Թեմաներ
Երեքշաբթի 04 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/23/2024   16:59 Եթե Թուրքիան պատասխանատվության ենթարկված լիներ՝ չէին լինի Կամբոջիայի և Ռուանդայի ցեղասպանությունները, հատկապես, 21-րդ դարում տեղի չէր ունենա Արցախի բնիկ ժողովրդի տեղահանությունն իր պատմական հայրենիքից 04/23/2024   16:57 Այժմ մենք ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև 04/23/2024   16:44 Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն 04/23/2024   16:33 Ստահոդ լուրեր տարածելով` կարող ես կարճաժամկետ հաջողություն արձանագրել, սակայն իրական ժողովրդական ընդվզումը նման մեթոդով անհնար է կասեցնել. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն 04/23/2024   16:26 Մեծ Բրիտանիան անօրինական միգրանտներին կարտաքսի Ռուանդա 04/23/2024   16:22 Իշխանությունը Տավուշում սահման չի գծել, հանձնաժողովն է գծել. Վահե Ղալումյան 04/23/2024   16:16 Ո՞վ է այդ հանձնաժողովին իրավունք տվել Տավուշում սահմանազատում իրականացնել ու ՀՀ ԶՈՒ-ն վերատեղակալել. Արթուր Խաչատրյան 04/23/2024   16:12 Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը. Փաշինյան 04/23/2024   16:09 Երկրապահ կոչեցյալը ասում է՝ «բոլորիդ վրայով կանցնենք». երկրորդ վրաերթից հետո ազատության մեջ է, իսկ էն մարդիկ՝ նստած են. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   16:08 Սասուն Միքայելյան, դուք և ձեր կցորդները՝ հավաքեք ձեզ, գնացեք սահմանը պահեք, ոչ թե ժողովրդին ահաբեկեք. Սրբազան 04/23/2024   16:01 Ոսկեպարը կդառնա անկլավ․ համայնքի վարչական ղեկավար 04/23/2024   15:53 Տավուշի շարժումը տարածում է ստանում. Արամ Նիկոլյանը եւս միացել է 04/23/2024   15:27 Տավուշը վճռական է՝ դեմ են հողերը թշնամուն հանձնելուն .ուղիղ 04/23/2024   15:26 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը 04/23/2024   15:23 Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին նախաձեռնել են երթ 04/23/2024   15:19 Հայաստանի հնարավորությունների դռները միշտ չէ, որ բաց են մնալու. Էրդողանը նորից է սպառնում 04/23/2024   15:11 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են 2024 թ. առաջին եռամսյակի պետական բյուջեի կատարմանը վերաբերող հարցեր 04/23/2024   15:06 Բաքուն համաձայնել է Ղազախստանում արտգործնախարարների հանդիպմանը 04/23/2024   14:57 Տավուշում առերևույթ նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել․ Վարդևանյան 04/23/2024   14:51 Հայտնել են Պուտինի երդմնակալության օրը 04/23/2024   14:49 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր 04/23/2024   14:41 2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Դավթյան 04/23/2024   14:32 Ուկրաինան շուրջ կես միլիոն զինծառայող է կորցրել. Շոյգու 04/23/2024   14:25 Կառավարությունում հանդիպումից հետո հասկացել ենք՝ գործողությունները սպառնում են մեր անվտանգությանը. Նոյեմբերյանի փոխքաղաքապետ 04/23/2024   14:22 Որ մեկդ մասնակից եղաք էդ հակահայ, գործին, իմ ամենամտերիմ գործընկերն էլ լինեք, դառնալու եք իմ ամենաոխերիմ թշնամին. Գեոդեզիստի կոչը գործընկերներին 04/23/2024   14:19 «Իրազեկ քաղաքացիների միավորումը» 3 դրվագանի հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազությանը` կապված УАЗ-ի միջադեպի հետ․ Իոաննիսյան 04/23/2024   14:14 Հայաստանի իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ 04/23/2024   14:00 ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր 04/23/2024   13:54 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպանին 04/23/2024   13:53 Հարավային Կովկասի տարածաշրջանում նոր կարգ է հաստատվում, Փաշինյանը հասկացել է դա. Էրդողան 04/23/2024   13:44 Ադրինե Ղուկասյանը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր 04/23/2024   13:41 Սահմանամերձ Կիրանցում դասադուլ է 04/23/2024   13:37 Վիլիսի շոֆեռը պետք է ման գա իր համար հավեսով, ԱԺ պատգամավորը, որ վրաերթի է ենթարկվել, հեչ է ձեզ համար․ Դանիելյանը՝ ոստիկաններին 04/23/2024   13:30 Քաղաքացիները Նոյեմբերյանում բացեցին դեպի Վրաստան տանող ճանապարհը 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   13:21 «Եկեղեցի, գերեզման, սաղ բաշխում է, ինչքան պետք է կզած մնանք». Գեղարքունիքի մարզում եւս անհանգիստ են (տեսանյութ) 04/23/2024   13:14 10 գյուղ էլ Վարդենիսից են հանձնելու Քաղաքացիները փակել են նաև Երևան-Սևան ավտոճանապարհը. ուղիղ 04/23/2024   13:12 Սա անվաստահություն է ՝ այսօրվա իշխող կառավարությանը․ Բագրատ Սրբազան 04/23/2024   13:11 Հենրիխ Մխիթարյանի նոր նվաճումը. Միլանի «Ինտերի» կազմում նա դարձավ Իտալիայի չեմպիոն 04/23/2024   13:00 Եղանակն առաջիկա 5 օրերին 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/23/2024   12:37 Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանը «Զվարթնոց» օդանավակայանից հացադուլ է հայտարարել. նրան թույլ չեն տվել մտնել Հայաստան 04/23/2024   12:35 ՄԻՊ Անահիտ Մանասյանը կայցելի ՔԿՀ՝ տեսակցելու Դավիթ Տոնոյանին 04/23/2024   12:29 Ալիևը Զելենսկուն հրավիրել է Բաքու 04/23/2024   12:21 Ոսկեպարը, Բաղանիսը, Կիրանցը կորցնելու դեպքում՝ հաջորդ Վանաձորն է, Իջևանն է. Գնդապետ 04/23/2024   12:20 Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել 04/23/2024   12:17 Տեղի ունեցող գործընթացը որևէ կապ չունի իրական սահմանազատման հետ. այն պայմանավորված է քաղաքական անթույլատրելի որոշումներով ու զուրկ է իրավական հիմքերից. Թաթոյան 04/23/2024   12:09 Ադրբեջանում առցանց հեռուստատեսության ղեկավարին 9 տարվա ազատազրկման են դատապարտել 04/23/2024   12:08 ԵԿՄ ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը գլխի վնասվածք է ստացել․մեքենան քաղաքացիների ուղղությամբ վարելու հրահանգ տվել է կառույցի մարզային վարչության ղեկավարը 04/23/2024   12:06 Նոյեմբերյան համայնքը, համայնքի ղեկավար կազմը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան. հայտարարություն
04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/21/2024   22:16 Հատուկ նշանակության ջոկատներ են ուղեւորվել Կիրանց. Դանիելյան (տեսանյութ) 04/21/2024   21:37 Ահասարսուռ դեպք. Երեւանում քաղաքացին ընկել է մետրոյի գնացքի տակ 04/22/2024   12:29 Հատուկջոկատայինները՝ Ոսկեպարում 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/21/2024   20:39 Գառնիկ Դանիելյանը որևէ ծանր մարմնական վնասվածք չունի. Քրիստինե Վարդանյան 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   00:10 Մի քանի սադրանք փորձելուց հետո, նրա հրահանգով Երկրապահի Վիլիսը սկսեց քշել ժողովրդի վրա. Հրանտ Տեր-Աբրահամյան 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում

«Կովկասյան ազգի» ամբաստանյալը Երևանում դատապարտվեց ՌԴ-ում ռուս հեղինակությանը սպանելու համար 07/12/2013   11:27  |  ԳՈՐԾ #

ՀՀ քաղաքացի Արկադի Պապյանը Հայաստանում դատապարտվել է Ռուսաստանում հանցավոր աշխարհում  հեղինակություն ունեցող  Ի.Նիկինովին սպանելու համար։ Վերջինս  լուրջ հակակրանք ու հակասություններ ուներ հայազգի անձանց նկատմամբ, բռնություններ և ճնշումներ էր գործադրում եւ  Պապյանը նրան հանդիպել էր լարվածությունը մեղմելու նպատակով, բայց այն բոլորովին այլ ելք ունեցավ։ 
 
ՌԴ-ում կատարած դիտավորյալ սպանության համար ՀՀ քաղաքացի Արկադի Պապյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ  հոդվածի 1–ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ  հոդվածի 1-ին մասով՝ համապատասխանաբար՝ սպանություն և ապօրինի զենք:
 
Առաջադրված մեղադրանքներում ամբաստանյալ Ա.Պապյանն իրեն մեղավոր չի  ճանաչել  և օգտվելով իր քրեադատավարական իրավունքից, հրաժարվել  դատարանում ցուցմունքներ տալ:
 
Երևանի Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների դատարանում հրապարակվեց Արկադի Պապյանի նախաքննական ցուցմունքը:  Ըստ այդմ, 2007թ.  դեկտեմբեր ամսին գտնվել է ՌԴ Կեմերովոյի մարզում, տուժող Ի.Նիկինովին անձամբ չի ճանաչել, սակայն տեղյակ է եղել, որ վերջինս հանցավոր աշխարհում հանդիսանում է հեղինակություն ունեցող անձ և լուրջ հակակրանք ու հակասություններ ունի հայազգի անձանց նկատմամբ: Վերջինիս կողմից բազմաթիվ բռնություններ և ճնշումներ են եղել հայ ազգի նկատմամբ: Ստեղծված լարվածությունը մեղմելու, հայերի նկատմամբ բռնություններին վերջ դնելու նպատակով ինքը ցանկացել է հանդիպել Ի.Նիկոնովին և ընդհանուր հայտարարի գալ: Այդ նպատակով, իմանալով Ի.Նիկոնովի գտնվելու վայրը, 2007թ. դեկտեմբերի 15–ին ժամը 02–ի սահմաներում գնացել է նրան հանդիպելու: Նախկինում ինքը Ի.Նիկոնովին մեկ անգամ է տեսել և դեմքով ճանաչել է: Մտնելով գիշերային ակումբ՝ տեսել է, որ նա կանգնած է բարի մոտ: Մոտեցել է նրան, ներկայացել որպես հայ ազգի ներկայացուցիչ, բարձր երաժշտության պատճառով առաջարկել է դուրս գալ և զրուցել:
 
Վերջինս իմանալով, որ ինքը հայ է, հրել է մի կողմ և հայհոյել: Ինքը Ի.Նիկոնովին նորից ասել է, որ չի եկել նրա հետ վիճաբանելու, այլ եկել է հանգիստ զրուցելու` կրկին առաջարկելով միասին դուրս գալ բարից: Ի.Նիկոնովն ավելի է բորբոքվել և ինքը չի հիշում, թե նա որտեղից է հանել զենքը և պահել իր վրա` տալով սպանելու սպառնալիքներ ու հայհոյանքներ: Միաժամանակ, վերջինս փակաղակը հետ է տարել և լիցքավորել ատրճանակը: Տեսնելով, որ իր կյանքին վտանգ է սպառնում, ինքը հեշտությամբ զենքը խլել է Ի.Նիկոնովի ձեռքից և մի քանի անգամ կրակել նրա վրա ու փախել բարից: Չի հիշում, թե քանի անգամ է կրակել, ինչպես է փախել և զենքը որտեղ է գցել: Նիկոնովի մահվան մասին իմացել է դեպքից 10 – 15 օր անց` ընդհանուր խոսակցություններից: 
 
