Թեմաներ
Երեքշաբթի 02 / 18 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

02/18/2020   15:32 Բոլորի համար ակնհայտ է դառնում, որ առկա է քաղաքական հետապնդում. Ալումյան 02/18/2020   15:30 ՍԴ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ. ոստիկանական պրակտիկան հակասահմանադրական կճանաչվի՞ 02/18/2020   15:25 «Քաղաքացու մոտ պետք է ձևավորվի համոզմունք, որ պետական իշխանությունը չի գողանում». քննարկվել է ՀՀ հարկային բարեփոխումների հայեցակարգը 02/18/2020   15:20 Սպասվում է առանց տեղումների եղանակ 02/18/2020   15:05 Ձնահյուսի պատճառով Լարսի ճանապարհը փակվել է բոլոր մեքենաների համար 02/18/2020   14:58 ԶՈՒ գլխավոր շտաբի պետը՝ բանակում արտոնյալների մասին 02/18/2020   14:40 Դատական նիստին չէր ներկայացել Խաչատուրովի թարգմանիչը. Նիստը հետաձգվեց 02/18/2020   14:35 Լևոն Քոչարյանը չի պատրաստվում միանալ «ոչ»-ի քարոզին 02/18/2020   14:29 Հանձնաժողովները գլխավոր շտաբի հետ միասին աշխատելու պայմանավորվածություն են ձեռք բերել. Նաիրա Զոհրաբյան 02/18/2020   14:25 Ոստիկանները պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպք են բացահայտել 02/18/2020   14:17 «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հայտնաբերել են թմրամիջոց 02/18/2020   14:02 Սրբուհի Գալյանը ԵԱՀԿ համաժողովին ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի արձանագրած հաջողությունները 02/18/2020   13:58 Ինչպե՞ս զարգացնել կապիտալի շուկան.Շահառուներին ներկայացվել է «Կապիտալի շուկա. աճի հնարավորությունների բացահայտում» շնորհանդեսը 02/18/2020   13:48 Կադրային փոփոխություններ կլինեն. Արտակ Դավթյան 02/18/2020   13:42 Այսօր էլ կստորագրեմ վերջին 20 տարում ստորագրած իմ որոշումները. Ֆելիքս Թոխյան 02/18/2020   13:24 «Ուշադիր կլինեք, հաջորդ հանդիպումների ժամանակ բումերանգի էֆեկտ չստանանք. Նման դրվագները դժվար են մարսվում». Աշոտյան 02/18/2020   13:18 «ՈՉ» քարոզչության կողմ գրանցելու հարցը ներառված է այսօրվա նիստում 02/18/2020   13:09 Լուսավոր Հայաստանը չցանկացավ ատելության թիրախ դառնալ. Արսեն Բաբայան 02/18/2020   12:58 ԱԺ ներկայացուցիչը Թոխյանի հարցում քաղաքական ենթատեքստ տեսավ ու հրաժարվեց պատասխանել 02/18/2020   12:57 Փատաբան. Դատարանը վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել է վերացնել Արմեն Գևորգյանի իրավունքների խախտումը 02/18/2020   12:43 Ոստիկանության պետի պատասխանն ավելի խնդրահարույց է դարձնում իրավիճակը. Արման Թաթոյան 02/18/2020   12:40 Բակո Սահակյանը Հակոբ Արշակյանի հետ քննարկել է Արցախում գիտատար ոլորտների զարգացման հարցը 02/18/2020   12:33 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 02/18/2020   12:25 Ոստիկանությունը երեխայի վաճառքի դեպք է բացահայտել 02/18/2020   12:21 Մարտեր առանց կանոնների /Бои без правил/ 02/18/2020   12:14 Ոստիկանությունում առկա է հակասահմանադրական պրակտիկա. ՄԻՊ 02/18/2020   12:10 «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրը կրկին հանվել է աճուրդի ավելի ցածր գնով 02/18/2020   12:07 «Ոչ»-ի քարոզչությունը զերծ է լինելու ատելության ուղերձից 02/18/2020   12:04 Վիտալի Բալասանյան. «Մյունխենում տեղի ունեցածը խիստ անհանգստացնող է. Ալիևը չպետք է այդքան լկտիանար» NEWS.am 02/18/2020   11:52 ԶՈՒ Գլխավոր շտաբի պետն ԱԺ-ում մասնակցում է փակ նիստի 02/18/2020   11:43 Այսօր ես դադարեցնում եմ իմ ստանձնած պարտականությունները. Նոր հրաժարական 02/18/2020   11:32 Քրեական վարույթի ընթացքում ժամանակավորապես դադարեցված ոստիկանը պետք է աշխավարձ ստանա, թե ոչ. ՍԴ-ում քննարկվում է ՄԻՊ-ի դիմումը . Ուղիղ 02/18/2020   11:28 Ոչ թե Սահմանադրության տեքստի կոսմետիկ փոփոխություններ, այլ՝ սահմանադրական բարեփոխումներ. Հայտարարություն 02/18/2020   11:23 ԿԸՀ-ն հանրաքվեին «Ոչ» քարոզչական կողմ գրանցելու դիմում է ստացել 02/18/2020   11:20 ՀՅԴ-ն ներկայացրել է Արցախի խորհրդարանական ընտրություններում իրենց կուսակցության ցուցակը 02/18/2020   11:16 Արարատի մարզում անչափահասների կատարած