Թեմաներ
Ուրբաթ 08 / 06 / 2021
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

08/05/2021   23:52 Արայիկը խոստովանել է, որ մինչև հիմա ստել է և զրպարտել է մարդկանց. Համբարյան 08/05/2021   23:40 Այսքանից հետո ինչ-որ մեկը դեռ կասկածու՞մ է ,թե ով է պատասխանատու ու մեղավոր այս ամենում. Շարմազանով 08/05/2021   23:19 ՄԱԿ-ը Mercer Street տանկերի հետ կապված միջադեպի կողմերին կոչ է արել հրաժարվել լարվածության սրացմանը տանող գործողություններից 08/05/2021   23:08 Կդադարեցվի Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքների գազամատակարարումը 08/05/2021   22:55 ՄԻՊ-ը Հայաստանում գործող միջազգային կառույցներին է ներկայացրել ադրբեջանական ԶՈՒ-երի կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումների փաստերը 08/05/2021   22:44 ԱՀԿ-ի ղեկավարը կարծում է, որ աշխարհը COVID-19-ի պատճառով մտել է իրական վտանգի շրջան 08/05/2021   22:35 ԱՄՆ-ը պատրաստակամություն է հայտնել վերադառնալ Վիեննա՝ միջուկային գործարքի շուրջ բանակցությունների համար 08/05/2021   22:22 Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 08/05/2021   22:09 ԱԻՆ փրկարարական ուժերն անցնում են երկհերթափոխային ծառայության` Թուրքիայից հրդեհների ներթափանցումը կանխելու համար 08/05/2021   22:01 ՍԴ-ն մի շարք օրենքներ ճանաչել է հակասահմանադրական, ներառյալ՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը 08/05/2021   21:51 Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Արայիկ Հարությունյանին 08/05/2021   21:35 Որտե՞ղ են բուծվել այս տնաբույս խաղաղասերները․ Ավետիք Իշխանյան 08/05/2021   21:18 Արցախի Մարտունիի շրջանում վերջին մեկ օրում 2 հա տարածքում չպայթած զինամթերք է մաքրվել. ՌԴ ՊՆ 08/05/2021   21:08 ՀՀ պաշտպանության նախարարը հրամայել է ոչնչացնել ՀՀ սահմանը հատելու փորձ անող ադրբեջանցի զինվորականներին 08/05/2021   20:52 Անհապաղ վերականգնել ֆոտոթղթակից Լիլիան Գալստյանի՝ խորհրդարան մտնելու իրավունքը. Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը 08/05/2021   20:37 Թբիլիսյան խճուղում բախվել են Mercedes G և Opel մակնիշի ավտոմեքենաները. կա վիրավոր 08/05/2021   20:25 Գորիսի մշակույթի տան տնօրեն Հայկ Խաչատրյանը գրավի դիմաց ազատ է արձակվել 08/05/2021   20:19 Իշխանությունները որոշեցին այդ «պողպատյա մանդատը» կիրառել նաև լրատվամիջոցների նկատմամբ, մինչդեռ դա լավագույն ուղին չէ. Աշոտ Մելիքյան 08/05/2021   20:13 Պատերազմական վիճակում բոլորն են պատրաստ համախմբվել ու պաշտպանել բնակավայրը. Գեղամասարի համայնքապետը՝ սահմանային իրավիճակի մասին 08/05/2021   20:07 Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանն ինքն իրեն է մակագրել Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը 08/05/2021   19:55 Իշխանությունը, սակարկություններ անելով, փորձում էր վարկաբեկել ընդդիմությանը. քաղտեխնոլոգ 08/05/2021   19:52 ՀՔԾ-ն տապալում է Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի նկատմամբ ոստիկանությունում բռնություն գործադրելու գործը 08/05/2021   19:46 Բենիամին գյուղում հացահատիկի բերքն այս տարի 30-40 ցենտների փոխարեն 2-3 ցենտներ է կազմել. Այսքան քիչ բերք վերջին 20 տարում չի եղել. համայնքապետ 08/05/2021   19:28 Հատկապես Արեւելքում նման բացահայտ անարգանքն ու անդաստիարակությունը չեն մոռանում ու