Թեմաներ
Երեքշաբթի 07 / 27 / 2021
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

07/27/2021   18:07 Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով 07/27/2021   17:49 Նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել Միջազգային համագործակցության ճապոնական բանկի ղեկավարի հետ 07/27/2021   17:26 Իշխանությունն ինքն իրեն քննելու խնդի՞ր է դնում.Արման Աբովյան 07/27/2021   17:22 Դատական համակարգում դատարանների նախագահների և ԲԴԽ անդամների գլխավորությամբ գործում է հանցագործների խմբակ. Պողոսյան 07/27/2021   17:09 Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն. ԱԻՊԾ 07/27/2021   17:06 Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ կազմակերպվել է կալանավորված անձի անվճար վիրահատությունը.ՄԻՊ 07/27/2021   17:02 «Պատիվ ունեմ» դաշինքն առաջարկելու է ԱԺ-ում ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով 07/27/2021   16:58 Դատախազությունն առաջարկում է խստացնել արտահիվանդանոցային հարկադիր բուժման մեջ գտնվող անձանց տեղաշարժի, վարքագծի, հարկադիր բուժում ստանալու նկատմամբ պետական վերահսկողությունը 07/27/2021   16:54 Մեխակավանում ականազերծման աշխատանքների ընթացքում ադրբեջանցի է պայթել 07/27/2021   16:50 ԵԽԽՎ-ն 44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքների վերաբերյալ կհրապարակի հատուկ զեկույց 07/27/2021   16:44 Թշնամին այնքան է լկտիացել, որ սկսել են Արմաշն ու Սուրենավանը գնդակոծել. Մանախ 07/27/2021   16:42 Խմելու ջուրը կհասնի Խնածախ. Տեղ համայնքի բնակավայրը տարիներ շարունակ զրկված է եղել ջրից 07/27/2021   16:37 Գեղարքունիքում և Սյունիքում սահմաններ չկան, ադրբեջանցիները կարող են իրենց թույլ տալ այն, ինչը Երասխի սահմանին չեն կարող. Իսկանդարյան 07/27/2021   16:33 Ստյոպա Սաֆարյանի հասցեին՝ «թուրք քիրվայի դուրսպրծուկ» արտահայտությունն այդքան էլ վիրավորանք չէ՝ ըստ Իգոր Խաչատուրովի. փաստաբան 07/27/2021   16:21 Վահան Քերոբյանը 2 օրով կմեկնի Վրաստան 07/27/2021   16:11 «Ռեվիզորներն» արդեն չկան, անհետացել են. Նաիրի Հոխիկյան 07/27/2021   16:05 «Հայաստան» դաշինքը նիստ է հրավիրել ու քննարկել պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու իշխանության նախաձեռնությունը 07/27/2021   15:51 Ինձ տեղեկություն հասավ այն մասին, որ խորհրդարանում լրագրողների տեղաշարժը սահմանափակելու որոշում է կայացվել. Թովմասյան 07/27/2021   15:45 Կառավարությունը ստել է. գերեվարված զինծառայողների հարազատներին խոստացված հանձնաժողովը չի ձևավորվել 07/27/2021   15:24 Թուրք խորհրդարանականները պատրաստվում են այցելել Շուշի. Ալիևն ընդունել է Թուրքիայի մեջլիսի նախագահին 07/27/2021   15:07 Դավիթ Բեկ գյուղի մոտակայքում կիրականացնի չպայթած զինամթերքի ոչնչացում 07/27/2021   15:03 «Միջանցքի բացման» գաղափարը ամբողջովին աղավաղում է եռակողմ հայտարարությունների բովանդակությունը և նպատակը. պաշտոնական Երևանը հակադարձում է Բայրամովին 07/27/2021   14:56 Ռուս խաղաղապահներն Մարտակերտում վարժանքներ են իրականացրել 07/27/2021   14:55 Միքայելյան հիվանդանոցում դեպքերի աճի պատճառով վերաբացվել է Covid բաժանմունքը 07/27/2021   14:33 Գումարները, որ տրվել են պարգևավճարի տեսքով, տրամադրվելու