Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/25/2024   22:52 Կիրանցիներին զրկում են կադաստրով իրենց պատկանող գույքից 04/25/2024   22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել 04/25/2024   22:33 Տեսակցեցի ապօրինի ձերբակալվածներին, այդ թվում` Սուրեն Պետրոսյանին. իրավիճակը մի օր պայթելու է. Տիգրան Աբրահամյան 04/25/2024   22:07 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/25/2024   21:42 ՌԴ Տամբովում ձերբակալվածը խոստովանել է, որ ահաբեկչություն է նախապատրաստել ՌԴԿ-ի հանձնարարությամբ 04/25/2024   21:24 Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ 04/25/2024   21:20 Իրավիճակն անկանխատեսելի է, Փաշինյանը երբեք լուրջ իշխանություն չի ունեցել. Կիվիրյան (Տեսանյութ) 04/25/2024   21:17 Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը. ցանցային ակցիաներ՝ ամբողջ հանրապետությունում 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   21:01 Առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան 04/25/2024   20:37 Շվեդիայի վարչապետը հայտարարել Է ՆԱՏՕ - ին ռազմական ինտեգրման ավարտի մասին 04/25/2024   20:21 Քաղաքացիները ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում 04/25/2024   20:18 Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատների խնդրանքով նա ընդհատել է հացադուլը 04/25/2024   20:08 Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը. Դատարանը կհրապարակի որոշումը 04/25/2024   20:05 Կիրանցում գերլարված վիճակի մասին մանրամասներ է հայտնում Ասպրամ Կրպեյանը. գյուղի տարածք են ներխուժել ինչ-որ մարդիկ 04/25/2024   20:02 Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի 04/25/2024   19:51 Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ) 04/25/2024   19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է 04/25/2024   19:48 Գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցից միանգամից Կիրանց է գնացել 04/25/2024   19:41 «Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է 04/25/2024   19:38 Ֆրանսիայում երկու միլիոն շիշ ջուր են ոչնչացրել կղանքի հետքերի պատճառով 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   19:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/25/2024   18:52 Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, պայքարը շարունակվում է 04/25/2024   18:47 Սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց. Վարուժան Գեղամյան 04/25/2024   18:44 Արհեստական ​​ինտելեկտը սովորել է ախտորոշել հազվագյուտ հիվանդություններ 04/25/2024   18:42 Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա 04/25/2024   18:39 «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ» գրությամբ պաստառներ՝ Երևանի տարբեր վարչական շրջաններում 04/25/2024   18:20 Կիրանցի կամրջի մոտ քաղաքացիները սակրավոներով մեքենաներ են փնտրում 04/25/2024   18:15 Ոստիկանների կողմից գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   18:10 Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին 04/25/2024   18:09 Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն 04/25/2024   18:08 Գերմանիայում հայտնի կլինիկայի բժիշկները գործադուլ են հայտարարել 04/25/2024   18:06 Հայ եւ ֆրանսիացի փաստաբանները քննարկել են փաստաբանների իրավունքների պաշտպանությանեւ իրավունքի գերակայության ամրապնդման հիմնախնդիրները 04/25/2024   17:55 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 04/25/2024   17:54 Ալիևը Միշելին հրավիրել է Բաքու 04/25/2024   17:52 Երևան քաղաքի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի 04/25/2024   17:48 Լուկաշենկոն հայտնել է Բելառուսում տասնյակ ռուսական միջուկային զենքերի առկայության մասին 04/25/2024   17:40 Չեմ ուզում, որ Հայաստանն ալ կորցնինք. բողոքի ակցիայի մասնակից 04/25/2024   17:36 Հիվանդանոցից Կիրանց` մարտական տրամադրությամբ. Կրպեյան 04/25/2024   17:31 ՄԻՊ ներկայացուցիչները ԲԿ-ում այցելել են Գառնիկ Դանիելյանին 04/25/2024   17:20 Լարված վիճակ է նաեւ Վահանգնաձորի հատվածում 04/25/2024   17:17 Դատարանը քննարկում է Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցի հարցը՝ ուղիղ 04/25/2024   17:08 Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին 04/25/2024   17:07 Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների շարքը մնում է արդիական. Զախարովա 04/25/2024   17:04 ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչը մերկացրեց Ադրբեջանի կողմից հայության նկատմամբ իրականացվող ռասիստական քաղաքականությունը․ ԳՇՆ միություն 04/25/2024   16:51 Զախարովան մեկնաբանել է ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանից հնչող քննադատությունները 04/25/2024   16:48 «Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին

Տոկոսով շորթում անչափահասից 07/08/2013   18:40  |  ԳՈՐԾ #

Հրազդան քաղաքի 22-ամյա  բնակիչ Կարեն Զախարյանին մեղադրանք է առաջադրվել 2012թ. մայիս-օգոստոս ամիսների ընթացքում անչափահաս Վահե  Բալասանյանի նկատմամբ բռնություն գործադրելով և դրա գործադրման սպառնալիքներով, վերջինիցս  շորթման եղանակով  110.000 և 104.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա շղթա և խաչ հափշտակելու համար:
 
Ըստ մեղադրանքի` ամեն ինչ սկսվել է տուժողից պարտքով  5000 ՀՀ դրամ խնդրելուց և այն չստանալուց, ինչը խիստ զայրացրել է  ամբաստանյալ  Կ. Զախարյանին և նա պահանջել է 20.000 ՀՀ դրամ գումար` 5.000 ՀՀ դրամ գումարը չվճարելու դիմաց` սպառնալով, որ հակառակ դեպքում «նրա համար վատ կլինի»:  «Հաջողված» շորթումը դարձել է սովորություն.  դրան հետևել են 30.000 ՀՀ դրամ,   60.000 ՀՀ դրամի  շորթումները, որոնք անչափահասը «հայթայթում» էր մոր դրամապանակից` ծնողներից թաքցնելով իր նկատմամբ սպառնալիքների ու բռնության դեպքերը, իսկ  ծեծի հետևանքով մարմնի վրա առաջացած վնասվածքները Վ.Բալասանյանը պատճառաբանում էր խաղալիս վայր ընկնելով:  Հաջորդ 50 000 ՀՀ դրամը, որը չափահասը «վաստակել է» անչափահասից՝  իր պարտադրած   «դուռակի»-ով վերջինիս կրած պարտության միջոցով,  ընդ որում, «խաղադրույքը»  չափահասը ձևակերպել է որպես «ծխախոտի» գումար: Տեսնելով, որ  անչափահասը չի կարողանում «հայթայթել» այդ գումարը՝ Կ. Զախարյանը   առաջարկել է  գումարի փոխարեն ոսկի բերել տանից, որպեսզի գրավ դնի՝ խոստանալով, որ նրանից այլևս այդ գումարը չի ուզի ու նրան չի ծեծի:
 
Վերցնելով 104.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ Վ.Բալասնյանի եղբոր ոսկա շղթան և խաչը՝ Կ. Զախարյանը դրանք գրավադրել է Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում գտնվող «Գոլդ Քեշ»  ՍՊԸ-ին պատկանող գրավատանը, իսկ ստացած գումարները ծախսել անձնական կարիքների համար: Մի քանի օր անց Վ. Բալասանյանի մայրը` Թեհմինե Խաչատրյանը,  տանը չգտնելով ոսկյա շղթան և խաչը, հարցրել է  Վ.Բալասանյանին՝ դրանց գտնվելու վայրի մասին, և նա պատմել է մորը, որ դրանք տվել է Կ.Զախարյանին, բացի դրանից, նրան է տվել նաև գումարներ, քանի որ վերջինս ծեծել ու սպառնացել է իրեն:
 
Բացի այդ,Կարեն  Զախարյանը 2012թ սեպտեմբերի 4-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի  շենքի մոտ հանդիպել է անչափահաս  Ռոլանդ  Հայրիյանին, բարևել ու  զանգահարելու նպատակով վերջինիցս խնդրել 55.000 ՀՀ դրամ արժողության  բջջային հեռախոսը և հափշտակել: Հաջորդ օրը Կ. Զախարյանը նշված բջջային հեռախոսը 7.000 ՀՀ դրամ գումարով վաճառել է Հրազդան քաղաքի բնակիչ Ռաֆայել  Կամբևոսյանին, իսկ գումարը՝ ծախսել անձնական կարիքների համար:
 
