Թեմաներ
Երեքշաբթի 04 / 13 / 2021
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/13/2021   19:35 Ճանապարհների ապաշրջափակում կոչվածը հանգեցնելու է Հայաստանի և Արցախի խորը շրջափակման. Սեյրան Օհանյան 04/13/2021   19:24 Ոստիկանները փորձել են ուժ գործադրել գերեվարված զինծառայողների հարազատների նկատմամբ ու «հրել-ջարդելով» բացել մարզպետարանի մուտքերը 04/13/2021   19:12 Ապրիլի 12-ին և 13-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով կայուն իրավիճակը չի փոփոխվել. ՊՆ 04/13/2021   19:08 Ջրականի շրջանում հայտնաբերվել է ևս 2 աճյուն․ ԱԻՊԾ 04/13/2021   19:00 Իրանում հայտարարել են, որ ապրիլի 14-ից կսկսեն ուրանի հարստացումը մինչեւ 60 մակարդակի% 04/13/2021   18:57 Ի վերջո, սա պետություն է, ոչ թե ինչ-որ մեկի հոր դուքանը, որ ում գլխին ինչ փչի՝ անի․ Արշավիր Ղարամյան 04/13/2021   18:57 Ռոբերտ Քոչարյանի COVID-19 թեստի արդյունքը բացասական է 04/13/2021   18:46 Դատախազությունը բացահայտ սոփեստությամբ է զբաղված. Արսեն Բաբայան 04/13/2021   18:42 Շոյգուն հայտարարել Է, որ ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն զորքեր են տեղափոխում Ռուսաստանի սահմաններին 04/13/2021   18:39 Միջազգային հարաբերություններում Հայաստանը չունի բարեկամներ, իսկ եթե անկեղծ լինենք, արդեն անգամ թշնամիներ չունի. քաղաքագետ 04/13/2021   18:30 Իրանում գտնվող Բոինգ ինքնաթիռի տեխնիկական վիճակի հետ կապված որևէ փոփոխություն տեղի չի ունեցել. ՔԱԿ 04/13/2021   18:21 Պայթյուն հրդեհի բռնկումով 04/13/2021   18:18 Ի հեճուկս Ալիևի՝ շարունակել ներդնել մեր անկեղծ ջանքերը՝ մեր տարածաշրջանը անվտանգ դարձնելու համար.Լենա Նազարյան 04/13/2021   18:15 Տաթևիկ Ռևազյանն էլ Փաշինյանի նման կասի՝ պատասխանատու է, բայց միակ մեղավորը չէ և կգցեն նախկինների վրա. Նավիկ Խաչատրյան 04/13/2021   17:57 ՃՈ-ում իրականացվող պետական գնումների գործընացում արձանագրված խախտումները, հանցագործությունների կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու միջնորդագիր՝ ՀՀ ոստիկանապետին 04/13/2021   17:53 Ալիևը մեզ նաև անվանել է հոգեկան խնդիրներ ունեցող հասարակություն.Կարեն Հովհաննիսյան 04/13/2021   17:52 Երբ ազգերը տգիտությանն իշխանություն են տալիս, սեփական արժանապատվությամբ են հատուցում. Տարոն Սիմոնյան 04/13/2021   17:47 Հայաստանի իշխանությունները չեն օժանդակել Կանադային՝ «Բայրակթարների» վերաբերյալ հետաքննությանը 04/13/2021   17:44 Ակնհայտ քաղաքական նպատակներով ակտիվ շահարկվում է գերիների հարցը, որը նպատակ ունի ապակողմնորոշել հանրությանը և արհեստական լարվածություն ստեղծել պետության ներսում.Անդրանիկ Քոչարյան 04/13/2021   17:26 ՍԴ-ի որոշումը գործող իշխանության երկչոտության, ամլության վկայությունն է. Արման Բաբաջանյան 04/13/2021   17:24 ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ևս 4 անդամներ հրաժարականի դիմում գրեցին 04/13/2021   17:05 Ալիևի հրահանգով Հայաստանի մոտ 300 քաղաքացիների նկատմամբ հետախուզում է հայտարարվել. Թագուհի Թովմասյան 04/13/2021   17:03 Խաբելով ասել են, որ երեխաներին տանում են ապահով վայր, սակայն տեղափոխել են Հադրութ , որը հանձնված է եղել հոկտեմբերի 9-ից.