են որպես հիմնական աշխատավարձ. բյուջեի վրա հավելյալ ծանրաբեռնվածություն չի ավելանում. Արմեն Գալջյան 07/27/2021   14:25 Արցախի ՄԻՊ-ը չհայտարարված այցելել է Ստեփանակերտի գիշերօթիկ հաստատություն 07/27/2021   14:21 ԲԴԽ-ն ստացել է դատավոր Արման Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը 07/27/2021   14:18 Գյումրիում մոր և անչափահաս որդու մահվան դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն 07/27/2021   14:14 Դուք ընտրել եք պատերազմի եւ պարտության դեմքը. Գեղամ Նազարյան 07/27/2021   14:03 Ադրբեջանը հստակ քաղաքականություն է վարում՝ բոլոր սահմանամերձ գոտիներում ստեղծել մի իրավիճակ, որ հայ գյուղացիները դուրս գան այդ տարածքներից.Նահապետյան 07/27/2021   13:49 Մովսես Հակոբյանի գործը վերաբաշխվել է դատարանի նախագահի կողմից 07/27/2021   13:40 Լսելով, թե որոշ ոչնչություններ ինչպիսի որակումներ են հասցեագրում արցախցիներին, պարզապես, ապշում ես.Սենոր Հասրաթյան 07/27/2021   13:37 Արցախից տեղահանված բնակիչների 97% օգտվել է աջակցման ծրագրերից 07/27/2021   13:31 Բոլոր փորձառու գեներալներին մեկուսացրեցին, դա էլ քիչ է Հայաստանում և Արցախում նշանակեցին համազորային կրթություն չունեցող հրամանատարներ.ռազմական փորձագետ 07/27/2021   13:28 Հայաստանը պետք է լավ հասկանա Թուրքիայի և Ադրբեջանի ուղերձները, հակառակ դեպքում առերեսվելու է նոր խնդիրների հետ. Թուրք պաշտոնյան սպառնացել է Հայաստանին 07/27/2021   13:21 Եգիպտոսում ՀՀ դեսպան է նշանակվել 07/27/2021   13:18 Զոհված զինծառայողների աճյունների որոնումերը շարունակվում են Մատաղիսում 07/27/2021   13:12 Հերթը հասել է Սեւանին ու Երեւանին. Ալիևը կիսում է ՀՀ-ն ու մի հատված էլ նվիրում Թուրքիային. Գառնիկ Դավթյան 07/27/2021   13:07 Նաիրի Հոխիկյանը հրավիրվել է ՀՔԾ 07/27/2021   12:55 Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը փոխհատուցել է ևս 43 զինծառայողի ընտանիքի 07/27/2021   12:50 Երեխաները ստիպված են լինում հաճախել տնից հեռու դպրոց՝ բնակության վայրը հաշվի չառնելու պատճառով. ՄԻՊ 07/27/2021   12:39 Կալանավորված անձի համար բերված սառնարանից հայտնաբերվել են արգելված իրեր 07/27/2021   12:34 Լոռու մարզում 10 քրեական գործ, երկու մեղադրական դատավճիռ՝ ընտանեկան բռնության դեպքերով 2021թ.-ի առաջին կիսամյակում 07/27/2021   12:27 Սահմանային լարվածությամբ ճնշումներ են գործադրում Հայաստանի վրա՝ ստանալու իրենց համար ցանկալի փաստաթուղթ. Աբրահամյան 07/27/2021   12:23 Առանց անակնկալների. դատավոր Արմեն Դանիելյանը մերժել է Մանվել Փարամազյանի կալանավորման որոշման դեմ բողոքը՝ առանց պաշտպաններին լսելու 07/27/2021   12:22 Դիմել եմ միջազգային մի շարք կազմակերպությունների՝ Ադրբեջանի չդադարող ֆաշիզմին արձագանքելու եւ հայտարարությունների փոխարեն կոնկրետ քայլեր ձեռնարկելու համար.Նաիրա Զոհրաբյան 07/27/2021   12:19 ԱՄՆ-ը իր քաղաքացիներին կոչ է անում դեպի Հայաստան այցերը վերանայել՝ COVID-19-ի պատճառով, Արցախ չայցելել՝ զինված հակամարտությամբ պայմանավորված 07/27/2021   12:15 Զինծառայող Սարգիս Գրիգորյանը կրակային դիրքում իր կրծքավանդակի ձախ շրջանում արձակել է մենահատ կրակոց.ՔԿ նոր մանրամասներ է հայտնում 07/27/2021   11:57 Հուլիսի 29-ին Երևանի ավագանու արտահերթ նիստ կհրավիրվի. օրակարգում է քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձի բարձրացման հարցը 07/27/2021   11:56 Նախագահ Սարգսյանը միջուկային անվտանգության ապահովման ոլորտում փոխգործակցության հարցեր է քննարկել Ճապոնիայի Միջուկային կարգավորման գործակալության նախագահի հետ
