Թեմաներ
Չորեքշաբթի 11 / 13 / 2019
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/13/2019   15:37 ԱԻՆ-ը քաղաքացիներին զգոնության կոչ է անում 11/13/2019   15:22 Ոսկեվազում գայլը հոշոտել է 30 ոչխարի, որոնք ընտանիքի ապրուստի միակ միջոցն էին եւ այժմ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում 11/13/2019   14:57 ՀՔԾ-ն մերժեց Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջս. Ն.Սամսոնյան 11/13/2019   14:24 ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը՝ Հայաստանում Ուկրաինայի դեսպանության հայտարարության վերաբերյալ 11/13/2019   14:19 Ուսանողները երթով շարժվում են դեպի ԿԳՄՍ նախարարություն 11/13/2019   14:03 Պատրաստ եմ այսօրևեթ հանդիպել ԵՊՀ դասախոսների հետ. ԿԳՄՍ փոխնախարար 11/13/2019   14:01 ԲՀԿ-ն քննադատեց Փաշինյանի տնտեսական քաղաքականությունը. Բյուջե 2020-ին «դեմ» կքվեարկեն. Ուղիղ Միացում 11/13/2019   13:29 Արշակ Փոլադյանը նշանակվել է Թունիսի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան 11/13/2019   13:02 Սպանված ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը խնդրում էր, որ իրեն բաց թողնեն 11/13/2019   12:59 ԵՊՀ դասախոսները հայտարարեցին համերաշխության մեկօրյա նախազգուշական գործադուլ՝ որպես միաբանության քայլ (տեսանյութ) 11/13/2019   12:53 Հիմա աշխատատեղերը ավելացե՞լ են, թե՞ պակասել 11/13/2019   12:42 ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին 11/13/2019   12:33 Դասախոսները ուսանողների կողքին են. Սա քաղաքական պայքար չէ. Պետք չէ մեզ դնել ամերիկացիների կողքին 11/13/2019   12:32 ԵՊՀ դասախոսներն իրենց աջակցությունը հայտնեցին դասադուլ իրականացնող ուսանողներին եւ հայտարարեցին գործադուլ 11/13/2019   12:08 Թալիշի վերակառուցումից հետո այս պահին արդեն 46 ընտանիք վերադարձել է հայրենի գյուղ. Տիգրան Աբրահամյան 11/13/2019   11:52 Ցուցադրական մարտավարական զորավարժություն 11/13/2019   11:52 ԵՊՀ բանասիրության և պատմության ֆակուլտետի դասախոսները գործադուլ կհայտարարեն 11/13/2019   11:43 «Սասնա Ծռեր -1» գործով դատական նիստը կընթանա առանց մեղադրյալ Արեգ Կյուրեղյանի 11/13/2019   11:38 Մենք նույնպես կողմնակից ենք հանցագործության պատժամիջոցները կրկնապատիկ, եռապատիկ դարձնելուն. Գագիկ Ծառուկյան 11/13/2019   11:26 ՊԵԿ ներկայացուցիչները մասնակցել են «Антиконтрафакт–2019» 7-րդ միջազգային համաժողովին 11/13/2019   11:21 Այո հալալ է, Պետրոսյան Գևորգի ցավը տանեմ. Գագիկ Ծառուկյան 11/13/2019   10:58 Խոշորները մնում են և՛ հեղափոխությունից առաջ, և՛ հեղափոխությունից հետո. Մենք մնալու ենք հաստատ. Միքայել Մելքումյան 11/13/2019   10:53 ԱԻՆ-ն անցկացրեց խոշոր ուսումնավարժություն. օգտագործվեց նաև ուղղաթիռ 11/13/2019   10:42 Քրեակատարողական ծառայությունը հետևողական է լինելու իր շարքերն ուսադիրով «դարձորյակներից» մաքրելու հարցում. ձերբակալվել են քրեակատարողական 3 ծառայող 11/13/2019   10:35 Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին 11/13/2019   10:27 Կոչ եմ անում այս դահլիճում մնալ կոռեկտության սահմաններում. Գևորգ Գորգիսյանը՝ իշխանական գործընկերներին 11/13/2019   10:25 Բակո Սահակյանը ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: 11/13/2019   10:21 «Ազգային Օրակարգ» կուսակցության խորհրդի հայտարարությունը ԿԳՄՍ հարցերի ոլորտում ՀՀ կառավարության վարած քաղաքականության վերաբերյալ 11/13/2019   09:58 Փաշինյանի վարկանիշը կտրուկ նվազել է. իշխանությունն անհանգստացած է. «Փաստ» 11/13/2019   09:54 Նոր հի՞նը, թե՞ հին նորը. Ուշագրավ դրվագ. իշխանություններն ագրեսիվ են. «Փաստ» 11/13/2019   09:51 Բեռնափոխադրող ընկերությունները բարձրացրել են գները. Ավելացել է հատկապես Մոսկվա-Երեւան ներմուծման արժեքը. «Ժողովուրդ» 11/13/2019   09:46 Մեր օրերի նակրոբարոնը. Քրգործ է հարուցվել միանգամից երկու հոդվածով. «Ժամանակ» 11/13/2019   09:41 «Սուխոյ ատկազ» Շշի Մելոյի մահափորձի գործով. «Զատո գաղութում պրոբլեմ չունենք». «Իրավունք» 11/13/2019   09:31 «Նոր տարին առանց քաղաքապետի». օրակարգում կրկին Հայկ Մարությանի հրաժարականի հարցն է. «Իրավունք» 11/13/2019   09:28 Նոր նախարարությունում ամեն ինչ այնքան էլ հարթ չէ. դիմել է դատախազություն փոխնախարարի դեմ. «Հրապարակ» 11/13/2019   09:22 Հրայր Թովմասյանի դեմ կեղծ ցուցմունք տված Ալվարդ Մելքոնյանին հավանաբար մեղադրանք կառաջադրվի. «Փաստ» 11/13/2019   09:17 «Իմ քայլում» թեւերի բաժանումը սրվում է. «Հրապարակ» 11/12/2019   23:37 Պաշտոնեական կեղծիք տեղի չի ունեցել. Արսեն Բաբայան 11/12/2019   23:24 Վարչապետ Փաշինյանը Փարիզում հանդիպում է ունեցել Օդրի Ազուլեի հետ 11/12/2019   22:56 Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մասնակցել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ գլխավոր կոնֆերանսի աշխատանքներին 11/12/2019   22:10 Տավուշի մարզում հայտնաբերվել է երկու չպայթած արկ 11/12/2019   22:04 Բրյուսելում կայացավ ՀՅԴ մարմինների ներկայացուցիչների համակուսակցական հերթական խորհրդաժողովը 11/12/2019   22:01 Արսեն Բաբայանը հայտարարել է, որ իրեն ապօրինի զրկել են ազատությունից՝ Հրայր Թովմասյանի նկատմամբ ճնշում գործադրելու համար 11/12/2019   21:04 Զենիթահրթիռային դիվիզիոնի հրամանատարին մեղադրում են վառելիք հափշտակելու մեջ 11/12/2019   20:53 ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ԳԴՀ պատվիրակությանը 11/12/2019   20:47 Եթե ստանձնել ենք պատասխանատվություն, ապա պետք է ջանքեր գործադրենք տարածաշրջանում հասնելու իրական փոփոխությունների. Վարչապետի ելույթը Խաղաղության համաժողովում 11/12/2019   20:35 Ժամանակն է, որ Փաշինյանը խոսի ոչ թե դեմագոգիկ ու պարզունակ թեզերով, այլ ներկայացնի, թե ինչ փուլում են Արցախյան բանակցությունները. Արմեն Աշոտյան 11/12/2019   20:12 Քրեակատարողական ծառայությունը բացահայտել է քրեակատարողական ծառայողների ներգրավմամբ և պաշտոնեական դիրքի չարաշահմամբ զուգորդված թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք 11/12/2019   19:41 Հայտնի է կաշառք ստանալու մեջ մեղադրվող փոխնախարար Արսեն Դավթյանի գործով առաջին դատական նիստի օրը 11/12/2019   19:39 Ադրբեջանի խոստացած բարձր ինքնավարությունն Արցախն արդեն ունեցել է. ՆԻկոլ Փաշինյանի պատասխանը՝ ադրբեջանցի լրագրողին