հանցագործություններն ավելացել են. մարզի դատախազությունը քայլերի է դիմել 02/18/2020   11:09 «Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին հրաժարվել ապրիլի 5-ին ընտրատեղամասեր այցելելուց։ 02/18/2020   10:58 Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Թելման Թադևոսյանը 02/18/2020   10:52 Գերմանական մեսիջը՝ Փաշինյանի՞ն. «Հրապարակ» 02/18/2020   10:35 Բանկոմատներից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ hափշտակություն կատարելու գործը, երկու անձի մասով մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան 02/18/2020   10:26 Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ներկրման և արտահանման փորձի հերթական դեպքը 02/18/2020   10:21 Խաղաղ պայմաններում զոհերի հարցով Արտակ Դավթյանին հրավիրել են ԱԺ. փակ քննարկում է լինելու. «Հրապարակ» 02/18/2020   10:15 Կոստանյանի իրավական ապտակը Ալիեւին. բացառիկ մանրամասներ. «Ժողովուրդ» 02/18/2020   10:03 «Միակ գործիչը, ով հրապարակայնորեն խոսում է ադրբեջանական շահերի մասին, Փաշինյանն է». Տարասով «168 ժամ» 02/18/2020   09:58 Մերկելը հետաքրքրվել է Քոչարյանի հարցո՞վ. «Փաստ» 02/18/2020   09:52 Չկա բանակ-հասարակություն բաժանում․կարեւոր եմ համարում բանակի շուրջ նյարդային մթնոլորտի բացառումը. Փաշինյան 02/18/2020   09:49 Արցախի ՊԲ-ում ռազմական խորհրդի նիստը տևել է 4 ժամ. Մանրամասներ. «Փաստ» 02/18/2020   09:46 Հայտնի են «Ոչ»-ի նախաձեռնող խմբի առաջին տասնյակի անունները 02/18/2020   09:35 Խորհրդարանական ընդդիմությունը «ոչինչ չանելու» դիրքորոշում է որդեգրել. «Իրատես» 02/18/2020   09:33 Ինչու են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարին մեկուսացրել քարոզարշավից. Մանրամասներ. «Ժողովուրդ»
02/16/2020   16:33 Տեղեկացրեք ձեր շրջապատի մարդկանց այս ստահակների պիղծ գործերի մասին. Նարեկ Մալյան 02/18/2020   13:42 Այսօր էլ կստորագրեմ վերջին 20 տարում ստորագրած իմ որոշումները. Ֆելիքս Թոխյան 02/17/2020   22:11 Էս չե՞ք... նարեկ Մալյան 02/17/2020   11:00 Բացահայտվել է Արայիկ Հարությունյանի սուտը Ազգային ժողովում. ի՞նչ է այժմ լինելու 02/16/2020   16:41 Մյունխենյան «դեբատի» ընթացքում Ալիևը արտաբերեց մի միտք, որը կարծես թե աննկատ մնաց մեր հասարակության ուշադրությունից. Արթուր Ղազինյան 02/17/2020   22:48 Կույսերի որս, սպանություններ և կողոպուտներ. Ինչպե՞ս էին գումար վաստակում Գոնսալես քույրերը 02/17/2020   17:48 Սերժի Վաչոյի նկատմամբ քրեական գործը կարճվել է. ապօրինի հարստանալու համար նա չի դատվի 02/17/2020   17:39 ՀՔԾ քննիչն առարկություն է ներկայացրել՝ Արա Բաբլոյանին և Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքները փոփոխելու ցուցումի դեմ 02/18/2020   09:46 Հայտնի են «Ոչ»-ի նախաձեռնող խմբի առաջին տասնյակի անունները 02/17/2020   18:36 «Զեյթունի կահույքի ֆաբրիկայի» տնօրենի նկատմամբ գրավ է կիրառվել 02/16/2020   15:48 Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. Shamshyan.com 02/17/2020   13:26 «Ոչ»-ի քարոզչական խումբ ձևավորելու համար իրավաբանները կդիմեն ԿԸՀ 02/17/2020   11:52 Քրեակատարողական ծառայողները ժամանակակից հանդերձանքով նորովի են ներկայանում հանրությանը 02/16/2020   19:39 «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Աթենա Մանուկյանը 02/17/2020   19:21 Հարուստներն ավելի հարստացան, աղքատներն ավելի աղքատացան. մասնագետը՝ աղմկահարույց օրենքի կիրառման մասին 02/17/2020   12:20 Վահագն Վերմիշյանին կալանավորելու մասին որոշումը բողոքարկվել է 02/18/2020   11:32 Քրեական վարույթի ընթացքում ժամանակավորապես դադարեցված ոստիկանը պետք է աշխավարձ ստանա, թե ոչ. ՍԴ-ում քննարկվում է ՄԻՊ-ի դիմումը . Ուղիղ 02/17/2020   19:48 Համարում եմ սա անընդունելի և ակնկալում եմ Հանրային հեռուստաընկերության պատշաճ արձագանքը.Ռուբեն Մելիքյան 02/16/2020   19:21 Հայաստան-Արցախ հակասություն սադրելու փորձն ակնհայտ վտանգ է մեր ազգային անվտանգությանը. Լեւոն Քոչարյան 02/17/2020   17:16 Մարտի 1-ի գործի նյութերից որոշ փաստաթղթեր են անհետացել

