Թեմաներ
Չորեքշաբթի 04 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/24/2024   15:36 Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին 04/24/2024   15:19 Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կողքին «Մակարով» տեսակի ատրճանակ 04/24/2024   15:15 Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն 04/24/2024   15:00 Եվրահանձնաժողովը Կիևին է փոխանցել ֆինանսական աջակցության ևս մեկ տրանշ՝ 1,5 միլիարդ եվրոյի չափով 04/24/2024   14:46 Թուրքիայի հետ հաշտեցումը մի պայմանով կարող է լինել՝ Ցեղասպանության ճանաչումը.Ռոբերտ Մաթեւոսյան 04/24/2024   14:43 Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն 04/24/2024   14:40 «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 04/24/2024   14:30 Պետք է էնքան ուժեղ լինենք, էդ սյունը հանենք, տանենք Սումգայիթում դնենք. Մանվել Եղիազարյան 04/24/2024   14:24 ԵԿՄ ավտոմեքենան տավուշցիների ուղղությամբ քշելու դրվագով ՔԿ-ն մեղադրում է քաղաքացիներին․ Սուրեն Պետրոսյանը և չորս անձ ձերբակալվել է՝ Նոյեմբերյանի ակցիայի գործով 04/24/2024   13:55 Նման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   13:39 Իրենց բոյևիկները գալիս, գյուղերը տակնուվրա էին անում. նախկին ոստիկանապետը՝ Ղըզըլ Հաջիլին, Բաղանիս-Այրումը, Ներքին Ասքիպարանի դատարկվելու մասին 04/24/2024   13:38 Մենք տարածքներ չունենք տալու, այս իշխանություններին պետք է վռնդենք. գնդապետ Ավետիսյան 04/24/2024   13:24 Զարմացած եմ Նոյեմբերյանի ոստիկաններից, նման բիրտ ուժ և անհարգալից վերաբերմունք ժողովրդի նկատմամբ առաջին անգամ եմ տեսնում․ պատգամավոր 04/24/2024   13:20 Սուրեն Պետրոսյանը գտնվում է ՁՊՎ-ում, նրա մասնակցությամբ քննչական գործողություններ դեռևս չեն իրականացվել 04/24/2024   13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին 04/24/2024   12:57 Դեռ ծաղիկներ են, բա որ անկլավնե՞րը տա, Ադրբեջանը դուրս է գալի երկաթգծի ու Լոռվա մարզի վրա. Բագրատյան 04/24/2024   12:57 Բագրատաշենում երեկ 13 անձ է բերման ենթարկվել, որոնցից 5-ը ձերբակալված է 04/24/2024   12:53 Ադրբեջանը սահման չի ճանաչում, ասում է՝ իմ գյուղերն էին, տվեցին, չի ասում՝ դիմացի գյուղը՝ Ոսկեպարը ձերն է. Բագրատյան 04/24/2024   12:49 Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո 04/24/2024   12:36 Նահանջել չկա.գնդապետ Մախսուդյան 04/24/2024   12:33 Թուրքիայի նախագահը դարձյալ ցավակցել է միայն Թուրքիայի հայերին 04/24/2024   12:29 Տիգրան Աբրահամյանը, Մհեր Սահակյանն ու Արման Ղազարյանը ՁՊՎ-ում տեսակցել են Սուրեն Պետրոսյանին 04/24/2024   12:14 Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/24/2024   12:04 Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր 04/24/2024   12:02 Մեր դարավոր թշնամու քաղաքականությունն այսօր էլ նույնն է, և նրա ազգակործան երազանքի իրականացմանը խանգարողը մենք պիտի լինենք` առանց թվացյալ խաղաղություն մուրալու. ՀՀ փաստաբանների պալատի նախագահ 04/24/2024   11:59 Հայաստանում առկա անհանդուրժողականության մթնոլորտը շատ մեծ խնդիր է՝ գուցե ավելի մեծ, քան մյուս խնդիրները. Մանասյան 04/24/2024   11:57 Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 04/24/2024   11:53 Մի օր էլ տանից դուրս կգաք ու երբ հետ գաք տուն չեք կարողանա մտնել, հանձնած կլինի. իրավապաշտպան 04/24/2024   11:51 Պահանջել ենք պատշաճ քննության իրականացում. ՄԻ պաշտպանը՝ Տավուշում «Վիլիսով» քաղաքացիների վրա վարելու դեպքի մասին (տեսանյութ) 04/24/2024   11:49 Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը 04/24/2024   11:42 Մենք անպայմանորեն ուղղելու ենք մեջքներս և կառուցելու ենք ուժեղ Հայաստան, մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն. Ծառուկյան 04/24/2024   11:39 Ոստիկանական բռնության հետևանքով գնդապետ Միհրան Մախսուդյանը շարունակում է հոսպիտալացված մնալ․ նրա վիճակը միջին ծանրության է գնահատվում 04/24/2024   11:37 4 ավտոբուսով կարմիր բերետավորները Նոյեմբերյան քաղաքում են. տավուշցի 04/24/2024   11:26 Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 04/24/2024   11:22 2020-2023թթ., մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ 04/24/2024   11:12 Մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ ինչպես Սուրբ Վարդան Մամիկոնյան քաջ զորավարը պիտի ասեր՝ արիությանը վախկոտություն մի խառնեք․ Վեհափառի պատգամը 04/24/2024   11:08 Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս Հայաստանի ներսում. Սերժ Սարգսյան 04/24/2024   11:03 Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի հարցազրույցը CNN-ին 04/24/2024   10:55 Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր 04/24/2024   10:52 Մեր ժողովուրդը նույն ոգով պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները. կաթողիկոսի ուղերձը 04/24/2024   10:42 Տավուշում խաղաղ ակցիայի ընթացքում բերման ենթարկված քաղաքացիների մի մասն ազատ է արձակվել 04/24/2024   10:33 Այսօր մենք պետք է ավելին անենք, քան անցյալի ջարդերը սգալը. Ռուբեն Վարդանյանի գործընկեր Նուբար Աֆեյանը հանդես է եկել կոչով 04/24/2024   10:26 Մինչ օրս չեն վերականգնվել իրենց հայրենի տնից բռնի տեղահանված, անմարդկային տանջանքների ենթարկված անձանց իրավունքները. ՄԻ պաշտպանի ուղերձը 04/24/2024   10:21 Նիկոլ Փաշինյանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 04/24/2024   10:18 Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ 04/24/2024   10:14 Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը մեզ համար պետք է ոչ թե կորուսյալ, այլ գտնված և իրական հայրենիքը խորհրդանշի. Փաշինյան 04/24/2024   10:12 Երեկ ձերբակալված Սուրեն Պետրոսյանին տեղափոխել են Երևան 04/24/2024   09:45 Ցասում, ոգեկոչում, երդում. վաղ առավոտից սկսել է քաղաքացիների հոսքը դեպի Ծիծեռնակաբերդ
04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   13:14 10 գյուղ էլ Վարդենիսից են հանձնելու Քաղաքացիները փակել են նաև Երևան-Սևան ավտոճանապարհը. ուղիղ

Ամուսնուն սպանողը դատապարտվեց կնոջ անձնվեր պայքարի շնորհիվ 08/16/2013   17:30  |  ԳՈՐԾ #

2006թ. հուլիսի 12-ին Արփինե Մկրտչյանն աշխատանքից վերադառնալով իրենց ՌԴ Ստավրոպոլ քաղաքում գտնվող բնակարանը և բացելով բնակարանի դուռը` տեսավ ամուսնու արնաշաղախ, անշարժ մարմինն ու կորցրեց գիտակցությունը:

Ավելի ուշ արդեն դեպքի վայրի զննությամբ և փորձաքննություններով ռուս իրավապահները պարզել են, որ ՌԴ քաղաքացի հայազգի Յուրի Մկրտչյանի  սպանությունը կատարվել է դանակով, նրա մարմնի կենսական կարևոր մասերին հասցվել է 26 հարված, որի հետևանքով տուժողը տեղում մահացել է: 

Մարդկային ու անձնական այս ողբերգությունը  ՌԴ Ստավրապոլ քաղաքի դատախազությունում որակվեց իբրև ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով կատարված հանցանք:

ՌԴ Քր օր-ի նշված հոդվածը համապատասխանում է ՀՀ Քր օր-ի 104 հոդավծի 1-ին մասին, որը պատիժ է սահմանում դիտավորությամբ և ապօրինաբար ուրիշին կյանքից զրկելու համար: 