Սոֆյա Հովսեփյան 04/13/2021   16:55 Շիրակի մարզից գերեվարված զինվորների ծնողները փակել են Շիրակի մարզպետարանի մուտքերը 04/13/2021   16:35 Ծնողները երկրորդ անգամ կորցրին իրենց զավակներին.Նաիրա Զոհրաբյան 04/13/2021   16:31 Օդի ջերմաստիճանն ապրիլի 14-18-ն աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով 04/13/2021   16:13 1992-ին Շուշին այնքան հեշտ չազատագրվեց, որքան հեշտությամբ տվեցինք 2020-ին.Սենոր Հասրաթյան 04/13/2021   16:08 «Մի քաղաքականացրեք» պետության կորուստը 04/13/2021   16:00 Պաշտոնեական կեղծիք.Փաշինյանը հայտնում է, թե 70 գերի է պահվում ադրբեջանում, մինչդեռ անգամ ՄԻԵԴ-ում առկա տվյալներով Ադրբեջանում կա 183 հայ 04/13/2021   15:58 Մի օր ադրբեջանցիները կվերադառնան Երևան, բայց դա չի նշանակում, որ մենք ՀՀ-ից տարածքային պահանջ ունենք. Ալիև 04/13/2021   15:56 Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ 04/13/2021   15:46 Նաիրա Զոհրաբյանի պաշտոնանկության մասին ԱԺ որոշումը համապատասխանում է Սահմանադրությանը.ՍԴ-ն որոշում է կայացրել 04/13/2021   15:41 Դատարանն արդարացրել է քրեական հեղինակություն համարվող Արտյոմ Կանևսկոյին 04/13/2021   15:36 Փայլակ Ֆահրադյանի և Հակոբ Արշակյանի միջադեպի առթիվ քրեական գործ չի հարուցվի 04/13/2021   15:14 ՀՀ Ոստիկանության պետի հանձնարարությամբ սկսվել է ծառայողական քննություն. Անի Սամսոնյանը դիմել էր ոստիկանապետին 04/13/2021   15:05 Ղարաբաղում «Իսկանդեր» հրթիռների բեկորների հայտնաբերման թեմայով սերտ երկխոսություն է ընթանում. Պեսկով 04/13/2021   14:59 ՀՔԾ քննիչի կողմից դատավոր Ալեքսանդր Ազարյանին վիրավորելու փաստի առթիվ հարուցվել է քրգործ. Տիգրան Աթանեսյան 04/13/2021   14:54 Փաշինյանը հայտարարել է, թե 70 գերի կա ու վերջ. Անհետ կորած, գերեվարված զինծառայողների ծնողների հետ կհանդիպի ԱԱԾ տնօրենը 04/13/2021   14:43 Առաջացել է իրավիճակ, երբ անձի արարքում կա հանցակազմ և նա արդարացվել է.դատախազը՝ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ 300.1-րդ հոդվածով հետապնդումը դադարեցնելու մասին 04/13/2021   14:32 Պարտության մեջ հիմնական մեղքի մասը այն մարդկանցն է, որոնք 25 տարի շարունակ առանց մի գրամ խղճի խայթի թալանել են.Վահագն Ալեքսանյանը 04/13/2021   14:29 Պատերազմի ավարտից 5 ամիս անց էլ զոհվածների ընտանիքների մոտ կեսի սոցիալական երաշխիքներն ապահոված չեն, օրենքով հասանելիք գումարներն այդ մարդկանց վճարված չեն.Վրթանեսյան 04/13/2021   14:19 Արմեն Աշոտյանն առանց մեկ օր ծառայելու փոխգնդապետի կոչում է ստացել. իմքայլական պատգամավոր 04/13/2021   14:05 ԱԺ-ն ընտրում է ՀԾԿՀ անդամ. Քվեարկությունը մեկնարկեց 04/13/2021   14:02 «Այ մարդ, դո՞ւք չէիք մի շաբաթ խոսում թուրքերի ու ազերների հետ բարեկամանալուց». Ռուբեն Մխիթարյան 04/13/2021   13:55 Ադրբեջանը վերջնականապես ամրագրում է իր դիրքը որպես անհանդուրժողականության և այլատյացության համաշխարհային կենտրոն. ՀՀ ԱԳՆ 04/13/2021   13:46 Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց. Ռոբերտ Քոչարյանի կորոնավիրուսի թեստ է հանձնել 04/13/2021   13:43 Սյունիքով անցնելիք միջանցքը նպաստելու է Հայաստանի սողացող