Թեմաներ
Շաբաթ 12 / 07 / 2019
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

12/07/2019   16:21 Հրդեհ տան ննջասենյակում 12/07/2019   15:53 Երեխաների բժիշկ լինելն ամենապատվաբերն է աշխարհում. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գյումրիում այցելել է «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» 12/07/2019   15:40 Նախ պետք է հաղթահարվի գործառութային անձեռնմխելիությունը և հետո միայն սկսվի քրեական հետապնդումը. Արա Ղազարյան 12/07/2019   14:46 Վանաձորում Արարատ Միրզոյանը մասնակցեց 1988 թվականի երկրաշարժի զոհերի ոգեկոչման կարգին 12/07/2019   14:34 Հրդեհ Ազատան գյուղում 12/07/2019   14:29 Ինչու Գյումրին վերակառուցելու համար 31 տարի պահանջվեց. հարցին միայն մեկ մարդ կարող է պատասխանել. Արմեն Սարգսյան 12/07/2019   14:04 Աղետը միայն գոտում չէ, այլ՝ մեր մտածողության մեջ 12/07/2019   13:59 Տեղումներ չեն սպասվում 12/07/2019   13:11 Նախագահ Արմեն Սարգսյանը Գյումրիում հարգանքի տուրք է մատուցել 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակին 12/07/2019   13:05 Ի՞նչ պետք է իմանան իրավաբանական անձինք հունվարի 1-ից ավտոմեքենա ներկրելիս 12/07/2019   12:56 7 օր առաջնագծում 12/07/2019   12:51 Հարգանքի տուրք 12/07/2019   12:41 Մեր նախընտրելի շեմը զրոն է, բայց հարցը չափի մասին չէ, այլ՝ ուղղության. Ատոմ Ջանջուղազյանը՝ առողջպահության հարկի մասին 12/07/2019   12:17 Վարչապետն այցելել է Սպիտակ 12/07/2019   10:58 Օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը գրեթե կրկնակի զիջում են նախորդ տարվա ցուցանիշին. «168 ժամ» 12/07/2019   10:55 Հրահանգվել է ստուգել Ծառուկյանին պատկանող շինությունների օրինականությունը. Արդեն մի բան գտել են .«Ժողովուրդ» 12/07/2019   10:54 Ո՞վ եւ ինչո՞ւ է հրահանգել ոչնչացնել ԱԱԾ փաստաթղթերը․ բացառիկ մանրամասներ. «Ժողովուրդ» 12/07/2019   10:49 Ինչպե՞ս են տեղի ունենալու Ադրբեջանի ժողովրդի հետ Փաշինյանի բանակցությունները եւ որտեղ. «Հրապարակ» 12/07/2019   10:46 Կունենա՞նք 2050-ին 5 մլն բնակչություն. Ինչ են ասում թվերը. «Փաստ» 12/07/2019   10:42 Հայաստանում վարորդների մոտ նոր բունտ է հասունանում. գազալցակայաններում խորամանկում են. «Ժողովուրդ» 12/07/2019   10:42 Այս Ամանորին Երեւանում ծախսվելու է մոտ 10 անգամ շատ, քան Տարոն Մարգարյանի օրոք. «Հրապարակ» 12/07/2019   10:38 Արայիկ Հարությունյանը վերադարձնում է ՀՀԿ կադրերին. «Ժողովուրդ» 12/07/2019   10:38 ՃՏՊ Արշակունյաց պողոտայի և Շիրակի փողոցի խաչմերուկում 12/07/2019   10:34 ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով 12/07/2019   10:31 Փաշինյանի գաղտնի հանձնարարությունը. ՀՀ դեսպաններին արգելվել է որեւէ նվեր ընդունել տեղի հայ համայնքից. «Հրապարակ» 12/07/2019   