Թե ով էր դաժան սպանության հեղինակը ռուս իրավապահները դեռ պետք է պարզեին, նրանք նաև պետք է պարզեին, թե որն էր սպանության դրդապատճառը:

Բնակարանում տիրող խառնաշփոթը իրավապահներին թույլ էր տալիս ենթադրել, որ մարդասպանն ու իր զոհը պայքարել են միմյանց հետ: Սակայն քրեական գործի հարուցումից ամիսներ անց, սթափվելով տեղի ունեցած ողբերգությունից սպանվածի այրին հայտանբերեց, որ բնակարանից անհետացել է նաև 212 000 ռուբլիի կամ 3 մլն դրամ գումար և արժեքավոր իրեր: 

Տուժողի իրավահաջորդի հաղորդման հիման վրա հարուցվեց ևս մեկ քր գործ, այս անգամ արդեն խոշոր չափերի հափշտակության հատկանիշներով: 

Մարդասպանը դաժանաբար սպանելով տան տիրոջը, չէր խորշել շուրջ մեկ ժամ մնալ դիակի կողքին և սառնասրտորեն փնտրել ու իր հետ տանել բնակարանում պահվող գումարն ու սպանվածին պատկանող թանկարժեք անձնական իրերը: Նախ նա իր զոհի պարանոցից հանել է ոսկե խաչով շղթան, վերցրել բջջային հեռախոսը, ապա նաև պահարանից հանել ջինսե տաբատը, սպորտային շապիկն ու նույնիսկ կաշվե հողաթափերը: Այդ ամենը դրել իր հետ բերած պոլիէթիլենե տոպրակի մեջ ու նոր միայն լքել հանցագործության վայրը:

Սակայն, դուրս գալով բնակարանից, հանցագործը հասկացել էր, որ հայտնվել է ծուղակում: Հարևաններից մեկն այդ ընթացքում կողպել էր ընդհանուր հարկաբաժնի մուտքի դուռը և հեռացել: Հանցագործին այլ բան չէր մնում, քան վերադառալ բնակարան և երկրորդ հարկի պատուհանից ցատկել առաջին հարկում տեղակայված ատամնաբուժարանի տանիքի վրա: 

Հենց այդ դիպվածի շնորհիվ էլ հետագայում հանցագործը ճանաչվել էր ականատես-վկաների կողմից: Ազգությամբ ռուս հարևանուհին, օրինակ քննիչին պատմել էր, թե այդ օրը ժամը 11-ի սահմաններում իր բնակարանի պատշգամբից տեսել է, որ կովկասյան արտաքինով մի երիտասարդ տղամարդ է քայլում ատամնաբուժական կլինիկայի կտուրին, ապա խոնարհվել է ու ներքևում կանգնած ինչ-որ մեկից սանդուղք խնդրել:

Մեկ այլ հարևանուհի էլ պատմել է, որ նույն այդ տղամարդուն մոտեցել է կովկասյան արտաքինով մի կին, վերցրել նրա ցած նետած տոպրակն ու հեռացել: Ապա մոտակա շիարարությունից բանվորներ են եկել և սանդուղք բերելով օգնել տղամարդուն ցած իջնել կտուրից: 

Իսկ շինարարությունում աշխատող մի տղա էլ տեսել էր կնոջ ձեռքի տոպրակից դուրս ցցված դանակի արյունոտ ծայրը:

Ավելի ուշ բոլոր այս վկաները կովկասյան արտաքինով տղամարդուն ճանաչել էին նախաքննական մարմնի ներկայացրած նկարով:

Այսպիսով, նախաքննությամբ հիմնավորվեց, որ ազգությամբ հայ ՌԴ քաղաքացի Յուրի Մկրտչյանի սպանությունն ու նրա բնակարանից գողությունը կատարել է Գոռ Գալստյանը:

Ավելի ուշ դեպքի վայրում, կտուրի տակ իրավապահները հայտնաբերեցին սև գործած գլխարկ, աչքերի համար կտրված անցքերով, իսկ հարակից շինհրապարակում հայտնաբերվեց նաև փայտյա սանդուղքը, որի օգնությամբ հանցագործն իջել էր կտուրից դրա վրա իր ձեռքերի արյունոտ հետքերը թողնելով: 

