Թեմաներ
Ուրբաթ 06 / 05 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

06/05/2020   00:49 Հայտնել են ամենաբարձր եկամուտ ունեցող հանրաճանաչ մարդկանց անունները 06/04/2020   23:42 Պարետատան կողմից դիտարկվում է միջազգային գործընկերներին աջակցության հարցով դիմելու հնարավորությունը․ Վահան Հունանյան 06/04/2020   23:28 Ձախողիր, որ պաշտոնավարես. Ավետիք Իշխանյան 06/04/2020   23:15 Թուրքիան խոստացել է օգնել Լիբիայի կառավարությանը 06/04/2020   22:50 Մերկելը որոշել է այլևս չառաջադրվել Գերմանիայի կանցլերի պաշտոնում 06/04/2020   22:34 Կազմել եմ ներկայիս՝ 7-րդ գումարման ԱԺ-ի խայտառակ ժառանգությունը արագ ու որակով հաղթահարելուն ուղղված մի օրինագիծ. Ռուբեն Մելիքյան 06/04/2020   22:15 Սոցցանցերի հրապարակումների հետքերով. կներեք, հայրիկներ, բայց հանուն ձեզ ենք այսպես վարվում. Փաշինյան 06/04/2020   22:00 Ծիծեռնակաբերդի անտառում ծառից կախված հայտնաբերվել է 30-ամյա տղամարդու դի 06/04/2020   21:56 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար. ԱԻՆ 06/04/2020   21:46 Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է գերազանցել իր նախկին հակահայկական հայտարարությունները.Աննա Նաղդալյան 06/04/2020   21:38 Եմենում գնդակահարել են ռուսական գործակալության աշխատակցին 06/04/2020   21:10 Քեզ հավատացող ժողովուրդը քե՛զ ընտրեց, իսկ դու ձևավորեցիր քո՛ կառավարությունը 06/04/2020   21:05 Ոստիկանության պարեկային ծառայությունում աշխատավարձը կլինի բարձր՝ 250-270 հազար 06/04/2020   20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել 06/04/2020   20:11 Նա, ով կփորձի ՊԵԿ-ը ղեկավարել, շատ լուրջ խնդիրների առջև է կանգնելու. Պարսյան 06/04/2020   20:03 Քննարկում ենք մի քանի սցենարներ և դրանց տնտեսական հնարավոր հետևանքները. Փաշինյան 06/04/2020   19:55 Կորոնավիրուսից 33 տարեկան քաղաքացի է մահացել․ Թորոսյան 06/04/2020   19:52 Քաղաքացիները գնում են միջազգային մամուլից վերցված դեղորայքներ և ինքնաբուժությամբ զբաղվում. նախարար 06/04/2020   19:47 Դիրքերում սպառազինության պրոբլեմ պաշտպանության բանակը չի ունեցել․Քոչարյան 06/04/2020   19:42 Հանրային վերահսկողության հարթակը ատելության, քննադատության առիթ է դառնում. Վարչապետը մտահոգություն հայտնեց 06/04/2020   19:34 Յուրի Խաչատուրովի՝ ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստին չներկայանալը միայն հաստատեց հանձնաժողովի անդամների կասկածները․ Քոչարյան 06/04/2020   19:29 Դուք էլ մեզ համար պայքարեք և մեզ վերադարձրեք մեր ընտանիքներին, մեր նախկին կյանքին․ բժիշկը՝ քաղաքացիներին 06/04/2020   19:11 Էլցանցերն ուզում է դադարեցնել համագործակցությունը վճարային տերմինալների հետ. լույսի գումարը վճարելու համար քաղաքացիները ստիպված են լինելու գնալ բանկեր 06/04/2020   19:05 Պատգամավորների կյանքին ու առողջությանն սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել 06/04/2020   18:59 Ռուբեն Հայրապետյանի գտնվելու վայրը հայտնի է վարույթն իրականացնող մարմնին. Նա մեկուսացած է 06/04/2020   18:52 Կորոնավիրուսից մահացած անձանց տվյալները հանրայնացնելու վերաբերյալ նյութերն ԱԱԾ-ում ուսումնասիրվում են 06/04/2020   18:45 Դոնի Ռոստովից «Armenia» ընկերության օդանավով Հայաստան է վերադառնում 129 քաղաքացի 06/04/2020   18:37 Արդարադատության նախարար Հայաստանում մեծ հաշվով չկա. Փաստաբան 06/04/2020   18:32 Հայաստանում ստեղծվել է նոր քաղաքացիական նախաձեռնություն՝ Արարում, հայտնի են անդամները 06/04/2020   18:22 Աննա Նաղդալյանի մեկնաբանությունն ադրբեջանական իշխանական տարբեր օղակների ռազմատենչ հայտարարությունների առնչությամբ 06/04/2020   18:16 Այլ անձի անվամբ ձևակերպված վարկի գումարը բանկից հափշտակելու դեպքի առթիվ քննվող քրեական գործից անջատված մասն ուղարկվել է դատարան 06/04/2020   18:11 ԱԱՏՄ ստուգայցերն՝ արդեն առավել խիստ նորմերով․ տնտեսավարողներն ավելի զգուշավոր են դառնում 06/04/2020   18:04 Քաղավիացիայի կոմիտեն հրապարակել է առաջիկա օրերի չվերթերը 06/04/2020   17:59 Հիվանդանոցներում վարակակիրների բուժումը կնվազեցնի հիվանդության բարդացման եւ մահվան դեպքերը. հայտարարություն 06/04/2020   17:53 Քրեակատարողական ծառայությունը շարունակում է պահպանել Ռոբերտ Քոչարյանի տեսակցությունների արգելքը՝ առանց դատարանի որոշման 06/04/2020   17:47 «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել 06/04/2020   17:39 Այսօր նշյալ ժամին Սաղմոսավանքում հարսանիք չի կատարվել․ Տեր Օշին քահանան՝ վարչապետի հրապարակած լուսանկարի մասին 06/04/2020   17:38 Ո՞վ է պատասխանատու կորցրած կյանքերի, կրած միլիարդավոր դոլարների վնասների համար. Փաշինյանը թե՞ «ժողովուրդը». Ղազինյան 06/04/2020   17:21 ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ազատման դիմում է ներկայացրել 06/04/2020   17:10 Հանրաքվեի համար համաքված գումարներն երբ են վերադարձնելու նվիրատուներին. Ստեփան Դանիելյան 06/04/2020   17:10 Ոնց եմ ամաչում ձեր փոխարեն. Նաիրա Զոհրաբյանը՝ Նոյեմբերյանի բժիշկների մասին 06/04/2020   17:04 «Ո՞ւմ պատվերն է կատարում Նիկոլ Փաշինյանը համավարակի ողբերգական օրերին». Սոնա Աղեկյան 06/04/2020   16:53 Մարդու իրավունքների պաշտպանի իրավական չափանիշների վրա հիմնվելով Քրեական վերաքննիչ դատարանը կայացրել է նախադեպային նշանակություն ունեցող որոշում 06/04/2020   16:46 Նոյեմբերյանի բժիշկներն ասում են տաքությունով գնում են հիվանդների մոտ. Զոհրաբյան 06/04/2020   16:36 Սպասվում է առանց տեղումների եղանակ 06/04/2020   16:25 Շարքային զինծառայողը ծեծել է դասակի հրամանատարին, մկրատով հարվածել կրծքավանդակին 06/04/2020   16:18 Նախագահը նշանակել է արդարադատության նոր նախարարին 06/04/2020   16:09 Թիվ 40 մանկապարտեզի երեխաներից մեկի ընտանիքում կորոնավիրուսի դեպք է գրանցվել. Նա շփվել է 15 երեխայի հետ 06/04/2020   16:06 Դատախազությունը կքննարկի Միքայել Մինասյանի կալանավորման որոշումը վերացնելու դատարանի որոշումը բողոքարկելու հարցը՝ դատական ակտը ստանալուց հետո 06/04/2020   15:58 Յուրաքանչյուրդ պետք է գնաք մոմ վառեք, որ հետագայում ձեր գործը հայտնվի դատավոր Մարաբյանի վարույթում. Ռուբեն Մելիքյան
