Թեմաներ
Չորեքշաբթի 04 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/24/2024   10:33 Այսօր մենք պետք է ավելին անենք, քան անցյալի ջարդերը սգալը. Ռուբեն Վարդանյանի գործընկեր Նուբար Աֆեյանը հանդես է եկել կոչով 04/24/2024   10:26 Մինչ օրս չեն վերականգնվել իրենց հայրենի տնից բռնի տեղահանված, անմարդկային տանջանքների ենթարկված անձանց իրավունքները. ՄԻ պաշտպանի ուղերձը 04/24/2024   10:21 Նիկոլ Փաշինյանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 04/24/2024   10:18 Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ 04/24/2024   10:12 Երեկ ձերբակալված Սուրեն Պետրոսյանին տեղափոխել են Երևան 04/24/2024   09:45 Ցասում, ոգեկոչում, երդում. վաղ առավոտից սկսել է քաղաքացիների հոսքը դեպի Ծիծեռնակաբերդ 04/24/2024   08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ» 04/24/2024   08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ» 04/24/2024   08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ» 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   00:29 ՃՏՊ՝ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին. կա տուժած 04/24/2024   00:03 Հրապարակվել են բերման ենթարկվածների անունները 04/23/2024   23:58 Փաշինյանը նիստ է հրավիրել 04/23/2024   23:53 Գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ բիրտ ուժ է գործադրվել. նա տեղափոխվել է հիվանդանոց 04/23/2024   23:49 Անահիտ Մանասյանը տեսակցել է Դավիթ Տոնոյանին 04/23/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/23/2024   23:42 Ով փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել Հայոց Ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի սերնդեսերունդ. Արշակ սրբազան 04/23/2024   23:34 Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին. քաղաքագետ 04/23/2024   23:30 Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով 04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   23:02 ՌԴ Բելգորոդում և Վորոնեժի մարզում հայտարարել են անօդաչու թռչող սարքի հարձակման վտանգ 04/23/2024   22:53 Տավուշում բերման է ենթարկվել խաղաղ ակցիայի 9-ը մասնակից 04/23/2024   22:43 ԵԱ․ Սոնա Հարությունյանը պարտություն կրեց 04/23/2024   22:29 ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում 04/23/2024   22:26 Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում 04/23/2024   22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով 04/23/2024   21:52 ՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել՝ ֆրանսիահայ լրագրողի մուտքը ՀՀ արգելելու վերաբերյալ 04/23/2024   21:48 Բացահայտվել են երեխաների համար համաճարակի հետևանքները 04/23/2024   21:34 Երեւանում բազմահազարանոց երթը առաջնորդում են հոգեւոր հայրերը (տեսանյութ) 04/23/2024   21:31 Քրեական գործերով ու այլ մեթոդներով իշխանությանը կհաջողվի տավուշցիների ընդվզումը կոտրել, որովհետև լոկալ խնդիր է դրված. քաղտեխնոլոգ 04/23/2024   21:21 Չինաստանում iPhone-ի վաճառքն ընկել է 04/23/2024   21:05 Բագրատ սրբազանի գործունեությունը այդ առկայծումներից մեկն է․ Մանուկ Հերգնյան 04/23/2024   21:02 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Իսպանիայում էր 04/23/2024   20:57 Ոստիկանները բերման են ենթարկել Սուրեն Պետրոսյանին և գնդապետ Միհրան Մախսուդյանին 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   20:40 Մինչ բոլորի ուշադրությունը սևեռված է ջահերով երթին, Տավուշում բացում են թշնամու անխուսափելի ներխուժման ուղին․ Ոսկանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/23/2024   20:10 Նոր ալիք անպայման լինելու է, ինչի՞ մասին է խոսքը. Սերժ Սարգսյան (տեսանյութ) 04/23/2024   20:07 Տավուշում կատարվողը ստորություն է. Լեւոն Քոչարյան (տեսանյութ) 04/23/2024   20:03 Այս իշխանություններն ուղղակի իշխանավորել իրավունք չունեն. Արտակ Զաքարյան (տեսանյութ) 04/23/2024   19:56 Տավուշի շարժումը պետք է դառնա համահայաստանյան. Սաղաթելյան 04/23/2024   19:52 Սերժ Սարգսյանն իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը (տեսանյութ) 04/23/2024   19:49 Մոսկվայում դպրոցականը մարզիչի պատժից հետո անոթների պատռվածքով հիվանդանոց է տեղափոխվել 04/23/2024   19:42 Երրորդ նախագահը մասնակցում է ջահերով երթին (տեսանյութ) 04/23/2024   19:32 Առանց իշխանափոխության՝ հողերը, միևնույն է, տալու են. նպատակը սխալ է ձևակերպված. Քաղտեխնոլոգ 04/23/2024   19:23 Չեք հասկանում՝ ինչքան է նրանց ախորժակը, այս միակողմանի զիջումներով Ադրբեջանին ու Թուրքիային չեք բավարարելու. Արմեն Ռուստամյան 04/23/2024   19:13 Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են․համայնքապետ 04/23/2024   19:05 Ալեն Սիմոնյանն ու Լորենցո Ֆոնտանան ստորագրել են Հայաստանի եւ Իտալիայի խորհրդարանների համագործակցության վերաբերյալ արձանագրությունը 04/23/2024   19:03 Հրապարակը բազմամարդ է. մեկնարկում է ջահերով երթը. ուղիղ
04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/22/2024   12:29 Հատուկջոկատայինները՝ Ոսկեպարում 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից

Արդարացվեց մարմնավաճառից գումար շորթելու մեղադրանքում 07/15/2013   12:54  |  ԳՈՐԾ #

 
«Վայբլ»  ՍՊԸ-ի 33-ամյա պահակ,  Կապան քաղաքի բնակիչ Գևորգ  Գևորգյանը մեղավոր է ճանաչվել մարմնավաճառին ծեծելու համար։ Նրան առաջադրված երկրորդ մեղադրանքը՝ շորթման համար դատարանը հիմնավորված չի համարել։ 
 
Այսպես, նախաքննական մարմինը 33-ամյա Գևորգյանին մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով՝ Շորթման  և 118-րդ հոդվածով՝ Ծեծի համար: Ըստ մեղադրանքի,  Գևորգ  Գևորգյանը 2012թ. հոկտեմբեր ամսից մինչև 2013թ. հունվարի 13-ն ընկած ժամանակահատվածում մարմնավաճառությամբ զբաղվող իր հարևանուհու   նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել և նրանից պարբերաբար շորթել է տարբեր չափերի` ընդհանուր մոտ 300000  ՀՀ դրամ գումար:
 
Բացի այդ, ըստ մեղադրական եզրակացության, 2013թ. հունվարի 13-ին, ժամը 21:30-ի սահմաններում ամբաստանյալը տուժողի  բնակարանում անձնական բնույթի հարցերի շուրջ վիճաբանել է վերջինիս հետ, որի ընթացքում դիտավորությամբ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին` պատճառել է մարմնական վնաս, որը առողջության թեթև վնասի հատկանիշներ չի պարունակել:
 
Տուժողը երկու անգամ հաղորդում է տվել Կապանի ոստիկանության բաժնում՝ 2013թ. հունվարի 13-ին և 14-ին, առաջին անգամ հայտնելով ամբաստանյալի կողմից իրեն ծեծելու ու մարմնական վնասվածք պատճառելու մասին, իսկ երկրորդ անգամ հավելել է, որ «2012թ. հոկտեմբեր ամսից մինչև 2013թ. հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում Գևորգ Գևորգյանն իրենից մարմնավաճառությամբ զբաղվելու համար պահանջել և ստացել է շուրջ 300000  ՀՀ դրամ, իսկ 2013թ. հունվարի 13-ին, երբ ինքը հրաժարվել է նրան գումար տալ Գևորգյանն իր բնակարանում ծեծի է ենթարկել իրեն` պատճառելով մարմնական վնասվածք»:
 
