Թեմաներ
Երկուշաբթի 08 / 19 / 2019
Փոխարժեք
  • 549.84
    EUR
  • 608.05
    GBP
  • 7.31
    RUB
  • 485.12
    USD
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

08/18/2019   23:54 Ռուսական բժիշկ-մահ . ինչպես է սովորական գիտնականը դարձել Բերիայի անձնական մարդասպանը 08/18/2019   23:49 Ջերմուկցիներն ավտոերթով կշարժվեն դեպի Կառավարություն 08/18/2019   21:37 Զբոսաշրջիկներով ավտոբուսը բախվել է սյանը Մոսկվայում (տեսանյութ) 08/18/2019   19:23 Հանրաճանաչ մթերքը պարզվել է վտանգավոր է առողջության համար 08/18/2019   17:52 Մոլդովայի ամենահարուստ մարդու դաշնակիցը ինքնասպանություն է գործել 08/18/2019   14:02 Տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների հանդիպումը 08/18/2019   13:58 Ամփոփվել են sms քվեարկության առաջին արդյունքները. հայտնի են առաջատարները 08/18/2019   13:28 Ամերիկացի հեռուստահաղորդավարը զոհվել է ավիավթարի հետևանքով 08/18/2019   13:10 Աֆղանստանում հարսանիքի ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 63-ի 08/18/2019   12:27 Օգանովսկու դեմ ցուցմունք է տվել հետախուզման մեջ գտնվող Կամոն (լուսանկարներ) 08/18/2019   09:49 Վեդի-Լանջառ ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ջրատարը 08/17/2019   22:39 Այս օրերին վայելեցինք միասին լինելու գորագույն հաճույքը․Փաշինյան 08/17/2019   22:17 Դավիթ Սանասարյանը` Նիկոլ Փաշինյանին. Ժամանակն է, որ Սերժ Սարգսյանը պատասխան տա գործած բոլոր հանցանքների համար 08/17/2019   15:35 Քաղաքական ապտակ Ռուսաստանից. ըստ քաղաքագետի, Մոսկվան հասկացրեց, որ չի վստահում Փաշինյանին 08/17/2019   15:22 Ինձ նմանները իրավունք չունեն մեռնելու,ես պետք է զոհվեմ ու նահատակվեմ հանուն հայրենիքի. Շարմազանովն Օգանովսկու հետ լուսանկար է հրապարակել 08/17/2019   15:08 Սերժի ձերբակալությունը կբացի մարդկանց աչքերը ու կդառնա Նիկոլի վերջի սկիզբը. Արմեն Աշոտյան 08/17/2019   14:47 Մեր խնդիրն է, որ ներդրված և ծախսված ամեն դրամի դիմաց ստացվի հնարավորինս շատ արդյունք՝ բոլոր ոլորտներում. վարչապետ 08/17/2019   14:47 Հանրապետությունում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը պահպանվում է 08/17/2019   14:40 Գոտիով ծեծել է կնոջը, շշով՝ հարվածներ հասցրել գլխին. 28-ամյա վանաձորցուն մեղադրանք է առաջադրվել 08/17/2019   14:24 Չեմ կարծում՝ մարտական ուղի անցած գեներալը կրակ արձակելու հրաման կտա. Միքայելյան 08/17/2019   14:04 «Վառելու եմ սաղիդ, դանակով կոկորդդ կտրելու եմ». 62-ամյա տղամարդը սպառնացել է ոստիկանին 08/17/2019   13:45 2 շատ արագ հարց ՔՊ վարչության հարգարժան ընկերներին. ԱԺ պատգամավոր 08/17/2019   13:19 ՀՀ քաղաքացու համար վերացվել է ՌԴ մուտք գործելու արգելքը․ Արման Թաթոյանի Մոսկվա կատարած այցի արդյունքները 08/17/2019   13:17 Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2300 կրակոց. ԱՀ ՊԲ 08/17/2019   13:11 Սերժ Սարգսյանին կձերբակալեն՝ հանրությանը մի որոշ ժամանակով էլ իրական խնդիրներից շեղելու համար. Միքայել Մինասյան 08/17/2019   12:52 Նոր Նորքի 8-րդ զանգվածում 34-ամյա մի քաղաքացի գազային ատրճանակով օդ է կրակել 08/17/2019   12:47 Պատգամավորն իր գործունեության ընթացքում ոչինչ ձեռք չի բերել և չի օտարել 08/17/2019   12:44 ԼՀԿ անդամներն Ազատամարտիկների այգում վնասված նստարաններն են նորոգում 08/17/2019   12:42 Երբեմն փոքրիկ սատանան այցելում է ինձ և ասում՝ չափից շա՞տ չես քեզ զոհում այս երիտասարդ տարիքում. Ռուբեն Հայրապետյան 08/17/2019   11:46 Իրավական համակարգի այս փնթիության համար ո՞վ է պատասխան տալու. Նորայր Նորիկյան 08/17/2019   11:42 Մենք Հայաստանի Հանրապետությունը տեսնում ենք որպես արդյունաբերական երկիր. Փաշինյան (տեսանյութ) 08/17/2019   11:35 Գյումրի-Մայիսյան ավտոճանապարհի մատուռն ամբողջությամբ այրվել է 08/17/2019   11:11 ՌԴ-ն մերժել է Միհրան Պողոսյանին Հայաստան արտահանձնելու միջնորդությունը. Դատախազություն 08/17/2019   10:36 ՃՏՊ Սիսիան քաղաքում.