Թեմաներ
Չորեքշաբթի 04 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   20:35 Հոգեբանը թվարկել է քնելուց առաջ վատ սովորությունները 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   20:13 Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել քո ընտանիքից, գերեզմաններից, ինչն անհնար է 04/24/2024   19:59 Պահանջում ենք իրավապահներից՝ դադարեցնել ապօրինի գործողություններն ու իշխանության կամայական որոշումներին հլու հնազանդ ենթարկվելը․ «Ջենեսիս Արմենիա» 04/24/2024   19:43 Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան 04/24/2024   19:34 Չեչեն նախարարը ծաղրել է Կադիրովի հիվանդության մասին լուրերը 04/24/2024   19:15 Բոլորս պետք է կանգնենք եկեղեցու կողքին, այլ ղեկավարություն չունենք. Քաղաքացի (տեսանյութ) 04/24/2024   19:08 Բայդենը ստորագրել Է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին օրենքը 04/24/2024   18:54 Հրդեհ Կամո գյուղում 04/24/2024   18:54 «Չլուծված խնդիրներ կան, Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր սահմանադրության մեջ». Ադրբեջանը նորից է պահանջներ առաջ քաշում 04/24/2024   18:51 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան 04/24/2024   18:45 Սա իրավական գործընթաց չէ, սա դասական քաղաքական հետապնդում է․ Այվազյանը՝ Սուրեն Պետրոսյանի գործի մասին 04/24/2024   18:38 Գիտնականները կապ են հայտնաբերել ալկոհոլի անհանդուրժողականության գեների և քաղցկեղի միջև 04/24/2024   18:25 Նկարում ես եմ ու մշեցի մեծ Հարութ պապս. ես հիշում եմ և պահանջատեր եմ թե´ Մուշի, թե´ Արցախի համար. թյուրքագետ 04/24/2024   18:19 Արցախից բռնի տեղահանված գեղանկարիչ Արկադի Մկրտչյանի նկարների ցուցահանդեսը տեղի կունենա Հռոմում. Իսպանացին հորդորել է չվաճառել Արցախից փրկված գործերը՝ դրանք անգին են 04/24/2024   18:14 Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի, որից 5-ը՝ Իսակովի պողոտայից 04/24/2024   18:12 Սաուդյան Արաբիայի թագավորը հոսպիտալացվել է 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   16:56 Մատյան մարդասիրաց» ձեռագիրն ամփոփում է «Ավրորայի» գործունեության ութ տարին 04/24/2024   16:53 Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության 04/24/2024   16:49 Անկարայում հանդիպել են Գերմանիայի և Թուրքիայի նախագահները 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին 04/24/2024   16:23 Լոնդոնում նժույգների թագավորական գվարդիայի 5 ձի «դիմել է փախուստի». կան վիրավորներ 04/24/2024   16:14 Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը և այդ գինը, նա պարզապես նզովքի ենթակա է, ուրիշ տարբերակ և ճանապարհ չկա․ Բագրատ Սրբազան 04/24/2024   16:14 Ուկրաինայում ստեղծված իրավիճակի համար միայն Զելենսկին չէ մեղավոր. Լուկաշենկո 04/24/2024   16:06 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն 04/24/2024   15:57 Կովկասը մի քիչ նեղ է և՛ Ռուսաստանի, և՛ Թուրքիայի համար, մեկը պետք է հետ քաշվի․ Մելքոնյան (Տեսանյութ) 04/24/2024   15:36 Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին 04/24/2024   15:19 Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կողքին «Մակարով» տեսակի ատրճանակ 04/24/2024   15:15 Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն 04/24/2024   15:00 Եվրահանձնաժողովը Կիևին է փոխանցել ֆինանսական աջակցության ևս մեկ տրանշ՝ 1,5 միլիարդ եվրոյի չափով 04/24/2024   14:46 Թուրքիայի հետ հաշտեցումը մի պայմանով կարող է լինել՝ Ցեղասպանության ճանաչումը.Ռոբերտ Մաթեւոսյան 04/24/2024   14:43 Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն 04/24/2024   14:40 «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 04/24/2024   14:30 Պետք է էնքան ուժեղ լինենք, էդ սյունը հանենք, տանենք Սումգայիթում դնենք. Մանվել Եղիազարյան 04/24/2024   14:24 ԵԿՄ ավտոմեքենան տավուշցիների ուղղությամբ քշելու դրվագով ՔԿ-ն մեղադրում է քաղաքացիներին․ Սուրեն Պետրոսյանը և չորս անձ ձերբակալվել է՝ Նոյեմբերյանի ակցիայի գործով 04/24/2024   13:55 Նման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   13:39 Իրենց բոյևիկները գալիս, գյուղերը տակնուվրա էին անում. նախկին ոստիկանապետը՝ Ղըզըլ Հաջիլին, Բաղանիս-Այրումը, Ներքին Ասքիպարանի դատարկվելու մասին 04/24/2024   13:38 Մենք տարածքներ չունենք տալու, այս իշխանություններին պետք է վռնդենք. գնդապետ Ավետիսյան 04/24/2024   13:24 Զարմացած եմ Նոյեմբերյանի ոստիկաններից, նման բիրտ ուժ և անհարգալից վերաբերմունք ժողովրդի նկատմամբ առաջին անգամ եմ տեսնում․ պատգամավոր 04/24/2024   13:20 Սուրեն Պետրոսյանը գտնվում է ՁՊՎ-ում, նրա մասնակցությամբ քննչական գործողություններ դեռևս չեն իրականացվել 04/24/2024   13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին 04/24/2024   12:57 Դեռ ծաղիկներ են, բա որ անկլավնե՞րը տա, Ադրբեջանը դուրս է գալի երկաթգծի ու Լոռվա մարզի վրա. Բագրատյան 04/24/2024   12:57 Բագրատաշենում երեկ 13 անձ է բերման ենթարկվել, որոնցից 5-ը ձերբակալված է 04/24/2024   12:53 Ադրբեջանը սահման չի ճանաչում, ասում է՝ իմ գյուղերն էին, տվեցին, չի ասում՝ դիմացի գյուղը՝ Ոսկեպարը ձերն է. Բագրատյան
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/23/2024   13:14 10 գյուղ էլ Վարդենիսից են հանձնելու Քաղաքացիները փակել են նաև Երևան-Սևան ավտոճանապարհը. ուղիղ 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար 04/23/2024   12:21 Ոսկեպարը, Բաղանիսը, Կիրանցը կորցնելու դեպքում՝ հաջորդ Վանաձորն է, Իջևանն է. Գնդապետ