Մարդասպանն ու նրա զոհը հեռավոր ազգականներ էին: Իր ազգակցի ձեռքով սպանված Յուրի Մկրտչյանը տարիներ առաջ էր հայաստանից տեղափոխվել Ռուսաստան, Ստավրոպոլ քաղաքում հասել որոշակի գործնական հաջողությունների, կայացել որպես գործարար և անգամ  օգնության ձեռք մեկնել իր երիտասարդ հայրենակցին:

Իսկ Գոռ Գալստյանն իր նորաստեղծ ընտանիքով ընդամենը 3 տարի առաջ էր մեկնել Ստավրոպոլ և իմանալով, որ  իր ազգականներից մեկն այստեղ է բնակվում, դժվար պահին նրանից օգնություն էր խնդրել և ստացել: Յուրի Մկրտչյանն օգնել էր նաև Գոռ Գալստյանի առաջնեկի ծննդյան ծախսերի, երեխային ծննդատանը պահելու, դուրս գրելու և տուն տեղափոխելու հետ կապված հարցերում:

Աստծո կամոք, չունենալով սեփական երեխաներ, մեծահասակ ամուսինները սեփական զավակի պես սատար էին կանգնել նոր կյանք սկսող երիտասարդներին, աջակցել նրանց նախաձեռնություններին:  Յուրի Մկրտչյանը Գոռ Գալստյանին նոր գործ սկսելու համար 30 000 ռուբլի գումար էր պարտքով տվել, որի վերադրձման համար պարտապանն ու պարտատերն անգամ հստակ ժակետ են սահմանել : Սակայն, ժամանակն անցնում էր, իսկ Գոռ Գալստյանն այդպես էլ պարտքը չէր վերադարձնում: 

Այս ամենի հետևանքով երկու ազգականների հարաբերություններն աստիճանաբար սրվում են: Վախենալով տղամարդկանց միջև հնարավոր բախումներից, Յուրի Մկրտչյանի կինն անձամբ է գնում Գոռ Գալստյանի մոտ’ հորդորելով նրան կատարել տրված խոստում ու վերադարձնել պարտք վերցրած գումարը:

Բայց   Գոռ Գալստյանը պարտքից ազատվելու այլ միջոց էր ընտրել:

Այս ծանր հանցանքը կատարելու պահին նախկինում չդատված Գոռ Գալստյանն ընդամենը 25 տարեկան էր, մանկահասակ երեխայի հայր: Հասկանալով, որ քրեական գործով ձեռք բերված բոլոր ապաույցներն իր դեմ են և որ արդարադատությունից խուսափելն անհնար է, Գոռ Գալստյանը դիմել էր փախուստի, օտար երկրում անտերության մատնելով անգամ սեփական կնոջն ու երեխաներին:

Քր գործի նախաքննության ընթացքում, ուղիղ 2 տարի ռուսաստանյան իրավապահ համակարգին չհաջողվեց հայտնաբերել Գոռ Գալստյաինին: Նրա նկատմամբ հայտարարվեց  հետախուզում և միայն  2008թ-ին արդարադատությունից խուսափոխ հանցագործը հայտնաբերվեց Հայաստանի տարածքում:

Առաջնորդվելով միջազգային իրավական փաստաթղթերով Հայաստանյան կողմը ռուսաստանից պահանջեց հարուցված քրեական գործը’ այն այստեղ շարունակելու համար :

Սակայն, ռուսական կողմը գործն ուղարկեց բավական մեծ ուշացումով: Ինչի հետևանքով, առաջնորդվելով 1993թ-ի Մինսկի կոնվենցիայի պահանջով, հայկական կողմը 40 օր հետո ստիպված էր նրա նկատմամբ խափանման միջոցը փոխվել: Ընտրվեց  նոր միջոց ստորագրություն չհեռանալու մասին:

Ռուսաստանյան կողմի հապաղման և անհարկի ձգձգման հետևանքով դարձյալ հայտնվելով ազատության մեջ Գոռ Գալստյանն արդեն երկրորդ անգամ է փորձում թաքնվել արդարադատությունից և դարձյալ դիմում է փախուստի:

Գործի այսօրինակ շրջադարձն ու թվացյալ անելանելի վիճակը վերջնականապես հուսահատեցնում են ամուսնուն կորցրած և արդարության հույսով ապրող այրի կնոջը: Արդարացի պատժի վերաբերյալ իր կասկածների ու մտահոգությունների մասին բազմաթիվ բողքներով նա դիմում է ՀՀ դատախազության ՀՀ ոստիկանությոան ղեկավարությանը, բազմաթիվ ընդունելությունների է գնում պաշտոնատար անձանց մոտ:

Միաժամանակ Արփինե Մկրտչյանը նաև սեփական միջոցներով է փորձել օժանդակել արդարադատությանը: Ընդհանուր ծանոթների միջոցով տեղեկություններ հավաքելով, նա կարողացել է պարզել , թե որտեղ է թաքնվում իր ամուսնուն գազանաբար սպանած հանցագործը: Ոչ մի բանի առջև կանգ չառնելով, Արփինե Մկրտչյանն անգամ ծպտված հետապնդել է Գոռ Գալստյանին և ի վերջո նրա գտնվելու վայրի մասի տեղեկուոյւններ հաղորդել իրավապահներին:

Ի վերջո 2009թ-ի սեպտեմբերի 9-ին Գոռ Գալստյանն արդեն երկրորդ անգամ հայտնաբերվում է և քր գործի առկայության պայաններում նրան փաստացի մեղադանք է առաջադրվում:

Բայց նույնիսկ ձերբակալությունից հետո էլ Գոռ Գալստյանը չէր ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը: Գործի նախաքննության և դատաքննության ընթացքում նա պնդում էր, թե տեղի ունեցածը ինքնապաշտպանության արդյունք է: 

Մինչդեռ, նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների համաձայն, հանցագործն իր զոհին նախ մեջքից աթոռով է հարվածել, ապա նոր անցել դանակին: Ինչ վերաբերում է բնակարանից կատարված խոշոր չափի հափշտակությանը, Գոռ Գալստյանն այդպես էլ չի ընդունել իրեն առաջարված այս մեղադրանքը: Նա դատարանում պատմել էր, որ  ուշքի գալով և տեսնելով Յուրի Մկրտչյանին արյան մեջ ընկած, խուճապահար զանգահարել է իր բջջայինում գտած առաջին իսկ համարին, նրա կանչով դեպքի վայր է եկել մորաքույրը, աստիճան է բերել, որով ինքը իջել է, և նույնիսկ ընկնելով կոտրել է ոտքը: Դրանից հետո իբր բուժվել է ինչ-որ մասնավոր կլինիկայում և արդեն տեղեկանալով կատարվածի մասին՝ այնտեղից փախուստի է դիմել:

Եվ այդուհանդերձ ապացուցված համարելով Գոռ Գալստյանին ներկայացված մեղադրանքը՝ դատարանը նրան 15 տարվա ազատազրկման է  դատապարտել:

Կողմերից որևէ մեկը չի բողոքարկել առաջին ատյանի կայացրած դատավճիռը դատական ավելի բարձր ատաններում: Սա նաև վկայությունն էր այն բանի, որ իր ամուսնուն սպանողի համար արդարացի պատիժ պահանջող ու այդ նպատակին իր կյանքի մի քանի տարիները զոհաբերած կինն ի վերջո բավարարված  էր արդարադատության կայացրած վճռով:

Արփինե Մկրտչյանի՝ ամուսնուն մահից հետո էլ նվիրված կնոջ անձնվեր քաղաքացիական կեցվածքի շնորհիվ էր նաև, որ դաժանաբար կատարված սպանության գործն ի վերջո հասավ իր տրամաբանական հանգուցալուծմանը: Իր ամուսնուն կյանքից զրկած հանցագործի համար արժանի պատիժը դարձնելով իր կյանքի թերևս վերջին ամենակարևոր գործը, հայ կինն ի վերջո կարողացավ ապացուցել, որ արադարադատությունը երբեմն ոչ միայն իրավապահների, այլև  քաղաքացիների համատեղ ջանքերի շնորհիվ է իրականանում:

Արփինե Մկրտչյանի բոլոր հարազատները Հայաստանում են, բայց ամուսնու շիրիմը մնացել էր Ռուսաստանում: Նվիրված կինն ընտրեց Ռուսաստան վերադառնալու ուղին՝ հայտարարելով, որ կյանքի մնացած տարիներ էլ պատրաստվում է անցկացնել ամուսնու շիրիմին այցելելով ու համատեղ ապրած կյանքից մնացած երջանիկ հուշերով:

 

Հեղինակ` Նելլի Դանիելյան


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]