Թեմաներ
Երեքշաբթի 04 / 16 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/16/2024   21:21 Սառույցը կոտրվեց, Իսրայելն էլ, կարծես թե ավելի մեծ կախվածության մեջ ընկավ ԱՄՆ-ից. Իրանագետ (տեսանյութ) 04/16/2024   21:15 ՌԴ կաթնամթերքի արտահանման սահմանափակումների արդյունքում պանրագործությամբ զբաղվող մի շարք ընկերություններ դադարեցրել են գործունեությունը. Արմեն Գիգոյան 04/16/2024   21:09 Թբիլիսիում կրկին բողոքի ակցիա է սկսվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման դեմ 04/16/2024   20:58 Դեռ հեռու ենք ժողովրդավարական պետություն կոչվելուց, արմատական բարեփոխումներ են պետք, եթե ուզում ենք այդ անցումային վիճակից դուրս գալ․ Հոկտանյան 04/16/2024   20:53 Մահվան սպառնալիքով ստիպել են փոխել ազգությունը, փոքր երեխաներին գողացել ու օտար են մեծացրել, առեւանգված կանանց բռնի կնության տվել. Նրանց ինչպե՞ս են հաշվելու. Պատմաբան 04/16/2024   20:42 Ոսկեպարցիները պետական դավաճանության կասկածով դիմում կներկայացնեն Գլխավոր դատախազություն 04/16/2024   20:34 Ղազախստանի մահմեդականներին արգելել են օգտագործել վարկային քարտեր եւ դրանցով կանխիկացում 04/16/2024   20:15 Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը 04/16/2024   19:58 Ընդդիմադիրները շինծու մեղադրանքներով անազատության մեջ են պահվում․ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հայտարարություն 04/16/2024   19:51 Ռոստովի մարզում տղամարդը մահացել է ձերբակալման փորձի ժամանակ 04/16/2024   19:29 Սամվելին՝ ձեռքերը թիկունքում շղթայված վիճակում, չոքացրել են, գլուխը խփել գետնին, ամենավերջին սեռական հայհոյանքները հնչեցրել, թքել վրան, իջեցրել տաբատը․ պաշտպաններն ահազանգում են 04/16/2024   19:22 ԱՄՆ-ի Փենսիլվանիայում հրդեհվել է Ուկրաինայի զինված ուժերի համար արկեր արտադրող գործարանը 04/16/2024   19:00 Ոստիկանությունը մասնագիտական տոն է՞ նշում, որն է՞ այդ մասնագիտությունը` մարդ առևանգելը, մարդ ջարդե՞լը, թե՞ լռությամբ հանցագործության մասնակից դառնալը. Աբրահամյան 04/16/2024   18:55 Ռուս խաղաղապահները հեռացել են Ադրբեջանի կողմից օկուպացված Դադիվանքից 04/16/2024   18:50 Պռոշյան գյուղում տեղի են ունենալու պայթեցման աշխատանքներ, փակվելու է մայրուղին 04/16/2024   18:46 Դուբայի օդանավակայանը չեղարկել է 45 չվերթ. հեղեղները չեն դադարում 04/16/2024   18:35 ՀՀ առողջապահության նախարարության վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում այս պահին ձերբակալված անձինք չկան 04/16/2024   18:27 Հայաստանը, իսկապես, զգալիորեն կրճատել է իր գործունեությունը ՀԱՊԿ-ում. Տասմագամբետով 04/16/2024   18:25 Ձեռնաշղթաներով գտնվող Սամվելին քարշ են տվել ոստիկանական մեքենայից, տապալել գետնին, ծեծի ենթարկել, խոշտանգել․ պատգամավորները տեսակցել են Սամվել Վարդանյանին 04/16/2024   18:25 Հանրապետությունում խոզերի շրջանում հիվանդություն է տարածված. սպառողին խաբում են. տեղականի փոխարեն ներմուծված միս են վաճառում 04/16/2024   18:08 Դատախազները մասնակցել են ԱՄՆ գործընկերների կողմից կազմակերպված՝ քրեական վարույթներով իրավական փոխօգնության հարցումների վերաբերյալ դասընթացին 04/16/2024   