ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հանրային մեղադրանքի դեպքում տուժողի բողոքը պարտադիր չէ 05/30/2013 13:16 | Վերլուծություններ
Հանրային մեղադրանքի դեպքերում քրեական վարույթ կարող է իրականացվել առանց տուժողի բողոքի առկայության։ Նման դիրքորոշում է հայտնել Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը՝ Ջանկովիչն ընդդեմ Խորվաթիայի գործով։
Դիտարկվող գործով Եվրոդատարանը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ներքո քննարկել է երկու մասնավոր սուբյեկտների փոխհարաբերություններին նախաքննական մարմնի միջամտության, բողոքի բացակայության պարագայում քրեական հետապնդման իրականացման իրավաչափությանը վերաբերող հարցեր։
Մասնավորապես, դատարանն անդրադառնալով Խորվաթիայի օրենսդրությամբ նախատեսված հանրային և մասնավոր մեղադրանքի գործերի քննության տարբերակված մոտեցմանն, այն ամբողջովին ընդունելի է համարել: Իրավաչափ են համարվել այն իրավիճակները, երբ կատարված հանցագործությունը քննվում է հանրային մեղադրանքի կարգով: Ջանկովիչն ընդդեմ Խորվաթիայի գործով Դիմումատուն փաստարկ էր ներկայացրել, որ իր` Կոնվենցիայով երաշխավորված իրավունքները կարող էին երաշխավորվել, եթե պետությունն իր դեմ կատարված արարքը դիտարկեր որպես հանրային մեղադրանքի գործ, մինչդեռ դիտարկել էր որպես մասնավոր մեղադրանքի գործ: Դատարանը գտել էր, որ Կոնվենցիան չի նախատեսում բոլոր տիպի հանցագործություններով հանրային մեղադրանքի հիման վրա քրեական վարույթ իրականացնելու հնարավորություն, և հանրային կամ մասնավոր մեղադրանքի կարգով քննվող գործերի շրջանականի հստակեցումը պետության գնահատման հայեցողության շրջանակներում է: Հետևաբար, հանրային մեղադրանքի հիման վրա, առանց տուժողի բողոքի առկայության վարույթ իրականացնելը լիովին համապատասխանում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթներին:
Ավելին, Կոնվենցիայի 1-ին հոդվածն ամրագում է պետության պոզիտիվ պարտականությունը` հարգելու, պաշտպանելու և ապահովելու մարդու իրավունքները: Պոզիտիվ պարտականությունների տեսությունը ընդլայնել է կոնվենցիայի դրույթների կիրառությունը` ներառելով մասնավոր սուբյեկտների միջև առաջացող հարաբերությունները, որն այլ կերպ կոչվում է Կոնվեցիայի գործողության հորիզոնական ազդեցություն: Այն դեպքում, երբ պետությունն ունակ չէ կանխելու անհատների կողմից այլ անձանց իրավունքների խախտումները կամ պատժելու կատարողներին, պետությունը կարող է պատասխանատվության կանչվել պոզիտիվ պարտավորությունները խախտելու համար:
Թեև Կոնվենցիայի հիմնական դրույթների նպատակը անձի պաշտպանությունն է պետական իշխանության մարմինների կամայական միջամտությունից, Կոնվենցիան նաև պարունակում է դրական պարտավորություններ անձի իրավունքների նկատմամբ հարգանքն ապահովելու համար:
Եվրոպական դատարանը բազմիցս կարևորել է սեփականության իրավունքի նշանակությունը և նշել, որ այդ իրավունքի իրական և արդյունավետ իրականացումը պայմանավորված է ոչ միայն պետության միջամտության բացակայությամբ, այլ նաև պահանջում է պաշտպանության դրական միջոցառումներ: Սեփականության պաշտպանության դրական պարտավորության առաջացումն անխուսափելի է բոլոր այն դեպքերում, երբ կա ուղիղ կապ իրավունքի իրականացման և այն միջոցների ձեռնարկման միջև, որոնք անձը կարող է ողջամտորեն սպասել իշխանության մարմիններից: Հետևաբար, սեփականությանը սպառնացող ռիսկերի վերացման ուղղությամբ միջոցառումների չիրականացումը այդ իրավունքի պաշտպանությունը դարձնում է առերևույթ և խախտում է գույքից անարգել օգտվելու իրավունքը:
Կոնվենցիայի 1-ին հոդվածն առանձին կամ Կոնվենցիայի 13-րդ հոդվածի հետ համատեղ մեկնաբանելիս Եվրոպական դատարանը դուրս է բերում պետության արդյունավետ քննություն իրականացնելու պարտականությունը, որը չի կարող կախվածության մեջ դրվել այնպիսի գործոններից, ինչպիսին է տուժողի բողոքի առկայությունը: Օրենքով պաշտպանվող շահերին վնաս պատճառելու փաստի ուժով (ipso facto) առաջ է գալիս արդյունավետ քննություն իրականացնելու և հանցանք կատարած անձանց բացահայտելու պետության դատավարական պարտականությունը:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