Տուժողի մոր՝ Նադեժդա Նիկոնովայի նախաքննական ցուցմունքով, իր որդին բանակում չի ծառայել, սովորել է Կիսիլեսկ քաղաքի  կրթարանում   որպես էքսկավատորավար, սակայն այն չի ավարտել, նրան նստեցրել են, բայց թե երբ է ազատվել, ինքը չի հիշում: Որդին բարի և արդար մարդ է եղել, չի օգտագործել ոչ ալկոհոլ, ոչ էլ թմրանյութ, այլ ակտիվ սպորտով է զբաղվել: Ինքը ոչինչ չի իմացել այն մասին, որ որդին Կիսիլեսկ քաղաքում քրեական հեղինակություն ունեցող անձ է եղել: Իր գործերից նա ոչինչ չի պատմել, բայց ինքը գիտեր, որ ոստիկանության աշխատակից Վլաչեսլավ Գրիբանովը հետևել է որդուն և կարծում է, որ Գրիբանովը մասնակից է որդու սպանությանը: Տեղյակ է, որ Վ.Գրիբանովը սպանությունից 10 րոպե առաջ նույնպես գտնվել է «Մեմֆիս»  գիշերային ակումբում:
 
Ըստ վկա Յուրի Կուդրինի նախաքննական ցուցմունքի, 2007 թվականի դեկտեմբերի 15–ին ժամը 03–ի սահմաններում, ընկերոջ` Ալեքսանդր Սեմյոնովի հետ գտնվել են  «Մեմֆիս»  գիշերային ակումբում: Սրահում շատ մարդ է եղել, բարձր երաժշտություն, իսկ լուսավորությունը՝մութ: Հանկարծ 5 կրակոց է լսել, թեքվել այդ ուղղությամբ և տեսել, որ սեղաններից մեկի մոտ մի տղամարդ է ընկած գետնին, ում շուրջը արյուն էր, և նա ցնցումների մեջ էր: Դեպի նրան է թեքվել կովկասյան ազգի մի տղամարդ և ատրճանակի կոթով խփել է տուժողի դեմքին, ինչ–որ բաներ ասել: Հետո այդ կովկասցին վեր է կացել, գոռացել ներկաների վրա, որպեսզի ոչ ոք չշարժվի և վազել դեպի մուտքի դռան կողմը: Դրանից հետո, մի քանի հոգի տուժողին տարել են, իսկ իրենք մնացել են ակումբում և շարունակել զվարճանալ:
 
Վկա Ալեքսանդր  Սեմյոնովի նախաքննական ցուցմունքով, 2007թվականի դեկտեմբերի 14–ին ժամը 23–ի սահմաններում, ինքն ընկերոջ` Յուրի Կուդրինի հետ միասին գնացել են «Մեմֆիս»  գիշերային ակումբ: Ժամը 03–ի սահմաններում ակումբի մուտքի մոտից բարձր ձայներ է լսել: Նայելով այդ կողմ տեսել է, որ իրեն անծանոթ մի տղամարդ մեջքով պառկած է գետնին, իսկ կովկասյան ազգի մեկ այլ տղամարդ թեքվել էր ընկածի կողմը: Վերջինիս ձեռքին ատրճանակ է եղել, ինչ–որ բան է ասել գետնին ընկածին, որից հետո այդ տղամարդը, իր հիշելով կրկին կրակել է գետնին ընկածի վրա, գոռացել, որ ոչ ոք չշարժվի և դուրս վազել սրահից:
 
Ըստ  վկա Անտոն  Երեմեևի նախաքննական ցուցմունքի, 2007թ. դեկտեմբերի լույս 15–ի գիշերը, մոտավորապես ժամը 03–ին ընկերոջ` Անդրեյ Գնեզդիլովի հետ գտնվել է «Մեմֆիս»  սրճարանում: Այդ ժամանակ ակումբ են ներս մտել մոտ 3– 5 տղամարդ, նրանցից մի քանիսը եղել են կովկասյան ազգի: Քիչ անց ինքը ձայներ է լսել, թեքվել ձայների ուղղությամբ և տեսել, որ այդ տղաները ոտքերով հարվածում են գետնին ընկած տղամարդուն: Հետո այդ տղաները գնացել են, մնացել է նրանցից մեկը, հանել է ատրճանակը և շատ մոտ տարածությունից 5–8 անգամ կրակել գետնին ընկածի վրա: Հետո գոռացել է, որ բոլորը մնան իրենց տեղերում և դուրս վազել սրահից: Ինքը տեսել է, որ այն տղամարդը, որին ծեծել են և կրակել, Իգոր Նիկոնովն է: Հետո Ի.Նիկոնովին տեղափոխել են հիվանդանոց, սակայն քիչ հետո ակումբի խոսակցություններից հասկացել է, որ վերջինս հիվանդանոցում մահացել է:
 
