ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաստաբան Ռուբեն Հակոբյանը պատրաստվում է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել 10/03/2013 18:12 | ԼՐԱՀՈՍ
Aravot.am-ի տեղեկացմամբ` Ռուբեն Հակոբյանը պնդում է, որ քրեական վարույթ իրականացնող մարմինը մեկ ամսից ավել է, չի կատարում ՀՀ Լոռու մարզի դատարանի կայացրած եւ ուժի մեջ մտած դատական ակտը: ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Ռուբեն Հակոբյանը օրերս պատրաստվում է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել պատկան իրավապահ մարմիններին:
Նա պնդում է, որ քրեական վարույթ իրականացնող մարմինը մեկ ամսից ավել է, չի կատարում ՀՀ Լոռու մարզի դատարանի կայացրած եւ ուժի մեջ մտած դատական ակտը:
«Իմ պաշտպանյալի` Արթուր Երամյանի նկատմամբ, քրեական գործ էր հարուցվել սպանության հանցափորձի հատկանիշներով: Ենթադրյալ հանցանքը կատարվել է 1997 թվականին: Քրգործի հարուցումից հետո իմ պաշտպանյալը գտնվել է հետախուզման մեջ` կալանքի սանկցիայով: Արթուր Երամյանը դեռեւս 2012 թվականին Ուկրաինայի Հանրապետությունից ՀՀ պատկան մարմիններին ուղարկել էր պատշաճ նոտարական կարգով վավերացված դիմում, որ չի առարկում, որպեսզի իր նկատմամբ կիրառվեն քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետները եւ այդ հիմքով քրեական գործով վարույթը կարճվի:
Նախաքննական մարմինը, սակայն, համապատասխան ստուգումներ անցկացնելուց հետո, թեեւ եկել էր համոզման, որ վաղեմության ժամկետը խախտված չէ, այնուամենայնիվ, չէր կարճել քրեական գործով վարույթը` տարբեր արհեստական պատճառաբանություններ բերելով»,-ասում է Ռուբեն Հակոբյանը:
Փաստաբանը այս տարվա գարնանն է ներգրավվել մեղադրյալ Արթուր Երամյանի շահերի պաշտպան: Այդ ընթացքում իր պաշտպանյալն արդեն երկրորդ անգամ է պատշաճ նոտարական կարգով վավերացված դիմում ներկայացրել իրավապահ մարմիններին: Փաստաբանի խոսքերով, երեք ամիս անց միայն նախաքննական մարմինը արձագանքել է իր` քրեական գործով վարույթը կարճելու մասին միջնորդությանը, այն էլ այն ժամանակ, երբ ինքը դիմել էր դատարան` քննիչի անգործությունը վերացնելու պահանջով: «Այդ ընթացքում նոր կայացվեց որոշում` իմ միջնորդությունը մերժելու վերաբերյալ»,-ասում է փաստաբանը:
Մերժումից հետո Ռուբեն Հակոբյանը դիմել է դատախազին, բայց ապարդյուն: «Դատախազը մասնակիորեն բավարարեց բողոքս, բայց, ըստ էության, մերժեց, քանի որ ես պահանջել էի կարճել վարույթը, դադարեցնել հետախուզումը, վերացնել խափանման միջոց կալանքը, այդ երեք պահանջներից որեւէ մեկը չէր բավարարվել:
Դիմեցի դատարան, որպեսզի դատարանը պարտավորեցնի վերացնել այդ որոշումները, քանի որ հանցագործության վաղեմությունը վաղուց անցել է, բայց մարդը դեռ հետախուզման մեջ կալանքի սանկցիայի առկայության պայմաններում թաքնվում է, երբ որ արդեն պարտավոր են կարճել քրեական գործով վարույթը»: Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը այս տարվա օգոստոսի 29-ին բավարարել է փաստաբան Ռուբեն Հակոբյանի բողոքը` պարտավորեցնելով վարույթ իրականացնող մարմնին վերացնել Արթուր Երամյանի իրավունքների եւ ազատությունների խախտումը:
Բացի այդ` դատարան ներկայացած դատախազը եւս համաձայն է եղել դատարանի որոշման հետ` գտնելով, որ պետք է կարճել քրեական գործով վարույթը` վաղեմության հիմքերի անցած լինելու պատճառաբանությամբ:
«Ուժի մեջ է մտել օգոստոսի 29-ին, մեղադրանքի կողմը չի բողոքարկել տասնօրյա ժամկետում, արդեն 34 օր է` դատական ակտը դիտավորությամբ չի կատարվում: Ես` որպես Արթուր Երամյանի շահերի պաշտպան, հաղորդում եմ ներկայացնելու հանցագործության մասին` դատական ակտը չկատարելու վերաբերյալ: Իմ կարծիքով այստեղ ենթադրաբար առկա է նաեւ պաշտոնեական լիազորությունների չարաշահում»,-եզրափակում է փաստաբան Ռուբեն Հակոբյանը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել