Թեմաներ
Կիրակի 03 / 29 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/29/2020   19:28 Մաֆիան համաճարակի պայմաններում. Հսկայական վնասներ և նոր հնարավորություններ. BBC 03/29/2020   18:39 Քննարկվել են սոցիալական առանձին խմբերին միանվագ աջակցության տրամադրման միջոցառումները 03/29/2020   17:29 Ճաշարանի բացում ՊԲ-ում 03/29/2020   17:10 Արցախի ՊՆ-ն արձագանքել է Վիտալի Բալասանյանի գրառմանը. Նշանակվել է ծառայողական քննություն 03/29/2020   16:24 Արցախի պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը ճնշումներ է գործում ընտրողների վրա․ Վիտալի Բալասանյան 03/29/2020   16:07 ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 03/29/2020   15:59 Պատրիկ Դևեջյանի մահն անամոքելի վիշտ է հայ-ֆրանսիական բարեկամության համար. Նիկոլ Փաշինյան 03/29/2020   15:47 Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Քշիշտոֆ Պենդերեցկու մահվան կապակցությամբ 03/29/2020   15:20 «Դո՞ւ էիր ասում, որ օրգանի աշխատող ես, արա». Վանաձորում 33-ամյա տղամարդու սպանության հետքերով 03/29/2020   15:13 14 բուժաշխատող վարակվել է կորոնավիրուսով․ ԱՆ մամուլի խոսնակ 03/29/2020   15:05 Քաղաքացուն ենթադրյալ խոշտանգելու դեպքով ոստիկանների գործողությունները պետք է ստուգվեն քրեական վարույթի շրջանակում 03/29/2020   14:52 Այսօր տեղի կունենա Մոսկվա-Երեւան երեք չվերթ 03/29/2020   14:16 Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի ուղերձը 03/29/2020   14:11 Ցավակցում եմ բոլորիս. Փաշինյանը Պատրիկ Դևեջյանի մահվան մասին 03/29/2020   13:21 Ասե՛ք, որ դեռ երկար կռիվ ունենք վարակի դեմ. Ռուբեն Մելիքյան 03/29/2020   13:05 ԿԳՄՍՆ-ն այսօրվանից սկսել է հավաքագրել համակարգչային սարքեր` ուսուցիչներին և աշակերտներին տրամադրելու համար 03/29/2020   12:56 Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 03/29/2020   12:45 «Պարո՛ն վարչապետ, զսպե´ք գնաճը». Գագիկ Համբարյան 03/29/2020   12:32 Ռոբերտ Քոչարյանի ուղերձը Արցախի Հանրապետության ժողովրդին 03/29/2020   12:15 «Հապաղումը թանկ է նստելու ազգի, պետության և, իհարկե, հանցավոր անգործություն ցուցաբերող պաշտոնյաների վրա». Ժիրայր Սէֆիլյան 03/29/2020   12:01 Կորոնավիրուսից մահացել է Պատրիկ Դևեջյանը.Lefigaro.fr 03/29/2020   11:04 Կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 424-ի 03/29/2020   10:34 «Ծիածան» սուպերմարկետի մոտակայքում տնակ է բռնկվել 03/29/2020   10:21 «Բեկոն» մսամթերքի գործարանի մոտակայքում «Nissan» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է. կան տուժածներ 03/29/2020   08:46 Կորոնավիրուսից մահվան ևս երկու դեպք է գրանցվել 03/28/2020   22:49 ԱՄՆ-ից Հայաստան են տեղափոխվել հայ ուսանողների երկու խումբ. որոշների վերադարձը կազմակերպել չի հաջողվել. Դեսպանատան հայտարարությունը 03/28/2020   22:31 Էապես բարդացել է մեր քաղաքացիների Հայաստան վերադարձի կազմակերպումը. ԱԳՆ 03/28/2020   22:14 Խախտվել են Ռոբերտ Քոչարյանի իրավունքները. պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել 03/28/2020   21:19 Ֆորսմաժորային իրավիճակ է.պատրաստվում է միջոցառումների նոր խումբ․ Փաշինյան 03/28/2020   20:22 Կորոնավիրուսով վարակվածներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է 03/28/2020   19:21 Covid-19-ից հետո մարդիկ ավելի շատ կգնահատեն միմյանց. Վրաստանի բնակիչը պատմում է` ինչ է անում մեկուսացման օրերին 03/28/2020   18:41 Երևանի սուպերմարկետներում արձանագրվել են պարետի հաստատած նորմերի կոպիտ խախտումներ 03/28/2020   18:34 Դիմացեք, ժողովուրդ ջան, շատ կարևոր է, որ բոլորս շարունակենք մնալ տանը. Արթուր Վանեցյան 03/28/2020   18:11 Ժամը 15-ի դրությամբ ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար 2013 անձի նկատմամբ արձանագրություն է կազմվել 03/28/2020   17:31 Կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորրված «Սպայկան» 2000 տոննա ապրանք է կորցրել․ վնասը կազմում է մոտ 