Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   19:21 «Բոլորն ասում էին՝ ուզում ենք ստուգենք, տեսնենք իրա պուլսը աշխատու՞մ է , եթե աշխատում է՝ պետք է սպանենք, մորթենք»․ դատարանում հարցաքննվել են Արարատ Միրզոյանի թիկնապահները 04/19/2024   18:56 Չկա սահմանազատում, կա միակողմանի զիջում՝ պատրանքների դիմաց․ Ոսկանյան 04/19/2024   18:51 G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության 04/19/2024   18:46 Եթե Ադրբեջանը սպառնալիք չէր, ապա ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայերը լքեցին իրենց նախնիների տները․ Շոն Մըրֆին՝ ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   18:36 Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   18:34 Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը 04/19/2024   18:30 ՀՀ պետական բյուջեի միջոցներից իրականացվել է ընդհանուր շուրջ 208,000,000 ՀՀ դրամ անարդյունավետ ծախս. ՊՎԾ 04/19/2024   18:15 Վանաձոր քաղաքը վերածվում է սահմանային գոտու, իսկ Հայաստանի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը. Գեղամյան 04/19/2024   18:11 Բոլորն էլ գիտակցում են, որ գործընթացը պետք է շատ արագ տեմպերով գնա, լայն կոնսոլիդացիայի դեպքում հնարավոր է կարճ ժամանակում գնալ իշխանափոխության. Անանյան 04/19/2024   17:51 ԿԽՄԿ-ն չի հստակեցնում ՝ արդյոք Բաքվում պահվող գերիներին տեսակցության ժամանակ Ռուբեն Վարդանյանն արդեն հացադուլի մեջ էր․ ինչպես է նրա առողջական վիճակը 04/19/2024   17:47 Եթե Միլոշևիչն արած լիներ այն գործողությունների կեսը, որոնք Ալիևն արեց Արցախում, ես չգիտեմ , թե նրան ինչ կսպասեր. Ավետ Ադոնց 04/19/2024   17:39 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ 04/19/2024   17:37 Բեռլինում կկայանա Շոլց-Ալիև հանդիպումը 04/19/2024   17:35 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին պատշաճ չարձագանքելու համար հաղորդում է ներկայացվել քննիչների դեմ 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն 04/19/2024   17:27 Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ 04/19/2024   17:21 Հայկական դիվանագիտական միտքը միավորելու կազմակերպություն է ստեղծվել. Ավետ Ադոնց 04/19/2024   17:13 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները նախնական համաձայնեցրել են Տավուշի սահմանագծի առանձին հատվածները 04/19/2024   17:05 Փարիզում ձերբակալել են պայթուցիկով Իրանի հյուպատոսությունում փակված տղամարդուն 04/19/2024   16:55 Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնում է պայթեցնել իրեն 04/19/2024   16:54 Ոսկեպարից սարքեցինք միֆական 300 սպարտացիների լեգենդը, լուծումը՝ Երեւանի կարեւորագույն շենքերում է. Վահե Հովհաննիսյան 04/19/2024   16:46 Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին․ Դավիթ Տոնոյանի պաշտպանների հայտարարությունը 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/19/2024   16:32 Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը 04/19/2024   16:29 Մարդկանց պատերազմով վախեցնելն արդեն հակառակ էֆեկտ է տալիս. ներքին առումով իրավիճակը պայթյունի եզրին է. Արման Աբովյան 04/19/2024   16:27 Հրդեհ Ալաշկերտ գյուղում 04/19/2024   16:23 Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն գյուղի բնակիչները Մարգարա-Վանաձոր ճանապարհը փակել են, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներին 04/19/2024   16:15 Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. մնացածի 35 %-ի մեծ մասը որպես պոտենցիալ հյուրընկալ երկիր տեսնում ՌԴ-ը. Արցախի ՄԻՊ 04/19/2024   16:10 Առողջապահության նախարարությունն անդրադարձել է հիվանդանոցներում պետպատվերով բուժումների կասեցման մասին հրապարակումներին 04/19/2024   16:05 Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24News 04/19/2024   15:59 ԵԱՏՄ-ից ամենաշատն օգտվում է Հայաստանը. Լավրով 04/19/2024   15:45 Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   15:44 Ռուսաստանը Հայաստանին համարում է դաշնակից. Լավրով 04/19/2024   15:33 Ռուբեն Վարդանյանը արդեն 14 օր է` հացադուլ է հայտարարել 04/19/2024   15:33 Լավրովը Հայաստանը ՌԴ-ից տարանջատելուն ուղղված Արևմուտքի գործողությունները որակել է «լկտի և անամոթ» 04/19/2024   15:21 Շենգավիթի քննչական քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ ՔԿ 04/19/2024   15:15 Պարտվելը ավելի դժվար է, քան հաղթելը. 44-օրյա պատերազմը հեշտությամբ կարելի էր հաղթել, իսկ պարտության համար ավելի շատ էր պետք գժի տեղ դնել. Զաքարյան 04/19/2024   15:09 Ռուսական կոնտինգենտի դուրս գալը Արցախից կանխատեսելի էր. Ավետ Ադոնց 04/19/2024   14:53 31-ամյա երիտասարդի մոտ գազային ատրճանակ է հայտնաբերվել 04/19/2024   14:49 ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ 04/19/2024   14:48 Տարածաշրջանում նոր իրավիճակ է՝ ռեգիոնը մեզ «թարս աչքով է նայում». էս տեմպով Հայաստանը չի դիմանա իր գիշատիչ հարևաններին. Հովհաննիսյան 04/19/2024   14:41 Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած 04/19/2024   14:38 Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է 04/19/2024   14:36 Արագ արձագանքման այց՝ փաստաբանի ահազանգի հիման վրա 04/19/2024   14:25 Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին 04/19/2024   14:20 Լուծումները Տավուշում չեն, այլ՝ Երեւանի կարեւորագույն սենյակներում. քննարկումը . ուղիղ 04/19/2024   14:13 Ընդդիմադիրների ակցիաներն ու հավաքները գործող իշխանությանը մտահոգում են. Վարկանիշն ընկել է, հետեւապես «գործուղված» սադրիչներն ավելի հաճախակի կլինեն. քաղտեխնոլոգ 04/19/2024   14:06 Արևմուտքը հասկացնել է տալիս, որ «բոլորը պառկել են» ԱՄՆ-ի տակ. Լավրով 04/19/2024   14:01 Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրը անորոշ է. Hetq.am
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/17/2024   20:40 Անդրանիկ Սիմոնյանը գուցե գտնում է, որ արդեն ԱԱԾ տնօրենի տեղակալ է, չի իջնելու մեր մակարդակին, չի ներկայանալու դատարան․ Վարդազարյան (տեսանյութ)