չեն ներում. Աշոտյան 08/05/2021   19:20 Քաղաքապետ Հայկ Մարությանը ներկայացրել է Նոր Նորք վարչական շրջանի նոր ղեկավարին 08/05/2021   19:12 Պն-ն հաստատում է. Ոսկեպարում տեղակայվել են ռուս սահմանապահներ. շինաշխատանքներն իրականացվում են թիկունքային ապահովման շինությունների կառուցման նպատակով 08/05/2021   18:59 Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ԻԻՀ նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի երդմնակալության արարողությանը 08/05/2021   18:56 Ռուս սահմանապահներն արդեն Ազատամուտում են, ուղեկալներ կունենան նաեւ Այգեհովիտում՝ ԱԹՍ-ներով հսկելու սահմանը 08/05/2021   18:56 Արշակ Կարապետյանը կոլեգիայի նիստին խիստ հանձնարարական է տվել՝ բացառել հակառակորդի առաջխաղացման կամ դիրքային բարելավման ցանկացած փորձ 08/05/2021   18:51 Հունաստանում հրդեհային իրավիճակը որակվել է որպես աննախադեպ էկոլոգիական ճգնաժամ 08/05/2021   18:49 ԱԺ ղեկավարության ձեռնարկած քայլերն ուղղված են լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելուն. ՀԺՄ–ն դատապարտում է 08/05/2021   18:47 ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն 08/05/2021   18:47 Մխիթար Զաքարյանին առանց Աժ-ի համաձայնության կալանքի տակ պահելն անօրինական է. փաստաբան 08/05/2021   18:24 Կորոնավիրուսի դելտա շտամի դեմ հնարավոր է անհրաժեշտ լինի նոր պատվաստանյութ 08/05/2021   18:21 Ջրականից հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ զինծառայողի աճյուն.ԱԻՊԾ 08/05/2021   18:07 ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի քվեարկությունը կշարունակվի վաղը 08/05/2021   17:54 «Նախկին թալանչիներ» կոդը մտցնելով մեր ժողովրդի գիտակցության մեջ, մենք մեզ հասցրինք այս վիճակին. Հասրաթյան 08/05/2021   17:51 Նիկոլ Փաշինյանին ասել եմ՝ եթե պատերազմում հաղթենք, բոլոր դափնիները քոնն են, եթե պարտվենք՝ չեք մարսելու.Սաղաթելյանը պահանջեց հրապարակել հանդիպման ձայնագրությունները 08/05/2021   17:45 Հետախուզվում է Երևանի ավագանու անդամի նկատմամբ սպանության փորձ կատարող անձը. պարզվել է նրա ինքնությունը 08/05/2021   17:39 Ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը մեզ թույլ չի տալիս քննարկվող հարցերի վրա այսքան ժամանակ ծախսել.Տիգրան Աբրահամյանը հորդորեց քննարկել անվտանգային հարցերը 08/05/2021   17:00 Ալեքսանդր Ցականյանը նշանակվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար 08/05/2021   16:58 Հրատապ. ռուս զինվորականները Տավուշում են. Ոսկեպարում՝ մայրուղու մոտ, տեղադրվել է ռուսական երկու դրոշ (լուսանկար, տեսանյութ) 08/05/2021   16:45 Լրագրողը չպետք է զրկվի «առաջին ձեռքից» կամ «տաք» տեղեկություններ ստանալու, այդ թվում՝ տեղում պատգամավորներին հարցեր ուղղելու, մեկնաբանություն ստանալու իրավունքից. ՄԻՊ 08/05/2021   16:41 2019թ.-ի հոկտեմբերի 5-ին ու՞մ է զանգահարել Սերգո Կարապետյանը. Սերժ Սարգսյանի պաշտպան 08/05/2021   16:39 Դատարանը հեռացավ որոշում կայացնելու՝ Ռ. Քոչարյանի գործը կասեցրած դատավոր Դ.Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության վերաբերյալ 08/05/2021   16:34 2023 թվականին նոր Պարեկային ծառայությունը կգործարկվի Հանրապետության ամբողջ տարածքում 08/05/2021   16:24 Ծագումով հայ Ահմեդն այսօր ընդունել է քրիստոնեությունը, ստացել հայկական անուն 08/05/2021   16:20 Ես երկու անգամ քվեարկել եմ Իշխան Սաղաթելյանի օգտին.Ռուբեն Ռուբինյան 08/05/2021   16:16 Իշխանությունն ուզում է ապացուցել, թե ընդդիմությունը միասնական չէ.սա պրիմիտիվ խաղ է.Գեղամ Նազարյան 08/05/2021   16:13 Հարձակվել են վարկային կազմակերպության աշխատակցի վրա, ձեռքում առկա նռնակը պայթեցնելու սպառնալիքով՝ գումար պահանջել. ՔԿ
