Թեմաներ
Ուրբաթ 03 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/29/2024   10:38 Պատահար Ապարան-Քուչակ ավտոճանապարհին 03/29/2024   10:36 Ինչու էր կառավարության նիստում «մարդ վատացել». Աբրահամյանի մեկնաբանությունը 03/29/2024   10:30 Քարերը և հողային զանգվածը թափվել են ճանապարհի երթևեկելի հատված. պարեկները երկկողմանի փակել են այն 03/29/2024   10:20 Կա փակ ավտոճանապարհ 03/29/2024   08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ» 03/29/2024   08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/29/2024   08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ» 03/29/2024   07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ» 03/29/2024   07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ» 03/29/2024   07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ» 03/29/2024   07:43 Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում . «Ժողովուրդ» 03/28/2024   23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է 03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   23:21 Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները 03/28/2024   23:01 Մենք արձանագրեցինք, որ երկուստեք անվստահության հարց կա. Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպեն 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան 03/28/2024   22:33 Վերջին օրերին տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնցով պայմանավորված դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Ռշտունի 03/28/2024   22:13 Լեհաստանում եվրակորպուսի նախկին ղեկավարին կասկածում են գաղտնի տվյալների հրապարակման մեջ 03/28/2024   21:55 Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը 03/28/2024   21:38 Հայոց պատմության սրբագրիչները. Բողոքող պատմաբաններին ահաբեկում են ու փորձում լռեցնել․ aravot.am (տեսանյութ) 03/28/2024   21:21 Գյուղացիները վրդովված էին նաեւ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունից․ «Հայաստան» խմբակցություն 03/28/2024   21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 03/28/2024   20:46 Հայաստանի իշխանությունները գիտակցաբար փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրովը հայտարարել Է Մոսկվայի և Երևանի հարաբերություններում լավատեսության բացակայության մասին 03/28/2024   20:33 «Միր» վճարային համակարգի գործառույթների դադարեցումը բացասական հետեւանքներ կունենա թե գործարարների, թե քաղաքացիների վրա. Գագիկ Մակարյան 03/28/2024   20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ 03/28/2024   20:26 Տավուշի 4 գյուղերի հանձնումից հետո նրանք կպահանջեն 20-30 համայնք Վարդենիսի կողմից, որ մտնեն Սևան. Արզաքանցյան (Տեսանյութ) 03/28/2024   20:22 Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 03/28/2024   20:14 Ահաբեկչության մասին խոսք լինել չի կարող,այլ անձանց կյանքին չեն սպառնացել, իրենք իրենց են վնասել․ Պապիկյան 03/28/2024   19:59 Գլխավոր դատախազությունը դեռ ամիսներ առաջ է պատասխանել ՍԴ հարցադրումներին՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի սահմանադրականության գործով, սակայն ՍԴ-ն դեռ չի վերսկսել քննությունը 03/28/2024   19:51 Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված․ ՆԳՆ 03/28/2024   19:44 Փախստականներն օգտվում են միջազգային պաշտպանությունից. Նրանց չեն կարող հանձնել այն պետություն,որտեղ նրանց նկատմամբ հետապնդում է իրականացվել (տեսանյութ) 03/28/2024   19:35 Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում 03/28/2024   19:20 Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 03/28/2024   19:15 Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) 03/28/2024   19:05 «0 խնդիր՝ հարեւանների հետ» քաղաքականությունն Աստված մի արասցե վերածվի «0 հարեւան՝ առանց խնդրի». Բալասանյան (տեսանյութ) 03/28/2024   18:47 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   18:20 Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան 03/28/2024   18:17 Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է 03/28/2024   18:16 Պարզվել է՝ յուղոտ մթերքներն ավելի քիչ վնասում են կանանց, քան տղամարդկանց 03/28/2024   18:04 Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին 03/28/2024   17:57 Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուս է տեղի ունեցել 03/28/2024   17:53 Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը 03/28/2024   17:43 Արցախի պետական ինստիտուտների աշխատանքը շարունակվելու է մինչեւ Արցախի վերադարձը հային. Մետաքսե Հակոբյան 03/28/2024   17:38 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը 03/28/2024   17:36 Ինչպես մարտաֆիլմում. 3,3 տոննա կոկաին է առգրավվել Կոլումբիայում թմրավաճառներին հետապնդելուց հետո 03/28/2024   17:12 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 03/28/2024   16:58 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/27/2024   21:48 «Էդ վարչապետը, որ կա, եկավ ստեղ, ասի, որ դա չի բավականացնելու ու դրանից 2 օր հետո հրաժարական տվեցի». Շուռնուխի նախկին գյուղապետ 03/28/2024   15:02 Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան

Օդաչուների խցիկ է ներթափանցել օդ և ծուխ. զորամասի ուսումնական ավիացիոն էսկադրիլիայի հայ հրամանատարը չի կարողացել կառավարել օդանավը 09/30/2013   11:27  |  ԳՈՐԾ #

ՀՀ ՊՆ N զորամասի ուսումնական ավիացիոն էսկադրիլիայի  օղակի հրամանատար, մայոր Սարգիս  Հակոբյանը՝ ունենալով ռազմական թռչող սարքերով թռիչքների բազմամյա փորձ, 21.11.2012թ.-ին զորամասում պլանավորված և իրականացվող ուսումնական թռիչքների ժամանակ  զորամասին ամրակցված  ինքնաթիռի վերթիռից հետո խախտել է  ինքնաթիռի թռիչքային շահագործման ուղեցույցի կանոնները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Այսպես. մայոր Ս. Հակոբյանը, 21.11.2012թ.-ին զորամասի հրամանատարի բանավոր հրամանով ընդգրկված լինելով զորամասում պլանավորված,  ինքնաթիռով իրականացվող ուսումնական թռիչքին, ժամը 10:38-ին, թռիչքից անմիջապես հետո օդաչուների խցիկ ներթափանցած օդի և ծխի պատճառով կարգադրել է օդաչու, լեյտենանտ Աղասի  Իսախանյանին անջատել օդալավորակիչը։ Թռիչքի 60-րդ վայրկյանում լեյտենանտ Ա. Իսախանյանը շարժիչի կառավարման բռնակը 80%-ի փոխարեն իջեցրել է մինչև 90% շարժիչի առավելագույն պտույտները մինչև 100% հասցնելու նպատակով, սակայն տեսնելով, որ շարժիչի պտույտները չեն իջել առավելագույնից, նա այդ մասին զեկուցել է մայոր Ս. Հակոբյանին։ Վերջինս այդ պահից սկսած ինքնաթիռի կառավարումը վերցրել է իր վրա և երկու անգամ շարժիչի կառավարման բռնակը 0,5 վայրկյանի ընթացքում մինչև 1 վայրկյան ֆիքսացիայով առավելագույնից իջեցնելով նվազագույնի` կրկին վերադարձրել է առավելագույնի։ Այդ գործողությունները բերել են շարժիչի պտույտների չնչին՝ 2-3% տատանումների, որը մայոր Ս. Հակոբյանի կողմից սխալմամբ ընկալվել է որպես շարժիչի մասնակի խափանում, այսինքն՝ շարժիչը չի արձագանքում կառավարման բռնակի գործողություններին և այդ մասին նա թռիչքի 2 ր 41-րդ վայրկյանին զեկուցել է թռիչքների ղեկավար, փոխգնդապետ Գարիկ Խնուսյանին։ Այդ ժամանակահատվածում գտնվելով առաջին շրջադարձի իրականացման փուլում՝ թռիչքի 3ր 10-րդ վայրկյանին օդալավորակիչի անջատման հետևանքով  վրա հասած հարաբերական լռությունը,   մայոր Ս. Հակոբյանի կողմից ընկալվել է որպես շարժիչի  անջատում, որի մասին նա թռիչքի 3ր 18-րդ վայրկյանին զեկուցել է թռիչքների ղեկավարին , որից հետո թռիչքների ղեկավարից ստանալով ցուցում վերադառնալ հակառակ կողմով՝ սկսել է իրականացնել վթարային վայրէջքի փուլը։ Նվազագույն բարձրության` 200-250մ և ժամանակի սղության պատճառով Ս. Հակոբյանը սկսել է կտրուկ շրջադարձ կատարել դեպի թռիչքավայրէջքային ուղու ուղղությամբ, սակայն մոտ 15-20 վայրկյան չի նկատել այն։ Շարժիչի թվացյալ խափանման մասին վերջին զեկույցից հետո ամբողջությամբ տարված լինելով օդից թռիչքավայրէջքային ուղու որոնմամբ՝ Ս. Հակոբյանը չի վերստուգել շարժիչի խափանման իսկությունը և ձախից մոտ 2կմ հեռավորության վրա նկատելով թռիչքավայրէջքային ուղին՝ կատարել է համապատասխան շրջաբերներ՝ թռիչքավայրէջքային ուղու կենտրոն դուրս գալու նպատակով։ Վայրէջքամուտի ամբողջ ընթացքում Ս. Հակոբյանը չի հետևել ինքնաթիռի բարձր արագությանը, որը եղել է 370-420 կմ/ժ, որի պատճառով վայրէջքից առաջ չեն բացվել ինքնաթիռի փակվող թևիկները։ Վայրէջքը կատարվել է բարձր արագությամբ՝ մոտ 300կմ/ժ, թռիչքավայրէջքուղու վերջնամասից մոտ 1200 մետր հեռավորության վրա։ Վայրէջքից անմիջապես հետո մայոր Ս. Հակոբյանը սեղմել է ինքնաթիռի արգելակների բռնակը, սակայն նկատելով, որ դրանք բավարար չեն կանգնելու համար, սկսել է կիրառել վթարային արգելակները։ Վթարային արգելակների անսովոր ձայնի և դրա կիրառման արդյունքում սկսված ինքնաթիռի ցնցումները մայոր Ս. Հակոբյանի կողմից ընկալվել է որպես անիվների վնասում և այդ պատճառով վթարային արգելակները կիրառվել են կարճաժամկետ։ Տեսնելով, որ թռիչքավայրէջքուղու սահմաններում ինքնաթիռի կանգառն անհնար է` մայոր Ս. Հակոբյանն ինքնաթիռը շեղել է ձախ, դուրս եկել թռիչքավայրէջքային ուղու սահմաններից ու մտել դաշտավայր, անցել եւս մոտ 320 մետր եւ բախվելով քարքարոտ հողաթմբին՝ վթարվել է։

