Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2020   20:35 Հասարակական պահանջը մեծ է և բոլորը հետևողական են լինելու. Էդմոն Մարուքյան 01/19/2020   20:23 Գլխավոր դատախազը պնդում է՝ ապացույցները Կուտոյանի ինքնասպանության մասին են վկայում 01/19/2020   20:02 ԱԱԽ քարտուղարն արձագանքել է Կուտոյանի մահվան վերաբերյալ ֆեյսբուքյան գրառումներին 01/19/2020   19:43 Բնավ նման բանի չէի սպասում. Արա Բաբլոյանը՝ Գեորգի Կուտոյանի մահվան մասին 01/19/2020   18:46 Բացի տոկունության և պինդ մնալուց այլ խոսքեր չկան. Արման Աբովյան 01/19/2020   18:36 Մարդկայնորեն հիասթափված եմ Նիկոլ Փաշինյանի` տմարդի վերաբերմունքից. Արմեն Աշոտյան 01/19/2020   18:04 Գեորգի Կուտոյանն ազնվագույն և պարկեշտ մարդկանցից մեկն էր,ում ես ճանաչել եմ իմ կյանքում. Արթուր Վանեցյան 01/19/2020   14:52 Օր օրի ականատես ենք լինում առաջին օգտագործման ապրանքների գնի բարձրացման. Թեհմինա Վարդանյան 01/19/2020   14:40 Սպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի 01/19/2020   14:24 Արսեն Ջուլֆալակյանը՝ Thor Masters-ի հաղթող 01/19/2020   11:51 Բաքվի հայերի ջարդերի` իրավական եւ տեղեկատվական ասպեկտները 01/18/2020   22:35 Որն է եղել Կուտոյանի կողմից կրակոցներ արձակելու պատճառը. պաշտոնական վարկածը նոր հարցեր է առաջացնում 01/18/2020   21:35 Ա.Դանիելյանն արժանահավատ չի համարում Գ.Կուտոյանի մահվան պաշտոնական վարկածը. «շուտով ահագին ստոր բաներ են բացահայտվելու» 01/18/2020   20:39 Արտակարգ դեպք Արթիկում.բաշխիչ ցանցում էլեկտրահարվել է աշխատակիցը ու ընկել բարձր լարման խուցը 01/18/2020   20:28 Լանջիկի մոտ «Nissan March» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է.վարորդը հոսպիտալացվել է 01/18/2020   19:28 Սա պետության քայքայման` ծրագրավորված քաղաքականություն է հիշեցնում. Ստեփան Դանիելյան 01/18/2020   18:20 Հայաստանի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը զրույց է ունեցել Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ 01/18/2020   17:23 2020 թվականին դեպի արևելք ճամփորդությունները վտանգավոր են. Պարզաբանում է աստղաբանը 01/18/2020   17:10 Շմոլ գազից թունավորման դեպք՝ Ստեփանակերտում. 12-ամյա աղջնակը տեղափոխվել է հիվանդանոց 01/18/2020   17:04 Կառավարությունն ամեն ինչ կանի Կուտոյանի մահվան հանգամանքները բացահայտելու համար.վարչապետի աշխատակազմ 01/18/2020   16:48 Գեորգի Կուտոյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 19-ին 01/18/2020   16:09 Վարչապետը ծանոթացել է CARD հիմնադրամի գործունեությանը և կարևորել ժամանակակից գյուղատնտեսության համար անհրաժեշտ գիտելիքների տարածումը 01/18/2020   15:52 Գ. Կուտոյանի խնդրանքով կինը կրակված պարկուճները և հայտնաբերված գնդակները հավաքել և դրել է հյուրասենյակի սեղանին. ՔԿ 01/18/2020   15:33 Նախագահը, որպես քավության նոխազ, ժամանակ առ ժամանակ զոհաբերում է վարչապետերին. ինչու է իշխանությունը գնում Սահմանադրության փոփոխության 01/18/2020   15:25 Դրսևորում են անգործություն, ուղղակի ձգում են գործը և չեն ուղարկում դատարան. «Հայելու» գործով նախաքննությունը դեռ շարունակվում է 01/18/2020   15:19 ՀՀ գլխավոր դատախազը ցավակցական խոսք է հղել ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ 01/18/2020   14:57 Որքան Փաշինյանի վարկանիշը նվազի, այնքան մեծ պրոբլեմ է դառնալու թիմի միատարրության խնդիրը. քաղտեխնոլոգ 01/18/2020   14:54 Գագիկ Խաչատրյանի որդուն մեղադրանք չի առաջադրվել 01/18/2020   14:50 ԳՇ պետն անդրադարձել է զինծառայողների կողմից վառելիքի հափշտակության դեպքի վերաբերյալ տեղեկատվությանը 01/18/2020   14:45 «Դալմա Գարդեն մոլը»-ը վաղվանից կաշխատի 01/18/2020   14:40 Ով է՞ Արարատ Միրզոյանի Բաքվի ջարդերի 30-ամյակին նվիրված ելույթի հեղինակը. Մարինա Գրիգորյան 01/18/2020   14:38 «Ճռռիկներ»՝ սառույցի վրա 01/18/2020   14:29 Հրայր Թովմասյանի նկարի տակ անպարկեշտ մեկնաբանություն գրած ոստիկանի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն 01/18/2020   14:23 Ուզում եմ ամբողջ կոկորդովս գոռալ՝ ԲԱՎԱԿԱՆ է. Անահիտ Բախշյան 01/18/2020   14:06 Հայտնի է Մամուլի շենքում հրդեհի բռնկման պատճառը 01/18/2020   14:04 