08/04/2021   10:32 Պաշտոնազրկվել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջած հերթական գեներալը. Ղազարյան 08/05/2021   20:07 Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանն ինքն իրեն է մակագրել Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը 08/05/2021   19:28 Հատկապես Արեւելքում նման բացահայտ անարգանքն ու անդաստիարակությունը չեն մոռանում ու չեն ներում. Աշոտյան 08/04/2021   12:31 Իշխան Սաղաթելյանն առնվազն գիտությունների թեկնածու է, ոչ թե ինքնավնասումով բանակից թռած. Մանուկյանը՝ Սարգսյանին 08/04/2021   13:37 Լուրեր էին շրջանառվում, որ Սևանի ափին գտնվող հանգստյան տներից մեկը սեփականաշնորհել եք, հյուրանոց եք կառուցել.Թագուհի Թովմասյանը՝ Սաղաթելյանին 08/04/2021   17:13 Ադրբեջանցիներն անտառներ են կտրում ու ստրատեգիական ճանապարհներ կառուցում, իսկ մեր մոտ «ցելոֆանով բուդկան» խփել, կանգնել են. Ճակատենի վարչական ղեկավար 08/05/2021   16:58 Հրատապ. ռուս զինվորականները Տավուշում են. Ոսկեպարում՝ մայրուղու մոտ, տեղադրվել է ռուսական երկու դրոշ (լուսանկար, տեսանյութ) 08/05/2021   16:24 Ծագումով հայ Ահմեդն այսօր ընդունել է քրիստոնեությունը, ստացել հայկական անուն 08/04/2021   17:09 Դաժան սպանություն Արմավիրում. հյուրին դաժանաբար սպանել է, ապա տեղափոխել կաթսայատուն ու այրել դիակը՝ վերացնելով հետքերը 08/05/2021   17:51 Նիկոլ Փաշինյանին ասել եմ՝ եթե պատերազմում հաղթենք, բոլոր դափնիները քոնն են, եթե պարտվենք՝ չեք մարսելու.Սաղաթելյանը պահանջեց հրապարակել հանդիպման ձայնագրությունները 08/05/2021   12:08 Իշխան Սաղաթելյանը չընտրվեց ԱԺ փոխնախագահ 08/05/2021   09:54 Իշխանությունների ներկայացուցիչը Ծառուկյանի TV-ում. «Հրապարակ» 08/05/2021   11:11 Հրդեհվել է Զարուհի Փոստանջյանի ամուսնու ավտոմեքենան. Փոստանջյանը չի բացառում՝ ինչ որ նախազգուշացում է 08/04/2021   18:04 ՔՊ անգրագետ ուսապարկ Վահագն Ալեքսանյանն այսօր կրկին «փայլել» է անգրագիտությամբ ու անտեղյակությամբ.Մի խոսեք թեմաներից, որոնցից բոլորովին գաղափար չունեք.Բաբայան 08/04/2021   09:51 ԲՀԿ-ն «մանթրաժը» չի կարողանում հաղթահարել. ՏԻՄ ընտրություններին չեն մասնակցի. «Ժողովուրդ» 08/04/2021   20:53 ՀՀ վճռաբեկ դատարանը ուշացումով հաստատեց «Ռ. Քոչարյանը և մյուսները» գործով խափանման միջոց կալանքի վերաբերյալ ՀՀ դատախազության դիրքորոշումների հիմնավորվածությունը 08/05/2021   18:56 Ռուս սահմանապահներն արդեն Ազատամուտում են, ուղեկալներ կունենան նաեւ Այգեհովիտում՝ ԱԹՍ-ներով հսկելու սահմանը 08/04/2021   17:46 Սյունիքում թուրքին բերել մարդկանց դիմաց եք կանգնեցրել ու հպարտանում եք՝ մեզ են ընտրել, սա եզակի ցինիզմ է.Աննա Գրիգորյանը՝ ՔՊ-ական պատգամավորներին 08/04/2021   19:51 Եվ, օ՜ զարմանք, կարդացվում է Նիկոլ Փաշինյանի անունը․ Հարց նախկիններին՝ ինչպե՞ս բացատրել. Ավետիք Իշխանյան 08/04/2021   13:44 Երբևէ հարց առաջացե՞լ է, որ ՀՕՊ-ի համար նախատեսված միջոցներն այդ դղյակներում են պահված. Սերգեյ Բագրատյանը՝ ընդդիմությանը