նվաճմանը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից. Թուրքագետ 04/13/2021   13:32 Տեղեկություն կա, որ շարքային քաղաքացիների համար գազի գինը բարձրանալու է. Թագուհի Թովմասյան 04/13/2021   13:26 Բանակցությունները փակուղի են մտել, երբ Սերժ Սարգսյանը փորձում էր երրորդ անգամ առաջադրվել. պատգամավոր 04/13/2021   13:21 Շուրջ երկու ամիս անց ԱԱԾ-ն վերադարձրել է Անժելա Էլիբեգովայի համակարգիչը. Սուտ մատնության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
04/12/2021   20:44 Շուտով զոհեր են լինելու սահմանին, Թուրքիան Նիկոլին 130 մլն $ է տվել ընտրություններում հաղթելու համար 04/12/2021   21:21 Փետրվարին որդու մասունքները հուղարկավորած ծնողները ապրիլին դիահերձարանում գտել են որդու դին ամբողջությամբ. արտաշիրիմում է արվել 04/12/2021   11:02 Կորոնավիրուսից մահացել է Լևոն Որսկանյանը 04/11/2021   22:29 Ադրբեջանցիները գնդացրով կրակել են դաշտերում աշխատանքներ իրականացնող գյուղացիների ուղղությամբ. Հակոբյան 04/12/2021   18:30 Բաքվում բացվել է ռազմավարների պուրակ. Ալիեւը հայտարարել է, թե Հայաստանին պատճառվել է 5 մլրդ դոլարի վնաս 04/13/2021   12:45 Աշխարհի աչքի առաջ Իլհամ Ալիևը ֆաշիստական ցինիզմով հրապարակայնորեն ոտնահարում և նվաստացնում է մի ողջ ժողովրդի արժանապատվություն. Արցախի ՄԻՊ 04/12/2021   17:28 Ունե՞ք խղճի խայթ, Հայկ Մարությա՛ն.Սոնա Աղեկյանի  ակցիան Երևանի քաղաքապետարանի դիմաց 04/13/2021   14:54 Փաշինյանը հայտարարել է, թե 70 գերի կա ու վերջ. Անհետ կորած, գերեվարված զինծառայողների ծնողների հետ կհանդիպի ԱԱԾ տնօրենը 04/12/2021   15:53 Երբ բոլորդ անկեղծանանք ու խոստովանեք, թե 92 թվականին Շուշին ոնց եք ազատագրել, կիմանաք, որ նույն ձևով էլ հակառակորդը հետ է վերցրել.Սամվել Բաբայան 04/11/2021   23:51 Ստանիսլավ Պրիտչինը ենթադրել է՝ կարող է արդյոք Քոչարյանը վերադարձնել հայերի վստահությունը 04/12/2021   18:49 «Նիկոլ Փաշինյանը կանհետանա մինչև ընտրությունները». Միհրդատ Մադաթյան 04/12/2021   11:51 Ավարտում եմ աշխատանքս Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ. Արշակ Կարապետյան 04/11/2021   21:43 Էլեկտրաէներգիայի վաղվա պլանային անջատումների հասցեները 04/12/2021   17:53 ԼՀԿ-ն ընդունում է իրավիճակային որոշումներ, ԲՀԿ-ի դեպքում վիճակն ավելի բարդ է. քաղտեխնոլոգ 04/12/2021   16:40 Զորքի տգետ ղեկավարման պատճառով բազմաթիվ զինվորներ են զոհվել և գերեվարվել, մինչդեռ՝ քավության նոխազ է Իշխան Վահանյանը. փաստաբան 04/13/2021   00:16 Բաքվում արցախյան պատերազմին նվիրված «պուրակը»՝ ադրբեջանական ցեղասպան քաղաքականության ապացույց է. ՄԻՊ 04/12/2021   19:02 Նախկին հանցավոր ռեժիմի ամոթալի էջերից է 2004թվականի ապրիլ 12-ը. սա երկրի ու ժողովրդի դեմ գործած ոճրագործությունների նախերգանքն էր՝ մարտի 1-ի նախաբանը.Նազելի Բաղդասարյան 04/12/2021   22:32 Ես կարող եմ հասկանալ, որ Արամ Ա-ը հնարավոր է վերանայել է Նիկոլի հրաժարականի իր պահանջը. Միքայել Մինասյան 04/12/2021   12:00 Գագիկ Ծառուկյանը տուգանվել է՝ որդու հարսանիքին գիշերային ժամին հրավառության համար 04/12/2021   17:57 Ջալալ Հարությունյանն ինքն է բոլորին արգելել բունկեր մտնել. Բաբայան