տուժածի վիճակը գնահատվել է ծանր 08/17/2019   10:25 Եկեղեցու ուղղությամբ նոր հարձակումներ են սպասվում. Առաջիկայում ծրագրում են «անհնազանդության» համար պատժել կաթողիկոսին. «Հրապարակ» 08/17/2019   10:22 ՍԴ դատավորները մերժում են իշխանությունների առաջարկը. Կուլիսներում նաեւ այլ տարբերակ է քննարկվում. «Հրապարակ» 08/17/2019   10:18 6 ժամ պահել էին ոստիկանությունում՝ ստիպելով, որ ցուցմունք տա. «Հրապարակ» 08/17/2019   10:14 Արագածոտնի մարզպետի թանկարժեք գործուղումը. նրան նույնիսկ պաշտոնական ընթրիքին չեն հրավիրել. «Հրապարակ» 08/16/2019   23:38 Աղջիկը պատահաբար իրականություն է դարձրել տղայի ամենավատ մղձավանջը 08/16/2019   23:13 iPhone- ի մեջ հայտնաբերել են նոր վտանգավոր խոցելիություն 08/16/2019   22:25 «Ռուսական Քարդաշյան» -ը գահի վրա անկեղծ լուսանկար է տեղադրել՝ ցույց տալով, թե ով է այստեղ գլխավորը 08/16/2019   21:38 Բանանը կանգնել է անհետացման վտանգի առաջ 08/16/2019   20:34 Հայտնաբերվել է ուղեղի ծերացումը կանգնեցնող միջոցը 08/16/2019   19:59 Վերաքննիչի՝ գործն ըստ էության չլուծող դատական ակտերը ուժի մեջ են մտնում հրապարակման պահից. Էրիկ Ալեքսանյան 08/16/2019   19:44 27-ամյա երիտասարդը վրեժից դրդված փորձել է հրկիզել նախկին ընկերուհու ավտոմեքենան 08/16/2019   19:23 Աղբը՝ որպես մեր օրերի կենսապատկեր 08/16/2019   19:00 Մենք դեռ հույս ունենք, որ Դուք կանգնած են հանրության, Ձեզ վստահող համայնքի կողքին. Ջերմուկցիների նամակը՝ վարչապետին 08/16/2019   18:50 Ոստիկանական ուժերը պատրաստվու՞մ են ճնշել Ամուլսարի ապօրինի շահագործման դեմ հանրային բողոքը. Զարուհի Փոստանջյանը՝ ՀՀ ոստիկանապետին 08/16/2019   18:30 Ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու և կրելու կասկածանքով ձերբակալվել է 34-ամյա տղամարդ 08/16/2019   18:16 Անկախ բոլոր փորձաքննություններից, մեր դիրքորոշումը չի փոխվում. հանուն Ամուլսարի հանրահավաքի մասնակից (տեսանյութ)
08/18/2019   12:27 Օգանովսկու դեմ ցուցմունք է տվել հետախուզման մեջ գտնվող Կամոն (լուսանկարներ) 08/17/2019   14:40 Գոտիով ծեծել է կնոջը, շշով՝ հարվածներ հասցրել գլխին. 28-ամյա վանաձորցուն մեղադրանք է առաջադրվել 08/17/2019   15:35 Քաղաքական ապտակ Ռուսաստանից. ըստ քաղաքագետի, Մոսկվան հասկացրեց, որ չի վստահում Փաշինյանին 08/17/2019   13:11 Սերժ Սարգսյանին կձերբակալեն՝ հանրությանը մի որոշ ժամանակով էլ իրական խնդիրներից շեղելու համար. Միքայել Մինասյան 08/17/2019   22:17 Դավիթ Սանասարյանը` Նիկոլ Փաշինյանին. Ժամանակն է, որ Սերժ Սարգսյանը պատասխան տա գործած բոլոր հանցանքների համար 08/18/2019   19:23 Հանրաճանաչ մթերքը պարզվել է վտանգավոր է առողջության համար 08/17/2019   14:04 «Վառելու եմ սաղիդ, դանակով կոկորդդ կտրելու եմ». 62-ամյա տղամարդը սպառնացել է ոստիկանին 08/17/2019   14:24 Չեմ կարծում՝ մարտական ուղի անցած գեներալը կրակ արձակելու հրաման կտա. Միքայելյան 08/17/2019   15:08 Սերժի ձերբակալությունը կբացի մարդկանց աչքերը ու կդառնա Նիկոլի վերջի սկիզբը. Արմեն Աշոտյան 08/17/2019   10:14 Արագածոտնի մարզպետի թանկարժեք գործուղումը. նրան նույնիսկ պաշտոնական ընթրիքին չեն հրավիրել. «Հրապարակ» 08/17/2019   15:22 Ինձ նմանները իրավունք չունեն մեռնելու,ես պետք է զոհվեմ ու նահատակվեմ հանուն հայրենիքի. Շարմազանովն Օգանովսկու հետ լուսանկար է հրապարակել 08/17/2019   10:22 ՍԴ դատավորները մերժում են իշխանությունների առաջարկը. Կուլիսներում նաեւ այլ տարբերակ է քննարկվում. «Հրապարակ» 08/17/2019   11:11 ՌԴ-ն մերժել է Միհրան Պողոսյանին Հայաստան արտահանձնելու միջնորդությունը. Դատախազություն 08/17/2019   22:39 Այս օրերին վայելեցինք միասին լինելու գորագույն հաճույքը․Փաշինյան 08/18/2019   23:54 Ռուսական բժիշկ-մահ . ինչպես է սովորական գիտնականը դարձել Բերիայի անձնական մարդասպանը 08/17/2019   11:46 Իրավական համակարգի այս փնթիության համար ո՞վ է պատասխան տալու. Նորայր Նորիկյան 08/17/2019   10:18 6 ժամ պահել էին ոստիկանությունում՝ ստիպելով, որ ցուցմունք տա. «Հրապարակ» 08/17/2019   12:42 Երբեմն փոքրիկ սատանան այցելում է ինձ և ասում՝ չափից շա՞տ չես քեզ զոհում այս երիտասարդ տարիքում. Ռուբեն Հայրապետյան 08/17/2019   13:45 2 շատ արագ հարց ՔՊ վարչության հարգարժան ընկերներին. ԱԺ պատգամավոր 08/17/2019   10:25 Եկեղեցու ուղղությամբ նոր հարձակումներ են սպասվում. Առաջիկայում ծրագրում են «անհնազանդության» համար պատժել կաթողիկոսին. «Հրապարակ»

