Թեմաներ
Չորեքշաբթի 11 / 13 / 2019
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/13/2019   15:49 Վարչապետը հրաժարվել է հանդիպել ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի հետ. վերջինս հայտարարել է խորհրդից դուրս գալու մասին 11/13/2019   15:37 ԱԻՆ-ը քաղաքացիներին զգոնության կոչ է անում 11/13/2019   15:22 Ոսկեվազում գայլը հոշոտել է 30 ոչխարի, որոնք ընտանիքի ապրուստի միակ միջոցն էին եւ այժմ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում 11/13/2019   14:57 ՀՔԾ-ն մերժեց Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջս. Ն.Սամսոնյան 11/13/2019   14:24 ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը՝ Հայաստանում Ուկրաինայի դեսպանության հայտարարության վերաբերյալ 11/13/2019   14:19 Ուսանողները երթով շարժվում են դեպի ԿԳՄՍ նախարարություն 11/13/2019   14:03 Պատրաստ եմ այսօրևեթ հանդիպել ԵՊՀ դասախոսների հետ. ԿԳՄՍ փոխնախարար 11/13/2019   14:01 ԲՀԿ-ն քննադատեց Փաշինյանի տնտեսական քաղաքականությունը. Բյուջե 2020-ին «դեմ» կքվեարկեն. Ուղիղ Միացում 11/13/2019   13:29 Արշակ Փոլադյանը նշանակվել է Թունիսի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան 11/13/2019   13:02 Սպանված ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը խնդրում էր, որ իրեն բաց թողնեն 11/13/2019   12:59 ԵՊՀ դասախոսները հայտարարեցին համերաշխության մեկօրյա նախազգուշական գործադուլ՝ որպես միաբանության քայլ (տեսանյութ) 11/13/2019   12:53 Հիմա աշխատատեղերը ավելացե՞լ են, թե՞ պակասել 11/13/2019   12:42 ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին 11/13/2019   12:33 Դասախոսները ուսանողների կողքին են. Սա քաղաքական պայքար չէ. Պետք չէ մեզ դնել ամերիկացիների կողքին 11/13/2019   12:32 ԵՊՀ դասախոսներն իրենց աջակցությունը հայտնեցին դասադուլ իրականացնող ուսանողներին եւ հայտարարեցին գործադուլ 11/13/2019   12:08 Թալիշի վերակառուցումից հետո այս պահին արդեն 46 ընտանիք վերադարձել է հայրենի գյուղ. Տիգրան Աբրահամյան 11/13/2019   11:52 Ցուցադրական մարտավարական զորավարժություն 11/13/2019   11:52 ԵՊՀ բանասիրության և պատմության ֆակուլտետի դասախոսները գործադուլ կհայտարարեն 11/13/2019   11:43 «Սասնա Ծռեր -1» գործով դատական նիստը կընթանա առանց մեղադրյալ Արեգ Կյուրեղյանի 11/13/2019   11:38 Մենք նույնպես կողմնակից ենք հանցագործության պատժամիջոցները կրկնապատիկ, եռապատիկ դարձնելուն. Գագիկ Ծառուկյան 11/13/2019   11:26 ՊԵԿ ներկայացուցիչները մասնակցել են «Антиконтрафакт–2019» 7-րդ միջազգային համաժողովին 11/13/2019   11:21 Այո հալալ է, Պետրոսյան Գևորգի ցավը տանեմ. Գագիկ Ծառուկյան 11/13/2019   10:58 Խոշորները մնում են և՛ հեղափոխությունից առաջ, և՛ հեղափոխությունից հետո. Մենք մնալու ենք հաստատ. Միքայել Մելքումյան 11/13/2019   10:53 ԱԻՆ-ն անցկացրեց խոշոր ուսումնավարժություն. օգտագործվեց նաև ուղղաթիռ 11/13/2019   10:42 Քրեակատարողական ծառայությունը հետևողական է լինելու իր շարքերն ուսադիրով «դարձորյակներից» մաքրելու հարցում. ձերբակալվել են քրեակատարողական 3 ծառայող 11/13/2019   10:35 Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին 11/13/2019   10:27 Կոչ եմ անում այս դահլիճում մնալ կոռեկտության սահմաններում. Գևորգ Գորգիսյանը՝ իշխանական գործընկերներին 11/13/2019   10:25 Բակո Սահակյանը ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: 11/13/2019   10:21 «Ազգային Օրակարգ» կուսակցության խորհրդի հայտարարությունը ԿԳՄՍ հարցերի ոլորտում ՀՀ կառավարության վարած քաղաքականության վերաբերյալ 11/13/2019   09:58 Փաշինյանի վարկանիշը կտրուկ նվազել է. իշխանությունն անհանգստացած է. «Փաստ» 11/13/2019   09:54 Նոր հի՞նը, թե՞ հին նորը. Ուշագրավ դրվագ. իշխանություններն ագրեսիվ են. «Փաստ» 11/13/2019   09:51 Բեռնափոխադրող ընկերությունները բարձրացրել են գները. Ավելացել է հատկապես Մոսկվա-Երեւան ներմուծման արժեքը. «Ժողովուրդ» 11/13/2019   09:46 Մեր օրերի նակրոբարոնը. Քրգործ է հարուցվել միանգամից երկու հոդվածով. «Ժամանակ» 11/13/2019   09:41 «Սուխոյ ատկազ» Շշի Մելոյի մահափորձի գործով. «Զատո գաղութում պրոբլեմ չունենք». «Իրավունք» 11/13/2019   09:31 «Նոր տարին առանց քաղաքապետի». օրակարգում կրկին Հայկ Մարությանի հրաժարականի հարցն է. «Իրավունք» 11/13/2019   09:28 Նոր նախարարությունում ամեն ինչ այնքան էլ հարթ չէ. դիմել է դատախազություն փոխնախարարի դեմ. «Հրապարակ» 11/13/2019   09:22 Հրայր Թովմասյանի դեմ կեղծ ցուցմունք տված Ալվարդ Մելքոնյանին հավանաբար մեղադրանք կառաջադրվի. «Փաստ» 11/13/2019   09:17 «Իմ քայլում» թեւերի բաժանումը սրվում է. «Հրապարակ» 11/12/2019   23:37 Պաշտոնեական կեղծիք տեղի չի ունեցել. Արսեն Բաբայան 11/12/2019   23:24 Վարչապետ Փաշինյանը Փարիզում հանդիպում է ունեցել Օդրի Ազուլեի հետ 11/12/2019   22:56 Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մասնակցել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ գլխավոր կոնֆերանսի աշխատանքներին 11/12/2019   22:10 Տավուշի մարզում հայտնաբերվել է երկու չպայթած արկ 11/12/2019   22:04 Բրյուսելում կայացավ ՀՅԴ մարմինների ներկայացուցիչների համակուսակցական հերթական խորհրդաժողովը 11/12/2019   22:01 Արսեն Բաբայանը հայտարարել է, որ իրեն ապօրինի զրկել են ազատությունից՝ Հրայր Թովմասյանի նկատմամբ ճնշում գործադրելու համար 11/12/2019   21:04 Զենիթահրթիռային դիվիզիոնի հրամանատարին մեղադրում են վառելիք հափշտակելու մեջ 11/12/2019   20:53 ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ԳԴՀ պատվիրակությանը 11/12/2019   20:47 Եթե ստանձնել ենք պատասխանատվություն, ապա պետք է ջանքեր գործադրենք տարածաշրջանում հասնելու իրական փոփոխությունների. Վարչապետի ելույթը Խաղաղության համաժողովում 11/12/2019   20:35 Ժամանակն է, որ Փաշինյանը խոսի ոչ թե դեմագոգիկ ու պարզունակ թեզերով, այլ ներկայացնի, թե ինչ փուլում են Արցախյան բանակցությունները. Արմեն Աշոտյան 11/12/2019   20:12 Քրեակատարողական ծառայությունը բացահայտել է քրեակատարողական ծառայողների ներգրավմամբ և պաշտոնեական դիրքի չարաշահմամբ զուգորդված թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք 11/12/2019   19:41 Հայտնի է կաշառք ստանալու մեջ մեղադրվող փոխնախարար Արսեն Դավթյանի գործով առաջին դատական նիստի օրը