2 մլն դոլար 03/28/2020   17:20 Վարակազերծման միջոցառումներ հանրապետության ամբողջ տարածքում 03/28/2020   17:05 Մասիս Մայիլյանի եւ իր թիմի քայլերում տեսնում եմ պատրաստություններ՝ հետընտրական կոչերով հանդես գալու . Արա Վարդանյան 03/28/2020   17:00 Կառավարությունը պետք է կայացնի 2 որոշումներից մեկը. Երկուսն էլ վատն են. Ղազինյան 03/28/2020   16:53 «Չափերը մի անցեք». Վիտալի Բալասանյանն ահազանգում է 03/28/2020   16:43 Բրիտանիայում Covid-19-ի դեմ պայքարի համար առաջարկել են ստեղծել համաշխարհային կառավարություն 03/28/2020   16:41 ԱՀ 776 քաղաքացի իրենց ընտրությունը կկատարեն Հայաստանում, մինչդեռ Հայաստանում արգելված է զանգվածային միջոցառումների անցկացումը 03/28/2020   16:35 Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 03/28/2020   16:26 Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ 03/28/2020   16:08 Կալանավորների մեծ մասին կարելի է տուն ուղարկել ու ՔԿՀ շենքը օգտագործել կորոնավիրուսով վարակվածներին մեկուսացնելու համար. Հրանտ Բագրատյան 03/28/2020   16:03 29-ամյա կապանցի աղջիկը որոնվում է որպես անհետ կորած 03/28/2020   15:56 Գյուղոլորտի հարգը նո՞ր հասկացան 03/28/2020   15:43 «Այսօր զանգել է գազի սպասարկման տեսուչը եւ ասել, որ եթե չվճարենք, անջատելու է». Մարուքյանը նամակ է հրապարակել 03/28/2020   15:23 Ստեղծվել է տեղաշարժի թերթիկի օնլայն տարբերակը 03/28/2020   15:16 1889 քաղաքացի ենթարկվել է պատասխանատվության, 1843 ուղեւոր իջեցվել ավտոմեքենայից 03/28/2020   14:52 Ոստիկանության ծառայողներն իրենց ծառայությանը ներգրավվում են հնարավորինս սահմանված կարգով
03/29/2020   11:04 Կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 424-ի 03/28/2020   21:19 Ֆորսմաժորային իրավիճակ է.պատրաստվում է միջոցառումների նոր խումբ․ Փաշինյան 03/29/2020   12:01 Կորոնավիրուսից մահացել է Պատրիկ Դևեջյանը.Lefigaro.fr 03/28/2020   10:02 Կորոնավիրուսի վարակման 43 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 372-ի 03/29/2020   08:46 Կորոնավիրուսից մահվան ևս երկու դեպք է գրանցվել 03/28/2020   17:31 Կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորրված «Սպայկան» 2000 տոննա ապրանք է կորցրել․ վնասը կազմում է մոտ 2 մլն դոլար 03/29/2020   15:13 14 բուժաշխատող վարակվել է կորոնավիրուսով․ ԱՆ մամուլի խոսնակ 03/28/2020   20:22 Կորոնավիրուսով վարակվածներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է 03/28/2020   14:38 Կորոնավիրուսից մահացած կնոջ հուղարկավորությունը կլինի համաճարակաբանական ցուցումներին համապատասխան 03/28/2020   09:41 «Գումար փոխանցեք, թե չէ արյուն կթափվի». ՀՀ բանկերից մի քանիսին սպառնացել են՝ պահանջելով խոշոր գումարներ ․ «Ժողովուրդ» 03/28/2020   22:31 Էապես բարդացել է մեր քաղաքացիների Հայաստան վերադարձի կազմակերպումը. ԱԳՆ 03/29/2020   15:20 «Դո՞ւ էիր ասում, որ օրգանի աշխատող ես, արա». Վանաձորում 33-ամյա տղամարդու սպանության հետքերով 03/28/2020   16:53 «Չափերը մի անցեք». Վիտալի Բալասանյանն ահազանգում է 03/27/2020   20:31 Լրագրող -վարչապետը հասկանում է, որ կորոնավիրուսի հետ կապված սկզբնական անհամարժեք վերաբերմունքի պատճառով իր վարկանիշն անկում է ապրելու. քաղտեխնոլոգ 03/27/2020   23:15 Ստուգումների արդյունքները մարտի 27-ի ժամը 21-ի դրությամբ 03/28/2020   15:23 Ստեղծվել է տեղաշարժի թերթիկի օնլայն տարբերակը 03/28/2020   17:00 Կառավարությունը պետք է կայացնի 2 որոշումներից մեկը. Երկուսն էլ վատն են. Ղազինյան 03/29/2020   12:15 «Հապաղումը թանկ է նստելու ազգի, պետության և, իհարկե, հանցավոր անգործություն ցուցաբերող պաշտոնյաների վրա». Ժիրայր Սէֆիլյան 03/28/2020   22:14 Խախտվել են Ռոբերտ Քոչարյանի իրավունքները. պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել 03/28/2020   16:41 ԱՀ 776 քաղաքացի իրենց ընտրությունը կկատարեն Հայաստանում, մինչդեռ Հայաստանում արգելված է զանգվածային միջոցառումների անցկացումը

