Թեմաներ
Կիրակի 08 / 25 / 2019
Փոխարժեք
  • 549.84
    EUR
  • 608.05
    GBP
  • 7.31
    RUB
  • 485.12
    USD
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

08/25/2019   16:10 Նոր ու գեղեցիկ Շիրազի փողոցը նվեր է գյումրեցիներին. բացմանը ներկա էր վարչապետը 08/25/2019   15:39 Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 08/25/2019   14:28 Հյուսիսային Կորեայում ցուցադրվել են նոր «գերխոշոր» հրթիռային սարքավորման լուսանկարներ 08/25/2019   13:05 Ուկրաինայում գնդակահարել են «օրենքով գող» Արմեն Խոխոլի օգնականին և փաստաբանին 08/25/2019   11:28 Մի զարկով 2 «նապաստակ». ո՞րն է օտարերկրյա դրամաշնորհներով սնվող ՀԿ-ներին ֆինանսավորելու՝ վարչապետի նպատակը 08/25/2019   11:15 «Մալաթիա մոլ»-ի շենքում բռնկված հրդեհը մեկուսացվել է (տեսանյութ) 08/24/2019   23:44 «Ախպարաշեն» թաղամասի խաչմերուկում բախվել է երկու մերսեդես. ուղեւորը տեղում մահացել է 08/24/2019   22:58 «Մալաթիա Մոլ»-ում բռնված հրդեհի հետեւանքով տուժել է տաս անձ (տեսանյութ, լուսանկարներ) 08/24/2019   22:06 «Grand Cherokee» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը. երեք անձ տեղում մահացել է, եւս երեքը` տեղափոխվել հիվանդանոց 08/24/2019   19:38 «Այսօրվա հավաքը 1,5 առաջ տեղի ունեցած հեղափոխության տրամաբանական շարունակությունն է»․ Քայլերթ հանուն Ամուլսարի 08/24/2019   18:48 Գյուղից քաղաք հասնելը պրոբլեմ է դառնում. Թագուհի Թովմասյան 08/24/2019   17:58 Խոշոր հրդեհ «Մալաթիա մոլ»-ում. կան տուժածներ 08/24/2019   17:03 Հրդեհ՝ Սեբաստիա փողոցում (տեսանյութ) 08/24/2019   15:57 Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1500 կրակոց 08/24/2019   15:51 Սպասվում է առանց տեղումների եղանակ 08/24/2019   15:40 «Նույնիսկ զրույց չեմ ունեցել նման թեմայով, ինչ մնաց ցուցմունք». Վանաձորի քաղաքապետը՝ նոտարական տարածքների հարցով իրավապահների հետ համագործակցության մասին 08/24/2019   15:32 Մեր հիմնական պրոբլեմը նման մտածողությունն է 08/24/2019   15:27 Վահագն Մուրադյանը նոր հայց է ներկայացրել ընդդեմ Գլխավոր դատախազության 08/24/2019   15:12 Կրասնոդարում ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվել է Հայաստանի 3 քաղաքացի 08/24/2019   15:03 Ամուլսարում ուրանի և թորիումի առկայության մասին․ ՀԲՃ 08/24/2019   14:56 Կոմիտասի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ 08/24/2019   14:51 Խոսեցինք հայրենադարձության մասին օրենքի անհրաժեշտության մասին. Մխիթար Հայրապետյան 08/24/2019   14:49 Ինձ համար անցանկալի է, որ Հայաստանի, Արցախի տարածք ոտք դնեն օտարերկրյա խողովակներով սնվող ՀԿ-ներ. Գևորգ Պետրոսյան 08/24/2019   14:43 Փաշինյանը Ամուլսարի շահագործման հարցում սկսում է “նահանջ երգով” օպերացիան. Արմեն Աշոտյան 08/24/2019   14:38 «Կրկին անգամ ուժեղացնում եք Զվարթնոց» օդանավակայանը». Էդմոն Մարուքյանը կոչով դիմել է Կառավարությանը 08/24/2019   14:31 Խոստովանում եմ` սխալվել եմ. Նաիրա Զոհրաբյանի նոր գրառումը 08/24/2019   14:23 16-ամյա տղայի ոտքը կապել են երկաթյա ձողին եւ սկսել են հարվածներ հասցնել. Ոստիկանը հասել ու կանխել է բռնությունը 08/24/2019   13:57 Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վոլոդիմիր Զելենսկիին՝ Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ 08/24/2019   13:44 ՃՏՊ Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհին. կա տուժած 08/24/2019   13:40 Հայակականությունը մեր մեջ է. Իշխան Զաքարյանը պարգևատրեց Համահայկականում ներդրում ունեցողներին 08/24/2019   13:16 Հանցագործություն կատարելով՝ հանցագործություն չեն բացահայտում. Գեորգի Մելիքյանը՝ Դոն Պիպոյին բերման ենթարկելու մասին 08/24/2019   12:52 Ոստիկանները մեկնեցին սահման (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 08/24/2019   12:44 Հայկ Մուրադյան. ‹‹Պետք է անել ամեն ինչ, որպեսզի փոքրիկ դիաբետիկները ինտեգրվեն հասարակության մեջ›› 08/24/2019   12:31 «Նիկոլը հետ է կանգնելու հանքի շահագործման ծրագրից՝ մեղքը բարդելով Քննչականի վրա» 08/24/2019   12:26 Խոսրովի անտառ պետական արգելոց տանող ճանապարհին՝ «Մեղրաքար» կոչվող