Քրդատօր-ի նախագծի հարցում Պաշտպանը հետևողական է լինելու 10/02/2013   12:25  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը  ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում տեղ գտած որոշ իրավական կարգավորումների կամ որոշ դեպքերում՝  իրավական կարգավորման բացակայության  վերաբերյալ մտահոգություններ ունի:Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Մարդու  իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրավական վերլուծության վարչության պետ Արամ Վարդևանյանը՝ ընդգծելով, որ նախագծի առաջիկա խորհրդարանական քննարկումների շրջանակում «մենք հետևողական ենք լինելու և փորձելու ենք նաև պատգամավորներին ներկայացնելու այդ մտահոգությունները, որպեսզի նման կարգավորումներ տեղ չգտնեն քրեական դատավարության օրենսգրքում»: 

Առաջին հայացքից Քրեական դատավարության օրենսգրքում կան  դրական զարգացումներ՝  հստակեցվել են անձանց իրավունքներն ու պարտականությունները,  ինչպես նաև ընդհանուր գործընթացը: Ողջունելի է, որ  մշակվել է ամբողջությամբ նոր նախագիծ՝  նոր հայացքներով ու  նոր մոտեցումներով, դրանում արտացոլված  են   միջազգային լավագույն փորձը, ինչպես նաև  Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ընդունված նախադեպային որոշումներում հայտնած դիրքորոշումները:  Բայց միաժամանակ կան նաև խնդրահարույց կարգավորումներ: «Մեր դիրքորոշումն է՝   չի կարող լինել որևէ կարգավորում, որը խնդրահարույց է մարդու իրավունքների տեսանկյունից:  Նույնիսկ մեկ խնդրահարույց կարգավորում  մարդու իրավունքների տեսանկյունից անընդունելի է ժողովրդավարական հասարակությունում, այդ թվում նաև՝  Հայաստանի Հանրապետությունում»,- ասաց Ա.Վարդևանյանը՝ հիշեցնելով, որ ՀՀ  Սահմանադրությունը  հստակ ամրագրել է, որ պետությունը սահմանափակված է մարդու իրավունքներով և որ  մարդու իրավունքները հանդիսանում են անմիջականորեն գործող  նորմեր: 

