Թեմաներ
Երեքշաբթի 02 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

02/18/2025   18:00 Ուկրաինայի հարցով խորհրդակցությունները կանոնավոր բնույթ են կրելու. Լավրով 02/18/2025   17:52 Փետրվարին 15 վարորդ ազատվել է աշխատանքից. Գեղամ Ասատրյան 02/18/2025   17:47 Համակարգային վերանայումներ չիրականացնելու դեպքում՝ Հայաստանում հակակոռուպցիոն պայքարի արդյունավետությունն ավելի կվատթարանա. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 02/18/2025   17:41 Պարույր Հայրիկյանը հանրահավաք է հրավիրել .ուղիղ 02/18/2025   17:35 Ռուբիոն նշել է, թե որ պայմաններում կդադարեցվի Ուկրաինայում հակամարտությունը 02/18/2025   17:23 ՀԱՄԱՍ-ը հինգշաբթի օրը Իսրայելին կհանձնի չորս զոհված պատանդների մարմինները 02/18/2025   17:17 Քննարկվել է Պարենային անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության կատարման ընթացքը 02/18/2025   17:08 Նախընտրական քարոզչությունից դուրս քարոզչության նկատմամբ հսկողությունը դուրս է ԿԸՀ-ի իրավասության շրջանակներից 02/18/2025   17:06 Գեղարքունիքի մարզի պարեկները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել 02/18/2025   17:05 ԱՄՆ-ն և Ռուսաստանն առաջարկում են Ուկրաինայի հարցով կարգավորման եռափուլ ծրագիր. Fox News 02/18/2025   17:02 Փաշինյանը հո Գորբաչովից լավ տղա չէ՞, որ հեռացնել չլինի. համակարգված գործողութունների արդյուքնում 2-3 ամսից կունենաք նոր ընտրություններ. Հայրիկյան 02/18/2025   16:56 Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Սերգեյ Կոպիրկինի հետ 02/18/2025   16:43 Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին աղետ կլինի ողջ Եվրոպայի համար. Զախարովա 02/18/2025   16:32 Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունն Աբու Դաբիում մասնակցում է «IDEX-2025» ռազմատեխնիկական ցուցահանդեսին 02/18/2025   16:23 Պուտին-Թրամփ հանդիպումը դժվար թե տեղի ունենա հաջորդ շաբաթ. Ուշակով 02/18/2025   16:21 Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը դադարեցրել է ՀՀ դեսպանատան հետ համագործակցությունը 02/18/2025   16:09 Տիրան Խաչատրյանի խափանման միջոցի փոփոխությունը «փոքր հաղթանակ» էր․ Խաչատրյանի գործով դատարանն անցավ հիմնական դատալսումներին 02/18/2025   16:02 Պուտինը պատրաստ է Զելենսկու հետ բանակցություններին. Պեսկով 02/18/2025   15:53 Անկարայում մեկնարկել են Էրդողան-Զելենսկի բանակցությունները. վերջինս երաշխիքներ է ակնկալում Թուրքիայից 02/18/2025   15:50 Քննչական կոմիտեն ամփոփել է 2024 թվականի աշխատանքները 02/18/2025   15:46 ՔՊ-ն միշտ էլ դաղալ է խաղացել. Սամվել Հակոբյան 02/18/2025   15:39 Հովիկ Աղազարյանը հետևել է Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին, խոսոտվանում է՝ կային մտքեր, որ համաձայն է 02/18/2025   15:08 Տիրան Խաչատրյանն ազատ կարձակվի, կալանքը փոխարինվեց գրավով 02/18/2025   15:07 Լավրովը մասնակցելու է G20-ի ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը. Զախարովա 02/18/2025   14:57 Տիրան Խաչատրյանի պաշտպանները միջնորդեցին կալանավորումը փոխարինել անազատության հետ չկապված խափանման միջոցով, առաջարկվող 10 մլն դրամը կվճարեն Խաչատրյանի ընկերները 02/18/2025   14:54 Պաշտպան Անահիտ Մանասյանը Բրյուսելում մասնակցում է (ENNHRI) Կառավարման խորհրդի գործող անդամների վերջին հանդիպմանն ու կառավարման խորհրդի նիստին 02/18/2025   14:43 Իսրայելը կանգնած է Զանգեզուրի միջանցքի բացման շահառուների շարքում ու շրջափակել Իրանը. Բալասանյան (տեսանյութ) 02/18/2025   14:40 Վրաստանում այրել են ադրբեջանցի գործարարի ավտոմեքենան 02/18/2025   14:19 Էր Ռիադում կայացել է ռուսական և ամերիկյան պատվիրակությունների հանդիպման առաջին փուլը. այժմ ընդմիջում է 02/18/2025   14:16 Ռուսական կողմը պատրաստակամ է խնդրին լուծում տալու հարցում. Գառնիկ Դանիելյանը՝ ՌԴ նոր սահմանափակման մասին 02/18/2025   14:09 Թուրքիայում վաճառքի է հանվել հայկական եկեղեցին և հողատարածքը 02/18/2025   13:54 «ԼՂ-ն ՀՀ տարածք է, թե՝ ոչ», «բարոյական տեսանկյունից՝ Արցախում է տեղի ունեցել,ՀՀ իրավազորության ներքո է», «մեզ բարոյականության դասեր մի տվեք»․ ընդդատության հարցի քննարկում՝ Տիրան Խաչատրյանի գործով 02/18/2025   13:47 Մերձավանում զինված միջադեպի գործով ևս մեկ անձ է կալանավորվել. անմիջական սպանության մեջ մեղադրվողները դեռ ազատության մեջ են 02/18/2025   13:46 Coca-Cola-ն պատրաստվում է վերադառնալ Ռուսաստան 02/18/2025   13:39 Արամ Ա-ն շնորհավորել է Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաային պաշտոնը ստանձնելու կապակցությամբ 02/18/2025   13:19 Թուրքիայում արհմիության նախագահը սպանել է գործընկերոջը և կրակել ինքն իրեն 02/18/2025   13:10 Տիրան Խաչատրյանի գործով դատական նիստը՝. ուղիղ 02/18/2025   13:07 «Երևան ավտոբուս» ՓԲԸ ղեկավարությանը հորդորում են տեղում լինել. Հրատապ այց ենք կատարելու՝ պարզաբանումներ ստանալու. Մանուկ Սուքիասյան 02/18/2025   12:56 Նիկոլ Փաշինյանը ԱԳ նոր փոխնախարար է նշանակել 02/18/2025   12:49 Երևանում շատ ուժեղ ձյուն է սպասվում, շրջաններում՝ նաև բուք. ջերմաստիճանը նվազելու է 10-14 աստիճանով 02/18/2025   12:47 Սարգիս Գալստյանին 18 տարվա ազատազրկման դատապարտելու հետ համաձայն չէ ոչ մեղադրող, ոչ պաշտպանության կողմը․ դատախազությունը ցմահ ազատազրկում է պահանջում, պաշտպանությունը՝ արդարացում 02/18/2025   12:33 Օտար գաղութարար ուժերը նպատակ ունեն վերարտադրել փաշինյանական խունտան՝ օրինականացնելով վերջին տարիների նրա հանցավոր գործունեությունը. Այվազյան 02/18/2025   12:30 Զուրաբիշվիլիի վրա օդանավակայանում ձվեր են նետել 02/18/2025   12:27 Կոնվերս Բանկն այսուհետ կմատուցի նաև դեպոզիտար ծառայություններ 02/18/2025   12:19 ՀՀ ՏԿԵ փոխնախարարը Ժնևում մասնակցել է Եվրոպական տնտեսական հանձնաժողովի Ցամաքային տրանսպորտի կոմիտեի 87-րդ նստաշրջանին 02/18/2025   12:16 Դատարանը բավարարել է Արագածոտնի մարզի դատախազության՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցը. Աշտարակ համայնքին կվերադարձվի 4 հա մակերեսով հողամաս 02/18/2025   12:00 Ճգնաժամային գագաթնաժողովն ավարտվեց, իսկ ճգնաժամը Եվրոպայի համար շարունակում է խորանալ. Զաքարյան 02/18/2025   11:59 Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները սկսել են բանակցությունները Էր Ռիադում 02/18/2025   11:42 Գագիկ Ծառուկյանը թոռնիկ է ունեցել 02/18/2025   11:42 Երկրաշարժ՝ Էգեյան ծովում
02/17/2025   20:12 Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու գործով մեղադրական եզրակացության հրապարակումն ավարտվել է. դատավորին ինքնաբացարկ է հայտնվել 02/16/2025   21:54 Նշված հասցեներում վաղը լույս չի լինի 02/17/2025   18:44 Այս տարի գույքահարկը մուծելու համար ամուսնուս 80-անց մոր ոսկյա մատանին ու ժամացույցն ենք վաճառել. Երևանի բնակչուհի 02/18/2025   11:35 Ագրեսիվ հարեւանների առավոտներն այսպիսին են լինում. ադրբեջանագետ 02/17/2025   18:54 Հայտնաբերվել է զինվորի մարմին՝ հրազենային վնասվածքով 02/17/2025   11:47 «Ոչ մի թիզական Ռեմբոն» դարձավ «աշխարհաքաղաքական Գիքոր». Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ) 02/16/2025   21:43 Սասունիկ գյուղից ահազանգել են՝ նպաստառու ընտանիքի 25 հատ խոզը աֆրիկյան ժանտախտից անկել է. shamshyan.com 02/17/2025   21:38 Հրազենային վիրավորումից մահացած զինծառայողը 20 տարեկան էր, ամիսներ առաջ էր բանակ զորակոչվել 02/18/2025   12:49 Երևանում շատ ուժեղ ձյուն է սպասվում, շրջաններում՝ նաև բուք. ջերմաստիճանը նվազելու է 10-14 աստիճանով 02/18/2025   07:50 «Հատիկ-հատիկ վերադարձնելու եմ» օպերացիան մեծ կեղծիք է. բացահայտում . «Ժողովուրդ» 02/16/2025   18:17 Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ ԶԻԼ-ը բախվել է քարերին և կողաշրջվել, վարորդը տեղում մահացել է. shamshyan.com 02/17/2025   10:57 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը՝ .ուղիղ 02/18/2025   07:55 Արարատ Միրզոյանի ապտակը Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 02/18/2025   12:47 Սարգիս Գալստյանին 18 տարվա ազատազրկման դատապարտելու հետ համաձայն չէ ոչ մեղադրող, ոչ պաշտպանության կողմը․ դատախազությունը ցմահ ազատազրկում է պահանջում, պաշտպանությունը՝ արդարացում 02/18/2025   13:54 «ԼՂ-ն ՀՀ տարածք է, թե՝ ոչ», «բարոյական տեսանկյունից՝ Արցախում է տեղի ունեցել,ՀՀ իրավազորության ներքո է», «մեզ բարոյականության դասեր մի տվեք»․ ընդդատության հարցի քննարկում՝ Տիրան Խաչատրյանի գործով 02/17/2025   21:21 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզի գյուղերից մեկում. տան անասնագոմում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմին 02/16/2025   21:01 Ամերիկացի գրողը Իլոն Մասկին կոչ է արել հրապարակայնորեն ճանաչել իրենց համատեղ երեխային 02/17/2025   12:25 Յուրի Սաքունցը դարձավ աշխարհի չեմպիոն՝ պրոֆեսիոնալ բռնցքամարտի GBC վարկածով 02/16/2025   20:21 Ադրբեջանցի հովիվը նռնակ է նետել հարսի վրա 02/18/2025   00:00 Ամերիկյան զորքերը կարող է լքեն Բալթյան երկրները․ Եվրոպան այլևս չի կարող ԱՄՆ-ին հուսալի դաշնակից համարել

