Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2019
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/21/2019   23:58 Նիկոլ Փաշինյանը ժամանել է Հռոմ. տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Իտալիայի Սենատի նախագահի հանդիպումը 11/21/2019   22:17 «Մուլտի Գրուպ» Կոնցեռնը և Գագիկ Ծառուկյանը միտումնավոր փորձ են կատարել մանր բաժնետերերին զրկելու սեփականության իրենց իրավունքներից. օտարերկրյա ներդրողներ 11/21/2019   22:05 Վարչապետը մասնակցել է հայ-իտալական գործարար համաժողովին 11/21/2019   21:43 Մեծ տեքստով խոսելու և փակագծեր բացելու ժամանակը 11/21/2019   21:03 Ոստիկանի սպանության մեջ մեղադրվող 16-ամյա պատանին տեղափոխվել է հոգեբուժարան 11/21/2019   20:10 «Եթե Ապրիլյան պատերազմին չեն մրսել, հիմա էլ կդիմանան». Դաշնակցական երիտասարդներին թույլ չեն տվել վառարեն տեղադրել (տեսանյութ) 11/21/2019   20:06 Դավիթ Բեկի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. վարորդը տեղում մահացել է 11/21/2019   19:52 Եթե պետք լինի ամբողջ Կոնդով կգանք, իրենց վրայով կանցնենք. Կոնդի բնակիչները բողոքի ակցիա իրականացրին Կառավարության դիմաց (տեսանյութ) 11/21/2019   19:46 Սերժ Սարգսյանը այն մարդը եւ քաղաքական գործիչը չէ, որ այլեւս կարող է գնահատականներ տալ . Ալեն Սիմոնյան 11/21/2019   19:31 Մեր անվտանգության աշխատակիցները եւս տեղում էին եւ իրավիճակը վերահսկում էին. Ալեն Սիմոնյանը՝ վարչապետի եւ ադրբեջանցի բլոգերի միջեւ տեղի ունեցած միջադեպի մասին (տեսանյութ) 11/21/2019   19:16 Վանեցյանը անհեթեթ է որակել Մեսրոպ Առաքելյանի հայտարարությունը. Հենրիխ Մխիթարյանը լավագույն ֆուտբոլիստներից մեկն է 11/21/2019   19:11 Վարչապետը Իտալիայի գործարար շրջանակներին է ներկայացրել Հայաստանի ներդրումային հնարավորությունները 11/21/2019   19:09 Սերժ Սարգսյանը Արցախից բացի, որևէ այլ վայրում անշարժ գույք չունի 11/21/2019   19:07 Ուժեղացված ծառայություն Երևանում․ «Գազելների» վարորդների մոտից հայտնաբերվել են դանակներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 11/21/2019   19:04 Հեռանում է ոչ միայն Արթուր Վանեցյանը, այլ նաեւ՝ գործկոմը. նոր ընտրությունները՝ դեկտեմբերին 11/21/2019   18:54 ՄԱԿ-ի առևտրի և զարգացման համաժողովում ամփոփվել է Հայաստանի ներդրումային քաղաքականության զեկույցը 11/21/2019   18:50 Նախագահ Սահակյանն ընդունել է ՀՀ ԱԳՆ առընթեր դիվանագիտական դպրոցի մի խումբ ունկնդիրների 11/21/2019   18:47 Հայկ Մարությանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին 11/21/2019   18:42 ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին 11/21/2019   18:33 Մեղադրանք է առաջադրվել Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալին. վերջինս կալանավորվել է 11/21/2019   18:18 Արթուր Վանեցյանը թողնում է ՀՖՖ նախագահի պաշտոնը. նա հրաժարականի դիմում է ներկայացրել (տեսանյութ) 11/21/2019   18:13 Պոռթկումս կարող եմ արդարացնել. Ռուբեն Սահակյանը՝ ՓՊ որոշման մասին 11/21/2019   18:05 Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի և Գլխավոր կոնֆերանսի իրավական կոմիտեի անդամ 11/21/2019   17:58 Ոստիկանության շտաբի պետն ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 11/21/2019   17:49 «Քեզ սպանելու և մորթելու եմ». Երևանում տղամարդը ծեծել է հարսնացուին 11/21/2019   17:46 Անցկացվել է ռազմաուսումնական հաստատությունների ներկայացուցիչների վերապատրաստման դասընթացի հերթական փուլը 11/21/2019   17:36 Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանն այցելել են Միլանի կաթոլիկ տաճար 11/21/2019   17:33 Փաշինյանը չհասկացավ, որ այդ հայտարարությամբ վիրավորեց Հռոմի կաթոլիկ եկեղեցուն 11/21/2019   17:19 Աղոթենք Քրիստոսին, որ այդ մարդուն երեւակայական աշխարհից բերի գիտակցական դաշտ. Գառնիկ Իսագուլյան 11/21/2019   17:14 «Դոլմամա» ռեստորանի տանիքում բռնկված հրդեհը մարել է. այրվել է 250 քմ տարածք 11/21/2019   16:58 Նախագահ Սարգսյանը կմասնակցի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Արևելյան գործընկերության առաջին ներդրումային գագաթնաժողովին 11/21/2019   16:56 Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության պարապմունքներ 11/21/2019   16:50 Սերժ Սարգսյանը Զագրեբում մասնակցել է ԵԺԿ գագաթնաժողովին 11/21/2019   16:47 Կրակային պատրաստության պարապմունքներ 11/21/2019   16:40 Վարչապետը և Լոմբարդիայի փոխնահանգապետը քննարկել են կոնկրետ ծրագրերի իրականացման հնարավորությունները 11/21/2019   16:36 Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն 11/21/2019   16:18 Կարող է հրդեհային անվտանգության կանոնները պահպանված չեն եղել. ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն 11/21/2019   16:08 Ռուբեն Սահակյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել 11/21/2019   15:49 Խուզարկություն դեղատանը, տնօրենը ձերբակալվել է․ ոստիկանության բացահայտումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 11/21/2019   15:26 Բնակիչները կարծում են՝ «Դոլմամա» ռեստորանում բռնկված հրդեհը միտումնավորության հետևանք է 11/21/2019   15:19 Ինչո՞վ էին զբաղված այն մարդիկ, որոնք պարտավոր են ապահովել Փաշինյանի անվտանգությունը. Գառնիկ Իսագուլյանը՝ բլոգեր ներկայացած ադրբեջանցու մասնակցությամբ միջադեպի մասին 11/21/2019   15:14 «Քիչ առաջ «Մեկ Հայաստան» կուսակցության անունից պաշտոնական հարցում ենք ուղարկել ՀՀ կառավարություն. Ղազինյան 11/21/2019   14:47 Հրդեհ Աբովյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում գտնվող երկհարկանի շինության տանիքում 11/21/2019   14:41 Աննա Դանիբեկյանը գրավի միջնորդությունը մերժել է հղում կատարելով հակասահմանադրական ճանաչված նախադեպին. Դատավորին ինքնաբացարկ հայտնելը՝ կրկին օրակարգում 11/21/2019   14:31 Անձամբ փրկիչը պետք է լավ ապրի. պետք է թանկարժեք չարտերով օվկիանոս կտրի, առանձնատունը շքեղ նորոգի, լինի շրջապատված հարյուրավոր թիկնապահներով, հաճախ շրջագայի, որովհետև նա արժանի է . Մինասյան 11/21/2019   14:16 Վարկերի ներգրավման տեղատարափը