Ամուսնուն սպանողը դատապարտվեց կնոջ անձնվեր պայքարի շնորհիվ 08/16/2013   17:30  |  ԳՈՐԾ #

2006թ. հուլիսի 12-ին Արփինե Մկրտչյանն աշխատանքից վերադառնալով իրենց ՌԴ Ստավրոպոլ քաղաքում գտնվող բնակարանը և բացելով բնակարանի դուռը` տեսավ ամուսնու արնաշաղախ, անշարժ մարմինն ու կորցրեց գիտակցությունը:

Ավելի ուշ արդեն դեպքի վայրի զննությամբ և փորձաքննություններով ռուս իրավապահները պարզել են, որ ՌԴ քաղաքացի հայազգի Յուրի Մկրտչյանի  սպանությունը կատարվել է դանակով, նրա մարմնի կենսական կարևոր մասերին հասցվել է 26 հարված, որի հետևանքով տուժողը տեղում մահացել է: 

Մարդկային ու անձնական այս ողբերգությունը  ՌԴ Ստավրապոլ քաղաքի դատախազությունում որակվեց իբրև ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով կատարված հանցանք:

ՌԴ Քր օր-ի նշված հոդվածը համապատասխանում է ՀՀ Քր օր-ի 104 հոդավծի 1-ին մասին, որը պատիժ է սահմանում դիտավորությամբ և ապօրինաբար ուրիշին կյանքից զրկելու համար: 