Արա Ղազարյան. Վտանգվում է ազատության կանխավարկածը (Տեսանյութ) 11/18/2013   13:15  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ

 
Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը հեղափոխական մոտեցումներ ունի, սակայն կան նաև մտահոգություններ: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում իր տեսակետը հայտնեց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը:  
 
- Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը ներկայումս գտնվում է Ազգային ժողովում և արդեն հասցրել է արժանանալ և՛ բացասական, և՛ դրական գնահատականների: Դուք` որպես միջազգային իրավունքի մասնագետ, ինչպե՞ս եք գնահատում՝  արդյո՞ք այս նախագիծը կկարողանա՞ կարգավորել իրավահարաբերությունները, փակել, այսպես կոչված,  «կարկատանները»,  ինչից շատ հաճախ դժգոհում են իրավապահները:
 
- Այս նախագիծը հեղափոխական նախագիծ է, հրաշալի փաստաթուղթ է, կոչված է ոչ թե, ինչպես նշեցիք «կարկատանները» փակելու, այլ, ընդհանրապես, նոր զգեստ կարելու՝ քրեական դատավարության իմաստով: Նախագծում հեղափոխական մոտեցումներ կան, որոնք պրակտիկայում, իհարկե, դժվար են առաջ գնալու: 
 
Առաջին մոտեցումը, որ ես հեղափոխական եմ գնահատում և շատ էի ուզում, որ տեղ գտներ Քրեական դատավարության օրենսգրքում, առնչվում է օպերատիվ-հետախուզական գործունեությանը. նախագծում փորձ է արվել  այն ամբողջությամբ տեղափոխել հանրային վերահսկողության դաշտ այնքանով, որքանով վերաբերում է քրեական դատավարությանը: Մենք ունեինք իրավիճակ, երբ դատախազը  վերահսկելու համար մուտք չուներ հետաքննության փուլ, իսկ դատախազը հանրային վերահսկողություն իրականացնող սուբյեկտն է:
 
Հանրային վերահսկողությունը չէր աշխատում մի պրոցեսի վրա, որը, ըստ էության,դատավարական պրոցես էր, բայց այդպիսին չէր կոչվում, հիմա էլ այդպիսին չի կոչվում: Հիմա հետաքննության փուլը նախաքննության փուլի հետ միասին ենթակա է դատախազական վերահսկողությանը, այդ փուլ ներկրվեց նաեւ օպերատիվ-հետախուզական գործունեությունը: Իսկ դա նշանակում է, որ քրեական դատավարության նպատակով` անձի նկատմամբ կիրառվող գաղտնի միջոցներն արդեն ենթակա են վերահսկման: Դա նշանակում է` եթե քննիչն, ասենք, որոշում է կայացնում, օրինակ, ներքին դիտում իրականացնել որևէ անձի նկատմամբ՝ ստուգելու որոշ փաստեր, թե նա արդյոք հանցագործություն կատարել կամ կատարում է,  թե ոչ, դատախազն այդ մասին տեղեկանալով, եթե գտնում է, որ անհրաժեշտ չէ, կամ մարդու իրավունքների միջամտության նվազ եղանակով կարելի է  այդ քրեադատավարական նպատակներին հասնել, կարող է  կասեցնել և ցուցում տալ, որ այլ միջոց կիրառվի, որովհետև դա չափից դուրս միջամտող բնույթի է: Սա շատ դրական  է: 
 
Դրական է նաև, որ դատական հսկողությունը, որը կարող է տարածվել արդեն  նաև օպերատիվ-հետախուզական  միջոցառումների հիմքերի վրա։ Այսինք՝ արդեն փաստաբանը կարող է դատարանում  պահանջել, որ բերեք հիմքերը տեսնենք, արդյոք եղե՞լ է կասկած, թե՞ նրան ընտրել եք պատահականորեն, կամ որևէ անձ իսկապես գործակալ է եղե՞լ, թե՞ նրա վրա ճնշումներ են գործադրվել, որպեսզի նա թմրանյութի հետ կապված որևէ գործով ինչ-որ մեկին զանգի, որպեսզի թմրանյութ խնդրի նրանից, հետո արդեն այդ մեկին մեղադրանք առաջադրեն` որպես իրացնողի: Այդ բոլոր խնդիրներն  արդեն գալիս են տեսանելի դաշտ, ինձ համար սա շատ կարևոր է:
 
Իհարկե, օպերատիվ-հետախուզական գործունեությունը, մարդու նկատմամբ գաղտնի գործողությունները՝ նոր տեխնոլոգիաների զարգացման պայմաններում,  անվերահսկելի լինելը  21 րդ դարում մարդկությանը հուզող ամենակարևոր խնդիրներից մեկն է: Հիշենք Սնոուդենի հետ կապված դեպքերը:  
 
