուկես տարի առաջ ունեցել է, ու ուղարկել է Ուկրաինայի կառավարություն, որ այնտեղ օգտագործեն: Ես հարցում արեցի Արտաքին գործերի նախարարություն, ուղիղ նամակ գրեցի Ուկրաինայի վարչապետին՝ հարցնելով, թե մեր նախկին վարչապետն արդյոք ուղարկե՞լ է գիտության ծրագիր: Իրենց կրթության նախարարությունից պատասխանեցին, որ ընդհանրապես որևէ ծրագիր մենք Բագրատյանի կողմից չենք ստացել: 
 
Դրանից հետո պատասպանող կողմն ասաց, որ իրենք դա Հայ ազգային կոնգրեսի գիտության հանձնաժողովում են քննարկել, ըստ Հրանտ Բագրատյանի՝ դա իր ծրագիրն է, իր գաղափարներն են: ՀԱԿ-ի հանձնաժողովից նրանց փաստաբանը բերեց երեք վկաների  փաստաբանական  հարցման արձանագրություններ, որտեղ   վկաները   հայտնում էին, որ հանձնաժողովում Մանեն 2009թ. գիտության ծրագիր չի ներկայացրել:
 
Երեք վկաներն էլ եկան դատարան, ընդ որում՝ նրանցից մեկը իրենց կողմի միջնորդությամբ բերման ենթարկվեց, վկաները հստակ ասացին, որ Մանե Հակոբյանն, այո, ներկայացրել է Ծրագիր, լրիվ հակառակն ասացին, ինչ որ հարցման ժամանակ շահագրգիռ կողմն  ասել էր՝ այսպես գրեք: Բերման ենթարկված երրորդ վկան նույնպես հաստատեց, որ Մանե Հակոբյանը Ծրագիր է ներկայացրել ՀԱԿ գիտության  հանձնաժողովում: 
 
Լրատվական կայքի լրագրողին Հրանտ Բագրատյանը հայտարարել էր, որ դա իր գաղափարներն են, ինքը հաճախում էր ՀԱԿ-ի գիտության հանձնաժողով և մի կին կար, ով լսում էր, հետո գնում, գրանցում իր անունով: Փաստերն, ընդհանրապես, դիտավորյալ խեղաթյուրված են: Դատաքննության ընթացքում հաստատվեց և վկաները հաստատեցին, որ  Բագրատյանն ընդհանրապես այդ հանձնաժողովի նիստերին չի մասնակցել, կամ եթե անգամ մասնակցել է, Մանե Հակոբյանի հետ համատեղ երբեք չի մասնակցել նիստերին:  Երկրորդ՝ Բագրատյանն ասում էր և հետագայում իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ 2010 դեկտեմբեր ամսին Մանեն գնացել, գրանցել է այդ Ծրագիրը և այլն:  Մանե Հակոբյանն իր Ծրագիրը ի պահ է հանձնել «Հայհեղինակին» 2010 թ. ապրիլի 30-ին:
 
Հետաքրքրական է նաև ատասխանող կողմի հակընդդեմ հայցը՝ ասում են՝ մենք չենք արել, պատասխանող չենք, բայց հակընդդեմ հայց են ներկայացնում: Դրա  հիմքում դրվել էր ընդամենը մեկ էլեկտրոնային նամակ՝ Հարություն Կարապետյանն իր կողմից մի քիչ փոխած, մի քիչ ավելացրած  գիտության ծրագիրը նամակով ուղարկում է Հրանտ Բագրատյանին, նա էլ նույն նամակն ուղարկում է, այսպես կոչված՝ «forward» է անում Մանե Հակոբյանին՝ ասելով՝ ահա Հարութենց ծրագիրը, որ ներկայացնում եմ քեզ, խնդրում եմ հայտնիր քո կարծիքը: Մանեն իր հերթին նամակ է գրում Բագրատյանին՝ ասելով՝ դա Հարութենց ծրագիրը չէ, դա իմ ուղարկած ծրագիրն է, իրենք կոսմետիկ փոփոխություններ են արել, որին դեմ եմ, եթե դուք այսպես պետք է անեք, ես դուրս եմ գալիս այս խաղից:
 
Երևում է, որ  այդ ֆայլը ստեղծված է Մանե Հակոբյանի կողմից, նույնիսկ ֆայլի անունն էլ չէր փոխվել, գրված էր՝ «Մանեգիտության ծրագիր»: Հարություն Կարապետյանը միամիտ-միամիտ հաստատեց, որ, այո, դա Մանեի ուղարկած ֆայլն է, վրան աշխատել եմ, բայց ես փոխել եմ այսքան տոկոս: «Կարուսելը» սարքում են, որը մենք դատարանում բռնել ենք:        
 
- Արդյոք գործով չկայի՞ն  հաշտության  եզրեր: 
 
- Հաշտության համաձայնության առաջարկ արվեց դատարանի կողմից: Մանեն հայտարարեց, որ մի պայմանով համաձայն կլինի հաշտության համաձայնության, եթե պատասխանող կողմը կոնկրետ փոխհատուցում տա վնասների դիմաց: Մանեն, իմիջիայլոց,   պատրաստվում է նաև վնասների փոխհատուցում  պահանջել:  
 
Հարցազրույցը՝ Սոնա Մաշուրյանի
 

Հարակից հրապարակումներ`

14:27 17/12/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀրանտ Բագրատյանին հաղթած «Կոնցեռն Դիալոգը» թույլ չի տա կասկածի տակ դնել իր պրոֆեսիոնալիզմը
10:22 05/12/2013  |  ՄամուլՎերաքննիչը մերժեց Հրանտ Բագրատյանի բողոքը
18:07 27/11/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ Գիտնականը Հրանտ Բագրատյանին մեղադրում է իր ծրագիրը «գողանալու» մեջ
14:34 19/02/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀրանտ Բագրատյանը դեռ չի որոշել ընտրությունների արդյունքները պաշտոնապես բողոքարկելու հարցը
12:36 13/02/2013  |  ԼՐԱՀՈՍՊոկել են պաստառները՝ պատճառաբանելով, որ դրանք ոչ սահմանված վայրում են փակցվել
20:40 09/02/2013  |  Ընտրական իրավունքՀ. Բագրատյանի Էրեբունու շտաբին պատճառվել է 15.000 դրամի վնաս
16:52 09/02/2013  |  Ընտրական իրավունքԱհազանգ. Հ. Բագրատյանի շտաբի վրայից պոկել են պաստառը
16:37 18/01/2013  |  ԼՐԱՀՈՍՀրանտ Բագրատյանի շտաբում կգործի իրավական հանձնախումբ
14:38 24/12/2012  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ«Ազատություն» կուսակցությունն առաջադրեց Հրանտ Բագրատյանի թեկնածությունը

Տեսանյութեր

07/11/2020   11:00 Ռոբերտ Քոչարյանը շարժում է ձևավորում

Տեսադարան

06/18/2020   16:31 Սերբիայից Հայաստան ժամանեց բժշկական պարագաներով ու սարքավորումներով բեռնված առաջին ինքնաթիռը

Մամուլ

Արխիվ

[]