Դատական մարաթոնն ավարտվեց «Հրապարակի» հաղթանակով 07/04/2013   23:05  |  ԳՈՐԾ #

«Զինվոր»  հասարակական կազմակերպությունների համագործակցության իրավապաշտպան համակարգող խորհուրդի նախագահ   Մարգարիտա  Խաչատրյանը հայց էր  ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Հրապարակ»  օրաթերթի` խնդրելով հարկադրել «Հրապարակ»  օրաթերթ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տպագրել թերթի՝ 2011թ. ապրիլի 21-ին  համարի 1-ին էջում հրապարակված հոդվածի հերքումը: Հայցվորը պահանջում էր նաև «Հրապարակ»  օրաթերթ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը փոխհատուցել իրեն պատճառված բարոյական վնասը` 2.000.000 ՀՀ դրամի չափով:
 
Հայցվորը, 16.12.2011թ. լրացնելով հայցապահանջը, ներկայացրել էր հերքման տեքստը: Ըստ այդմ, 2011 թ. ապրիլի 21-ի  համարի առաջին էջում տեղ է գտել մի հոդված, որում զետեղված էին իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ։ «Այդ հոդվածում «Զինվոր»  հասարակական կազմակերպությունների համագործակցության իրավապաշտպան համակարգող խորհուրդի նախագահ, հարգարժան տիկին    Մարգարիտա Խաչատրյանի վերաբերյալ հրապարակվել են զրպարտող տեղեկություններ այն մասին, որ իբրև վերջին այցերից մեկի ժամանակ ԼՂՀ զորամասերից մեկում վիճաբանություն է սկսվել Մարգարիտա Խաչատրյանի և հրամանատարական կազմի միջև, և բանը հասել է նույնիսկ քաշքշոցի և ծեծի։ Իրականում պարզվեց, որ նմանատիպ միջադեպ տեղի չի ունեցել, ինչի համար մեր խմբագրության ողջ անձնակազմը ներողություն է խնդրում Մարգարիտա Խաչատրյանից` հավաստիացնելով, որ «Հրապարակ»   օրաթերթի կողմից չճշտված տեղեկություններ տիկին Մարգարիտա Խաչատրյանի վերաբերյալ այլևս չեն տպագրվի։ Ցավալի է, որ մենք ի սկզբանե չենք հավատացել նրան` նման միջադեպի բացակայության վերաբերյալ և հրապարակել էինք այդ «անթույլատրելի»   հոդվածը»,- նշվում էր առաջարկվող հերքման տեքստում։
 