«Ալ-Քաիդա»-ի գործակալը» Հայաստանում միլիոնատեր չդարձավ 07/31/2013   15:18  |  ԳՈՐԾ #

 
Համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակության փորձը չհաջողվեց՝  անգամ «Ալ-Քաիդա» միջազգային ահաբեկչական խմբավորման գործակալի մտացածին քողածածկույթը չօգնեց: Իրականում, ինչպես պարզվեց գործի նախաքննության ու դատաքննության ընթացքում, հանցագործությունն ուներ ավելի քան կենցաղային դրդապատճառներ, այն է՝ վրեժխնդիր լինել նախկին գործատուից՝ «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲ ընկերության տնօրեն՝ Խուան Պաբլո Գեչիջյանից՝ իր հետ աշխատանքային պայմանագիրը խզելու համար, և հընթացս լուծել նաև ֆինանսական խնդիրները:
 
Այսպես, ամբաստանյալ Կարեն Սիմոնյանը 2003-2005 թվականներին աշխատել է «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲ ընկերությունում որպես համակարգչային ցանցի պատասխանատու, աշխատանքի բերումով էլ ճանաչել է ընկերության տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանին։Աշխատակիցը մասնակցել է օդանավակայանում համակարգչային ցանցի ենթակառուցվածքների արդիականացման և ներդրման ծրագրի իրագործման աշխատանքներին, եղել է դրանց պատասխանատուն, 2005-2008 թվականներին աշխատել է «ՀԷՑ»  ՓԲ ընկերությունում` որպես տեխնիկական անվտանգության բաժնի փորձագետ և նույն բաժնի պետ։ 2008 թվականին, երբ «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲ ընկերությունը հավատարմագրային կառավարման է վերցրել «Հայփոստ» ՓԲԸ-ն և տեղեկատվական տեխնոլոգիաների մակարդակը գտնվել է ցածր նիշի վրա և ունեցել է արդիականացման պահանջ, Խուան Պաբլո Գեչիջյանն նրան հրավիրել է ընկերություն՝ «Հայփոստ» ՓԲ ընկերության տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությունը ղեկավարելու և վերոհիշյալ գործը ստանձնելու համար, որից հետո ազատվելով աշխատանքից` «ՀԷՑ» ՓԲ ընկերությունում նշանակվել է նշված վարչության պետ, որտեղ աշխատել է մինչև 2012 թվականի հոկտեմբեր ամիսը:
 
Ըստ ամբաստանյալի նախաքննական ցուցմունքների, որոնցով նա իրեն մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքում` այդ ժամանակահատվածում ինքը ցուցաբերել է ջանասիրություն և հասել էական հաջողությունների` թե տեխնոլոգիաների արդիականացման, թե ծախսերի նվազեցման, թե կադրերի հավաքագրման հարցերում։ Սակայն 2012 թվականի սեպտեմբերին իրեն տեղեկացրել են, որ ընկերությունը մտադիր է խզել իր աշխատանքային պայմանագիրը՝ աշխատանքային պարտականությունները թերի և անբարեխիղճ կատարելու պատճառաբանությամբ, ինչն իր համար անհասկանալի է եղել և չի համապատասխանել իրականությանը։
 