Խափանման միջոցի ընտրության հարցը կքննարկվի դռնբաց դատական նիստում` նոր ՔԴՕ-ի ընդունվելուց հետո (Տեսանյութ) 11/25/2013   20:41  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ

 
ՀՀ Նախագահի կողմից հաստատված 2012-2016թթ. դատաիրավական բարեփոխումների ռազմավարական ծրագրի շրջանակներում, ի թիվս այլ փոփոխությունների, նախատեսված է նաև փոփոխություներ իրականացնել խափանման միջոցների կիրառման գործող պրակտիկայում:
 
Քրեական Դատավարության նոր օրենսգրքի նախագծի այս հատվածում տեղ գտած նորամուծությունների և գործող իրավական նորմերում նախանշվող փոփոխությունների շուրջ «Փաստինֆո»-ի թղթակից  Նելլի Դանիելյանը զրուցել է ՀՀ Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանի հետ:
 
-Պրն Մելիքյան, վերջին իրադարձություների ֆոնին հասարակության շրջանում դարձյալ բուռն քննարկման առարկա է դարձել դատարանների կողմից կալանքը որպես խափանման միջոց կիրառելու խնդիրը: Այս առումով կարևորվում է նաև Քրեադատավարական նոր օրենսգրքում այս հարցի կարգավորման անհրաժեշտությունը: Ուստի՝ ուզում եմ այսպիսի հարց ուղղել Ձեզ, ի՞նչ սպառիչ լուծում է այս խնդրին առաջարկում նոր օրենսգրքի նախագիծը:
 
-Այս հարցերը, որոնք առիթից առիթ որևէ հանրային հնչեղություն ունեցող գործով դառնում են ավելի լայն հանրության քննարկման, ուսումնասիրության առարկա, մասնագետների համար միշտ են եղել խնդրահարույց: Այս հարցերը մենք միշտ համարել ենք քրեական դատավարության արդարացի և արդյունավետ համակարգ ունենալու ամենակարևոր նախապայմաններից մեկը: Եվ պատահական չէ, որ այս ոլորտում առաջարկվող փոփոխությունները կարելի է բնութագրել որպես սկզբունքային և համակարգային: Մենք հեռու ենք այն պատրանքից, որ որևէ խնդիր այլևս չենք ունենալու, այդպես չի լինում, բայց վստահ ենք, որ իրավիճակը կփոխվի սկզբունքորեն և այս ոլորտում հանրային վստահությունը շատ ավելի բարձր կլինի: Եվ դա մի քանի պատճառներով է պայմանավորված:
 