18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը 04/16/2024   17:58 «Աբովյան» ՔԿՀ կալանավորված անձ Մարիետա Խաչատրյանի գործով նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ 04/16/2024   17:54 Ռուսաստանում առաջարկել են արգելափակել TikTok-ը 04/16/2024   17:44 Մոսկվայի Կարմիր հրապարակը անհայտ պատճառներով փակել են այցելուների համար 04/16/2024   17:22 Աշխատակիցների աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելու մեխանիզմով պետությունից շուրջ 50մլն դրամի հարկ է թաքցվել․ վնասն ամբողջությամբ վերականգնվել է 04/16/2024   17:19 Մեր կարմիր գծերը չեն փոխվել. այս հարցի բարձրացումն ինձ զարմանք է պատճառում. ԻԻՀ դեսպան 04/16/2024   17:16 Արմեն Աշոտյանի և մյուսների գործով պաշտպանները պահանջեցին անթույլատրելի ճանաչել քննիչ Շոխոյանի ձեռք բերած ապացույցները 04/16/2024   17:14 ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Սաուդյան Արաբիա 04/16/2024   17:11 Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունը 04/16/2024   16:49 Սինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան 04/16/2024   16:45 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին 04/16/2024   16:38 Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ձերբակալվածներին պահելու վայր՝ Սամվել Վարդանյանին տեսակցելու նպատակով 04/16/2024   16:36 Ցանկանում ենք ՀՀ-ում կայացնել ինստիտուտներ և դրանց հիմքում դնել զարգացման շարունակական մեխանիզմներ. վարչապետը մասնակցել է Ոստիկանության օրվան նվիրված միջոցառմանը 04/16/2024   16:31 «Ուրալի» վթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի մոտ դրական դինամիկա կա․ ՊՆ 04/16/2024   16:27 Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկը սիոնիստական ռեժիմն է. Իրանի դեսպան 04/16/2024   16:22 Առողջապահության նախարարը տեղեկություն չունի՝ իր ղեկավարած կառույցում իրականացվող խուզարկություններից 04/16/2024   16:20 ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչն Ադրբեջանին մեղադրել է «ջուրը պղտորելու» մարտավարություն կիրառելու մեջ 04/16/2024   16:10 Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները 04/16/2024   16:07 Հայաստանում օգոստոսի 3–ը կնշվի որպես եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր. ԱԺ–ն ընդունեց նախագիծը 04/16/2024   16:04 ՆԳՆ-ն ուսումնասիրում է՝ ՔՊ-ականի միջադեպի գործով ձերբակալված երիտասարդին դաժան ծեծի ենթարկելու մասին հրապարակումները 04/16/2024   15:59 Թեհրանը կոչ է անում Երևանին և Բաքվին զսպվածություն ցուցաբերել. Դեսպան 04/16/2024   15:52 Աբովյան քաղաքում զենքի գործադրմամբ խմբակային խուլիգանության և ծեծի գործով նախաքննությունն ավարտվել է, 4 անձ կալանավորված է 04/16/2024   15:50 Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հանդես է գալիս ասուլիսով՝ ուղիղ 04/16/2024   15:38 2024 թ. մարտին 145 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում 04/16/2024   15:33 Վարչապետի շնորհավորական ուղերձը Իսլանդիայի վարչապետին 04/16/2024   15:30 Հաագայի դատարանում Հայաստանը ներկայացնող պրոֆեսոր Շոն Մերֆին ցուցադրել է Ադրբեջանի, այսպես