Թեմաներ
Երեքշաբթի 04 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/23/2024   14:57 Տավուշում առերևույթ նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել․ Վարդևանյան 04/23/2024   14:51 Հայտնել են Պուտինի երդմնակալության օրը 04/23/2024   14:49 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր 04/23/2024   14:41 2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Դավթյան 04/23/2024   14:32 Ուկրաինան շուրջ կես միլիոն զինծառայող է կորցրել. Շոյգու 04/23/2024   14:25 Կառավարությունում հանդիպումից հետո հասկացել ենք՝ գործողությունները սպառնում են մեր անվտանգությանը. Նոյեմբերյանի փոխքաղաքապետ 04/23/2024   14:22 Որ մեկդ մասնակից եղաք էդ հակահայ, գործին, իմ ամենամտերիմ գործընկերն էլ լինեք, դառնալու եք իմ ամենաոխերիմ թշնամին. Գեոդեզիստի կոչը գործընկերներին 04/23/2024   14:19 «Իրազեկ քաղաքացիների միավորումը» 3 դրվագանի հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազությանը` կապված УАЗ-ի միջադեպի հետ․ Իոաննիսյան 04/23/2024   14:14 Հայաստանի իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ 04/23/2024   14:00 ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր 04/23/2024   13:54 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպանին 04/23/2024   13:53 Հարավային Կովկասի տարածաշրջանում նոր կարգ է հաստատվում, Փաշինյանը հասկացել է դա. Էրդողան 04/23/2024   13:44 Ադրինե Ղուկասյանը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր 04/23/2024   13:41 Սահմանամերձ Կիրանցում դասադուլ է 04/23/2024   13:37 Վիլիսի շոֆեռը պետք է ման գա իր համար հավեսով, ԱԺ պատգամավորը, որ վրաերթի է ենթարկվել, հեչ է ձեզ համար․ Դանիելյանը՝ ոստիկաններին 04/23/2024   13:30 Քաղաքացիները Նոյեմբերյանում բացեցին դեպի Վրաստան տանող ճանապարհը 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   13:21 «Եկեղեցի, գերեզման, սաղ բաշխում է, ինչքան պետք է կզած մնանք». Գեղարքունիքի մարզում եւս անհանգիստ են (տեսանյութ) 04/23/2024   13:14 10 գյուղ էլ Վարդենիսից են հանձնելու Քաղաքացիները փակել են նաև Երևան-Սևան ավտոճանապարհը. ուղիղ 04/23/2024   13:12 Սա անվաստահություն է ՝ այսօրվա իշխող կառավարությանը․ Բագրատ Սրբազան 04/23/2024   13:11 Հենրիխ Մխիթարյանի նոր նվաճումը. Միլանի «Ինտերի» կազմում նա դարձավ Իտալիայի չեմպիոն 04/23/2024   13:00 Եղանակն առաջիկա 5 օրերին 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/23/2024   12:37 Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանը «Զվարթնոց» օդանավակայանից հացադուլ է հայտարարել. նրան թույլ չեն տվել մտնել Հայաստան 04/23/2024   12:35 ՄԻՊ Անահիտ Մանասյանը կայցելի ՔԿՀ՝ տեսակցելու Դավիթ Տոնոյանին 04/23/2024   12:29 Ալիևը Զելենսկուն հրավիրել է Բաքու 04/23/2024   12:21 Ոսկեպարը, Բաղանիսը, Կիրանցը կորցնելու դեպքում՝ հաջորդ Վանաձորն է, Իջևանն է. Գնդապետ 04/23/2024   12:20 Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել 04/23/2024   12:17 Տեղի ունեցող գործընթացը որևէ կապ չունի իրական սահմանազատման հետ. այն պայմանավորված է քաղաքական անթույլատրելի որոշումներով ու զուրկ է իրավական հիմքերից. Թաթոյան 04/23/2024   12:09 Ադրբեջանում առցանց հեռուստատեսության ղեկավարին 9 տարվա ազատազրկման են դատապարտել 04/23/2024   12:08 ԵԿՄ ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը գլխի վնասվածք է ստացել․մեքենան քաղաքացիների ուղղությամբ վարելու հրահանգ տվել է կառույցի մարզային վարչության ղեկավարը 04/23/2024   12:06 Նոյեմբերյան համայնքը, համայնքի ղեկավար կազմը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան. հայտարարություն 04/23/2024   11:56 ԵԿՄ-ի «ՈՒԱԶ»-ը կրկին փորձեց մխրճվել ակցիա իրականացնող քաղաքացիների մեջ․ լարված վիճակ՝ Նոյեմբերյանում 04/23/2024   11:54 Գիշերը հանդիպել եմ Կիրանցի գյուղապետին, շատ այլայլված էր․ Բագրատ Սրբազան 04/23/2024   11:46 Պեսկովը Արցախի տարածքից ռուս խաղաղապահների դուրսբերումն անվանել է տարածաշրջանում առկա իրողություններին համապատասխան 04/23/2024   11:45 Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազին 04/23/2024   11:39 Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը՝ հիմնվելով տեղում գեոդեզիական չափումների վրա. կառավարություն 04/23/2024   11:34 Բաղանիս-Ոսկեպար հատվածում նախատեսվում է սահմանազատման աշխատանքների իրականացում․ ԱԱԾ 04/23/2024   11:27 Ռուս խաղաղապահները ուղեւորվել են Գորիսի եւ Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար. ԱԽ քարտուղար 04/23/2024   11:14 Ամստերդամում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն 04/23/2024   11:03 Վախենում եմ, որ իմ փոխարեն մի «տրյապկա» կբերեն. Տավուշի վարչական ղեկավարները հրաժարական չեն տա 04/23/2024   10:59 Ոստիկանությունը հաստատում է ՝ ճանապարհը փակել են, նախատեսում են սահմանազատում իրականացնել 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/23/2024   10:46 Օշական գյուղում ավտոմեքենան բախվել է տներից մեկի դարպասին. կա վիրավոր 04/23/2024   10:44 ԱԱԾ, ԶՈՒ ներկայացուցիչների մի մասը գիտակցված է ադրբեջանցիների կյանքի բարենպաստ պայմաններ ապահովում. Աբրահամյան 04/23/2024   10:41 Հրդեհ Հրազդանի կիրճում. այրվել է 2 վագոն-տնակ 04/23/2024   10:37 Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի 04/23/2024   10:32 Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը Տավուշում բողոքի ակցիաներին մասնակցելուց հետո հրավիրվել է հարցաքննության. ուղիղ 04/23/2024   10:25 Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ 04/23/2024   10:21 Թմրանյութին նմանվող հեղուկ՝ «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է
04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/21/2024   22:16 Հատուկ նշանակության ջոկատներ են ուղեւորվել Կիրանց. Դանիելյան (տեսանյութ) 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/21/2024   21:37 Ահասարսուռ դեպք. Երեւանում քաղաքացին ընկել է մետրոյի գնացքի տակ 04/22/2024   12:29 Հատուկջոկատայինները՝ Ոսկեպարում 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/21/2024   20:39 Գառնիկ Դանիելյանը որևէ ծանր մարմնական վնասվածք չունի. Քրիստինե Վարդանյան 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   00:10 Մի քանի սադրանք փորձելուց հետո, նրա հրահանգով Երկրապահի Վիլիսը սկսեց քշել ժողովրդի վրա. Հրանտ Տեր-Աբրահամյան 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/21/2024   21:57 Երեխաներն ու ծերերը, կանայք ու տղամարդիկ որոշել են գիշերել Կիրանցի ճանապարհին 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում

Խափանման միջոցի ընտրության հարցը կքննարկվի դռնբաց դատական նիստում` նոր ՔԴՕ-ի ընդունվելուց հետո (Տեսանյութ) 11/25/2013   20:41  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ

 
ՀՀ Նախագահի կողմից հաստատված 2012-2016թթ. դատաիրավական բարեփոխումների ռազմավարական ծրագրի շրջանակներում, ի թիվս այլ փոփոխությունների, նախատեսված է նաև փոփոխություներ իրականացնել խափանման միջոցների կիրառման գործող պրակտիկայում:
 
Քրեական Դատավարության նոր օրենսգրքի նախագծի այս հատվածում տեղ գտած նորամուծությունների և գործող իրավական նորմերում նախանշվող փոփոխությունների շուրջ «Փաստինֆո»-ի թղթակից  Նելլի Դանիելյանը զրուցել է ՀՀ Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանի հետ:
 
-Պրն Մելիքյան, վերջին իրադարձություների ֆոնին հասարակության շրջանում դարձյալ բուռն քննարկման առարկա է դարձել դատարանների կողմից կալանքը որպես խափանման միջոց կիրառելու խնդիրը: Այս առումով կարևորվում է նաև Քրեադատավարական նոր օրենսգրքում այս հարցի կարգավորման անհրաժեշտությունը: Ուստի՝ ուզում եմ այսպիսի հարց ուղղել Ձեզ, ի՞նչ սպառիչ լուծում է այս խնդրին առաջարկում նոր օրենսգրքի նախագիծը:
 