շարունակվում է 11/21/2019   14:03 Աննա Դանիբեկյանի հեռանալու հրամայականը . Արփինե Հովհաննիսյան 11/21/2019   13:41 Կառավարության պահուստային ֆոնդից ԱԳՆ-ին հատկացվեց 9.95 մլն դրամ 11/21/2019   13:38 Կառավարությունն արտոնություն տվեց «Նյուպլաստ» և «Թրեյդ էքսպորտ» ընկերություններին 11/21/2019   13:29 Ծաղկաձորում կայացել է Հայաստանում կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի ներդրմանը նվիրված աշխատաժողով
11/20/2019   19:43 Ապատիայից դուրս գալու փուլը. մարդիկ գիտակցում են, որ այլընտրանք է պետք 11/20/2019   17:17 Հայ տղամարդու տեսակը վտանգված է. Պիղծ երեւույթների քարոզ է տեղի ունենում 11/20/2019   23:50 Սերժը Նիկոլի հետ դեռ անցյալ տարի «Մարիոտում» հատուկ պայմանավովրվել էր. Արմեն Աշոտյան 11/21/2019   13:01 Սորոսի գրասենյակի գործունեությունը Հայաստանում վտանգներ է պարունակում. Արթուր Վանեցյան (տեսանյութ) 11/21/2019   15:19 Ինչո՞վ էին զբաղված այն մարդիկ, որոնք պարտավոր են ապահովել Փաշինյանի անվտանգությունը. Գառնիկ Իսագուլյանը՝ բլոգեր ներկայացած ադրբեջանցու մասնակցությամբ միջադեպի մասին 11/21/2019   15:14 «Քիչ առաջ «Մեկ Հայաստան» կուսակցության անունից պաշտոնական հարցում ենք ուղարկել ՀՀ կառավարություն. Ղազինյան 11/20/2019   17:47 «Կոմիտաս. 10 հայտնությունն» ի հիշատակ քանդակագործ Արտո Չաքմաքչյանի …և Արտոյի հայտնություններով 11/21/2019   22:17 «Մուլտի Գրուպ» Կոնցեռնը և Գագիկ Ծառուկյանը միտումնավոր փորձ են կատարել մանր բաժնետերերին զրկելու սեփականության իրենց իրավունքներից. օտարերկրյա ներդրողներ 11/21/2019   16:08 Ռուբեն Սահակյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել 11/20/2019   18:09 Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը 11/21/2019   18:18 Արթուր Վանեցյանը թողնում է ՀՖՖ նախագահի պաշտոնը. նա հրաժարականի դիմում է ներկայացրել (տեսանյութ) 11/21/2019   14:41 Աննա Դանիբեկյանը գրավի միջնորդությունը մերժել է հղում կատարելով հակասահմանադրական ճանաչված նախադեպին. Դատավորին ինքնաբացարկ հայտնելը՝ կրկին օրակարգում 11/20/2019   20:53 Արման Սարգսյանը ներքին անվտանգության վարչության անձնակազմին է ներկայացրել ստորաբաժանման նորանշանակ պետ Արա Մկրտչյանին 11/21/2019   17:33 Փաշինյանը չհասկացավ, որ այդ հայտարարությամբ վիրավորեց Հռոմի կաթոլիկ եկեղեցուն 11/20/2019   15:10 Սպանության փորձի համար մեղադրվող քաղաքացին արդարացվել է 11/21/2019   18:33 Մեղադրանք է առաջադրվել Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալին. վերջինս կալանավորվել է 11/21/2019   11:46 Հայկական եկեղեցի ներխուժած եւ Փաշինյանին հարցեր ուղղած ադրբեջանցին ոչ թե բլոգեր է, այլ անվտանգության աշխատակից (տեսանյութ) 11/21/2019   21:43 Մեծ տեքստով խոսելու և փակագծեր բացելու ժամանակը 11/20/2019   14:10 Դատավոր Գագիկ Հեբոյանը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման 11/21/2019   17:19 Աղոթենք Քրիստոսին, որ այդ մարդուն երեւակայական աշխարհից բերի գիտակցական դաշտ. Գառնիկ Իսագուլյան

