Թեմաներ
Չորեքշաբթի 01 / 22 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/21/2020   23:03 Տեղի կունենան հանքի հանրային լսումներ Երևանի Աջափնյակ համայնքում 01/21/2020   22:43 Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին որոշումը վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել. Քրեական գործը ենթակա է կարճման 01/21/2020   22:19 Կեղծիքով, սուտ խոստումներով ժողովրդից կորզված էմոցիաները վերդարձնել հնարավոր չի լինի․ Ռոբերտ Հայրապետյան 01/21/2020   22:01 Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ 01/21/2020   21:21 Այս աշխարհը չի լինելու գործարանների երկիր, այն երիտասարդների աշխարհ է լինելու․ նախագահ Արմեն Սարգսյան 01/21/2020   21:07 5,3 մլն եվրո՝ վտանգավոր թափոնների կառավարմանը. քաղաքապետն ու ԵՄ դեսպանը հուշագիր են ստորագրել 01/21/2020   20:24 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել ԵՄ ներկայացուցիչների հետ 01/21/2020   19:58 Կրթության նախարարն ամենակարեւոր ոլորտային զարգացման ծրագիրը չի մտցրել ՀՀ բյուջե. Կարեն Վարդանյան 01/21/2020   19:41 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Բեռլինի Թումո կենտրոնի հիմնադրման վերաբերյալ պայմանագրի ստորագրման արարողությանը 01/21/2020   19:33 Փոխզիջումներ լինելու են, վաղը ԱԺ-ում կառավարության ղեկավարի մակարդակով հարցին պատասխան կտրվի. Գարիկ Սարգսյանը՝ բողոքող անասնաբույծներին 01/21/2020   19:20 Ռոբերտ Քոչարյանի գործով դատարանը դրսեւորում է անգործություն. փաստաբաններ 01/21/2020   18:58 Նախագահ Արմեն Սարգսյանը Դավոսում հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահ Իզաբել Մորեի հետ 01/21/2020   18:46 ՍԴ-ն մերժել է Ռոբերտ Քոչարյանի դեկտեմբերի 25-ի դիմումի քննությունը 01/21/2020   18:41 Մենք մեր բան ու գործը թողած վաղ առավոտից թիթեռ ենք նկարում. Իվետա Տոնոյան 01/21/2020   18:35 Նենգափոխվեց դիսկուրսի բովանդակությունը, մեր գործընկերներն ինքնահրկիզվեցին. Նաիրա Զոհրաբյան 01/21/2020   18:29 Դատապարտյալին բերված նռերի մեջ հայտնաբերվել է սփայս տեսակի թմրամիջոց 01/21/2020   18:22 Հանդիպում ԵՄ պատվիրակության հետ 01/21/2020   18:18 ԵՄ-ն բազմակողմանի աջակցություն է հայտնել արդարադատության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու Հայաստանի հանձնառությանը 01/21/2020   18:05 25-ամյա կինը ամուսնուց հեռացել է սիրեկանի մոտ. Վերջինս մեքենան վարել է նրա ամուսնու ու մոր ուղղությամբ 01/21/2020   17:57 Ցավում եմ, որ ստիպված եմ լինելու աշխատել հոգեբանական բարդույթներ ունեցող պատգամավորների հետ. «Իմ քայլը» պատգամավոր 01/21/2020   17:54 Այս որոշումը որոշ քաղաքացիների մոտ մի փոքր անհարմարություն է առաջացնելու, բայց պաշտպանում ենք ՀՀ 3 մլն քաղաքացիների շահերը. «Իմ քայլը» պատգամավորը՝ մորթը սպանդանոցներում իրականացնելու մասին 01/21/2020   17:46 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պարգևատրել է ԱԻՆ աշխատակիցներին 01/21/2020   17:35 