-Այս հարցերը, որոնք առիթից առիթ որևէ հանրային հնչեղություն ունեցող գործով դառնում են ավելի լայն հանրության քննարկման, ուսումնասիրության առարկա, մասնագետների համար միշտ են եղել խնդրահարույց: Այս հարցերը մենք միշտ համարել ենք քրեական դատավարության արդարացի և արդյունավետ համակարգ ունենալու ամենակարևոր նախապայմաններից մեկը: Եվ պատահական չէ, որ այս ոլորտում առաջարկվող փոփոխությունները կարելի է բնութագրել որպես սկզբունքային և համակարգային: Մենք հեռու ենք այն պատրանքից, որ որևէ խնդիր այլևս չենք ունենալու, այդպես չի լինում, բայց վստահ ենք, որ իրավիճակը կփոխվի սկզբունքորեն և այս ոլորտում հանրային վստահությունը շատ ավելի բարձր կլինի: Եվ դա մի քանի պատճառներով է պայմանավորված:
 
Առաջին հերթին կնշեի այն, որ այսօր խափանման միջոցի ընտրության հարցը քննվում է դռնփակ դատական նիստում, և որևէ կերպ դռնբաց դատական նիստ անցկացնելու հնարավորություն չկա: Իսկ դա, ինքնին, սահմանափակում է նաև հանրային վերահսկողությունն այս գործընթացի նկատմամբ: Մենք առաջարկում ենք նոր Քրեադատավարական օրենսգրքով, որ ռեժիմը հավասարեցվի սովորական դատական նիստերին: Այսինքն՝ լինի դռնբաց և օրենքով սահմանված որոշակի դեպքերում միայն դատարանը հնարավորություն ունենա, հատուկ պատճառաբանված որոշմամբ, անցկացնել դռնփակ դատական նիստ:
 
Երկրորդը, կարծում եմ՝ ամենակարևորն էական փոփոխության է ենթարկվել այլընտրանքային խափանման միջոցների շրջանակը, ներմուծվել է այլընտրանքային խափանման միջոցների նոր ժամանակակից, եվրոպական հայեցակարգը:
 
Այսօրվա Քրեադատավարության գիտության տեսանկյունից թվում է, թե բոլոր խափանման միջոցները հավասարարժեք են: Անգամ գործող Քրեադատավարական օրենսգրքով հատուկ սահմանված չեն կալանքը որպես խափանման միջոց կիրառելու առանձին հիմքերը: Սահմանված են խփանման միջոց սահմանելու հիմքեր, որոնք ընդհանրական են բոլոր միջոցների համար: Նոր Քրեադատավարական օրենսգրքով սկզբունքային տարբերակում է դրվելու կալանքի, այսինքն` անձին ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոցի և մյուս բոլոր խափանման միջոցների միջև: Այս պարագայում կալանքի կիրառումն իսկապես դառնում է այն ամենավերջին միջոցը, երբ որևէ այլ այլընտրանքային միջոցի կամ դրանց համակցության կիրառումը բավարար չէ՝ համակարգի առջև դրված խնդիրները լուծելու համար:
 
Այդ այլընտրանքային խափանման միջոցների շարքում ևս կատարվել են սկզբունքային փոփոխություններ: Մասնավորապես` արտասահմանում արդյունավետ գործող երկու նոր միջոց է սահմանվում՝ տնային կալանքը և, այսպես կոչված, վարչական հսկողությունը` էլեկտրոնային սարքերի միջոցով վերահսկողությունը: Անձի մարմնի վրա տեղադրվում է սարք, սովորաբար ոտքի վրա, որի միջոցով պետությունը կարողանում է հսկել անձի վարքագիծը, որպեսզի նա որոշակի ժամերի որոշակի վայրերում չլինի, որպեսզի միշտ լինի պետության տեսադաշտում և, ըստ էության, որոշ դեպքերում բացառվի, որոշ դեպքերում սահմանափակվի ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու հնարավորությունը:
 