Դատարանում հետազոտված ապացույցների համաձայն, թռիչքի ամբողջ ընթացքում շարժիչի խափանում տեղի ունեցած չլինելու պայմաններում Ս. Հակոբյանի կողմից առաջին շրջադարձի իրականացման փուլում կատարվել է շարժիչի խափանման սխալ նույնականացում, վայրէջքագծի փուլում ինքնաթիռի նախավայրէջքային արագության գերազանցում, նա չի հետևել ինքնաթիռի խցիկում տեղադրված արագության, բարձրության, շարժիչի պտույտների ցուցիչներին, վայրէջքային փուլում սխալ է կիրառել հիմնական և վթարային արգելակները։

Մայոր Ս. Հակոբյանի կողմից կատարված վերը նշված գործողություններն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանք. ինքնաթիռի վնասմամբ Հայաստանի Հանրապետությանը պատճառվել է 150.000 ԱՄՆ դոլարին համարժեք 61.075.500 ՀՀ դրամի, իսկ վառելիքաքսուքային նյութերի կորստի պատճառով՝ ընդհանուր 257.860, 912 ՀՀ դրամի վնաս, ընդամենը առանձնապես խոշոր չափի 61.333.360, 912 ՀՀ դրամի գույքային վնաս։ Բարեբախտաբար մարդկային կորուստներ չեն եղել:

Նշված  արարքի համար Սարգիս Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական  օրենսգրքի 378-րդ  հոդվածի 1-ին մասով՝ Թռիչքների կամ դրանց համապաստասխան կանոնները խախտելը:

Մինչ դատաքննությունը սկսելը` ամբաստանյալ   Սարգիս Հակոբյանը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով՝  հայտարարելով, որ  առաջադրված մեղադրանքը իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ:

Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը`  նախագահող դատավոր Ա.Մանուկյան, 2013թ. հունիսի 26-ի դատավճռով  Սարգիս Երեմի Հակոբյանին մեղավոր է  ճանաչել ՀՀ քրեական  օրենսգրքի 378-րդ   հոդվածի 1-ին մասով և դատապարտել  2 տարվա  պայմանական ազատազրկման՝   2 տարվա փորձաշրջանով:

Ամբաստանյալ    Սարգիս   Հակոբյանից հօգուտ պետական  բյուջեի պետք է բռնագանձվի  61.333.360, 912 ՀՀ դրամ՝ որպես կատարված հանցագործությամբ պատճառված վնասի փոխհատուցման գումար:

Պատիժ նշնակելիս դատարանը ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ է դիտել   այն, որ նա նախկինում դատապարտված չի եղել, նրա խնամքին են մինչեւ 14 տարեկան երկու անչափահաս երեխաները, երիտասարդ է, բնակության վայրից բնութագրվում է դրական, ծառայության ընթացքում հրամանատարության կողմից ստացել է բազմաթիվ խրախուսանքներ եվ նեկայումս էլ նրա ծառայության կարիքը կա, նա ընդունում է մեղքը, խորապես զղջում կատարածի համար: 

Ամբաստանյալը բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ ամբաստանյալը խնդրում է   բեկանել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի  26.06.2013թ. դատավճիռը՝   հայցի մասով և այն թողնել առանց քննության: Դիմումատուն միջնորդում է տուժող կողմին քաղաքացիական հայցի հարուցման իրավունք վերապահել քաղաքացիական դատավարության կարգով դիմելու դատարան, վերացնել իր դրամական բավարարման վրա դրված արգելանքը, որպես պատճառված գումարի չափ սահմանել 120.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումար:

 

Հեղինակ` Սոնա Մաշուրյան


Արխիվ

[]