11/11/2019   17:12 Սիրիայում ահաբեկիչներն սպանել են Ղամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի հովվապետին ու նրա հորը 11/11/2019   20:03 Քրեական հեղինակություն համարվող Արտյոմ Կանեւսկոյը ներկայացել էր դատարան, դատախազը՝ ոչ (տեսանյութ) 11/12/2019   20:35 Ժամանակն է, որ Փաշինյանը խոսի ոչ թե դեմագոգիկ ու պարզունակ թեզերով, այլ ներկայացնի, թե ինչ փուլում են Արցախյան բանակցությունները. Արմեն Աշոտյան 11/11/2019   19:44 Հայաստանի ծանրամարտի հավաքականի մասնակցությունը՝ 2020թ. Օլիմպիական խաղերին կասկածի տակ է. Մելինե (Մել) Դալուզյանի որակազրկման հետեւանքները 11/11/2019   19:25 Ինչպես պայքարել կնճիռների, արեւայրուքի հետեւանքների դեմ. սիրելի կանայք` երիտասարդ մաշկ ունենալու լավագույն գաղտնիքը (տեսանյութ) 11/13/2019   14:03 Պատրաստ եմ այսօրևեթ հանդիպել ԵՊՀ դասախոսների հետ. ԿԳՄՍ փոխնախարար 11/12/2019   22:01 Արսեն Բաբայանը հայտարարել է, որ իրեն ապօրինի զրկել են ազատությունից՝ Հրայր Թովմասյանի նկատմամբ ճնշում գործադրելու համար 11/11/2019   18:40 Դատական համակարգը «բրախված» վիճակում է. փաստաբանը ծաղր է համարում ԲԴԽ անդամի գործողությունները 11/12/2019   21:04 Զենիթահրթիռային դիվիզիոնի հրամանատարին մեղադրում են վառելիք հափշտակելու մեջ 11/11/2019   17:17 Եթե Փաշինյանը հայտարարում է, որ այս ապազգային օրակարգի տերն ու հեղինակն ինքն է, ուրեմն ինքն էլ պետք է հեռանա. Արծվիկ Մինասյան 11/11/2019   16:35 Քաղաքային իշխանությունը կենտրոնացրել է իր ամբողջ ռեսուրսը Ռուսլան Բաղդասարյանի հետ հաշվեհարդար տեսնելու համար․ փաստաբան 11/12/2019   15:14 Արմեն Աշոտյանի զգուշացումը վարչապետին՝ չքննարկեք 5 շրջանների վերադարձի հարց 11/12/2019   18:28 Սպառվել է ազգաբնակչության համբերությունը. հայտարարություն 11/12/2019   19:39 Ադրբեջանի խոստացած բարձր ինքնավարությունն Արցախն արդեն ունեցել է. ՆԻկոլ Փաշինյանի պատասխանը՝ ադրբեջանցի լրագրողին 11/12/2019   15:38 Դարը քաղաքային քանդակինն է, բայց պորտրետ-հուշարձաններն են շատանում 11/12/2019   15:48 Տեղեկություն չունենք` ինչպես է Սիսակ Գաբրիելյանը երաշխավոր դարձել. Վարոսյան 11/12/2019   17:01 ՀՀ փաստաբանների պալատի 2 անդամների կողմից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպք է բացահայտվել. ԱԱԾ 11/11/2019   16:45 Քիչ ժամանակ է մնացել, որ Զոհրապ Մնացականյանը դառնա Գնացականյան. ՀՀԿ երիտասարդների բողոքի ակցիան՝ ԱԳՆ շենքի դիմաց (տեսանյութ) 11/12/2019   15:06 Սա իշխանության կողմից իր դեմքը փրկելու փորձ է, որը անցյալը չի կարող փոխել. իրավապաշտպանը՝ Արսեն Բաբայանի խափանման միջոցի փոփոխության մասին 11/12/2019   13:28 Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը դատավորին ու դատախազին բացարկ հայտնեց