10:25 «Զտում». սիրով ազատվում են «հնաբնակներից». «Փաստ» 12/07/2019   10:20 Արսեն Բաբայանի հետ հեռախոսազրույցից հետո «Իմ քայլի» պատգամավորին հարցաքննության են կանչել. «Հրապարակ» 12/06/2019   23:57 Գերմանիայում հայտնաբերվել են 40 տարի առաջ գողացված Հոլբեյնի և Բրյուգելի նկարները 12/06/2019   23:40 Հրամանը իջնում է, ցանցերը ակտիվացվում են ու ամեն տեղից սկսում է կեղտ լցվել ազգային արժեքների վրա. Հրանտ Մելիք-Շահնազարյան 12/06/2019   23:30 «Ա1+»-ը համարվել է պարտված միայն այն պատճառով, որ «Ա1+» է. Արա Ղազարյան 12/06/2019   23:12 ՀՀ տարածքում դժվարանցանելի ավտոճանապարհները 12/06/2019   23:06 Զոհրաբ Մնացականյանի հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ 12/06/2019   22:27 Պետությունը չի կարող իր դեմ գործել 12/06/2019   22:01 Համաձայն եմ՝ կան ճնշումներ օրենսդիր եւ գործադիր իշխանությունների կողմից. Վազգեն Ռշտունի 12/06/2019   21:56 Դեկտեմբերի 12-ին տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ 12/06/2019   21:53 Մոսկվա- Երևան չվերթի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Դոնի Ռոստովում 12/06/2019   21:26 ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի բազայում կրակոցների հետևանքով մահացել է երկու մարդ 12/06/2019   21:07 ԱՆ աշխատակազմի ղեկավարի պաշտոնավորումն ապօրինի՞ է. Քաղծառայության գրասենյակին կհաջողվի՞ վերանայել ապօրինությունը 12/06/2019   20:31 Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը Դավթաշենի կամրջի վրա 12/06/2019   20:10 ԱԳ նախարարի տեղակալն ընդունեց Գվատեմալայի պատվիրակությանը 12/06/2019   19:34 Մեծ քանակությամբ արգելված իրեր են հայտնաբերվել չնախատեսված խուզարկությունների արդյունքում 12/06/2019   19:31 Մեղադրանքի կողմը հանդես է գալիս հրանոթով, իսկ պաշտպանության կողմը՝ նետուաղեղով. Արա Զոհրաբյան 12/06/2019   19:22 Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնին հավակնում է 3 թեկնածու 12/06/2019   19:16 Դատավորների, պաշտոնաթող նախագահի գործառութային անձեռնմխելիությունն անհաղթահարելի է. Գոհար Մելոյան 12/06/2019   18:47 Կրթական ոլորտի արդիականացմանը միտված հանդիպումներ. Մխիթար Հայրապետյանն ամփոփում է աշխատանքային այցը Շվեդիա 12/06/2019   18:23 Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Սլովակիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի հետ 12/06/2019   18:09 Ռուստամ Բադասյանը Բրյուսելում եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկել է Հայաստանի դատաիրավական բարեփոխումների օրակարգը 12/06/2019   18:01 Իրավապահները հիվանդասենյակում հայտնաբերել են ատրճանակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 12/06/2019   17:57 ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկում հայտարարվել է ուսումնական տագնապ 12/06/2019   17:50 Հնարավորություն է ստեղծվում ՀՀ ներմուծել աջ ղեկով տրանսպորտային միջոցներ՝ դրանք ձախակողմյան ղեկային տեղաբաշխման փոխելու նպատակով