կոչված, «Ռազմավարի թանգարանից» լուսանկարներ 04/16/2024   15:15 Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ 04/16/2024   15:08 Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի անվան ինստիտուտն արձագանքել է Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի հայտարարությանը 04/16/2024   15:00 Ղալլաթա անում, գլուխը պատին ա տալիս. ի՞նչ շուն. հանգստացեք, ձեր չափերն ու սահմաններն անցել եք. ավագանու նիստում լեզվակռիվ սկսվեց, Ավինյանը հունից դուրս եկավ
04/15/2024   17:47 Հակոբ Ասլանյանին «հակահայ վիժվածք» անվանած երիտասարդը ձերբակալվել է 04/15/2024   14:21 «Ուրալի» ղեկին որդիս է եղել. մեքենայի արգելակները չեն աշխատել. Նստացրել են, ասել են՝ քշի». Վթարից տուժածի մայր .NEWS.am 04/15/2024   16:03 «Հակահայ վիժվածք», «Մի խփի, արա»․ծեծկռտուք՝ Հակոբ Ասլանյանի և քաղաքացու մասնակցությամբ 04/15/2024   16:09 Քարոզի ժամանակ հարձակվել են քահանայի վրա ու դանակահարել. կա ևս 5 տուժած (տեսանյութ) 04/16/2024   14:03 Մեքենան կանգնացրել են, գնացել՝ բնակարան կարիքները հոգալու, իսկ դիմակավորված անձինք դուրս են հանել մեքենայից ու ծեծել ՁՊՎ տեղափոխվող անձին. նոր մանրամասներ 04/16/2024   15:00 Ղալլաթա անում, գլուխը պատին ա տալիս. ի՞նչ շուն. հանգստացեք, ձեր չափերն ու սահմաններն անցել եք. ավագանու նիստում լեզվակռիվ սկսվեց, Ավինյանը հունից դուրս եկավ 04/15/2024   21:17 Ո՞վ է հիշողությանդ գլխին ուղտի կաշի քաշել․․․ 04/16/2024   14:41 Այս պահին ապամոնտաժվում է` դեռ խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը 04/15/2024   20:07 Հովհաննես Շահինյանն ու Արշակ Կարապետյանը սկանդալի կենտրոնում. Հայկ Բաղդասարյանի բացահայտումները 04/16/2024   08:03 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին․«Հրապարակ» 04/15/2024   10:06 Առավոտ շուտ բերման են ենթարկվել «Անտիֆեյք» լրատվականի երկու աշխատակիցներ. Մելիքյան 04/15/2024   15:13 Ծեծկռտուք՝ Մոսկվայի շինհրապարակներից մեկում մի տուփ ամրանի համար (տեսանյութ) 04/15/2024   18:28 Դաշնակցական Գագիկ Սարգսյանը կշարունակի մնալ կալանավորված․ ՔՊ-ականներին պատկանող տարածքներում պայթուցիկներ տեղադրելու գործով 5 ՔՊ-ական տուժող է ճանաչվել 04/15/2024   16:11 Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած 04/16/2024   13:31 Դիմակավորված անձինք դաժան ծեծի են ենթարկել ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպի պատճառով ձերբակալված Սամվել Վարդանյանին՝ ՁՊՎ տեղափոխվելիս․ահազանգ 04/16/2024   12:42 Մալաթիայի գյուղմթերքների շուկայի 2-րդ տաղավարում հայտնաբերվել է տղամարդու մարմին 04/15/2024   23:04 Ալեն Սիմոնյանը կարգադրել է պարգևատրել պարեկային ծառայության պետին և ոստիկանության բաժնի պետի տեղակալին 04/16/2024   19:29 Սամվելին՝ ձեռքերը թիկունքում շղթայված վիճակում, չոքացրել են, գլուխը խփել գետնին, ամենավերջին սեռական հայհոյանքները հնչեցրել, թքել վրան, իջեցրել տաբատը․ պաշտպաններն ահազանգում են 04/16/2024   07:40 Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ» 04/15/2024   15:17 Երևանում թալանել են Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանին. նա դիմել է ոստիկանություն