Ամբաստանյալը խնդրել է ընկերության ղեկավարությանը՝ իրեն գոնե տեղափոխել նվազ պատասխանատվությամբ աշխատանքի՝ ավելի ցածր աշխատավարձով, որպեսզի հնարավորություն ունենա կատարել «ՌԱՎ 4» մակնիշի ավտոմեքենայի և «Այֆոն» մակնիշի բջջային հեռախոսի  գնման հետ կապված վարկային պարտավորությունները, սակայն ընկերության ղեկավարությունը, հանձինս Գեչիջյանի, անտեսելով իր երկար տարիների աշխատանքն ու մեծ ներդրումը տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և բարձր մակարդակի վրա դնելու գործում, մերժել է` փոխարենը տրամադրելով մի քանի ամսվա աշխատավարձի չափով փոխհատուցում և իրեն զրկելով աշխատանքից։   Դրանից հետո ինքը հայտնվել է ֆինանսական դժվարությունների դեմ հանդիման,  հոգեկան  ապրումներ ունեցել, որոնք, ի վերջո, իրեն հասցրել են հանցավոր մտահաղացման իրագործմանը՝ Խուան Պաբլո Գեչիջյանից խոշոր գումար հափշտակելու և այդպիսով նրանից վրեժխնդիր լինելու՝ համացանցով վերջինիս և ընտանիքի անդամներին սպանելու սպառնալիքներով՝  200.000 ԱՄՆ դոլարին համարժեք 80,0 մլն. ՀՀ դրամ գումար պահանջելու վերաբերյալ էլեկտրոնային նամակներ նրա փոստին ուղարկելու միջոցով։ 
 
Այդ նպատակով, 2013 թվականի հունվարի 20-ին  ինտերնետային ակումբում ստեղծել է էլեկտրոնային հասցեն, որից հետո` 21.01.2013թ., այդ հասցեից Խուան Պաբլո Գեչիջյանի կողմից օգտագործվող էլեկտրոնային հասցեին ուղարկել է անգլերեն տեքստով նամակ: Դրանում  ներկայացել է որպես «Ալ-Քաիդա» միջազգային ահաբեկչական խմբավորման գործակալ, հայտնել, որ իրենց կազմակերպությունն ուսումնասիրում է բոլոր հարուստների ֆինանսական վիճակը և իրենց գործունեության ֆինանսավորման համար հարմար է գտել նրանից պահանջելու 80,0 մլն. ՀՀ դրամ՝  սպառնալով, որ պահանջը չկատարելու դեպքում, իրեն վնաս կտան։
 
Նամակում նշվել է, որ նա չպետք է այդ մասին տեղեկացնի իրավապահ մարմիններին, անգամ` ծանոթներին և ընկերներին, հակառակ դեպքում այդ խմբավորումը կսկսի սպանել նրա ընտանիքի անդամներին և վերջում՝ նրան։ Նամակում նշել է նաև, որ խմբավորման գործակալներն ամենուր են, և նրան չի հաջողվի ընտանիքը թաքցնել Արգենտինայում` խորհուրդ տալով չփորձել խմբավորման սերվերները և չհետևել հեռախոսահամարներին, քանի որ դրանք կեղծ են և կտուժեն անմեղ մարդիկ։ Նամակի մյուս հատվածում նշել է, թե որքան և ինչ թղթադրամներով պետք է պատրաստվի գումարը՝ 20.000 դրամանոց թղթադրամներով 40 կապոց, գումարի ընդհանուր չափը պետք է լինի 80,0 մլն. ՀՀ դրամ։ Նշել է նաև, որ խմբավորումը տեղյակ է բանկային հնարքների մասին, օրինակ՝ թղթադրամների և պայուսակի մեջ կեղծ թղթադրամներ, հետք թողնող թղթադրամներ, «GPS»  սենսորներ տեղադրելու վերաբերյալ, ուստի նամակում պահանջվել է, որ կապոցները չլինեն բանկային նմուշի, այլ լինեն ռետինե ժապավեններով։ Նամակի վերջում նշել է, որ վճարումից հետո նա այլևս չի լսի իրենց մասին, բայց խմբավորման ապահովության համար իրեն կշարունակեն հետևել մոտ 1 ամիս` հսկելով յուրաքանչյուր քայլը։
 