Օպերատիվ-հետախուզական գործունեություն կարելի է իրականացնել ազգային անվտանգության նպատակով, կարելի է իրականացնել քրեադատավարական նպատակներով, ուստի հեղինակները փորձել են ամբողջությամբ բերել քրեական դատավարության դաշտ, որը շատ լավ նախաձեռնություն է: Պրակտիկայում, թե որքանով կհաջողվի, դժվար է ասել: Ես վստահ եմ, որ ազգային անվտանգությանը սա բոլորովին դուր չի գա, որովհետև Ազգային անվտանգության ծառայությունը, օգտվելով նրանից, որ իր գործունեությունը գաղտնիացված է, միևնույն ժամանակ քրեական հետապնդում է իրականացնում: Ուստի` լավ կլիներ ինչ որ եղանակով ազգային անվտանգությանն ընդհանրապես թույլ չտրվեր, որպեսզի ավանդական, սովորական քրեական հետապնդումով զբաղվի, օրինակ՝ կաշառքի գործերով: Կամ եթե զբաղվում է, ապա պետք է հանրային վերահսկողության՝ դատախազի, դատարանի վերահսկողության ներքո գտնվի: Պրակտիկայում սա գրեթե անհնարին է: Ուրեմն` Ազգային անվտանգությունը թող զբաղվի միայն հետախուզությամբ ու հակահետախուզությամբ, բայց ոչ թե քրեական հետապնդում իրականացնի: Ինչևէ, սա միանշանակ դրական քայլ է, ես ողջունում եմ և տեսնենք, թե ընդունվեկուց հետո պրակտիկայում տարբեր գերատեսչություններ ինչպե՞ս են իրար հետ համագործակցելու: 
 
Երկրորդ կարևոր հեղափոխական մոտեցումը դա անձին ազատությունից զրկելու երաշխիքներին է առնչվում: Հատկապես Քրեական դատավարության օրենսգրքի հայեցակարգում շատ կարևոր մի միտք կա՝ անձին պետք է ազատությունից զրկել արդեն գոյացած փաստերի հիման վրա և ոչ թե` հակառակը՝ ազատությունից պետք է  զրկել, որպեսզի փաստեր հավաքվեն: Սա շատ կարևոր է: 
 
Ահա սրա հիման վրա բերման ենթարկելու ինստիտուտը դուրս եկավ, որովհետև այն հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային: Շատ կարևոր է այդ առաջին երեք ժամը: Ձերբակալման նպատակը պետք է լինի կալանավորելը, այսինքն՝ պետության, իշխանությունների վրա բեռը մեծանում է, մեծանում են անձի ազատության երաշխիքները, այսինքն՝ սկսում է աշխատել ազատության կանխավարկածը, մարդ ի սկզբանե ազատ է և պետական մարմիններն, իշխանությունները պետք է հիմնավորեն, որ շատ փաստեր, տեղեկություններ ու ապացույցներ կան, որ մարդուն ազատությունից զրկելու անհրաժեշտություն առաջացավ: 
 
Հեղափոխական  մոտեցումները շատ-շատ են. երկու մտահոգություն ունեմ՝ կապված Քրեական դատավարության օրենսգրքի հետ. կարելի էր մարդու իրավունքների պաշտպանության  երաշխիքներն ավելի բարձրացնել: Խոսքս վերաբերում է արդեն շատ քննարկված թեմային, թե արդյոք ծանր հանցագործությունների պարագայում առաջին կալանքի դեպքում զուտ հիմնավոր կասկածի հիման վրա անձի նկատմամբ խափանման միջոց կալանքը կիրառելը, որով օրենքը հնարավորություն չի տալիս դատավորին քննության  առարկա դարձնել նաև կալանքի հիմքերը,  անձը կդիմի՞ փախուստի, թե` ոչ, նոր հանցագործությոն կկատարի՞, թե` ոչ, կխոչընդոտի՞, թե` ոչ:

 Միգուցե ռեսուրսների  բացակայությունն է այստեղ պատճառը, որ քննիչը չի կարող տեղավորվել 72 ժամվա մեջ և դրա համար պետք է քննիչին մի քիչ հնարավորություն տալ, առաջին կալանքի դեպքում շատ ցածր ապացուցման շեմ սահմանել.  հիմնավոր կասկածն արդեն բավարար է, որպեսզի խափանման միջոց կալանքը անձի նկատմամբ նշանակվի: Ապացուցման բեռը հետագայում աճում է կալանքի ժամկետը երկարացնելուց:  Այսինքն՝ դատավորին հնարավորություն չի տրվում, ինչպես ասում են, 360 աստիճանով որոշում կայացնել, այլ դատավորը միայն ստիպված պետք է  տեսնի  հիմնավոր կասկած կա՞, թե` ոչ:

 
Հիմնավոր կասկած այսպես թե այնպես կլինի անձի նկատմամբ, ով կասկածվում է հանցագործության կատարման մեջ, և մի այնպիսի վարույթի պայմաններում, որի խաղի կանոնը դեռ այդ փուլում ենթադրությունն է, և ոչ մեղքի մասին հարցը: Մանավանդ Վճռաբեկ դատարանն ունի նախադեպ, որտեղ պահանջում է հիմնավոր կասկածի համար ունենալ միայն փաստ, տեղեկություն կամ ապացույց և ոչ թե՝ ապացույց:  Այսինքն՝ այսպես թե այնպես քննիչի ձեռքում կլինի որևէ փաստ կամ որևէ տեղեկություն` անձի առնչությունը որևէ հանցագործության հիմնավորելու համար: Իսկ երկրորդ հիմքը՝ արդյոք կդիմի փախուստի, կխոչընդոտի քննությանը կամ նոր հանցագործություն կկատարի, սա  վերաբերելի հիմք է, որը, ցավոք սրտի, նախագծի հեղինակները որոշեցին այս փուլում դեռ վերաբերելի հիմք չդիտել:
 
Իմ կարծիքով` դրանից տուժում է ազատության կանխավարկածը: Ես չեմ ասում` անտեսվում է ազատության կանխավարկածը, որովհետև դեռ հիմնավոր կասկածը պետք է հիմնավորվի: Ազատության կանխավարկածը իշխանությունների վրա միշտ ծանր բեռ է դնում։  Անձի ազատությունն այնքան կարևոր իրավունք  է, որ  պետությունը պետք է շատ տքնաջան աշխատի, որպեսզի  հիմնավորի ազատությունից զրկելու անհրաժեշտությունը: Եվ այդ շեմը միշտ պետք է բարձր պահել: Բայց այստեղ շեմը շատ նվազեցվում է` զուտ միայն փաստ կամ տեղեկություն: Այդպիսի փաստ կարող է լինել տուժողի հայտարարությունը, կամ որևէ անձի հայտարարությունը, հանցագործության մասին հաղորդումը, կամ որևէ օպերատիվ տեղեկություն, որը ճշտված չէ, որ ապացույցի աստիժանի դեռ մշակված չէ: Ուստի նման ցածր շեմ սահմանելը ես չեմ ասում անիրավաչափ է, բայց լրջորեն հարվածում է ազատության կանխավարկածին:  
 
Ինչն է մեզ խանգարում ազատության իրավունքը պահել այն չափանիշի վրա, որ մենք այսօր ունենք խափանման միջոց կալանք ընտրելու վարույթում՝ հիմնավոր կասկած և երեք հիմքերը: Նոր նախագծով` մենք երեք հիմքերը հանում ենք,  թողնում միայն  հիմնավոր կասկած, այսինքն՝  դա ռեգրես է: Իհարկե, ինչպես նշում  է Ռուբեն Մելիքյանը, իր ամբողջության մեջ եթե դիտենք, դա պրոգրես է, համաձայն  եմ, որովհետև հետո  երկարացնելիս խաղի նոր կանոններ են ի հայտ գալիս, այլընտրանքային խափանման միջոցներ, բայց նորից ազատության կանխավարկածը այնքան կարևոր և այնքան մեծ է,  որ  յուրաքանրյուր օրը  պետք է խնդրո առարկա հարց դառնա: Հետևաբար մենք առաջին կալանքն, իմ կարծիքով, չպետք է դիտենք կալանքի ժամկետի երկարացման վարույթի հետ համակցության մեջ, յուրաքանչյուր ժամանակահատվածում մարդու իրավունքների տեսանկյունից պետք է պահպանվի բարձր շեմը՝ մանավանդ,  եթե խոսքն  ազատության մասին է:
 
Երկրորդ խնդիրը, որ ես սպասում էի, որ նոր նախագիծը կլուծի, խափանման միջոց կալանքի ժամկետների կարգավորումն է դատաքննության փուլում: Այդ մասին նախկինում շատ է խոսվել, նույնիսկ ՀՀ Վճռաբեկ դատարանի Քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը, ով հեղինակն է բազմաթիվ նախադեպերի, ժամանակին` դեռ 2005թ., իր հեղինակած գրքում այդ միտքը հայտնել է, նույնիսկ նախագծեր է առաջարկել, թե կախված հանցագործության տեսակից, յուրաքանչյուր դեպքում դատաքննության ընթացքում կալանքի ժամկետները որքանով պետք է սահմանափակվեն:
 