07/26/2021   20:04 Սյունիքում կուտակումներ կան. Հարձակողական դիրքեր են կառուցում Ադրբեջանը բզբզում է մի տեղ, բայց հարվածի հիմնական ուղղությունը վերցնում է մեկ ուրիշը. Մարգարյան 07/25/2021   18:30 «Դոգ» -ի նկատմամբ հարուցվել է քրեական գործ` դատավոր Արշակ Վարդանյանին զրպարտելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ (փաստաթուղթ) 07/26/2021   14:57 Հակառակորդն առավոտյան կրակել է Արարատի Արմաշ գյուղի ուղղությամբ, բնակչության շրջանում խուճապ կա, երեխեքին ո՞ւմ հույսին թողնեն. համայնքապետ 07/26/2021   19:53 Էս ի՜նչ ջինս եք դուք․․․ 07/26/2021   13:38 Դատախազության համակարգում 11 դատախազ չունի իրավաբանի բազային կրթություն 07/26/2021   19:25 Արարատ Միրզոյանն ու Տիգրան Ավինյանը դառնում են ընդամենը ՔՊ-ի ակտիվ կուսակիցներ 07/26/2021   12:16 Գիշերը՝ 03.00-ի սահմաններում լարված իրավիճակի, անկանոն կրակոցների պատճառով Սոթքի հանքի 150 աշխատակից տարհանվել է 07/25/2021   19:19 Ու՞ր եք, «պրիվետ, Ռոբ» գոռացողներ. Լուսինե Հարոյան 07/26/2021   14:41 Երիտասարդները լքում են գյուղերը. Մարդիկ վախները սրտում գնում են աշխատելու, բոլորի մոտ անհանգստությունը կա. Սոթքի բնակիչ 07/26/2021   10:27 Գերտերությունները շարժվում են բացառապես իրենց երկրների քաղաքական, տնտեսական ու որ ամենակարեւորն է՝ աշխարհաքաղաքական շահերով.Նարիա Զոհրաբյան 07/25/2021   18:49 Մեր երկիր աղետ բերած ուժի՝ ՔՊ ի կարկառուն ներկայացուցչի հարսանեկան խնջույքը մեկ անգամ ևս ապացուցեց, թե ինչ լպիրշ և ցինիկ տեսակի հետ գործ ունենք. Գեղամ Նազարյան 07/26/2021   15:19 Ադրբեջանում դատապարտված ՌԴ քաղաքացի Էդուարդ Դուբակովը որևէ կապ և առնչություն չունի «ՈՄԱ»-ի հետ. Ցուցմունքը աբսուրդ է. Վարդանով 07/25/2021   21:17 Դիլիջանի տներից մեկում հայտնաբերվել են տարեց ամուսինների դիեր 07/26/2021   17:47 Ռուս սահմանապահներն այցելել են Նորաբակ՝ տնակներ են կառուցելու. Կութում ադրբեջանցիները քարով խփել են հացի մեքենայի վարորդին, գլուխը ջարդել. Նորաբակցի 07/26/2021   16:43 Երասխում հակառակորդը 15:30-ից վերսկսել է կրակոցները.ՊՆ 07/26/2021   14:13 Դատավոր Վաչե Մարգարյանը Մովսես Հակոբյանի գործի նկատմամբ ունի կանխակալ վերաբերմունք. Այդ մասին դատավորը խոստովանել է անձամբ 07/26/2021   15:55 Բաքվի դատարանում լրտեսության մեջ մեղադրվող հայ ռազմագերի Գևորգ Սուջյանը ցուցմունք է տվել 07/27/2021   16:33 Ստյոպա Սաֆարյանի հասցեին՝ «թուրք քիրվայի դուրսպրծուկ» արտահայտությունն այդքան էլ վիրավորանք չէ՝ ըստ Իգոր Խաչատուրովի. փաստաբան 07/26/2021   19:59 Օշականցի Գևորիկը 50 մլն ՀՀ դրամի չափով գրավի դիմաց ազատ է արձակվել. Նա մեղադրվում է հանցավոր համագործակցություն ստեղծելու մեջ 07/26/2021   18:45 Կառավարությունն առաջարկում է ստեղծել Ներքին գործերի նախարարություն. Նախագիծը քննարկման փուլում է, նոր ԱԺ-ն էլ կքննարկի կառավարության կառուցվածքային փոփոխության հարցը