Վկա Անդրեյ Գնեզդիլովի նախաքննական ցուցմունքով, 2007թվականի դեկտեմբերի 15–ին ժամը 01–ին ընկերոջ`Անտոն Երեմեևի հետ գնացել են «Մեմֆիս»  գիշերային ակումբ, որտեղ ընկերների հետ նստած տեսել է Իգոր Նիկոնովին՝ նրան ճանաչել է, սակայն անձամբ ծանոթ չի եղել: Մոտավորապես ժամը 03–04–ի սահմաններում սրահ են մտել կովկասյան ազգի 5 տղամարդիկ, հնարավոր է ավելի շատ կամ քիչ: Վերջիններս վազել են 1–ին սեղանի մոտ, գետնին գցել Ի.Նիկոնովին և ծեծել: Այնուհետև բոլորը գնացել են դեպի ելքը, իսկ մեկ տղամարդ մնացել է, թեքվել դեպի Ի.Նիկոնովը և այդ պահին լսվել է 7 կրակոցի ձայն: Հետո կովկասյան ազգի տղամարդը վեր է կացել և գոռացել, որ նրան ոչ ոք չմոտենա, նորից կրակել Ի.Նիկոնովի վրա և վազելով հեռացել: Իրենք մի քանի տղաներով
Ի.Նիկոնովին հանել են դուրս, նստեցրել Մհեր Պողոսյանի ավտոմեքենան, որն էլ վերջինիս տեղափոխել է հիվանդանոց: 
 
Վկա Ելենա  Շիբաևան իր  նախաքննական ցուցմունքում նշել է, որ  2007թ. դեկտեմբերի 15–ին ժամը 01–ի սահմաններում, գնացել է «Մեմֆիս»  ակումբ: Ինքը ծանոթացել է Յուրայի ու Սաշայի հետ և նրանց հետ նստել գարեջուր խմելու: Հանկարծ իր հետևի կողմից բարձր ձայներ է լսել, թեքվել և տեսել է, որ առաջին սեղանի մոտ գետնին է ընկած անծանոթ մի տղամարդ, որի գլխի մոտ արյուն է եղել: Գետնին ընկածին թեքված է եղել կովկասյան ազգի մի տղամարդ, որը կրկին կրակել է ընկածի վրա: Ինքը շրջվել է և այլևս ուշադրություն չի դարձրել, քիչ անց նկատել է, որ վիրավորին տարել են սրահից: 
 
Վկա Նատալյա Սմակոտինան նախաքննության ընթացքում նշել էր, որ  աշխատում է  «Մեմֆիս»  ակումբում որպես բարմենուհի:Ժամը 24–ին ակումբ է եկել հեղինակություն համարվող Իգոր Նիկոնովը, ժամը 03–ին ինքը տեսել է, որ բար են մտել 5 –10 տղամարդիկ, միանգամից գնացել է  Ի.Նիկոնովի սեղանի մոտ, շրջապատել նրան, որից հետո ջարդվող ապակու ձայներ և գոռոցներ են լսվել, ինքը հասկացել է, որ վերջիններս ծեծում են Ի.Նիկոնովին: Ինքը չի տեսել, թե դա ինչպես է տեղի ունենում, քանի որ եկածները շրջապատել են այդ վայրը: Լսվել են մի քանի բարձր կրակոցներ, որից հետո այդ տղաները հեռացել են: Ի.Նիկոնովին ինչ–որ մեկի ավտոմեքենայով տեղափոխել են հիվանդանոց:
 
Վկա Իվան  Կոշկինի նախաքննական ցուցմունքով,   2007թ. դեկտեմբերի 14–ին ժամը 24–ի սահմաններում գնացել է «Մեմֆիս»  գիշերային ակումբ: Ժամը 02.10–ին ինքը դուրս է եկել ակումբից և 5 րոպե անց վերադառնալով, տեսել է ֆոյեում նստած Ի.Նիկոնովին: Մոտ 10 – 15 րոպե անց ինքը կրակոցներ է լսել, շրջվել այդ ուղղությամբ և տեսել Արկադի Պապյանին: Ինքը վերջինիս ձեռքին տեսել է ատրճանակի նման առարկա: Ա.Պապյանը կրակել է Ի.Նիկոնովի վրա, այնուհետև ատրճանակով հարվածել վերջինիս գլխին և անմիջապես փախել սրահից: 
 
Վկա Ելենա Վոլկովան  նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել առ այն, որ մոտ 10 տարի քաղաքացիական ամուսնությամբ բնակվել է Իգոր Նիկոնովի հետ և ունեցել են երկու դուստր` 3 և 8 տարեկան: Ինքը տեղյակ չի եղել, որ ամուսինը քրեական աշխարհում հեղինակություն է եղել, նա շատ լավ և բարի մարդ է եղել, սիրել է իր երեխաներին: 2007թ.  դեկտեմբերի 14–ին ժամը 19–ից հետո ամուսինը գնացել է տանից, սակայն հաճախակի զանգահարել է, քանի որ երեխան հիվանդ էր և հայտնել, որ տան մոտակայքում է լինելու,սակայն կոնկրետ որտեղ չի ասել:Նա գիշերը երկու անգամ տուն է եկել և այդ ընթացքում նրա բջջային հեռախոսահամարին ինչ-որ մեկը զանգահարել է, սակայն ամուսինը բարկացել է և ասել է, որ չի կարող խոսել, պահանջել որպեսզի իրեն չանհանգստացնեն, քանի որ դուստրը հիվանդ է: Դրանից հետո ամուսինը կրկին գնացել է տանից՝ չասելով, թե ուր է գնում, սակայն ինքը հասկացել է, որ կարճ ժամանակով է գնում: Իրեն ոչինչ հայտնի չէ ամուսնու գործերից հայկական սփյուռքի հետ և այն, որ նա ինչ-որ կոնֆլիկտ է ունեցել նրանց հետ: Ամուսինը իրեն չի պատմել սպառնալիքների մասին: 2007թ.  հոկտեմբեր ամսին ամուսինը իրեն խնդրել էր  զգուշանալ՝ հայտնելով, որ իրեն հետևում են, սակայն ով և ինչ պատճառով,  չի ասել: Ինքը չգիտի,  թե ով և ինչի համար է սպանել ամուսնուն, նա անձնական վարորդ և թիկնապահ չի ունեցել:
 
Վկա Ալեքսանդր Դավիդկովի նախաքննական ցուցմունքի համաձայն,  դեպքի ժամանակ ինքը գտնվել է սրճարանում: Այնուհետև սրճարան է եկել Արկադի Պապյանը և երկու հայեր: Ա.Պապյանը մոտեցել է բարի սեղանի մոտ նստած Ի.Նիկոնովին: Ինքը տեղյակ չէ, թե նրանք ինչ են խոսել: Տեսել է, որ վերջիններս մի քանի անգամ բռունցքներով հարվածել են միմյանց, այնուհետև Ա.Պապյանը սկսել է կրակել Ի.Նիկոնովի վրա: Ինքը չի տեսել, որ Ի.Նիկոնովն ատրճանակ է պահել կամ Ա.Պապյանը նրանից խլել է ատրճանակը: Կրակոցներից հետո Ա.Պապյանը ատրճանակի բռնակով հարվածել է Ի.Նիկոնովի գլխին:
 
Նախաքննության ընթացքում նույնաբովանդակ ցուցմունքներ են տվել նաև վկաներ Նադեժդա  Մարկովան, Վլադիմիր  Սենեկոսը, Դենիս Կոլոմեցը, Եկատերինա Տիտովան, Ալեքսանդր Կապիտոնովը, Օլգա Մոռոզը և Ստեփան  Ալիխանյանը, որոնք  դատաքննության ընթացքում  հրապարակվել են:
 