Քրեական ենթամշակույթը ներկայացված է մեր խորհրդարանում. Ուլիխանյան 01/21/2020   17:28 Չկա սպանդանոցային մորթի անհրաժեշտության հանրային լայն ընկալում. ՀՅԴ 01/21/2020   17:26 Տիգրան Ավինյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի Հայաստանի գրասենյակի նորանշանակ տնօրենին 01/21/2020   17:18 Օլիգարխները, որոնք հեղափոխությունից հետո մկան ծակ էին փնտրում մտնելու համար, հիմա վերստանձնում են իրենց դիրքերը. Արման Բաբաջանյան 01/21/2020   17:12 Դուք շատ փոքր մարդ եք, քննարկեք իմ կոմպետենտության հարցը. Անի Սամսոնյանը՝ Ջուլհակյանին 01/21/2020   17:06 ՀՀ ՊՆ աշխատանքային խումբը մասնակցում է ՀԱՊԿ միացյալ շտաբում անցկացվող քննարկումներին 01/21/2020   17:01 Մի քիչ դետալների մեջ ես մտնում, պարզվում է՝ գյուղացին չի տուժում. ԱԺ պատգամավորը՝ սպանդանոցների մասին 01/21/2020   16:46 Թող մեկը փորձի պետության հետ սպառնալիքի լեզվով խոսել. Ռուստամ Բադասյան 01/21/2020   16:43 «Իմ քայլը» թեկնածուներ չի առաջադրի Երեւանի քաղաքապետարանին վերաբերող քննիչ հանձնաժողովի համար և դեմ է քվեարկելու կազմը հաստատելու նախագծին 01/21/2020   16:36 Ծննդատների փակումը նշանակում է կատարել ադրբեջանցիների երազանքը, որպեսզի սահմանը ուղղակիորեն հայաթափվի. Գուրգեն Եղիազարյան 01/21/2020   16:31 Արմեն Թավադյանը չի մասնակցել դատարանի որոշման հրապարակմանը. Պաշտպանական կողմը կանխատեսել էր դրա բովանդակությունը 01/21/2020   16:24 Եթե վաղը որոշումը տապալվեց՝ քաղաքական մեծ խնդիր եք ունենալու». Մարուքյանը՝ Մակունցին 01/21/2020   16:14 Չենք պատրաստվում իրավիճակային ուղղակի լուծումների համար սահմանադրական փոփոխություններ նախաձեռնել. Ռուստամ Բադասյան 01/21/2020   16:06 Արմեն Թավադյանը կշարունակի մնալ կալանավորված 01/21/2020   16:05 Իմ քայլը դեմ է Երեւանի քաղաքապետի գործողություններին վերաբերող քննիչ հանձնաժողովի ստեղծմանը 01/21/2020   15:58 Շարունակվել են վարչապետի աշխատակազմի 2020 թ. նախատեսվող ծրագրերի ու միջոցառումների վերաբերյալ քննարկումները 01/21/2020   15:53 Կամ ձեր ԱԺ նախագահին չեք վստահում, կամ փորձում եք քննիչ հանձնաժողովի օրինականությունը վարկաբեկել. Անի Սամսոնյանը՝ «Իմ քայլը» պատգամավորին 01/21/2020   15:42 ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեադատավարական փաթեթավորմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում.հայտարարություն 01/21/2020   15:40 Կարծում եմ՝ Գևորգ Պետրոսյանը հին աշխարհում մնացած մի անձնավորություն է. Ալեն Սիմոնյան 01/21/2020   15:33 Դատարանը թույլ չտվեց Մանվել Գրիգորյանին տեղափոխել Ֆրանսիա՝ բուժման համար 01/21/2020   15:26 Երևանի ավագանին չունի բավարար պատշաճ մակարդակ, որպեսզի քննարկի կոռուպցիային վերաբերող հարցեր. Անի Սամսոնյան 01/21/2020   15:02 Ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով երկու անձ ձերբակալվել է 01/21/2020   14:52 Քաղտեխնոլոգը կլոր սեղանի նստելու եւ խաղի կանոնները գծելու անհրաժեշտություն է տեսում 