ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սպանության մեջ մեղադրվողին փնտրում էին Լիտվայում, գտան Հայաստանում 05/12/2013 13:06 | ԳՈՐԾ #
Դեռևս 2001թ. մարտի 30–ին Լիտվայի Հանրապետությունում քրեական գործ էր հարուցվել լիտվական քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1–ին մասով, այն է` դիտավորյալ սպանություն: Նախաքննության ընթացքում որոշում էր կայացվել ՀՀ քաղաքացի Խաչիկ Գևորգյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորում և քննությունից թաքնվելու կապակցությամբ հայտարարվել հետախուզում: 2011 թվականի սեպտեմբերի 15–ին ՀՀ Գլխավոր դատախազության պահանջով Լիտվայից ստացվել է սույն քրեական գործը, որը ներպետական նախաքննական մարմնի կողմից ընդունվել է վարույթ: 2012թվականի փետրվարի 7–ին ամբաստանյալ Խաչիկ Գևորգյանը հայտնաբերվել է Երևանում և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Գործի քննությամբ պարզվել է, որ ամբաստանյալ Խաչիկ Գևորգյանը և հանգուցյալ Արամ Մանվելյանը մանկուց ճանաչել են միմյանց, Հայաստանի Հանրապետությունում բնակվել նույն թաղամասում և գտնվել մտերիմ փոխհարաբերությունների մեջ: 1995թ. Ա.Մանվելյանը մշտական բնակության է մեկնել Լիտվայի Վիլնյուս քաղաք, որտեղ ամուսնացել է Ակվիլե Մանվելյանի հետ և բնակվել Վիլնյուսում: Խ.Գևորգյանն ևս հաճախակի է գնացել Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուս և զբաղվել առևտրով:
2001թ. մարտի 29–ին ժամը 2230–ի սահմաններում, Ա.Մանվելյանի հրավերով Խ.Գևորգյանը հերթական անգամ այցելել է Ա.Մանվելյանին է պատկանող «Արմենիա» խորտկարան, որտեղ Ա.Մանվելյանի և նրա ծանոթ, գործով վկա Ալեքսեյ Ռոգաչևի հետ օգտագործել են ոգելից խմիչքներ: Ժամը 23–ի սահմաններում Ա.Ռոգաչևը հեռացել է սրճարանից, իսկ Ա.Մանվելյանը և Խ.Գևորգյանը շարունակել են ալկոհոլային խմիչքներ օգտագործել: Ժամը 23.20–ի սահմաններում, Ա.Մանվելյանը և Խ.Գևորգյանը գնացել են գործով վկա Վազգեն Ղազարյանին պատկանող «էդեստել» սրճարան, որտեղ մոտ մեկ ժամ շարունակել են գարեջուր և այլ խմիչքներ օգտագործել: Ժամը 00.30–ի սահմաններում, Վ.Ղազարյանն իր ավտոմեքենայով Ա.Մանվելյանին և Խ.Գևորգյանին տարել է «Արմենիա» խորտկարան և հեռացել: Խորտկարանում նրանք կրկին շարունակել են ոգելից խմիչքներ օգտագործել և գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, Ա.Մանվելյանը վիճաբանել և անձնական վիրավորանք է հասցրել ամբաստանյալ Խ.Գևորգյանին: Ա.Մանվելյանին կյանքից ապօրինի զրկելու դիտավորությամբ, Խ.Գևորգյանը վիճաբանության ընթացքում սուր, կտրող–ծակող գործիքով` դանակով, հինգ անգամ դիտավորությամբ հարվածել է վերջինիս կրծքավանդակին, պատճառելով թոքերի, սրտապարկի, վերևի կողային երակի, վահանաձև գեղձի, տրախեայի և կերակրափողի վնասվածքներ, վերջինիս ապօրինի զրկելով կյանքից: Դիտավորությամբ Ա.Մանվելյանին սպանելուց հետո, ամբաստանյալ Խ.Գևորգյանը ժամը 08–ի սահմաններում դուրս գալով տանից, դիմել է փախուստի:
Նույն օրը, ամբաստանյալ Խ.Գևորգյանը զանգահարել է գործով վկա Իբրահիմ Գուլիևին և հայտնել, որ գտնվում է Բելոռուսիայի Հանրապետությունում, քանի որ վախենում է Արամ Մանվելյանի հոր, գործով վկա Ստեփան Մանվելյանից, որը կարող է հաշվեհարդար տեսնել որդու սպանության համար: Դեպքից հետո ամբաստանյալ Խ.Գևորգյանը Լիտվա չի վերադարձել և թաքնվել քննությունից: Միաժամանակ նա Ի.Գուլիևին հայտնել է, որ կուզենար հանդիպել, բացատրեր տուժողի հորը, թե ինչ է իրականում կատարվել և ինչպես է սպանվել Ա.Մանվելյանը: Ինքը հեռախոսազանգի մասին տեղյակ է պահել Արամի հորը` Ստեփան Մանվելյանին և դրանից հետո որևէ կապ չի ունեցել Խ.Գևորգյանի հետ:
Դատարանն ապացուցված է համարել ամբաստանյալ Խաչիկ Գևորգյանի կատարած արարքը՝ գտնելով, որ նախաքննական մարմնի կողմից արարքին տրվել է քրեաիրավական ճիշտ որակում և այն համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1–ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին:
Պատժի տեսակ և չափ նշանակելիս, դատարանը հաշվի է առել, մասնավորապես, որ ամբաստանյալ Խաչիկ Գևորգյանը նախկինում արատավորված և դատապարտված չի եղել, զղջացել է կատարած արարքի համար, բնութագրվում է դրականորեն: Որպես պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք դատարանը համարել է տուժողի վարքագծի հակաբարոյականությունը: Որպես պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք դատարանը համարում է հանցանքն ալկոհոլի ազդեցության տակ կատարելը:
Հաշվի առնելով, որ ամբաստանյալ Խ.Գևորգյանի կողմից հանցանքը կատարվել է 2001թվականի մարտի 30–ին, երբ Հայաստանի Հանրապետությունում գործել է 1961թ. ՀՀ քրեական օրենսգիրքը, որի 100 հոդվածով նախատեսված է եղել քրեական պատասխանատվություն դիտավորյալ սպանության համար: Տվյալ հոդվածի սանկցիան պատիժ է նախատեսել ազատազրկման ձևով` հինգից մինչև տասներկու տարի ժամկետով: Նախաքննական մարմնի կողմից ամբաստանյալ Խ.Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել 18.04.2003թ. ՀՀ–ում ընդունված և 01.08.2003թվականից ՀՀ–ում գործողության մեջ դրված ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1–ին մասով, որը սպանության` ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու համար ազատազրկման ձևով պատիժ է սահմանում ութից մինչև տասնհինգ տարի ժամկետով: Նշված հանգամանքը վատթարացրել է ամբաստանյալ Խ.Գևորգյանի դատավարական կարգավիճակը: ՀՀ քրեական օրենսգրքի 13 հոդվածի 2–րդ կետի համաձայն, արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենքը հետադարձ ուժ չունի, ուստի ամբաստանյալ Խ.Գևորգյանի նկատմամբ պատիժ նշանակելիս դատարանը ղեկավարվել է ՀՀ քրեական օրենսգրքի 13 հոդվածի 1–ին կետի դրույթներով: Բացի այդ, դատարանը գտել է, որ ամբաստանյալ Խ.Գևորգյանի նկատմամբ պատժի չափ սահմանելիս անհրաժեշտ է անդրադառնալ նաև այն հանգամանքին, որ գտնվելով միջազգային հետախուզման մեջ, 2011թվականի մայիսի 27–ից մինչև 2011թվականի հունիսի 26–ը` Լիտվայի քրեական հետապնդման մարմիններին հանձնելու նպատակով, ամբաստանյալ Խ.Գևորգյանը Հայաստանի Հանրապետությունում գտնվել է էքստրադիցիոն կալանքի տակ և անազատության մեջ գտնվելու այդ ժամկետը պետք է հաշվակցել նշանակվող պատժի ժամկետին:
Ելնելով վերոհիշյալից՝ Խաչիկ Գևորգյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1–ին մասով նախատեսված հանցանքում և ՀՀ քրեական օրենսգրքի 12, 13-րդ հոդվածների կիրառմամբ, 1961թվականի ՀՀ քրեական օրենսգրքի 100-րդ հոդվածի սանկցիայի շրջանակներում նա դատապարտվել է ազատազրկման 9 տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 69 հոդվածի 3–րդ կետի համաձայն, նշանակված պատժի ժամկետին հաշվակցվել է Հայաստանի Հանրապետությունում 30 օր էքստրադիցիոն կալանքի տակ գտնվելու ժամկետը և Խաչիկ Գևորգյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 8 տարի 11 ամիս ժամկետով:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