Թե ով էր դաժան սպանության հեղինակը ռուս իրավապահները դեռ պետք է պարզեին, նրանք նաև պետք է պարզեին, թե որն էր սպանության դրդապատճառը:

Բնակարանում տիրող խառնաշփոթը իրավապահներին թույլ էր տալիս ենթադրել, որ մարդասպանն ու իր զոհը պայքարել են միմյանց հետ: Սակայն քրեական գործի հարուցումից ամիսներ անց, սթափվելով տեղի ունեցած ողբերգությունից սպանվածի այրին հայտանբերեց, որ բնակարանից անհետացել է նաև 212 000 ռուբլիի կամ 3 մլն դրամ գումար և արժեքավոր իրեր: 

Տուժողի իրավահաջորդի հաղորդման հիման վրա հարուցվեց ևս մեկ քր գործ, այս անգամ արդեն խոշոր չափերի հափշտակության հատկանիշներով: 

Մարդասպանը դաժանաբար սպանելով տան տիրոջը, չէր խորշել շուրջ մեկ ժամ մնալ դիակի կողքին և սառնասրտորեն փնտրել ու իր հետ տանել բնակարանում պահվող գումարն ու սպանվածին պատկանող թանկարժեք անձնական իրերը: Նախ նա իր զոհի պարանոցից հանել է ոսկե խաչով շղթան, վերցրել բջջային հեռախոսը, ապա նաև պահարանից հանել ջինսե տաբատը, սպորտային շապիկն ու նույնիսկ կաշվե հողաթափերը: Այդ ամենը դրել իր հետ բերած պոլիէթիլենե տոպրակի մեջ ու նոր միայն լքել հանցագործության վայրը:

Սակայն, դուրս գալով բնակարանից, հանցագործը հասկացել էր, որ հայտնվել է ծուղակում: Հարևաններից մեկն այդ ընթացքում կողպել էր ընդհանուր հարկաբաժնի մուտքի դուռը և հեռացել: Հանցագործին այլ բան չէր մնում, քան վերադառալ բնակարան և երկրորդ հարկի պատուհանից ցատկել առաջին հարկում տեղակայված ատամնաբուժարանի տանիքի վրա: 

Հենց այդ դիպվածի շնորհիվ էլ հետագայում հանցագործը ճանաչվել էր ականատես-վկաների կողմից: Ազգությամբ ռուս հարևանուհին, օրինակ քննիչին պատմել էր, թե այդ օրը ժամը 11-ի սահմաններում իր բնակարանի պատշգամբից տեսել է, որ կովկասյան արտաքինով մի երիտասարդ տղամարդ է քայլում ատամնաբուժական կլինիկայի կտուրին, ապա խոնարհվել է ու ներքևում կանգնած ինչ-որ մեկից սանդուղք խնդրել:

Մեկ այլ հարևանուհի էլ պատմել է, որ նույն այդ տղամարդուն մոտեցել է կովկասյան արտաքինով մի կին, վերցրել նրա ցած նետած տոպրակն ու հեռացել: Ապա մոտակա շիարարությունից բանվորներ են եկել և սանդուղք բերելով օգնել տղամարդուն ցած իջնել կտուրից: 

Իսկ շինարարությունում աշխատող մի տղա էլ տեսել էր կնոջ ձեռքի տոպրակից դուրս ցցված դանակի արյունոտ ծայրը:

Ավելի ուշ բոլոր այս վկաները կովկասյան արտաքինով տղամարդուն ճանաչել էին նախաքննական մարմնի ներկայացրած նկարով:

Այսպիսով, նախաքննությամբ հիմնավորվեց, որ ազգությամբ հայ ՌԴ քաղաքացի Յուրի Մկրտչյանի սպանությունն ու նրա բնակարանից գողությունը կատարել է Գոռ Գալստյանը:

Ավելի ուշ դեպքի վայրում, կտուրի տակ իրավապահները հայտնաբերեցին սև գործած գլխարկ, աչքերի համար կտրված անցքերով, իսկ հարակից շինհրապարակում հայտնաբերվեց նաև փայտյա սանդուղքը, որի օգնությամբ հանցագործն իջել էր կտուրից դրա վրա իր ձեռքերի արյունոտ հետքերը թողնելով: 