06/03/2020   19:57 Գագիկ Խաչատրյանն ու նրա գործարար որդիները դատի են տվել Փաշինյանի աշխատակազմին 06/03/2020   16:01 Այսօր ինչ կատարվում է ՀՀ-ում՝ աղետ է. Արթուր Վանեցյան 06/03/2020   13:36 Փարաքարում այսօր կորոնավիրուսից մեկ երիտասարդ մարդ է մահացել․ պատգամավոր 06/03/2020   18:32 Արցախում ՃՏՊ-ի հետևանքով մահացած զինծառայողը 6 ամիս է, ինչ ծառայում էր 06/04/2020   13:18 ՊԵԿ քննչական վարչության պետի տեղակալը վարակվել է կորոնավիրուսով. Քննչական հրավիրվող քաղաքացիներն անհանգստացած են 06/04/2020   09:48 Այլևս ժամանակ չկա։ Կառավարությունը պետք է հրաժարական տա, վարչապետը պետք է հեռանա. Վանեցյան Aravot.am 06/04/2020   11:54 Վերաքննիչ դատարանը վերացրել է Միքայել Մինասյանին կալանավորելու մասին դատարանի որոշումը 06/04/2020   14:21 Ավիացիոն բոլոր մեծ խաղացողները գիտեն՝ Հայաստանն այն երկիրն է, որտեղ վարչությունը զրո է. Նավիկ Խաչատրյան 06/03/2020   15:11 Վանեցյան. Փաշինյանը պետք է հրաժարական տա 06/04/2020   19:11 Էլցանցերն ուզում է դադարեցնել համագործակցությունը վճարային տերմինալների հետ. լույսի գումարը վճարելու համար քաղաքացիները ստիպված են լինելու գնալ բանկեր 06/04/2020   10:13 Արտակարգ դրության պայմաններում աշխատող ոստիկանները դժգոհում են իշխանությունից. «Հրապարակ» 06/04/2020   20:11 Նա, ով կփորձի ՊԵԿ-ը ղեկավարել, շատ լուրջ խնդիրների առջև է կանգնելու. Պարսյան 06/04/2020   09:39 Հայտնի է դարձել Արթուր Աղաջանյանի՝ աշխատանքից ազատման նախապատմությունը. «Ժողովուրդ» 06/03/2020   10:16 Դժբախտաբար ունենք Կավասակիի սինդրոմի արձանագրված դեպք 4 տարեկան երեխայի մոտ, ով ունեցել է անախտանիշ կորոնավիրուսային հիվանդություն. Թորոսյան 06/04/2020   17:04 «Ո՞ւմ պատվերն է կատարում Նիկոլ Փաշինյանը համավարակի ողբերգական օրերին». Սոնա Աղեկյան 06/03/2020   16:27 Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել ՔԿԾ-ին՝ պահանջելով վերացնել իր տեսակցությունների սահմանափակումները 06/03/2020   11:18 4-5 անգամ ստուգում են իրականացրել, զգուշացրել են. Վարչապետը՝ «Գլորիա» կարի ֆաբրիկայի մասին 06/03/2020   18:22 ԻՐ ԴԻՄՈՒՄԻ համաձայն ազատվեց աշխատանքից․ Հրաչյա Հակոբյանը՝ Վանեցյանի մասին 06/04/2020   17:21 ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ազատման դիմում է ներկայացրել 06/04/2020   14:36 Արթուր Վանեցյանը տարիներ շարունակ եւ մինչ օրս շարունակում է կատարել բազմաթիվ այլ նվիրատվություններ. Արսեն Բաբայան