Սպասվում է թույլ տեղումներ 01/18/2020   13:59 ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունն իրականացնում է շուրջօրյա հերթապահություն և սեյսմիկ իրավիճակի մշտադիտարկում 01/18/2020   13:43 Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 80 անգամ 01/18/2020   13:40 Շիրակը մարզպետ չունի. Նարեկ Միրզոյան 01/18/2020   13:34 ԱԱԾ տնօրենի ժ/պ Էդուարդ Մարտիրոսյանի եւ ԱԱԾ անձնակազմի ցավակցականը Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ 01/18/2020   13:30 Հրդեհ «Մամուլի» շենքի առաջին հարկում 01/18/2020   13:25 Մի կնոջ մեքենայից կապել, քարշ էին տվել. Մարմինը մաշվել էր, մնացել էին ոսկորները. Սասուն Միքայելյան 01/18/2020   13:18 Ուզում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել այն ադրբեջանցիներին, ովքեր օգնեցին հայերին՝ խուսափել մահից 01/18/2020   13:14 Չի բացառվում՝ ապրիլից հետո գազի գնի վերանայման հայտ ներկայացնեն. Գարեգին Բաղրամյան 01/18/2020   13:02 ԱԺ պատգամավորի ավտոմեքենայից գողություն կատարելու դեպքի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում 01/18/2020   12:55 Արցախը հետեւողական է լինելու Ադրբեջանում հայության հանդեպ իրագործված ցեղասպանության կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու հարցում. Աշոտ Ղուլյան 01/18/2020   12:46 «Ես որպես Գեւորգ Կոստանյան, պահանջատեր եմ լինելու այս գործի ամբողջական եւ սպառիչ բացահայտմանը». «Հրապարակ» 01/18/2020   12:42 Արթուր Վանեցյանի նախկին օգնականը հերքում է զենք նվեր ստանալու մասին Armtimes-ի լուրը. «Ժողովուրդ» 01/18/2020   12:40 Շորթում` արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով 01/18/2020   12:32 ՃՏՊ Խորենացու փողոցում. կա զոհ
01/18/2020   15:52 Գ. Կուտոյանի խնդրանքով կինը կրակված պարկուճները և հայտնաբերված գնդակները հավաքել և դրել է հյուրասենյակի սեղանին. ՔԿ 01/18/2020   22:35 Որն է եղել Կուտոյանի կողմից կրակոցներ արձակելու պատճառը. պաշտոնական վարկածը նոր հարցեր է առաջացնում 01/18/2020   10:51 Սերժ Սարգսյանը ՀՀԿ նիստում անդրադարձել է Գեորգի Կուտոյանի մահվան դեպքին. Նա մի դրվագ է պատմել. «168 ժամ» 01/18/2020   19:28 Սա պետության քայքայման` ծրագրավորված քաղաքականություն է հիշեցնում. Ստեփան Դանիելյան 01/18/2020   14:23 Ուզում եմ ամբողջ կոկորդովս գոռալ՝ ԲԱՎԱԿԱՆ է. Անահիտ Բախշյան 01/18/2020   09:55 20 պատգամավոր ցանկանում է դուրս գալ «Իմ քայլից». տեղեկություններ`Փաշինյանի փակ հանդիպումից. «Ժողովուրդ» 01/18/2020   13:25 Մի կնոջ մեքենայից կապել, քարշ էին տվել. Մարմինը մաշվել էր, մնացել էին ոսկորները. Սասուն Միքայելյան 01/18/2020   21:35 Ա.Դանիելյանն արժանահավատ չի համարում Գ.Կուտոյանի մահվան պաշտոնական վարկածը. «շուտով ահագին ստոր բաներ են բացահայտվելու» 01/18/2020   17:23 2020 թվականին դեպի արևելք ճամփորդությունները վտանգավոր են. Պարզաբանում է աստղաբանը 01/18/2020   10:45 «Այնքան ընկճված էր». Սերժ Սարգսյանը ծանր է տարել Կուտոյանի մահը. «Հրապարակ» 01/18/2020   14:29 Հրայր Թովմասյանի նկարի տակ անպարկեշտ մեկնաբանություն գրած ոստիկանի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն 01/18/2020   10:26 Ինչ նմանություններ կան Հայկ Հարությունյանի եւ Գեորգի Կուտոյանի մահվան դեպքերի մեջ. «Ժողովուրդ» 01/18/2020   10:33 Իշխանության համար օրեցօր ավելի է բարդանում թափուր պաշտոնները համալրելու հարցը. «Հրապարակ» 01/18/2020   10:11 ՍԴ դատավորներին ամեն գնով «տուպիկ» մտցնելու ուղիները. «Փաստ» 01/18/2020   14:40 Ով է՞ Արարատ Միրզոյանի Բաքվի ջարդերի 30-ամյակին նվիրված ելույթի հեղինակը. Մարինա Գրիգորյան 01/18/2020   12:46 «Ես որպես Գեւորգ Կոստանյան, պահանջատեր եմ լինելու այս գործի ամբողջական եւ սպառիչ բացահայտմանը». «Հրապարակ» 01/19/2020   14:40 Սպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի 01/18/2020   15:33 Նախագահը, որպես քավության նոխազ, ժամանակ առ ժամանակ զոհաբերում է վարչապետերին. ինչու է իշխանությունը գնում Սահմանադրության փոփոխության 01/18/2020   13:40 Շիրակը մարզպետ չունի. Նարեկ Միրզոյան 01/17/2020   23:59 Անվանել են Android ծրագրով աշխատող սմարթֆոնների լիցքավորումը «խժռող» հավելումները