Նիկոլայ Բաղդասարյան. Տիգրան Աթանեսյանը խախտել է և՛ բարոյականության, և՛ փաստաբանի վարքագծի կանոնները 09/05/2013   15:24  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Տիգրան Աթանեսյանը, ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով ՀՀ փաստաբանական դպրոցի ֆինանսական գործունեությանը, ներկայացրել է մի շարք թվային տվյալներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը: Այսօր իր հայտարարության մեջ այս մասին նշում է ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Նիկոլայ Բաղդասարյանը՝ հավելելով, որ Տ.Աթանեսյանը միտումնավոր խեղաթյուրել է ՀՀ փաստաբանական դպրոցի գործունեության ժամանակահատվածը և գումարների մեծությունը՝ իր համար ցանկալի արդյունք ստանալու համար: ՀՀ փաստաբանական դպրոցը քննադատում է փաստաբան Տիգրան Աթանեսյանի և իր կողմնակիցների գործելաոճը՝ առաջարկելով դադարեցնել անհիմն հայտարարություններ տարածելու միջոցով հեղինակություն ձեռք բերելու փորձեր կատարելը: «Նման վարքագիծը հարիր չէ փաստաբանի կարգավիճակին, առավել ևս այն անձին, ով ցանկանում է դառնալ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ»,- նշվում Դպրոցի տնօրենի պատասխանի մեջ:

ՀՀ փաստաբանական դպրոցը, մասնավորապես,  անդրադառնում է  ՀՀ փաստաբանական դպրոցի ֆինանսական գործունեության վերաբերյալ Տիգրան Աթանեսյանի հայտարարությանը և ներկայացնում  «հիմնավորված տեսակետ Տիգրան Աթանեսյանի հայտարարության մեջ խեղաթյուրված եղանակով ներկայացված փաստերի վերաբերյալ»:

Պատասխանելով  Տիգրան Աթանեսյանի հայտարարությանն առ այն, որ  «յուրաքանչյուր հավակնորդ, ըստ իմ տեղեկությունների, դպրոցին վճարում է 640.000 ՀՀ դրամ», ՀՀ փաստաբանական դպրոցը ճշտում է՝ ՀՀ փաստաբանական դպրոցում ուսման վարձը առաջին երկու հոսքերի համար կազմել է 400.000  ՀՀ դրամ, իսկ երրորդ հոսքի ունկնդիրների համար` 500.000 ՀՀ դրամ: Ուսման վարձի ավելացումը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ ՀՀ փաստաբանական դպրոցը 2013 թվականին դարձել է ԱԱՀ վճարող: «ՀՀ փաստաբանական դպրոցում ունկնդիրների ուսման վարձը երբևէ չի եղել 640.000 ՀՀ դրամ, այսինքն՝ Տիգրան Աթանեսյանը նման տեղեկություններ ստանալ չէր կարող, հետևաբար` նա միտումնավոր հորինել է այդ թիվը իրեն նպատակահարմար թվաբանական արդյունքներ ստանալու համար»,- նշվում  է Փաստաբանական դպրոցի տնօրենի հայտարարության մեջ:

Տիգրան Աթանեսյանը հայտարարել է նաև, որ «վերջին մեկ տարվա ընթացքում, ևս ըստ իմ տեղեկությունների, դպրոցում սովորել է 120 հավակնորդ, այսինքն, դպրոցը պետք է վաստակած լինի 120*640.000=76.800.000 ՀՀ դրամ: Որևէ տեղեկություն, թե ինչպես է դպրոցը ծախսում 32.640.000+76.800.000=109.440.000 ՀՀ դրամը ևս հրապարակված չէ»:  ՀՀ փաստաբանական դպրոցի պատասխանում այս կապակցությամբ նշվում է, որ ՀՀ փաստաբանների պալատից 2012 թվականից մինչև 2013 թվականի մարտ ամիսը (ուսումնական տարվա համար) ստացել  է  20.484.000 ՀՀ դրամ, քանի որ վերապատրատումը սկսել է իրականացնել հունիս ամսից, իսկ 2013 թվականին` 14.428.672 ՀՀ դրամ: Վերը նշված գումարներն ուղղվել են բացառապես փաստաբանների վերապատրաստումը կազմակերպելու համար:

ՀՀ փաստաբանական դպրոցն ունկնդիրներից 2012 թվականից մինչև 2013 թվականի մարտ ամիսը (ուսումնական տարվա համար) ստացել  է 25.600.000 ՀՀ դրամ (64 ունկնդրից), քանի որ ուսուցումը սկսել է իրականացնել սեպտեմբեր ամսից, իսկ 2013 թվականին 24.000.000 ՀՀ դրամ (60 ունկնդրից):Վերը նշված գումարները ուղղվել են բացառապես ունկնդիրների ուսուցումը կազմակերպելու համար: «Տիգրան Աթանեսյանի կողմից ներկայացված հաշվարկները չեն համապատասխանում իրականությանը, եթե անգամ հաշվի առնենք ընդունելության քննության ժամանակ յուրաքանչյուր հավակնորդի կողմից վճարված 35.000 ՀՀ դրամը»,- նշվում է Փաստաբանական դպրոցի պատասխանում:

Ըստ Փաստաբանական դպրոցի տնօրենի, իրականությանը չի համապատասխանում նաև հաշվետվությունները  չհրապարակելու մասին հայտարարությունը: Փաստաբանական դպրոցի տնօրենը պարզաբանում է, որ ՀՀ փաստաբանական դպրոցը հիմնադրամ է, իսկ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի համաձայն,  ՀՀ փաստաբանական դպրոցը պարտավոր է յուրաքանչյուր տարի հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակել՝ հաշվետվություն իր գործունեության մասին, որը պետք է պարունակի տեղեկություններ իրականացված ծրագրերի, ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափի և դրանցում կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափի, հիմնադրի, հոգաբարձուների խորհրդի անդամների, կառավարչի և հիմնադրամի աշխատակազմում ընդգրկված անձանց անուններն ու ազգանունները, եթե նրանք օգտվել են հիմնադրամի միջոցներից և ծառայություններից հաշվետու տարվա ընթացքում, ինչպես նաև ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի) եզրակացությունը: Հրապարակված հաշվետվությունը կարելի է գտնել http://www.azdarar.am/announcments/org/131/00014816/:

Այսինքն, ՀՀ փաստաբանական դպրոցը, իր գործունեությունը սկսելով 2012 թվականի հունիս ամսից, դեռևս 2013 թվականի մարտ ամսին հրապարակել է հաշվետվություն իր գործունեության մասին։

Փաստաբանական դպրոցն անդրադառնում է Տիգրան Աթանեսյանի հայտարարությանն  առ այն, որ «արդյունքում, միայն մոտավոր հաշվարկով, առանց այլ աղբյուրներից տրվող ֆինանսավորման, որոնց մասին, ի դեպ ևս որևէ հանրամատչելի տեղեկություն չկա, Պալատի ընդհանուր բյուջեն /ՀՊԳ-ի և դպրոցի հետ միասին/ կազմում է 260.069.600+81.600.000+76.800.000=418.469.600 ՀՀ դրամ կամ շուրջ  1.030.000 /մեկ միլիոն երեսուն հազար/ ԱՄՆ դոլար»: Ըստ Փաստաբանական դպրոցի տնօրենի, «ըստ Տիգրան Աթանեսյանի՝ ՀՀ փաստաբանների պալատի բյուջեն ներառում է նաև ՀՀ փաստաբանական դպրոցի բյուջեն, մինչդեռ իրավաբանի տարրական գիտելիքներ ունեցող անձը պետք է իմանար, որ ՀՀ փաստաբանների պալատը և ՀՀ փաստաբանական դպրոցը տարբեր իրավաբանական անձինք են և ունեն տարբեր բյուջեներ, հետևաբար ակնհայտ է, որ Տիգրան Աթանեսյանի նպատակը ոչ թե օբյեկտիվ ճշմարտությունը ներկայացնելու միջոցով քննադատություն հնչեցնելն է, այլ թվերի խեղաթյուրման միջոցով հեղինակություն ձեռք բերելը»:

Մեկնաբանելով Տիգրան Աթանեսյանի հայտարարությունը, թե  «վերը բերված բոլոր թվերը կրում են մոտավոր բնույթ, քանի որ որևէ պաշտոնական տեղեկություն, բացի պետական բյուջեի հատկացումից, հանրամատչելի չէ», Փաստաբանական դպրոցի տնօրենը նշում է՝  ՀՀ փաստաբանական դպրոցում ուսման վարձի չափը յուրաքանչյուր ընդունելությունից առաջ հրապարակվել է www.pastaban.am-ում` ՀՀ փաստաբանների պալատի պաշտոնական կայքէջում: «Բացի այդ, ՀՀ փաստաբանական դպրոցում ուսուցման վարձի չափի վերաբերյալ առկա են բազմաթիվ մամուլի հրապարակումներ, հետևաբար բացառվում է, որ Տիգրան Աթանեսյանը չիմանար ՀՀ փաստաբանական դպրոցում ուսման վարձի ճշգրիտ չափը, այսինքն՝  Տիգրան Աթանեսյանը գիտակցել է, որ ակնհայտ սխալ տվյալներ է հրապարակում և նման նախադասություն գրելով՝ փորձել է ինքն իր գրածից պաշտպանվելու միջոց գտնել»,- նշում է Ն.Բաղդասարյանը՝ հավելելով, որ  ՀՀ փաստաբանական դպրոցը յուրաքանչյուր ընդունելության քննության ավարտից հետո ՀՀ փաստաբանների պալատի պաշտոնական կայքէջում հրապարակում է ունկնդիրների թիվը, «հետևաբար Տիգրան Աթանեսյանը այդ հարցում ևս ապատեղեկատվություն է տարածել»:

Նիկոլայ Բաղդասարյանը հերքում է նաև Տիգրան Աթանեսյանի պնդումը, թե «և այս պայմաններում չի անցկացվում աուդիտ»՝ ՀՀ փաստաբանական դպրոցը գրանցվել է 2012 թվականի փետրվարի 9-ին,  2013թ. «Լոնդոն Բիզնես Գրուպ» ՀՁ ՍՊԸ-ի կողմից իրականացվել է անկախ աուդիտորական ստուգում, որի արդյունքում կազմվել է եզրակացություն, որը, ինչպես վերը նշվեց, հրապարակվել է www.azdarar.am ինտերնետային կայքում: 

Տիգրան Աթանեսյանն, իր հրապարակումն ամփոփելով, նշել է. «Եզրակացությունները թողնում եմ ընթերցողին»: Փաստաբանական դպրոցի տնօրենն իր հերթին նշում է՝  «ներկայացվածից կարելի է  եզրակացնել միայն, որ Տիգրան Աթանեսյանը խախտել է և՛ բարոյականության, և՛ փաստաբանի վարքագծի կանոնները, նախընտրական փուլում իր սեփական ծրագրերը ներկայացնելու փոխարեն փորձել է վարկաբեկել ՀՀ փաստաբանների պալատը և ՀՀ փաստաբանական դպրոցը»:

 


Արխիվ

[]