Թեմաներ
Շաբաթ 04 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը 04/19/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/19/2024   23:32 Թրամփի դատավարության ժամանակ դատարանի շենքի մոտ մարդ է ինքնահրկիզվել 04/19/2024   23:17 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 04/19/2024   23:15 ՔՊ-ականներն, իրար հերթ չտալով, շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/19/2024   22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը 04/19/2024   22:35 Թրամփը սպառնացել է զրկել Բայդենին անձեռնմխելիությունից 04/19/2024   22:19 Դաղստանում տղամարդը կրակոցներ է արձակել սրճարանի մոտ 04/19/2024   22:13 Մայրաքաղաքում բացօթյա առևտուրը արգելվում է 04/19/2024   22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   21:39 Մեքենան կողաշրջվել է, 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է 04/19/2024   21:35 Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը 04/19/2024   21:30 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը 04/19/2024   21:22 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 04/19/2024   21:16 Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միասնական հանրապետությունը բզիկ-բզիկ է արել գյուղ առ գյուղ. Կիրանցի ճանապարհը հայտնվում է Ադրբեջանի հսկողության տակ. Գեղամ Մանուկյան 04/19/2024   20:58 Ո՞վ է ստում. Բաքուն հայտարարել է 4 գյուղ հանձնելու, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին 04/19/2024   20:49 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 04/19/2024   20:47 Երեւանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ 04/19/2024   20:43 Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը չունի նման հարցեր քննարկելու որևէ իրավասություն․ «Թաթոյան հիմնադրամ» 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/19/2024   20:26 Մեր դիրքորոշումը փոխված չէ, կապ չունի պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել. Բագրատ սրբազան 04/19/2024   20:15 Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» 04/19/2024   20:07 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Կարիտաս Գերմանիա» կազմակերպության անդամներին 04/19/2024   20:01 Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա 04/19/2024   19:57 Մոսկվայում միգրանտը փորձել է դպրոցականին ցած նետել երրորդ հարկից 04/19/2024   19:50 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 04/19/2024   19:46 Ադրբեջանը լիովին սատարում է Իսրայելի՝ հակաիրանական գործողություններին. Վարդան Ոսկանյան 04/19/2024   19:35 Վկան քննչական բաժնում իր գլուխը 3 անգամ հարվածել է սեղանին, հրաժարվել հանձնել փորձանմուշ. պնդում է ՔԿ-ն 04/19/2024   19:21 «Բոլորն ասում էին՝ ուզում ենք ստուգենք, տեսնենք իրա պուլսը աշխատու՞մ է , եթե աշխատում է՝ պետք է սպանենք, մորթենք»․ դատարանում հարցաքննվել են Արարատ Միրզոյանի թիկնապահները 04/19/2024   18:56 Չկա սահմանազատում, կա միակողմանի զիջում՝ պատրանքների դիմաց․ Ոսկանյան 04/19/2024   18:51 G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության 04/19/2024   18:46 Եթե Ադրբեջանը սպառնալիք չէր, ապա ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայերը լքեցին իրենց նախնիների տները․ Շոն Մըրֆին՝ ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   18:36 Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   18:34 Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը 04/19/2024   18:30 ՀՀ պետական բյուջեի միջոցներից իրականացվել է ընդհանուր շուրջ 208,000,000 ՀՀ դրամ անարդյունավետ ծախս. ՊՎԾ 04/19/2024   18:15 Վանաձոր քաղաքը վերածվում է սահմանային գոտու, իսկ Հայաստանի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը. Գեղամյան 04/19/2024   18:11 Բոլորն էլ գիտակցում են, որ գործընթացը պետք է շատ արագ տեմպերով գնա, լայն կոնսոլիդացիայի դեպքում հնարավոր է կարճ ժամանակում գնալ իշխանափոխության. Անանյան 04/19/2024   17:51 ԿԽՄԿ-ն չի հստակեցնում ՝ արդյոք Բաքվում պահվող գերիներին տեսակցության ժամանակ Ռուբեն Վարդանյանն արդեն հացադուլի մեջ էր․ ինչպես է նրա առողջական վիճակը 04/19/2024   17:47 Եթե Միլոշևիչն արած լիներ այն գործողությունների կեսը, որոնք Ալիևն արեց Արցախում, ես չգիտեմ , թե նրան ինչ կսպասեր. Ավետ Ադոնց 04/19/2024   17:39 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ 04/19/2024   17:37 Բեռլինում կկայանա Շոլց-Ալիև հանդիպումը 04/19/2024   17:35 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին պատշաճ չարձագանքելու համար հաղորդում է ներկայացվել քննիչների դեմ 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն 04/19/2024   17:27 Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ 04/19/2024   17:21 Հայկական դիվանագիտական միտքը միավորելու կազմակերպություն է ստեղծվել. Ավետ Ադոնց 04/19/2024   17:13 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները նախնական համաձայնեցրել են Տավուշի սահմանագծի առանձին հատվածները 04/19/2024   17:05 Փարիզում ձերբակալել են պայթուցիկով Իրանի հյուպատոսությունում փակված տղամարդուն
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել

Մորն ու տատիկին խոշտանգելու մեջ մեղադրվող ամուսիններն ընտրել են անհրաժեշտ պաշտպանության մարտավարությունը 06/26/2013   19:50  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

Որդու եւ հարսի կողմից մորն ու  տատիկին խոշտանգելու գործով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր  իրավասության դատարանում այսօր ցուցմունք տվեցին խոշտանգելու մեջ մեղադրվողները՝ ամուսիններ Գուրգեն և Սյուզաննա Գրիգորյանները: 
 
Ըստ մեղադրանքի՝ Գուրգեն Գրիգորյանը իր կնոջ` Սյուզաննա Գրիգորյանի հետ միասին տան հետ կապված և կենցաղային հարցերով 01.02.2012թ. մինչև 11.06.2012թ. ընկած ժամանակահատվածում ուժեղ ցավ, մարմնական և հոգեկան տառապանքներ են պատճառել` խոշտանգելով Գուրգեն Գրիգորյանի մորը՝ Թագուհի Գրիգորյանին, և տատիկին` Նազիկ Կարապետյանին:
 
Գուրգեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 5 հոդվածներով, իսկ կնոջը՝  Սյուզաննա Գրիգորյանին, 2 հոդվածներով, և, ըստ հաջորդականության,  նրանց նկատմամբ  որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը և ստորագրությունը չհեռանալու մասին: 
 
Նախ նշենք, որ այսօրվա նիստը սկսվեց 1 ժամից ավել ուշացումով՝ մեղադրողի ուշանալու պատճառով։ Այնուամենայնիվ, նիստը տեղի ունեցավ եւ,  դատարանի կողմից սահմանված ապացույցների հետազոտման հաջորդականության համաձայն, ցուցմունք տվեցին ամբաստանյալները։ 
 
Ամբաստանյալ Գուրգեն Գրիգորյանը նախ նկարագրեց իրենց տան մթնոլորտը՝ նշելով, որ իր ամուսնության հաջորդ իսկ օրվանից վեճերն անպակաս են եղել՝ որպես «մեղավոր» մատնանշելով մորը։ Ըստ ամբաստանյալի` մայրն արդեն շուրջ 20 տարի է, ինչ ընդգրկված է աղանդավորական խմբավորման մեջ, որտեղ  փորձել է  ներքաշել նախ իրեն, ապա՝ կնոջը:
 
Ամբաստանյալի ցուցմունքների համաձայն՝ ամուսնության երրորդ օրը ամուսինները հեռացել են տանից և ապրել  վարձակալած բնակարանում, իսկ հետագայում տուն են վերադարձել` մոր խնդրանքով։  Համատեղ բնակվելու վեճերը շարունակվել են և, Գրիգորյանի խոսքով, յուրաքանչյուր վեճից հետո մայրը դիմել է ոստիկանություն՝ ասելով, որ իրեն ծեծել են, խոշտանգել:
 