Սրա անհրաժեշտությունը բխում է իրավական որոշակիության սկզբունքից: Եվրոդատարանն ասում է, որ յուրաքանչրյուր իրավահարաբերություն, մասնավորապես, ազատությունից զրկելու պարագայում  անձը պետք է իմանա, թե քանի օրով է ազատությունից զրկվում. նախաքննության փուլում ժամկետները կարգավորվում են մինչև երկու ամիս, յուրաքանչյուր անգամ դատարանը որոշում է մեկ ամիս, երկու ամիս, թե 15 օր: Կալանավորը գիտե երկու բան՝ քանի օր է գտնվելու կալանքում և հաջորդ անգամ դատական ստուգումը երբ է տեղի ունենալու: Դատաքննության փուլում դատական ստուգման հետ կապված խնդիր չկա, պաշտպանը ցանկացած պահի կարող է միջնորդել, որպեսզի կալանքի անհրաժեշտությունը քննարկման առարկա դառնա, բայց կալանավորի համար բաց է մնում ժամկետը, որովհետև գործը վարույթ ընդունելիս դատարանը միայն  կարող է ասել՝ թողնել անփոփոխ կալանքը, բայց ժամկետային սահմանափակում չի դնում, այսինքն՝ կալանավորը չգիտե, թե քանի օր է մնալու կալանքի տակ, այսինքն՝ անձի մոտ առաջանում է անորոշություն. մի կողմից՝ պաշտպանվում է կալանքի օրինականությունը վիճարկելու իրավունքը, բայց մյուս կողմից՝  իրավական որոշակիությունը տուժում է:
 
Կարելի է ասել, որ դատաքննության փուլում օրինականության սկզբունքը չի պահպանվում, որովհետև անձն անորոշ ժամկետով մնում է կալանքի տակ, դատաքննության փուլում չունենք այդ իրավակարգավորումը: Արդյունքում`  ունենում ենք Տիգրան Առաքելյանի դեպքը, որի պարագայում նա երկու տարի մնաց կալանքի տակ թեև ամբողջ հանրությունը համոզված է, որ նա  փախուստի չի դիմի, գործին չի էլ կարող խողչընդետել, որովհետև գործն ամբողջությամբ արդեն քննվել է, նոր հանցագործություն չի կատարի և եթե դրանով հանդերձ շարունակում է մնալ կալանքի տակ, նշանակում է կալանքը կիրառվում է որպես պատիժ և ոչ թե որպես խափանման միջոց:
 
Ուստի` կարելի է հիշյալ երկու երևույթներով էլ ավելի լայնացնել մարդու իրավունքների շրջանակը և ոչ թե նույն գծի վրա պահել կամ նույնիսկ ռեգրես արձանագրել:  
 
-Կուզենայի, որպեսզի Դուք անդրադառնայիք մեղադրյալի ցուցմունքի դեպոնացման ինստիտուտին, դա նորամուծություն է Քրեական դատավարության օրենսգրքում. այն մտահոգությունների տեղիք է տվել: 
 
- Ես Հայաստանում 90-ականների վերջերին երեք անգամ մասնակցել եմ դեպոնացման գործընթացի. դեպոնացում պետք էր Միացյալ Նահանգների իշխանություններին Հայաստանի որոշ քաղաքացիների նկատմամբ, մեր իշխանությունները թույլ տվեցին, այստեղ եկավ Միացյալ Նահանգներից մի թիմ՝ քննիչ, դատախազ, սղագրող և այլն, դեպոնացման գործողություն կատարվեց, ես էլ մասնակցում էի: Իհարկե, միանշանակ որպես դատավարական ընթացակարգ դրական է: Մենք ունեցել ենք, օրինակ, դատական գործ, երբ մեր դատարանում Միացյալ Նահանգների քաղաքացի, շատ կարևոր, առանցքային  վկա ցուցմունք տվեց և հաջորդ օրը գնացինք դատարան, ուր է վկան, վկան չկա, մեկնել է Միացյալ Նահանգներ, շատ առանցքային վկայի ցուցմունքը կիսատ մնաց, երկրորդ վկան  հարցաքննվեց, երբ ամենակարևոր կետին հասանք, որը վճռորոշ նշանակություն պետք է ունենար, աշխատանքային օրն ավարտվեց, հաջորդ օր պետք է շարունակվեր, ուր է վկան, չկա, մեկնել է Միացյալ Նահանգներ: Երրորդ վկան առողջական խնդիրներ ուներ: Եթե մենք այն ժամանակ ունենայինք դեպոնացման ընթացակարգը, կարող էինք ապահովել այս վկաների ցուցմունքները դեռ նախաքննության փուլում: Այնպես որ` դրական է, շատ կարևոր է, դատավարական երաշխիքներ,  հակակշիռներ ստեղծված են:  
 
