Թեմաներ
Չորեքշաբթի 04 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/24/2024   08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ» 04/24/2024   08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ» 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   00:29 ՃՏՊ՝ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին. կա տուժած 04/24/2024   00:03 Հրապարակվել են բերման ենթարկվածների անունները 04/23/2024   23:58 Փաշինյանը նիստ է հրավիրել 04/23/2024   23:53 Գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ բիրտ ուժ է գործադրվել. նա տեղափոխվել է հիվանդանոց 04/23/2024   23:49 Անահիտ Մանասյանը տեսակցել է Դավիթ Տոնոյանին 04/23/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/23/2024   23:42 Ով փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել Հայոց Ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի սերնդեսերունդ. Արշակ սրբազան 04/23/2024   23:34 Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին. քաղաքագետ 04/23/2024   23:30 Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով 04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   23:02 ՌԴ Բելգորոդում և Վորոնեժի մարզում հայտարարել են անօդաչու թռչող սարքի հարձակման վտանգ 04/23/2024   22:53 Տավուշում բերման է ենթարկվել խաղաղ ակցիայի 9-ը մասնակից 04/23/2024   22:43 ԵԱ․ Սոնա Հարությունյանը պարտություն կրեց 04/23/2024   22:29 ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում 04/23/2024   22:26 Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում 04/23/2024   22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով 04/23/2024   21:52 ՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել՝ ֆրանսիահայ լրագրողի մուտքը ՀՀ արգելելու վերաբերյալ 04/23/2024   21:48 Բացահայտվել են երեխաների համար համաճարակի հետևանքները 04/23/2024   21:34 Երեւանում բազմահազարանոց երթը առաջնորդում են հոգեւոր հայրերը (տեսանյութ) 04/23/2024   21:31 Քրեական գործերով ու այլ մեթոդներով իշխանությանը կհաջողվի տավուշցիների ընդվզումը կոտրել, որովհետև լոկալ խնդիր է դրված. քաղտեխնոլոգ 04/23/2024   21:21 Չինաստանում iPhone-ի վաճառքն ընկել է 04/23/2024   21:05 Բագրատ սրբազանի գործունեությունը այդ առկայծումներից մեկն է․ Մանուկ Հերգնյան 04/23/2024   21:02 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Իսպանիայում էր 04/23/2024   20:57 Ոստիկանները բերման են ենթարկել Սուրեն Պետրոսյանին և գնդապետ Միհրան Մախսուդյանին 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   20:40 Մինչ բոլորի ուշադրությունը սևեռված է ջահերով երթին, Տավուշում բացում են թշնամու անխուսափելի ներխուժման ուղին․ Ոսկանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/23/2024   20:10 Նոր ալիք անպայման լինելու է, ինչի՞ մասին է խոսքը. Սերժ Սարգսյան (տեսանյութ) 04/23/2024   20:07 Տավուշում կատարվողը ստորություն է. Լեւոն Քոչարյան (տեսանյութ) 04/23/2024   20:03 Այս իշխանություններն ուղղակի իշխանավորել իրավունք չունեն. Արտակ Զաքարյան (տեսանյութ) 04/23/2024   19:56 Տավուշի շարժումը պետք է դառնա համահայաստանյան. Սաղաթելյան 04/23/2024   19:52 Սերժ Սարգսյանն իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը (տեսանյութ) 04/23/2024   19:49 Մոսկվայում դպրոցականը մարզիչի պատժից հետո անոթների պատռվածքով հիվանդանոց է տեղափոխվել 04/23/2024   19:42 Երրորդ նախագահը մասնակցում է ջահերով երթին (տեսանյութ) 04/23/2024   19:32 Առանց իշխանափոխության՝ հողերը, միևնույն է, տալու են. նպատակը սխալ է ձևակերպված. Քաղտեխնոլոգ 04/23/2024   19:23 Չեք հասկանում՝ ինչքան է նրանց ախորժակը, այս միակողմանի զիջումներով Ադրբեջանին ու Թուրքիային չեք բավարարելու. Արմեն Ռուստամյան 04/23/2024   19:13 Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են․համայնքապետ 04/23/2024   19:05 Ալեն Սիմոնյանն ու Լորենցո Ֆոնտանան ստորագրել են Հայաստանի եւ Իտալիայի խորհրդարանների համագործակցության վերաբերյալ արձանագրությունը 04/23/2024   19:03 Հրապարակը բազմամարդ է. մեկնարկում է ջահերով երթը. ուղիղ 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   18:52 Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր 04/23/2024   18:51 Գերմանիայի դպրոցականներն իսլամ են ընդունում դասընկերների ճնշման ներքո 04/23/2024   18:39 «Չենք թողելու ճանապարհ փակվի այստեղ»․ Լարված իրավիճակ՝ Բագրատաշենում 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար 04/23/2024   18:14 Յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա պատշաճ իրավական գնահատականի, իսկ մեղավորները` ենթարկվեն պատասխանատվության . ՄԻՊ գրասենյակը՝ Տավուշի միջադեպի մասին 04/23/2024   18:09 Տավուշցիները պատրաստվում են փակել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը
04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/22/2024   12:29 Հատուկջոկատայինները՝ Ոսկեպարում 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից

«Ուզբեկական» գործով կայացվեց արդարացման դատավճիռ 11/30/2013   15:31  |  ԳՈՐԾ #

ՌԴ  քաղաքացի,  ՀՀ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի բնակիչ  Վարազդատ Գրիգորյանը  այսպես կոչված՝  ուզբեկական գործով Գեղարքունիքի մարզի դատարանի կողմից Ճանաչվել է  անմեղ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու եւ կեղծ փաստաթղթեր օգտագործելու համար նախաքննական մարմնի կողմից առաջադրված մեղադրանքում։ Դատարանի գնահատմամբ, առաջադրված մեղադրանքները ապացուցված չեն, իսկ նախաքննության փուլում խախտվել են մեղադրյալի դատավարական իրավունքները։

ՌԴ քաղաքացի Վարազդատ Գրիգորյանը 2009 թվականի նոյեմբեր ամսից, ըստ նախաքննական մարմնի, զբաղեցրել է  «SIB GRAND»  ՍՊ ընկերության ոչ պաշտոնական ղեկավարի պաշտոնը, եւ, նախնական համաձայնության գալով «Ուզբեկիստան խավո յուլարի» ԱԱ ընկերության տնօրեն Աբդրախիմ Աբդրախմանովի, նույն   ընկերության վերգետնյա հարակից տարածքի շահագործման դեպարտամենտի և օդանավակայանների վարչության պետ Ռուստամ Կադիրովի և բնապահպանության և վերգետնյա հարակից տարածքի շահագործման բաժնի պետ Ա.Կալաբաևի հետ,  առանձնապես խոշոր չափի դրամական միջոցների յուրացման եղանակով կատարել է հափշտակություն, կազմել կեղծ փաստաթղթեր, որի արդյունքում պետական շահերին պատճառվել է առանձնապես խոշոր չափի էական վնաս:

Մասնավորապես, «Ուզբեկիստան խավո յուլարի» ԱԱ ընկերության տնօրինության կողմից  2010 թվականի մայիս ամսին  Ռուստամ Կադիրովի և  Ա.Կալաբաևի վրա դրվել է «Ուզբեկիստան խավո յուլարի» ԱԱ ընկերության ՕՀԳԳ վարչական շենքի կապիտալ վերանորոգումը: Վարազդատ Գրիգորյանը լինելով «SIB GRAND» ՍՊ ընկերության ոչ պաշտոնական տնօրենը, նախնական համաձայնության գալով Աբդրախմանովի, Կադիրովի և.Կալաբաևի հետ, համապատասխան կերպով չի անցկացրել մրցույթային աճուրդներ, ձևականորեն կազմել են մրցակցային թղթեր, հաղթող ճանաչելով «SIB GRAND» ՍՊ ընկարությանը, որը հիմք է հանդիսացել կնքելու պայմանագրեր և «SIB GRAND» ՍՊ ընկերության և «Ուզբեկիստան խավո յուլարի» ԱԱ ընկերության հետ «Ուզբեկիստան խավո յուլարի» ԱԱ ընկերության ՕՀԳԳ տարածքում վերանորոգման-մոնտաժային աշխատանքներ կատարելու համար: Բացի այդ, Ռ.Կադիրովը  Ա.Կալաբաևի հետ, նախնական համաձայնության գալով «Ուզբեկիստան խավո յուլարի» ԱԱ ընկերության տնօրեն Աբդրախիմ Աբդրախմանովի և «SIB GRAND» ՍՊ ընկերության ոչ պաշտոնական ղեկավար Վարազդատ Գրիգորյանի հետ, խախտելով ՈւՀ նախարարների կաբինետի որոշման պահանջները «Ուզբեկիստան խավո յուլարի» ԱԱ ընկերության ՕՀԳԳ տարածքի կապիտալ վերանորոգման նախնական գինը որոշելու համար չեն ապահովել գծագրային-նախահաշվային փաստաթղթաբանության մշակումը և առանց փորձաքննություն անցկացնելու որպես հիմք են վերցրել կոմերցիոն առաջարկությունները։

Ըստ նախաքննական մարմնի՝ 2009 թվականից մինչև 2011 թվականի մարտ ամիսն ընկած ժամանակահատվածը յուրացման եղանակով կատարվել է ընդհանուր 29.852.335,33813 ՀՀ դրամ գումարին համարժեք 131.508.085.19 սում գումարի հափշտակություն, որը պետական շահերին հասցրել է առանձնապես խոշոր չափի վնաս: Ամբաստանյալն, ըստ մեղադրանքի,  նաև կրկին անգամ՝  մուտքագրելով ակնհայտ կեղծ տեղեկություններ և գրանցումներ պաշտոնական փաստաթղթերում, այն մասին, որ «SIB GRAND»  ՍՊ ընկերության կողմից կատարվել են վերանորգման-մոնտաժային աշխատանքներ ընդհանուր 767.330.156 սում գումարի, չնայած որ փաստացի կատարվել է ընդհանուր 499.268.851.81 սում գումարի աշխատանք, կրկին անգամ կատարել է պաշտոնական կեղծիք, որը էական վնաս է պատճառել պետական շահերին:

Նկարագրված գործողությունների համար  Վարազդատ Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել  Ուզբեկստանի Հանրապետության  քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 3-րդ մասի «ա»  կետով,  այսինքն՝ նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց հետ, կրկին անգամ, յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափի հափշտակություն: Մեղադրանքը համապատասխանեցվել է ՀՀ քրեական օրենսգրքին և նրան առաջադրվել մեղադրանք՝  ՀՀ քրեական օրենսգրքի  179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝  առանձնապես խոշոր չափերի յուրացումն ու վատնումը,  և 325-րդ հոդվածի 2-րդ մասով՝  մի խումբ անձան կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը:

Ամբաստանյալի պաշտպան Վազգեն Նիկոլյանը  դատարանին հայտնել էր, որ իր պաշտպանյալ Վարազդատ Գրիգորյանի  մասով մեղադրական եզրակացությունը ոչնչով չի տարբերվում Ուզբեկստանի Հանրապետությունում սույն գործով դատապարտված Աբայ Կարաբաևի և Աբդրախիմ Աբդրախիմովի նկատմամբ կազմված մեղադրական եզրակացությունից: Վերոհիշյալ անձանց նկատմամբ կազմված մեղադրական եզրակացությունում և  կայացված դատավճռում շոշափվել է իր պաշտպանյալ Վարազդատ Գրիզորյանի անունը և նշվել, որ իբր նա հանդիսացել է «SIB GRAND» ՍՊ ընկերության ոչ պաշտոնական ղեկավար: Թե ինչ ասել է  «ոչ պաշտոնական ղեկավար» ձևակերպումն,  իր համար անհասկանալի է: Պաշտպանը փաստել էր, որ իր պաշտպանյալ Վարազդատ Գրիգորյանը որպես  «ոչ պաշտոնական ղեկավարի» մեղադրվել է իրական պաշտոնական ղեկավարների կողմից կատարված բոլոր հանցանքներում:

Պաշտպանն արձանագրել է, որ Վարազդատ Գրիգորյանն Ուզբեկստանի Հանրապետություն է մեկնել 2008 թվականի նոյեմբերին, աշխատել է «SIB GRAND» ՍՊ ընկերությունում որպես շինարարական բրիգադի ղեկավար: 2011 թվականի   հուլիսին ազատվել է աշխատանքից և մեկնել Ուզբեկստանի Հանրապետությունից, նրա մեկնումից մի քանի ամիս անց հարուցվել է քրեական գործ և կատարվել է նախաքննություն, որի ժամանակ «իրական հանցանք կատարողներն օգտվելով այն հանգամանքից, որ Վարազդատ Գրիզորյանն Ուզբեկստանի Հանրապետությունում չէ, այնպես են ներկայացրել, որ իբր «SIB GRAND»  ՍՊ ընկերության ոչ պաշտոնական ղեկավարը եղել է Վարազդատ Գրիգորյանը և ի թիվս հափշտակություն կատարած անձանց մեղադրանք է առաջադրվել նաև Վարազդատ Գրիգորյանին որպես ՍՊ ընկերության ոչ պաշտոնական ղեկավարի:

Դատարանում պաշտպանական կողմը  խնդրել էր կատարել բազմակողմանի քննություն,  ստուգումներ, փաստաթղթերի զննումներ, ամբաստանյալի դեմ ցուցմունք տված անձանց հետ կատարել առերեսումներ և ճշմարտությունը բացահայտելու նպատակով այլ քննչական գործողություններ: Վարազդատ Գրիզորյանը հայտարարել էր, եթե ստուգումներով պարզվի, որ ինքը թեկուզ մեկ փաստաթղթի տակ ստորագրել է կամ հանձնարարական է տվել, բանկերում որևէ գործարք է կատարել,  ինքը պատրաստ է ընդունել իր կողմից չկատարած ցանկացած մեղսագրվող արարք: Միջնորդությունների կատարումն, ըստ պաշտպանական կողմի,  կապված է մեծ դժվարությունների հետ, սակայն դրանք լույս կսփռեն «այս մութ ու կեղծ գործի վրա և բոլորին պարզ կդառնա, որ  առաջադրված մեղադրանքը կեղծ է և շինծու»:

ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր  Ա. Պետրոսյանի նախագահությամբ, նոյեմբերի 5-ի դատավճռում իր հերթին արձանագրել  է, որ ամբաստանյալ Վարազդատ Գրիգորյանը նախաքննության փուլում զրկված է եղել գործով մյուս դատապարտյալների, վկաների հետ առերես հարցաքննվելու և իր դատավարական իրավունքներն այլ կերպ պաշտպանելու հնարավորությունից, որոնք դատաքննության ընթացքում հնարավոր չէ իրականացնել և վերականգնել:

Դատարանն արձանագրել է նաև, որ սույն գործով առկա չեն բավարար ապացույցներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով Վարազդատ Գրիգորյանին մեղսագրված հանցանքները կատարելը հիմնավորված համարելու տեսանկյունից, իսկ մեղադրանքի մարմինները դատարանին այլ՝ նրա մեղավորությունը հաստատող հավաստի և բավարար ապացույցներ չեն ներկայացրել:
 

Հեղինակ` Սոնա Մաշուրյան


Արխիվ

[]