Թեմաներ
Հինգշաբթի 03 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/28/2024   12:33 «Եվրպոպացիները հանուն Արցախի» հարթակը քննարկել է Արցախի շահերի պաշտպանության ուղղությամբ առաջիկա անելիքները 03/28/2024   12:29 Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան 03/28/2024   12:27 Երկրում բացի Շուռնուխի 10 տներից բազմաթիվ տներ են, չէ՞ կառուցվել․ Սյունիքի մարզպետը տեղյակ չէ Շուռնուխում 10 տների ծրագրից 03/28/2024   12:25 Ջերմաստիճանը վաղվանից կբարձրանա 8-10 աստիճանով՝ Երևանում ցերեկային ժամերին հասնելով +20․․․+22 աստիճանի 03/28/2024   12:23 Երևանում «Toyota»-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, դարձել է շղթայական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց 03/28/2024   12:17 Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումը մտահոգություն է առաջացրել Ռուսաստանում. Զախարովա 03/28/2024   12:13 Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին 03/28/2024   12:02 Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համագործակցությունը որեւէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները արհեստածին են. Բադալյան 03/28/2024   11:55 Դատարանը մերժեց «Ինտենսիվ այգիների» գործով Էկոնոմիկայի նախարարության վարչության պետի կալանքի երկարացման միջնորդությունը 03/28/2024   11:44 Դավադիրներ կան, որ լավագույն տղերքի արյամբ 30 տարի առաջ գծված սահմանները, թշնամու պահանջով, 5 տարի հանձնում են ` հետո փորձում տգետներին համոզել, որ դա հայի հող չէ. Զաքարյան 03/28/2024   11:35 Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու հաշվին. Թաթոյան 03/28/2024   11:29 Երևանում թալանել են հայտնի «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոսներ 03/28/2024   11:22 ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակ անում է գործողություններ, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար. Փաշինյան (տեսանյութ) 03/28/2024   11:20 ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան 03/28/2024   11:16 Արցախի Հանրապետությունից 2020 թվականից հետո բռնի տեղահանվածները եւս կդառնան 40.000+10.000 ծրագրի շահառու. Նարեկ Մկրտչյան (տեսանյութ) 03/28/2024   11:09 Կառավարությունը հետ վերցրեց «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» Շենգավիթում գտնվող շենք-շինությունները և վաճառեց այն «Քվանտ» վարժարանին 03/28/2024   11:04 Ինչ է քննարկվում կառավարության այսօրվա նիստում. ուղիղ 03/28/2024   11:01 Որակի հարցում զիջում չի լինելու՝ շինարարներին վստահեցրել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահը 03/28/2024   10:51 Ադրբեջանը շարունակաբար քայլեր է ձեռնարկում տարածաշրջանային նախագծերից Հայաստանին դուրս թողնելու ուղղությամբ. ԱԳՆ 03/28/2024   10:50 2024-ին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա. կառավարությունը է 1.1 մլրդ դրամ սուբսիդիա կտրամդրի «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին 03/28/2024   10:47 Ծաղկաձորում «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը, ըստ տնօրենի, դրամարկղից 11 մլն դրամ է հափշտակել. shamshyan.com 03/28/2024   10:30 ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր 03/28/2024   10:25 Եվս երկու կրթական հաստատություն կմիավորեն, մեկ պետական գույք կօտարեն, մեկ մասնավոր անշարժ գույք էլ հետ կվերցնեն՝ ՀՀ կառավարության նիստի այսօրվա օրակարգում 03/28/2024   10:23 Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 03/28/2024   08:25 ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ» 03/28/2024   08:22 Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է․«Հրապարակ» 03/28/2024   08:17 Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ» 03/28/2024   08:14 Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու սևեռումը հասել է Դիլիջան․«Հրապարակ» 