Պատասխան չստանալով՝ նորից է ուղարկել նույն նամակը և մեծահոգաբար 24 ժամ ժամանակ տրամադրել դրական պատասխան տալու համար` սպառնալով, որ հակառակ դեպքում խմբավորումը կանցնի պլանի իրագործմանը։ Ապա «OK» չստանալով՝ պահանջել է 12 ժամում տալ դրական պատասխան։ Դրան հետևել է Գեչիջյանի  նամակը, որում վերջինս նշել է, որ չի կարող այդքան կարճ ժամանակահատվածում հայկական բանկերից նման գումար կանխիկացնել` խնդրելով դրա համար տրամադրել ավելի շատ ժամանակ, ավելի ուշ պահանջել է գումարը հավաքել մեկ շաբաթվա ընթացքում: Տարբեր ինտերնետային ակումբներից հաղորդագրություններ ուղարկելով, ի վերջո պահանջվող գումարի հանձնման օր ու ժամ է նշանակել. 07.02.2013թ. ժամը 19:00-ին պետք է լինի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան դպրոցի մոտ՝  պահանջելով  տուժողից գումարը  բերել սև պայուսակով,  իր «Տոյոտա» ավտոմեքենայով,  իր երեխաներից մեկի հետ և զգուշացնելով, որ  իբր Եմենից և Սուդանից ժամանած խմբավորման անդամները կվերահսկեն բոլոր գործողությունները, և նա ունի 15 ժամ ժամանակ` դրական պատասխան ուղարկելու համար։ Սակայն Գեչիջյանը պատասխանել է, որ խնդիրներ են ծագել և նա դեռ չի կարողացել հավաքել ամբողջ գումարը։ «Բանակցություններից» հետո համաձայնել է ևս մեկ շաբաթ ժամանակ տրամադրել և գումարի հանձնման նոր օր նշանակել՝ 14.02.2013թ., իսկ եթե  այդ օրն էլ չկարողանա վճարել գումարը,  ապա ամեն ուշացված օրվա համար գումարը կավելանա 2,0 մլն ՀՀ դրամով, որից հետո` մեկ շաբաթվա ընթացքում գումարը չվճարելու դեպքում, կսկսեն սպանել։
 
«Այդ պրոցեսին հետևելու են չորս դիպուկահար, և  ինքը  պետք է լինի շատ զգույշ»,- զգուշացրել է «ահաբեկիչ-գործակալը», ապա ստեղծել հաջորդ «ալքաիդական» էլեկտրոնային հասցեն` «[email protected]», որում տպել է երկու նամակ. առաջին նամակը տուժողը պետք է ստանար փետրվարի 14-ին` ժամը 22:00-ին, իսկ մյուսը՝ հաջորդ օրը՝ փետրվարի 15-ին` ժամը 11:00-ին։ Առաջինում նշել է, որ նա պետք է վարի ավտոմեքենան ևս մեկ կիլոմետր, կանգ առնի եկեղեցու գլխավոր աստիճանների մոտ, որտեղ կտեսնի կարմիր տուֆից խաչքար, որի վրա արծիվ կլինի, որից հետո պայուսակով գումարը պետք է թողնի խաչքարի ձախ մասում։ Տեսնելով, որ Գեչիջյանն «OK» է ուղարկել՝  ժամը 21:40-ի սահմաններում նոր հաղորդագրություն է ուղարկել, որում նշել է, որ նա պետք է վարի ավտոմեքենան դեպի Ավան թաղամաս, որտեղ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի խաչմերուկից թեքվի աջ և վարի մոտ մեկ կիլոմետր, որից հետո կտեսնի «Բլեք ընդ Ուայթ» խանութը՝ աջից և  «Բեսիկ Հաուզ» խանութը՝ ձախից, որտեղ պետք է սպասի։
 
Դատարանում ևս ամբաստանյալ Կարեն Սիմոնյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել, սակայն հրաժարվել  ցուցմունքներ տալուց և հարցերին պատասխանելուց: 
 