Փաստաբան Մելանյա Առուստամյան. Սեւ ՓԻԱՌ-ը վնասում է նախևառաջ տարածողին 09/12/2013   21:17  |  Հարցազրույց

 
-  Դուք երկար տարիներ զբաղեցնում եք փաստաբանների պալատի խորհրդի անդամի պաշտոնը, ինչպես կբնութագրեք  փաստաբանների պալատի նախագահի ընտրության նախընտրական քարոզչությունը.
 
- Նախ ասեմ, որ այս տարիների ընթացքում փաստաբանների պալատը լուրջ ձեռքբերումներ ունի և այդ ձեռքբերումներից մեկն էլ այս նոր ընտրական մոդելն էր, երբ ընտրողներս հնարավորություն ենք ունենում նախապես ծանոթանալ թեկնածուների հետ: Նախկինում փաստաբանների ժողովի ժամանակ հանկարծակի թեկնածություն էին դնում և ընտրություն կազմակերպվում, ինչն արդյունավետ չէր: Ընդհանուր առմամբ դրական եմ գնահատում, այն բացառությամբ, որ որոշ գործընկերներ իրոք սև փիառի մասնագետներ դուրս եկան:
 
- Ում նկատի ունե՞ք, կմանրամասնե՞ք
 
- Օրինակ, թեկնածուներից մեկը սկսել է խոսել ֆինանսական չարաշահումներից գնացող պալատի նախագահի հետևից: Իրոք ողջամիտ հարց է ծագում, եթե փաստաբանության համար այդքան մտածող մարդ ես, ինչու դրանից առաջ այդպիսի հայտարարություն չէիր տարածում:
 
Տիգրան Աթանեսյանը շահարկեց նաև  Մուշեղ Շուշանյանի թեման (Մուշեղ Շուշանյանի նկատմամբ դատական նիստերի դահլիճը լքելու համար քրեական հետապնդում էր իրականացվել), հայտարարելով, որ Արա Զոհրաբյանը ընդհանրապես չի մասնակցել նրա պաշտպանությանը և ինչ էլ արել է, գաղտնի է արել: Բայց երբ մեր փաստաբանները հրապարակեցին youtube-ում տեղադրված տեսանյութը (http://www.youtube.com/watch?v=2se0sJxkRR8), որտեղ Արա Զոհրաբյանը Հայկ Ալումյանի և Մուշեղ Շուշանյանի հետ մամլո ասուլիս են անցկացնում ու երբ, պարզվեց, որ Արա Զոհրաբյանը ներգրավվել է Մուշեղ Շուշանյանի պաշտպան, Տիգրան Աթանեսյանը սկսեց ուրիշ բան ասել եւ փորձեց ոչ կոռեկտ ակնարկներ անել: Նա ակնարկում էր, որ իրենց գործով Արա Զոհրաբյանը բանակցություններ էր վարում ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի հետ և վերջիններս պայմանավորվել էին, որ կարգապահական վարույթը հարուցելու պայմանով կկարճվի քրեական գործը: Այս սուտը շատ հեշտ է հերքվում, հիմա փորձեմ ներկայացնել փաստերը՝ 
 
ա/ 21.08.2008թ. դատական սանկցայի հիման վրա հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում, փաստաբանների պալատի խորհուրդը 12.11.2008թ. կարճել էր Մուշեղ Շուշանյանի նկատմամբ կարգապահական վարույթը: Ընդ որում, այդ որոշման նախագիծը կազմվել էր Արա Զոհրաբյանի կողմից: Պալատի խորհուրդը արդարացված էր համարել Մուշեղ Շուշանյանի կողմից դատարանի դահլիճից դուրս գալը: Այդ որոշման ժամանակ, գործը դատարանում չի եղել (դեռևս նախաքննության փուլում էր) և որևէ մեկը չէր կարող բանակցություններ վարել դատարանների հետ: 
բ/  2009թ. ապրիլին փաստաբանների պալատի ակումբի նիստ եմ հրավիրել (ես ակումբի համակարգողն եմ) Մուշեղ Շուշանյանի և մյուս մեր փաստաբանների մասով, որի քննարկման ժամանակ ակումբի նիստում ընտրվեց աշխատանքային խումբ Արա Զոհրաբյանի, Հայկ Ալումյանի և Կարեն Մեժլումյանի կազմով: Ինչպես Մուշեղ Շուշանյանի, այնպես էլ Արթուր Գրիգորյանի, Դիանա Գրիգորյանի  և Արա Զաքարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 343 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էին քրեական գործեր, այն բանի համար, որ փաստաբանները իրենց առարկությունները նախագահող դատավորների ոչ օրինական գործողությունների դեմ արտահայտել են՝ լքելով դատական նիստերի դահլիճը: 
 