Մտահոգություններից առաջինն, իհարկե, անձանց, այսպես կոչված՝  խոստովանական ցուցմունքների դատական դեպոնացման ինստիտուտն է, որն արդեն հասարակական լայն հնչեղություն է ստացել: Դատական դեպոնացման ինստիտուտն ինքնին նորամուծություն էր  առհասարակ հետխորհրդային տարածքի երկրներում, սակայն Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հիմնականում դատական դեպոնացման են ենթարկվում  վկայի ցուցմունքները, եթե  հնարավոր է, վկային այլևս չհանդիպեն՝  վկան լքի երկիրը,  կամ ունենա առողջական խնդիրներ ու դժվարություն լինի իր համար դատարան ներկայանալը, և այլն: Այդ տեսանկյունից, իհարկե, ըստ Ա.Վարդևանյանի,  արդյունավետ է դեպոնացնել նրա ցուցմունքը նախաքննության փուլում՝  դատաքննության փուլում  պատրաստված լինելու համար:  Սակայն  մեղադրյալի խոստովանական  ցուցմունքը դեպոնացնելու մտահղացումը ինքնին  անձի նկատմամբ ֆիզիկական ու հոգեբանական ճնշումների ռիսկ է պարունակում  և  նպաստում համապատասխան ռիսկային մթնոլորտի ձևավորմանը, ինչն արդեն իսկ խնդրահարույց է: «Վկայի ցուցմունքի դեպոնացումը առկա է մի շարք եվրոպական երկրներում՝ Գերմանիա, Իտալիա, այդ տեսանկյունից մենք խնդիր չենք տեսնում,  բայց մենք խնդիր տեսնում ենք մեղադրյալի ցուցմունքների, այն էլ՝ խոսոտովանական ցուցմունքների,  դեպոնացման մեջ: Առհասարակ միջազգային փորձը գնում է այն ուղղությամբ, որ նման եզրույթը՝ «խոստովանական ցուցմունքներ», գնալով կիրառելի չէ, պրակտիկ չէ, ակտուալ չէ  մրցակցային դատավարության պարագայում, իսկ ՀՀ-ում քրեական դատավարությունն այդպիսինն է, և նոր օրենսգրքով նույնպես այդպիսին է լինելու»,- ասաց   Մարդու  իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրավական վերլուծության վարչության պետը՝ մտահոգիչ համարելով, իր բնորոշմամբ՝  «այդ  հետքայլը»:   Խնդրահարույց է լինելու նաև դատավորների  կողմից ինստիտուտի կիրառումը՝  դեպոնացումը կատարվում է դատավորի ներկայությամբ, «երևի թե հերթապահ դատավորներ պետք է լինեն»: 

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն անընդունելի ու խիստ մտահոգիչ է համարում Քրեական դատավարության օրենսգրքի այն կարգավորումն, ըստ որի ծանր և  առանձնապես ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց  նկատմամբ   սկզբնական կալանք  որոշելու հարցը քննարկելիս պետական պաշտոնատար անձինք պարտավորություն չեն ունենալու հիմնավորել նման միջնորդությունը:  Դա չի բխում  թե՛ Սահմանադրությունից,  թե՛  Մարդու իրավունքների եվրոապական կոնվենցիայից և թե՛  Մարդու իրավունքների մի շարք նախադեպային,  այդ թվում՝   ՀՀ-ի  դեմ կայացրած որոշումներից: ՄԻԵԴ-ի  հստակ դիրքորոշումն է՝   կալանավորումը որպես խափանման միջոց  բոլոր դեպքերում առանց բացառության՝  ներառյալ նաև ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց դեպքում, պետք է լինի հիմնավորված, հակառակ դեպքում՝   դա հանգեցնում է անձի իրավունքների խախտմանը: «Եթե պաշտոնատար անձը կալանավորման միջնորդություն ներկայացնելիս  չի ներկայացնում որևէ հիմնավորում, այդ դեպքում ինչպես պետք է հակառակ կողմը պաշտպանվի դրանից, ինչպես պետք է  վերաքննիչ բողոքում հակափաստարկ ներկայացնի, եթե չկա   փաստարկ»,- նկատեց  Ա.Վարդևանյանը՝  հավելելով՝  «ստացվում է, որ գործընթացը ֆորմալ բնույթ  է կրելու»: 

