Թեմաներ
Չորեքշաբթի 04 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/24/2024   00:29 ՃՏՊ՝ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին. կա տուժած 04/24/2024   00:03 Հրապարակվել են բերման ենթարկվածների անունները 04/23/2024   23:58 Փաշինյանը նիստ է հրավիրել 04/23/2024   23:53 Գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ բիրտ ուժ է գործադրվել. նա տեղափոխվել է հիվանդանոց 04/23/2024   23:49 Անահիտ Մանասյանը տեսակցել է Դավիթ Տոնոյանին 04/23/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/23/2024   23:42 Ով փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել Հայոց Ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի սերնդեսերունդ. Արշակ սրբազան 04/23/2024   23:34 Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին. քաղաքագետ 04/23/2024   23:30 Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով 04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   23:02 ՌԴ Բելգորոդում և Վորոնեժի մարզում հայտարարել են անօդաչու թռչող սարքի հարձակման վտանգ 04/23/2024   22:53 Տավուշում բերման է ենթարկվել խաղաղ ակցիայի 9-ը մասնակից 04/23/2024   22:43 ԵԱ․ Սոնա Հարությունյանը պարտություն կրեց 04/23/2024   22:29 ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում 04/23/2024   22:26 Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում 04/23/2024   22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով 04/23/2024   21:52 ՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել՝ ֆրանսիահայ լրագրողի մուտքը ՀՀ արգելելու վերաբերյալ 04/23/2024   21:48 Բացահայտվել են երեխաների համար համաճարակի հետևանքները 04/23/2024   21:34 Երեւանում բազմահազարանոց երթը առաջնորդում են հոգեւոր հայրերը (տեսանյութ) 04/23/2024   21:31 Քրեական գործերով ու այլ մեթոդներով իշխանությանը կհաջողվի տավուշցիների ընդվզումը կոտրել, որովհետև լոկալ խնդիր է դրված. քաղտեխնոլոգ 04/23/2024   21:21 Չինաստանում iPhone-ի վաճառքն ընկել է 04/23/2024   21:05 Բագրատ սրբազանի գործունեությունը այդ առկայծումներից մեկն է․ Մանուկ Հերգնյան 04/23/2024   21:02 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Իսպանիայում էր 04/23/2024   20:57 Ոստիկանները բերման են ենթարկել Սուրեն Պետրոսյանին և գնդապետ Միհրան Մախսուդյանին 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   20:40 Մինչ բոլորի ուշադրությունը սևեռված է ջահերով երթին, Տավուշում բացում են թշնամու անխուսափելի ներխուժման ուղին․ Ոսկանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/23/2024   20:10 Նոր ալիք անպայման լինելու է, ինչի՞ մասին է խոսքը. Սերժ Սարգսյան (տեսանյութ) 04/23/2024   20:07 Տավուշում կատարվողը ստորություն է. Լեւոն Քոչարյան (տեսանյութ) 04/23/2024   20:03 Այս իշխանություններն ուղղակի իշխանավորել իրավունք չունեն. Արտակ Զաքարյան (տեսանյութ) 04/23/2024   19:56 Տավուշի շարժումը պետք է դառնա համահայաստանյան. Սաղաթելյան 04/23/2024   19:52 Սերժ Սարգսյանն իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը (տեսանյութ) 04/23/2024   19:49 Մոսկվայում դպրոցականը մարզիչի պատժից հետո անոթների պատռվածքով հիվանդանոց է տեղափոխվել 04/23/2024   19:42 Երրորդ նախագահը մասնակցում է ջահերով երթին (տեսանյութ) 04/23/2024   19:32 Առանց իշխանափոխության՝ հողերը, միևնույն է, տալու են. նպատակը սխալ է ձևակերպված. Քաղտեխնոլոգ 04/23/2024   19:23 Չեք հասկանում՝ ինչքան է նրանց ախորժակը, այս միակողմանի զիջումներով Ադրբեջանին ու Թուրքիային չեք բավարարելու. Արմեն Ռուստամյան 04/23/2024   19:13 Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են․համայնքապետ 04/23/2024   19:05 Ալեն Սիմոնյանն ու Լորենցո Ֆոնտանան ստորագրել են Հայաստանի եւ Իտալիայի խորհրդարանների համագործակցության վերաբերյալ արձանագրությունը 04/23/2024   19:03 Հրապարակը բազմամարդ է. մեկնարկում է ջահերով երթը. ուղիղ 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   18:52 Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր 04/23/2024   18:51 Գերմանիայի դպրոցականներն իսլամ են ընդունում դասընկերների ճնշման ներքո 04/23/2024   18:39 «Չենք թողելու ճանապարհ փակվի այստեղ»․ Լարված իրավիճակ՝ Բագրատաշենում 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար 04/23/2024   18:14 Յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա պատշաճ իրավական գնահատականի, իսկ մեղավորները` ենթարկվեն պատասխանատվության . ՄԻՊ գրասենյակը՝ Տավուշի միջադեպի մասին 04/23/2024   18:09 Տավուշցիները պատրաստվում են փակել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան 04/23/2024   18:01 Թող ձեզ ու ձեր բազմապիսի տերերի համար մեկընդմիշտ պարզ լինի՝ չե՛ք հաջողելու մոռացության տալ Հայոց Ցեղասպանությունը․ Հայաստանի ազատագրության Հայ գաղտնի բանակ 04/23/2024   18:00 ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Զվարթնոցի տաճարի տարածքում ծառատունկի է մասնակցել
04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/22/2024   12:29 Հատուկջոկատայինները՝ Ոսկեպարում 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում 04/22/2024   11:02 Դեպի Երևան և հակառակ ուղղությամբ չվերթները հետաձգվել են