Ավազակության մեջ մեղավոր էր համաշխարհային ճգնաժամը 09/04/2013   00:02  |  ԳՈՐԾ #

 
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Վահե Խալաթյանի նախագահությամբ, 2013 թվականի օգոստոսի 22-ի դատավճռով Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակիչ Գուրգեն Գասպարյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ  հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝  ավազակությունը՝ առողջությանը  ծանր վնաս պատճառելով: Ամբաստանյալը դատապարտվել է  ազատազրկման 10 տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման։ Դատավճռով ամբաստանյալ Գուրգեն Գասպարյանից հօգուտ քրեական գործով տուժողներ Մոսկով  Ռավոյանի և Փորսոր  Նավոյանի պետք է բռնագանձվի  400 եվրոյին   համարժեք  ՀՀ դրամ որպես հանցագործությամբ պատճառված նյութական վնասի հատուցում։ 
 
Գուրգեն Գասպարյանն Արագածավան գյուղում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելիս իր «Տաքսի» ծառայությունում շահագործել է ավտովարկավորմամբ ձեռք բերած երկու հատ «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենա, մեկ հատ «ՎԱԶ 2106», մեկ հատ «ԳԱԶ 3110» և մեկ հատ «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ։ Բացի այդ  «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ-ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»  ՓԲ ընկերությունից 85.000 ԱՄՆ դոլար վարկ է վերցրել։ Վարկը Գ.Գասպարյանը վերցրել է ԱՄՆ դոլարով, երբ 1 դոլարի փոխարժեքը ՀՀ դրամի նկատմամբ կազմել է մոտ 300 ՀՀ դրամ։ 2009 թվականի տարեսկզբին համաշխարհային ճգնաժամի հետևանքով  1 դոլարի փոխարժեքը բարձրացել է մինչև 450 ՀՀ դրամ, որի հետևանքով վարկը մարելու համար ավելի շատ գումար է ծախսվել, և  Գ.Գասպարյանը հայտնվել է ֆինանսական խնդիրների առջև։
 
Դատարանը հիմնավորված է համարել մեղադրանքն, ըստ որի 2009 թվականի նոյեմբերի 2-ին, իր ընկեր Մանուկ Մանուկյանի առաջարկով, Գուրգեն Գասպարյանն ավազակային հարձակում կատարելու և ուրիշի գույքը հափշտակելու նպատակով, նախնական համաձայնության է եկել  համագյուղացի Արսեն Գրիգորյանի,  Թալին քաղաքի բնակիչ Ռոմեն Բարսեղյանի և  իր քենակալ Անուշավան Սահակյանի հետ։ Նոյեմբերի լույս 3-ի գիշերը գնացել են Էջմիածին քաղաքի «Զվարթնոց» թաղամասի մի տան մոտ։։ Ռոմեն Բարսեղյանը մնացել է ավտոմեքենայի մեջ, իսկ Գուրգեն Գասպարյանը, Մանուկ Մանուկյանը, Արսեն Գրիգորյանը և Անուշավան Սահակյանը, դուրս գալով մեքենայից` դանակով և Գուրգեն Գասպարյանի 9 մմ տրամաչափի «ATMAGA-2004-LIGHT»  տեսակի  գազային  ատրճանակով զինված, Մանուկ Մանուկյանի կողմից նախապես բերած դիմակներով դիմակավորված  տան պարսպի վրայով անցել են բակ, ոտքով հարվածել, բացել տան մուտքի դուռը, և ապօրինի մուտք են գործել բնակարան։
 
Նրանք տանը քնած ամուսիններ Փորսոր Նավոյանի և Մոսկով Ռավոյանի ձեռքերն ու ոտքերը կապել են կպչուն ժապավենով, վերջիններիս կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, հարվածներ են հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին, որի հետևանքով Մոսկով Ռավոյանի առողջությանը պատճառել են ծանր վնաս, պահանջել են տանը եղած ողջ գումարն ու ոսկյա զարդերը, հակառակ դեպքում սպառնացել են սպանել նրանց ու այրել տունը։ Տանը գտնելով միայն խոշոր չափերի` 908.000 ՀՀ դրամին համարժեք 1.600 եվրո, 10.000 ՀՀ դրամ գումար, 1 հատ 25.000 ՀՀ դրամ արժողության «Սամսունգ»  տեսակի բջջային հեռախոս` հափշտակել են դրանք ու դիմել փախուստի։ 
 
Գուրգեն Գասպարյանն, ինչպես նշվում է դատավճռում, ավազակային հարձակում կատարելուց հետո` 2009 թվականի դեկտեմբերի կեսին դիմել է փախուստի` մեկնելով ՌԴ Կուրսկ քաղաք։ 2010 թ.  հոկտեմբերի 13-ին որոշում է կայացվել Գուրգեն Գասպարյանին Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 175-րդ  հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը  և հայտարարվել  հետախուզում, Գուրգեն Գասպարյանը ՌԴ իրավապահ մարմինների կողմից  հայտնաբերվել է,  ձերբակալվել ու տեղափոխվել  Հայաստան: 
 
Առաջադրված մեղադրանքում, քրեական գործի նախաքննությամբ, Գուրգեն  Գասպարյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Ըստ նրա ցուցմունքի, 2009 թվականի նոյեմբերի լույս 3-ի գիշերը գտնվել է տանը, Էջմիածին քաղաքում տեղի ունեցած ավազակային հարձակմանը չի մասնակցել, այլ պարզապես այդ գիշեր իր «Ռենո» մակնիշի ավտոմեքենան տրամադրել է Անուշավան Սահակյանին և Արսեն Գրիգորյանին, ովքեր իրեն ասել են, որ միասին տեղ են գնում։  
 
Ամբաստանյալ Գուրգեն Գասպարյանը քրեական գործի դատական քննությամբ նույնպես  իրեն մեղավոր չի ճանաչել և դատարանին հայտնել է, որ «նախաքննության ընթացքում ճիշտ քննություն չի կատարվել»։ Իրականում ինքն ավազակային հարձակում չի կատարել, իր դեմ մեղադրանք է սարքվել` հնարավոր է բռնությամբ և սպառնալիքներով, ինքն այդպես է մտածում....»։ 
 