Մարդասպանն ու նրա զոհը հեռավոր ազգականներ էին: Իր ազգակցի ձեռքով սպանված Յուրի Մկրտչյանը տարիներ առաջ էր հայաստանից տեղափոխվել Ռուսաստան, Ստավրոպոլ քաղաքում հասել որոշակի գործնական հաջողությունների, կայացել որպես գործարար և անգամ  օգնության ձեռք մեկնել իր երիտասարդ հայրենակցին:

Իսկ Գոռ Գալստյանն իր նորաստեղծ ընտանիքով ընդամենը 3 տարի առաջ էր մեկնել Ստավրոպոլ և իմանալով, որ  իր ազգականներից մեկն այստեղ է բնակվում, դժվար պահին նրանից օգնություն էր խնդրել և ստացել: Յուրի Մկրտչյանն օգնել էր նաև Գոռ Գալստյանի առաջնեկի ծննդյան ծախսերի, երեխային ծննդատանը պահելու, դուրս գրելու և տուն տեղափոխելու հետ կապված հարցերում:

Աստծո կամոք, չունենալով սեփական երեխաներ, մեծահասակ ամուսինները սեփական զավակի պես սատար էին կանգնել նոր կյանք սկսող երիտասարդներին, աջակցել նրանց նախաձեռնություններին:  Յուրի Մկրտչյանը Գոռ Գալստյանին նոր գործ սկսելու համար 30 000 ռուբլի գումար էր պարտքով տվել, որի վերադրձման համար պարտապանն ու պարտատերն անգամ հստակ ժակետ են սահմանել : Սակայն, ժամանակն անցնում էր, իսկ Գոռ Գալստյանն այդպես էլ պարտքը չէր վերադարձնում: 

Այս ամենի հետևանքով երկու ազգականների հարաբերություններն աստիճանաբար սրվում են: Վախենալով տղամարդկանց միջև հնարավոր բախումներից, Յուրի Մկրտչյանի կինն անձամբ է գնում Գոռ Գալստյանի մոտ’ հորդորելով նրան կատարել տրված խոստում ու վերադարձնել պարտք վերցրած գումարը:

Բայց   Գոռ Գալստյանը պարտքից ազատվելու այլ միջոց էր ընտրել:

Այս ծանր հանցանքը կատարելու պահին նախկինում չդատված Գոռ Գալստյանն ընդամենը 25 տարեկան էր, մանկահասակ երեխայի հայր: Հասկանալով, որ քրեական գործով ձեռք բերված բոլոր ապաույցներն իր դեմ են և որ արդարադատությունից խուսափելն անհնար է, Գոռ Գալստյանը դիմել էր փախուստի, օտար երկրում անտերության մատնելով անգամ սեփական կնոջն ու երեխաներին:

Քր գործի նախաքննության ընթացքում, ուղիղ 2 տարի ռուսաստանյան իրավապահ համակարգին չհաջողվեց հայտնաբերել Գոռ Գալստյաինին: Նրա նկատմամբ հայտարարվեց  հետախուզում և միայն  2008թ-ին արդարադատությունից խուսափոխ հանցագործը հայտնաբերվեց Հայաստանի տարածքում:

Առաջնորդվելով միջազգային իրավական փաստաթղթերով Հայաստանյան կողմը ռուսաստանից պահանջեց հարուցված քրեական գործը’ այն այստեղ շարունակելու համար :

Սակայն, ռուսական կողմը գործն ուղարկեց բավական մեծ ուշացումով: Ինչի հետևանքով, առաջնորդվելով 1993թ-ի Մինսկի կոնվենցիայի պահանջով, հայկական կողմը 40 օր հետո ստիպված էր նրա նկատմամբ խափանման միջոցը փոխվել: Ընտրվեց  նոր միջոց ստորագրություն չհեռանալու մասին:

Ռուսաստանյան կողմի հապաղման և անհարկի ձգձգման հետևանքով դարձյալ հայտնվելով ազատության մեջ Գոռ Գալստյանն արդեն երկրորդ անգամ է փորձում թաքնվել արդարադատությունից և դարձյալ դիմում է փախուստի:

Գործի այսօրինակ շրջադարձն ու թվացյալ անելանելի վիճակը վերջնականապես հուսահատեցնում են ամուսնուն կորցրած և արդարության հույսով ապրող այրի կնոջը: Արդարացի պատժի վերաբերյալ իր կասկածների ու մտահոգությունների մասին բազմաթիվ բողքներով նա դիմում է ՀՀ դատախազության ՀՀ ոստիկանությոան ղեկավարությանը, բազմաթիվ ընդունելությունների է գնում պաշտոնատար անձանց մոտ:

Միաժամանակ Արփինե Մկրտչյանը նաև սեփական միջոցներով է փորձել օժանդակել արդարադատությանը: Ընդհանուր ծանոթների միջոցով տեղեկություններ հավաքելով, նա կարողացել է պարզել , թե որտեղ է թաքնվում իր ամուսնուն գազանաբար սպանած հանցագործը: Ոչ մի բանի առջև կանգ չառնելով, Արփինե Մկրտչյանն անգամ ծպտված հետապնդել է Գոռ Գալստյանին և ի վերջո նրա գտնվելու վայրի մասի տեղեկուոյւններ հաղորդել իրավապահներին:

Ի վերջո 2009թ-ի սեպտեմբերի 9-ին Գոռ Գալստյանն արդեն երկրորդ անգամ հայտնաբերվում է և քր գործի առկայության պայաններում նրան փաստացի մեղադանք է առաջադրվում:

Բայց նույնիսկ ձերբակալությունից հետո էլ Գոռ Գալստյանը չէր ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը: Գործի նախաքննության և դատաքննության ընթացքում նա պնդում էր, թե տեղի ունեցածը ինքնապաշտպանության արդյունք է: 

Մինչդեռ, նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների համաձայն, հանցագործն իր զոհին նախ մեջքից աթոռով է հարվածել, ապա նոր անցել դանակին: Ինչ վերաբերում է բնակարանից կատարված խոշոր չափի հափշտակությանը, Գոռ Գալստյանն այդպես էլ չի ընդունել իրեն առաջարված այս մեղադրանքը: Նա դատարանում պատմել էր, որ  ուշքի գալով և տեսնելով Յուրի Մկրտչյանին արյան մեջ ընկած, խուճապահար զանգահարել է իր բջջայինում գտած առաջին իսկ համարին, նրա կանչով դեպքի վայր է եկել մորաքույրը, աստիճան է բերել, որով ինքը իջել է, և նույնիսկ ընկնելով կոտրել է ոտքը: Դրանից հետո իբր բուժվել է ինչ-որ մասնավոր կլինիկայում և արդեն տեղեկանալով կատարվածի մասին՝ այնտեղից փախուստի է դիմել:

Եվ այդուհանդերձ ապացուցված համարելով Գոռ Գալստյանին ներկայացված մեղադրանքը՝ դատարանը նրան 15 տարվա ազատազրկման է  դատապարտել:

Կողմերից որևէ մեկը չի բողոքարկել առաջին ատյանի կայացրած դատավճիռը դատական ավելի բարձր ատաններում: Սա նաև վկայությունն էր այն բանի, որ իր ամուսնուն սպանողի համար արդարացի պատիժ պահանջող ու այդ նպատակին իր կյանքի մի քանի տարիները զոհաբերած կինն ի վերջո բավարարված  էր արդարադատության կայացրած վճռով:

Արփինե Մկրտչյանի՝ ամուսնուն մահից հետո էլ նվիրված կնոջ անձնվեր քաղաքացիական կեցվածքի շնորհիվ էր նաև, որ դաժանաբար կատարված սպանության գործն ի վերջո հասավ իր տրամաբանական հանգուցալուծմանը: Իր ամուսնուն կյանքից զրկած հանցագործի համար արժանի պատիժը դարձնելով իր կյանքի թերևս վերջին ամենակարևոր գործը, հայ կինն ի վերջո կարողացավ ապացուցել, որ արադարադատությունը երբեմն ոչ միայն իրավապահների, այլև  քաղաքացիների համատեղ ջանքերի շնորհիվ է իրականանում:

Արփինե Մկրտչյանի բոլոր հարազատները Հայաստանում են, բայց ամուսնու շիրիմը մնացել էր Ռուսաստանում: Նվիրված կինն ընտրեց Ռուսաստան վերադառնալու ուղին՝ հայտարարելով, որ կյանքի մնացած տարիներ էլ պատրաստվում է անցկացնել ամուսնու շիրիմին այցելելով ու համատեղ ապրած կյանքից մնացած երջանիկ հուշերով:

 

Հեղինակ` Նելլի Դանիելյան


Տեսանյութեր

08/17/2019   12:22 ԼՀԿ-ի անդամները նորոգում են Երևանի այգիներից մեկի նստարանները (տեսանյութ)

Տեսադարան

08/03/2019   13:22 Արգիլները աղտոտված են եւ չեն կարողանում թռչել

Մամուլ

Արխիվ

[]