«Հրապարակ»  օրաթերթի՝ 21.04.2011թ.   համարում հրապարակված հոդվածում նշվել է. «Զինվոր»  հասարակական կազմակերպությունների համագործակցության իրավապաշտպան համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը` հայտնի Մարոզը, պարբերաբար ստուգայցեր է կատարում ՀՀ զորամասերում։ Նա աչքի է ընկնում իր կոպիտ վարքագծով` զորամասերում թերություններ, խախտումներ հայտնաբերելիս զերծ չի մնում հայհոյանքներից։ Մեր տեղեկություններով, վերջին այցերից մեկի ժամանակ ԼՂՀ զորամասերից մեկում վիճաբանություն է սկսվել Մարգարիտա Խաչատրյանի և հրամանատարական կազմի միջև, և բանը հասել է նույնիսկ քաշքշոցի ու ծեծի։ Սակայն տիկին Մարգարիտան հերքեց դա. «Տենց բան չկա, բալես, ինձ գլխի վրա են ընդունել։ Ես բալա եմ տվել, ես Տանջոյի մաման եմ, ու հլը չկա տենց մարդ, որ Տանջոյի մամային ասի` քամին գա քեզի։ Ես 20 հատ մեդալ եմ ստացել, եթե ինձ քաշքշեին, ես մեդալակիր չէի ըլնի»։
 
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝  դատավոր Սամվել Թադևոսյանի  նախագահությամբ, 30.07.2012թ. վճռով  մերժել էր Մարգարիտա  Խաչատրյանի հայցն  ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի` 2011թ. ապրիլի 21-ին «Հրապարակ»  օրաթերթի  համարի 1-ին էջում հրապարակված հոդվածի հերքումը տպագրելու պահանջի մասին։
 
 Դատարանը գտել էր, որ հստակ է, որ խոսքը վերաբերում է փաստի, որոշակի կոնկրետ տվյալների, որոնք չեն կարող լինել վերացական, ենթադրական, այլ ունեն կոնկրետ առարկայական դրսևորում։ Նման փաստացի տվյալների բացակայության դեպքում քննության առարկա հոդվածի իմաստով «զրպարտությունը»` որպես այդպիսին, գոյություն չունի։ Մասնավորապես, փաստացի տվյալները հրապարակային ներկայացնելը չի համարվում զրպարտություն, եթե փաստացի տվյալները հրապարակայնորեն ներկայացրած անձն ապացուցի, որ ողջամտության սահմաններում ձեռնարկել է միջոցներ` պարզելու դրանց ճշմարտությունը և հիմնավորվածությունը, ինչպես նաև հավասարակշռված ու բարեխղճորեն է ներկայացրել այդ տվյալները։ Այլ կերպ` առկա չէ դիտավորության կանխավարկածը։ ....խնդրո առարկա հոդվածի նշված դրույթն արտացոլում է միջազգային պրակտիկայում ձևավորված` «ողջամիտ հրապարակումների» պաշտպանության սկզբունքը, որի համաձայն` անձն ազատվում է զրպարտություն համարվող տեղեկատվություն տարածելու համար պատասխանատվությունից, եթե գործել է բարեխղճորեն` առանց տուժողի հեղինակությանն ու պատվին վնաս պատճառելու դիտավորության։
 
Հրապարակված հոդվածի տեքստի ուսումնասիրության արդյունքում դատարանը գտել է, որ լրագրողը գործել է բարեխղճորեն, մասնավորապես լսելով և նույն հոդվածում հրապարակելով շահագրգիռ անձի դիրքորոշումը հրապարակվող տեղեկությունների վերաբերյալ ըստ էության հերքել է հոդվածի առաջին մասում ներկայացված տեղեկությունները։
 
«Դրանից հետևում է, որ լրագրողը վիճարկվող նյութն այնպես է հրապարակել, որ ընթերցողի /կողմնակի դիտորդի/ մոտ այն միանաշանակորեն չի ստեղծում այնպիսի համոզմունք կամ տպավորություն, որ հոդվածում նշված միջադեպն իրականում տեղի է ունեցել կամ Մարգարտա Խաչատրյանն հանդես է եկել կոպիտ վարքագծով` վիճաբանել է և հայհոյել»,- նշվում է վճռում։
 