Ըստ տուժող Խուան Պաբլո Գեչիջյանի ցուցմունքի` 2002 թվականից աշխատում է «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերությունում` որպես ադմինիստրատոր և կոմերցիոն մենեջեր, 2004 թվականից հանդիսանում է ընկերության տնօրենը։ 2008 թվականից հանդիսանում է նաև «Հայփոստ» ՓԲ ընկերության բաժնետոմսերից բխող իրավունքներից հավատարմագրային կառավարիչ՝ «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ընկերության տնօրեն: 
 
Ըստ տուժողի, առաջին անգամ Ահմեդից հաղորդագրություն է ստացել 2013 թվականի հունվարի 21-ին, սակայն մտածելով, որ այն համացանցային սպամ է` առանց կարդալու ջնջել է: 2013 թվականի հունվարի 23-ին` իրեն և ընտանիքի անդամներին սպանելու սպառնալիքով հաղորդագրությունը ստանալու հաջորդ օրը՝ հունվարի 24-ին, այդ մասին հաղորդում է տվել ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը, որից հետո իր բոլոր գործողությունները և Ահմեդից ստացված հաղորդագրությունների բոլոր պատասխաններն ուղղորդվել և ղեկավարվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից, ըստ որի` Ահմեդի հաղորդագրություններում ներկայացված պայմաններին տվել է դրական պատասխաններ և համաձայնել է վճարել գումարը՝ հանցագործությունը բացահայտելու նպատակով։
 
2013 թվականի փետրվարի 15-ին` ժամը 12:00-ին, «[email protected]» էլեկտրոնային հասցեից ստացել է նամակ, որում նշված է եղել, որ ինքը մեծ սխալ է գործել, որ դիմել է իրավապահ մարմիններին։ Իրենք գումարը չեն ստացել, քանի որ իրենց գործակալը փախել է և չեն կարողացել նրան բռնել, և որ իրենք սկսում են սպանությունների գործընթացը և սպանելու են իր հարազատներից մեկին, որից հետո իրենցից նամակ կստանա։ 
 
Տուժողը նշել է, որ Կարեն Սիմոնյանի և իր միջև որևիցե վեճ և թշնամանք չի եղել, աշխատանքային պայմանագիրը լուծարվել է փոխադարձ համաձայնությամբ, քանի որ նա թերացել է աշխատանքում և լիարժեք չի կատարել իր պարտականությունները։ Պայմանագրի լուծարման ժամանակ նրան վճարվել է փոխհատուցում՝ 4,5 ամսվա աշխատավարձ՝ 3,6 մլն ՀՀ դրամ` մինչև նոր աշխատանք գտնելը, ուստի` վերոհիշյալ հաղորդագրությունները ստանալիս որևէ մեկին չի կասկածել, դա անձնական թշնամանքի դրսևորման արդյունք չի դիտել, համոզված է եղել, որ սպառնալիքն իրական է, այն հետապնդում է գումար հափշտակելու նպատակ։ Ինքն ամբաստանյալից որևէ պահանջ չունի, խնդրում է նրան մեղմ պատժել:
 
Վկա,  ինտերնետ ակումբի օպերատոր Նունե  Դարբինյանի ցուցմունքով` 2013 թվականի փետրվարի 16-ին ուսումնասիրելով համացանցում առկա նորություններն ու հրապարակումները` ծանոթացել է նաև ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից բացահայտված՝ «Զվարթնոց»  օդանավակայանի տնօրենից գումար շորթելու դեպքի վերաբերյալ հրապարակմանը, որում եղել է նաև ձերբակալվածի լուսանկարն ու տեսաձայնագրության մի փոքրիկ հոլովակ, ըստ որի վերջինիս նմանեցրել է 2013 թվականի հունվարի վերջերին իրենց ինտերնետ ակումբ այցելած մի անծանոթ հաճախորդի՝  նա նույնպես եղել է նման սև գույնի ձմեռային գլխարկով, մուգ գույնի բաճկոնով և սև գույնի ձեռնոցներով, որոնք չի հանել անգամ համակարգչից օգտվելու ընթացքում, ինչն էլ տպավորվել է իր մոտ։ 
 