Ռուբեն Մելիքյան. Մենք պատրանքներ չունենք, որ սա լինելու է իդեալական օրենսգիրք (Տեսանյութ) 10/18/2013   12:22  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ


«Սարերի հետևում» չէ Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի խորհրդարանական քննարկումների փուլը, բոլորը շունչ պահած սպասում են, թե երբ պետք է այն մտնի ԱԺ   նիստերի օրակարգ: Այն ներկայումս «կոսմետիկ» շտկումներ է անցնում: Քրեական դատավարության երեկվա, այսօրվա ու վաղվա մասին է «Փաստինֆո»-ի հարցազրույցը  ՀՀ արդարադատության փոխնախարար Ռուբեն Մելիքյանի հետ:      
 
-Ինչո՞ւ  որոշվեց ոչ թե  փոփոխություններ կատարել գործող օրենսգրքում, այլ մշակել նոր քրեադատավարական օրենսգիրք: 
 
- Գալիս է մի ժամանակ, երբ արդեն փոփոխություններն ունակ չեն այն նոր անհրաժեշտությունը բավարարել, խնդիրները լուծել: Այդ խնդիրները մի քանի տարբեր հարթության վրա պետք է դիտարկել: Առաջինը՝  ինքնին քրեական դատավարական օրենսդրության արմատական վերանայման կարիք առաջացավ ՀՀ-ի  կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարանին միանալուց հետո: Մեր գործող Քրեական դատավարության օրենսգիրքն ընդունվել է նախքան եվրոպական այդ կարևորագույն կառույցին` մեր միանալը և այս ընթացքում թե՛ մեր փորձը, թե՛ ամբողջ Եվրոպական դատարանի փորձը ցույց է տալիս, որ հենց քրեական դատավարության ոլորտն է, որ կրում է Եվրոպական դատարանի իրավաբանության ամենամեծ ներազդեցությունը, և մենք այստեղ բացառություն չենք կազմում:
 
Հայաստանի Հանրապետության վերաբերյալ 43 գործերով վճիռներից մեծամասնությունը, որոնցով  Եվրոպական կոնվենցիայի որևէ դրույթի խախտում է արձանագրվել,   հենց քրեական դատավարության ոլորտին է վերաբերվում: Դա ներառում է թե՛ 6-րդ հոդված՝  Արդար դատաքննության իրավունք, թե՛ նույն  6-րդ հոդվածի ներքո անմեղության կանխավարկած, թե՛ 5-րդ հոդվածը, որ առավել մեծ թիվ է կազմում և որն անձի ազատության իրավունքին է վերաբերում, թե այլ  դրույթներ ևս, որոնք քրեադատավարական նշանակություն ունեն: 
 
Սա մեկ բաղադրիչն էր, որ մենք արդեն իսկ ունենք՝  նույն եվրոպական կառույցների հետ աշխատանքի առումով,      նոր որակ ապահովելու խնդիր, իսկ   գործող Քրեական դատավարության օրենսգիրքը արդեն ունակ չէր «կար ու  ձևի միջոցով», եթե կարելի է այդպես ասել,  այդ խնդիրները լուծել:
 
Երկրորդ  խնդիրների խումբը վերաբերում է նրան, որ մենք գործող Քրեական դատավարության օրենսգրքի ընդունումից հետո ունեցանք նաև սահմանադրական փոփոխություններ,  որը ենթադրում էր նորից գործող Քրեական դատավարության օրենսգրքի վերանայում: 
 