Նշվածի վերլուծության արդյունքում դատարանը գտել է, որ հոդվածը հրապարակելիս լրագրողն ըստ էության ողջամտության սահմաններում ձեռնարկել է միջոցներ պարզելու հրապարակված փաստացի տվյալների ճշմարտացիությունը և հիմնավորվածությունը, այսինքն, նա ի սկզբանե Մարգարիտա Խաչատրյանի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորելու, դրանց վնաս պատճառելու ինչպես նպատակ, այնպես էլ դիտավորություն չի ունեցել, հետևաբար նա ենթակա չէ պատասխանատվության զրպարտություն համարվող տեղեկություններ տարածելու համար։
 
ՀՀ  Վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ դատավոր Տ.Սահակյանի նախագահությամբ, 2012 թվականի նոյեմբերի 23-ի որոշմամբ,  բավարարել էր Մ.Խաչատրյանի վերաքննիչ բողոքը ու հայցը՝  բեկանելով  և փոփոխելով   Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի  կայացրած վճիռը: Վերադաս դատարանը որոշմամբ պարտավորեցրել էր «Հրապարակ»  օրաթերթ ՍՊ ընկերությանը  օրաթերթում «Զանգվածային լրատվության մասին»  ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով սահմանված ժամկետում հրապարակել նույն օրաթերթի 2011 թվականի ապրիլի 21-ի համարի առաջին էջում տեղ գտած Մարգարիտ Խաչատրյանին վերաբերող հոդվածի հերքումը և ներողություն խնդրել Մարգարիտա Խաչատրյանից:
 
Վերաքննիչ դատարանը գտել  է, որ այն հանգամանքը, որ նույն հոդվածի երկրորդ մասում շարադրված է նաև Մարգարիտ Խաչատրյանի դիրքորոշումը հրապարակված նյութի վերաբերյալ, որով վերջինս հայտնել է, որ հոդվածում նշվածն իրականությանը չի համապատասխանում, դեռևս բավարար չէ հայցի մերժման համար:  Ավելին, ստորադաս Դատարանի դիրքորոշումն առ այն, որ լրագրողը ի սկզբանե Մարգարիտ Խաչատրյանի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորելու կամ դրանց վնաս պատճառելու թե նպատակ և թե դիտավորություն չի ունեցել, դեռևս հիմք չէ վերջինիս քաղաքացիաիրավական պատասխանատվությունից ազատելու համար:
 
«Վերաքննիչ դատարանը փաստում է, որ «Հրապարակ»   օրաթերթի 21.04.2011 թվականի համարում հրապարակված հոդվածի առաջին մասը այն է ««Զինվոր»  հասարակական կազմակերպությունների համագործակցության իրավապաշտպան համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտ Խաչատրյանը` հայտնի Մարոզը, պարբերաբար ստուգայցեր է կատարում ՀՀ զորամասերում։ Նա աչքի է ընկնում իր կոպիտ վարքագծով` զորամասերում թերություններ, խախտումներ հայտնաբերելիս զերծ չի մնում հայհոյանքներից։ Մեր տեղեկություններով, վերջին այցերից մեկի ժամանակ ԼՂՀ զորամասերից մեկում վիճաբանություն է սկսվել Մարգարիտ Խաչատրյանի և հրամանատարական կազմի միջև, և բանը հասել է նույնիսկ քաշքշոցի ու ծեծի» պարունակում է իրականությանը չհամապատասխանող և հայցվորի պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը արատավորող տվյալներ, ինչն էլ հիմք է հայցի բավարարման և պատասխանողի քաղաքացիաիրավական պատասխանատվության ծագման համար, քանի որ զրպարտություն որակված տեղեկատվություն հրապարակած սուբյեկտի նպատակը, նրա ուղղակի կամ անուղղակի դիտավորություն ունենալ կամ չունենալու հանգամանքը, չի կարող պատասխանատվությունից, այն է` զրպարտություն որակված նյութի հերքումը տպագրել պարտավորեցնելուց ազատելու հիմք հանդիսանալ»,- նշվում է վերաքննիչ դատարանի որոշման մեջ:
 
Առաջին ատյանի և վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտերին ու հայցադիմումին այսօր վերջակետ է դրել  Վճռաբեկ դատարանը՝  բավարարելով «Հրապարակ»  օրաթերթի վճռաբեկ բողոքը:  Վճռաբեկ դատարանը բեկանել էր  Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը և ուժի մեջ թողել Կենտրոն և նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, իսկ  Վճռաբեկ դատարանի որոշումը, ինչպես հայտնի է,  ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և  ենթակա չէ բողոքարկման:
 
 
 

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]