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով չի հստակեցվում  նաև անչափահասներին առերես հարցաքննելու կարգը, այսինքն՝ այն իրականացվում   է ընդհանուր կարգի շրջանակներում: Մինչդեռ պետք է հաշվի առնել անչափահասների հոգեկան վիճակը առերեսման ժամանակ, եթե հատկապես անչափահասը տուժող է, իսկ նրա հետ առերեսվողը՝ մեղադրյալ՝  անչափահասն այդ դեպքում  կարող է վերապրել ցավը, ապրումները, իրավունքների խախտումները,  որոնք տեղի էին ունեցել հանցագործության հետևանքով: Եվրոպայի խորհրդի,   ՄԱԿ-ի  համապատասխան փաստաթղթերով  արգելվում է  անչափահասի նկատմամբ նման վերաբերմունքը՝  այսպես կոչված՝  «double victimization»-ը,  և այդ հարցի  չկարգավորված լինելը ինքնին հանգեցնում է անչափահասների իրավունքների ոչ պատշաճ պաշտպանության: 

Ա.Վարդևանյանը մի կողմից ողջունում է, որ նախագիծը մշակած  արդարադատության նախարարությունը փորձ է արել ընդլայնել փաստաբանների լիազորությունները, սակայն մյուս կողմից՝   մտահոգիչ է համարում, որ նախագծում բացակայում են իրավական  կարգավորումները, թե  ինչպես պետք է փաստաբանները օգտվեն նոր հնարավորություններից, նոր իրավունքներից: «Ազգային ժողովում քննարկումների ակտիվ փուլի ընթացքում  մենք դա նույնպես կբարձրաձայնենք»,- ասաց Ա,Վարդևանյանը՝  կարևորելով փաստաբանների առանցքային դերակատարությունը հատկապես քրեական դատավարությունում: Պատահական չէ, որ Մարդու իրավունքների պաշտպանը վերջերս դիմում է ներկայացրել ՍԴ  ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 73-րդ  հոդվածի՝  Պաշտպանի իրավունքներն  ու պարտականուիթյունները,  կարգավորումների վերաբերյալ: Պաշտպանն վիճարկում է  պաշտպանի իրավունքների տեսանկյունից մի կարգավորումը, դիմումը Սահմանադրական դատարանը քննության կառնի հոկտեմբերի 8-ին: 

Կարեն Անդրեասյանը դեռևս 2012թ.  հոկտեմբերի 30-ին է ոլորտի շահագրգիռ մարմինների ղեկավարներին ներկայացրել  իր մտահոգություններն ու դիտողությունները:  ԱԺ իրավաբանական վարչությունից ի պատասխան Պաշտպանը ստացել է  իր  առաջարկությունների վերաբերյալ հստակ դրական եզրակացություն,   դրական արձագանք  է  ստացվել նաև գլխավոր դատախազությունից: Իսկ արդադատության նախարարության յուրօրինակ արձագանքն  է  եղել  այս տարվա հունվարին  լրամշակված նախագիծ ներկայացնելը, դրանում տեղ էին գտել որոշ փոփոխություններ՝ Պաշտպանի առաջարկությունների հիման վրա: 

Քրեական դատավարության շրջանակներում, եթե անձը դիմում է  բժշկական օգնություն ստանալու կամ առողջական վիճակը պարզելու համար փորձաքննություն նշանակելու համար, ապա Պաշտպանի առաջարկությամբ, դա իրականացվում է յուրաքանչյուր պահի՝ սկզբնական տարբերակում օգտագործվում էր «յուրաքանչյուր փուլում» բառակապակցությունը, պարզ չէր, թե  որ պահից է  սկսվում և որ պահին է ավարտվում այդ փուլը: 

Լրամշակված տարբերակում տեղ է գտել նաև Պաշտպանի առաջարկությունը  հստակեցնելու բերման ենթարկվածի կարգավիճակն ու իրավունքները՝  իր ազատության սահմանափակման պահից սկսած:  Ըստ այդմ,  այդ կարգավիճակն ունեցող անձն ունի  լռելու, փաստաբան ունենալու իրավունքի և բերման ենթարկվելու պատճառի  մասին տեղեկացված լինելու իրավունք: Ի դեպ, այդ մասին Վճռաբեկ դատարանը նախադեպային որոշում է ընդունել, սակայն այն քրեական դատավարությունում կարգավորված չէր և    բազմաթիվ էին   դեպքերը, երբ այդ նախադեպային որոշմամբ սահմանված կարգավորումները չէին պահպանվում համապատասխան պաշտոնյաների կողմից: 

 

 

Հեղինակ` Սոնա Մաշուրյան


Արխիվ

[]