Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   00:07 Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» երթ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/18/2024   23:47 Իսրայելը կանգնած է էքզիստենցիալ սպառնալիքի առջև․ Նեթանյահու 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   23:24 Ձերբակալվել են Կանադայի պատմության մեջ ոսկու խոշորագույն գողության մեղավորները 04/18/2024   23:08 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/18/2024   22:49 ԱՄՆ-ը չի աջակցի ՄԱԿ-ի կազմում Պաղեստինի ընդունմանը. Պետդեպ 04/18/2024   22:30 Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են 04/18/2024   22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել 04/18/2024   21:58 ՀՀ ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից 04/18/2024   21:49 Ուռուցքաբանը զգուշացրել է քաղցկեղ առաջացնող դիետայի մասին 04/18/2024   21:38 27-ամյա տղամարդը ձերբակալվել է 04/18/2024   21:15 ԵՄ-ն կընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները. Մակրոն 04/18/2024   20:54 «Շուռնուխ-2» օպերացիան՝ Տավուշում. մարդկանց գլուխների տակ փափուկ բարձ դրեցին. Ստեփանյան (Տեսնայութ) 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   20:32 Քենիայում կործանվել է պաշտպանության ուժերի ղեկավարին տեղափոխող ուղղաթիռը 04/18/2024   20:21 Ադրբեջանը ոչնչացրել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին 04/18/2024   20:18 Արևմտյան ևս մեկ ընկերություն որոշել է հեռանալ Ռուսաստանից 04/18/2024   20:13 Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   19:49 Թուրքիայի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:32 Իրանը սպառնացել է վերանայել միջուկային քաղաքականությունը Իսրայելի սպառնալիքների պատճառով 04/18/2024   19:22 ՌԴ Կուրգանի իշխանությունները խնդրել են տարհանվել եւս երեք միկրոշրջանների բնակիչներին 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   18:52 Նորվեգիան հրաժարվում է իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի մշտական ​​զորքեր 04/18/2024   18:41 Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկերության պատվիրակությանը 04/18/2024   18:35 Տեղի ունեցածը պլանավորված հանցագործություն է. Արաքս Մելքոնյանը կասկած է հայտնել, որ դիմակավորված անձինք եղել են ոստիկանության աշխատակիցներ 04/18/2024   18:30 Արդյո՞ք Հայաստանին հիմա հենց դա է պետք. Զախարովը՝ Լոնդոնից Հայաստան ապօրինի ներգաղթյալներին վտարելու մասին 04/18/2024   18:27 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի առցանց նիստին 04/18/2024   18:17 Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին 04/18/2024   17:59 Ադրբեջանական ԶԼՄ–ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ՀՀ ԱԳՆ 04/18/2024   17:56 Մթերքներ, որոնք օգնում են երկարացնել կյանքը 04/18/2024   17:38 Երկու տարբերակ կա. ոստիկանությունը կամ հանցակից է, կամ անձեռնհաս. Կարապետյանց 04/18/2024   17:34 Փաշինյանի հետ առնչվող թերթում հոդված է հրապարակվում՝ զուգարաններում մարդ սպանելու, «պադեզդներում» ծեծելու մասին, արձանագրվում է Ս. Վարդանյանի հետ խոշտանգման դեպքը (տեսանյութ) 04/18/2024   17:26 Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է․ հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է 04/18/2024   17:17 «Դինամո» մարզադահլիճում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյանքներ է հնչեցրել ֆեդերացիայի նախագահի հասցեին, ապա ծեծի ենթարկել․ ֆեդերացիայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց 04/18/2024   17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ 04/18/2024   17:01 Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն 04/18/2024   16:57 Նկատողության համար ադրբեջանցին Մոսկվայում դանակահարել, սպանել է տեղի բնակչին 04/18/2024   16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին 04/18/2024   16:43 Իրանը Իսրայելին սպառնացել է հայելային հարվածով՝ իր միջուկային օբյեկտների վրա հարձակումների դեպքում 04/18/2024   16:36 Նոր նշանակումներ՝ Մայր Աթոռում 04/18/2024   16:27 Գազայից ցավալի դրվագը World Press Photo-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն լուսանկար 04/18/2024   16:17 Անահիտ Մանասյանն ընդունել է Դանիայի Մարդու իրավունքների ինստիտուտի Մարդու իրավունքների, հարևան երկրների և Ասիայի դեպարտամենտի տնօրեն Սառա Ֆորտին և դեպարտամենտի գլխավոր խորհրդական Փոլ Դալթոնին 04/18/2024   16:10 Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես 04/18/2024   16:06 Եպիսկոպոսաց հայտարարության ուղերձն էր ՀՀ իշխանություններին՝ ՀՀ սահմաններում փաստացի գտնվող որևէ տարածք չհանձնել՝ հռչակելով ադրբեջանական, նախքան ենթադրվող սահմանազատումն ու սահմանագծումը․պարզաբանում 04/18/2024   15:48 Իրանը բացահայտել է Իսրայելի «բոլոր միջուկային օբյեկտների տեղակայման վայրը»
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/17/2024   19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել 04/18/2024   16:27 Գազայից ցավալի դրվագը World Press Photo-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն լուսանկար 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ

Փաստաբան Մելանյա Առուստամյան. Սեւ ՓԻԱՌ-ը վնասում է նախևառաջ տարածողին 09/12/2013   21:17  |  Հարցազրույց

 
-  Դուք երկար տարիներ զբաղեցնում եք փաստաբանների պալատի խորհրդի անդամի պաշտոնը, ինչպես կբնութագրեք  փաստաբանների պալատի նախագահի ընտրության նախընտրական քարոզչությունը.
 
- Նախ ասեմ, որ այս տարիների ընթացքում փաստաբանների պալատը լուրջ ձեռքբերումներ ունի և այդ ձեռքբերումներից մեկն էլ այս նոր ընտրական մոդելն էր, երբ ընտրողներս հնարավորություն ենք ունենում նախապես ծանոթանալ թեկնածուների հետ: Նախկինում փաստաբանների ժողովի ժամանակ հանկարծակի թեկնածություն էին դնում և ընտրություն կազմակերպվում, ինչն արդյունավետ չէր: Ընդհանուր առմամբ դրական եմ գնահատում, այն բացառությամբ, որ որոշ գործընկերներ իրոք սև փիառի մասնագետներ դուրս եկան:
 
- Ում նկատի ունե՞ք, կմանրամասնե՞ք
 
- Օրինակ, թեկնածուներից մեկը սկսել է խոսել ֆինանսական չարաշահումներից գնացող պալատի նախագահի հետևից: Իրոք ողջամիտ հարց է ծագում, եթե փաստաբանության համար այդքան մտածող մարդ ես, ինչու դրանից առաջ այդպիսի հայտարարություն չէիր տարածում:
 
Տիգրան Աթանեսյանը շահարկեց նաև  Մուշեղ Շուշանյանի թեման (Մուշեղ Շուշանյանի նկատմամբ դատական նիստերի դահլիճը լքելու համար քրեական հետապնդում էր իրականացվել), հայտարարելով, որ Արա Զոհրաբյանը ընդհանրապես չի մասնակցել նրա պաշտպանությանը և ինչ էլ արել է, գաղտնի է արել: Բայց երբ մեր փաստաբանները հրապարակեցին youtube-ում տեղադրված տեսանյութը (http://www.youtube.com/watch?v=2se0sJxkRR8), որտեղ Արա Զոհրաբյանը Հայկ Ալումյանի և Մուշեղ Շուշանյանի հետ մամլո ասուլիս են անցկացնում ու երբ, պարզվեց, որ Արա Զոհրաբյանը ներգրավվել է Մուշեղ Շուշանյանի պաշտպան, Տիգրան Աթանեսյանը սկսեց ուրիշ բան ասել եւ փորձեց ոչ կոռեկտ ակնարկներ անել: Նա ակնարկում էր, որ իրենց գործով Արա Զոհրաբյանը բանակցություններ էր վարում ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի հետ և վերջիններս պայմանավորվել էին, որ կարգապահական վարույթը հարուցելու պայմանով կկարճվի քրեական գործը: Այս սուտը շատ հեշտ է հերքվում, հիմա փորձեմ ներկայացնել փաստերը՝ 
 
ա/ 21.08.2008թ. դատական սանկցայի հիման վրա հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում, փաստաբանների պալատի խորհուրդը 12.11.2008թ. կարճել էր Մուշեղ Շուշանյանի նկատմամբ կարգապահական վարույթը: Ընդ որում, այդ որոշման նախագիծը կազմվել էր Արա Զոհրաբյանի կողմից: Պալատի խորհուրդը արդարացված էր համարել Մուշեղ Շուշանյանի կողմից դատարանի դահլիճից դուրս գալը: Այդ որոշման ժամանակ, գործը դատարանում չի եղել (դեռևս նախաքննության փուլում էր) և որևէ մեկը չէր կարող բանակցություններ վարել դատարանների հետ: 
բ/  2009թ. ապրիլին փաստաբանների պալատի ակումբի նիստ եմ հրավիրել (ես ակումբի համակարգողն եմ) Մուշեղ Շուշանյանի և մյուս մեր փաստաբանների մասով, որի քննարկման ժամանակ ակումբի նիստում ընտրվեց աշխատանքային խումբ Արա Զոհրաբյանի, Հայկ Ալումյանի և Կարեն Մեժլումյանի կազմով: Ինչպես Մուշեղ Շուշանյանի, այնպես էլ Արթուր Գրիգորյանի, Դիանա Գրիգորյանի  և Արա Զաքարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 343 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էին քրեական գործեր, այն բանի համար, որ փաստաբանները իրենց առարկությունները նախագահող դատավորների ոչ օրինական գործողությունների դեմ արտահայտել են՝ լքելով դատական նիստերի դահլիճը: 
 
գ/ աշխատանքային խումբը քննարկելով այդ նյութերը փաստաթուղթ-կոչ հրապարակեց, որտեղ եկել էր այն եզրահանգման, որ «Դահլիճը լքելու համար փաստաբանների նկատմամբ չէր կարող քրեական գործ հարուցվել, այդ հարցը կարող էր քննարկվել ՀՀ փաստաբանների պալատի կողմից՝ կարգապահական վարույթի շրջանակներում»: Այդ մասին անդրադարձ էր կատարել Առավոտ օրաթերթը 02.05.2009թ։ Աշխատանքային խումբը հետևյալ առաջարկություններ ներկայացրեց՝ 1 .Հրավիրել մամուլի ասուլիս: 2.Դիմել ՀՀ նախագահին, ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահին, ՀՀ արդարադատության նախարարին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին եւ միջազգային կազմակերպություններին: 3. Մեծ խմբով փաստաբանների ներգրավել որպես Մուշեղ Շուշանյանի, Արա Զաքարյանի, Արթուր Գրիգորյանի եւ Դիանա Գրիգորյանի պաշտպաններ՝ իրականացնելով ակտիվ պաշտպանական գործողություններ: 4. Ծայրահեղ դեպքում մեծ փաստաբանների խմբով ցույց տալ իրավիճակի անհեթեթությունը՝ նմանատիպ գործողություններ կատարելով: 5. Դիմել ՀՀ Սահմանադրական դատարան՝ ՀՀ քրեական օրենսգրքի 343 հոդվածի 1-ին մասի սահմանադրականության հարցով:
 
դ/ Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու գործընթացը ֆորմալ իրականացրել են Մուշեղ Շուշանյանը և իր ընկերները, իսկ Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է սահմանադրական դատարան 08.06.2009թ-ին:
 
ե/ Մուշեղ Շուշանյանի նկատմամբ դատավարությունն էր իրականացվում և Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների դատարանը մտադիր էր մինչև ՍԴ նիստը դատապարտող դատավճիռ կայացնել Մուշեղի նկատմամբ, դա պարզ երևում էր նաև դատավորի գործելակերպից, քանի որ նիստերը կարճ պարբերականությամբ էին նշանակվում:
 
զ/ Որպեսզի դատարանին չթույլատրենք մինչև ՍԴ նիստը դատավճիռ կայացնել, պայմանավորվեցինք, որ հերթով ներգրավելու ենք պաշտպան ու նիստի չգնանք, որպեսզի հետաձգվի: Սկզբից ներգրավվեց Հայկ Ալումյանը: Հետո, երբ Հայկ Ալումյանը նիստի չգնաց, նրա նկատմամբ սանկցիա կիրառվեց և պալատի խորհուրդը վարույթ հարուցեց Հայկ Ալումյանի նկատմամբ՝ օրենքի ուժով: Հայկ Ալումյանը բառացիորեն խնդրեց պալատի խորհրդին, որպեսզի իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկեն, որպեսզի ՍԴ-ում ապացուցենք, որ փաստաբանների և դատարանի հետ կապված խախտումների դեպքում, փաստաբանի վարքագծի կանոնագիրքն է գործում, ոչ թե քրեական օրենսգիրքը (քրեական օրենսգրքի 343 հոդվածով մեղադրողը նշված չէր, որպես հանցագործության սուբյեկտ և մեղադրանքի կողմը պնդում էր, որ դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ իրենք վարքագծի կանոնագիրք ունեն): 
 
է/ Արա Զոհրաբյանը, որպես աշխատանքային խմբի անդամ այդ փուլում է, որ դատական համակարգի ներկայացուցիչներին զգուշացնում էր, որ 200 փաստաբաններով կմտնեն պրոցես և դուրս կգան նույն եղանակով, ինչպես Մուշեղ Շուշանյանը և այդ զգուշացումների արդյունքում էր, որ դատարանը տեղի տվեց, ու Մուշեղ Շուշանյանի նիստը հետաձգվեց անժամկետ՝ մինչև ՍԴ-ի կողմից որոշում կայացնելը: ՍԴ-ն որոշում է կայացրել 14.01.2010թ-ին (http://concourt.am/armenian/decisions/common/2010/pdf/sdv-851.pdf):
ը/ Արա Զոհրաբյանը չէր կարող ուրիշ առաջարկներ ներկայացնել, քանի որ դեռևս 2008թ. Մուշեղ Շուշանյանի նկատմամբ վարույթը կարճված էր և չէր կարող կրկին վարույթ հարուցվել, իսկ գործը դատարան էր մտել 2009 թվականին: Աշխատանքային խմբի այն տեսակետը, որ դատարանի հետ խնդիրները պետք է լուծվեն միմիայն փաստաբանների վարքագծի կանոնագրքի շրջանակում, չի կարելի նենգափոխել և այլ կերպ մատուցել: Ի վերջո մենք փաստաբաններ ենք, մեզ հետ պետք է խոսել միայն փաստերով:
 
Այս ամենը շատ լավ գիտի նաև Մուշեղ Շուշանյանը և վերջին օրերին, իր ընկեր Տիգրան Աթանեսյանի համար փաստաբանին ոչ վայել այսպիսի քայլին գնալուն բացասական եմ վերաբերում: Երբ Արա Զոհրաբյանի հետ խոսում էի այս թեմայով, նա ասած, որ Մուշեղ Շուշանյանին չի կարող երախտամոռության մեջ մեղադրել, որովհետև նա դա արել է իր համար, քանի որ եթե Մուշեղի գործով դատախազությունը հաջողություն ունենար, ապա հաջորդ թիրախը լինելու էինք մենք բոլորս:
 
Ուղղակի շատ ցավալի է, որ Պալատի գործադրած այդքան ջանքերից հետո, երբ Պալատը նաև Արա Զոհրաբյանի և Հայկ Ալումյանի  շնորհիվ կարողացավ ամբողջ փաստաբանությանը ոտքի հանել, շուրջ 200 փաստաբանից համաձայնություն ստանալ մեր գործընկերոջը պաշտպանելու նպատակով ներգրավվել դատական գործընթացների մեջ և լքել դահլիճը (համաձայնություն տվող փաստաբաններից յուրաքանչյուրը շատ լավ գիտակցում էր, որ Մուշեղին պաշտպանելու համար կարող է նաև իրենց նկատմամբ քրեական հետապնդում հարուցվել) և հենց փաստաբանների միասնության շնորհիվ հասնել Մուշեղ Շուշանյանի արդարացմանը, արդյունքում ստանում ենք նման ՚շնորհակալություն՚: Ես Մուշեղ Շուշանյանին հարգում եմ և լավ հարաբերությունների մեջ եմ, սակայն ճշմարտությունն ավելի թանկ է: Որպես ընկեր նա պարտավոր էր և Տիգրան Աթանեսյանի և Արա Զոհրաբյանի զսպող ազդեցություն ունենալ, այլ ոչ թե՝ հրահրող:
 
Խնդրում եմ ինձ ճիշտ հասկացեք, մենք փաստաբաններս չէինք համախմբվել Մուշեղ Շուշանյանին քրեական հետապնդումից ազատելու նպատակով նրանից շնորհակալություն ստանալու  ակնկալիքով, սակայն նախաձեռնող խմբի հասցեին նման հայտարարություններով հանդես գալը փաստաբանին հարիր չէ:
 
- Քաղաքական ընտրությունների ժամանակ սև փիառը կարծես պարտադիր պայման է դարձել, բայց փաստաբաններն էլ հետ չմնացին ... Այդքան դժվար է ներակայանալ սեփական ծրագրերով, կատարած աշխատանքի հաշվետվությամբ եւ ոչ թե փորձել միավորներ վաստակել ուրիշին փնովելով
 
Իմ կարծիքով այդ սեւ ՓԻԱՌ-ը վնասում է նախեւառաջ տարածողին, որովհետև ինչ անում ես քեզ ես անում: Միակ խնդիրը, որ ես և մյուս փաստաբանները տեսնում եք, դա նա է, որ հասարակության մոտ բացասական տպավորություն է առաջանում, որ փաստաբանների պալատում արդար ընտրություններ չեն լինելու: Ես համոզված եմ, որ սև փիառը հաջողություն չի ունենալու, քանի որ մենք փաստաբաններ ենք և մեր ուժը միասնութան մեջ է: Բոլոր դեպքերում, անկախ նրանից ով կընտրվի, պետք է միասնության գաղափարախոսությունը զարգացնի:
 
 
 

Արխիվ

[]