Առաջին հերթին կնշեի այն, որ այսօր խափանման միջոցի ընտրության հարցը քննվում է դռնփակ դատական նիստում, և որևէ կերպ դռնբաց դատական նիստ անցկացնելու հնարավորություն չկա: Իսկ դա, ինքնին, սահմանափակում է նաև հանրային վերահսկողությունն այս գործընթացի նկատմամբ: Մենք առաջարկում ենք նոր Քրեադատավարական օրենսգրքով, որ ռեժիմը հավասարեցվի սովորական դատական նիստերին: Այսինքն՝ լինի դռնբաց և օրենքով սահմանված որոշակի դեպքերում միայն դատարանը հնարավորություն ունենա, հատուկ պատճառաբանված որոշմամբ, անցկացնել դռնփակ դատական նիստ:
 
Երկրորդը, կարծում եմ՝ ամենակարևորն էական փոփոխության է ենթարկվել այլընտրանքային խափանման միջոցների շրջանակը, ներմուծվել է այլընտրանքային խափանման միջոցների նոր ժամանակակից, եվրոպական հայեցակարգը:
 
Այսօրվա Քրեադատավարության գիտության տեսանկյունից թվում է, թե բոլոր խափանման միջոցները հավասարարժեք են: Անգամ գործող Քրեադատավարական օրենսգրքով հատուկ սահմանված չեն կալանքը որպես խափանման միջոց կիրառելու առանձին հիմքերը: Սահմանված են խփանման միջոց սահմանելու հիմքեր, որոնք ընդհանրական են բոլոր միջոցների համար: Նոր Քրեադատավարական օրենսգրքով սկզբունքային տարբերակում է դրվելու կալանքի, այսինքն` անձին ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոցի և մյուս բոլոր խափանման միջոցների միջև: Այս պարագայում կալանքի կիրառումն իսկապես դառնում է այն ամենավերջին միջոցը, երբ որևէ այլ այլընտրանքային միջոցի կամ դրանց համակցության կիրառումը բավարար չէ՝ համակարգի առջև դրված խնդիրները լուծելու համար:
 
Այդ այլընտրանքային խափանման միջոցների շարքում ևս կատարվել են սկզբունքային փոփոխություններ: Մասնավորապես` արտասահմանում արդյունավետ գործող երկու նոր միջոց է սահմանվում՝ տնային կալանքը և, այսպես կոչված, վարչական հսկողությունը` էլեկտրոնային սարքերի միջոցով վերահսկողությունը: Անձի մարմնի վրա տեղադրվում է սարք, սովորաբար ոտքի վրա, որի միջոցով պետությունը կարողանում է հսկել անձի վարքագիծը, որպեսզի նա որոշակի ժամերի որոշակի վայրերում չլինի, որպեսզի միշտ լինի պետության տեսադաշտում և, ըստ էության, որոշ դեպքերում բացառվի, որոշ դեպքերում սահմանափակվի ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու հնարավորությունը:
 
Բացի այդ, այս խափանման միջոցը կարող է բովանդակել նաև այլ բնույթի սահմանափակումներ, այդ թվում՝ նաև հաղորդակցության սահմանափակումներ որոշ անձանց հետ: Այսինքն՝ շատ ճկուն միջոց է, որ դատարանը, կոնկրետ հանգամանքներից ելնելով, կարող է կոնկրետ սահմանափակումներ դնել:
Այս միջոցների կիրառումը, գումարած դրան նաև ունենք գրավը որպես գործող միջոց, նաև իրենց համակցության մեջ կարող են դատարանին համոզել, որ կալանքի կիրառումն այլևս նպատակահարմար չէ: Այսօր այդ հնարավորությունը դատարանը չունի:
 
-Մեր զրուցակիցներից մեկը, ով իրավաբանության ոլորտում բավական հայտնի մասնագետ է, «Փաստինֆո»-ին տված իր հարցազրույցում այսպիսի տեսակետ էր հայտնել, որ, այնուամենայնիվ, կալանքը կիրառելու հստակ հիմքեր նոր օրենսգիրքը չի տալիս, և դա, իր կարծիքով, մտավախության տեղիք էր տալիս, որ դարձյալ հնարավոր են չարաշահումներ:
 