Ռուբեն Մելիքյան. Մենք պատրանքներ չունենք, որ սա լինելու է իդեալական օրենսգիրք (Տեսանյութ) 10/18/2013   12:22  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ


«Սարերի հետևում» չէ Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի խորհրդարանական քննարկումների փուլը, բոլորը շունչ պահած սպասում են, թե երբ պետք է այն մտնի ԱԺ   նիստերի օրակարգ: Այն ներկայումս «կոսմետիկ» շտկումներ է անցնում: Քրեական դատավարության երեկվա, այսօրվա ու վաղվա մասին է «Փաստինֆո»-ի հարցազրույցը  ՀՀ արդարադատության փոխնախարար Ռուբեն Մելիքյանի հետ:      
 
-Ինչո՞ւ  որոշվեց ոչ թե  փոփոխություններ կատարել գործող օրենսգրքում, այլ մշակել նոր քրեադատավարական օրենսգիրք: 
 
- Գալիս է մի ժամանակ, երբ արդեն փոփոխություններն ունակ չեն այն նոր անհրաժեշտությունը բավարարել, խնդիրները լուծել: Այդ խնդիրները մի քանի տարբեր հարթության վրա պետք է դիտարկել: Առաջինը՝  ինքնին քրեական դատավարական օրենսդրության արմատական վերանայման կարիք առաջացավ ՀՀ-ի  կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարանին միանալուց հետո: Մեր գործող Քրեական դատավարության օրենսգիրքն ընդունվել է նախքան եվրոպական այդ կարևորագույն կառույցին` մեր միանալը և այս ընթացքում թե՛ մեր փորձը, թե՛ ամբողջ Եվրոպական դատարանի փորձը ցույց է տալիս, որ հենց քրեական դատավարության ոլորտն է, որ կրում է Եվրոպական դատարանի իրավաբանության ամենամեծ ներազդեցությունը, և մենք այստեղ բացառություն չենք կազմում:
 
Հայաստանի Հանրապետության վերաբերյալ 43 գործերով վճիռներից մեծամասնությունը, որոնցով  Եվրոպական կոնվենցիայի որևէ դրույթի խախտում է արձանագրվել,   հենց քրեական դատավարության ոլորտին է վերաբերվում: Դա ներառում է թե՛ 6-րդ հոդված՝  Արդար դատաքննության իրավունք, թե՛ նույն  6-րդ հոդվածի ներքո անմեղության կանխավարկած, թե՛ 5-րդ հոդվածը, որ առավել մեծ թիվ է կազմում և որն անձի ազատության իրավունքին է վերաբերում, թե այլ  դրույթներ ևս, որոնք քրեադատավարական նշանակություն ունեն: 
 