Ըստ դատարանի կողմից հետազոտված  դատաբժշկական փորձաքննության 20.02.2008թ. եզրակացության, Ի.Նիկոնովի մահը վրա է հասել զանգվածային արյան կորստից, որը զարգացել է նրան պատճառված մարմնի վերին և ստորին վերջույթների բազմաթիվ /6/ գնդակային վնասվածքների հետևանքով: Վնասվածքները պատճառվել են մահվան վրա հասնելուց քիչ առաջ, բարդացել են զանգվածային արյան կորստի զարգացմամբ և իրենց համակցությամբ որակվում են որպես կյանքի համար վտանգավոր և առողջությանը ծանր վնաս հասցնող:
 
Ըստ դատաձգաբանական համալիր  փորձաքննության  եզրակացության, փորձաքննությանը ներկայացված ատրճանակը համարվում է ակոսավոր հրազեն: Ատրճանակը ինքնաշեն կերպով փոխվել է ԻԺ-79 մոդելի գազային ատրճանակի փողի փոխարինմամբ, փամփուշտային հենակի ներտաշումով: Ներկայացված ատրճանակը պիտանի է 9մմ տրամաչափի ատրճանակի փամփուշտով կրակելու համար, որոնք նախատեսված են ՊՄ ատրճանակներից կրակելու համար: Դեպքի վայրից առգրավված  3 պարկուճները կրակված են նշված ատրճանակից: Ի.Նիկոնովի դիակից հանված 1 գնդակը և դեպքի վայրից առգրավված  2 գնդակները հավանաբար կրակվել են ներկայացված ատրճանակից: Ներկայացված սվիտերի վրա կան հրազենային վնասվածքներ, որոնք առաջացել են 19-75 սմ հեռավորությունից արձակված կրակոցի արդյունքում /պայմանով, որ նշված վնասվածքներն առաջացել են ներկայացված ատրճանակից արձակված կրակոցների հետևանքով/: Նշված վնասվածքները կարող էին առաջանալ 9մմ տրամաչափի գնդակներով:
 
Դատարանում  հետազոտվել են նաև դեպքի վայրը զննության ենթարկելու մասին 15.12.2007թ. և 26.12.2007թ. արձանագրությունները, դիակի զննության արձանագրությունը, ամբաստանյալ Արկադի Պապյանին լուսանկարով ճանաչման ներկայացնելու արձանագրությունները, համաձայն որի վկաներ Ելենա Շիբաևան և Յուրի Կուդրինը ճանաչել և մատնացույց են արել Ա.Պապյանին: 
 
Դատարանը՝ գնահատելով դատաքննությամբ հետազոտված բոլոր ապացույցները, ապացուցված է  համարել  ամբաստանյալ Արկադի  Պապյանի կատարած արարքները, գտել, որ նախաքննական մարմնի կողմից արարքներին տրվել են քրեաիրավական ճիշտ որակումներ, դրանք համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ  հոդվածի 1–ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1–ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին:
 
Դատարանը համակարծիք չէ ամբաստանյալ Ա.Պապյանի պաշտպան Կ.Աղաջանյանի այն պնդումներին, որ իբրև իր պաշտպանյալ Ա.Պապյանը տուժող Ի.Նիկոնովին սպանելու դիտավորություն չի ունեցել, իսկ դեպքը տեղի է ունեցել տուժողի անօրինական գործողությունների հետևանքով, ուստի իր պաշտպանյալի գործողություններում բացակայում է դիտավորյալ սպանության հանցակազմը և «նրա գործողությունները պետք է դիտվեն ըստ հետևանքի»: Դատարանը գտել  է, որ դատական նիստերի տեղի և ժամանակի մասին պատշաճ ձևով ծանուցված, ՌԴ քաղաքացիներ, գործով տուժողի իրավահաջորդի և վկաների դատարան չներկայանալու պայմաններում ամբաստանյալ Ա.Պապյանը և նրա պաշտպան Կ.Աղաջանյանը նպատակ են հետապնդում խեղաթյուրել դեպքի իրական հանգամանքները, բացառել դիտավորյալ գործողությունների իրական փաստը և դրանով իսկ, ինչ –որ ձևով մեղմել կատարած հանցանքների համար նախատեսվող առավել խիստ պատասխանատվությունն ու պատիժը: 
 
