Թեմաներ
Երկուշաբթի 05 / 10 / 2021
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/09/2021   23:53 «Ջեբհաթ ան Նուսրա»-ի ահաբեկիչները 53 անգամ խախտել են հրադադարը Սիրիայում 05/09/2021   23:33 Լոնդոնում գնահատել են Շոտլանդիայի անկախության նոր հանրաքվեի հնարավորությունը 05/09/2021   23:16 Ռուսական բանակը կստեղծի անտեսանելի «Դրել» ավիառումբ 05/09/2021   23:02 Պատիվ ունեցեք. Արմեն Աշոտյան 05/09/2021   22:54 Էլեկտրաէներգիայի վաղվա պլանային անջատումներ 05/09/2021   22:40 Ջրանջատում Արագածոտնի մարզում 05/09/2021   22:33 Արմավիրի մարզում ուժգին քամին տանիքներ է պոկել և վնասել ջերմոցներ 05/09/2021   22:27 Երևանում Նորագավիթի տներից մեկում հրդեհ է բռնկվել 05/09/2021   22:16 Մենք ճանապարհներ կառուցեցինք, բայց միլիոնատեր չդարձանք. Փաշինյան 05/09/2021   22:05 Ամենակարևոր անելիքը մեր պարտավորությունների կատարումն է նահատակների ու երեխաների առաջ. Փաշինյանն այցելել է Գեղարքունիքի մարզ 05/09/2021   21:38 Ես չեմ տեսնում, որ այս իշխանությունները կարող են վերարտադրվել. Օհանյան 05/09/2021   21:21 Հաղթանակի խորհրդանիշը վերածվեց դավաճանության խորհրդանիշի. Մեր գործողությունների մասին դուք կիմանաք վաղը. Մինասյան 05/09/2021   20:59 Ռեյխստագի պատերի մոտ Քոչարի է պարել. Ռուսական տունը Երևանում շնորհավորել է Անդրանիկ Գևորգյանին 100-ամյակի առթիվ 05/09/2021   20:56 «Ձեր տղան ի՞նչ հետք է թողել պարոն վարչապետ, որ ասպետի անունն էլ չեք կարդում». զոհված զինվորի հորը վրդովեցրել է Փաշինյանի պահվածքը 05/09/2021   20:20 Ամենակարողն Աստված պահի ու պահպանի մեր նվիրական հայրենիքը. Մայիսի 9-ը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 05/09/2021   20:00 Նիկոլի Արսենը սարսափած է. Համբարյան 05/09/2021   19:42 Միրզոյանի այդ քայլը պատահականություն չէր կարող լինել, սրանց օրակարգում ուրիշ բաներն էին. Սևակ Հակոբյան 05/09/2021   19:30 Սա է այլևս յուրաքանչյուրիս պարտքը՝ վերացնել նիկոլիզմն ու դաստիարակել հայրենասեր, արժանապատիվ, պետականամետ սերունդ. Մելիք-Շահնազարյան 05/09/2021   19:17 Ադրբեջանում կասկածում են, որ Շուշին այսուհետ հավերժ իրենցն է լինելու. Վարդան Ոսկանյան 05/09/2021   18:56 Մակրոնը Ստրասբուրգում բանավեճ է բացել Եվրոպայի ապագայի շուրջ 05/09/2021   18:44 Ազատության հրապարակում ավարտվեց «Հայաստան» դաշինքի կողմից իրականացվող հանրահավաքը 05/09/2021   18:34 Երևանի Կոմիտասի պողոտայում այրվել է «GAZel» մակնիշի ավտոմեքենա 05/09/2021   18:28 Այսօր պետք է զանգեի որդուս՝ շնորհավորելու, բայց տականքները եկան, խլեցին և՛ Շուշին, և՛ հաղթանակը, և՛ մեր տղերքին. Նազարյան 05/09/2021   18:13 Լրագրողների դեմ չինական պատ կազմելու փոխարեն ախրանիկներով-մոդելներով ու մնացած թոփ հեղափոխականներով, էդ պատը կազմեք Սյունիքի գյուղերում. Զոհրաբյան 05/09/2021   17:58 Ամենավատ երազում ամենաանհուսալի պեսիմիստը չի մտածում, որ այս իշխանությունը կարող է վերարտադրվել. Ռոբերտ Քոչարյան 05/09/2021   17:42 Առաջարկում եմ և՛ առաջին, և՛ երրորդ նախագահին՝ միասնական պայքարել այս իշխանության դեմ. Ռոբերտ Քոչարյան 05/09/2021   17:38 Մեկնարկել է հանրահավաքը. Ռոբերտ Քոչարյանը ոտքով գնաց Ազատության հրապարակ (ՈՒՂԻՂ) 05/09/2021   17:20 Մենք հակառակորդի հետ չենք կռվում, կա նպատակ ընտրությունը կրելու. Քոչարյան 05/09/2021   17:11 Ստորագրվեց «Հայաստան» դաշինքի համագործակցության հուշագիրը 05/09/2021   16:41 Այս իշխանությունը բերում է մահ. Ռոբերտ Քոչարյան 05/09/2021   16:16 Էրդողանը կարծում է, որ ԵՄ-ն առանց Թուրքիայի չի կարողանա պահպանել իր հզորությունը 05/09/2021   15:46 Իշխանությունների ապիկար գործողությունների արդյունքում մեր երկիրը, ժողովուրդը չի կարողանում ուղիղ մեջքով քայլել. Վանեցյան 05/09/2021   15:30 ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի նավերը համատեղ զորավարժություններ են անցկացրել Սեւ ծովում 05/09/2021   15:19 Սև ծովի կողմից ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված հանրապետության ողջ տարածքում սպասվում են ինտենսիվ անձրևներ 05/09/2021   15:09 Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 22 միլիոնը 05/09/2021   14:59 