Սա մեկ բաղադրիչն էր, որ մենք արդեն իսկ ունենք՝  նույն եվրոպական կառույցների հետ աշխատանքի առումով,      նոր որակ ապահովելու խնդիր, իսկ   գործող Քրեական դատավարության օրենսգիրքը արդեն ունակ չէր «կար ու  ձևի միջոցով», եթե կարելի է այդպես ասել,  այդ խնդիրները լուծել:
 
Երկրորդ  խնդիրների խումբը վերաբերում է նրան, որ մենք գործող Քրեական դատավարության օրենսգրքի ընդունումից հետո ունեցանք նաև սահմանադրական փոփոխություններ,  որը ենթադրում էր նորից գործող Քրեական դատավարության օրենսգրքի վերանայում: 
 
Առհասարակ մենք նախագծում փորձել ենք ամենաառաջավոր փորձն օգտագործել, մեր գործընկերների, առաջին հերթին՝ եվրոպական, և այդ առումով, կարծում եմ, արդեն իսկ  նախագիծը գործող օրենսգրքի հետ համեմատ, կարծում եմ, մասնագետները կարող են առնվազն հետևություն անել, որ այն խնդիրները, որոնք լուծված են նախագծում,  հնարավոր չէր փոփոխությունների միջոցով լուծել: Զուտ տեքստուալ առումով մենք ունենք այսպես ասած՝ լեզվի փոփոխություն, դա ևս շատ կարևոր է՝ քրեական դատավարության լեզուն մենք համապատասխանեցրել ենք այն ծանոթ լեզվին, որ մենք կարդում ենք Եվրոպական դատարանի իրավաբանության մեջ: Մենք նոր ինստիտուտներ ենք ներառել քրեական դատավարությունում, որոնք գործող օրենսգրքում ներառված չէին:
 
Եվ առհասարակ, եթե տեքսուալ վերլուծություն անենք, ես վստահ եմ, որ գործող օրենսգրքից տեքստուալ առումով 10-15 տոկոսից ավելին չի պահպանվել՝  առավելագույնն եմ ասում: Այսինքն՝ զուտ տեքստն այդքան փոփոխվել է, ոչ թե մենք որպես հիմք ընդունել ենք գործող օրենսգիրքը և դրա հիման վրա որոշ փոփոխություններ ենք կատարել, սա այդ դեպքը չի: Ընդ որում, պահպանվել են այն դրույթները, որոնք փոփոխման կարիք, կարծում եմ, շատ երկար չեն ունենա, մասնավորապես՝ անձեռնմխելիությունից օգտվող անձանց իրավական կարգավիճակի հետ կապված դրույթները: Մենք կատակով ասում ենք, որ այդ գլուխը միակն է, որտեղ ոչինչ չի փոխվել և պատճառն էլ այն է, որ հենց գլուխն ինքն էլ անձեռնմխելիությունից է օգտվում: Իրականում ամբողջովին է փոխվել թե՛ կառուցվածքային, թե՛ շատ այլ առումներով, և մեր աշխատանքը մեր գործընկերների հետ ցույց է տվել, որ  մասնագիտական առումով նորարարական լուծումներ, որ մենք  այստեղ տվել ենք, նաև հետաքրքիր են մեր գործընկերներին, ինչը մեր համար ուրախալի է: 
 
-Ովքե՞ր  են մասնակցել Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի մշակմանը, ովքե՞ր են  փորձագիտական օժանդակություն ցույց տվել օրինագծի մշակման հարցում:
 