Հրայր Ղուկասյան. Ուզում ենք, որ արդարադատությունը պաշտպանված լինի ստից և ինտրիգներից 10/07/2013   12:53  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ

ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծն  այս պահին արդեն Ազգային ժողովում է, սակայն չեն դադարում տարբեր կողմերից  հնչել քննադատություններ ու մտահոգություններ դրա որոշ նորահայտ դրույթների վերաբերյալ: «Փաստինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում նախագիծը մշակած ու լրամշակած աշխատանքային խմբի ղեկավար Հրայր Ղուկասյանը հայտնեց, որ նախագիծն «ըստ էության մշակված փաստաթուղթ   է,   կան լրամշակելու որոշակի փոքր աշխատանքներ՝ կապված  ներքին հակասությունների բացառման հետ, դրանց որոշ մասը տեխնիկական է»:

- Անգամ նախագծի ընդդիմախոսներն ընդունում են,  որ նախագիծը   միանգամայն նոր փաստաթուղթ է՝  նոր մոտեցումներով, բայց նաև հնչում են մտահոգություններ:

- Շատ ճիշտ նկատեցիք, մեծ թվով նորարարություններ կան օրենսգրքում, լիովին, սկզբունքորեն նոր օրենսգիրք է: Օրենսգիրքն ամբողջությամբ կազմված է հակակշիռների ու զսպումների մեխանիզմների վրա:   Նոր լինելը որոշակի հետևանքներ է առաջացնում:  Հետևանքներից մեկն էլ այն է, ընդհանրապես մարդկային էությունն  է այդպիսին,  մեր հասարակությունը՝  ոչ միայն քրեական դատավարության օրենսգիրքը, ցանկացած նոր բան ընդունում է մտավախությունով,  սվիններով՝  չեն պատկերացնում ինչ է  նորը,  որոշ դեպքերում՝  չեն էլ ուզում իմանալ: Շատ նոր գաղափարներ,  որ դրված են օրենսգրքի մեջ,  հանպատրաստից շատերի կողմից քննադատվել են,  բայց մինչև որոշակի ժամանակահատված, երբ հնարավորություն է եղել բաց երկխոսությունների, քննարկումների միջոցով պարզաբանել, մանրամասնել, մեկնաբանել այդ դրույթները, և նրանց մտավախությունների գերակշռող մեծամասնությունը փարատվել է, երբ որ մարդիկ հասկացել են ինչի մասին է խոսքը: 

Աշխատանքային խումբն անընդհատ բախվել է նաև քննադատությունների երկրորդ տեսակին՝  առաջին հերթին գերատեսչական շահագրգռվածությանը.  որոշակի կառույցներ իրենց գերատեսչական խնդիրներից ելնելով՝  որոշակի դրույթներ չէին ընդունում, որովհետև դրանով գերատեսչական շահեր ու լիազորություններ էին սահմանափակվում:  Քննադատությունների երրորդ պատճառը՝  անձնական հետաքրքրությունները,  իսկ  որոշ դեպքերում նաև նյութական հետաքրքրություններն են:

Մենք Քրեական դատավարության օրենսգրքի նախագծի վրա   շուրջ երեք տարի աշխատելու ընթացքում ի սկզբանե  որդեգրել ենք բաց, թափանցիկ երկխոսության, բոլորի հետ ցանկացած հարց քննարկելու քաղաքականությունը: Մինչև անգամ անհատ քաղաքացիներ ՀՀ արդարադատության նախարարություն են  ուղարկել գրավոր առաջարկություններ, որոնք  քննարկվել են աշխատանքային խմբի կողմից՝ այդքան բաց ենք եղել:   Ցավոք, մեր գործընկերները, որոնց հետ մենք ակնկալում էինք աշխատել, բոլորը մեր նման աշխատաոճով չեն աշխատել:

 Օրենսգիրքը զարգացման որոշակի փուլեր անցավ, ամեն փուլից հետո լինում էին քննարկումներ: Մասնավորապես, ոստիկանությունը, դատախազությունը քննադատության ու առաջարկությունների բավականին   ծավալուն փաթեթներ էին ուղարկել, քննադատությունը  տարբեր էր՝  կառուցողական  էր  և  ոչ կառուցողական: Մինչդեռ ՀՀ  փաստաբանների պալատից երբեք գրավոր  որևիցե փաստաթուղթ, առաջարկություն, կարծիք չենք ստացել,  քննադատություն եղել է, բայց ոչ կոնստրուկտիվ: Մեր համար ցավալի է այն հանգամանքը, որ քննադատությունները հնչում են էպիզոդիկ, պատեհ կամ անպատեհ առիթներով,  և ամենավատը, որ այդ քննադատությունները հնչում են այն բանից հետո,  երբ որ երկար կոնսուլտացիաների ընթացքում բացատրվել, պարզաբանվել են որոշակի երևույթներ՝ այդ նորի հետ կապված, բայց  ստացվում է, որ կան կառույցներ կամ մարդիկ, որոնք  չեն ուզում դա հասկանալ,  առավել ևս վատ է, եթե չեն կարողանում:

- Այնուամենայնիվ, ինչպե՞ս ծագեց թերևս ամենախնդրահարույց դրույթներից մեկը՝ մեղադրյալների խոստովանական ցուցմունքների դեպոնացման գաղափարը:

- Դեպոնացման գաղափարը երկար նախապատմություն ունի,  այդ երևույթն ինքնին նոր է մեր դատավարության մեջ,  նախաձեռնությունը  եկել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի  փորձագիտական խմբից, որը 2008թ. մարտի 1-ի գործերով     իրականացրել էր  դատավարությունների մոտիթորինգ և դրա արդյունքում բավականին մեծ զեկույց էր ներկայացրել, որի մեջ նաև կոնսիլիդացված առաջարկություններ կային, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկել արդարադատության որակը բարելավելու համար:  Դեպոնացման գաղափարն առնչվում էր  վկաներին՝ եթե  նախաքննության ժամանակ հարցաքննված վկաները չեն կարողանալու հարգելի պատճառներով ներկայանալ դատարան  և  առաջանալու է մեղադրյալի՝  նրանց հակընդդեմ հարցման իրավունքը ապահովելու խնդիր, այդ վկաների ցուցմունքը պետք է դեպոնացնել:  Այսինքն՝ մինչդատական վարույթում վկաները պետք է դատավորի ներկայությամբ հարցաքննվեն,  և կողմը հնարավորություն ունենա իրեն հարցեր տալու,  որպեսզի վկայի ցուցմունքը հետո կարողանան օգտագործել: Սա ընդհանուր գաղափարն  էր՝ մենք այդ գաղափարը վերցրեցինք, մշակեցինք, այդ գաղափարի հիման վրա, որը   ենթադրում էր  անձի իրավունքների պաշտպանությունը երաշխավորող որոշակի  ընթացակարգ՝   ծագեց ևս մեկ գաղափար՝   մեղադրյալի խոստովանական ցուցմունքի դեպոնացման գաղափարը,  փորձել  ենք  զարգացնել այդ երևույթը:

Ինչի՞ց   ծագեց այդ գաղափարը՝ մենք ունեինք համատարած պատկերացում հանրության մեջ,  որ բոլոր գործերով բոլոր խոստովանական ցուցմունքները ձեռք են բերվում  բռնություններով, խոշտանգումներով, այդ պատկերացումներն ըստ էության կանխավարկածի մակարդակով էին,  որ բարեխիղճ քննիչ չկա,  բոլորը, ներողություն, սրիկաներ, հանցագործներ  են՝  ցուցմունք տալուն դրդելը  հանցագործություն է, և այդ պատկերացումն  ամրապնդվում էր, երբ մեղադրյալը դատարանում  հրապարակային հայտարարում էր, որ այն ցուցմունքը ձեռք է բերվել կտտանքների ազդեցության տակ: Շատ հաճախ այդպիսի քայլին  մեղադրյալներին դրդում են, և դա գաղտնիք չէ,  և ես դա ցավով եմ հիմա ասում, որովհետև ինքս էլ եմ փաստաբան,  իրենց պաշտպանները՝ որոշակի նկատառումներից ելնելով,  գործի ապացուցողական զանգվածը կասկածի տակ դնելու, գործի քննությունը ձգձգելու՝ ներառյալ որոշակի շահադիտական նպատակ հետապնդելու պատճառով՝   կան  փաստաբաններ, որոնք  գումար են վաստակում ժամանակահատվածի համար:   Մի խոսքով՝ մենք ունենում էինք օբյեկտիվ և ոչ օբյեկտիվ վիճակներ,  տարբեր իրադրություններ, որոնց առանցքը միշտ  բռնությամբ ձեռք բերված ցուցմունքներն էին:   Բացի այդ,  մենք  դատական իշխանության  հեղինակություն բարձրացնելու խնդիր էինք ունենում, որովհետև   հանրության մոտ տպավորություն էր ստեղծվում, որ  բոլոր  ցուցմունքները ձեռք են բերվել բռնությամբ,  դատարանն ընդամենը հաստատում է այդ ցուցմունքները: Սովորաբար պաշտպանության  կողմը միջնորդում էր   քննիչին հարցաքննել որպես վկա, և բնականաբար ցանկացած քննիչ՝   նույնիսկ բռնություն գործադրած լինելու պարագայում ասում էր, որ  այդպիսի բան չի եղել.   անցել է բավականին երկար ժամանակ,   որևիցե   հետք չկա,  ոչ մի ապացույց չկա,  դատարանը հաստատում էր քննիչի վարկածը և հանրության մոտ տպավորություն էր ստեղծվում, որ դատարանը  ընդամենը բռնություն գործադրողներին հովանավորում է: Խնդիր դրվեց այդ երևույթի դեմ պայքարելու, և պատկերացում փոխելու, բնականաբար ոչ ոք    հարյուր տոկոսով որևիցե երկրում չի կարող  ապահովագրել, որ որևիցե մեղադրյալ երբևիցե  բռնության կամ սպառնալիքի չի ենթարկվի: Դա անհասանելի նպատակ է:  Բայց հնարավոր է  մեխանիզմներ մշակել՝  նվազեցնելու դրանց հնարավորությունը, և   այդ մեխանիզմները պետք է սկսեն գործել մինչև մեղադրյալից ցուցմունք վերցնելը, այլ  ոչ թե  ցուցմունք վերցնելուց հետո, երբ  դատարանում են  փորձում  պայքարել   ցուցմունքի ձեռք  բերման օրինականության դեմ:  Դրա համար ներդրվեց դեպոնացման  գաղափարը:

Նախագիծն ասում է, որ բոլոր դեպքերում պաշտպանի մասնակցությունը պարտադիր է, այսինքն՝ անկախ նրանից անձը պաշտպան ուզում է, թե ոչ, պաշտպանը պետք է ներկա լինի, և նրա ներկայությամբ անձը կարող է  հրաժարվել նրանց ծառայություններից:  Սրանով մենք նվազագույնի ենք հասցրել  բոլոր հնարավոր դեպքերը, երբ  քննիչները, կամ հետաքննության մարմնի աշխատակիցները անձին  ասում էին՝ պաշտպան չես ուզում,  չէ՞,  ապա անձի   համաձայնությունը ստանալուց հետո պաշտոնյան  ասում էր՝    գրիր,  որ չես ուզում: Հիմա  ցանկացած հրաժարում պետք է լինի պաշտպանի ներկայությամբ, իսկ    երբ  պաշտպան կա՝   դեպոնացման մասին խոսք չի կարող լինել,  դեպոնացման կարիք չկա: 