հատվածում, այրվում է 17 հա բուսածածկույթ 08/24/2019   12:19 Կրակոցներ և մարմնական վնասվածք Արցախի փողոցում 08/24/2019   12:10 Մեծերին պետք է հիշել ու արժանի լինել. Դավիթ Սանասարյան 08/24/2019   11:55 Ամուլսարը մնալո՛ւ է սար. Հայկ Մարտիրոսյան 08/24/2019   11:43 ՔԿ-ի կողմից հրապարակված տեսանյութը Լիդիանի ալիքում տեղադրվել էր հեղափոխությունից երկու շաբաթ առաջ. Սամվել Մարտիրոսյան 08/24/2019   11:36 ՀՔԾ-ն ստացել է «Շշի Մելոյի» դեմ մահափորձի գործով մեղադրյալի նկատմամբ բռնություն իրականացնելու վերաբերյալ հաղորդումը 08/24/2019   11:29 «Շշի Մելոն» ցուցմունք է տվել և ներկայացրել իր դեմ իրականացված մահափորձի շարժառիթը 08/24/2019   11:25 Արայի լեռան ստորոտում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են 08/24/2019   11:25 Ժողովրդական վստահություն որտե՞ղ տեսավ Նիկոլը. Հրանտ Մելիք-Շահնազարյան 08/24/2019   11:21 Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահին՝ Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ 08/24/2019   11:16 Ազգային ժողովում կկայանա Առաջին հայկական միջազգային ֆոտոֆեստիվալը 08/24/2019   11:12 Շոուն կա, էլ ինչների՞ս են պետք տնտեսական հեղափոխությունն ու օտարերկրյա ներդրումները. Պետրոսյան 08/24/2019   11:04 Պարզաբանում՝ 3D հոլովակի պատրաստման վերաբերյալ 08/24/2019   10:55 Մարդիկ վստահ են, որ ես ոչ մի միլիմետր չեմ շեղվի Հայաստանի հավասարակշռված շահից. վարչապետ 08/24/2019   10:47 Այսու, կարող ենք արձանագրել, որ հեղափոխական իշխանությունը չի հրաժարվում հանքարդյունաբերությունից. Արման Բաբաջանյան 08/24/2019   10:44 Վեթինգից և քննությունից վախեցածները. Երկու դատավորներ աշխատանքից ազատվելու դիմում են գրել. «Ժամանակ»
08/24/2019   11:29 «Շշի Մելոն» ցուցմունք է տվել և ներկայացրել իր դեմ իրականացված մահափորձի շարժառիթը 08/24/2019   13:16 Հանցագործություն կատարելով՝ հանցագործություն չեն բացահայտում. Գեորգի Մելիքյանը՝ Դոն Պիպոյին բերման ենթարկելու մասին 08/24/2019   15:27 Վահագն Մուրադյանը նոր հայց է ներկայացրել ընդդեմ Գլխավոր դատախազության 08/23/2019   20:17 Ռոբերտ Քոչարյանի գործով դատավճիռ չի լինելու. Երվանդ Վարոսյան 08/23/2019   21:55 «Մի րոպե, ո՞րն է Ամուլսարը ստեղ…» 08/24/2019   23:44 «Ախպարաշեն» թաղամասի խաչմերուկում բախվել է երկու մերսեդես. ուղեւորը տեղում մահացել է 08/24/2019   12:31 «Նիկոլը հետ է կանգնելու հանքի շահագործման ծրագրից՝ մեղքը բարդելով Քննչականի վրա» 08/24/2019   10:44 Վեթինգից և քննությունից վախեցածները. Երկու դատավորներ աշխատանքից ազատվելու դիմում են գրել. «Ժամանակ» 08/24/2019   10:08 «Հաշվեհարդար». Վովային այցելությունը՝ աշխատանքից զրկվելու պատճառ. «Հրապարակ» 08/24/2019   22:06 «Grand Cherokee» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը. երեք անձ տեղում մահացել է, եւս երեքը` տեղափոխվել հիվանդանոց 08/24/2019   22:58 «Մալաթիա Մոլ»-ում բռնված հրդեհի հետեւանքով տուժել է տաս անձ (տեսանյութ, լուսանկարներ) 08/24/2019   10:36 Մարզպետարանները կփակվե՞ն. Ինչն է նման մտադրության պատճառը. «Ժամանակ» 08/23/2019   18:00 Եթե «Լիդիան»-ը լուրջ կառույց լիներ հայկական բանկերից պարտքով գումար չէր ստանա. Հայրիկյան 08/25/2019   13:05 Ուկրաինայում գնդակահարել են «օրենքով գող» Արմեն Խոխոլի օգնականին և փաստաբանին 08/23/2019   18:35 ՀՔԾ-ն ստացել է BBC-ի հրապարակման վերաբերյալ հաղորդումը 08/25/2019   11:28 Մի զարկով 2 «նապաստակ». ո՞րն է օտարերկրյա դրամաշնորհներով սնվող ՀԿ-ներին ֆինանսավորելու՝ վարչապետի նպատակը 08/24/2019   14:43 Փաշինյանը Ամուլսարի շահագործման հարցում սկսում է “նահանջ երգով” օպերացիան. Արմեն Աշոտյան 08/24/2019   15:40 «Նույնիսկ զրույց չեմ ունեցել նման թեմայով, ինչ մնաց ցուցմունք». Վանաձորի քաղաքապետը՝ նոտարական տարածքների հարցով իրավապահների հետ համագործակցության մասին 08/24/2019   17:03 Հրդեհ՝ Սեբաստիա փողոցում (տեսանյութ) 08/23/2019   21:24 Լիդիանի կողմից 2018 թ. օգոստոսին կատարված կորպորատիվ վերակազմավորումը կարող է համարվել «ընթացակարգի չարաշահում». Հայաստանի կառավարությունը լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունի

Ննջասենյակից կալանավայր՝ 8 տարով 05/11/2013   14:17  |  ԳՈՐԾ #

Կենսաթոշակառու  Կոստանդ   Մելքումյանը դատավճռով մեղավոր է  ճանաչվել 14 տարին չլրացած տուժողի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ անելու համար և դատապարտվել  8 տարվա ազատազրկման:

ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի երրորդ  մասով  նրան առաջադրված մեղադրանքով  նախատեսվում է պատիժ՝  8-15 տարվա ազատազրկման ձևով, այսինքն՝ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը`   դատավոր Ա. Վրդապետյանի նախագահությամբ,  նշանակել է  հոդվածով նախատեսված նվազագույն պատիժ: 
 
Պատիժ նշանակելիս դատարանը  առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող  ամբաստանյալի   պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է դիտել  այն, որ նա նախկինում դատապարտված չի եղել, 70 տարեկան է, կենսաթոշակառու է, ԽՍՀՄ և ՀՀ զինված ուժերում ծառայության ընթացքում արժանացել է մի շարք խրախուսանքների, ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի կողմից պարգևատրվել է մեդալներով: Թեև գործում առկա է նաև նրա  պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք՝    հանցագործությունը ալկոհոլի ազդեցության տակ կատարելը: Սթափության վիճակի զննության արձանագրությամբ՝  28.09.2012թ. Կոստանդ  Մելքումյանի մոտ արձանագրվել   է   1.39% ալկոհոլային հարբածություն:  
 