Ոստիկանության Կապանի բաժնում  տուժողի տված բացատրության համաձայն,  Կապանի բնակիչ Գևորգ Գևորգյանն իմանալով, որ ինքը զբաղվում է մարմնավաճառությամբ, 2012թ. հոկտեմբերից սկսած պարբերաբար հանդիպել է շենքի մուտքում կամ այցելել իր բնակարան, սպառնացել, որ մարմնական վնասվածք կպատճառի իրեն և երկու անչափահաս երեխաներին, խնդիրներ կառաջացնի իր համար, եթե կանխիկ գումար չտա: Ինքը մտածելով, որ ապրում է իր երկու անչափահաս երեխաների հետ, Գևորգ Գևորգյանն էլ դատապարտվել է դանակահարության, ավազակային հարձակման համար, ի վիճակի է վնասելու իրեն, վախենալով, որ նա կիրագործի իր սպառնալիքները, պարբերաբար վերջինիս է տվել 3000-ից 5000 ՀՀ դրամ գումար, ինչպես նաև լիցքավորման քարտեր, որոնք փոխանցել է անձամբ, կամ դստեր   միջոցով: Մեկ անգամ էլ Գևորգյանը կանխիկ գումար է պահանջել խաղատուն գնալու նպատակով, ինքը հրաժարվել է տալուց, պատճառաբանելով, որ գումար չունի, ինչին ի պատասխան Գևորգյանը պահանջել ու վերցրել է իրեն պատկանող ոսկյա մատանին: 2013թ. հունվարի 11-ին, Գևորգյանը հերթական անգամ իր տուն է գնացել, պահանջել գումար, ինքը նորից հրաժարվել է տալուց: Երկու օր անց 2013թ. հունվարի 13-ին, ժամը 21-ի սահմաններում Գևորգյանը մտել է իր տուն, սեռական բնույթի հայհոյանքներ տվել իր հասցեին, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել իր մարմնի տարբեր մասերին, ինչպես նաև այդ պահին իր տանը գտնվող ընկերուհուն:
 
ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով ամբաստանյալ Գևորգ Գևորգյանն իրեն մեղավոր չի ճանաչել, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով` իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն: Ամբաստանյալը հայտնել է, որ տուժողին  ճանաչել է մանկուց, տուժողն իրենից գնել է  լուսանկարչական ապարատ և բջջային հեռախոս՝ ընդհանուր առմամբ 70 000 ՀՀ դրամով,  գումարը վճարվել է մաս-մաս: 
 
2012թ. դեկտեմբերի 29-ին,  տուժողի տուն է գնացել նրա մարմնավաճառ ընկերուհին, ամբաստանյալը զգուշացրել է  տուժողին, որպեսզի ընկարուհին և  մեկ այլ մարմնավաճառ ընկերուհուն  չթողնի իր տուն, քանի որ նշված անձնավորությունների համար շենք են գալիս անծանոթ տղաներ` ոգելից խմիչք օգտագործած վիճակում: 2013թ. հունվարի 10-ին մտել  է տուժողի  տուն՝  զայրացած և բարձր ձայնով վերջինիցս պահանջելով, որպեսզի մարմնավաճառ ընկերուհուն դուրս  հանի իր տնից ու «ուղարկի այնտեղ, որտեղից եկել է, եթե ոչ, ինքն իր ձեռքով նրան դուրս կշպրտի»:  Հաջորդ օրը` 2013թ. հունվարի 11-ին իրեն «Սևանի գաղութից»  զանգել են  իրեն և պահանջել, որ ինքը թույլ տա տուժողին տանը  զբաղվել  մարմնավաճառությամբ, որ տուժողին նեղություն չտա: Տուժողը հայտարարել է, որ չի ճանաչում գաղութի իր հովանավորին:  
 
Ամբաստանյալը հերքել է տուժողի նախաքննական ցուցմունքն առ այն, որ վերջինս ամբաստանյալի պահանջով նրան ոսկյա մատանի է  տվել՝ 50000  ՀՀ դրամի փոխարեն` խաղատուն գնալու համար: Ըստ ամբաստանյալի,  2013թ. հունվարի 11-ին,  տուժողն  իր ձեռքով նվիրել է իր կնոջը`   Դիաննային ամուսնանալու կապակցությամբ: Նախաքննության ընթացքում Գևորգ Գևորգյանի և  տուժողի դստեր  առերես հարցաքննության ժամանակ վերջինս  հաստատել է, որ իր ներկայությամբ իր մայրը Գևորգին փող չի տվել, Գևորգն իր մոր վրա չի գոռացել, սակայն երբ Գևորգը մտել է իրենց տուն, իր մայրը գույնը գցել է:  
 
Դատարանը գտնում է, որ «փաստորեն տուժողի կողմից գույնը գցելը, Գևորգի ներկայությունից անհանգստանալը չի կարող վկայել Գևորգ Գևորգյանի մտադրությունների և նրա կոնկրետ շորթելու գործողությունների մասին»: Ավելին, մեղադրյալի և տուժողի առերես հարցաքննության ժամանակ վերջինս  հաստատել է այն հանգամանքը, որ ինքը վախեցել է Գևորգից և, որ նրան գումար է տվել: Ի դեպ, չի ժխտել նաև, որ ինքը ֆոտոխցիկ և բջջային հեռախոս է գնել Գևորգից, որի դիմաց տվել է գումար, ինչպես նաև բջջային հեռախոսի քարտեր: Սակայն հենց տուժողի ցուցմունքով չի հաստատվում, որ այդ գումարները տվել է բռնություն գործադրելու որևէ սպառնալիքից վախեցած:
 
Դատաքննության ժամանակ տուժողը հայտնել է, որ  փաստորեն Գևորգը տեսնում էր, որ ինքը շուտ-շուտ է տեղ գնում-գալիս, ինքը վախենում էր նրա տեսքից:  Փաստորեն, ըստ դատարանի եզրահանգման,  տուժողի ցուցմունքներն ինքնին վկայում են տուժողի գիտակցության և մտադրությունների մասին, այն,  որ տուժողը՝  հասկանալով, որ ոչ բարոյական վարքագիծ է դրսևորում և մտածում էր, որ դրա մասին իմանում է Գևորգը, վախ, անհանգստություն է զգացել: Սակայն, ըստ դատարանի,  դա  չի  նշանակում, որ այդ վախը և անհանգստանալու պատճառը Գևորգի սպառնալիքներն են, այն էլ՝ բռնություն գործադրելու սպառնալիքը:
 
Ըստ դատարանի, փաստորեն, գործով ձեռք չի բերվել որևէ ապացույց, որը կհաստատեր, որ տուժողը ամբաստանյալին գումարներ է տվել վերջինիս կողմից բռնության գործադրման սպառնալիքից վախի ազդեցությամբ: Ավելին, գործով հարցաքննված վկաներից ոչ ոք, այդ թվում նաև՝  տուժողի դուստրերը, չեն հաստատել այնպիսի հանգամանք, որ Գ.Գևորգյանը տուժողին բռնության գործադրման սպառնալիքներ է տվել: Վկաների ցուցմունքների համաձայն` 2013թ. հունվարի 11-ին, Գևորգ Գևորգյանն իրենց ներկայությամբ տվել է սեռական բնույթի հայհոյանքներ, սակայն ոչ ոք չի լսել բռնության գործադրման սպառնալիքի հանգամանքը: Իսկ վկա, տուժողի դստեր  այն ցուցմունքը, որ տեսել է,  թե ինչպես է Գևորգյանը ծեծում իր մորը, արժանահավատ չէ, քանի որ ըստ վկայի ցուցմունքի,  դեպքին ականատես այլ, թվով երեք  վկաներ էլ են եղել, և նրանք իրենց ցուցմունքներում չեն վկայել  ամբաստանյալի  կողմից տուժողին հարվածելու գործողության մասին:
 