12/06/2019   22:01 Համաձայն եմ՝ կան ճնշումներ օրենսդիր եւ գործադիր իշխանությունների կողմից. Վազգեն Ռշտունի 12/05/2019   19:44 Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ունի գործառութային անձեռնմխելիություն. Դատախազություն բողոք է ներկայացվել 12/06/2019   17:36 1մլրդ և ավել պարգևավճար է տրվում և զինվորին հաշմանդամության փոխհատուցման համար 700 մլն մենք չունե՞նք. ԱԺ պատգամավոր 12/05/2019   16:24 Ջինսե տաբատների մասին խոսելով Փաշինյանը փորձեց թեման շեղել. Աբովյան (տեսանյութ) 12/06/2019   21:07 ԱՆ աշխատակազմի ղեկավարի պաշտոնավորումն ապօրինի՞ է. Քաղծառայության գրասենյակին կհաջողվի՞ վերանայել ապօրինությունը 12/05/2019   17:02 ԲՀԿ գործընկերները դժվարությամբ են ադապտացվում նոր իրողություններին. Արման Բաբաջանյան 12/05/2019   22:47 Այս բանակցություններից հետո իրավիճակն Ադրբեջանի հետ շատ ավելի լարված է, քան մինչեւ այդ. Հրանտ Մելիք-Շահնազարյան 12/06/2019   14:04 Մխիթար Պապոյանը հեռացավ խորհրդակցական սենյակ. Որոշումը կհրապարակվի 3 օրից 12/06/2019   14:18 Ձեռքս ճար լիներ՝ ցմահ կդատեի այն մարդկանց, որոնք հայ զինվորին ինքնասպանության են հասցնում. Աբովյան 12/05/2019   19:35 «Ֆլեշ» ՍՊԸ նախագահ Բարսեղ Բեգլարյանին նոր մեղադրանք առաջադրվեց 12/05/2019   19:25 Պարզ չէ՝ վարչապետը կիսո՞ւմ է Արցախի հայտարարությունները, որ պետք չէ խոսել ազատագրված տարածքների մասին, որովհետեւ ամբողջ Արցախն է ազատագրված. Կիրո Մանոյան 12/06/2019   11:05 Դատախազությունը ստացել է Սերժ Սարգսյանի փաստաբանի բողոքը 12/06/2019   22:27 Պետությունը չի կարող իր դեմ գործել 12/06/2019   11:43 Քանի Ձեր կողքը կա Ավինյանի նման օդի մեջ կրակող ու իր ասածներին տիրություն չանող փոխվարչապետ, մի քիչ ավելի զուսպ եղեք. Գեղամ Օհանյանը՝ վարչապետին 12/05/2019   18:04 Մեր պետության ներսում լուրջ խցանումներ են եղել և այդ խցանումները կապ ունեն Բաղրամյան 26-ի հետ. Արման Բաբաջանյան 12/06/2019   19:31 Մեղադրանքի կողմը հանդես է գալիս հրանոթով, իսկ պաշտպանության կողմը՝ նետուաղեղով. Արա Զոհրաբյան 12/06/2019   12:30 Մեղադրող կողմը դատավոր Մխիթար Պապոյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց 12/07/2019   10:54 Ո՞վ եւ ինչո՞ւ է հրահանգել ոչնչացնել ԱԱԾ փաստաթղթերը․ բացառիկ մանրամասներ. «Ժողովուրդ» 12/06/2019   11:33 Եթե Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված գործը ջուր էր, ապա Սարգսյանի նկատմամբ հարուցված գործը օդ է. Արմեն Աշոտյան 12/06/2019   15:51 «Ֆլեշ»-ի Բարսեղը տեղյակ չէ նոր մեղադրանքի մասին