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է 05/09/2021   14:41 Մամուլի խոսնակի ինստիտուտի նպատակն ու ֆունկցիան շեֆին կրծքով պաշտպանելը չէ. Արկադի Գրիգորյան 05/09/2021   14:32 Այս նկարը խորհրդանշում է բացակայությունը հիշողության և արժանապատվության, մարդկային պարկեշտության և պետական մտածողության. Մինասյան 05/09/2021   14:20 Հրդեհ Գյումրի քաղաքում 05/09/2021   14:00 Նիկոլն աղետաբեր է. Լեւոն Զուրաբյան 05/09/2021   13:57 Արայիկ Հարությունյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրեր 05/09/2021   13:38 Չկարողացան արժանի լինել ոչ Շուշիի ազատագրման, ոչ էլ ֆաշիզմի դեմ պայքարի հերոսներին. Շարմազանով 05/09/2021   13:23 Ես ասում եմ՝ ներեցե՛ք, տղերք, ների՛ր ինձ, Շուշի. Արշավիր Ղարամյան 05/09/2021   13:05 Մենք հաղթանակը չենք կապիտալիզացրել, անցած տարիները մսխվել են. Մարուքյան 05/09/2021   12:44 Աննա-Էրատոյին իրենց տանը հյուրընկալողներին մի քանի հարց ունեմ. Համբարյան 05/09/2021   12:35 Ոչ ոք չի կարող մեզնից գողանալ մեր հաղթանակները՝ դրանք ձեռք են բերվել արյամբ. Արմեն Գեւորգյան 05/09/2021   12:32 Կորոնավիրուսի դեմ պայքարը ուղղված է եղել հյուրանոցային համարներ պատվիրելու ու սնունդ գնելու համար 05/09/2021   12:27 Վճռական ենք շարունակելու մեր արդար պայքարը․ Արայիկ Հարությունյան 05/09/2021   12:19 Անընդունելի է լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը․ կոչ ենք անում Ոստիկանությանը և հատկապես Մանե Գևորգյանին մնալ իրենց լիազորությունների սահմաններում․ «Մեդիա պաշտպան» 05/09/2021   12:12 Կանխվել է ինքնասպանության փորձը Հաղթանակի կամրջից
05/09/2021   20:56 «Ձեր տղան ի՞նչ հետք է թողել պարոն վարչապետ, որ ասպետի անունն էլ չեք կարդում». զոհված զինվորի հորը վրդովեցրել է Փաշինյանի պահվածքը 05/08/2021   17:36 Փաշինյանը Լավրովին հավաստիացրել է, որ Մարտունիում Նժդեհի արձանը կհանվի 05/08/2021   10:16 Երևանի Մոլդովական փողոցում կրակոցներ են հնչել 05/08/2021   16:20 Ինչու՞ այն երկիրը, որն արտադրել է AstraZeneca-ն չի օգտագործում դա. Նրանք շատ լավ գիտեն՝ ինչ ազդեցություն ունի այդ պատվաստանյութը 05/08/2021   10:30 Նիդերլանդներում ադրբեջանցիները դանակահարել են հայ իրավաբանի 05/08/2021   20:21 Ստեփանակերտի մոտ` «Զառին բաղ» կոչվող խաչմերուկում ռուսները կանգնեցրել են հայերի մեքենաները, որ ադրբեջանցիների շարասյունն անցնի. Բելլա Լալայան (տեսանյութ) 05/08/2021   14:53 Կրակոցներ Երևանում. կա մեկ զոհ, մեկ վիրավոր.ՔԿ-ն մանրամասներ է հաղորդում 05/08/2021   22:57 Հադրութն ու Շուշին տուն են վերադարձնելու, որովհետեւ նրանք Զորավարի զինվորներն են, իսկ Զորավարը պարտվել չէր սիրում․ "Հաղթանակի 5-րդ բրիգադ" 05/08/2021   19:27 Շահեն ջան, լավ է լինելու, դեռ վերադառնալու ենք Մատաղիս, Շուշի, Արցախ․ Վարդան Օնանյան 05/08/2021   13:07 Ամեն ինչ ժամանակի հարց է․ Սասուն Միքայելյանը՝ Շուշին ազատագրելու մասին 05/08/2021   16:37 Մեկնարկում ենք հականիկոլական շարժում, որն ունի մեկ նպատակ. բացատրել նիկոլամետ մոլորյալներին, որ Նիկոլն աղետ է. Միքայել Մինասյան 05/08/2021   14:45 Պահեստազորի սպաները միանում են ընդդիմությանը.Թաթուլ Պետրոսյան 05/08/2021   17:39 Առաջինը Աշոտիկը հորը կգյուլլեր, եթե պատերազմին մասնակցած լիներ. մեզ Նիկոլը հաղթեց, ոչ թե թուրքը. Մադաթյան 05/09/2021   10:02 Փաշինյանի՝ Եռաբլուր այցելության ժամանակ քաշքշել են լրագրողին 05/08/2021   12:37 Երկրում կրիմինալ վակխանալիան շարունակվում է. Կարեն Քոչարյան 05/08/2021   11:28 Իրան-Սև ծով կորիդորի ծրագիրը խափանելու միակ միջոցը Սյունիքը Հայաստանից կտրելն է. Արթուր Դանիելյան 05/08/2021   19:18 Նոր փոխոստիկանապետ է նշանակվել. ով է նա 05/09/2021   20:00 Նիկոլի Արսենը սարսափած է. Համբարյան 05/08/2021   22:44 Ջաբրայիլից մինչև Կուբաթլու կռիվ տված ճակատային պատասխանատուներին ՝ գեներալներին,տրվեց ազգային հերոսի կոչում, ո՞ր սխրանքների համար. Եփրեմ Մարգարյան 05/08/2021   22:10 Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների նկատմամբ 300.1-րդ հոդվածով հետապնդումը դադարեցնելու որոշման դեմ ներկայացվել է մի քանի բողոք. Հայտնի են, թե որ դատավորները կքննեն դրանք