Տուժողը դատաքննության ընթացքում հերքել է իր իսկ նախաքննական ցուցմունքը և հաստատել, որ  իմանալով  Գևորգի ամուսնանալու մասին,  նրա կնոջը վերջինիս տան մեջ նվիրել է ոսկյա մատանի: Մինչդեռ նախաքննության ընթացքում նա  նշել էր, որ մատանին  տվել է Գևորգին կազինոյում  խաղալու համար:  Տուժողն հայտնել է, որ 2013թ. հունվարի 13-ին Գևորգն այցելել է իր տուն և 2 օր առաջ պահանջած գումարը չտալու պատճառով իր հարևանների և ընկերուհու ներկայությամբ սեռական բնույթի հայհոյանքներ է տվել իր հասցեին ու ծեծի ենթարկել իրեն: Ամբաստանյալ Գևորգ Գևորգյանն իր ցուցմունքում այս մասին այլ բացատրություն է տվել՝    տուժողի տուն է այցելել, որպեսզի պարզի, թե ով է Սևանի գաղութի կալանավոր Արտյոմը, որն իրեն էր զանգահարել: Տուժողը Գևորգին գումար էր տալիս, քանի որ նա 4 անգամ դատապարտվել էր ազատազրկման, ուստի նրանից վախենում էր, ամեն անգամ Գևորգը կրկնում էր, որ իրեն շենքից կվտարի:
 
Տուժողի մարմնավաճառ ընկերուհին դատաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ  2013թ. հունվարի 13-ին ինքը եղել է  տուժողի  տանը և հանդիպել է Գևորգ Գևորգյանին, ով  զայրացած ցանկացել է պարզել, թե ինչի է ոմն Արտյոմը զանգահարել իրեն: Երբ տուժողը հայտնել է, որ ինքը տեղեկություն չունի և չի ճանաչում Արտյոմ անունով անձնավորության, Գ.Գևորգյանը զայրացել և հայհոյել ու քաշքշել է տուժողին, նրան  գցել բազմոցին, իսկ երբ ինքը միջամտել է և ցանկացել բաժանել նրանց, Գևորգը ոտքով հարվածել է իր ոտքին: Ինքը չի տեսել, որ տուժողը Գևորգին գումար տա, այդ մասին միայն լսել է: Ըստ վկայի,   Գևորգն իրեն միշտ ասել է, որ վերջ տա շենքում մարմնավաճառությամբ զբաղվելուն, որը վատ ազդեցություն կարող է ունենալ շենքի երեխաների վրա, հակառակ դեպքում իրեն դուրս կշպրտի շենքից: Վկան հայտնել է, որ տուժողն իսկապես Սևանի գաղութից կալանավոր Արտյոմին ճանաչել է և որքան իրեն հայտնի է, ցանկացել է վերջինիս հետ ամուսնանալ:
 
Վկա Անահիտ  Հովսեփյանը դատաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ Գևորգին շուրջ 20-25 տարի ճանաչել է, նրա կողմից ոչ մի վատ արարք չի տեսել: Ինքը չի տեսել, որ Գևորգ Գևորգյանը տուժողին խփի, ընդհակառակը տեղյակ է, որ վերջինս  ու Գևորգը լավ հարաբերությունների մեջ են գտնվել, Գևորգը նրա երեխաներին միշտ հարցրել է արյո՞ք նեղացնողներ կան, թե ոչ: Տեղյակ է, որ տուժողը  Գևորգի կնոջը շատ էր հավանում, հյուրասիրության ժամանակ նրանց տան մեջ Գևորգի կնոջը նվիրել է մատանի: 
 
Տուժողի դուստրը  դատաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ   2013թ. հունվարի 13-ին, ժամը 21:00-ի սահմաններում, Գևորգ Գևորգյանը գնացել է իրենց տուն և ծեծել մորը: Ինքն այդ ժամանակ տանը չի եղել, այլ քրոջ հետ միասին տարել էին աղբը թափելու: Ճանապարհին տեսել են Գևորգին և նրա ընկերոջը` Մհերին: Գևորգը հարցրել է, թե որտեղ է մայրդ: Երբ իրենք տուն են վերադարձել, դրսից լսել է մոր լացի ձայնը: Տուն մտնելով տեսել է, թե ինչպես է Գևորգը խփում մորը և հայհոյում: Ինքը մի շարք անգամ մոր խնդրանքով Գևորգին է փոխանցել լիցքավորման քարտեր: Մայրն իրեն ասել է, որ վախենում է Գևորգից, դրա համար նրան գումար է տալիս: Տեղյակ է, որ մայրը Գևորգից գնել է ֆոտոապարատ և բջջային հեռախոս, դրանց գումարները մայրը մաս-մաս տվել է Գևորգին: Ինքը Գևորգին գումար չի փոխանցել: Երբ ինքը մորից ցանկացել է իմանալ,  թե որտեղ է իր մատանին, մայրը պատասխանել է, որ Գևորգի պահանջով է այն տվել վերջինիս: Գևորգն իր և քրոջ հանդեպ միշտ լավ է վերաբերվել, բայց երբ նա իրենց տուն էր այցելում, մայրը գույնը գցել է և ասել, որ պետք է գումար տա Գևորգին:
 