Բացի այդ, այս խափանման միջոցը կարող է բովանդակել նաև այլ բնույթի սահմանափակումներ, այդ թվում՝ նաև հաղորդակցության սահմանափակումներ որոշ անձանց հետ: Այսինքն՝ շատ ճկուն միջոց է, որ դատարանը, կոնկրետ հանգամանքներից ելնելով, կարող է կոնկրետ սահմանափակումներ դնել:
Այս միջոցների կիրառումը, գումարած դրան նաև ունենք գրավը որպես գործող միջոց, նաև իրենց համակցության մեջ կարող են դատարանին համոզել, որ կալանքի կիրառումն այլևս նպատակահարմար չէ: Այսօր այդ հնարավորությունը դատարանը չունի:
 
-Մեր զրուցակիցներից մեկը, ով իրավաբանության ոլորտում բավական հայտնի մասնագետ է, «Փաստինֆո»-ին տված իր հարցազրույցում այսպիսի տեսակետ էր հայտնել, որ, այնուամենայնիվ, կալանքը կիրառելու հստակ հիմքեր նոր օրենսգիրքը չի տալիս, և դա, իր կարծիքով, մտավախության տեղիք էր տալիս, որ դարձյալ հնարավոր են չարաշահումներ:
 
-Ինձ համար մի փոքր նաև զարմանալի է այս մոտեցումը, որովհետև այս հատվածը ամենաաշխատված հատվածներից մեկն է, և նաև միջազգային փորձաքննություն է անցել, բավական դրական արձագանքներ կան:
 
Առաջինը` մենք շատ հստակորեն սահմանում ենք, որ քննիչն իր միջնորդության մեջ և դատարանը իր որոշման մեջ պետք է պարտադիր փաստական հիմքեր դնի, փաստական հիմնավորում լինի անձի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցում: Այսօր այդպիսի օրենսդրական պահանջ, մենք, ըստ էության, չունենք: 
 
Երբ 1999թ. ուժի մեջ մտած գործող Քրեադատավարական օրենսգրքով, կարելի է ասել, հեղափոխական փոփոխություն կատարվեց, և կալանքի հարցը դատախազությունից հանձնվեց դատարաններին, մեր դատական իշխանությունը, կարծում եմ, այդ ժամանակ ամբողջովին պատրաստ չէր այս գործառույթն իրականացնելուն, որովհետև կային ավանդույթներ, մարդիկ երկար ժամանակ այլ համակարգի մեջ էին աշխատել, և, իմ պատկերացմամբ, ուղղակի դատարաններն սկսեցին իրականացնել այն գործառույթը, որ իրականացնում էին դատախազները: Դատախազները հիմնավորման պահանջ երբեք չեն ունեցել, նրանց խնդիրը եղել է համոզվել, որ այստեղ կալանքի կիրառումն անհրաժեշտ է, և ընդամենը սանկցավորում էին: 
 
Դատարանի դերը, իհարկե, դա չէ և չի կարող լինել, բայց նոր համակարգին պետք էր ժամանակ, և մենք կարծում ենք, որ արդեն այդ ժամանակը անցել է, և մենք ունենք բավական արդյունավետ իրավաբանություն Վճռաբեկ դատարանում, որն այս հարցերին անդրադարձել է` որոշ նախադեպային որոշումներով, Սահմանադրական Դատարանն է կայացրել որոշումներ: Այսինքն` այսօր արդեն մեր իրավաբանական հանրությունը, վստահ ենք, պատրաստ է այս խնդիրը լուծել խորքային մակարդակով: Եվ այդ խնդրի լուծման առաջին քայլերից մեկը հենց այն է, որ օրենքի մակարդակով հստակ նշվում է, որ պետք է լինեն հստակ փաստարկներ: Քննիչը պետք է փաստարկի, իսկ դատարանը դրա հիման վրա հիմնավորի փաստերով, որ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հիմքերն առկա են:
 
Երկրորդը` շատ հստակ նշվում են այն առարկաները, որոնք ենթակա են հիմնավորման՝ կալանքի որոշման դեպքում: Այսօր այստեղ ևս մենք ունենք անորոշություն: Մասնավորապես` նույնն են հիմքերը սկզբնական կալանքը կիրառելիս և կալանքի ժամկետը երկարացնելիս: Նաև Եվրոպական դատարանի բավական կարևոր և բավական ծավալուն իրավաբանության հիման վրա մենք շատ հստակ առանձնացրել ենք սկզբնական կալանքը և կալանքի ժամկետի երկարացումը: Եվ լրացուցիչ պայմաններ էինք նախատեսել՝ կալանքի ժամկետը երկարացնելու համար: Մասնավորապես, այսպես կոչված, պատշաճ ջանասիրությունը հիմնավորելով, որ վարույթն իրականացնող մարմինն այդ ընթացքում որոշակի գործողություններ է կատարել և ոչ թե անգործության է մատնված եղել, և նաև անհրաժեշտությունը հետագայում որոշակի վարույթ իրականացնելու: Այսինքն` այսօրվա հիմքերի համեմատ նաև առարկաներ են այստեղ դրվել:
 
Ինչ վերաբերում է բուն հիմքերին, ապա դրանց շրջանակը մի քանի տասնամյակ է, ինչ եվրոպական տարածաշրջանում նույնական է մնում, և այստեղ որևէ բան լրացուցիչ կոնկրետացնելու կարիք մենք, իհարկե, չենք տեսնում: Կոնկրետացնե՞նք, թե ինչ է նշանակում փախուստի վտանգ, կոնկրետացնե՞նք, թե ինչ է նշանակում նոր հանցանք գործելու վտանգ, դրա անհրաժեշտությունը մասնագիտորեն բացակայում է: Այն, ինչը հնարավոր էր կոնկրետացնել, հստակեցնել, օրենսգրքում կոնկրետացրած, հստակեցված է:
 
-Կխնդրեի մի փոքր բացել փակագծերը և նշել այն բոլոր հիմքերը, որոնցով հետագայում, երբ օրենսգիրքն ընդունվի, հնարավոր կլինի կիրառել կալանքն առանց մտավախության, որ հասարակությունը դա սխալ կընկալի:
 
-Յուրաքանչյուր անգամ, երբ մենք խոսում ենք կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելու մասին, նախ և առաջ վարույթն իրականացնող մարմինը որոշակի փաստարկներ պետք է բերի դատարանին, որպեսզի ոչ թե բարձր, այլ ցածր չափանիշով հիմնավորի, որ այս մարդն առնչություն ունի իրեն վերագրվող արարքին: Որոշ դեպքերում սկզբնական կալանք կիրառելու համարր սա ոչ թե անհրաժեշտ, այլ բավարար հիմք է: Խոսքը վերաբերում է առաջին անգամ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրվող անձի նկատմամբ կալանքը կիրառելուն: Մյուս բոլոր դեպքերում, երբ խոսքը վերաբերում է ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործության մեջ մեղադրվող անձին, կամ կալանքի երկարացմանը` ցանկացած տեսակի հանցագործության պարագայում, հիմնավոր կասկածի հիմնավորումը դեռևս բավարար չէ՝ կալանքը կիրառելու համար: Առաջ է գալիս նոր առարկա, որը պետք է հիմնավորվի: Դա այն վտանգներն են, որոնց մասին մենք խոսում ենք` փախուստի վտանգ, ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու վտանգ, մասնավորապես` տուժողների, վկաների վրա ճնշումներ կիրառելը, ապացույցները կեղծելը, և երրորդը` հանցանք գործելու վտանգ:
 
 
Ռուբեն Մելիքյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող ենք դիտել տեսանյությում:
 
 

Հարակից հրապարակումներ`

13:15 18/11/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾԱրա Ղազարյան. Վտանգվում է ազատության կանխավարկածը (Տեսանյութ)
21:03 11/11/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾԱրթուր Ղամբարյան. Գերատեսչական շահերն ազդում են օրենսդրական քաղաքականության արդյունավետության վրա (Տեսանյութ)
09:07 05/11/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾԱրփինե Հովհաննիսյան. Ցուցմունքների դեպոնացման ինստիտուտն ավելի շատ բացառություն է լինելու կանոնից
15:10 02/11/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՀրաժարվե՞լ, թե՞ չհրաժարվել նախաքննական ցուցմունքներից (Տեսանյութ)
12:14 01/11/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՀետաքննության և օպերատիվ-հետախուզական գործունեության բարեփոխումներն իրավական ռեալիզմի հարթությունում
14:13 21/10/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՌուբեն Մելիքյանն արձագանքում է Քրդատօրի նախագծի քննադատություններին (Տեսանյութ)
12:22 18/10/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՌուբեն Մելիքյան. Մենք պատրանքներ չունենք, որ սա լինելու է իդեալական օրենսգիրք (Տեսանյութ)
12:49 09/10/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ Հրայր Ղուկասյան. Պատրաստ ենք ցանկացած ողջամիտ, կառուցողական առաջարկ քննարկել
12:53 07/10/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ Հրայր Ղուկասյան. Ուզում ենք, որ արդարադատությունը պաշտպանված լինի ստից և ինտրիգներից
12:25 02/10/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՔրդատօր-ի նախագծի հարցում Պաշտպանը հետևողական է լինելու

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]