01/21/2020   14:48 Սպասվում է առանց տեղումների եղանակ 01/21/2020   14:43 Սուրեն Գրիգորյանը՝ Գորգիսյանին հիշեցրեց, որ եղել է նրա վստահված անձը, որ ընտրվի պատգամավոր 01/21/2020   14:34 Օրինական հիմքերով ինձ այս պահին հեռացնելու իրավունք չունեն. Միհրան Պողոսյան 01/21/2020   14:27 Ի վերջո, տարրական երկխոսելու մշակույթ սովորելու՞ եք. Գորգիսյանը՝ իշխանությանը 01/21/2020   14:20 Նոր վիճաբանություն ԱԺ-ում. Այս անգամ Մանե Թանդիլյանի եւ Իմ քայլական Սուրեն Գրիգորյանի միջեւ
01/20/2020   13:55 Սերժ Սարգսյանը մասնակցում է Կուտոյանի հուղարկավորության արարողությանը 01/20/2020   19:28 Արամ Վարդեւանյանը դիմել է դատարան ընդդեմ Ռուստամ Բադասյանի. Պահանջում են Արմեն Դանիելյանի եւ Մհեր Արղամանյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցել 01/21/2020   11:41 Լռե՛ք, երբ ես խոսում եմ. Ընդհարում Արման Բաբաջանյանի և «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավորների միջև 01/21/2020   22:43 Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին որոշումը վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել. Քրեական գործը ենթակա է կարճման 01/20/2020   17:50 Հրայր Թովմասյանի գործառութային անձեռնմխելիության հարցը կքննի դատավոր Մեսրոպ Մակյանը 01/21/2020   18:46 ՍԴ-ն մերժել է Ռոբերտ Քոչարյանի դեկտեմբերի 25-ի դիմումի քննությունը 01/20/2020   19:10 «Հայաստանի ազգային հերոսներից» մեկը, ըստ տարածված լուրերի, խոցվել է թիկունքից արձակված 2 գնդակով. Արշավիր Ղարամյան 01/20/2020   15:06 Մեզ բանի տեղ չեն դնում, մենք ով ենք էս երկրի մեջ. Անասնապահները վաղը կփակեն միջմարզային ճանապարհները 01/20/2020   17:55 ՍԱՏՄ-ն օգտագործելու է վերահսկման ողջ գործիքակազմը (լուսանկարներ) 01/21/2020   11:07 Ահաբեկչական ակտ իրականացնողին շանս է տրվում ազդեցություն ունենալ երկրում տեղի ունեցող գործընթացների վրա. Իսագուլյան 01/21/2020   09:54 Արսեն Թորոսյանին կկանչեն Ազգային Ժողով եւ պարզաբանում կպահանջեն. «Ժողովուրդ» 01/21/2020   09:48 «Մեջդ» մի պահիր, ասա». Ինչի՞ն է սպասում Սերժ Սարգսյանը. ովքեր են լինելու նոր «տերերը». «Իրատես» 01/21/2020   11:27 Միքայել Մինասյան. Հրաժեշտ ամենամեծ պատրանքին. սրանք մարդ չեն. 01/20/2020   12:50 Սերժ Սարգսյանի վերաբերյալ գործն ուղարկվել է դատախազին 01/20/2020   12:22 Այս տարվա ձյան տեղումների վրա լիմիտ է դրված. Գագիկ Սուրենյան 01/20/2020   18:21 Հրաչյա Հակոբյանի գնահատմամբ՝ Հայաստանում ատելության մթնոլորտ չկա 01/20/2020   15:23 Օդի ջերմաստիճանը 21-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով 01/20/2020   13:02 Կառավարության դիմաց կուտակվել են մեծ թվով ոստիկանական ուժեր 01/21/2020   09:19 Մի գրպանից՝ մյուսը. Ինչպե՞ս են մի կողմից՝ նվազեցնում հարկային բեռը, մյուս կողմից՝ գումարը հետ վերցնում. «168 ժամ» 01/20/2020   17:18 ԱԱԾ․ Վանեցյանը պետական հեղաշրջում չի պլանավորել, իսկ Հրաչյա Հակոբյանի հայտարարությունը հաղորդում չի համարվի