Առհասարակ մենք նախագծում փորձել ենք ամենաառաջավոր փորձն օգտագործել, մեր գործընկերների, առաջին հերթին՝ եվրոպական, և այդ առումով, կարծում եմ, արդեն իսկ  նախագիծը գործող օրենսգրքի հետ համեմատ, կարծում եմ, մասնագետները կարող են առնվազն հետևություն անել, որ այն խնդիրները, որոնք լուծված են նախագծում,  հնարավոր չէր փոփոխությունների միջոցով լուծել: Զուտ տեքստուալ առումով մենք ունենք այսպես ասած՝ լեզվի փոփոխություն, դա ևս շատ կարևոր է՝ քրեական դատավարության լեզուն մենք համապատասխանեցրել ենք այն ծանոթ լեզվին, որ մենք կարդում ենք Եվրոպական դատարանի իրավաբանության մեջ: Մենք նոր ինստիտուտներ ենք ներառել քրեական դատավարությունում, որոնք գործող օրենսգրքում ներառված չէին:
 
Եվ առհասարակ, եթե տեքսուալ վերլուծություն անենք, ես վստահ եմ, որ գործող օրենսգրքից տեքստուալ առումով 10-15 տոկոսից ավելին չի պահպանվել՝  առավելագույնն եմ ասում: Այսինքն՝ զուտ տեքստն այդքան փոփոխվել է, ոչ թե մենք որպես հիմք ընդունել ենք գործող օրենսգիրքը և դրա հիման վրա որոշ փոփոխություններ ենք կատարել, սա այդ դեպքը չի: Ընդ որում, պահպանվել են այն դրույթները, որոնք փոփոխման կարիք, կարծում եմ, շատ երկար չեն ունենա, մասնավորապես՝ անձեռնմխելիությունից օգտվող անձանց իրավական կարգավիճակի հետ կապված դրույթները: Մենք կատակով ասում ենք, որ այդ գլուխը միակն է, որտեղ ոչինչ չի փոխվել և պատճառն էլ այն է, որ հենց գլուխն ինքն էլ անձեռնմխելիությունից է օգտվում: Իրականում ամբողջովին է փոխվել թե՛ կառուցվածքային, թե՛ շատ այլ առումներով, և մեր աշխատանքը մեր գործընկերների հետ ցույց է տվել, որ  մասնագիտական առումով նորարարական լուծումներ, որ մենք  այստեղ տվել ենք, նաև հետաքրքիր են մեր գործընկերներին, ինչը մեր համար ուրախալի է: 
 
-Ովքե՞ր  են մասնակցել Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի մշակմանը, ովքե՞ր են  փորձագիտական օժանդակություն ցույց տվել օրինագծի մշակման հարցում:
 
-ՀՀ նախագահի կարգադրությամբ ձևավորվել է հանձնաժողով, որն իրականացրել է ոչ թե նախագծի մշակման աշխատանքները, այլ  այսպես ասած՝ աշխատանքի ռազմավարական ղեկավարումը: Եվ միևնույն ժամանակ դեռևս 2010թ. ձևավորվել է աշխատանքային խումբ արդեն արդարադատության նախարարի իրավական ակտով՝ կազմված չորս մասնագետներից, որը հենց բուն մշակման աշխատանքն է կատարել: Աշխատանքային խմբի ղեկավարը Երևանի պետական համալսարանի դոցենտ Հրայր Ղուկասյանն է և  ԵՊՀ Քրեական դատավարության ամբիոնի ևս երեք դասախոսներ, այդ թվում՝ ես, երբ  մշտական էի աշխատում  Երևանի պետական համալսարանում, ներառված էինք աշխատանքային խմբում՝ Արման Թաթոյան, Դավիթ Մելքոնյան, Ռուբեն Մելիքյան: 
 