11/11/2019   17:12 Սիրիայում ահաբեկիչներն սպանել են Ղամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի հովվապետին ու նրա հորը 11/11/2019   20:03 Քրեական հեղինակություն համարվող Արտյոմ Կանեւսկոյը ներկայացել էր դատարան, դատախազը՝ ոչ (տեսանյութ) 11/12/2019   20:35 Ժամանակն է, որ Փաշինյանը խոսի ոչ թե դեմագոգիկ ու պարզունակ թեզերով, այլ ներկայացնի, թե ինչ փուլում են Արցախյան բանակցությունները. Արմեն Աշոտյան 11/11/2019   19:44 Հայաստանի ծանրամարտի հավաքականի մասնակցությունը՝ 2020թ. Օլիմպիական խաղերին կասկածի տակ է. Մելինե (Մել) Դալուզյանի որակազրկման հետեւանքները 11/11/2019   19:25 Ինչպես պայքարել կնճիռների, արեւայրուքի հետեւանքների դեմ. սիրելի կանայք` երիտասարդ մաշկ ունենալու լավագույն գաղտնիքը (տեսանյութ) 11/12/2019   22:01 Արսեն Բաբայանը հայտարարել է, որ իրեն ապօրինի զրկել են ազատությունից՝ Հրայր Թովմասյանի նկատմամբ ճնշում գործադրելու համար 11/13/2019   14:03 Պատրաստ եմ այսօրևեթ հանդիպել ԵՊՀ դասախոսների հետ. ԿԳՄՍ փոխնախարար 11/11/2019   18:40 Դատական համակարգը «բրախված» վիճակում է. փաստաբանը ծաղր է համարում ԲԴԽ անդամի գործողությունները 11/12/2019   21:04 Զենիթահրթիռային դիվիզիոնի հրամանատարին մեղադրում են վառելիք հափշտակելու մեջ 11/11/2019   17:17 Եթե Փաշինյանը հայտարարում է, որ այս ապազգային օրակարգի տերն ու հեղինակն ինքն է, ուրեմն ինքն էլ պետք է հեռանա. Արծվիկ Մինասյան 11/11/2019   16:35 Քաղաքային իշխանությունը կենտրոնացրել է իր ամբողջ ռեսուրսը Ռուսլան Բաղդասարյանի հետ հաշվեհարդար տեսնելու համար․ փաստաբան 11/12/2019   15:14 Արմեն Աշոտյանի զգուշացումը վարչապետին՝ չքննարկեք 5 շրջանների վերադարձի հարց 11/12/2019   19:39 Ադրբեջանի խոստացած բարձր ինքնավարությունն Արցախն արդեն ունեցել է. ՆԻկոլ Փաշինյանի պատասխանը՝ ադրբեջանցի լրագրողին 11/12/2019   18:28 Սպառվել է ազգաբնակչության համբերությունը. հայտարարություն 11/12/2019   15:38 Դարը քաղաքային քանդակինն է, բայց պորտրետ-հուշարձաններն են շատանում 11/11/2019   16:45 Քիչ ժամանակ է մնացել, որ Զոհրապ Մնացականյանը դառնա Գնացականյան. ՀՀԿ երիտասարդների բողոքի ակցիան՝ ԱԳՆ շենքի դիմաց (տեսանյութ) 11/12/2019   17:01 ՀՀ փաստաբանների պալատի 2 անդամների կողմից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպք է բացահայտվել. ԱԱԾ 11/12/2019   15:48 Տեղեկություն չունենք` ինչպես է Սիսակ Գաբրիելյանը երաշխավոր դարձել. Վարոսյան 11/12/2019   16:33 2020 թ-ի հունվարի 1-ից թանկացող ապրանքատեսակների ցանկը 11/12/2019   15:06 Սա իշխանության կողմից իր դեմքը փրկելու փորձ է, որը անցյալը չի կարող փոխել. իրավապաշտպանը՝ Արսեն Բաբայանի խափանման միջոցի փոփոխության մասին

Արփինե Հովհաննիսյան. Ցուցմունքների դեպոնացման ինստիտուտն ավելի շատ բացառություն է լինելու կանոնից 11/05/2013   09:07  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ

«Փաստինֆո»-ն շարունակում է Քրեական դատավարության օրենսգրքի նախագծում տեղ գտած նորամուծությունների քննարկումները` ներկայացնելով տարբեր կողերի փաստարկներն ու հակափաստարկներ: Սակայն, այս բանավեճին որոշակի առումով, կարծես թե, անհաղորդ է մնացել օրենսդիր մարմինը, որը, ըստ էության, կոչված է նախագիծը ընդունելու կամ մերժելու:

Քրեական դատավարության օրենսգրքի նախագծի որոշ  դրույթների վերաբերյալ «Փաստինֆո»-ի թղթակիցը փորձեց պարզել Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու Արփինե Հովհաննիսյանի տեսակետը:

-Որպես իրավաբան և Քրեական դատավարության օրենսգրքի նախագծի հարցում Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովի անդամ ինչպե՞ս կգնահատեք ցուցմունքի դեպոնացման ինստիտուտը:

-Դեպոնացման ինստիտուտը Քրեական դատավարության օրենսգրքում, ինչպես բազմիցս նշվել է, նոր է ներմուծվել: Այն միջազգային պրակտիկայում հիմնականում կիրառվում է վկաների, տուժողների ցուցմունքների դեպոնացման համար՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ հնարավոր են իրավիճակներ, երբ կոնկրետ վկան կամ տուժողը հնարավորություն չունենա դատարանում այդ պահին ընթացող դատական քննության ժամանակ տալ ցուցմունքներ, կամ անհրաժեշտություն լինի, որպեսզի այդ վկակի ցուցմունքին հակընդդեմ մեղադրյալի ցուցմունքը ներկայացվի:

Բայց, կարծես թե,  ամենավիճահարույցը, որքանով որ ես ծանոթ եմ Քրեական դատավարության օրենսգրքի նախագծի ներկայացումից ի վեր այս ամբողջ նախապատմությանը, մեղադրյալի ցուցմունքների դեպոնացումն է: Եթե անկեղծ ասեմ, ինձ մոտ  ամբողջական վերաբերմունք այս պահի դրությամբ ձևավորված չկա: Ինչո՞ւ, որովհետև ծանոթ եմ և Քրեական դատավարության օրենսգրքի նախագծի հեղինակների փաստարկներին, և փաստաբանների, Մարդու իրավունքների պաշտպանի կողմից բերվող հակափաստարկներին: Բայց ասեմ, որ անհերքելի է, որ դեպոնացման ինստիտուտն ինքնին կարող է դրական լուծում տալ որոշակի հարցերի:

Խնդիրը բոլորովին այլ հարթության վրա պետք է դիտարկել. ցուցմունքների դեպոնացումը մենք ավելի շատ դիտում ենք որպես կանոն և մեծ տարածում կամ մեծ պրակտիկա ենթադրող ինստիտու՞տ, թե՞ դա  ավելի շատ բացառություն է և կանխելու է այն բացասական երևույթները, որոնք այսօր պրակտիկայում գոյություն ունեն: Սրա՛ մասին է խոսքը:

Իմ խորին համոզմամբ, ցուցմունքների դեպոնացման ինստիտուտն ավելի շատ բացառություն է լինելու կանոնից, որովհետև ես վստահ եմ, որ մեծամասամբ մեղադրյալներն օգտվելու են պաշտպանների ծառայություններից, իսկ  քննիչներն էլ աշխատելու են ձեռք բերել այլ ապացույցներ, որովհետև վստահ եմ, որ  ցանկացած պրոֆեսիոնալ, գոնե այդպես եմ ենթադրում, կանխավարկածն այդպիսին պետք է լինի, ինքը պետք է իրեն ապահովագրի նաև և ունենա մի քանի այլ ապացույցներ: Դա պրոֆեսիոնալ էլ չէ միայն թեկուզ մեղադրյալի դեպոնացված ցուցմունքի վրա կառուցել ամբողջ մեղադրական եզրակացությունը և ուղարկել դատարան: Կարող ես այդպես անել մեկ անգամ, գուցե երկու անգամ, ինչ-որ հատուկ, բացառիկ դեպքերում, բայց դա չի կարող լինել անընդհատ գործելաոճ: Ես ելնում եմ նրանից, որ մենք պետք է ձգտենք ունենալ պրոֆեսիոնալ քննչական ապարատ, և ցանկացած քննիչ պետք է ելնի նրանից, որ ինքը պետք է կատարի քննչական գործողություններ, իրացնի Քրեական դատավարության օրենսգրքով իրեն վերապահված իրավունքները և այլ ապացույցներ ևս ձեռք բերի: Սա քննիչի գործունեության հետ կապված:

Երկրորդն այն երաշխիքներն են, զսպումները կամ հակակշիռները, որոնք դրված են նրա համար, որպեսզի մեղադրյալի ցուցմունքի դեպոնացման ինստիտուտն իր նպատակին ծառայի, այլ ոչ թե վատ հեևանքներ ունենա: Այսինքն՝ այնպիսի ճնշումների ենթարկեն մարդուն, որ նա անգամ դատարանում կրկնի և վերջում չկարողանա հրաժարվել: Ինձ մոտ կոնկրետ այդ հարցն առաջանում է՝ լա՛վ, ունենք իրավիճակ, երբ պաշտպանի ներկայությամբ հրաժարվեց պաշտպանից, իհարկե, պետք է Քրեական դատավարության օրենսգրքի դրական կետերից մեկը համարել այն, որ միայն պաշտպանի ներկայությամբ կարելի է հրաժարվել պաշտպանից, որովհետև այսօր գործող կարգի համաձայն այդպես չէ: Ենթադրենք՝ ինչ-որ հանգամանքների ներքո ինքը որոշեց, որ այդուհանդերձ պաշտպան չի ուզում, ուզում է ինքնախոստովանական ցուցմունք տալ: Ի՞նչ անենք՝ միայն քննիչի ներկայությա՞մբ թողնենք գրի ինքնախոստովանական ցուցմունքը: Ոչ՛: Դրա համար՝ դատարանի ներկայությամբ: Բայց անգամ այստեղ կա առաջին քայլը, որ դատավորն ունենում է նրա հետ առանձնազրույց, պարզաբանում նրան, որ կարող ես և չխոսել, բայց իմացիր, որ եթե խոսեցիր, դա անգամ քո դեմ կարող է օգտագործվել:

Սա, իհարկե, անգլո-սաքսոնական իրավական համակարգից ներմուծված որոշակի տարր է: Բայց անգամ սա չէ ամենակարևոր երաշխիքը: Իմ կարծիքով, ամենակարևոր երաշխիքն այն է, որ դատարանը չի կարող մեղադրական դատավճիռ կայացնել, եթե միայն ինքնախոստովանական ցուցմունքի վրա է հիմնված: Սա ամենակարևորն է: Եվ երկրորդը՝ վերաքննիչ դատարանի համար դա դիտվում է որպես անվերապահ բեկանման հիմք: Այս երկուսը չափազանց շատ են կրճատում կամ նվազագույնի հասցնում այն ռիսկերը, որոնք ընդգծում են բոլոր ընդդիմախոսները՝ մինչդատական խոշտանգումներ և այլն: Ինչի՞ համար է դա, եթե դեպոնացրեցին, հնչեցրեցին, միայն դա է՝ ուրիշ ոչ մի բանով չի ապացուցվում: Դատարանը չի կարող դա դնել մեղադրկան դատավճռի հիմքում: Էլ ինչի՞ համար այդքան տանջվել, եթե դրա փոխարեն կարելի է իրականացնել այն, ինչի համար կոչված են՝ ձեռք բերել ապացույցներ, ու ամեն ինչ կինի նորմալ:

Ես ամենևին հակված չեմ կարծելու, որ իրականում սա բոլոր ռիսկերը ծածկում է, կամ որ այստեղ խնդիրներ չկան կամ հակափաստարկներ չեն հնչի: Ես վստահ եմ նաև, որ Ազգային ժողովում սրա շուրջ լայնածավալ քննարկումներ կլինեն:

Այս պահի դրությամբ ասեմ, որ ավելի շատ դրական եմ վերաբերվում, բայց կարծում եմ, որ փաստարկների կարիք դեռ կա: Գուցե Ազգային ժողովում քննարկումների ժամանակ մենք ևս երաշխիքներ առաջարկենք: Օրինակ, որ այդ դեպոնացման գործընթացը տեղի ունենա գործը դատարան ուղարկելուն հնարավորինս մոտ ժամկետում, որպեսզի այն հակափաստարկներից մեկը, որ հնչում էր,  թե միևնույն է՝ ինքը գտնվում է մինչդատական վարույթում, վարույթն իրականացնող մարմնի տիրույթում ու էլի հետ է գնալու այնտեղ, և, եթե չվարվեց այնպես, ինչպես իրեն ասել են, այնտեղ իր վրա ճնշում կգործադրեն: Այսինքն՝ որպեսզի հոգեբանորեն ևս ազատ լինի մեղադրյալը, հանգիստ ու ազատ դատավորի մոտ տա իր ինքնախոստովանական ցուցմունքը:

-Սակայն ենթադրվում է, որ այս դեպքում դատավորներն են որոշակի առումով ծանրաբեռնվում: Նաև հասկանալի չէ, թե արդյո՞ք հերթապահ դատավորներ պետք է լինեն, եթե, օրինակ, ոչ աշխատանքային ժամերին կամ հանգստյան օրերին դեպոնացման խնդիր առաջանա:

-Կարծում եմ, սրանք արդեն ավելի շուտ աշխատանքի կազմակերպման հետ կապված խնդիրներ են: Անկասկած՝ Ձեր բարձրացրած հարցը պետք է ուշադրության արժանանա, և պետք է հասկանալ, թե ո՞ր պահին, ե՞րբ, ցանկություն հայտնելուց հետո ի՞նչ ժամանակահատվածում: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները պետք է հնչեն: Ես վստահ եմ: Մեզ մոտ էլ տասնյակ հարցեր կարող են առաջանալ և քննարկումների ժամանակ անկասկած առաջանալու են:

- Ինչպե՞ս եք վերաբերվում առաջարկվող նոր խափանման միջոցներին:

-Ես շատ դրական եմ վերաբերվում խափանման միջոցների ընդլայնմանը: Ինքս էլ աշխատանքային գործունեության ընթացքում և ուսանելու տարիներին բազմաթիվ անգամներ առնչվել եմ խափանման միջոցների հետ կապված տարբեր քննարկումների և տարբեր տեսակետների: Ցավոք սրտի, Հայաստանի Հանրապետությունում մի պրակտիկա կա ձևավորված, որ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով կալանքը դարձել է խափանման հիմնական միջոցը: Կալանավորումը որպես խափանման միջոց գերակշիռ դեպքերում կիրառվում է, երբ կարող ենք ասել՝ դրա անհրաժեշտությունը այդքան էլ միանշանակ չէ: Բայց սրա պատճառը ոչ միայն ձևավորված պրակտիկան է իր տարբեր գործոններով, այլ նաև օբյեկտիվորեն այլընտրանքային այնպիսի խափանման միջոցների բացակայությունը, որոնք թույլ կտային հասնելու խափանման միջոցի կիրառման հիմնական նպատակներին:

Երբ դու չես կարող դրան հասնել ավելի թույլ խափանման միջոց կիրառելով կամ այն խափանման միջոցները կիրառելով, որոնք քեզ տրամադրում է Քրեական դատավարության օրենսգիրքը, մնում է ավելի խիստ խափանման միջոցը կիրառել, որպեսզի գոնե հաստատ ապահով, վստահ լինես, որ ինչ-որ նպատակների կհասնես:

Ամենակարևորը այն է, որ նոր օրենսգիրքը թույլ կտա մի քանի խափանման միջոց իրար հետ զուգահեռ կիրառել: Ասենք՝ ստորագրություն չհեռանալու մասին, օրինակ, տնային կալանքի հետ: Կամ շատ կարևոր մի բան՝ գրավը, որն այսօրվա գործող կարգավորմամբ միայն այլընտրանքային խափանման միջոց է և այլընտրանք է կալանավորմանը, նոր օրենսգրքի նախագծով դարձել է ինքնուրույն խափանման միջոց: Սա ևս կարելի է ողջունելի քայլ համարել, որովհետև եթե նայեք քրեական դատավարական պրակտիկան, կտեսնեք, որ չափազանց քիչ դեպքերում է, երբ կալանքն իրականում փոխարինվել է գրավով:

-Ինչո՞վ է պայմանավորված Ազգային ժողովի կողմից նախագծին մինչ այժմ որևէ կերպ չանդրադառնալը, անգամ՝ նախնական քննարկում չկազմակերպելը: Ե՞րբ այն կքննարկվի:

-Վստահ չեմ կարող ասել, թե մինչև տարեվերջ գոնե առաջին ընթերցմամբ կքննարկվի, թե ոչ: Դա իմ իրավասությունից դուրս է, և չեմ պատկերացնում, թե ինչպես պետք է կազմակերպվի: Փաստաթուղթը շատ լայնածավալ է, և փաստորեն, ինչպես հասկանում եմ, աշխատանքային խմբի աշխատանքները թեև գլոբալ առումով մոտեցել են ավարտին, սակայն առանձին ինստիտուտների հետ կապված մինչև այժմ էլ տարբեր քննարկումներ ընթանում են: Համենայնդեպս՝ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի առաջիկա՝ նոյեմբերի 8-ի, նիստի օրակարգում Քրեական դատավարության օրենսգրքի նախագիծը դեռևս ընդգրկված չէ:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ  այսպիսի ծավալուն փաստաթղթերի հիմնական քննարկումները պետք է ծավալվեն հանձնաժողովում, որպեսզի խորհրդարանի լիագումար նիստում դա անսահմանափակ ժամանակ չխլի, դրա համար պետք է հասկանալ, թե որ փուլում դնել քննարկման, որպեսզի հանձնաժողովում քննարկվի, անհրաժեշտության դեպքում, միգուցե, լսումներ կազմակերպվեն:

Հարցազրույցը վարեց Գայանե Մելիքյանը

 


 


Հարակից հրապարակումներ`

15:10 02/11/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՀրաժարվե՞լ, թե՞ չհրաժարվել նախաքննական ցուցմունքներից (Տեսանյութ)
12:14 01/11/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՀետաքննության և օպերատիվ-հետախուզական գործունեության բարեփոխումներն իրավական ռեալիզմի հարթությունում
17:10 21/10/2013  |  ԼՐԱՀՈՍԱրփինե Հովհաննիսյան. Պաշտոնատար անձինք պետք է իրենց գործառույթներով զբաղվեն, այլ ոչ թե ապատեղեկատվություն տարածեն
14:13 21/10/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՌուբեն Մելիքյանն արձագանքում է Քրդատօրի նախագծի քննադատություններին (Տեսանյութ)
12:22 18/10/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՌուբեն Մելիքյան. Մենք պատրանքներ չունենք, որ սա լինելու է իդեալական օրենսգիրք (Տեսանյութ)
12:49 09/10/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ Հրայր Ղուկասյան. Պատրաստ ենք ցանկացած ողջամիտ, կառուցողական առաջարկ քննարկել
12:53 07/10/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ Հրայր Ղուկասյան. Ուզում ենք, որ արդարադատությունը պաշտպանված լինի ստից և ինտրիգներից
12:25 02/10/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՔրդատօր-ի նախագծի հարցում Պաշտպանը հետևողական է լինելու
19:13 28/09/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՆ.Բաղդասարյան. Նոր Քրեական դատավարության օրենսգրքով պետությունում կմահանա քրեական արդարադատությունը
18:49 06/09/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը լրամշակվել է

Տեսանյութեր

11/13/2019   14:05 ՈՒՂԻՂ. ԲՀԿ խմբակցության մամուլի ասուլիսը

Տեսադարան

10/01/2019   14:22 Երևանը ընդունել է բարձրագույն հյուրերի

Մամուլ

Արխիվ

[]