-ՀՀ նախագահի կարգադրությամբ ձևավորվել է հանձնաժողով, որն իրականացրել է ոչ թե նախագծի մշակման աշխատանքները, այլ  այսպես ասած՝ աշխատանքի ռազմավարական ղեկավարումը: Եվ միևնույն ժամանակ դեռևս 2010թ. ձևավորվել է աշխատանքային խումբ արդեն արդարադատության նախարարի իրավական ակտով՝ կազմված չորս մասնագետներից, որը հենց բուն մշակման աշխատանքն է կատարել: Աշխատանքային խմբի ղեկավարը Երևանի պետական համալսարանի դոցենտ Հրայր Ղուկասյանն է և  ԵՊՀ Քրեական դատավարության ամբիոնի ևս երեք դասախոսներ, այդ թվում՝ ես, երբ  մշտական էի աշխատում  Երևանի պետական համալսարանում, ներառված էինք աշխատանքային խմբում՝ Արման Թաթոյան, Դավիթ Մելքոնյան, Ռուբեն Մելիքյան: 
 
Միևնույն ժամանակ, իհարկե, մենք առանձին չենք աշխատել և շնորհակալ ենք այն բոլոր մեր գործընկերներից, որ փորձագիտական օժանդակություն են տրամադրել: Առաջին հերթին ուզում եմ նշել GIZ կազմակերպությունը, որը մեր պաշտոնական գործընկերն էր և  ում կողմից  առաջարկված փորձագետի հետ մենք շատ երկար աշխատանք ենք կատարել՝  Գերմանիայի Դաշնությունից պրոֆեսոր, ներկայումս արդեն Դաշնային Գերագույն դատարանի դատավոր, պրոֆեսոր Ռատկեն: Որոշակի, բավական մեծ օժանդակություն ենք մենք ստացել նաև ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակից՝ փորձագետ է ներգրավվել Ռուսաստանի Դաշնությունից, ներկայում Մոսկվայի պետական համալսարանի քրեական դատավարության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գոլովկոն: Աշխատել ենք Հայաստանում ամերիկյան դեսպանատան փորձագետների հետ, ուզում եմ հատուկ ընդգծել, որ բավականին արդյունավետ աշխատանք է կատարվել  դեսպանատան իրավական հարցերով խորհրդական  Սթիվ Քեսլերի հետ:  
 
-Նախագիծն անցել է միջազգային փորձաքննություն, ինչպե՞ս  է  գնահատել նախագիծը  փորձաքննություն անցկացրած ԵԱՀԿ-ն:  
 
-Գնահատականն ընդհանուր առմամբ դրական էր: Բարձրացված էին  մի շարք խնդրահարույց հարցեր, որոնք մենք քննարկել ենք, դրանց մի մասի հետ համաձայնել ենք, համապատասխան փոփոխություններ ենք կատարել, մի մասի հետ մենք մասնագիտական անհամաձայնություն ունենք, այսինքն՝ աշխատանքային պրոցես է եղել և կարելի է ասել, որ  բավական արդյունավետ աշխատանքային պրոցես է եղել:
 
-Ի՞նչ հայեցակարգ է դրվել նախագծի հիմքում,  ի՞նչ առաջնային խնդիրներ են բարձրացվել, որոնք պետք լուծվեն Քրեական դատավարության նոր օրենսգրքով: 
 
-Հիմնական խնդիրները կապված են, ինչպես արդեն նշեցի,  թե՛ մարդու իրավունքների ոլորտի հետ,  և թե  քրեական դատավարությունում, որ ավելի լայն խնդիր է, առկա իրավաչափ շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը պահպանելու հետ: Քրեական դատավարության ոլորտը առավել բարդերից է, որովհետև այստեղ բազմաթիվ իրավաչափ շահեր են բախվում թե՛ մասնավոր, թե՛ հանրային բնույթի: Օրինակ, մասնավոր բնույթի իրավաչափ շահերից է մեղադրյալի շահը մի կողմից, տուժողի շահը՝ մեկ այլ կողմից, որոշակի գույքային շահեր ունեցող սուբյեկտներ: Հանրային շահերի մասին չեմ խոսում, որովհետև դրանք թե՛   ընդհանրական բնույթ ունեն, թե՛ նաև հաճախ վերածվում են իրավաչափ գերատեսչական շահերի: 
 