 Եթե մեղադրյալը չունի պաշտպան և չի ցանկանում ունենալ, այսինքն՝  պաշտպանի ներկայությամբ հրաժարվել է և ուզում է տալ խոստովանական ցուցմունքներ, մենք այդ ցուցմունքի ստացման գործընթացի նկատմամբ վստահությունը բարձրացնելու նպատակով  առաջարկում ենք,  որպեսզի  դրան ներկա լինի այդ ցուցմունքի ստացման կողմնակի անկողմնակալ դիտորդ, որը  կաշկանդված չէ այդ հարցով, կողմ չէ,  ոչ մեղադրյալ է ներկայացնում և ոչ էլ նախաքննության մարմին, և որն  իր հեղինակության ուժով  կարող է  ապահովել որոշակի օբյեկտիվ պայմաններ՝  իրավական համակարգում  որպես այդպիսի անձ մենք գտել ենք միայն դատավորին: Խնդիրը հետևյալն է՝ այն բոլոր դեպքերում, երբ որ  մեղադրյալը ցանկանում է խոստովանական ցուցմունք տալ, և եթե  քննիչը ցանկանում է այդ ցուցմունքը դեպոնացնել, որը պարտադիր չէ,   ինքը տանում  է  մեղադրյալին դատավորի մոտ և նրա  ներկայությամբ է հարցաքննում մեղադրյալին,  իսկ  դատավորն ընդամենը հաստատում է  ընթացակարգի իրավաչափությունը: Ընդ որում, այստեղ մենք դրել ենք մի քանի երաշխիք՝   առաջին,  մինչև դեպոնացման ընթացակարգ սկսելը  դատավորն առանձին  հանդիպում  է մեղադրյալի հետ, և նրան  պարզաբանվում է, որ մեղադրյալն ունի    լռելու, պաշտպանի ներկայությամբ հարցաքննվելու իրավունք, եթե մեղադրյալը երկուսից մեկից ուզում է օգտվել՝ դեպոնացում չի լինում,  եթե մեղադրյալն ասում է, որ ես գիտեմ, որ այդ իրավունքներն ունեմ, բայց ես ուզում եմ ցուցմունք տալ,  դատավորը հավելյալ պարզաբանում  է՝  եթե դու ցուցմունք տաս, այդ ցուցմունքը հետագայում կօգտագործվի որպես ապացույց քո դեմ դատարանում,  և դու դրանից չես կարող հրաժարվել ըստ էության,  դա՞  էլ է քեզ պարզ: Եթե այս ընթացակարգն անցնելուց հետո դարձյալ մեղադրյալը  շարունակում է պնդել  իր որոշումը, ցուցմունքը դեպոնացվում է:  Մենք տվյալ դեպքում ելնում ենք այն կանխավարկածից, որ մարդն իրոք  հանցագործություն է կատարել, խոստովանում է առանց բռնությունների, առանց կտտանքների, առկա է բարեխիղճ քննիչ: Ես հասկանում եմ, որ մի քիչ բարդ է այդ երևույթն ընկալել որպես կանխավարկած,  որ քննիչն օրինապաշտ քաղաքացի է՝  այնքան ժամանակ,  քանի  դեռ հակառակը մենք չենք ապացուցել կամ հակառակի կասկածները չկան:  Այդ պայմաններում մեղադրյալին հարցաքննում են դատավորի ներկայությամբ,  դատավորը չի հաստատում այդ ցուցմունքի ճիշտ կամ սխալ լինելը, չի ասում, որ այդ ցուցմունքը դուք կարող եք անվերապահ օգտագործել,  դատավորն իր կնիքով ընդամենը հաստատում է, որ հարցաքննությունն անցավ օրինական պայմաններում:

 - Արդյոք սրանով այդ ապացույցին չի տրվում ավելի մեծ նշանակություն։

- Քննարկումներից մեկի ժամանակ տեսակետ հնչեց, որ դուք սրանով ըստ էության այդ ապացույցին տալիս եք առավել նշանակություն,  դուրս է գալիս, որ  խոստովանական ցուցմունքը ապացույցների թագուհի է,  կտանեն դատարան, որը ստիպված կլինի սա ընդունել որպես ապացույց: Մենք համաձայնեցինք տեսակետի  հետ,  ասացինք, որ մտավախությունը տեղին է և լրացուցիչ երկու երաշխիք նախատեսեցինք՝  անձը չի կարող    հանցագործության կատարման մեջ մեղավոր ճանաչվել, եթե նրա խոստովանական ցուցմունքն այլ ապացույցներով հիմնավորված չէ,  և  եթե, ենթադրենք, դատարանն,  այնուամնեայնիվ,   գնում է այդ քայլին,  նախագծում ավելացրեցինք երկրորդ երաշխիքը՝ Վերաքննիչ դատարանը անվերապահորեն բեկանում է  մեղադրական դատավճիռը, եթե այն կայացվել է միայն  մեղադրյալի խոստովանական ցուցմունքի հիման վրա:  Երաշխիքներն համարյա թե զրոյի են հասցնում ինչ-որ անօրինական միջոցներով  ցուցմունք կորզելու հնարավորությունը:

Կան տեսական  դատողություններ, որ մեղադրյալին կարող են այնպիսի վիճակի հասցնել, որ բերեն դատավորի մոտ, ու ինքը պատրաստ լինի ցանկացածի մոտ խոստովանել, պրակտիկորեն դրա հնարավորությունը    շատ-շատ փոքր է:  Այս մեխանիզմները շատ ավելի գործուն  են, քան  այսօր գոյություն ունեցողները:  Այնպես որ իրականում դեպոնացման մեջ սարսափելի ոչինչ  չկա: Սա մեր նախնական պատկերացմամբ, բացառիկ դեպքերում կկիրառվի, որովհետև մեղադրյալների մեծ մասն ունենալու են պաշտպաններ, այդ դեպքում դատավորի մոտ տանելու կարիք չկա: Երկրորդ,  քիչ կկիրառվի այն պատճառով, որ սա քննիչի համար պարտադիր չէ. եթե բարեխիղճ, նորմալ քննիչը մեղադրյալի խոստովանությունից բացի ունի 3-4-5 այլ ապացույց, որոնք նրա մեղքն ապացուցում են, կարիք էլ չունի նրա ցուցմունքը դեպոնացնելու:  Քննիչն ասում է ՝  եթե դու հետագայում հրաժարվես  ցուցմունքից,   ես ունեմ ականատես վկաների ցուցմունքներ, փորձագետի եզրակացություն,  իրեղեն ապացույց՝ դանակ՝ քո մատնահետքերով, կարիք չունեմ քո ցուցմունքին հավատալու կամ չհավատալու: Բացառիկ դեպքերում է լինելու,  երբ  որ  քննիչը մտածելով, որ այդ ապացույցը հնարավոր է, որ հետագայում կորստի վտանգի տակ լինի,   գնա դեպոնացման: Ընդ որում,   դեպոնացման ընթացակարգը հոգեբանորեն «հարմարավետ» չէ նաև  քննիչի համար՝    10 քննիչից 9-ը հաստատ կասեն, որ իրենց ավելի հարմար է  իրենց աշխատասենյակում նստել ու  անձին հարցաքննել,  և որ դատավորի մոտ՝ իրավական ու բարոյական  որոշակի սահմանափակումներով,   հարցաքննելն  իրենց համար անսովոր կլինի:  Եվ դա խթանելու է, որ քննիչն ասելու է՝ քեզ պաշտպան է պետք՝ ավելի լավ է դու ունենաս պաշտպան, քան ես գնամ դատավորի մոտ, որովհետև այնտեղ իմ գործելու հավանականությունը շատ ավելի փոքր է,  և ես երաշխիք չունեմ, որ դատավորի հետ զրուցելուց   հետո հանկարծ չես հրաժարվի ցուցմունք տալուց: Կան բազմաթիվ փափկեցնող պատնեշներ, որոնք այս ինստիտուտի  շատ փոքր կիրառության  հնարավորություն են տալիս:

Ես համոզված եմ,  որ այս աղմուկը բարձրացնելու գլխավոր  պատճառներից մեկն  ոչ թե այս պրոցեսն է, այլ այն, ինչ որ հետո է լինելու՝ նախագիծն ասում է, դեպոնացված ցուցմունքից հրաժարվելու դեպքում էլ այն  ապացույց է, իսկ եթե մեղադրյալի ցուցմունքը չի դեպոնացվել, նա պաշտպան չունի ու հրաժարվել է ցուցմունքից, դա մեղադրանքի կողմը չի կարողանալու օգտագործել:  Մտահոգությունները պաշտպանական կողմինն են՝    շատ դեպքերում  որոշ փաստաբաններ իրենց  պաշտպանական տակտիկան կառուցում են  միայն ցուցմունքների ժխտման վրա: Օբյեկտիվորեն ունենք դեպքեր, երբ որ ցուցմունքը հիմնաքարային ապացույց է, մեղադրյալը  խոստովանական ցուցմունք է տալիս, ցույց է տալիս հանցագործության, դիակը թաղելու, հանցագործության գործիքը թաքցնելու վայրը,  առկա է նրա մեղքն ապացուցող փորձաքննության եզրակացություն, պաշտպանն ասում է՝  հրաժարվիր ցուցմունքից, և այդ դեպքում մնացած բոլոր ապացույցները  կասկածի տակ են դրվում, որովհետև ձեռք են բերվել մեկ ապացույցի  հիման վրա:  Արդյունքում՝ ունենում ենք խնդիր արդադատության իրականացման հետ, մի անձի կամքից կախված չի կարող արդարադատության համակարգը մանիպուլյացիայի  ենթարկվել: Մենք ուզում ենք, որ քննիչները լինեն բարեխիղճ և որ բարեխիղճ քննիչը, ինչպես և արդադատությունը  պաշտպանված լինի  ստից և ինտրիգներից:

Շարունակելի

Հեղինակ` Սոնա Մաշուրյան


Տեսանյութեր

07/27/2021   12:17 Իշխանական կայֆեր. Հայկ Սարգսյանի հարսանիքին մոտ 500 հյուր է մասնակցել՝ կրիմինալից մինչեւ քաղաքական

Տեսադարան

07/06/2021   13:16 Հայազգի նշանավոր դուդուկահար Ջիվան Գասպարյան

Մամուլ

Արխիվ

[]