Ամբաստանյալը համաձայն չէ խոշտանգելու համար առաջադրված մեղադրանքի հետ եւ դատարանում փորձեց տպավորություն ստեղծել, թե չի հասկանում անգամ այդ բառի իմաստը։ Համենայն դեպս իր կնոջ   պաշտպան՝ Էդուարդ Աղաջանյանի հարցին ի պատասխան,  թե ի վերջո ամբաստանյալը խոշտանգել կամ կտտանքների ենթարկել է իր մորն ու տատիկին՝ ամբաստանյալը խնդրեց  պարզ արտահայտվել եւ մանրամասնել, թե ինչ է նշանակում խոշտանգել կամ կտտանքների ենթարկելը։
 
Ապա նաեւ հայտարարեց, որ չի ընդունում առաջադրված մեղադրանքը՝ նշելով, թե ինքը միայն ապտակել ու հրել է մորը։ Կատարվածին   ամբաստանյալն ուներ իր բացատրությունն ու արդարացումը. մորը հրել և ապտակել է՝ տեսնելով, թե մայրը ինչպես է իր երեխային բազմոցի վրայից գցել ցած:
 
Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն` մայրը և տատիկը ստացել են մարմնական վնասվածքներ, ինչն ամբաստանյալը մեկնաբանեց հետևյալ կերպ. «Ես էլ կարող եմ գլուխս ինչ-որ տեղ խփել ու վնասվածք ստանալ»: Ամբաստանյալի նման վարքագիծն առաջացրեց  դատավորի զայրույթը։ Ի դեպ, նշենք, որ դատավարության ամբողջ ընթացքում դատավորը  ստիպված էր լինում մերթընդմերթ դիտողություն անել ամբաստանյալ ամուսիններին՝   իրենց ոչ ադեկվատ պահվածքի համար:
 
Ինչ վերաբերում է տատիկին ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու դրվագին, ապա  ամբաստանյալը հայտարարեց, թե  բարձ է նետել  տատիկի վրա, և դժվար թե դրանից նա ծանր մարմնական վնասվածք ստանար:
 
Ամբաստանյալի մոր դիտարկմամբ` որդու բոլոր ցուցմունքները կեղծ էին: Նա դատարանում նաև նշեց, որ որդին դատապարտված է եղել, ինչը թաքցվել է, ինչին ի պատասխան որդու կողմից հնչեց հետեւյալ  արձագանքը. «Քեզ քրֆել են դրա համար եմ դատվել»:
 
Հաջորդը ցուցմունք տվեց մյուս ամբաստանյալը` Գուրգեն Գրիգորյանի կինը՝ Սյուզաննա Գրիգորյանը, ով  փորձեց իր գործողություններն արդարացնել անհրաժեշտ պաշտպանությամբ՝ հայտարարելով, թե նախ ամուսնու մայրն է իրեն ծեծի ենթարկել և կծոտել, իսկ ինքը ընդամենը պաշտպանվել է։ Ավելին, վերջինս նշեց, թե ամուսնու մայրը  հոգեկան խնդիրներ ունի։ Նկատենք, որ ամուսինը ցուցմունքներ տալիս շեշտը դրել էր ոչ թե մոր հոգեկան խնդիրներ ունենալու, այլ` աղանդավորական ինչ-որ կազմակերպության անդամակցելու, տարօրինակություններ ունենալու վրա։ 
 
Ամբաստանյալների ցուցմունքներին հաջորդեց Գ.Գրիգորյանի պաշտպանի միջնորդությունը՝ տուժող Թագուհի Գրիգորյանի նկատմամբ դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննություն նշանակելու մասին, ինչի դեմ առարկեցին տուժողն ու  դատախազը։ Վերջինիս տեղեկացմամբ` քրեական գործում արդեն իսկ առկա է փորձագետի կողմից տրված եզրակացություն, և որ նոր փորձաքննություն նշանակելու անհրաժեշտություն չկա։ 
 
Միջնորդության քննարկման արդյունքների մասին դատարանի որոշումը կհրապարակվի հաջորդ նիստին։
 
 

Արխիվ

[]