Վկա, ինտերնետային ակումբի սրահի կառավարիչ Սահակ Պետրոսյանը ևս ցուցմունք է տվել առ այն, որ հեռուստատեսային լրատվական ծրագրերից տեղեկացել է, որ ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից բացահայտվել է «Զվարթնոց» օդանավակայանի տնօրենից գումար շորթելու դեպքը. կասկածյալին նմանեցրել է 2013 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում իրենց ինտերնետ ակումբ այցելած հաճախորդներից մեկին։ Վերջինս ակումբ է եկել նշված տեսագրությունում պատկերված սև գույնի գլխարկով և սև գույնի բաճկոնով, ում հեռուստացույցով տեսնելով` մտաբերել և նմանեցրել է այդ հաճախորդին, քանի որ նա խոսել է անգլերենով, բաճկոնի օձիքը վեր բարձրացրած, մինչև վերջ կոճկած, գլխարկը գլխից չի հանել, ինչն իր մոտ զարմանք է առաջացրել, քանի որ ակումբում տաք է եղել և որևէ մարդ չէր կարող մրսել։ 
 
Վկա, ինտերնետ ակումբի  համակարգչային օպերատոր Մամիկոն Եղիազարյանի նախաքննական ցուցմունքի համաձայն` տեսաձայնագրությունից ճանաչել է շորթման մեջ կասկածվող  անձին՝  վերջինս ժամը 22:30-ի սահմաններում, երբ հաճախորդ չլինելու պատճառով արդեն պատրաստվել է փակել ակումբը, ինտերնետ ակումբ է մտել տեսանյութի մեջ նշված անձը` նույն սև գույնի ձմեռային գլխարկով և սև գույնի բաճկոնով։ Իր մոտ լավ տպավորվել է այդ հաճախորդի աչքերի ձևը, դրանք մի տեսակ «շիլություն» ունեին, փոքր էին և մի տեսակ նայում էին միմյանց, ինչով էլ ճանաչել է լրատվական ծրագրերի տեսանյութում ցուցադրած նույն այդ անձին։ Որքանով հիշում է, նա նստել և համակարգչից օգտվել է մոտ 8-9 րոպե, վճարելով 50 դրամ` հեռացել է, որից հետո ինքը փակել է ինտերնետ ակումբը, քանի որ նա եղել է այդ պահին միակ և վերջին հաճախորդը։ Դրանից հետո այդ անձին չի հանդիպել։ 
 
Վկա, ինտերնետ ակումբի օպերատոր   Արման  Մարտիրոսյանի նախաքննական ցուցմունքի համաձայն,  նա ևս  տեսաձայնագրությունից անձին նմանեցրել է 2013 թվականի հունվարի ընթացքում իրենց ինտերնետ ակումբ այցելած մի հաճախորդի, ով եղել է նույն ձևի սև գույնի ձմեռային գլխարկով և սև գույնի բաճկոնով։ Իր մոտ հիմնականում տպավորվել է այդ անձնավորության աչքերի ձևը՝ մի տեսակ փոքր, սառած և մեկ ուղղությամբ են նայել, սովորական չեն եղել, այնպիսի տպավորություն է եղել, որ աչքերի հետ կապված հիվանդություն ուներ, ինչը նկատել է նաև վերոհիշյալ հեռուստատեսային լրատվական հաղորդման մեջ ցուցադրված անձի մոտ։
 
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Ն.Բաղդասարյանի նախագահությամբ, հուլիսի 16-ի դատավճռով ամբաստանյալ Կարեն  Սիմոնյանին մեղավոր է ճանաչել` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 34-181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքում և դատապարտել ազատազրկման 4  տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման: 
 
Պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առել, որ 33-ամյա ամբաստանյալը վատառողջ է (ախտորոշվել է  «Միոտոնիա աբորտիվ ձև», զինվորական կոմիսարիատին առընթեր զորակոչային բժշկական հանձնաժողովի կողմից ճանաչվել է զինվորական ծառայության համար ոչ պիտանի` զինվորական հաշվառումից հանելով ըստ հիվանդությունների ցուցակի), նախկինում դատված չի եղել, խնամքին են գտնվում անչափահաս երկու երեխաները և հիվանդության ցմահ թոշակառու մայրը, բնութագրվում է դրական, տվել է  խոստովանական ցուցմունքներ, անկեղծորեն զղջացել է կատարածի համար:
 
 

Հեղինակ` Սոնա Մաշուրյան


Արխիվ

[]