Գիտնականը Հրանտ Բագրատյանին մեղադրում է իր ծրագիրը «գողանալու» մեջ 11/27/2013   18:07  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
ՀՀ նախկին վարչապետ, Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանը բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ բողոքարկելով հեղինակային իրավունքի խախտման վերաբերյալ իր դեմ ներկայացված հայցի գործով առաջին ատյանի դատարանի որոշումը:  Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 4-ին: 
 
Հայցվոր, գիտնական  Մանյա (Մանե) Հակոբյանը  1990-ականներից 2011 թվականների ընթացքում  ստեղծել է մտավոր գործունեության արժեք՝   «ՀՀ գիտության և կրթության ոլորտների համակարգային վերափոխման և կայուն զարգացման ծրագիր»  ստեղծագործությունը: Հեղինակը որոշել է այն առաջարկել Հայաստանի քաղաքական ուժերին: Ծրագիրը ներկայացվել է  նաև Հայ ազգային կոնգրեսին, սակայն զգալով, որ իր ծրագիրը յուրացվում է` Մանյա Հակոբյանը ձեռնարկել է իր իրավունքները պաշտպանելուն ուղղված քայլեր: Սակայն դրանք չեն ունեցել անհրաժեշտ արդյունքները: Մանյա Հակոբյանը 30.04.2010 թվականին գրանցել է իր ստեղծագործությունը   «Հայհեղինակ»  հեղինակային իրավունքների պաշտպանության ՀԿ-ում, ինչի համար ստացել է նաև հավաստագիր: 
 
Պատասխանողներ Հրանտ Բագրատյանը և Հարություն Կարապետյանը, ըստ հայցվորի,  յուրացրել են իր  ծրագրի գիտության բաժինը՝ անբարեխիղճ արտատպել են ծրագիրը, իրական հեղինակին չեն հիշատակել, ստեղծագործությունը ներկայացրել են իրենց անվան ներքո, հրապարակել են զանգվածայնորեն, գործել են առանց հեղինակի թույլտվության և նրան վարձատրելու: 
 
Պատասխանողների կողմից 2011 թվականի օգոստոսի 7-ին Facebook սոցիալական ցանցի «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» էջում, որը հանրամատչելի էջ է և ընթերցվում է առնվազն 4.400 քաղաքացու կողմից, վերջիններս հրապարակել են «Նախագիծ ՀՀ գիտության ոլորտի համակարգային բարեփոխումների ծրագիր»  վերտառությամբ գրագողություն` Մանյա Հակոբյանի աղավաղած ծրագիրը` «հեղինակներ` Հրանտ Բագրատյան և Հարություն Կարապետյան»  ստորագրությամբ ծրագրի ներքևում: Պատասխանողների ծրագրի տեքստը, ըստ հայցվորի,  համարյա ամբողջությամբ կրկնում է իր  ծրագրի տեքստը: Կան որոշ  «փոփոխություններ», «ավելացումներ», կամ ուղղակիորեն նախադասությունները փոխված են տեղերով:
 
Պատասխանող Հրանտ Բագրատյանի ներկայացուցիչ Վահե Հովսեփյանը հայցի դեմ առարկել է, հակընդդեմ հայց ներկայացրել: Ըստ դրա` Հայ Ազգային Կոնգրեսը  2010 թվականի փետրվար ամսին հրապարակային քննարկման է ներկայացրել սոցիալ-տնտեսական քաղաքականության համակարգային վերափոխման «100 քայլ»  ծրագիրը, որի հիմնական նպատակն է Հայաստանում ստեղծված տնտեսական համակարգի արմատական վերափոխումը և ժողովրդի գործուն մասնակցությամբ կայուն զարգացման տնտեսության ստեղծումը: Սոցիալ-տնտեսական քաղաքականության համակարգային վերափոխման առաջարկվող ծրագիրը ներկայացվել է քննարկման` Հայ Ազգային Կոնգրեսի Քաղաքական խորհրդի որոշմամբ: Ծրագիրը պատրաստել է Կոնգրեսի տնտեսական հանձնաժողովը` Հրանտ Բագրատյանի գիտական ղեկավարությամբ: Նրա մեջ ներառվել են Կոնգրեսի անդամ կուսակցությունների առաջարկները և դիտողությունները: Այդ փաստաթուղթը եղել է ընդամենը ծրագրի մի մասը, որում ներկայացվել են սոցիալ-տնտեսական և կառուցվածքային քաղաքականության ընդհանուր մոտեցումները: Ծրագրի 81-84 կետերում ներկայացվել են Կոնգրեսի մոտեցումները կրթության և գիտության ոլորտներում:
 