Կեղծ ոսկե զարդերի գրավադրմամբ վարկերը ծախսել է` բիզնեսն ընդլայնելու նպատակով 07/24/2013   12:42  |  ԳՈՐԾ #

Հայաստանյան 9 բանկերում կեղծ ոսկյա զարդերի գրավադրմամբ, խաբեությամբ   առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու վերաբերյալ գործով ամբաստանյալներ Շավարշ Մուրադյանն ու Արայիկ Շահինյանը դատապարտվել են   համապատասխանաբար 5 և 4 տարվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման: 
 
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝  դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ,  հուլիսի 15-ի դատավճռով Շ.Մուրադյանին մեղավոր է ճանաչել  ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝  առանձնապես խոշոր չափերի խարդախություն, իսկ  Ա.Շահինյանին՝  ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝  առանձնապես խոշոր չափերի խարդախությանն օժանդակելը:  
 
Դատավճռով` տուժողների   ներկայացրած քաղաքացիական հայցերը բավարարվել են  մասնակիորեն` նրանցից յուրաքանչյուրին հանցագործությամբ անմիջականորեն պատճառված վնասների չափով, այն է`  «ՎՏԲ-Հայաստան բանկ»  ՓԲ ընկերության ներկայացրած քաղաքացիական հայցը 2.107.111  ՀՀ դրամի,  «Անելիք բանկ» ՓԲ ընկերության ներկայացրած քաղաքացիական հայցը`   2.239.850  ՀՀ դրամի, «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»  ՓԲ ընկերության ներկայացրած քաղաքացիական հայցը` 2.095.000  ՀՀ դրամի, «Հայբիզնեսբանկ»  ՓԲ ընկերության ներկայացրած քաղաքացիական հայցը` 396.200  ՀՀ դրամի,  «Կոնվերս բանկ»  ՓԲ ընկերության ներկայացրած քաղաքացիական հայցը` 1.301.000 ՀՀ դրամի, «Արդշինինվեստբանկ»  ՓԲ ընկերության ներկայացրած քաղաքացիական հայցը` 6.560.358,1 ՀՀ դրամ 10 լումայի, «Ինեկոբանկ»  ՓԲ ընկերության ներկայացրած քաղաքացիական հայցը` 1.426.500 ՀՀ դրամի, «Պրոմեթեյ բանկ»  ՍՊ ընկերության ներկայացրած քաղաքացիական հայցը` 333.000  ՀՀ դրամի չափերով։  Դատավճռով`այդ գումարները Շավարշ Մուրադյանից և Արայիկ  Շահինյանից համապարտության կարգով բռնագանձման ենթակա են, իսկ  «Կոնվերս բանկ», «ՎՏԲ-Հայաստան բանկ»  և  «Անելիք բանկ»  ՓԲ ընկերության ներկայացրած քաղաքացիական հայցերում  ներկայացված գումարները բռնագանձման են ենթակա  բացառապես Շավարշ Մուրադյանից։
 
Դատավճռով` բացթողնված օգուտների` վարկերի տոկոսագումարների և տույժերի մասով վերոնշյալ քաղաքացիական հայցերը թողնվել են  առանց քննության: Տուժողներին պարզաբանվել է  քաղաքացիադատավարական կարգով  դատարան դիմելու նրանց իրավունքը։   Տուժող «Հայէկոնոմբանկ»  ԲԲ ընկերությանը պարզաբանվել է Շավարշ Մուրադյանի և Արայիկ  Շահինյանի կատարած հանցագործությամբ նրան անմիջականորեն պատճառված 1.800.800 ՀՀ դրամ վնասից 1.342.853  ՀՀ դրամի փոխհատուցման պահանջով քաղաքացիադատավարական կարգով  դատարան դիմելու իրավունքը։
 
Որպես դատական ծախս` Շավարշ Մուրադյանից և Արայիկ Շահինյանից համապարտության կարգով հօգուտ պետական բյուջեի պետք է բռնագանձվի  1.064.850 ՀՀ դրամ գումար։
 