Էմիլ Բաբայան. Հանձնաժողովը չունի այլընտրանք, քան խստորեն առաջնորդվել օրենքով 06/07/2013   11:56  |  Հարցազրույց

«Փաստինֆո» գործակալության հարցերին է պատասխանում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Էմիլ Բաբայանը:

-Պարոն Բաբայան, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը գործում է մոտ 1.5 տարի, սակայն միայն վերջերս է տվել իր առաջին եզրակացությունները: Ինչո՞վ է պայմանավորված նման դանդաղկոտությունը:

-Այո ճիշտ եք, հանձնաժողովը գործում է 2012 թվականի հունվարի 20-ից արդեն 1.5 տարի և իր առաջին եզրակացությունները տվել է մայիսի 3-ին: Սակայն ես չեմ կարծում, որ գործ ունենք դանդաղկոտության հետ: Ավելի շուտ գործ ունենք նոր ստեղծված մի կառույցի հետ, որը անխուսափելիորեն պետք է անցնի կայացման փուլ: Համաձայնեք, որ իրատեսական չէր լինի ակնկալել, որ մեր պետության մեջ նախադեպը չունեցող կառույցը իր ստեղծման պահից անմիջապես պետք է սկսեր բուռն գործունեություն ծավալել մի ոլորտում, որն ամբողջովին նոր է: 2012 թվականի ընթացքում մենք ստիպված ենք եղել լուծել տարաբնույթ տեխնիկական և կազմակերպչական խնդիրներ, որոնք կարող են այնքան ել տեսանելի չլինել, սակայն առանց դրանց լուծման մենք չէինք կարող բնականոն գործունեություն ծավալել: Ոչ պակաս կարևոր է եղել նաև այն հանգամանքը, որ աշխատանքը, որ հանձնաժողովը կատարում է և պետք է կատարի Հայաստանում երբեք չի կատարվել, հետևաբար չկա կուտակված փորձ և համապատասխան մասնագետներ: Այս պայմաններում հանձնաժողովի անդամներ համար ոլորտին առնչվող մասնագիտական գիտելիքների կուտակումը և միջազգային փորձի ուսումնասիրությունը դառնում է չափազանց կարևոր: Անցած մեկ ու կես տարվա ընթացքում այս ուղղությամբ նույնպես մեծ քանակի աշխատանք է կատարվել:

-Հանձնաժողովի եզրակացությունները, մասնավորապես ՊԵԿ նախագահ Գ. Խաչատրյանի մասով, միանշանակ չընդունվեցին հանրության կողմից: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:

-Ցանկացած նորմալ հասարակությունում ցանկացած հարցի վերաբերյալ միշտ էլ լինում են տարբեր մոտեցումներ և դա բնական է: Կարծում եմ՝ հասարակությանը մտահոգող հարցերի բաց քննարկումն այն ճանապարհն է, որը տանելու է դեպի առկա խնդիրների արագ և արդյունավետ լուծման: Սակայն նման դեպքերում կարևոր է, թե քննարկման մասնակիցները քննարկում են առկա փաստերի համադրությունը օրենքի պահանջների հետ, թե համադրում են իրենց նախապես ունեցած համոզմունքները հանձնաժողովի եզրակացության հետ: Հանձնաժողովը «Հանրային ծառայության մասին» օրենքին համապատասխան պարտավոր է որդեգրել առաջին տարբերակը՝ և համադրել առկա փաստերը օրենքի պահանջների հետ, ինչը և արել է իր եզրակացության մեջ: Առաջնորդվել երկրորդ մոտեցմամբ այն է՝ իր եզրակացությունները կառուցել հասարակական ակնկալիքների վրա հանձնաժողովը ուղղակի չի կարող: Եվ եթե նույնիսկ կարողանար էլ, կարծում եմ դա կլիներ այս հանձնաժողովի որպես կառույց ոչնչացման ամենակարճ ճանապարհը: Եթե ուսումնասիրելու լինենք որևէ այլ պետությունում նմանատիպ կառույցների կայացման պատմությունը կտեսնենք, որ միշտ էլ որոշ ժամանակ է պահանջվում դրանց կայացման համար և երբեք դրանց գործունեության արդյունքները միանշանակ չեն ընդունվում հասարակության կողմից:

-Ի վերջո, ի՞նչ է եզրակացրել հանձնաժողովը ՊԵԿ նախագահի և Վանաձորի քաղաքապետի հետ կապված վարույթի արդյունքում:

-Նախ ասեմ, որ եզրակացություններում հանձնաժողովը իրեն առաջադրված հարցերը փորձել է համակողմանի քննարկման ենթարկել, ինչ արդյունքում մենք ունենք մի դեպքում 14, իսկ մյուս դեպքում 9 էջից բաղկացած եզրակացություններ: Փորձեմ դրանք ներկայացնել հնարավորինս խուսափելով իրավաբանական ձևակերպումներից: ՊԵԿ նախագահի մասով հանձնաժողովը ստացել էր համարյա նույնաբովանդակ դիմումներ «Թրանսպարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնից և քաղաքացի Ռ. Նիկողոսյանից: Երկու դիմումատուներն էլ ներկայացրել էին մամուլի որոշ հրապարակումներ որոնցում պնդում կար, որ մի շարք ընկերություններ պատկանում են ՊԵԿ նախագահին: Դիմումատուները խնդրել էին հանձնաժողովին պարզել թե արդյոք այդ հրապարակումները համապատասխանում են իրականությանը և եթե այո, ապա արդյոք դրանց առնչությամբ ՊԵԿ նախագահը չի գտնվում շահերի բախման իրավիճակում: Վարույթի ընթացքում Հանձնաժողովը որդեգրել է գործողությունների շատ պարզ տրամաբանություն՝ 1. Պարզել թե ում են պատկանում դիմումներում նշված ընկերությունները, 2. Ի պաշտոնե ինչ առնչություն է ունեցել ՊԵԿ նախագահը այդ կազմակերպությունների հետ, և վերջապես 3. Համադրել ստացված փաստերը օրենքի պահանջների հետ: Մի շարք գերատեսչություններից և անձամբ ՊԵԿ նախագահից ստացված փաստերից պարզ դարձավ, որ նշված ընկերություններից ոչ մեկը չի պատկանում ՊԵԿ նախագահին, ավելին՝ դիմումներում նշված ընկերություններից մի քանիսը գոյություն չունեն: Այստեղ պետք է պարզաբանել, որ «պատկանել» եզրույթը հասարակության մեջ կարող է տարբեր կերպ մեկնաբանվել, սակայն համաձայն գործող օրենսդրության պատկանել նշանակում է, որ տվյալ անձը հանդիսանում է տվյալ ընկերության հիմնադիր կամ մասնակից: Սակայն այստեղ առաջանում է երկրորդ խնդիրը՝ շահերի բախման իրավիճակում գտնվելու համար պարտադիր չէ, որ ընկերությունը պատկանի պաշտոնատար անձին, այն կարող է պատկանել նաև նրան հետ փոխկապակցված անձի: Եվ իսկապես դիմումներում նշված ընկերությունների մի մասում մասնակից կամ հիմնադիր էին հանդիսանում ՊԵԿ նախագահի հետ ազգակցական կապի մեջ գտնվող անձինք: Սակայն ազգակցական կապը դեռևս չի նշանակում, որ մենք գործ ունենք փոխկապակցված անձի հետ: Այստեղ նույնպես հայ հասարակության մեջ կարող են լինել բազմաթիվ մոտեցումներ, սակայն այս առումով օրենքը հստակ սահմանում է փոխկապակցված անձանց շրջանակը: Եվ փաստերը համադրելով օրենքի սահմանումների հետ մենք ունենք այն իրավիճակը, որ նշված ընկերություններից միայն երկուսն էին, որ պատկանում էին ՊԵԿ նախագահի հետ փոխկապակցված անձանց, այն է՝ նրա զավակներին: Այս երկու ընկերությունների մասով էլ ոչ դիմումներում և ոչ էլ հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ չեն եկել փաստեր, որ կվկայեին, որ ՊԵԿ նախագահը իր լիազորությունների շրջանակում կատարել է այնպիսի գործողություն կամ ընդունել է այնպիսի որոշում, որն ինքնին օրինական լինելով կարող է հանգեցնել կամ նպաստել նշված ընկերությունների գույքային կամ իրավական դրության բարելավմանը՝ ինչը պարտադիր պայման է շահերի բախման իրավիճակում գտնվելու փաստը արձանագրելու համար: Ինչ վերաբերում է Վանաձորի քաղաքապետի հետ կապված վարույթին ապա այստեղ ամեն ինչ ավելի պարզ էր: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահը իր դիմումում, հղում անելով Վանաձորի քաղաքապետի լրատվական միջոցներից մեկին տված հարցազրույցին, նշել էր, որ իր կարծիքով քաղաքապետը որոշ արտահայտություններ անելով հարգալից վերաբերմունք չէր դրսևորել քաղաքացիների նկատմամբ: Վանաձորի քաղաքապետը իր բացատրություններում ընդունել էր, որ իսկապես ոչ տեղին արտահայտություն է թույլ տվել և հայցել էր քաղաքացիների ներողամտությունը: Հանձնաժողովը գտել է, որ իսկապես նշված արտահայտությունը կարող է վիրավորական հնչել, սակայն հանձնաժողովը նաև հաշվի էր առել այն փաստը, որ Վանաձորի քաղաքապետը նշված հարցազրույցի հենց հաջորդ օրը փորձել էր հրապարակային ներողություն հայցել այն քաղաքացիներից ովքեր կարող էին վիրավորվել նրա ոչ տեղին արտահայտությունից: Համադրելով բոլոր փաստերը հանձնաժողովը գտել էր, որ Վանաձորի քաղաքապետի գործողությունների շղթան տեղավորվել է էթիկայի կանոնների շրջանակում, սակայն հարցը փակված համարելու համար առաջարկել էր քաղաքապետին աներկբա տեքստով հրապարակային ներողություն հայցել քաղաքացիներից: Ավելացնեմ, որ այս վերջին առաջարկը պարտադիր բնույթ չուներ քաղաքապետի համար, սակայն նա հարգելով իր համայնքի բնակիչներին անմիջապես կատարել է հանձնաժողովի առաջարկը:

-Ձեր ասածից կարելի՞ է եզրակացնել, որ հանձնաժողովը կիրառել է օրենքը և եթե հասարակության մի հատվածը դժգոհ է հանձնաժողովի եզրակացությունից պետք է բողոքի օրենքից և ոչ թե հանձնաժողովից:

-Ես ամենևին հակված չեմ պնդելու, որ հանձնաժողովը գործել է անթերի, սակայն մի բան հստակ է՝ հանձնաժողովը չունի այլընտրանք քան խստորեն առաջնորդվել օրենքով, նույնիսկ այն դեպքերում, երբ օրենքով առաջնորդվելու դեպքում մենք ունենում ենք հասարակության կողմից ոչ միանշանակ ընդունվող եզրակացություն: Հանձնաժողովի անդամները նույնպես բարձրաստիճան պաշտոնատար անձինք են և ենթարկվում են նույն էթիկայի կանոններին ինչ բոլորը, իսկ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի առաջին կանոնը պահանջում է հարգել օրենքը և ենթարկվել օրենքին: Մի բան հստակ է մենք առաջնորդվում ենք և այսուհետ ևս առաջնորդվելու ենք այն սկզբունքով, որ օրինականություն կարելի է հաստատել միայն օրինական ճանապարհով:

-Հանձնաժողովը պլանավորո՞ւմ է առաջիկայում հանդես գալ «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկով, հաշվի առնելով հնչող քննադատությունները:

-Օրենսդրական փոփոխություններ կատարելու հարցին, իմ կարծիքով, պետք է մոտենալ մեծ պատասխանատվությամբ: Այդ մասին կարելի է խոսել միայն այն բանից հետո, երբ հանձնաժողովի որոշակի փուլի գործունեության արդյունքները կամփոփվեն, վեր կհանվեն այն խնդիրները, որոնք լուծում են պահանջում, սակայն դրանց լուծումը անհնարին է առկա օրենսդրական կարգավորման շրջանակներում, կուսումնասիրվի տվյալ խնդրին առնչվող միջազգային լավագույն փորձը: Այստեղ է, որ մենք իսկապես կարիք ունենք տարբեր գաղափարների բաց և շահագրգիռ քննարկման, ինչի արդյունքում կծնվեն մեր պետության համար օգտակար առաջարկներ:

-Այս պահին հանձնաժողովի վարույթում կա՞ն գործեր և ընդհանրապես ինչո՞վ է այս պահին զբաղված հանձնաժողովը:

-Հանձնաժողովի վարույթում այս պահին քննարկվող գործ չկա: Սակայն վարույթներ հարուցելը հանձնաժողովի միակ գործառույթը չէ: Հանձնաժողովը 2012 թվականի համար իր առջև մի քանի առաջնային խնդիր էր դրել, որոնցից են հայտարարագրերի ներկայացման համակարգի ձևավորումը և հայտարարագրերում առկա տեղեկատվության հրապարակայնության ապահովումը: Ինչպես գիտեք այս երկու կարևոր խնդիրները մենք արդեն լուծել ենք: Ստեղծվել է հանձնաժողովի պաշտոնական կայքէջը www.ethics.am, որտեղ հրապարակված են բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց հայտարարագրերը: Եվ այս հայտարարագրերը պարբերաբար հայտնվում են հասարակության ուշադրության կենտրոնում: Այս պահին Համաշխարհային բանկի օժանդակությամբ մենք զբաղված ենք այս համակարգի արդիականացմամբ: Այս ծրագրի շրջանակում իրականացվում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների ու փոխկապակցված անձանց թղթային տարբերակով հայտարարագրումից էլեկտրոնային հայտարարագրման համակարգին անցումը: Էլեկտրոնային հայտարարագրման համակարգի շրջանակում նախատեսվում է ներդնել հայտարարագրերի վերլուծության էլեկտրոնային համակարգ, որը կներառի ըստ առանձին ցուցանիշների ռիսկերի գնահատման բաղադրիչ: Մենք առցանց կապի մեջ կգտնվենք մի շարք գերատեսչությունների հետ և հնարավորություն կունենաք արագ և արդյունավետ ստուգելու հայտարարագրերում ներկայացված տվյալները: Մինչև այս տարվա վերջ այս համակարգը պատրաստ կլինի, որը որակական նոր աստիճանի կբարձրացնի մեր աշխատանքը, ինչպես նաև դրա հրապարակայնությունը:


Տեսանյութեր

01/19/2020   18:08 ՈՒՂԻՂ. ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգիստը՝ Երեւանում

Տեսադարան

01/17/2020   13:26 Երեւանը ծածկված է ձյունով

Մամուլ

Արխիվ

[]