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/28/2024   08:06 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․«Հրապարակ» 03/28/2024   07:41 Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են, իսկ իշխանությունը չի գտնում իր «սրտի» ԿԿՀ նախագահին. «Ժողովուրդ» 03/28/2024   07:31 ՀՀ Քննչական կոմիտեն Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանում՝ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել. «Ժողովուրդ» 03/28/2024   07:27 Գուրգեն Արսենյանին տրված խոստումը չի իրականացել․ պատգամավորը նեղացած է ՔՊ-ից. «Ժողովուրդ» 03/27/2024   23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար 03/27/2024   23:32 41-ամյա տղամարդը կալանավորվեց 03/27/2024   23:12 Պեսկովը մեկնաբանել է Պուտինի ձայնով կատարված խաբեբաների զանգերը 03/27/2024   22:47 Նման այցերը մեծ քաղաքական և անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի պատվիրակությանը 03/27/2024   22:42 Ապրիլի 5-ից գործելու է տուգանքները 30 %-ով նվազեցնելու համակարգը 03/27/2024   22:27 Դոնի Ռոստովում ձերբակալված գրոհայինները փորձել են զինվորականների հավաքագրել 03/27/2024   22:10 Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   21:48 «Էդ վարչապետը, որ կա, եկավ ստեղ, ասի, որ դա չի բավականացնելու ու դրանից 2 օր հետո հրաժարական տվեցի». Շուռնուխի նախկին գյուղապետ 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   21:05 1920թ. օգոստոսի 10-ի հայ-ռուսական համաձայնությամբ Հայաստանի տարածք է ճանաչվել նաև այժմ արհեստածին Ադրբեջանի կազմում գտնվող մի շարք գյուղեր․ իրանագետ 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/27/2024   20:29 Խուսափե՛ք խաբեության զոհ դառնալ. ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է 03/27/2024   20:16 Վերջին 5-6 տարում պետությունը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար մոտ 4 000 դոլարի պարտք է կուտակել. Սուրեն Պարսյան 03/27/2024   20:06 Քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր քարտուղարին 03/27/2024   19:55 4 ամսում կարելի է արտադրել հրթիռներ, որոնք կստիպեն Բաքվին հանձնվել
03/26/2024   23:42 Ուսուցչուհին երկու ամիս շարունակ դպրոցում սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դեռահասի հետ 03/26/2024   16:05 Ազգին սարքել են մատաղացու գառ, գոնե խոսքով պատասխանեք, ասեք՝ կխփենք Բաքու-Ջեհյան նավթամուղին ու Մինգեչաուրի ջրամբարին, տեսեք՝ էլի պատերազմով կսպառնա՞. Գրիշա Սարգսյան 03/26/2024   20:15 Կոռուպցիոն սկանդալ՝ ՏԿԵ-ում․ փոխնախարարը հովանավորու՞մ է քրեական հեղինակությանը և Սամվել Ալեքսանյանի ազգականին պատկանող ընկերությանը 03/26/2024   16:13 «Պզոն» օրենքով գող է թագադրվել 1991 թվականին ու շարունակել պահպանել իր այդ կարգավիճակը. դատախազը հաստատել է մեղադրանք ու ուղարկել դատարան 03/26/2024   20:02 Գումարները վճարել են շինարար Սևակ Արծրունուն և մնացել առանց բնակարան. խաբեության պատմություն․ 168.am (տեսանյութ) 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/27/2024   08:25 Ալիևը Փաշինյանին հանդիմանել է․ «Հրապարակ» 03/26/2024   21:07 Տավուշի 4 գյուղերի մոտով անցնող մայրուղային գազատարի վերատեղադրման վերաբերյալ հարցը չի քննարկվել. հողերը թշնամուն հանձնելուց հետո գազատարը եւս կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   07:46 Ի՞նչ տարածքներ են զիջվելու Վրաստանին. Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է. խոսնակի պարզաբանումը. «Ժողովուրդ» 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/26/2024   22:26 ՀՀ իշխանությունը խթանում է թուրքական սովորությունը՝ մի ոտքի տեղ անել և ․․․ սարիդ, հողիդ, ջրիդ, ունեցվածքիդ, տունուտեղիդ տիրանալ 03/26/2024   12:40 Փաշինյանը չի բացառել Ադրբեջանից ՀՀ տարածքով խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր, մալուխներ մտնեն Թուրքիա 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը

Բացականերին ներկա է դրել՝ չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները 12/18/2013   14:38  |  ԳՈՐԾ #


ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության  փրկարարական ուժերի վարչության կարևորագույն օբյեկտների պահպանության բաժնի պետ,  փրկարար ծառայության փոխգնդապետ Հայկ  Մովսիսյանը  դատապարտվել է  2  տարվա  ազատազրկման:  
 
Դատավճռով նրա նկատմամբ լրացուցիչ պատիժ է նշանակվել և նա 2 տարի ժամկետով զրկվել է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ու կազմակերպություններում պատասխանատու պաշտոններ զբաղեցնելու իրավունքից: ԱԻՆ պաշտոնյան մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ Պաշտոնեական  լիազարությունները չարաշահելը, և 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ Պաշտոնեական կեղծիք:
 
Նույն բաժնի հրշեջ հրահանգիչ, փրկարար ծառայության սերժանտ  Էդգար Առաքելովը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական կեղծիքին դրդելը, և դատապարտվել ազատազրկման 1 տարի ժամկետով` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ու կազմակերպություններում պատասխանատու պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով  2  տարի ժամկետով:
 
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին ՀՀ Ազգային ժողովի՝ 2013 թվականի հոկտեմբերի 3-ի որոշման կիրառմամբ  ամբաստանյալներն ազատվել են  հիմնական պատժի՝ ազատազրկման  կրումից:
 
Ըստ մեղադրանքի՝ բաժնի պետն իր անմիջական ենթկայության տակ ծառայող, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող հրշեջ հրահանգիչներ Էդգար Առաքելովին և Արամ Պետրոսյանին օգնելու նպատակով 2012 թվականի ապրիլի 14-ից 2013 թվականի հունիսի 28-ն ընկած ժամանակահատվածում չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները և կատարել է պաշտոնեական կեղծիք` պետության օրինական շահերին պատճառելով ընդհանուրը 332.058 ՀՀ դրամի էական վնաս: 
 
Հայկ Մովսիսիյանը, մասնավորապես, թույլատրել է, որ Էդգար Առաքելովը  2012 թվականի ապրիլի 14-ից ապրիլի 17-ը, մայիսի 8-ից մայիսի 10-ը, մայիսի 28-ից սեպտեմբերի 28-ը, հոկտեմբերի 22-ից հոկտեմբերի 25-ը, 2013 թվականի մայիսի 23-ից հուլիսի 31-ն առանց հարգելի պատճառի չներկայանա աշխատանքի և օգտվելով աշխատաժամանակի հաշվարկի վերաբերյալ տեղեկագրերը կազմելու և ՀՀ ԱԻՆ ՓԾ ֆինանսատնտեսագիտական վարչություն ներկայացնելու իր լիազորությունից` 2012 թվականի ապրիլ, մայիս, հունիս, օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, ինչպես նաև` 2013 թվականի մայիս և հունիս ամիսների հաշվետու ժամանակաշրջանի տեղեկագրերում ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել` իբր Էդգար Առաքելովը հիշյալ ժամանակահատվածում ծառայություն է իրականացրել և իր ստորագրությամբ հաստատելով` 2012 թվականի ապրիլի 30-ին, մայիսի 31-ին, հունիսի 30-ին, օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 28-ին, հոկտեմբերի 31-ին, ինչպես նաև 2013 թվականի մայիսի 31-ին և հունիսի 28-ին ՀՀ ԱԻՆ ՓԾ ֆինանսատնտեսագիտական վարչություն է հանձնել հիշյալ կեղծ տեղեկագրերը: Դրանց  հիման վրա ՀՀ ԱԻՆ դրամարկղից Էդգար Առաքելովի բանկային քարտին է փոխանցվել 287.943 ՀՀ դրամ:
 