Մինչ դատաքննության սկսվելը    ամբաստանյալ Կ.Զախարյանը իրեն մեղավոր է ճանաչել միայն մի դրվագով` կողոպուտի համար, իսկ շորթման համար` ոչ: Ամբաստանյալը, մասանավորապես, դատարանում ընդունել է հեռախոսի կողոպուտի փաստը: Միաժամանակ, նա հայտարարել է, որ երբևէ Վ. Բալասանյանին չի ծեծել, գումար նրանից չի պահանջել, չի շորթել:  Ըստ ամբաստանյալի, Վ.Բալասանյանի հետ խոսելիս ասել է, որ իրեն գումար է անհրաժեշտ, քանի որ տան վարձը չի կարողանում վճարել, իսկ Վահեն իրեն օգնելու համար առաջարկել է իր ոսկե շղթան մի որոշ ժամանակով իրեն տրամադրել՝ հետ վերադարձնելու պայմանով: Իրենց պայմանավորվածության համաձայն` Վահեին խոստացել է այն գրավադնել գրավատանը, այնուհետև, երբ մորաքույրը ՌԴ-ից գումար ուղարկի, ոսկե շղթան գրավատնից կհանի և կվերադարձնի, և այդ ամենը եղել է առանց որևէ սպառնալիքի և ծեծի, քանի որ իրենց հարաբերությունները եղել են շատ նորմալ:  Վահեն այն իրեն է հանձնել առանց որևէ դժգոհության և իր հարցին պատասխանել է, որ ոսկյա շղթան խաչով իրենն է, և ինքը կարող է ժամանակավորապես նրան տալ:
 
Ամբաստանյալը հերքել է  Վահեի ցուցմունքն այն մասին,  որ իրեն գումարներ է տվել պարբերաբար՝ իր սպառնալիքների և ծեծի արդյունքում, դա, ըստ նրա, չի համապատասխանում իրականությանը, քանի որ մայիս-օգոստոս ամիսներին ինքը Վահեի հետ գրեթե չի շփվել և անգամ Հրազդան քաղաք շատ քիչ է գնացել, բնակվելիս է եղել Առինջ գյուղում, և Վահեին ինքը երբեևէ չի նեղացրել և չի ծեծել:
Նախաքննության ընթացքում իր իսկ կողմից տրված ցուցմունքն այն մասին, թե  ոսկե շղթան վերցրել է, որպեսզի գրավադնի և մեկնի ՀՀ-ից, ամբաստանյալը, անհարմար զգալով, ճիշտ չի ասել, քանի որ իրականում իրեն գումար է անհրաժեշտ եղել՝ ընտանիքի կարիքները հոգալու համար:
 
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝  դատավոր Յ. Բաղդասարյանի նախագահությամբ, 03.07.2013թ. կայացված դատավճռով գտել է, որ ամբաստանյալ Կարեն  Զախարյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ  հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չճանաչելը, դրա վերաբերյալ դատարանում տրված ցուցմունքներում նշված փաստարկները անհիմն են և անարժանահավատ, ինչը նպատակ է հետապնդում խուսափել նշված հոդվածով քրեական պատասխանատվությունից և պատիժը կրելուց և նրա կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով կատարված հանցանքները, բացի վերջինիս վերաբերյալ նրա տված ինքնախոստովանական ցուցմունքից, հիմնավորվել է դատաքննությամբ ձեռքբերված այլ ապացույցներով ևս, այդ թվում՝ անչափահաս տուժողների ցուցմունքներով:
 
Դատարանը ամբաստանյալին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ  հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և  176-րդ  հոդվածի 1-ին մասով: Նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով   վերջնական պատիժ է նշանակել` ազատազրկում` 3  տարի 6  ամիս ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման:
 
Իրեղեն ապացույց ճանաչված,   Ռոլանդ Հայրիյանին պատկանող բջջային հեռախոսը դատավճռով թողնվել  է Ռոլանդ Հայրիյանի տնօրինությանը, իսկ Վահե Բալասանյանին պատկանող ոսկյա խաչով շղթան հանձնվել է  վերջինիս:
 
Պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առել, որ   ամբաստանյալ Կարեն  Զախարյանը բնութագրվում է դրականորեն, նախկինում դատված չի եղել, ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ  հոդվածի 1-ին մասով կատարված արարքում իրեն մեղավոր է ճանաչել և դրա շուրջ տվել է խոստովանական ցուցմունք, խնամքին է գտնվում կենսաթոշակառու, երկրորդ խմբի հաշմանդամ մայրը` Ոսկեհատ Զախարյանը, տուժողները քաղհայցի պահանջ չեն ներկայացրել, երիտասարդ է:
 
 

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]