Փաստաբան Ռուբեն Հակոբյանը պատրաստվում է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել 10/03/2013   18:12  |  ԼՐԱՀՈՍ

Aravot.am-ի տեղեկացմամբ` Ռուբեն Հակոբյանը պնդում է, որ քրեական վարույթ իրականացնող մարմինը մեկ ամսից ավել է, չի կատարում ՀՀ Լոռու մարզի դատարանի կայացրած եւ ուժի մեջ մտած դատական ակտը: ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Ռուբեն Հակոբյանը օրերս պատրաստվում է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել պատկան իրավապահ մարմիններին:

Նա պնդում է, որ քրեական վարույթ իրականացնող մարմինը մեկ ամսից ավել է, չի կատարում ՀՀ Լոռու մարզի դատարանի կայացրած եւ ուժի մեջ մտած դատական ակտը:

«Իմ պաշտպանյալի` Արթուր Երամյանի նկատմամբ, քրեական գործ էր հարուցվել սպանության հանցափորձի հատկանիշներով: Ենթադրյալ հանցանքը կատարվել է 1997 թվականին: Քրգործի հարուցումից հետո իմ պաշտպանյալը գտնվել է հետախուզման մեջ` կալանքի սանկցիայով: Արթուր Երամյանը դեռեւս 2012 թվականին Ուկրաինայի Հանրապետությունից ՀՀ պատկան մարմիններին ուղարկել էր պատշաճ նոտարական կարգով վավերացված դիմում, որ չի առարկում, որպեսզի իր նկատմամբ կիրառվեն քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետները եւ այդ հիմքով քրեական գործով վարույթը կարճվի:

Նախաքննական մարմինը, սակայն, համապատասխան ստուգումներ անցկացնելուց հետո, թեեւ եկել էր համոզման, որ վաղեմության ժամկետը խախտված չէ, այնուամենայնիվ, չէր կարճել քրեական գործով վարույթը` տարբեր արհեստական պատճառաբանություններ բերելով»,-ասում է Ռուբեն Հակոբյանը:

Փաստաբանը այս տարվա գարնանն է ներգրավվել մեղադրյալ Արթուր Երամյանի շահերի պաշտպան: Այդ ընթացքում իր պաշտպանյալն արդեն երկրորդ անգամ է պատշաճ նոտարական կարգով վավերացված դիմում ներկայացրել իրավապահ մարմիններին: Փաստաբանի խոսքերով, երեք ամիս անց միայն նախաքննական մարմինը արձագանքել է իր` քրեական գործով վարույթը կարճելու մասին միջնորդությանը, այն էլ այն ժամանակ, երբ ինքը դիմել էր դատարան` քննիչի անգործությունը վերացնելու պահանջով: «Այդ ընթացքում նոր կայացվեց որոշում` իմ միջնորդությունը մերժելու վերաբերյալ»,-ասում է փաստաբանը:

Մերժումից հետո Ռուբեն Հակոբյանը դիմել է դատախազին, բայց ապարդյուն: «Դատախազը մասնակիորեն բավարարեց բողոքս, բայց, ըստ էության, մերժեց, քանի որ ես պահանջել էի կարճել վարույթը, դադարեցնել հետախուզումը, վերացնել խափանման միջոց կալանքը, այդ երեք պահանջներից որեւէ մեկը չէր բավարարվել:

Դիմեցի դատարան, որպեսզի դատարանը պարտավորեցնի վերացնել այդ որոշումները, քանի որ հանցագործության վաղեմությունը վաղուց անցել է, բայց մարդը դեռ հետախուզման մեջ կալանքի սանկցիայի առկայության պայմաններում թաքնվում է, երբ որ արդեն պարտավոր են կարճել քրեական գործով վարույթը»: Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը այս տարվա օգոստոսի 29-ին բավարարել է փաստաբան Ռուբեն Հակոբյանի բողոքը` պարտավորեցնելով վարույթ իրականացնող մարմնին վերացնել Արթուր Երամյանի իրավունքների եւ ազատությունների խախտումը:

Բացի այդ` դատարան ներկայացած դատախազը եւս համաձայն է եղել դատարանի որոշման հետ` գտնելով, որ պետք է կարճել քրեական գործով վարույթը` վաղեմության հիմքերի անցած լինելու պատճառաբանությամբ:

«Ուժի մեջ է մտել օգոստոսի 29-ին, մեղադրանքի կողմը չի բողոքարկել տասնօրյա ժամկետում, արդեն 34 օր է` դատական ակտը դիտավորությամբ չի կատարվում: Ես` որպես Արթուր Երամյանի շահերի պաշտպան, հաղորդում եմ ներկայացնելու հանցագործության մասին` դատական ակտը չկատարելու վերաբերյալ: Իմ կարծիքով այստեղ ենթադրաբար առկա է նաեւ պաշտոնեական լիազորությունների չարաշահում»,-եզրափակում է փաստաբան Ռուբեն Հակոբյանը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 


Տեսանյութեր

12/07/2019   16:00 Գլխացավի պատճառ նաև ֆասթ ֆուդի հաճախակի օգտագործումը

Տեսադարան

12/03/2019   12:31 Երևանում Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանը

Մամուլ

Արխիվ

[]