Մելանյա Առուստամյան. Սա արդեն ինկվիզիցիոն դատավարություն է 12/05/2013   11:12  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ

 
Հայաստանի փաստաբանական համայնքի միասնական դիրքորոշում ունի շրջանառության մեջ դրված ՀՀ  քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում մի շարք դրույթների առնչությամբ, որոնք, փաստաբանների կարծիքով, վտանգում են, մասնավորապես, մեղադրյալի իրավունքների պաշտպանությունը:
 
Դրանց թվում «առաջին տեղում է» մեղադրյալի խոստովանական ցուցմունքի դեպոնացման ինստիտուտը: Մտահոգություններ կան նաև տուժողների ու վկաների ցուցմունքների դեպոնացման հարցում՝ նորից մեղադրյալի պաշտպանության տեսանկյունից: Այս և այլ հարցերի շուրջ է «Փաստինֆո»-ի թղթակցի զրույցը մարզային աշխատանքների գծով ՀՀ փաստաբանների պալատի նախագահի տեղակալ, ՓՊ Խորհրդի անդամ Մելանյա Առուստամյանի հետ:  
 
Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը մի շարք մտահոգությունների տեղիք է տվել: Փաստաբանական համայնքն ունի՞միասնական  կարծիք այդ կապակցությամբ:  
 
- Ի սկզբանե նախագիծը Փաստաբանների պալատի, փաստաբանների համար մտահոգության առիթ է տվել: Այն փաստաբանների կողմից գնահատվել է որպես երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանությունը վտանգող նախագիծ:    
 
2011թ. մարտի 10-ի թիվ 9 արձանագրային որոշմամբ` կառավարության կողմից ընդունվել է հայեցակարգ, որի շրջանակներում պետք է կազմվեր Քրեական դատարավարության օրենսգրքի նախագիծը: Սակայն նախագծի հեղինակները դուրս են եկել հայեցակարգի շրջանակներից և տվել են այնպիսի լուծումներ, որոնք նախատեսված չեն հայեցակարգով: Հատկապես խոսքը մեղադրյալի ինքնախոստովանական ցուցմունքի դեպոնացման մասին է, որն ընդհանրապես նախատեսված չի եղել հայեցակարգով:
 
Այսպես, նախագծի 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգավորումը՝ «Ցուցմունքի դատական դեպոնացումը կատարվում է՝ 1. Մեղադրյալի խոստովանական ցուցմունքի պատշաճությունն ապահովելու նպատակով՝ քննիչի միջնորդությամբ»  դուրս  է  Հայեցակարգի 6.23 –րդ հոդվածով նախատեսված ցուցմունքների  դեպոնացման ինստիտուտի ներդրման շրջանակներից. ըստ Հայեցակարգի, ցուցմունքի դեպոնացում կարող է կատարվել միայն այն դեպքում, երբ որոշակի հանգամանքների բերումով հետագայում անձի հարցաքննությունը  դատարանում  կարող է դժվարանալ  կամ անհնարին լինել:  
 
Հարց է ծագում՝ եթե նախատեսված չէ Հայեցակարգով, ինչո՞ւ պետք է ներառվեն նախագծի մեջ՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայեցակարգն ինքնին առաջադրել է այնպիսի պահանջներ, որոնք  պետք է ավելի բարելավեին Քրեական դատավարության օրենսգիրքը, այլ ոչ թե ավելի վատթարացնեին  այն, մասնավորապես՝ մեղադրյալի պաշտպանական իրավունքի իրականացման ասպեկտով:
 
Եթե նախագծի հեղինակները համաձայն չէին Հայեցակարգին, ապա պետք է դիմեին կառավարությանը՝ խնդրելով փոխել Հայեցակարգը, ապա նոր տային առաջարկվող լուծումները:   
 
Խնդիրը շատ բարդ է, որովհետև աշխարհում ընդունված չէ մեղադրյալի խոտովանական ցուցմունքի դեպոնացում, առհասարակ եվրոպական երկրներում էլ ընդունված չէ: Մենք ինտեգրվում ենք եվրոպական իրավունքին, սակայն փորձում ենք ընդունել մեկ օրենք, որն ընդհանրապես նախատեսված չէ եվրոպական և ոչ մի երկրի օրենքով: Դա միայն ԱՄՆ-ում է ընդունված: Մեր իրավական մոդելը, սակայն, նման չէ ԱՄՆ-ի իրավական մոդելին:
 
- Ինչպե՞ս  եք վերաբերվում տուժողի կամ վկայի ցուցմունքի դեպոնացման ինստիտուտին: 
 
- Նախագծով նախատեսվում է նաև տուժողի, վկայի ցուցմունքի դեպոնացում: Ընդ որում, Հայեցակարգով բացառիկ դեպքեր են նախատեսվում, երբ որ վկան կամ տուժողը հետագայում հնարավորություն չի ունենալու ներկայանալու դատարան: Այդ դեպքում էլ նախագծի հեղինակները դուրս են եկել Հայեցակարգի շրջանակներից և տվել մեկ լուծում՝ «մեղադրյալի պատշաճ ցուցմունքն ապահովելու նպատակով»: «Պատշաճ ցուցմունք» եզրույթը նախատեսված չէ Հայեցակարգով և ի՞նչ ասել է՝  պատշաճ ցուցմունք:
Նման լուծումները, կարգավորումները ես համարում եմ կամայական, և Փաստաբանների պալատի շատ անդամներ նույնպես դա համարում են կամայական լուծում:
 
