Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   18:15 Վանաձոր քաղաքը վերածվում է սահմանային գոտու, իսկ Հայաստանի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը. Գեղամյան 04/19/2024   18:11 Բոլորն էլ գիտակցում են, որ գործընթացը պետք է շատ արագ տեմպերով գնա, լայն կոնսոլիդացիայի դեպքում հնարավոր է կարճ ժամանակում գնալ իշխանափոխության. Անանյան 04/19/2024   17:51 ԿԽՄԿ-ն չի հստակեցնում ՝ արդյոք Բաքվում պահվող գերիներին տեսակցության ժամանակ Ռուբեն Վարդանյանն արդեն հացադուլի մեջ էր․ ինչպես է նրա առողջական վիճակը 04/19/2024   17:47 Եթե Միլոշևիչն արած լիներ այն գործողությունների կեսը, որոնք Ալիևն արեց Արցախում, ես չգիտեմ , թե նրան ինչ կսպասեր. Ավետ Ադոնց 04/19/2024   17:39 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ 04/19/2024   17:37 Բեռլինում կկայանա Շոլց-Ալիև հանդիպումը 04/19/2024   17:35 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին պատշաճ չարձագանքելու համար հաղորդում է ներկայացվել քննիչների դեմ 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն 04/19/2024   17:27 Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ 04/19/2024   17:21 Հայկական դիվանագիտական միտքը միավորելու կազմակերպություն է ստեղծվել. Ավետ Ադոնց 04/19/2024   17:13 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները նախնական համաձայնեցրել են Տավուշի սահմանագծի առանձին հատվածները 04/19/2024   17:05 Փարիզում ձերբակալել են պայթուցիկով Իրանի հյուպատոսությունում փակված տղամարդուն 04/19/2024   16:55 Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնում է պայթեցնել իրեն 04/19/2024   16:54 Ոսկեպարից սարքեցինք միֆական 300 սպարտացիների լեգենդը, լուծումը՝ Երեւանի կարեւորագույն շենքերում է. Վահե Հովհաննիսյան 04/19/2024   16:46 Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին․ Դավիթ Տոնոյանի պաշտպանների հայտարարությունը 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/19/2024   16:32 Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը 04/19/2024   16:29 Մարդկանց պատերազմով վախեցնելն արդեն հակառակ էֆեկտ է տալիս. ներքին առումով իրավիճակը պայթյունի եզրին է. Արման Աբովյան 04/19/2024   16:27 Հրդեհ Ալաշկերտ գյուղում 04/19/2024   16:23 Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն գյուղի բնակիչները Մարգարա-Վանաձոր ճանապարհը փակել են, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներին 04/19/2024   16:15 Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. մնացածի 35 %-ի մեծ մասը որպես պոտենցիալ հյուրընկալ երկիր տեսնում ՌԴ-ը. Արցախի ՄԻՊ 04/19/2024   16:10 Առողջապահության նախարարությունն անդրադարձել է հիվանդանոցներում պետպատվերով բուժումների կասեցման մասին հրապարակումներին 04/19/2024   16:05 Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24News 04/19/2024   15:59 ԵԱՏՄ-ից ամենաշատն օգտվում է Հայաստանը. Լավրով 04/19/2024   15:45 Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   15:44 Ռուսաստանը Հայաստանին համարում է դաշնակից. Լավրով 04/19/2024   15:33 Ռուբեն Վարդանյանը արդեն 14 օր է` հացադուլ է հայտարարել 04/19/2024   15:33 Լավրովը Հայաստանը ՌԴ-ից տարանջատելուն ուղղված Արևմուտքի գործողությունները որակել է «լկտի և անամոթ» 04/19/2024   15:21 Շենգավիթի քննչական քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ ՔԿ 04/19/2024   15:15 Պարտվելը ավելի դժվար է, քան հաղթելը. 44-օրյա պատերազմը հեշտությամբ կարելի էր հաղթել, իսկ պարտության համար ավելի շատ էր պետք գժի տեղ դնել. Զաքարյան 04/19/2024   15:09 Ռուսական կոնտինգենտի դուրս գալը Արցախից կանխատեսելի էր. Ավետ Ադոնց 04/19/2024   14:53 31-ամյա երիտասարդի մոտ գազային ատրճանակ է հայտնաբերվել 04/19/2024   14:49 ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ 04/19/2024   14:48 Տարածաշրջանում նոր իրավիճակ է՝ ռեգիոնը մեզ «թարս աչքով է նայում». էս տեմպով Հայաստանը չի դիմանա իր գիշատիչ հարևաններին. Հովհաննիսյան 04/19/2024   14:41 Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած 04/19/2024   14:38 Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է 04/19/2024   14:36 Արագ արձագանքման այց՝ փաստաբանի ահազանգի հիման վրա 04/19/2024   14:25 Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին 04/19/2024   14:20 Լուծումները Տավուշում չեն, այլ՝ Երեւանի կարեւորագույն սենյակներում. քննարկումը . ուղիղ 04/19/2024   14:13 Ընդդիմադիրների ակցիաներն ու հավաքները գործող իշխանությանը մտահոգում են. Վարկանիշն ընկել է, հետեւապես «գործուղված» սադրիչներն ավելի հաճախակի կլինեն. քաղտեխնոլոգ 04/19/2024   14:06 Արևմուտքը հասկացնել է տալիս, որ «բոլորը պառկել են» ԱՄՆ-ի տակ. Լավրով 04/19/2024   14:01 Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրը անորոշ է. Hetq.am 04/19/2024   13:48 Վարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանը 04/19/2024   13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է 04/19/2024   13:30 Իսրայելի պատասխան հարվածը Իրանին. Ինչ է հայտնի 04/19/2024   13:25 24-ամյա մոսկվացուն սպանած ադրբեջանցու բնակարանից հայտնաբերվել է ավելի քան 44 մլն ռուբլի և 300 հազար դոլար 04/19/2024   13:10 Թմրամիջոցների տելեգրամյան ալիքներով ապօրինի շրջանառությունը լայն տարածում է գտել Փաշինյանի կառավարության ընդունված որոշումից հետո. իրավապաշտպան 04/19/2024   13:06 Ցավոք, հարկ վճարելը հանրության շրջանում շատ հաճախ համարվել է դիմադրության արժանի գործընթաց. Ռուստամ Բադասյանի ուղերձը 04/19/2024   12:58 Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում 04/19/2024   12:52 Բաքվում հերթական լրագրողն է ձերբակալվել՝ դիմակավորված անձանց կողմից
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/17/2024   20:40 Անդրանիկ Սիմոնյանը գուցե գտնում է, որ արդեն ԱԱԾ տնօրենի տեղակալ է, չի իջնելու մեր մակարդակին, չի ներկայանալու դատարան․ Վարդազարյան (տեսանյութ) 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/17/2024   19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել

Նիկոլայ Բաղդասարյան. Մենք կունենանք որակապես նոր փաստաբանական ինստիտուտ 09/09/2013   17:29  |  Հարցազրույց

Փաստաբանական դպրոցի կողմից իրականացվող ու իրականացվելիք ծրագրերի մասին է «Փաստինֆո»-ի թղթակցի  հարցազրույցը  Փաստաբանական դպրոցի տնօրեն Նիկոլայ Բաղդասարյանի հետ: 

Ինչպե՞ս կգնահատեիք ՀՀ փաստաբանական դպրոցի անցած մեկ տարին

ՀՀ փաստաբանական դպրոցն արդեն մեկ տարեկան է: Այս ընթացքում մենք լուրջ դժվարությունների ենք հանդիպել, ցավոք դրանցից ոմանք կրել են սուբյեկտիվ բնույթ, կային մարդիկ, ովքեր իրենց անձնական շահերից ելնելով կամ զուտ չար նախանձի հետևանքով խոչընդոտել են ՀՀ փաստաբանական դպրոցի կայացմանը, այնուամենայնիվ ՀՀ փաստաբանական դպրոցը հաղթահարել է բոլոր դժվարություններն ու հաստատուն քայլերով գնում է դեպի կայացում, և մենք արդեն կարող ենք արձանագրել լուրջ արդյունքներ: ՀՀ փաստաբանական դպրոցը ներկայումս ունի 120 ունկնդիր և 62 շրջանավարտ: Շուտով վերջիններս հանձնելու են որակավորման քննությունները և դրական գնահատական ստացողները ստանալու են փաստաբանական գործունեությամբ զբաղվելու արտոնագրեր:

Ինչպե՞ս կգնահատեիք Փաստաբանական դպրոցի ընդունելության քննությունները

ՀՀ փաստաբանական դպրոցն անցկացրել է երեք ընդունելության քննություններ` թեստավորման եղանակով: Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում ընդունելության քննության թեստերին, որպեսզի թեստերը կազմված լինեն ՀՀ փաստաբանական դպրոցի կողմից ընդունված կարգերին և մեթոդաբանությանը համապատասխան: ՀՀ փաստաբանական դպրոցը՝ ՀՀ փաստաբանների պալատի կողմից տրամադրած 2.400 թեստերից 1.000-ից ավելի թեստ մեկ տարվա ընթացքում վերանայել է: Մինչև հաջորդ ՀՀ փաստաբանական դպրոցի ընդունելության քննությունները մենք կվերանայենք բոլոր 2.400 թեստերը, որոնց վերանայման համար արդեն իսկ ձևավորվել է աշխատանքային խումբ, որտեղ ներգրավվել են և՛ դասախոսներ, և՛ ունկնդիրներ: Արդյունքում, 2014 թվականի գարնանային հոսքի ընդունելության քննությունների ժամանակ մենք կունենանք որակապես նոր թեստեր, որոնք կհամապատասխանեն և՛ եվրոպական չափանիշներին,  և՛   փաստաբանների կարիքներին:

ՀՀ փաստաբանական դպրոցը բարձրացրել է նաև ընդունելության քննությունների թափանցիկության մակարդակը:Ներկայումս յուրաքանչյուրը կարող է մեր ինտերնետային կայքի միջոցով հետևել ՀՀ փաստաբանական դպրոցում անցկացվող ընդունելության քննություններին, ինչը հնարավորություն է ընձեռնում ընդունելության քննությունների ժամանակ բացառել ցանկացած միջամտություն:

ՀՀ փաստաբանական դպրոցում ընդունելությունն անցկացվում է հատուկ տվյալ քննության համար մշակված համակարգչային ծրագրով, որը հնարավորություն է տալիս ապահովել այն, որ հավակնորդն ընդունելության քննությունները սկսելուց առաջ միայն իմանա իր կողմից լուծվելիք թեստերը և ընդունելության քննությունները ավարտելուց հետո անմիջապես իրազեկվի ինչպես իր, այնպես էլ մնացած հավակնորդների գնահատականներին: Նման համակարգի շնորհիվ մենք հարյուր տոկոսով բացառում ենք ՀՀ փաստաբանական դպրոցում ընդունելության քննությունների ընթացքում կոռուպցիոն ռիսկերը:

ՀՀ փաստաբանական դպրոցը հաջորդ ընդունելության քննությունների մասին կհայտարարի արդեն հոկտեմբեր ամսին, իսկ փաստաթղթերի ընդունումը կսկսվի նոյեբեր ամսին, հետևաբար այն իրավաբանները, ովքեր ցանկանում են ընդունվել ՀՀ փաստաբանական դպրոց, կարող են արդեն նոյեմբերին ներկայացնել դիմումներ:

Ինչպե՞ս է անցկացվում ուսուցումը ՀՀ փաստաբանական դպրոցում

ՀՀ փաստաբանական դպրոցում ուսման տևողությունը մեկ տարի է, բացառությամբ այն իրավաբանների, ովքեր ունեն հինգ և ավելի տարվա մասնագիտական ստաժ:Ուսուցումը իրականացվում է ՀՀ փաստաբանական դպրոցի խորհրդի կողմից հաստատված ուսումնական ծրագրերի հիման վրա, որոնք կազմվել են ֆրանսիական փաստաբանական դպրոցների փորձին համապատասխան:

Ի՞նչ ապագա է սպասում ՀՀ փաստաբանական դպրոցի շրջանավարտներին

ՀՀ փաստաբանական դպրոցը ստեղծել է Կարիերայի կենտրոն, ՀՀ փաստաբանական դպրոցի շրջանավարտների և փաստաբանական գրասենյակների կամ այլ կազմակերպությունների միջև կապ ստեղծելու համար: ՀՀ փաստաբանական դպրոցի Կարիերայի կենտրոնի միջոցով փաստաբանական գրասենյակները և այլ տնտեսվարող ընկերությունները հնարավորություն կունենան ընտրելու իրենց համար անհրաժեշտ աշխատողներ, իսկ ունկնդիրները հարցազրույց անցնեն վերջիններիս կողմից հայտարարված թափուր տեղերի համար: Թեև գործընթացը նոր ենք սկսել, բայց արդեն ստացել ենք առաջարկություններ և՛ փաստաբանական  գրասենյակներից, և՛ տնտեսվարող սուբյեկտներից, և′ մեր ունկնդիրներից:

Հայաստանում կա՞  որակյալ  իրավաբանների կադրային խնդիր

Այո, մենք այսօր ունենք այդ խնդիրը: ՀՀ Սահմանադրության համաձայն, պետությունը պարտավորություն ունի ապահովելու որակյալ իրավաբանական օգնություն, ինչի համար էլ ստեղծվել է ՀՀ փաստաբանական դպրոցը:

Ըստ պաշտոնական տվյալների, 3.018.854 բնակիչ ունեցող Հայաստանում աշխատում են 1.367 փաստաբան, ինչը նշանակում է, որ Հայաստանում բնակվող 2.208 անձին «բաժին է ընկնում» մեկ փաստաբան: Համեմատության համար նշեմ, որ ԱՄՆ-ում մեկ փաստաբանին «բաժին է ընկնում» 300, Իտալիայում՝ 400, Մեծ Բրիտանիայում՝ 500, ՌԴ-ում միայն Մոսկվա քաղաքում 1.385,  իսկ Ուկրաինայում՝  1450   բնակիչ:   Կարծում եմ, որ ներկայացված թվերից երևում է, որ մենք նաև փաստաբանների թվի ավելացման խնդիր ունենք:

Հայաստանում որակյալ իրավաբանական օգնություն մատուցելու խնդիրը լուծվել է նաև «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում վերջերս կատարված փոփոխություններով, որի արդյունքում քաղաքացիական գործերով դատարաններում ներկայացուցչություն կարող են իրականացնել միայն փաստաբանները: Մոտ օրերս նման փոփոխություն է կատարվելու նաև վարչական դատավարության օրենսգրքում:

Փաստաբանական դպրոցը կազմակերպում է նաև փաստաբանների վերապատրաստման գործընթա՞ցը

Այո, մենք լուրջ ձեռքբերումներ ունենք նաև այս հարցում: Հպարտությամբ կարող եմ նշել, որ  վերապատրաստման արժեքն ամենացածրը Հայաստանում է` մեկ ժամ վերապատրաստումն արժե` 1.000 ՀՀ դրամ, որից ՀՀ փաստաբանական դպրոցը վճարում է նաև ԱԱՀ:

ՀՀ փաստաբանական դպրոցում կանոնավոր կերպով վերապատրաստման դասընթացներ են անցկացվում դեոնթոլոգիայից (փաստաբանի վարքագծի կանոններ), եվրոպական իրավունքից, քրեական, քաղաքացիկան և վարչական գործերով փաստաբանական հմտություններից, ՀՀ սահմանադրական դատարան դիմելու ընթացակարգերից, փաստաբանական գրասենյակի կառավարումից և այլ առարկաներից:

ՀՀ փաստաբանական դպրոցի կողմից անցկացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բոլոր զարգացած եվրոպական երկրներում փաստաբանների վերապատրաստումը պարտադիր է: Յուրաքանչյուր փաստաբան տարեկան պետք է վերապատրաստվի 24 ժամ: Ոչ բոլոր փաստաբանների կողմից է ողջունվել այս նորությունը, ոմանք դժգոհություն են հայտնել, թե ինչու են «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի համաձայն,  վերապատրաստման ժամերը դարձել պարտադիր: Չնայած այդ դժգոհություններին, ՀՀ փաստաբանական դպրոցում 2012-2013 ուսումնական տարում 24 ժամով վերապատրաստվել են 950 փաստաբան, մնացած փաստաբաններն իրենց ժամաքանակը պետք է լրացնեն այս տարի: Այսօրվա դրությամբ 2012-2013 ուսումնական տարում արդեն իսկ 433 փաստաբան անցել է իրեն անհրաժեշտ 48 ժամ վերապատրաստումը:

Ովքե՞ր են վերապատրաստում փաստաբաններին

ՀՀ փաստաբանական դպրոցում առաջին տարում դասավանդող դասախոսները հիմնականում ընտրվել էին Եվրոպայի խորհրդի փորձագետների կողմից, իսկ ներկայումս դասախոսների ընտրության հարցը լուծվում է մրցութային կարգով: Մեզ մոտ մեծամասամբ դասավանդում են փաստաբաններ, սակայն կան և′ դատախազներ, և′ քննիչներ, և′ նոտարներ, և′ դատավորներ, ինչպես նաև լրագրողներ, փորձագետներ, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներ:

ՀՀ փաստաբանական դպրոցում վերապատրաստման դասընթացները ևս անցկացվում են ՀՀ փաստաբանական դպրոցի խորհրդի կողմից հաստատված ուսումնական ծրագրերի հիման վրա, որոնք կազմում են ՀՀ փաստաբանական դպրոցի դասախոսները: Այդ գործընթացը կրկնվում է յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ, այսինքն, յուրաքանչյուր եռամսյակը մեկ դասախոսները մշակում են նոր ուսումնական ծրագրեր, որոնք ներկայացվում են խորհրդի հաստատմանը, և նոր միայն դասավանդվում փաստաբաններին:

Հեռավոր մարզերում աշխատող փաստաբանների վերապատրաստումն անցկացվում է հենց իրենց մարզկենտրոններում: Իսկ այն փաստաբանները, ովքեր բնակվում են հեռավոր մարզերում և ինչ-ինչ պատճառներով՝ աշխատանքային զբաղվածություն կամ հիվանդություն, հնարավորություն չեն ունենում անցնել վերապատրաստման դասընթացները, մոտ ապագայում Համաշխարհային բանկի ֆինասավորման արդյունքում հնարավորություն կունենան վերապատրաստվել հեռավար կարգով: Այս պահին արդեն վերանորոգվում է հեռավար ուսուցման համար նախատեսված համապատասխան տարածքը, որը գտնվելու է ՀՀ փաստաբանական դպրոցի շենքում: Ի դեպ նշեմ, որ մենք երկու ամիս հետո տեղափոխվելու ենք նոր շենք, որը գտնվելու է Զաքիան 5 հասցեում (նախկին Մռավյանի անվան դպրոցի տեղում): Շենքը հիմնովին վերանորոգվել է և հագեցված է ինչպես նոր կահույքով, այնպես էլ ժամանակակից տեխնիկական միջոցներով:

Ի՞նչ նոր ծրագրեր ունի ՀՀ փաստաբանական դպրոցը

Առաջիկայում ՀՀ փաստաբանական դպրոցը զբաղվելու է ուսումնական ծրագրերի վերանայմամբ, գործնական ուսուցման փուլում ունկնդիրների պարտադիր փորձաշրջանի կազմակերպմամբ և նպատակ ունի կազմակերպել նաև համայքների իրավաբանների վերապատրաստումը:

Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ ՀՀ փաստաբանական դպրոցի ունկնդիրներն իրենց պարտադիր փորձաշրջանն անցկացնելու են մարզերում` անվճար իրավաբանական օգնություն տրամադրելով անապահով խավին: Ցավոք ծրագիրը մի քիչ հետաձգվեց և ՀՀ փաստաբանական դպրոցի առաջին հոսքի ունկնդիրները հնարավորություն չունեցան մասնակցելու այդ ծրագրին, սակայն մենք իրենց համար այլ ծրագիր ենք նախատեսել: Ի դեպ այդ ծրագրի շրջանակներում, որպես փաստաբան-ղեկավար ընդգրկվելու են ՀՀ փաստաբանների պալատի անդամները:

ՀՀ փաստաբանական դպրոցը մտադիր է նաև կազմակերպել  համայնքների իրավաբանների վերապատրաստումը, որի համար արդեն իսկ դիմել  ենք միջազգային կազմակերպություններին  ֆինանսավորում ստանալու համար: Ծրագրով  նախատեսված է վերապատրաստել 43 համայնքների իրավաբաններին:

Հարցազրույցը՝ Սոնա Մաշուրյանի

 

 

 

Արխիվ

[]