Միևնույն ժամանակ, իհարկե, մենք առանձին չենք աշխատել և շնորհակալ ենք այն բոլոր մեր գործընկերներից, որ փորձագիտական օժանդակություն են տրամադրել: Առաջին հերթին ուզում եմ նշել GIZ կազմակերպությունը, որը մեր պաշտոնական գործընկերն էր և  ում կողմից  առաջարկված փորձագետի հետ մենք շատ երկար աշխատանք ենք կատարել՝  Գերմանիայի Դաշնությունից պրոֆեսոր, ներկայումս արդեն Դաշնային Գերագույն դատարանի դատավոր, պրոֆեսոր Ռատկեն: Որոշակի, բավական մեծ օժանդակություն ենք մենք ստացել նաև ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակից՝ փորձագետ է ներգրավվել Ռուսաստանի Դաշնությունից, ներկայում Մոսկվայի պետական համալսարանի քրեական դատավարության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գոլովկոն: Աշխատել ենք Հայաստանում ամերիկյան դեսպանատան փորձագետների հետ, ուզում եմ հատուկ ընդգծել, որ բավականին արդյունավետ աշխատանք է կատարվել  դեսպանատան իրավական հարցերով խորհրդական  Սթիվ Քեսլերի հետ:  
 
-Նախագիծն անցել է միջազգային փորձաքննություն, ինչպե՞ս  է  գնահատել նախագիծը  փորձաքննություն անցկացրած ԵԱՀԿ-ն:  
 
-Գնահատականն ընդհանուր առմամբ դրական էր: Բարձրացված էին  մի շարք խնդրահարույց հարցեր, որոնք մենք քննարկել ենք, դրանց մի մասի հետ համաձայնել ենք, համապատասխան փոփոխություններ ենք կատարել, մի մասի հետ մենք մասնագիտական անհամաձայնություն ունենք, այսինքն՝ աշխատանքային պրոցես է եղել և կարելի է ասել, որ  բավական արդյունավետ աշխատանքային պրոցես է եղել:
 
-Ի՞նչ հայեցակարգ է դրվել նախագծի հիմքում,  ի՞նչ առաջնային խնդիրներ են բարձրացվել, որոնք պետք լուծվեն Քրեական դատավարության նոր օրենսգրքով: 
 
-Հիմնական խնդիրները կապված են, ինչպես արդեն նշեցի,  թե՛ մարդու իրավունքների ոլորտի հետ,  և թե  քրեական դատավարությունում, որ ավելի լայն խնդիր է, առկա իրավաչափ շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը պահպանելու հետ: Քրեական դատավարության ոլորտը առավել բարդերից է, որովհետև այստեղ բազմաթիվ իրավաչափ շահեր են բախվում թե՛ մասնավոր, թե՛ հանրային բնույթի: Օրինակ, մասնավոր բնույթի իրավաչափ շահերից է մեղադրյալի շահը մի կողմից, տուժողի շահը՝ մեկ այլ կողմից, որոշակի գույքային շահեր ունեցող սուբյեկտներ: Հանրային շահերի մասին չեմ խոսում, որովհետև դրանք թե՛   ընդհանրական բնույթ ունեն, թե՛ նաև հաճախ վերածվում են իրավաչափ գերատեսչական շահերի: 
 