Մի  քանի հիմնական բովանդակային խնդիրներ մենք ունեինք, մասնավորապես, կարգավորել անձի ազատության իրավունքի  հետ կապված հարցերը, որտեղ մենք ամենաշատ խնդիրներ ունենք Եվրոպական դատարանում, կարգավորել ապացուցման իրավունքի հետ կապված հարցերը և ներդնել պետական իրավահարաբերություններում: Խնդիր ունեինք կենսագործել հատկապես մեր Սահմանադրական դատարանի, նաև Վճռաբեկ դատարանի կողմից իրականացված իրավաբանության արդյունքում գրանցված ձեռքբերումները, այսինքն՝ այդ գաղափարները ևս կենսագործել քրեական դատավարությունում, որովհետև նույն Սահմանադրական դատարանը ևս բավական մեծ թվով որոշումներ է կայացրել, որոնք վերաբերվում են քրեական դատավարությանը,  բնականաբար նաև՝ Վճռաբեկ դատարանը:  Այդ առումով կարելի է ասել, որ այդ խնդիրները մենք փորձ կատարել ենք լուծելու և մեր գործընկերներն՝ ի նկատի ունեմ միջազգային փորձագիտական մակարդակով, առնվազն այն կարծիքին են, որ կարելի է դրական համարել այդ փորձը: 
 
Նաև որպես երրորդ խնդիր ուզում եմ նշել պետական մարմինների միջև որոշակի հարաբերությունների հստակ կանոնների սահմանումը: Մենք օգտագործել ենք այն առաջավոր միջազգային փորձը, որը հնարավորություն է տալիս պետությանը առանձին դեպքերում կազմակերպված հանցավորության դեմ պայքարում ունենալ այն գործիքները, որ այսօր չկան, մենք նախատեսել ենք այն գործիքները, որ այսօր Եվրոպայում շատ տարածված են և ի տարբերություն դրա, մեր գործող օրենսդրությունը չի նախատեսում, օրինակ՝ համագործակցության վարույթը, մեր օրենսդրության մեջ նորույթ է:
Ընդհանուր առմամբ, կարող եմ այսքանը նշել` որպես հիմնարար  բնույթի փոփոխությունների հիմք,  սակայն ավելի ցածր մակարդակում փոփոխությունները և խնդիրները, որ մենք մեր առջև դրել ենք, շատ ավելի շատ են:
 
-Նախագիծը մեկ անգամ լրամշակվել է, հետո ուղարկվել է Ազգային ժողով, ապա, ըստ խոսակցությունների,  հետ է վերադարձվել, ապա նորից է ուղարկվել ԱԺ: Հիմա  նախագիծը որտե՞ղ է: 
 
Նախագիծը գտնվում է Ազգային ժողովում՝  մեծ օրակարգում, սակայն նիստերի օրակարգում դեռևս ընդգրկված չէ:  Ներկայում ևս, ըստ ամենայնի,   քննարկման դրվելիք նախագիծը   հիմա մեզ մոտ ընթացող որոշակի պրոցեսների արդյունքում   գուցե մի փոքր ավելի փոփոխված տարբերակ  կլինի: Սակայն այդ բոլոր  փոփոխությունները սկզբունքային, հայեցակարգային նշանակություն, իհարկե,  չունեն, հղկման նշանակություն ունեն: Ես ուզում եմ ասել, որ այդ ծավալի փաստաթուղթ պետություններում շատ քիչ է ընդունվում, ծավալը շատ մեծ է՝ թե քանակական, թե որակական առումով, արդեն ասացի շահերի շատ մեծ  հավասարակշռության խնդիր այստեղ կա, որովհետև շատ են շահերը և այս առումով հղկման  աշխատանքներ, քանի դեռ քննարկումներն Ազգային ժողովում չեն սկսվել, մենք դեռևս իրականացնելու ենք: Իհարկե, մենք պատրանքներ չունենք, որ սա լինելու է իդեալական օրենսգիրք,  շտկումներ կլինեն  այն հարցերում, որոնք վեր են հանվում որոշակի հարցերի քննարկման արդյունքում:    

Շարունակելի 

                                                                                                                                                                            Հարցազրույցը վարեց` Սոնա Մաշուրյանը  
 

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]