 «Ֆեյսբուք» սոցիալական կայքում տեղադրված «ՀՀ գիտության ոլորտի համակարգային բարեփոխումների ծրագրի» նախագիծը  բխել է Հայ Ազգային Կոնգրեսի կողմից հանրային քննարկման ներկայացված վերը նշված սոցիալ-տնտեսական քաղաքականության համակարգային վերափոխման   «100 քայլ»  ծրագրից: Ընդ որում, հայցվորն ընդամենը թարգմանել է Ծրագիրը: Մանյա Հակոբյանի ծրագրի տեքստը գրեթե ամբողջությամբ կրկնում է Հրանտ Բագրատյանի Ծրագրի տեքստը: Առկա են որոշ փոփոխություններ, ավելացումներ կամ նախադասություններն են փոխվել տեղերով: Ընդ որում, գրագողությունը կատարելիս Մանյա Հակոբյանը գրեթե նույնությամբ պահպանել է Հրանտ Բագրատյանի մտքի հերթականությունը, տրամաբանական կառուցվածքն ու գաղափարական միասնությունը:
 
 Վահե Հովսեփյանը հիշեցրել  է, որ  Հրանտ Բագրատյանը ականավոր պետական և քաղաքական գործիչ է, տնտեսագիտության դոկտոր, 1995 թվականին Ամերիկայի կենսագրական ինստիտուտի կողմից ճանաչվել է տարվա,  իսկ  1998 թվականին ՄԱԿ-ի և Քեմբրիջի կենսագրական ինստիտուտի կողմից ՝ հազարամյակի մարդ: 16 գրքի և 60 գիտական հոդվածների հեղինակ է, նրա գրքերը լույս են տեսել հայերեն, ռուսերեն, անգլերեն և ուկրաիներեն լեզուներով, համարվում է մեգաէկոնոմիկայի տեսության հիմնադիրը:
 
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ դատավոր  Ս.Հովսեփյանի,  սեպտեմբերի 2-ի վճռով   հաստատված է  համարել, որ հայցվոր Մանյա Հակոբյանի կողմից է ստեղծվել  «ՀՀ գիտության ոլորտի համակարգային վերափոխման և կայուն զարգացման ծրագիր»  ստեղծագործությունը:
 
Դատարանը բավարարել է Մանյա Հակոբյանի հայցը՝ պարտավորեցնելով  Հրանտ Բագրատյանին և Հարություն Կարապետյանին հրապարակումից հանել առանց հայցվոր Մանյա Հակոբյանի թույլտվության նրա ստեղծագործության ցանկացած եղանակով անբարեխիղճ օգտագործմամբ հրապարակումները: Վճռով պատասխանողներ Հրանտ Բագրատյանի և Հարություն Կարապետյանի միջոցների հաշվին «Հայաստանի Հանրապետություն»  օրաթերթում  պետք է հրապարակվի  դատական ակտի «վճռեց»  մասն ամբողջությամբ: Վճռով`պատասխանողներ Հրանտ Բագրատյանին և Հարություն Կարապետյանին արգելվում է հայցվոր Մանյա Հակոբյանի ստեղծագործության տարածումն, աղավաղումն ու փոփոխությունը: Համապարտության կարգով պատասխանողներ Հրանտ Բագրատյանից և Հարություն Կարապետյանից հօգուտ հայցվոր Մանյա Հակոբյանի պետք է բռնագանձվի 1 000 000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, ինչպես նաև  նաև  նախապես վճարված պետական տուրքի գումարը` 24 000  ՀՀ դրամի չափով:
 
Հրանտ Բագրատյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Մանյա Հակոբյանի, երրորդ անձ` Հարություն Կարապետյանի` հեղինակային իրավունքների պաշտպանության պահանջի վերաբերյալ` մերժվել է:
 
 
 

Տեսանյութեր

06/04/2020   13:55 Այլևս ժամանակ չկա։ Կառավարությունը պետք է հրաժարական տա, վարչապետը պետք է հեռանա. Վանեցյան

Տեսադարան

05/09/2020   14:27 Արցախում տեղի է ունեցել եռատոնին նվիրված միջոցառումներ

Մամուլ

Արխիվ

[]