Մենք կարող ենք բազմաթիվ հիմնավորումներ ներկայացնել առ այն, որ նման կարգավորումների ընդունումը հետագայում վտանգելու է դատավարության մասնակիցների իրավունքները, սակայն ամենաէականը, որ մենք ուզում ենք առաջ քաշել, Ազգային ժողովի որոշ պատգամավորների միջոցով լոբբինգ անել, դա այն է, որ նախագծի հեղինակները դուրս են եկել  Հայեցակարգի շրջանակներից:  
 
Հայեցակարգով պահանջներ են դրվել նախագծի հեղինակների առջև, մասնավորապես, երաշխավորել իրավունքի հանրաճանաչ սկզբունքների հիման վրա քրեադատավարական ոլորտ ներգրավված անձի իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը, ներդնել դրանց սահմանափակման համաչափ ու թափանցիկ մեխանիզմները, ընդլայնել պաշտպանության կողմի իրավունքները, ուժեղացնել դատական վերահսկողության ինստիտուտը: Այսինքն՝ սրանք էին այն պահանջները, որոնք պետք է կիրառեին նախագծի հեղինակները նախագիծը կազմելիս:
       
Նախագիծը շրջանառության մեջ դրվելուց ի վեր որոշակի փոփոխություններ ամեն դեպքում եղել են, որոշ առաջարկներ ընդունվել են, որոշ առաջարկներ՝ ոչ, բայց որևէ կոնկրետ, առարկայական լուծում չի տրվել:
 
- Ի՞նչն է  վտանգվում մեղադրյալի խոստովանական ցուցմունքը դեպոնացնելիս:
 
- Մենք գիտենք, որ մեր դատական պրակտիկայում սովորաբար մեղադրական դատավճռի հիմքում դրվում են նախաքննական ցուցմունքները, այսինքն՝ նախաքննական ցուցմունքները դատարաններն ավելի արժանահավատ են համարում, քան դատական քննության ընթացքում հրապարակային տրված ցուցմունքները, թեև Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքն ու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան կարևորում են հրապարակային տրված ցուցմունքները:  
 
Առաջարկվող ինստիտուտը քրեադատավարական պրակտիկայում չի կարող խոչընդոտել քննիչի կողմից անձանց նկատմամբ բռնություն կամ խոշտանգում կիրառելուն և դրանից հետո նոր միայն անձին հարցաքննելու նպատակով դատավորին ներկայացնելուն: Մինչդատական վարույթում քննիչն ամեն դեպքում կարողանում է ազդել մեղադրյալի վրա՝ հատկապես անազատության մեջ գտնվելու պարագայում: Իսկ դատարանն էլ մեղադրյալի ցուցմունքի դեպոնացման գործընթացում իրավունք չունի ըստ էության հարցեր տալ մեղադրյալին: Այսինքն՝ դատարանն ըստ էության քննություն չի կատարում: Նախագծով ցուցմունքի դեպոնացման գործընթացում պաշտպանի պարտադիր մասնակցություն չի նախատեսվում: Մենք գիտենք, թե սովորաբար ինչպես են մեղադրյալներին «մշակում» քննիչները. նախաքննության ընթացքում  ասում են՝   քեզ պաշտպան պետք չէ:
 
Նախագծի հեղինակների այն փաստարկները, որ  դատարան տանելով՝ բացառվում են ճնշումները, իրականությանը չեն կարող համապատասխանել, որովհետև մենք գիտենք մեր երկրի դատական համակարգում ինչ իրականություն է տիրում: 
 
Նախաքննական մարմինը ցուցմունք է վերցնում և մեղադրյալին տանում է դատարան՝ ցուցմունքը դեպոնացնելու, այսինքն՝ օրինականացնում է այն, ինչ որ մինչև օրս օրինական չէր. եթե մինչև այժմ պաշտպանական կողմը կարողանում էր դատարանում վիճարկել, որ ցուցմունքը տրվել է ճնշման ազդեցության ներքո, առանց պաշտպանի և դատավարական խախտումներով, ապա այդ դեպքում օրինականացվում է  նախաքննական մարմնի կողմից կորզված ցուցմունքը և դա հետագայում դրվում է մեղադրական դատավճռի հիմքում:  
 
Բացի այդ, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետն ասում է, որ քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող անձն ունի իրավունք հարցաքննելու իր դեմ ցուցմունք տված վկաներին: Այս դեպքում էլ է խախտվելու մեղադրյալի իրավունքը, որովհետև եթե նախաքննության սկզբում վկաների ու տուժողների ցուցմունքների դեպոնացում տեղի ունենա, և մեղադրյալը և իր պաշտպանը հնարավորություն ունենան հարցեր տալ վկային կամ տուժողին, ապա դրանք պետք է լինեն միայն այն տեղեկությունների և գործի այն նյութերի շուրջ, որոնց պաշտպանական կողմը տվյալ դեպքում տիրապետում է:
 
Բացի այդ, վկայի կամ տուժողի ցուցմունքի դեպոնացման դեպքում հետագայում ձեռք բերված ապացույցների վերաբերյալ պաշտպանական կողմը, փաստորեն, հնարավորություն չի ունենալու վկային կամ տուժողին հարցեր տալ, ինչպես նաև վկաների ցուցմունքների միջև առկա հակասությունները չենք կարողանալու ստուգման ենթարկել: Այն գնալու է ապացույցների գնահատման դաշտ, և քանի որ Եվրոպական դատարանը ապացույցների գնահատման դաշտ չի մտնում, ուստի վտանգ կա, որ մեր դատարանները կարող են այդ ապացույցները գնահատել ինչպես ուզում են, և դարձյալ նախաքննական ցուցմունքները կդրվեն  մեղադրական դատավճռի հիմքում: Ակնհայտ է, որ այս երկու ինստիտուտների ներդրմանը պետությունը, մեր դատաիրավական համակարգը դեռ պատրաստ չէ:
 
Բացի այդ, դեպոնացման ինստիտուտի կիրառումը կհանգեցնի նրան, որ էլ ավելի կծանրաբեռնի դատարանները. մեր դատական համակարգը ևս 100 դատավորի կարիք կունենա, որպեսզի կարողանանք այդ գործընթացն իրականացնել:      
Նախագծով նախատեսվում է, որ առանձին դեպքերում քրեական հետապնդում իրականացնող մարմինը կարող է թույլ չտալ, որ անձը տեղեկացնի իր գտնվելու վայրի մասին: Հարց է առաջանում՝ ո՞վ է հրավիրելու մեղադյալի համար պաշտպան. օրենքով՝ քրեական հետապնդում իրականացնող մարմինն իրավունք չունի երաշխավորելու ինչ-որ փաստաբանի, քրեական հետապնդում իրականացնող մարմնի կանչով ներկայացած փաստաբանը, ըստ Փաստաբանների վարքագծի կանոնագրքի, ենթակա է կարգապահական պատասխանատվության: 
 
Նախատեսվում է նաև, որ մեղադրյալը սուտ ցուցմունք տալու համար պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի, այն իր արտացոլումը կգտնի նաև  Քրեական օրենսգրքում: Եվ ի՞նչ է ստացվում՝ մեղադրյալի խոստովանական ցուցմունքը մենք դեպոնացնում ենք, որից հետո եթե հանկարծ մեղադրյալը փորձի հակառակ ցուցմունքը տալ, ուրեմն նրա ցուցմունքներից մեկը պետք է գնահատվի որպես իրականությանը չհամապատասխանող, և նա դրա համար պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի:  
 
Սա արդեն ինկվիզիցիոն դատավարություն է, որովհետև բոլոր մեղադրական դատավճիռների հիմքում կդրվեն հիմնականում մեղադրյալի ցուցմունքները: Արդյունքում պաշտպանական ինստիտուտն անելիք չի ունենա, մեղադրյալի իրավունքները կխախտվեն, նա կզրկվի ցուցմունք տալու ազատությունից: Այդ իսկ պատճառով Փաստաբանական պալատը բազմաթիվ քննարկումներ է իրականացրել և դրանց արդյունքում մեկ դիրքորոշում ունի՝ մեղադրյալի խոստովանական ցուցմունքի դեպոնացումը առհասարակ նախագծից հանել: Իսկ վկաների կամ տուժողների ցուցմունքների դեպոնացումը մենք  հնարավոր ենք համարում միայն բացառիկ դեպքերում, երբ անձն այլևս  չի կարող  դատարանում  ցուցմունք տալ՝  իր  առողջական վիճակի պատճառով:
   