-Ինձ համար մի փոքր նաև զարմանալի է այս մոտեցումը, որովհետև այս հատվածը ամենաաշխատված հատվածներից մեկն է, և նաև միջազգային փորձաքննություն է անցել, բավական դրական արձագանքներ կան:
 
Առաջինը` մենք շատ հստակորեն սահմանում ենք, որ քննիչն իր միջնորդության մեջ և դատարանը իր որոշման մեջ պետք է պարտադիր փաստական հիմքեր դնի, փաստական հիմնավորում լինի անձի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցում: Այսօր այդպիսի օրենսդրական պահանջ, մենք, ըստ էության, չունենք: 
 
Երբ 1999թ. ուժի մեջ մտած գործող Քրեադատավարական օրենսգրքով, կարելի է ասել, հեղափոխական փոփոխություն կատարվեց, և կալանքի հարցը դատախազությունից հանձնվեց դատարաններին, մեր դատական իշխանությունը, կարծում եմ, այդ ժամանակ ամբողջովին պատրաստ չէր այս գործառույթն իրականացնելուն, որովհետև կային ավանդույթներ, մարդիկ երկար ժամանակ այլ համակարգի մեջ էին աշխատել, և, իմ պատկերացմամբ, ուղղակի դատարաններն սկսեցին իրականացնել այն գործառույթը, որ իրականացնում էին դատախազները: Դատախազները հիմնավորման պահանջ երբեք չեն ունեցել, նրանց խնդիրը եղել է համոզվել, որ այստեղ կալանքի կիրառումն անհրաժեշտ է, և ընդամենը սանկցավորում էին: 
 
Դատարանի դերը, իհարկե, դա չէ և չի կարող լինել, բայց նոր համակարգին պետք էր ժամանակ, և մենք կարծում ենք, որ արդեն այդ ժամանակը անցել է, և մենք ունենք բավական արդյունավետ իրավաբանություն Վճռաբեկ դատարանում, որն այս հարցերին անդրադարձել է` որոշ նախադեպային որոշումներով, Սահմանադրական Դատարանն է կայացրել որոշումներ: Այսինքն` այսօր արդեն մեր իրավաբանական հանրությունը, վստահ ենք, պատրաստ է այս խնդիրը լուծել խորքային մակարդակով: Եվ այդ խնդրի լուծման առաջին քայլերից մեկը հենց այն է, որ օրենքի մակարդակով հստակ նշվում է, որ պետք է լինեն հստակ փաստարկներ: Քննիչը պետք է փաստարկի, իսկ դատարանը դրա հիման վրա հիմնավորի փաստերով, որ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հիմքերն առկա են:
 
Երկրորդը` շատ հստակ նշվում են այն առարկաները, որոնք ենթակա են հիմնավորման՝ կալանքի որոշման դեպքում: Այսօր այստեղ ևս մենք ունենք անորոշություն: Մասնավորապես` նույնն են հիմքերը սկզբնական կալանքը կիրառելիս և կալանքի ժամկետը երկարացնելիս: Նաև Եվրոպական դատարանի բավական կարևոր և բավական ծավալուն իրավաբանության հիման վրա մենք շատ հստակ առանձնացրել ենք սկզբնական կալանքը և կալանքի ժամկետի երկարացումը: Եվ լրացուցիչ պայմաններ էինք նախատեսել՝ կալանքի ժամկետը երկարացնելու համար: Մասնավորապես, այսպես կոչված, պատշաճ ջանասիրությունը հիմնավորելով, որ վարույթն իրականացնող մարմինն այդ ընթացքում որոշակի գործողություններ է կատարել և ոչ թե անգործության է մատնված եղել, և նաև անհրաժեշտությունը հետագայում որոշակի վարույթ իրականացնելու: Այսինքն` այսօրվա հիմքերի համեմատ նաև առարկաներ են այստեղ դրվել:
 