Ամբաստանյալը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը, առաջ քաշել կատարվածի սեփական  վարկածը՝ մեղքը փաստորեն բարդելով իր զոհի վրա:  Այսպես, ըստ մեղադրանքի՝ Կոստանդ  Մելքումյանը 2012թ. սեպտեմբերի 28-ին` ժամը 11:00-ի սահմաններում, իր բնակարանում հյուրընկալելով իր կնոջ ազգականներ` անչափահաս եղբայրներին, նրանցից մեկին  զբաղեցրել է գունավոր մետաղների տեսակավորման գործով,  իսկ մյուսին՝ կրտսերին,  վերանորոգման աշխատանքների ընթացքը ցույց տալու պատրվակով,  խաթարված ձևով սեռական կրքին հագուրդ տալու նպատակով,  խաբեությամբ տարել է ննջարան, որտեղ  նրա նկատմամբ բռնության գործադրմամբ ու կյանքին վերջ տալու սպառնալիքով՝ անչափահասի նկատմամբ բռնի սեքսուալ բնույթի գործողություններ է արել, որոնք դադարեցրել է միայն  գործողություններին ականատես դարձած անչափահասի եղբոր՝ ննջարան մտնելու պայմաններում:
 
Մինչդեռ, ըստ ամբաստանյալի՝  ինքը առաջարկել է  անչափահաս եղբայրներին  իջնել նկուղ և այնտեղ գտնվող ջրատաքացուցիչը մասնատել և հանել գունավոր մետաղները: Իրենք իջել են նկուղ, որտեղ ինքը երկու բաժակ օղի է խմել և հարցրել տղաներին` նրանք կցանկանան խմել, թե՝ ոչ: Տուժողի եղբայրը  հրաժարվել է, իսկ  տուժողը   խմել է, թե՝ ոչ, ինքը չի տեսել: Քիչ անց իրենք բարձրացել են բնակարան, որտեղ ինքը տուժողի եղբորն առաջարկել է իր բնակարանի պատշգամբում մագնիսով առանձնացնել գունավոր մետաղները: Ինքը տուժողի  հետ գնացել է ննջասենյակ ` այնտեղ կատարված վերանորոգումը ցույց տալու համար: Անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողությունները տարեցը պատճառաբանել է միջանցքի նեղ լինելով, անչափահասի գործողություններով.   տեսնելով վերանորոգումը, անչափահասն սկսել է իրեն գովաբանել ու թեքվել է իր կողմ, ավելին՝ ինքը կատարել է անչափահասի  կամքը, թույլատրել է, որպեսզի նա իրականացնի իր ցանկությունները: Անչափահասի նկատմամբ որևէ բռնություն չի կիրառվել, սպառնալիքներ չեն տրվել, ուստի՝ ինքը համաձայն չէ իրեն առաջադրած մեղադրանքի հետ: 
 
Ըստ նախաքննության ընթացքում որպես կասկածյալ հարցաքննվելիս նրա իսկ ցուցմունքներով՝ ինքն առաջարկել է անչափահասներին  իջնել շենքի նկուղ և այնտեղ գտնվող ջրատաքացուցիչը մասնատել, դուրս բերել գունավոր մետաղները, որոնք ինքը պետք է տար եղբայրներին՝ հանձնելու և գումար ձեռք բերելու նպատակով: Եղբայրների համաձայնելուց հետո իջել են նկուղ, որտեղ իր հետ իջեցրել է նաև մեկ շիշ օղի: Նկուղում որոշել է մեկ բաժակ օղի խմել և դա առաջարկել է նաև եղբայրներին,  տուժողի եղբայրը հրաժարվել է, իսկ տուժողն  իր հետ խմել է մեկ և կես բաժակ: Ապա ավելի ուշ «իր համար անհիշելի պայմաններում» կատարել է սեքսուալ բնույթի գործողություններ: 
 