Բացի այդ, Հայկ Մովսիսյանը՝ իմանալով, որ իր անմիջական ենթակայության տակ ծառայող հրշեջ հրահանգիչ Արամ Պետրոսյանը 2013 թվականի հունիսի 2-ին զեկուցագիր է ներկայացրել աշխատանքից ազատվելու մասին և չսպասելով ազատման հրամանին` մեկնել է ՌԴ, Արամ Պետրոսյանին օգնելու և նրա նյութական վիճակը բարելավելու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ աշխատաժամանակի հաշվարկի վերաբերյալ 2013 թվականի հունիս հաշվետու ժամանակաշրջանի տեղեկագրում ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել` իբր Արամ Պետրոսյանը 2013 թվականի հունիսի 2-ից մինչև հունիսի 26-ը ծառայություն է իրականացրել, և իր ստորագրությամբ հաստատելով` 2013 թվականի հունիսի 28-ին ՀՀ ԱԻՆ ՓԾ ֆինանսատնտեսագիտական վարչություն է հանձնել հիշյալ կեղծ տեղեկագիրը: Դրա  հիման վրա ՀՀ ԱԻՆ դրամարկղից Արամ Պետրոսյանի բանկային քարտին է փոխանցվել 44.115 ՀՀ դրամ:
 
Ըստ Էդգար Առաքելովին առաջադրված մեղադրանքի՝ նա, օգտվելով իր անմիջական ղեկավար, ԿՕՊ բաժնի պետ Հայկ Մովսիսյանի հետ ունեցած մտերիմ փոխհարաբերությունից, համոզելու եղանակով դրդել է վերջինիս 2012 թվականի ապրիլի 14-ից ապրիլի 17-ը, մայիսի 8-ից մայիսի 10-ը, մայիսի 28-ից սեպտեմբերի 28-ը, հոկտեմբերի 22-ից հոկտեմբերի 25-ը, 2013 թվականի մայիսի 23-ից հուլիսի 31-ը առանց հարգելի պատճառի ծառայության չներկայանալու փաստը չարձանագրել և աշխատաժամանակի հաշվարկի վերաբերյալ տեղեկագրում այդ ժամանակահատվածի համար բացակա չդնել:
 
Մինչ դատաքննությունն սկսելն ամբաստանյալները միջնորդել են դատական քննությունն անցկացնել արագացված կարգով՝ հայտարարելով, որ համաձայն են իրենց առաջադրված մեղադրանքի հետ: Դատարանը բավարարել է միջնորդությունը: 
 
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր  Վ.Աբրահամյանի նախագահությամբ, դեկտեմբերի 11-ի դատավճռով պատիժ նշանակելիս ամբաստանյալ Հայկ Մովսիսյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք է դիտել պատիժ նշանակելու պահին նրա խնամքի տակ մինչև տասնչորս տարեկան երեխայի առկայությունը, հանցագործությունը բացահայտելուն աջակցելը, հանցագործությունից անմիջապես հետո պետությանը պատճառված գույքային վնասը կամովին հատուցելը, ինչպես նաև նախկինում արատավորված` դատապարտված չլինելը և դրական բնութագրվելը: 
 
Ամբաստանյալ Էդգար Առաքելովի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք է դիտվել հանցագործությունը բացահայտելուն աջակցելը, հանցագործությունից անմիջապես հետո պետությանը պատճառված գույքային վնասը կամովին հատուցելը, ինչպես նաև՝ նախկինում արատավորված` դատապարտված չլինելը և դրական բնութագրվելը:
 
 

Տեսանյութեր

02/29/2024   15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվել

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]