Ինչ վերաբերում է բուն հիմքերին, ապա դրանց շրջանակը մի քանի տասնամյակ է, ինչ եվրոպական տարածաշրջանում նույնական է մնում, և այստեղ որևէ բան լրացուցիչ կոնկրետացնելու կարիք մենք, իհարկե, չենք տեսնում: Կոնկրետացնե՞նք, թե ինչ է նշանակում փախուստի վտանգ, կոնկրետացնե՞նք, թե ինչ է նշանակում նոր հանցանք գործելու վտանգ, դրա անհրաժեշտությունը մասնագիտորեն բացակայում է: Այն, ինչը հնարավոր էր կոնկրետացնել, հստակեցնել, օրենսգրքում կոնկրետացրած, հստակեցված է:
 
-Կխնդրեի մի փոքր բացել փակագծերը և նշել այն բոլոր հիմքերը, որոնցով հետագայում, երբ օրենսգիրքն ընդունվի, հնարավոր կլինի կիրառել կալանքն առանց մտավախության, որ հասարակությունը դա սխալ կընկալի:
 
-Յուրաքանչյուր անգամ, երբ մենք խոսում ենք կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելու մասին, նախ և առաջ վարույթն իրականացնող մարմինը որոշակի փաստարկներ պետք է բերի դատարանին, որպեսզի ոչ թե բարձր, այլ ցածր չափանիշով հիմնավորի, որ այս մարդն առնչություն ունի իրեն վերագրվող արարքին: Որոշ դեպքերում սկզբնական կալանք կիրառելու համարր սա ոչ թե անհրաժեշտ, այլ բավարար հիմք է: Խոսքը վերաբերում է առաջին անգամ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրվող անձի նկատմամբ կալանքը կիրառելուն: Մյուս բոլոր դեպքերում, երբ խոսքը վերաբերում է ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործության մեջ մեղադրվող անձին, կամ կալանքի երկարացմանը` ցանկացած տեսակի հանցագործության պարագայում, հիմնավոր կասկածի հիմնավորումը դեռևս բավարար չէ՝ կալանքը կիրառելու համար: Առաջ է գալիս նոր առարկա, որը պետք է հիմնավորվի: Դա այն վտանգներն են, որոնց մասին մենք խոսում ենք` փախուստի վտանգ, ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու վտանգ, մասնավորապես` տուժողների, վկաների վրա ճնշումներ կիրառելը, ապացույցները կեղծելը, և երրորդը` հանցանք գործելու վտանգ:
 
 
Ռուբեն Մելիքյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող ենք դիտել տեսանյությում:
 
 

Հարակից հրապարակումներ`

13:15 18/11/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾԱրա Ղազարյան. Վտանգվում է ազատության կանխավարկածը (Տեսանյութ)
21:03 11/11/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾԱրթուր Ղամբարյան. Գերատեսչական շահերն ազդում են օրենսդրական քաղաքականության արդյունավետության վրա (Տեսանյութ)
09:07 05/11/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾԱրփինե Հովհաննիսյան. Ցուցմունքների դեպոնացման ինստիտուտն ավելի շատ բացառություն է լինելու կանոնից
15:10 02/11/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՀրաժարվե՞լ, թե՞ չհրաժարվել նախաքննական ցուցմունքներից (Տեսանյութ)
12:14 01/11/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՀետաքննության և օպերատիվ-հետախուզական գործունեության բարեփոխումներն իրավական ռեալիզմի հարթությունում
14:13 21/10/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՌուբեն Մելիքյանն արձագանքում է Քրդատօրի նախագծի քննադատություններին (Տեսանյութ)
12:22 18/10/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՌուբեն Մելիքյան. Մենք պատրանքներ չունենք, որ սա լինելու է իդեալական օրենսգիրք (Տեսանյութ)
12:49 09/10/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ Հրայր Ղուկասյան. Պատրաստ ենք ցանկացած ողջամիտ, կառուցողական առաջարկ քննարկել
12:53 07/10/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ Հրայր Ղուկասյան. Ուզում ենք, որ արդարադատությունը պաշտպանված լինի ստից և ինտրիգներից
12:25 02/10/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՔրդատօր-ի նախագծի հարցում Պաշտպանը հետևողական է լինելու

Տեսանյութեր

03/28/2020   12:09 «Գումար փոխանցեք,թե չէ արյուն կթափվի». Բանկերից մի քանիսին սպառնացել են՝ պահանջելով խոշոր գումարներ

Տեսադարան

03/25/2020   15:34 Շարժման սահմանափակումները կիրառվում են

Մամուլ

Արխիվ

[]