գ/ աշխատանքային խումբը քննարկելով այդ նյութերը փաստաթուղթ-կոչ հրապարակեց, որտեղ եկել էր այն եզրահանգման, որ «Դահլիճը լքելու համար փաստաբանների նկատմամբ չէր կարող քրեական գործ հարուցվել, այդ հարցը կարող էր քննարկվել ՀՀ փաստաբանների պալատի կողմից՝ կարգապահական վարույթի շրջանակներում»: Այդ մասին անդրադարձ էր կատարել Առավոտ օրաթերթը 02.05.2009թ։ Աշխատանքային խումբը հետևյալ առաջարկություններ ներկայացրեց՝ 1 .Հրավիրել մամուլի ասուլիս: 2.Դիմել ՀՀ նախագահին, ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահին, ՀՀ արդարադատության նախարարին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին եւ միջազգային կազմակերպություններին: 3. Մեծ խմբով փաստաբանների ներգրավել որպես Մուշեղ Շուշանյանի, Արա Զաքարյանի, Արթուր Գրիգորյանի եւ Դիանա Գրիգորյանի պաշտպաններ՝ իրականացնելով ակտիվ պաշտպանական գործողություններ: 4. Ծայրահեղ դեպքում մեծ փաստաբանների խմբով ցույց տալ իրավիճակի անհեթեթությունը՝ նմանատիպ գործողություններ կատարելով: 5. Դիմել ՀՀ Սահմանադրական դատարան՝ ՀՀ քրեական օրենսգրքի 343 հոդվածի 1-ին մասի սահմանադրականության հարցով:
 
դ/ Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու գործընթացը ֆորմալ իրականացրել են Մուշեղ Շուշանյանը և իր ընկերները, իսկ Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է սահմանադրական դատարան 08.06.2009թ-ին:
 
ե/ Մուշեղ Շուշանյանի նկատմամբ դատավարությունն էր իրականացվում և Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների դատարանը մտադիր էր մինչև ՍԴ նիստը դատապարտող դատավճիռ կայացնել Մուշեղի նկատմամբ, դա պարզ երևում էր նաև դատավորի գործելակերպից, քանի որ նիստերը կարճ պարբերականությամբ էին նշանակվում:
 
զ/ Որպեսզի դատարանին չթույլատրենք մինչև ՍԴ նիստը դատավճիռ կայացնել, պայմանավորվեցինք, որ հերթով ներգրավելու ենք պաշտպան ու նիստի չգնանք, որպեսզի հետաձգվի: Սկզբից ներգրավվեց Հայկ Ալումյանը: Հետո, երբ Հայկ Ալումյանը նիստի չգնաց, նրա նկատմամբ սանկցիա կիրառվեց և պալատի խորհուրդը վարույթ հարուցեց Հայկ Ալումյանի նկատմամբ՝ օրենքի ուժով: Հայկ Ալումյանը բառացիորեն խնդրեց պալատի խորհրդին, որպեսզի իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկեն, որպեսզի ՍԴ-ում ապացուցենք, որ փաստաբանների և դատարանի հետ կապված խախտումների դեպքում, փաստաբանի վարքագծի կանոնագիրքն է գործում, ոչ թե քրեական օրենսգիրքը (քրեական օրենսգրքի 343 հոդվածով մեղադրողը նշված չէր, որպես հանցագործության սուբյեկտ և մեղադրանքի կողմը պնդում էր, որ դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ իրենք վարքագծի կանոնագիրք ունեն): 
 
է/ Արա Զոհրաբյանը, որպես աշխատանքային խմբի անդամ այդ փուլում է, որ դատական համակարգի ներկայացուցիչներին զգուշացնում էր, որ 200 փաստաբաններով կմտնեն պրոցես և դուրս կգան նույն եղանակով, ինչպես Մուշեղ Շուշանյանը և այդ զգուշացումների արդյունքում էր, որ դատարանը տեղի տվեց, ու Մուշեղ Շուշանյանի նիստը հետաձգվեց անժամկետ՝ մինչև ՍԴ-ի կողմից որոշում կայացնելը: ՍԴ-ն որոշում է կայացրել 14.01.2010թ-ին (http://concourt.am/armenian/decisions/common/2010/pdf/sdv-851.pdf):
ը/ Արա Զոհրաբյանը չէր կարող ուրիշ առաջարկներ ներկայացնել, քանի որ դեռևս 2008թ. Մուշեղ Շուշանյանի նկատմամբ վարույթը կարճված էր և չէր կարող կրկին վարույթ հարուցվել, իսկ գործը դատարան էր մտել 2009 թվականին: Աշխատանքային խմբի այն տեսակետը, որ դատարանի հետ խնդիրները պետք է լուծվեն միմիայն փաստաբանների վարքագծի կանոնագրքի շրջանակում, չի կարելի նենգափոխել և այլ կերպ մատուցել: Ի վերջո մենք փաստաբաններ ենք, մեզ հետ պետք է խոսել միայն փաստերով:
 