Անչափահաս տուժողի  օրինական ներկայացուցիչ` վերջինիս մայրը,  դատարանին գրավոր դիմումում հայտնել է, որ իրականությանը չի համապատասխանում իր որդու ցուցմունքն այն մասին,  թե «իբր Կ.Մելքումյանն իր նկատմամբ բռնություն է գործադրել»:  Եղբոր կողմից նկատվելուց հետո է միայն իր որդին հասկացել արարքի ամոթալի լինելը և իրեն արդարացնելու համար հայտնել է թե իբր Կ.Մելքումյանը իր նկատմամբ բռնություն է գործադրել և սպառնացել: Համոզված է, որ Կ.Մելքումյանը զղջացել է իր արարքի համար և նրա նկատմամբ բողոք չունի: 
 
Անչափահաս տուժողը  ցուցմունք է տվել առ այն, որ ինքը ալկոհոլից թուլացած է եղել  և չի  հասկացել,  թե ինչ է կատարվում:  Ըստ տուժողի՝ ինքը, եղբորից վախենալով, նրան  պատմել է, որ Կոստանդը իրեն սպառնացել է,  ասել, որ կսպանի և բռնել է իր կոկորդից, միաժամանակ խնդրել է այդ մասին իրենց մայրիկին չպատմել: Երբ տուն են գնացել, ինքը սկսել է լաց լինել և մանրամասն պատմել է եղբորը, իսկ եղբայրն էլ իր պատմածով պատմել է մայրիկին: Հետագայում հասկացել է այդ արարքի ամոթալի լինելը, դրա համար էլ խաբել է և ասել, որ Կոստանդը բռնություն է գործադրել իր նկատմամբ:
 
Ամբաստանյալը իրեն մեղավոր չի ճանաչել նաև մեղադրանքը պաշտպանող դատախազի՝ 15.03.2013թ. որոշմամբ ամբաստանյալ Կ.Մելքումյանին նախկինում առաջադրած մեղադրանքի  փոփոխված, լրացված   և   նույն  հոդվածով առաջադրված  նոր մեղադրանքում: Ըստ այդմ, մասնավորապես, ամբաստանյալն  առաջարկել է խմել օղի, տուժողի եղբայրը  հրաժարվել է, իսկ տուժողը  խմել է մեկ բաժակ օղի, ինչի հետևանքով թուլացել է և չի հասկացել թե ինչ է կատարվում իր հետ: Այնուհետև կատարվող վերանորոգման աշխատանքների ընթացքը ցույց տալու պատրվակով, խաթարված ձևով սեռական կրքին հագուրդ տալու նպատակով անչափահասին խաբեությամբ տարել է ննջարան,  անչափահասի ոտքերը օգտագործված ալկոհոլի  ազդեցության տակ թուլացել են և ամբաստանյալն անչափահասի կամքին հակառակ,  օգտվելով վերջինիս անօգնական վիճակից՝ սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել նրա հետ: 
 
Դատարանը հաստատված է համարել ամբաստանյալ Կոստանդ Մելքումյանի մեղավորությունը՝ իր մասնակի խոստովանական, անչափահաս տուժողի  ցուցմունքներով, դատաքննության ընթացքում հետազոտված գործին վերաբերվող փոխկապակցված, հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ:  Դատարանն  անհիմն է համարել  ամբաստանյալ Կ.Մելքումյանի և նրա պաշտպան Ժ.Խաչատրյանի` ամբաստանյալին ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասով մեղսագրված հանցանքը ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով՝  Սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի հետ, վերաորակելու մասին միջնորդությունը: Վերջինս նախատեսում է շատ ավելի մեղմ պատիժ՝ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ ազատազրկում` առավելագույնը երկու տարի ժամկետով:
 
Ելնելով վերոնշվածից՝ դատարանը Կոստանդ Մելքումյանին մեղավոր  է ճանաչել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասով և դատապարտել ազատազրկման 8 տարի ժամկետով:   Դատավճիռը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան՝  մեկամսյա ժամկետում:
 

Տեսանյութեր

08/25/2019   15:14 Արայի լեռան ստորոտում առկա է 5 ծխացող օջախ

Տեսադարան

08/24/2019   15:08 Օրեր շարունակ բռնկվող հրդեհները սպառնում են թթվածնի աղբյուր հանդիսացող Ամազոնին դառնալ չոր անապատ

Մամուլ

Արխիվ

[]