Փաստաբանների մոտ մտահոգություն է առաջացնում մեղադրյալի ինքնախոստովանական ցուցմունքների դեպոնացումը ոչ թե ելնելով տեսությունից, այլ` ելնելով Հայաստանում առկա իրավիճակից. քննիչները կարող են աղավաղել այդ գեղեցիկ տեսությունը և նախաքննության ժամանակ, ստանալով ու դեպոնացնելով ինքնախոստովանությունը, կարող են նույնիսկ էլ վարույթ չիրականացնել, որովհետև իրենց գործն արել են, ինքնախոստովանությունը ապացույց է: Տեսությունից ելնելով՝ ես կարծում եմ` այս մտահոգություններն արդարացված չեն, բայց պրակտիկայից ելնելով՝ գուցե արդարացված են, չեմ կարող կասկածի տակ դնել փաստաբանների մտահոգությունները:
 
Թեև կարծում եմ, որ եթե նույնիսկ  չարաշահումներ լինեն, դրանք կարող են առանձին գործեր լինել.  հակակշիռներն այսօր դատական վարույթում այնքան շատ են, ժամանակներն էլ փոխվել են, ու դա լայնորեն օգտագործել՝ խախտելով մարդու իրավունքները, ուղղակի անհնարին է: Առանձին մեկ-երկու գործերով հնարավոր է քննիչը փորձի դա անել, սակայն նույնիսկ այսօրվա լայն քննարկումների ապագայում հիմքեր կստեղծեն, որպեսզի գործի ելքը կանխորոշելու համար նման չարաշահում՝ ինչ-որ գաղտնի գործարք մեղադրյալի հետ, չլինի: Սակայն դատաքննության ընթացքում բազմաթիվ  փուլեր դեռ կան հաղթահարելու, որտեղ այդ ֆարսը կարող է «ջրի երես» դուրս գալ:
 
Ընդհանուր առմամբ` դեպոնացումն,  իհարկե,  զարգացում է, որովհետև օբյեկտիվ պատճառներից ելնելով` անհրաժեշտություն կա դատավորին հրավիրել նախաքննության փուլ,  որպեսզի նա հաստատի, այսինքն՝ դեպոնացնի որևէ ցուցմունք: Այդուհանդերձ, գուցե արժե գնալ փոխզիջման և այդ կետը՝ ինքնախոստավանության մասով, հանել օրենսգրքի նախագծից, ցանկալի կլինի, ի վերջո չի կարելի անտեսել, որ փաստաբանները մտահոգություն են արտահայտում  հենց միայն ինքնախոստովանության առումով, մնացած առումով ես չեմ լսել, որ դեմ լինեն այս գաղափարին: 
 
Հարցազրույցը վարեց` Սոնա Մաշուրյանը

Հարակից հրապարակումներ`

21:03 11/11/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾԱրթուր Ղամբարյան. Գերատեսչական շահերն ազդում են օրենսդրական քաղաքականության արդյունավետության վրա (Տեսանյութ)
09:07 05/11/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾԱրփինե Հովհաննիսյան. Ցուցմունքների դեպոնացման ինստիտուտն ավելի շատ բացառություն է լինելու կանոնից
15:10 02/11/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՀրաժարվե՞լ, թե՞ չհրաժարվել նախաքննական ցուցմունքներից (Տեսանյութ)
12:14 01/11/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՀետաքննության և օպերատիվ-հետախուզական գործունեության բարեփոխումներն իրավական ռեալիզմի հարթությունում
14:13 21/10/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՌուբեն Մելիքյանն արձագանքում է Քրդատօրի նախագծի քննադատություններին (Տեսանյութ)
12:22 18/10/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՌուբեն Մելիքյան. Մենք պատրանքներ չունենք, որ սա լինելու է իդեալական օրենսգիրք (Տեսանյութ)
12:49 09/10/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ Հրայր Ղուկասյան. Պատրաստ ենք ցանկացած ողջամիտ, կառուցողական առաջարկ քննարկել
12:53 07/10/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ Հրայր Ղուկասյան. Ուզում ենք, որ արդարադատությունը պաշտպանված լինի ստից և ինտրիգներից
12:25 02/10/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՔրդատօր-ի նախագծի հարցում Պաշտպանը հետևողական է լինելու
19:13 28/09/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՆ.Բաղդասարյան. Նոր Քրեական դատավարության օրենսգրքով պետությունում կմահանա քրեական արդարադատությունը

Արխիվ

[]