Այս ամենը շատ լավ գիտի նաև Մուշեղ Շուշանյանը և վերջին օրերին, իր ընկեր Տիգրան Աթանեսյանի համար փաստաբանին ոչ վայել այսպիսի քայլին գնալուն բացասական եմ վերաբերում: Երբ Արա Զոհրաբյանի հետ խոսում էի այս թեմայով, նա ասած, որ Մուշեղ Շուշանյանին չի կարող երախտամոռության մեջ մեղադրել, որովհետև նա դա արել է իր համար, քանի որ եթե Մուշեղի գործով դատախազությունը հաջողություն ունենար, ապա հաջորդ թիրախը լինելու էինք մենք բոլորս:
 
Ուղղակի շատ ցավալի է, որ Պալատի գործադրած այդքան ջանքերից հետո, երբ Պալատը նաև Արա Զոհրաբյանի և Հայկ Ալումյանի  շնորհիվ կարողացավ ամբողջ փաստաբանությանը ոտքի հանել, շուրջ 200 փաստաբանից համաձայնություն ստանալ մեր գործընկերոջը պաշտպանելու նպատակով ներգրավվել դատական գործընթացների մեջ և լքել դահլիճը (համաձայնություն տվող փաստաբաններից յուրաքանչյուրը շատ լավ գիտակցում էր, որ Մուշեղին պաշտպանելու համար կարող է նաև իրենց նկատմամբ քրեական հետապնդում հարուցվել) և հենց փաստաբանների միասնության շնորհիվ հասնել Մուշեղ Շուշանյանի արդարացմանը, արդյունքում ստանում ենք նման ՚շնորհակալություն՚: Ես Մուշեղ Շուշանյանին հարգում եմ և լավ հարաբերությունների մեջ եմ, սակայն ճշմարտությունն ավելի թանկ է: Որպես ընկեր նա պարտավոր էր և Տիգրան Աթանեսյանի և Արա Զոհրաբյանի զսպող ազդեցություն ունենալ, այլ ոչ թե՝ հրահրող:
 
Խնդրում եմ ինձ ճիշտ հասկացեք, մենք փաստաբաններս չէինք համախմբվել Մուշեղ Շուշանյանին քրեական հետապնդումից ազատելու նպատակով նրանից շնորհակալություն ստանալու  ակնկալիքով, սակայն նախաձեռնող խմբի հասցեին նման հայտարարություններով հանդես գալը փաստաբանին հարիր չէ:
 
- Քաղաքական ընտրությունների ժամանակ սև փիառը կարծես պարտադիր պայման է դարձել, բայց փաստաբաններն էլ հետ չմնացին ... Այդքան դժվար է ներակայանալ սեփական ծրագրերով, կատարած աշխատանքի հաշվետվությամբ եւ ոչ թե փորձել միավորներ վաստակել ուրիշին փնովելով
 
Իմ կարծիքով այդ սեւ ՓԻԱՌ-ը վնասում է նախեւառաջ տարածողին, որովհետև ինչ անում ես քեզ ես անում: Միակ խնդիրը, որ ես և մյուս փաստաբանները տեսնում եք, դա նա է, որ հասարակության մոտ բացասական տպավորություն է առաջանում, որ փաստաբանների պալատում արդար ընտրություններ չեն լինելու: Ես համոզված եմ, որ սև փիառը հաջողություն չի ունենալու, քանի որ մենք փաստաբաններ ենք և մեր ուժը միասնութան մեջ է: Բոլոր դեպքերում, անկախ նրանից ով կընտրվի, պետք է միասնության գաղափարախոսությունը զարգացնի:
 
 
 

Տեսանյութեր

11/21/2019   18:59 Աննախադեպ հաշվով պարտության համար կար բարոյական պատասխանատվության հարց. Արթուր Վանեցյան

Տեսադարան

11/18/2019   16:06 Երիտասարդների նստացույցը շարունակվում է. պահանջում են նախարարի հրաժարականը

Մամուլ

Արխիվ

[]