Մի  քանի հիմնական բովանդակային խնդիրներ մենք ունեինք, մասնավորապես, կարգավորել անձի ազատության իրավունքի  հետ կապված հարցերը, որտեղ մենք ամենաշատ խնդիրներ ունենք Եվրոպական դատարանում, կարգավորել ապացուցման իրավունքի հետ կապված հարցերը և ներդնել պետական իրավահարաբերություններում: Խնդիր ունեինք կենսագործել հատկապես մեր Սահմանադրական դատարանի, նաև Վճռաբեկ դատարանի կողմից իրականացված իրավաբանության արդյունքում գրանցված ձեռքբերումները, այսինքն՝ այդ գաղափարները ևս կենսագործել քրեական դատավարությունում, որովհետև նույն Սահմանադրական դատարանը ևս բավական մեծ թվով որոշումներ է կայացրել, որոնք վերաբերվում են քրեական դատավարությանը,  բնականաբար նաև՝ Վճռաբեկ դատարանը:  Այդ առումով կարելի է ասել, որ այդ խնդիրները մենք փորձ կատարել ենք լուծելու և մեր գործընկերներն՝ ի նկատի ունեմ միջազգային փորձագիտական մակարդակով, առնվազն այն կարծիքին են, որ կարելի է դրական համարել այդ փորձը: 
 
Նաև որպես երրորդ խնդիր ուզում եմ նշել պետական մարմինների միջև որոշակի հարաբերությունների հստակ կանոնների սահմանումը: Մենք օգտագործել ենք այն առաջավոր միջազգային փորձը, որը հնարավորություն է տալիս պետությանը առանձին դեպքերում կազմակերպված հանցավորության դեմ պայքարում ունենալ այն գործիքները, որ այսօր չկան, մենք նախատեսել ենք այն գործիքները, որ այսօր Եվրոպայում շատ տարածված են և ի տարբերություն դրա, մեր գործող օրենսդրությունը չի նախատեսում, օրինակ՝ համագործակցության վարույթը, մեր օրենսդրության մեջ նորույթ է:
Ընդհանուր առմամբ, կարող եմ այսքանը նշել` որպես հիմնարար  բնույթի փոփոխությունների հիմք,  սակայն ավելի ցածր մակարդակում փոփոխությունները և խնդիրները, որ մենք մեր առջև դրել ենք, շատ ավելի շատ են:
 
-Նախագիծը մեկ անգամ լրամշակվել է, հետո ուղարկվել է Ազգային ժողով, ապա, ըստ խոսակցությունների,  հետ է վերադարձվել, ապա նորից է ուղարկվել ԱԺ: Հիմա  նախագիծը որտե՞ղ է: 
 
Նախագիծը գտնվում է Ազգային ժողովում՝  մեծ օրակարգում, սակայն նիստերի օրակարգում դեռևս ընդգրկված չէ:  Ներկայում ևս, ըստ ամենայնի,   քննարկման դրվելիք նախագիծը   հիմա մեզ մոտ ընթացող որոշակի պրոցեսների արդյունքում   գուցե մի փոքր ավելի փոփոխված տարբերակ  կլինի: Սակայն այդ բոլոր  փոփոխությունները սկզբունքային, հայեցակարգային նշանակություն, իհարկե,  չունեն, հղկման նշանակություն ունեն: Ես ուզում եմ ասել, որ այդ ծավալի փաստաթուղթ պետություններում շատ քիչ է ընդունվում, ծավալը շատ մեծ է՝ թե քանակական, թե որակական առումով, արդեն ասացի շահերի շատ մեծ  հավասարակշռության խնդիր այստեղ կա, որովհետև շատ են շահերը և այս առումով հղկման  աշխատանքներ, քանի դեռ քննարկումներն Ազգային ժողովում չեն սկսվել, մենք դեռևս իրականացնելու ենք: Իհարկե, մենք պատրանքներ չունենք, որ սա լինելու է իդեալական օրենսգիրք,  շտկումներ կլինեն  այն հարցերում, որոնք վեր են հանվում որոշակի հարցերի քննարկման արդյունքում:    

Շարունակելի 

                                                                                                                                                                            Հարցազրույցը վարեց` Սոնա Մաշուրյանը  
 

Տեսանյութեր

11/13/2019   14:05 ՈՒՂԻՂ. ԲՀԿ խմբակցության մամուլի ասուլիսը

Տեսադարան

10/01/2019   14:22 Երևանը ընդունել է բարձրագույն հյուրերի

Մամուլ

Արխիվ

[]