Հասունանում է հակամարտություն Փաստաբանների պալատի ու Արդարադատության նախարարության միջև 10/07/2013   18:30  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը  ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին ուղղված այսօրվա գրությամբ խնդրել է շրջանառությունից հանել «Փաստաբանության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  ՀՀ օրենքի և  ««Պետական տուրքի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագծերը: «Փաստաբանական համայնքը չի հանդուրժելու այս Նախագծերը և օրենքով չարգելված բոլոր միջոցներով (այդ թվում` ծայրահեղ) պայքարելու ենք այս Նախագծերի դեմ»,- նշվում է գրության մեջ: 

ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքում տեղադրված նախագծերով   նախատեսվել է փաստաբանների պետական գրանցամատյանը վարելու նոր ընթացակարգ և այդ լիազորությունը վերապահվել է ՀՀ արդարադատության նախարարությանը: ՀՀ փաստաբանների պալատի կողմից արտոնագրված փաստաբանին փաստաբանների պետական գրանցամատյանում մեկ տարի ժամկետով հաշվառելու համար նախատեսվել է գանձել տարեկան պետական տուրք` 60.000  ՀՀ դրամի չափով:

Որպես Նախագծերի ընդունման հիմնավորում նշվել է, որ «օրենքի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարձր տեխնոլոգիանների և տեղեկատվական համակարգերի կիրառմամբ էլեկտրոնային գրանցամատյանների ներդրման միջոցով ազգաբնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և պետական և այլ մարմինների ու կազմակերպությունների միջև տեղեկատվության արագ փոխանակման կապակցությամբ իրականացվող պետական քաղաքականությունից»:

Որպես ընթացիկ իրավիճակ և խնդիրներ, մասնավորապես, նշվել է, որ «օրենքի նախագծում նախատեսվող փաստաբաններից գանձման ենթակա պետական տուրքի գումարները նախատեսվում է ուղղել հանրային պաշտպանի գրասենյակի պահպանման, փաստաբանների պետական գրանցամատյանի տեխնիկական սպասարկման և շահագործման ծախսերի համար»:

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատն իր դժգոհությունն է հայտնել  ՀՀ արդարադատության նախարարության ապակառուցողական այս նախաձեռնության կապակցությամբ:

Փաստաբանների պալատի դիրոքորոշման համաձայն, նախագծերը չունեն պատշաճ հիմնավորում՝ այս պահի դրությամբ  փաստաբանների հաշվառումն իրականացնում է ՀՀ փաստաբանների պալատը՝ ընդ որում, դա կատարում է անվճար: ՀՀ փաստաբանների պալատի կայքէջում տեղադրված է փաստաբանների ցանկը, ինչպես նաև յուրաքանչյուր փաստաբանի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը և չի ներկայացվել հիմնավորում այն մասին, որ ներկայումս կիրառվող հրապարակային հաշվառումը չի նպաստում կամ խոչընդոտում է պետական և այլ մարմինների ու կազմակերպությունների միջև տեղեկատվության ազատ փոխանակման կապակցությամբ իրականացվող պետական քաղաքականությանը: Եթե նախագծի նպատակը Նախարարության տեղեկատվական բազայում ՀՀ փաստաբանների տվյալների ապահովումն է, ապա կարելի է ուղղակի հղում կատարել ՀՀ փաստաբանների պալատի կայքէջին կամ օրենքով նախատեսել, որ ՀՀ փաստաբանների պալատը պարտավոր է որոշակի տեղեկություններ հավաքել փաստաբաններից և հրապարակել:  Նախարարությունը չի բերել որևէ փաստ այն մասին, որ ՀՀ փաստաբանների պալատի կողմից հաշվառում չի իրականացվում, կամ, որ իրականացվող հաշվառումը ազգաբնակչության մատուցվող ծառայությունների որակի վրա է ազդել:

Նախարարությունը չի հիմնավորել,  ըստ ՓՊ նախագահի, թե ինչու և ինչպես կարող է Նախարարության կողմից վարվող գրանցամատյանի ներդրումը ազդել փաստաբանների կողմից մատուցվող ծառայությունների որակի վրա: Նախագծերից պարզ չէ, թե ինչ է իրենից ներկայացնում «վարել»  ծառայությունը կամ գործողությունը: Այն իր մեջ չի ներառում գրանցամատյանում փաստաբանի, փաստաբանի օգնականի հաշվառում, հաշվառված անձանց վերաբերյալ տվյալներում փոփոխության կատարում և հաշվառումից հանում, քանի որ Նախագծով նախատեսված է, որ դա կատարում է ՀՀ փաստաբանների պալատը: Այն չի ներառում նաև տեղեկատվության տրամադրումը, քանի որ Նախագծում նախատեսված է, որ գրանցամատյանում պահպանվող տեղեկատվությունը հրապարակային է: Այսինքն, նախարարության կողմից իրականում ծառայություն չի մատուցվում կամ որևէ գործողություն չի կատարվում, որից օգտվելու համար էլ վճարվի պետական տուրք:

Նախարարությունը չի հիմնավորել, թե ինչու պետք է փաստաբանից գանձվի տուրքը տարեկան կարգով   այն դեպքում, երբ Նախարարությունը իրավաբանական անձանց գրանցամատյանները վարելու համար տարեկան պետական տուրքեր չի գանձում:

Նախարարությունը չի հիմնավորել, թե ինչու հատկապես 60.000 ՀՀ դրամ պետք է գանձվի ֆիզիկական անձ փաստաբանից, ինչպես է այդ գումարը ձևավորվել: Հատկանշական է, որ առևտրային իրավաբանական անձ գրանցելու պետական տուրքը նախատեսված է միանվագ և 12.000 ՀՀ դրամի չափով:

Նախարարությունը չի հիմնավորել, թե ինչու պետք է այդ գումարն ուղղվի նաև հանրային պաշտպանի գրասենյակի պահպանմանը, ինչու պետք է փաստաբանը վճարի մի գործառույթի համար, որն ուղղակիորեն մտնում է պետության պարտականությունների մեջ: ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք: Օրենքով նախատեսված դեպքերում իրավաբանական օգնությունը ցույց է տրվում պետական միջոցների հաշվին։ Հատկանշական է, որ պետությունն ինքն է որոշում, թե որ դեպքերում պետք է իրավաբանական օգնությունը ցույց տրվի անհատույց և դրանից օգտվելով էլ «Փաստաբանության մասին»  ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանել է քաղաքացիական, վարչական և սահմանադրական գործերով անվճար իրավաբանական օգնություն ստացող անձանց (խմբերի) ցանկը: 2014թ. հունվարի 1-ից հետո երեք խումբ քաղաքացիներ նույնպես հնարավորություն են ստանալու օգտվել անվճար իրավաբանական օգնությունից, որն անհամեմատ ծանրաբեռնելու է հանրային պաշտպանի գրասենյակը: Այս պայմաններում, ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածի առաջին մասի պահանջի կատարումը կարող է ձախողվել, իսկ չձախողելու համար փաստաբանների վրա վճարումներ կատարելու պարտականություն դնելը որևէ արդարացում և իրավական հիմք չունի և նմանվում է կրկնակի հարկման:

Նախարարությունը հաշվի չի առել նաև փաստաբանների սոցիալական վիճակը և Նախագծերի հիմնավորման մեջ այդ մասով որևէ վերլուծություն առկա չէ:

«Նախարարության այս նախաձեռնությունն ուղղակիորեն վտանգում է փաստաբանության անկախությունը:«Փաստաբանության մասին»  ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` փաստաբանությունը փաստաբանների մասնագիտական միավորում է, որը հանդիսանալով քաղաքացիական հասարակության ինստիտուտ, չի մտնում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համակարգի մեջ, իսկ երկրորդ մասի համաձայն` փաստաբանությունը գործում է անկախության, օրինապահության, ինքնակառավարման և փաստաբանների իրավահավասարության սկզբունքների հիման վրա: Պետությունը չի կարող իր խնդիրները դնել քաղաքացիական հասարակության ինստիտուտ հանդիսացող փաստաբանների մասնագիտական միավորման վրա»,- նշվում է ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանի գրության մեջ:

 


Հարակից հրապարակումներ`

13:16 04/10/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱրա Զոհրաբյանը ստանձնեց ՓՊ նախագահի պաշտոնը
15:10 19/09/2013  |  ՀարցազրույցՓաստաբանների պալատում կանցկացվի աուդիտ
14:39 19/09/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՓաստաբանները դիմել են ՀՀ նախագահին` Ռուբեն Սահակյանին պարգևատրելու համար
12:52 14/09/2013  |  ԼՐԱՀՈՍԱրա Զոհրաբյան. «Կարևորը ձեռքբերումները փայփայելն ու խնդիրների լուծմամբ զբաղվելն է»
11:25 14/09/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՓաստաբանների պալատի նախագահի ընտրություններն ընթանում են բնականոն հունով
09:38 13/09/2013  |  Մամուլ«ՀՐԱՊԱՐԱԿ»: Ա.Զոհրաբյան. Լինելու է մեկ թիմ՝ փաստաբանների թիմ
13:29 12/09/2013  |  ԼՐԱՀՈՍՍկսվեց թեկնածու փաստաբանների բանավեճը
09:31 10/09/2013  |  Մամուլ«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ»: Տիգրան Աթանեսյան. Միթե կարելի էր ազատ մասնագիտության տեր մարդկանց մասնագիտական միավորումը վերածել ԺԵԿ-ի
09:38 06/09/2013  |  Մամուլ«ՀՐԱՊԱՐԱԿ»: Կրոմվել Գրիգորյան. Պալատը ծառայել է մի անձի՝ Ռուբեն Սահակյանին
10:22 05/09/2013  |  Մամուլ«ԱՌԱՎՈՏ»: Ֆինանսական չարաշահումներ Փասատաբանների պալատու՞մ

Տեսանյութեր

05/08/2021   14:18 Փաշինյանն իրագործում է իր «եւ այդ մեկ մարդը դու ես» կարգախոսը՝ ոչնչացնելով մյուսներին. «168 ժամ»

Տեսադարան

05/07/2021   15:35 Արձակուրդներն անցկացնելու համար մեծ թվով ռուս զբոսաշրջիկներ են ժամանել Երեւան

Մամուլ

Արխիվ

[]