Թեմաներ
Երեքշաբթի 07 / 27 / 2021
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

07/27/2021   20:03 Բաքվում նռնակ են պայթեցրել. կան զոհ եւ վիրավորներ 07/27/2021   19:40 Խորթ հայրը 1.5 տարեկան երեխային մտցրել է լվացքի մեքենայի մեջ ու հարվածներ հասցրել. Փոքրիկը մահացել է. Աննախադեպ ընտանեկան բռնություն՝ Արարատում 07/27/2021   19:24 Տո շիշ բռնողին էլ, Նիկոլի գլուխ բռնողինն էլ, Պավլիկին չեք կարող բռնացնել ժեխի մեջ. Պավլիկ Մանուկյան 07/27/2021   19:03 Ոստիկանների կողմից հանցագործություն կատարելու մասին հաղորդումը ՀՔԾ-ի փոխարեն ուղարկվել է ոստիկանություն՝ ստուգման.փաստաբան 07/27/2021   18:58 Այս օրերին բիոնիկ պրոթեզներ են տեղադրվում պատերազմի ժամանակ վերին վերջույթները կորցրած տղաներին. Զինվորի տուն վերականգնողական կենտրոն 07/27/2021   18:48 Նախագահի «կատարակտը», կամ ինչպես է փողը կուրացրել Հայաստանի նախագահին. Ղազարյան 07/27/2021   18:39 Հուլիսի 28-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն 07/27/2021   18:35 Ադրբեջանը հայտարարել է, թե Զանգեզուրի միջանցքը կդառնա նոր միջանցք՝ «եղբայրական Պակիստանից» դեպի Թուրքիա և Ադրբեջան 07/27/2021   18:30 Արթուր Վանեցյանը՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, Հայկ Մամիջանյանը՝ քարտուղար 07/27/2021   18:27 Գորիս-Կապան հատվածում հայկական համարանիշով՝ ադրբեջանական համարով ՈւԱԶ է երթևեկում. Տեսանյութ 07/27/2021   18:24 Անթույլատրելի ենք համարում պարգևավճար ստանալը. «Հայաստան» դաշինքը մտադիր է հավելավճարները հնգապատկող նախագիծը չեղարկելու նախաձեռնությամբ հանդես գալ 07/27/2021   18:07 Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով 07/27/2021   17:49 Նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել Միջազգային համագործակցության ճապոնական բանկի ղեկավարի հետ 07/27/2021   17:26 Իշխանությունն ինքն իրեն քննելու խնդի՞ր է դնում.Արման Աբովյան 07/27/2021   17:22 Դատական համակարգում դատարանների նախագահների և ԲԴԽ անդամների գլխավորությամբ գործում է հանցագործների խմբակ. Պողոսյան 07/27/2021   17:09 Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն. ԱԻՊԾ 07/27/2021   17:06 Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ կազմակերպվել է կալանավորված անձի անվճար վիրահատությունը.ՄԻՊ 07/27/2021   17:02 «Պատիվ ունեմ» դաշինքն առաջարկելու է ԱԺ-ում ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով 07/27/2021   16:58 Դատախազությունն առաջարկում է խստացնել արտահիվանդանոցային հարկադիր բուժման մեջ գտնվող անձանց տեղաշարժի, վարքագծի, հարկադիր բուժում ստանալու նկատմամբ պետական վերահսկողությունը 07/27/2021   16:54 Մեխակավանում ականազերծման աշխատանքների ընթացքում ադրբեջանցի է պայթել 07/27/2021   16:50 ԵԽԽՎ-ն 44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքների վերաբերյալ կհրապարակի հատուկ զեկույց 07/27/2021   16:44 Թշնամին այնքան է լկտիացել, որ սկսել են Արմաշն ու Սուրենավանը գնդակոծել. Մանախ 07/27/2021   16:42 Խմելու ջուրը կհասնի Խնածախ. Տեղ համայնքի բնակավայրը տարիներ շարունակ զրկված է եղել ջրից 07/27/2021   16:37 Գեղարքունիքում և Սյունիքում սահմաններ չկան, ադրբեջանցիները կարող են իրենց թույլ տալ այն, ինչը Երասխի սահմանին չեն կարող. Իսկանդարյան 07/27/2021   16:33 Ստյոպա Սաֆարյանի հասցեին՝ «թուրք քիրվայի դուրսպրծուկ» արտահայտությունն այդքան էլ վիրավորանք չէ՝ ըստ Իգոր Խաչատուրովի. փաստաբան 07/27/2021   16:21 Վահան Քերոբյանը 2 օրով կմեկնի Վրաստան 07/27/2021   16:11 «Ռեվիզորներն» արդեն չկան, անհետացել են. Նաիրի Հոխիկյան 07/27/2021   16:05 «Հայաստան» դաշինքը նիստ է հրավիրել ու քննարկել պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու իշխանության նախաձեռնությունը 07/27/2021   15:51 Ինձ տեղեկություն հասավ այն մասին, որ խորհրդարանում լրագրողների տեղաշարժը սահմանափակելու որոշում է կայացվել. Թովմասյան 07/27/2021   15:45 Կառավարությունը ստել է. գերեվարված զինծառայողների հարազատներին խոստացված հանձնաժողովը չի ձևավորվել 07/27/2021   15:24 Թուրք խորհրդարանականները պատրաստվում են այցելել Շուշի. Ալիևն ընդունել է Թուրքիայի մեջլիսի նախագահին 07/27/2021   15:07 Դավիթ Բեկ գյուղի մոտակայքում կիրականացնի չպայթած զինամթերքի ոչնչացում 07/27/2021   15:03 «Միջանցքի բացման» գաղափարը ամբողջովին աղավաղում է եռակողմ հայտարարությունների բովանդակությունը և նպատակը. պաշտոնական Երևանը հակադարձում է Բայրամովին 07/27/2021   14:56 Ռուս խաղաղապահներն Մարտակերտում վարժանքներ են իրականացրել 07/27/2021   14:55 Միքայելյան հիվանդանոցում դեպքերի աճի պատճառով վերաբացվել է Covid բաժանմունքը 07/27/2021   14:33 Գումարները, որ տրվել են պարգևավճարի տեսքով, տրամադրվելու են որպես հիմնական աշխատավարձ. բյուջեի վրա հավելյալ ծանրաբեռնվածություն չի ավելանում. Արմեն Գալջյան 07/27/2021   14:25 Արցախի ՄԻՊ-ը չհայտարարված այցելել է Ստեփանակերտի գիշերօթիկ հաստատություն 07/27/2021   14:21 ԲԴԽ-ն ստացել է դատավոր Արման Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը 07/27/2021   14:18 Գյումրիում մոր և անչափահաս որդու մահվան դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն 07/27/2021   14:14 Դուք ընտրել եք պատերազմի եւ պարտության դեմքը. Գեղամ Նազարյան 07/27/2021   14:03 Ադրբեջանը հստակ քաղաքականություն է վարում՝ բոլոր սահմանամերձ գոտիներում ստեղծել մի իրավիճակ, որ հայ գյուղացիները դուրս գան այդ տարածքներից.Նահապետյան 07/27/2021   13:49 Մովսես Հակոբյանի գործը վերաբաշխվել է դատարանի նախագահի կողմից 07/27/2021   13:40 Լսելով, թե որոշ ոչնչություններ ինչպիսի որակումներ են հասցեագրում արցախցիներին, պարզապես, ապշում ես.Սենոր Հասրաթյան 07/27/2021   13:37 Արցախից տեղահանված բնակիչների 97% օգտվել է աջակցման ծրագրերից 07/27/2021   13:31 Բոլոր փորձառու գեներալներին մեկուսացրեցին, դա էլ քիչ է Հայաստանում և Արցախում նշանակեցին համազորային կրթություն չունեցող հրամանատարներ.ռազմական փորձագետ 07/27/2021   13:28 Հայաստանը պետք է լավ հասկանա Թուրքիայի և Ադրբեջանի ուղերձները, հակառակ դեպքում առերեսվելու է նոր խնդիրների հետ. Թուրք պաշտոնյան սպառնացել է Հայաստանին 07/27/2021   13:21 Եգիպտոսում ՀՀ դեսպան է նշանակվել 07/27/2021   13:18 Զոհված զինծառայողների աճյունների որոնումերը շարունակվում են Մատաղիսում 07/27/2021   13:12 Հերթը հասել է Սեւանին ու Երեւանին. Ալիևը կիսում է ՀՀ-ն ու մի հատված էլ նվիրում Թուրքիային. Գառնիկ Դավթյան 07/27/2021   13:07 Նաիրի Հոխիկյանը հրավիրվել է ՀՔԾ
07/26/2021   20:04 Սյունիքում կուտակումներ կան. Հարձակողական դիրքեր են կառուցում Ադրբեջանը բզբզում է մի տեղ, բայց հարվածի հիմնական ուղղությունը վերցնում է մեկ ուրիշը. Մարգարյան 07/26/2021   14:57 Հակառակորդն առավոտյան կրակել է Արարատի Արմաշ գյուղի ուղղությամբ, բնակչության շրջանում խուճապ կա, երեխեքին ո՞ւմ հույսին թողնեն. համայնքապետ 07/26/2021   19:53 Էս ի՜նչ ջինս եք դուք․․․ 07/26/2021   13:38 Դատախազության համակարգում 11 դատախազ չունի իրավաբանի բազային կրթություն 07/26/2021   19:25 Արարատ Միրզոյանն ու Տիգրան Ավինյանը դառնում են ընդամենը ՔՊ-ի ակտիվ կուսակիցներ 07/27/2021   16:33 Ստյոպա Սաֆարյանի հասցեին՝ «թուրք քիրվայի դուրսպրծուկ» արտահայտությունն այդքան էլ վիրավորանք չէ՝ ըստ Իգոր Խաչատուրովի. փաստաբան 07/26/2021   12:16 Գիշերը՝ 03.00-ի սահմաններում լարված իրավիճակի, անկանոն կրակոցների պատճառով Սոթքի հանքի 150 աշխատակից տարհանվել է 07/26/2021   14:41 Երիտասարդները լքում են գյուղերը. Մարդիկ վախները սրտում գնում են աշխատելու, բոլորի մոտ անհանգստությունը կա. Սոթքի բնակիչ 07/26/2021   15:19 Ադրբեջանում դատապարտված ՌԴ քաղաքացի Էդուարդ Դուբակովը որևէ կապ և առնչություն չունի «ՈՄԱ»-ի հետ. Ցուցմունքը աբսուրդ է. Վարդանով 07/26/2021   10:27 Գերտերությունները շարժվում են բացառապես իրենց երկրների քաղաքական, տնտեսական ու որ ամենակարեւորն է՝ աշխարհաքաղաքական շահերով.Նարիա Զոհրաբյան 07/25/2021   21:17 Դիլիջանի տներից մեկում հայտնաբերվել են տարեց ամուսինների դիեր 07/26/2021   17:47 Ռուս սահմանապահներն այցելել են Նորաբակ՝ տնակներ են կառուցելու. Կութում ադրբեջանցիները քարով խփել են հացի մեքենայի վարորդին, գլուխը ջարդել. Նորաբակցի 07/26/2021   16:43 Երասխում հակառակորդը 15:30-ից վերսկսել է կրակոցները.ՊՆ 07/26/2021   14:13 Դատավոր Վաչե Մարգարյանը Մովսես Հակոբյանի գործի նկատմամբ ունի կանխակալ վերաբերմունք. Այդ մասին դատավորը խոստովանել է անձամբ 07/26/2021   15:55 Բաքվի դատարանում լրտեսության մեջ մեղադրվող հայ ռազմագերի Գևորգ Սուջյանը ցուցմունք է տվել 07/26/2021   18:45 Կառավարությունն առաջարկում է ստեղծել Ներքին գործերի նախարարություն. Նախագիծը քննարկման փուլում է, նոր ԱԺ-ն էլ կքննարկի կառավարության կառուցվածքային փոփոխության հարցը 07/26/2021   19:59 Օշականցի Գևորիկը 50 մլն ՀՀ դրամի չափով գրավի դիմաց ազատ է արձակվել. Նա մեղադրվում է հանցավոր համագործակցություն ստեղծելու մեջ 07/25/2021   22:50 Էլեկտրաէներգիայի անջատումների հասցեները 07/27/2021   18:27 Գորիս-Կապան հատվածում հայկական համարանիշով՝ ադրբեջանական համարով ՈւԱԶ է երթևեկում. Տեսանյութ 07/27/2021   11:07 Հարկ է առաջ քաշել նախապայման՝ Ադրբեջանում անազատության մեջ պահվող բոլոր անձանց վերադարձնել Հայաստանին. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Ն.Բաղդասարյան. Նոր Քրեական դատավարության օրենսգրքով պետությունում կմահանա քրեական արդարադատությունը 09/28/2013   19:13  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ

 
ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի  ընդունումը հրատապ է, սակայն առաջարկվող նախագծում առկա են հոդվածներ, որոնք լուրջ խնդիր  կառաջացնեն՝ Հայոց  պետության համար:  Այս մասին «Փաստինֆո»-ի  թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Նիկոլայ Բաղդասարյանը: 
 
Թերություններից առավել մտահոգիչը ցուցմունքների դեպոնացման ինստիտուտի «ներմուծումն» է նոր Քրեական դատավարության օրենսգիրք: Պարզ ասած՝ «դեպոնացում» նշանակում է ցուցմունքների սառեցում, դատաքննության ժամանակ՝ ապասառեցում և ներկայացում: Այդ ինստիտուտը վկայի կամ տուժողի ցուցմունքների դեպքում ընդունելի է: Մասնավորապես, եթե խոսքն, օրինակ, վերաբերվում է անձանց, ովքեր ծանր հիվանդության պատճառով կարող են չապրել մինչև դատաքննություն, իսկ նրանց ցուցմունքներն անհրաժեշտ են՝ որոշակի փաստական հանգամանքներ ապացուցելու համար:
 
Ըստ Ն.Բաղդասարյանի՝ մեղադրյալի ցուցմունքների դեպոնացումն անընդունելի է, այն ուղղակի հրահրում է, որ մեղադրյալներին «ծեծեն, ջարդեն՝ ինքնախոստովանական ցուցմունք ստանալու համար, այսինքն՝ ուղղակի վերադարձ է դեպի Վիշինսկու ժամանակները,  երբ «ապացույցների թագուհին»  ինքնախոստովանական ցուցմունքներն էին:  
 
Այսպես, մեղադրյալը նախաքննության ընթացքում տալիս է ինքնախոստովանական ցուցմունք, որը «տանում են դեպոնացման»՝ հետագայում դատարանին ներկայացնելու համար՝ դատաքննության ժամանակ մեղադրյալը պնդում է իր կողմից տված ցուցմունքը, և դատարանը, որը մեղադրյալին հարց տալու որևէ իրավասություն չունի ու ունի անհասկանալի դերակատարություն,  հաստատում է դեպոնացված ցուցմունքը, այսինքն՝ դատարանը  սահուն կերպով վերածվում է նոտարի: Ըստ Ն.Բաղդասարյանի՝ նորամուծությունը մեղադրյալի պարագայում անթույլատրելի է. «Եթե մենք ունենանք ինքնախոստովանական ցուցմունքը, որևէ  ապացույցով այլևս մենք չենք կարող հերքել կամ հիմնավորել այն»:
 
Արդյունքում, եվրոպական չափանիշներին համապատասխան իրավունքը զարգացնելու փոխարեն հետզարգացում կլինի. քննիչները կձգտեն բոլոր մեղադրյալներին ծեծել-ջարդելով ձեռք բերել ինքնախոստովանական ցուցմունքներ, տանել դեպոնացնել, որպեսզի դատական ապագայում խնդիրներ չունենան: «Նման տեսքով օրենսգրքի ընդունումը կհանգեցնի նրան, որ մեր պետությունում կմահանա քրեական արդարադատությունը, և այն կվերածվի բռնի ուժով ապացույցներ կորզելու արդարադատության»,- ասաց Ն.Բաղդասարյանը: 
 
Փաստաբանական դպրոցի տնօրենի պարզաբանմամբ՝ ներկայումս առկա իրավիճակը, երբ որպես կանոն դատարանները հիմք են ընդունում  անձանց նախաքննական ցուցմունքները, անգամ եթե  դրանք կորզվել են ճնշումների հետևանքով, և դրվում մեղադրական դատավճռի հիմքում, նույնպես խորհրդային ժամանակների ժառանգություն է: Մինչդեռ ԱՄՆ-ում և եվրոպական երկրներում այդ ինստիտուտը գոյություն չունի. նախաքննության ընթացքում տրված ցուցմունքը որևէ կերպ չի կարող դրվել մեղադրական դատավճռի հիմքում, եթե  դատարանում, բաց դատաքննության ժամանակ անձը չի պնդում փաստերը, որը ներկայացրել է նախաքննության ժամանակ: Տվյալ պարագայում անիմաստ է դառնում  մինչդատական վարույթում մարդկանց վրա ճնշում գործադրել, ծեծել, ուժ, հոգեբանական ճնշում գործադրել՝ ցուցմունքներ կորզելու համար:
 
Ըստ Ն.Բաղդասարյանի՝ լուրջ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում նաև  օրենսգրքի նոր կարգավորումը, որով ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքի դեպքում չի պահանջվում հիմնավորել կալանավորելու մասին միջնորդությունը:
 
«Պետք է նախագիծը կազմողները քաջ պատկերացնեին, որ կարելի է անմեղ մարդուն ծանր մեղադրանք առաջադրել, տանել դատարան՝ դատական վերահսկողությունը բացառելով կալանավորել: Այսինքն՝ ասում ենք, հարգելի քննիչներ, բոլոր դեպքերում ծանր հանցագործության մեղադրանք առաջադրեք, որ ստանաք կալանք, հետո կմտածենք, վերաորակե՞նք արարքը, թե՞ ոչ», -ասաց փաստաբանը՝ պարզաբանելով, որ «վերաորակումը» լուրջ կոռուպցիոն  ռիսկեր է պարունակում: 
 
Օրենսգրքի նախագծով, ըստ Ն.Բաղդասարյանի, ևս մեկ անգամ փորձ է կատարվում անձի պաշտպանությունը դարձնել ձևական. փաստաբանին  տրվում է ապացույց ձեռք բերելու իրավունք՝ առանց   լիազորությունների: Մասնավորապես, ըստ փաստաբանի, օրենսդրությունը պետք է հստակ սահմանի ապացույցներ ձեռք բերելու ընթացակարգերը, ինչպես արվում է հետաքննիչի,  քննիչի,  դատախազի, դատավորի դեպքում. «Պետք  է  այդ շարքում գրված լինի նաև փաստաբան»:    
         
Խնդրահարույց է նաև Քրեական դատավարության օրենսգրքի նախագծում հայցի հարուցման փուլի փոփոխման դրույթը. հայցը հարուցվում է դատաքննության ժամանակ, ոչ թե մինչդատական վարույթում: Ըստ այդմ, միայն դատաքննության ժամանակ կարելի է միջնորդել, որ արգելանք դրվի պատասխանողի գույքի վրա, պատասխանող, իմանալով հայց հարուցելու մասին, պարզապես կօտարի իր գույքը. «Հայց ներկայացնելու և գույքային  պատասխանատվության ենթարկելու ինստիտուտը գոյություն չի ունենա քրեական դատավարությունում»:  
 
Ն.Բաղդասարյանը նշեց, որ թերությունները վերացնելու առաջարկների մասին Փաստաբանական դպրոցը կազմել է փաստաթուղթ, քննարկման դրել այն, ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը համապատասխան գրություն է ուղարկել ՀՀ նախագահին, հանդիպումներ են եղել, մասնավորապես, ԵԱՀԿ փորձագետների հետ:
 
«Փոփոխություններ կատարելը որևէ դժվարություն չի ներկայացնում, առաջարկում ենք հիշատակվող լրացումներն ուղղակի հանել նախագծից: Դեռևս արձագանք չկա: Ակնկալում ենք, որ ՓՊ նորընտիր նախագահ Արա Զոհրաբյանն  էլ կշարունակի գործընթացը, որպեսզի նախագծից հանվեն  այն հոդվածները, որոնք առաջացնելու են կոռուպցիոն ռիսկեր և անձանց իրավունքների  ոտնահարում, որպեսզի ընդլայնվեն փաստաբանների լիազորությունները», - ասաց Ն.Բաղդասարյանը:
 
 

 

Հեղինակ` Սոնա Մաշուրյան


Տեսանյութեր

07/27/2021   12:17 Իշխանական կայֆեր. Հայկ Սարգսյանի հարսանիքին մոտ 500 հյուր է մասնակցել՝ կրիմինալից մինչեւ քաղաքական

Տեսադարան

07/06/2021   13:16 Հայազգի նշանավոր դուդուկահար Ջիվան Գասպարյան

Մամուլ

Արխիվ

[]