Պատիժ նշանակելիս Դատարանը հաշվի է առել, որ ամբաստանյալ Շավարշ Մուրադյանի վատառողջ լինելը՝  նա  ճանաչվել է ոչ պիտանի խաղաղ պայմաններում զինծառայության համար և պիտանի` ոչ շարային ծառայության պատերազմի ժամանակ, նախկինում դատապարտված չլինելը, երիտասարդ լինելը՝ նա դեռ չի բոլորել 26 տարին, դեռևս մինչդատական վարույթից իրեն լիովին մեղավոր ճանաչելն ու կատարվածի համար զղջալը, իր կամ միաժամանակ իր և գործով մյուս ամբաստանյալ Ա.Շահինյանի դեմ ներկայացված քաղաքացիական հայցերն ընդունելը (բացառապես նրան առաջադրված մեղադրանքի և ոչ թե տույժերի և տուգանքների մասով),  բնակության վայրում դրականորեն բնութագրվելը։
 
Դատարանը որպես ամբաստանյալ Շ.Մուրադյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք է գնահատել  նաև տուժողներին պատճառված գույքային վնասը թեև մասնակիորեն, սակայն կամովին հատուցելը` հաշվի առնելով այն, որ դատական քննության ընթացքում ամբաստանյալ Շ.Մուրադյանը հոր` Ռուբիկ Մուրադյանի միջոցով որպես վնասի փոխհատուցում Դատարանի դեպոզիտային հաշվին է փոխանցվել 750.000 ՀՀ դրամ գումար։ Բացի այդ, ամբաստանյալ Շ.Մուրադյանը ընկերոջ` սույն գործով վկա Վահագն Մարգարյանի միջոցով 2013թ. մարտի 30-ին «Հայէկոնոմբանկ» ԲԲ ընկերության «Մյասնիկյան» մասնաճյուղում 457.947 ՀՀ դրամի չափով մարել է վարկը` ըստ էության փոխհատուցելով տուժող «Հայէկոնոմբանկ»  ԲԲ ընկերությանը հանցագործությամբ պատճառված գույքային վնասի մի մասը։ Ամբաստանյալ Արայիկ Շահինյանի պարագայում հաշվի է առնվել  վատառողջ լինելը,  նախկինում դատապարտված չլինելը,  դեռևս մինչդատական վարույթից իրեն լիովին մեղավոր ճանաչելն ու կատարվածի համար զղջալը, բնակության վայրում դրականորեն բնութագրվելը։ 
 
Դատաքննությամբ հետազոտված ապացույցների գնահատման արդյունքներով Դատարանն հաստատված է համարել, որ ամբաստանյալ Շավարշ Մուրադյանը ոսկյա զարդերի արտադրամաս ունեցող Արայիկ Շահինյանին պատվիրել է պատրաստել կեղծ ոսկյա շղթաներ և թևնոցներ` ներկայացնելով, թե իբր այդ ոսկյա կեղծ զարդերն իրացնելու է Մոսկվա քաղաքում։ Շավարշ Մուրադյանը համաձայնել և ի կատարումն ստացած պատվերի, համապատասխան վճարի դիմաց 2012թ. փետրվարի 6-ից մինչև մարտի 28-ն ընկած ժամանակահատվածում սեփական միջոցների հաշվին պատրաստել է ընդհանուր մոտ 2 կգ քաշով կեղծ շղթաներ ու թևնոցներ` շուրջ 20 % ոսկու, իսկ մնացածն արծաթի կամ արժեք չներկայացնող պղնձի պարունակությամբ, կեղծիքը քողարկելու դիտավորությամբ դրանց վրա դրել է 585 հարգի դրոշմվածք, որից հետո դրանք համապատասխան վճարի դիմաց հանձնել Շ.Մուրադյանին: Վերջինս էլ  իր հերթին այդ կեղծ զարդերն անձամբ կամ  իր ընկեր ու ծանոթ թվով 5 անձանց  անուններով գրավադրել է ՀՀ տարածքում գործող «Կոնվերս Բանկ» ՓԲ, «Ինեկոբանկ» ՓԲ, «Հայէկոնոմբանկ»  ԲԲ, «Արդշինինվեստբանկ»  ՓԲ, «Անելիք Բանկ» ՓԲ, «Պրոմեթեյ Բանկ» ՍՊ,   «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ, «Հայբիզնեսբանկ» ՓԲ, «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲ ընկերությունների տարբեր մասնաճյուղերում, դրանց դիմաց ստացել է ընդհանուր 25.156.943,1 ՀՀ դրամի վարկ, որից խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափի` 18.259.819,1 ՀՀ դրամ գումարը:
 
Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Շավարշ Մուրադյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել: Ըստ նրա,  անձանցից, որոնց անուններով ինքը ստացել է վարկերը, թաքցրել է զարդերի կեղծ լինելու փաստը և նրանց անունով վարկեր ստանալը պատճառաբանել է, որ իր անունով չի կարող վարկեր ստանալ՝  անձնագրի հետ կապված խնդիրների պատճառով։ 
Հարցերին պատասխանելիս ամբաստանյալը նշել է, որ կեղծ արդուզարդի պատրաստման համար անհրաժեշտ հումքի ձեռքբերմամբ զբաղվել է Արայիկ Շահինյանը, սեփական միջոցներով, վերջինս է նշել կոնկրետ զարդի գումարի չափը, ինքն էլ,  ըստ դրա,  վճարել է նրան։ Ամբաստանյալը հայտնել է նաև, որ կեղծ զարդերի գրավադրմամբ ստացած վարկերի գումարները գլխավորապես ծախսել է Մոսկվայում ծավալած բիզնեսն ընդլայնելու նպատակով, փոխանցումները կատարել է «Յունիբանկի»  միջոցով։
 
Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Արայիկ Շահինյանը նույնպես իրեն մեղավոր է ճանաչել : Դատարանում ամբաստանյալն ընդունել է, որ  Շավարշ Մուրադյանի պատվերով պատրաստել և նրան է տվել մոտ 50 կտոր շղթաներ ու թևնոցներ։ Շղթաներն ու թևնոցները պատրաստել է պղնձից և արծաթից, որոնց արտաքին շերտը ծածկել է 585 հարգի ոսկու շերտով և տպավորություն ստեղծել, թե իբր շղթան կամ թևնոցն ամբողջությամբ ոսկյա են։ Դրանից հետո զարդերի վրա դրել է 585 հարգի ոսկու հարգորոշիչ դաջվածք, ապա զարդերը փոխանցել Շ.Մուրադյանին։
 
Կատարած աշխատանքի համար Շ.Մուրադյանն իրեն վճարել է մեկ գրամի դիմաց 2 ԱՄՆ դոլար հաշվարկով, ինչպես նաև փոխհատուցել շղթաների մեջ փաստացի օգտագործած ոսկու ու արծաթի արժեքը։ Կոնկրետ զարդի արժեքը ինքն է հայտնել Շ.Մուրադյանին, ով տեղյակ է եղել յուրաքանչյուր զարդում օգտագործված մետաղների պարունակության մասին, սակայն հետագայում, արդեն փոխադարձ վստահության մթնոլորտում դրանով այլևս չի հետաքրքրվել։ Ամբաստանյալը նշել է նաև, որ իր կատարած աշխատանքների համար մինչ օրս Շ.Մուրադյանն իրեն գումարներ է պարտք։  Ա.Շահինյանը չի ընդունել  իր դեմ տուժողների ներկայացրած քաղաքացիական հայցերը` պատճառաբանելով, որ չի գիտակցել, որ այդ զարդերը իրացվելու էին ՀՀ-ում, բացի այդ, անմիջականորեն որևէ կապ չի ունեցել այդ զարդերի գրավադրման, վարկեր ստանալու և առավել ևս վարկի գումարները ծախսելու հետ։
 
 

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]