Տուժողի մյուս դուստրը  դատաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ Գևորգն իր մորից գումարներ է վերցրել, բայց չգիտե,  թե ինչի: Մայրը ոսկյա մատանի ուներ, բայց այն տվել է Գևորգին` գումարի փոխարեն: Մայրն իրեն գումար, լիցքավորման քարտ, սիգարետ է տվել, որ փոխանցի Գևորգին: Մինչև 2013թ. հունվարի 13-ը Գևորգն իր և քրոջ հետ լավ հարաբերությունների մեջ է եղել, բայց իրենց մորը Գևորգը վախեցնում էր: Երբ ինքը դպրոցից տուն էր գալիս, տեսնում էր մորը լացելով, հարցնում էր՝  ինչ է եղել, իսկ մայրը պատասխանում էր, որ Գևորգը գումար է ուզել:
 
Դատարանը  հաստատված չի համարել  առաջադրված մեղադրանքը ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 1-ին մասով, որ այդ մասով  առաջադրված մեղադրանքում պետք է ճանաչել Գևորգ Գևորգյանի անմեղությունը և նրա նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ` նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Տվյալ դեպքում ամբաստանյալին առաջադրված մեղադրանքի հիմքում դրվել է տուժողի նախաքննական ցուցմունքները, իսկ դատաքննության ընթացքում տուժողը հայտնել է, որ Գևորգ Գևորգյանին գումար էր տալիս, քանի որ նա 4 անգամ դատապարտվել էր ազատազրկման, ուստի նրանից վախենում էր, ամեն անգամ Գևորգը կրկնում էր, որ իրեն շենքից կվտարի: Դատարանը նկատել է, որ բռնության գործադրման սպառնալիքը կարող է տրվել անձի կամ նրա մերձավորին սպառնալու, առողջությանը վնաս հասցնելու, ազատությունից զրկելու կամ առևանգելու, ծեծելու, խոշտանգելու կապակցությամբ: «Սպառնալիքը, ինչպես և մյուս հանցագործություններում, պետք է լինի իրական, այսինքն` իրագործելի, որի հնարավորությունը հանցագործն ունի»: Սույն դեպքում առանց այլ հավաստի ապացույցների բավարար ամբողջության չի կարելի վկայել այն մասին, որ ամբաստանյալ Գևորգ  Գևորգյանը կատարել է իրեն մեղսագրված արարքը` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով:
 
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝  դատավոր Լեռնիկ Աթանյանի նախագահությամբ,   28-06-2013թ. դատավճռով Գևորգ Գևորգյանին արդարացրել է  ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում` արարքում հանցակազմի բացակայության հիմքով:  Գևորգ Գևորգյանը մեղավոր է  ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության կատարման մեջ և դատապարտվել տուգանքի ՀՀ սահմանված նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի` 100000  ՀՀ դրամի չափով: Գ.Գևորգյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերացվել է,   և  ամբաստանյալը  անհապաղ ազատ է  արձակել դատական նիստի դահլիճում:
 
Պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առել, որ ամբաստանյալը երիտասարդ է և «Ձորք» համատիրության նախագահի կողմից բնութագրվում է դրական, ինչպես նաև պատիժը ծանրացնող հանգամանք է դիտել հանցանքը կատարելու ռեցիդիվը, հանցանքը որպես արհեստ կատարելը:
 
 
 
 

Հեղինակ` Սոնա Մաշուրյան


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]