- Փաստաբանները դժգոհություններ են հնչեցնում նաև անձին առաջին անգամ կալանավորելիս միայն  հիմնավոր կասկածը բավարար համարելու առնչությամբ
 
- Նախագծի հեղինակներին փաստարկվել է, որ անգամ Եվրոպական դատարանը հիմնավոր կասկածի հետ մեկտեղ  գոնե մեկ հիմք էլ է նախատեսում՝  ենթադրյալ փախուստ, պատասխանատվությունից խուսափել կամ քննությանը խոչընդոտել: Առանց այդ էլ այդքան շատ կալանավորում կա Հայաստանի Հանրապետությունում, ավելի շատանալու է: Որոշ մասնավոր զրույցներում դատավորներն ասում են, որ դա իրենք պարտադրված են անում, որպեսզի իրենց հանկարծ չմեղադրեն կոռուպցիայի մեջ:  
        
- Փաստաբանները դժգոհում են նաև իրենց լիազորությունների ձևական լինելուց: Նախագծի հեղինակներըն անթույլատրելի են համարում զուգահեռ քննության անցկացումը:
 
- Եթե մեղադրող կողմը ապացույցներ է ներկայացնել և նրա ներկայացրած ապացույցներին առավելություն է տրվում, դրանով խախտվում է կողմերի հավասար մրցակցության սկզբունքը:  Փաստաբանների մասնավոր հարցումներն ապացույց չճանաչելն  արդեն ինքնին  առարկայազուրկ է դարձնում այդ ինստիտուտը: Ես կարծում եմ, որ դրան էլ պետք է լուծում տրվի:  
          
- Ինչպիսի՞ն են լինելու փաստաբանների առաջիկա քայլերը: 
 
- ՀՀ ազգային ժողովի պատգամավորների միջոցով, մասնավորապես, մենք ունենք պայմանավորվածություն պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ՝ նրա միջոցով փաստաբանների առաջարկությունների լոբբինգ  իրականացնելու հարցում:  ԱԺ մի շարք պատգամավորներ, նրանք, ովքեր հասկանում են քրեական դատավարությունից և պատկերացնում են հնարավոր վտանգները, համամիտ են մեզ հետ: Նախատեսում ենք նաև քննարկում անցկացնել, որին կհրավիրենք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, պատգամավորներին, շահագրգիռ մարմիննների ներկայացուցիչներին:    
   
 
Հարցազրույցը վարեց Սոնա Մաշուրյանը
 

Հարակից հրապարակումներ`

20:41 25/11/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾԽափանման միջոցի ընտրության հարցը կքննարկվի դռնբաց դատական նիստում` նոր ՔԴՕ-ի ընդունվելուց հետո (Տեսանյութ)
13:15 18/11/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾԱրա Ղազարյան. Վտանգվում է ազատության կանխավարկածը (Տեսանյութ)
21:03 11/11/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾԱրթուր Ղամբարյան. Գերատեսչական շահերն ազդում են օրենսդրական քաղաքականության արդյունավետության վրա (Տեսանյութ)
09:07 05/11/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾԱրփինե Հովհաննիսյան. Ցուցմունքների դեպոնացման ինստիտուտն ավելի շատ բացառություն է լինելու կանոնից
15:10 02/11/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՀրաժարվե՞լ, թե՞ չհրաժարվել նախաքննական ցուցմունքներից (Տեսանյութ)
12:14 01/11/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՀետաքննության և օպերատիվ-հետախուզական գործունեության բարեփոխումներն իրավական ռեալիզմի հարթությունում
14:13 21/10/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՌուբեն Մելիքյանն արձագանքում է Քրդատօրի նախագծի քննադատություններին (Տեսանյութ)
12:22 18/10/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՌուբեն Մելիքյան. Մենք պատրանքներ չունենք, որ սա լինելու է իդեալական օրենսգիրք (Տեսանյութ)
12:49 09/10/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ Հրայր Ղուկասյան. Պատրաստ ենք ցանկացած ողջամիտ, կառուցողական առաջարկ քննարկել
12:53 07/10/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ Հրայր Ղուկասյան. Ուզում ենք, որ արդարադատությունը պաշտպանված լինի ստից և ինտրիգներից

Տեսանյութեր

01/21/2020   22:46 Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին որոշումը անօրինական է. դատարան

Տեսադարան

01/17/2020   13:26 Երեւանը ծածկված է ձյունով

Մամուլ

Արխիվ

[]