Դատաքննությամբ ձեռք բերված բոլոր ապացույցները և հետազոտված բոլոր տվյալները վկայում են, ավելին դատարանի մոտ հիմնավոր կարծիք են ձևավորել, որ 2007թ.  դեկտեմբերի լույս 15–ին ժամը 02– 04–ն ընկած ժամանակահատվածում, ամբաստանյալ Ա.Պապյանը մի քանի անձանց հետ միասին գնացել է Կիսիլևսկ քաղաքի «Մեմֆիս»  գիշերային ակումբ և այնտեղ հանդիպել տուժող Ի.Նիկոնովին: Զրուցելու նպատակով վերջինիս հրավիրել է ակումբից դուրս, սակայն Ի.Նիկոնովը մերժել է Ա.Պապյանի առաջարկը, որից հետո նրանց միջև ծեծկռտուք է սկսվել: Ըստ դատարանի, այդ ընթացքում ամբաստանյալ Ա.Պապյանն իր մոտ ապօրինի կերպով պահվող «ԻԺ–79»  տեսակի գազային ատրճանակից` ձևափոխված 9 մմ. տրամաչափի փամփուշտ կրակելու համար նախատեսված ատրճանակի, կյանքից զրկելու հանցավոր դիտավորությամբ 6 անգամ կրակել է վերջինիս մարմնի տարբեր մասերին, միաժամանակ ատրճանակի կոթով մի քանի անգամ հարվածել է Ի.Նիկոնովի դեմքի և գլխի տարբեր մասերին, սպանել նրան և դեպքի վայրից դիմել փախուստի: 
 
Այսպիսով, 09-07-2013թ. դատավճռով Արկադի  Պապյանը մեղավոր է ճանաչվել  ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ  հոդվածի 1–ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ  հոդվածի 1 –ին մասով նախատեսված հանցանքներում: Նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Արկադի Պապյանի նկատմամբ պատիժ  է նշանակվել ազատազրկում 8  տարի 6  ամիս ժամկետով: Նշանակված պատժին մասնակիորեն գումարվել է նաև  Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 21.02.2012թ. մեկ այլ դատավճռով  նշանակված պատժի չկրած մասից 6 ամիս ժամկետով ազատազրկումը և Արկադի Պապյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 9  տարի ժամկետով: 
 
Պատժի տեսակ և չափ նշանակելիս, դատարանը հաշվի է առել, որ  Արկադի Պապյանը տվյալ արարքի կատարման պահի դրությամբ դատապարտված չի եղել, չնայած որ արդեն իսկ կատարած է եղել ծանր հանցագործություն, որի համար գտնվել է փախուստի մեջ, նախորդ դատավճռով նշանակված պատժից ունի ազատազրկման ձևով պատժի չկրած մաս, ամուսնացած է, խնամքին ունի երեք անչափահաս երեխաներ, որոնցից երկուսը մինչև 14 տարեկան, 1990–1993թ.թ. մասնակցել է Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանների համար մղված ինքնապաշտպանական գործողություններին, 1991թ. մարտական գործողությունների ժամանակ, հրետակոծման հետևանքով ստացել է գլխուղեղի տրավմա, մարտական ընկերների, հրամանատարության և երկրապահ կամավորականների միության կողմից բնութագրվում է բացառապես դրականորեն, ՌԴ ռեգիոնալ տարածաշրջանների հայ համայնքների ղեկավարների, ՌԴ-ում հայերի միության նախագահության, ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյանի քաղաքապետի, ՀՀ Տավուշի մարզի մի շարք գյուղական համայնքների և Հայ Առաքելական Եկեղեցու Գուգարաց թեմի հոգևորականների կողմից բնութագրվում է դրականորեն,որի կապակցությամբ նախաքննության ընթացքում բազմաթիվ միջնորդություններ են ներկայացվել Ա.Պապյանին քրեական պատասխանատվության չենթարկելու կամ մեղմ պատիժ նշանակելու համար:
 
 
 
 

Հեղինակ` Սոնա Մաշուրյան


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]