Տուժող Մոսկով  Ռավոյանի ցուցմունքի համաձայն, փայտյա դուռը կոտրելու միջոցով իրենց տուն են ներս մտել չորս անձինք, որոնք եղել են դիմակավորված ու ձեռնոցներով, իրենց ձեռքերում ունեցել են լապտերներ, նրանցից մեկի ձեռքին եղել է դանակ, իսկ մյուսի ձեռքին` ատրճանակ։ Նշված անձինք թույլ չեն տվել, որ ինքը միացնի սենյակի լույսը, և իրեն լապտերների լույսի տակ ծեծի են ենթարկել, իրեն ու մահճակալին պառկած Փորսոր Նավոյանին, կպչուն ժապավենով կապել են իրենց ձեռքերն ու ոտքերը։
 
Միաժամանակ այդ ընթացքում իրենից պահանջել են տանը եղած գումարն ու ոսկյա զարդերը, հակառակ դեպքում սպառնացել են սպանել իրեն և այրել տունը։ Հանցագործներից մեկն էլ ծեծի ենթարկելու ընթացքում ատրճանակը դրել է իր քթի վրա` սպառնալով սպանել։ Ինքը նրանց պահանջով մատնացույց է արել իր անկողնու ներքնակի տակ եղած 1.600 եվրո և կոստյումի գրպանում եղած 10.000 ՀՀ դրամ գումարը, որը նրանք վերցրել ու շարունակել են տան բոլոր սենյակներում գումար և ոսկյա զարդեր փնտրել։  Այդ ողջ ընթացքում իրենց տուն ներխուժած չորս տղամարդիկ տակնուվրա են արել իրենց տան բոլոր սենյակներում գտնվող իրերը և փորձել են ոսկյա զարդեր ու գումար գտնել, ոչինչ չգտնելով` հափշտակել են նշված 1.600 եվրո, 10.000 ՀՀ դրամ գումարը և իրեն պատկանող «Սամսունգ»  տեսակի բջջային հեռախոսը, ու իրենց թողնելով կապված վիճակում` դիմել են փախուստի։ 
 
Տուժող Փորսոր Նավոյանն ևս տվել է նույնաբովանդակ ցուցմունքներ: Տուժողը նշել է, որ Գ.Գասպարյանին չի ճանաչում, քանի որ նրանք դիմակավորված են եղել։ «Ով որ արել է` թող բերդում փտի` եթե իրենք են։ Նրանք սպառնացել են իրեն և ամուսնուն, հայհոյել են։ Այդ ընթացքում հեռախոսազանգ է եկել մեկին, նա անջատել է, երկրորդ զանգից հետո հայհոյել է։ Դրանով բռնվեցին։ Այդ ընթացքում ամուսինը գիտակցությունը կորցրել է` այնքան են ծեծել։ Դանակի ծայրով իր աչքին են կպել. «Կհանենք, փողերի տեղն ասա...»,- ասում էին։ 
 
Նշենք, որ գործով ևս երեք մեղադրյալներ նույնպես դատապարտվել են տևական ժամկետով ազատազրկման: 2009 թվականի նոյեմբերի 13-ին Մանուկ Մանուկյանը ձերբակալվել է, ապա նաև կալանավորվել, նրան մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 175-րդ  հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010 թվականի նոյեմբերի 18-ի դատավճռով Մանուկ Մանուկյանը մեղավոր է ճանաչվել հիշյալ հոդվածով  և դատապարտվել  ազատազրկման 12 տարի ժամկետով։ 
 
2010 թվականի հուլիսի 15-ին ձերբակալվել են  նաև Ռոմեն Բարսեղյանը և Արսեն Գրիգորյանը։ Ռոմեն Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 175-րդ  հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ավազակություն  և 268-րդ  հոդվածի 1-ին մասով՝ առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառություն, իսկ Արսեն Գրիգորյանին`   Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 175-րդ  հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, նրանք կալանավորվել են։ Դատարանը  Ռոմեն Բարսեղյանին  դատապարտել է  6 տարի 6 ամիս ժամկետով, իսկ Արսեն Գրիգորյանին` 10 տարի ժամկետով ազատազրկման։
 
 
 

Արխիվ

[]