ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դասակի հրամանատարի բողոքը բավարարելու օբյեկտիվ հիմքեր առկա չեն 10/17/2013 12:51 | Քրեական խրոնիկոն
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 27.12.2012թ. դատավճռով N զորամասի դասակի հրամանատար, լեյտենանտ Ռաֆայել Մկրտչյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով (Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը) և դատապարտվել ազատազրկման 7 տարի ժամկետով: Ռաֆայել Մկրտչյանն, ըստ դատավճռի, իմանալով, որ 02.10.2010թ. ժամը 23-ի սահմաններում իր ենթակայության տակ գտնվող զինծառայողները N զորամասի տարածքում, այնուհետև զորանոցում ծեծի են ենթարկել մեկ այլ զորամասից հավաքների գործուղված շարքային Սամվել Խաչատրյանին՝ վերջինիս կողմից զորամասի ճաշարանի լվացարանում գտնվող սպասքի վրա լվացվելու և դրա հետևանքով ծագած վեճի ընթացքում ասած հայհոյանքին պարզաբանումներ չտալու պատճառով, դրսևորել է իշխանության անգործություն: Մասնավորապես, դասակի հրամանատարը չի կատարել իր վրա օրենքով ու զինվորական կանոնադրություններով դրված պարտականությունները, չի ձեռնարկել ծառայության բնականոն ընթացքն ապահովելուն ուղղված անհրաժեշտ միջոցառումներ, դրանով իսկ, ըստ դատավճռի, էական վնաս է պատճառել զինվորական ղեկավարման մարմինների գործունեության բնականոն ընթացքին և զինվորական պետերի ու պաշտոնատար անձանց կողմից ծառայողական գործառույթների իրականացման հաստատված կարգին, սասանել պետական իշխանության մարմինների հեղինակությունը:
Բացի այդ, դասակի հրամանատարը 03.10.2010թ., ժամը 11-ի սահմաններում, «անցնելով իր պաշտոնեական լիազորությունների սահմանը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր թվացյալ գերազանցությունը ցույց տալու համար, սեփական անձի «առավելությունները» ընդգծելու մոլուցքով տարված, ինչպես նաև իրեն «համախոհ» ենթակաների աչքին բարձրանալու նպատակով, ենթակա անձնակազմի ներկայությամբ և հեռախոսազանգով հարազատի մոտ ստորացրել է իր նկատմամբ ստորադրյալ հանդիսացող շարքային Ս. Խաչատրյանի պատիվն ու արժանապատվությունը, որից հետո վերջինս, հոգեպես ընկճվելով ու իրեն դրսևորելու այլ ելք չգտնելով, հոկտեմբերի 3-ին կախվելու եղանակով ինքնասպանություն է գործել և նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում հայտնաբերվել զորամասի տարածքում գտնվող երկհարկանի կիսաավեր շինությունում»:
Դատարանի 27.12.2012թ. դատավճռի դեմ ամբաստանյալի վերաքննիչ բողոքը ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի 19.03.2013թ. որոշմամբ մերժվել է, իսկ ՀՀ Վճռաբեկ դատարանի 16.05.2013թ. որոշմամբ՝ ետ վերադարձվել:
28.06.2013թ. դատապարտյալը դիմել էր առաջին ատյանի դատարան իր նկատմամբ կայացված դատավճիռը վերանայելու խնդրանքով` հիմք ընդունելով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 30.04.2013թ. ՀՀ օրենքը: Դատարանի 01.08.2013թ. որոշմամբ վերջինիս դիմումը բավարարվել է, նրա արարքը ՀՀ քրեական օրենսգքի 375 հոդվածի 2-րդ մասից համապատասխանեցվել է «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 30.04.2013թ. ՀՀ օրենքի խմբագրությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասին և 2-րդ մասին: 375 հոդվածի 2-րդ՝ այսինքն՝ անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնելու մասով նշանակված պատիժը նվազեցվել է և պատիժ նշանակվել ազատազրկում 4 տարի 6 ամիս ժամկետով (նախկինում նշանակված 5 տարվա փոխարեն), իսկ 375-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատիժը՝ 2 տարվա ազատազրկումը, թողնվել է անփոփոխ:
Այս որոշման դեմ վերաքննիչ բողոքում դատապարտյալի պաշտպանը նշել էր, որ առաջին ատյանի դատարանը համամասնորեն չի նվազեցրել պատժաչափը, անտեսել է ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասը, նվազեցրել է միայն նույն հոդվածի 2-րդ մասով` 6 ամսով և ոչ թե 1 տարով։ Ըստ պաշտպանի, Դատարանի կողմից թույլ են արվել նյութական օրենքի խախտումներ, ինչն էլ արտահայտվում է նրանում, որ չի կիրառվել այն օրենքը, որն ենթակա էր կիրառման։
Ըստ պաշտպանի, պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք է, որ Ռաֆայել Մկրտչյանը քննարկվող ժամանակահատվածում վատառողջ է եղել, տառապել աջ ոտնաթաթի սնկախտից, և իրավիճակին չի կարողացել բավարար չափով տիրապետել։
Ուստի պաշտպանը խնդրել է վերանայել առաջին ատյանի դատարանի 01.08.2013թ. որոշումը, Ռաֆայել Մկրտչյանի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերից համապատասխանեցնել «Հայաստանի հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» 30.04.2013թ. ՀՀ օրենքի խմբագրությամբ և 375 հոդվածի 1-ին ու 2-րդ մասերով նշանակված պատիժը նվազեցնել մեկ տարով։
Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ առաջին ատյանի դատարանի 27.12.2012թ. դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի համար Ռաֆայել Մկրտչյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում 5 տարի ժամկետով այն դեպքում, երբ հոդվածի սանկցիան նախատեսել է պատիժ երեքից ութ տարի ժամկետով: Իսկ օրենքի փոփոխությամբ պատիժը մեղմացել է՝ հոդվածը նախատեսում է մինչև 7 տարվա ազատազրկում: Ուստի դատարանն, ըստ Վերաքննիչ դատարանի, իրավացիորեն գտել է, որ պատիժը համամասնորեն պետք է նվազեցնել:
Վերաքննիչ դատարանը 10.10.2013 թ. որոշմամբ հանգել է հետևության, որ վերաքննիչ բողոքն անհիմն է, սույն գործով թույլ չեն տրվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք կհանգեցնեին դատական սխալի, ուստի գտնում է, որ Դատարանի որոշումը օրինական է ու հիմնավորված և այն բեկանելու, իսկ բերված վերաքննիչ բողոքը բավարարելու օբյեկտիվ հիմքեր առկա չեն:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