Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   13:10 Թմրամիջոցների տելեգրամյան ալիքներով ապօրինի շրջանառությունը լայն տարածում է գտել Փաշինյանի կառավարության ընդունված որոշումից հետո. իրավապաշտպան 04/19/2024   13:06 Ցավոք, հարկ վճարելը հանրության շրջանում շատ հաճախ համարվել է դիմադրության արժանի գործընթաց. Ռուստամ Բադասյանի ուղերձը 04/19/2024   12:58 Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում 04/19/2024   12:52 Բաքվում հերթական լրագրողն է ձերբակալվել՝ դիմակավորված անձանց կողմից 04/19/2024   12:50 Եղանակն առաջիկա օրերին 04/19/2024   12:37 Սպանել էր կապանցուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում 04/19/2024   12:27 «Արմավիր» ՔԿՀ-ում մեծ քանակի արգելված իրեր են հայտնաբերվել 04/19/2024   12:20 Մելսիկ Շիրվանյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ 04/19/2024   12:09 Կիևյան 7 շենքի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել. shamshyan.com 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   11:45 Երկու տղա եմ մեծացրել՝ ուղարկել բանակ, իսկ հիմա ինձ չեն թողնում, որ ապրեմ էս երկրում. փողոցային առևտրի դեմ «ռեյդ» է սկսվել 04/19/2024   11:35 Իրանից ներկրել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ ու փորձել իրացնել. թմրամիջոցների մոտ հայտնաբերված տղամարդը կալանավորվել է. (տեսանյութ) 04/19/2024   11:18 Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդկաներում.  Անահիտ Մանասյան 04/19/2024   11:00 Վրաերթ՝ Երևանում․ 61-ամյա հետիոտնը հիվանդանոցում մահացել է․ shamshyan.com 04/19/2024   10:51 Տաթևի վանքի շրջակայքում հիմնվում է պտղատու այգի՝ որպես զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված մեր բոլոր հայրենակիցների 04/19/2024   10:47 Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ) 04/19/2024   10:43 Գայի պողոտայում ավտոմեքենա է շուռ եկել. կան տուժածներ 04/19/2024   10:34 Եթե Փաշինյանը ժամանակ ունի զննել դպրոցական կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև «զննելու» հրթիռները. Տոնոյան 04/19/2024   10:29 Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցի նպատակներից մեկն էր կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև. Աբրահամյան 04/19/2024   10:22 Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը 04/19/2024   08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ» 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ» 04/19/2024   08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 04/19/2024   08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» 04/19/2024   08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   07:49 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ» 04/19/2024   07:44 Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» 04/19/2024   07:38 ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ» 04/19/2024   00:07 Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» երթ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/18/2024   23:47 Իսրայելը կանգնած է էքզիստենցիալ սպառնալիքի առջև․ Նեթանյահու 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   23:24 Ձերբակալվել են Կանադայի պատմության մեջ ոսկու խոշորագույն գողության մեղավորները 04/18/2024   23:08 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/18/2024   22:49 ԱՄՆ-ը չի աջակցի ՄԱԿ-ի կազմում Պաղեստինի ընդունմանը. Պետդեպ 04/18/2024   22:30 Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են 04/18/2024   22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել 04/18/2024   21:58 ՀՀ ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից 04/18/2024   21:49 Ուռուցքաբանը զգուշացրել է քաղցկեղ առաջացնող դիետայի մասին 04/18/2024   21:38 27-ամյա տղամարդը ձերբակալվել է 04/18/2024   21:15 ԵՄ-ն կընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները. Մակրոն 04/18/2024   20:54 «Շուռնուխ-2» օպերացիան՝ Տավուշում. մարդկանց գլուխների տակ փափուկ բարձ դրեցին. Ստեփանյան (Տեսնայութ) 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   20:32 Քենիայում կործանվել է պաշտպանության ուժերի ղեկավարին տեղափոխող ուղղաթիռը 04/18/2024   20:21 Ադրբեջանը ոչնչացրել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին 04/18/2024   20:18 Արևմտյան ևս մեկ ընկերություն որոշել է հեռանալ Ռուսաստանից 04/18/2024   20:13 Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ 04/17/2024   20:40 Անդրանիկ Սիմոնյանը գուցե գտնում է, որ արդեն ԱԱԾ տնօրենի տեղակալ է, չի իջնելու մեր մակարդակին, չի ներկայանալու դատարան․ Վարդազարյան (տեսանյութ)

Տորպեդահարել են Երևանի համար այնքան կարևոր ծրագիրը 05/10/2013   10:26  |  Վերլուծություններ

Նուբարաշենի աղբավայրում կենսագազի օգտահանման և էլեկտրական էներգիայի արտադրության հայ-ճապոնական ծրագիրն, ըստ էության, տորպեդահարվել է և այսօր իրականացվում է սոսկ մասամբ: Երևանի Նուբարաշենի կոշտ կենցաղային թափոնների աղբավայրից կենսագազի օգտահանման նախագծի կարևորությունը պայմանավորված է Երևանում և մերձակա շրջաններում մեծ քանակությամբ թափոնների հեռացման հիմնախնդրով:

Ընդգծենք, որ օրենսդրության համաձայն` մարդու կենսագործունեության հետևանքով մշտական և ժամանակավոր բնակավայրերից առաջացած չտեսակավորված թափոնները, ինչպես նաև կազմակերպությունների կենցաղային տարածքներից առաջացած չտեսակավորված աղբը համարվում են վտանգավոր թափոն: Հենց այդ վտանգավոր թափոնները Նուբարաշենի աղբավայրում տարիներ շարունակ այրվելով, քաղցկեղածին դիօքսին և այլ նյութերով թունավորել են մեր շնչելու օդը:

Վնասակար արտանետումները նվազեցնելու նպատակով Երևանի Նուբարաշենի աղբավայրում (ընդհանուր տարածքը` 52,3 հա) ծրագրվել էր իրականացնել կենսագազի օգտահանման և էլեկտրական էներգիայի արտադրության հայ-ճապոնական նախագիծ, որի քննարկումները ծավալվել էին դեռեւս 2002 թվականից: Ծրագրի պաշտոնական կողմեր են հանդիսացել Երևանի քաղաքապետարանը և ճապոնական ‹‹Շիմիձու›› կորպորացիան: Ի սկզբանե նախատեսվել էր տեղադրել 1,4 ՄՎտ հզորությամբ գազամխոցային շարժիչով էլեկտրաէներգիայի գեներատոր, որը պետք է աշխատեր աղբավայրից ստացվող մեթան գազով:

Ըստ հիշյալ ծրագրի իրականացման գործընթացն ուսումնասիրած ՀՀ վերահսկիչ պալատի (ՎՊ), ‹‹Ծրագրի իրականացման արդյունքում հայկական կողմը կշահեր և՛ էկոլոգիական առումով (մեթանի օգտահանման արդյունքում աղբավայրից կնվազեր ջերմոցային գազերի արտանետումը, աղբավայրում աղբի այրման կանխման արդյունքում նաև կբացառվեր ծխի և խիստ վնասակար նյութերի արտանետումը և այլն), և՛ սեփական վերականգնվող հումքից կստանար էլեկտրական էներգիա: Էլեկտրական էներգիայի վաճառքից ստացված շահույթը պետք է հավասար բաշխվեր ծրագրի երկու կողմերի միջև: Ըստ նախնական հաշվարկների, հայկական կողմի տարեկան հասույթը կկազմեր մոտ 550. 0 հազ. ԱՄՆ դոլար, իսկ ծրագրի իրականացման ամբողջ ժամանակահատվածի (16 տարի) համար` շուրջ 8.800.0 հազ. ԱՄՆ դոլար››:

Ծրագրի իրագործման համար ‹‹Շիմիձու›› կորպորացիայի կողմից նախատեսվել էր ներդնել 8.000.0 հազ. ԱՄՆ դոլար: Կիոտոյի արձանագրության համաձայն` եթե նվազեցվում է արտանետվող ջերմոցային գազերի ծավալը, ապա դրա համար տրամադրվում է այդ կրճատումը հավաստագրող համապատասխան սերտիֆիկատ: Ըստ ՎՊ-ի, ‹‹Շիմիձու›› կորպորացիայի շահագրգռվածությունը, ըստ էության, պայմանավորված է այդ միջազգային սերտիֆիկատի ստացումով:

Առաջարկված ծրագրին դեռևս 2005 թ. հավանություն էին տվել ՀՀ առողջապահության, բնապահպանության, էներգետիկայի, քաղաքաշինության, աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունները, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, ինչպես նաև, ընդգծում ենք, ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման` ներկայիս ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը:

Բոլոր անհրաժեշտ համաձայնությունները ստանալուց հետո, ՀՀ բնապահպանության նախարարությունը, որպես ՀՀ-ում ‹‹Մաքուր զարգացման մեխանիզմի››` ՄԶՄ-ի լիազորված մարմին, համապատասխան գրությամբ հաստատել է ‹‹Նուբարաշենի կոշտ կենցաղային թափոններից կենսագազի ստացման և էլեկտրաէներգիայի արտադրության›› նախագծային փաստաթուղթը: Նախագիծը հաստատել են նաև Ճապոնիայի կառավարության կողմից լիազորված գերատեսչությունները: Այնուհետև «Շիմիձու›› կորպորացիան ստանալով Երևանի քաղաքապետարանի հավատարմագիրը, նախաձեռնել է նախագծի միջազգային հաստատման գործընթացը, որի արդյունքում 2005 թ. նախագիծը հաստատվել ու գրանցվել է ՄԶՄ-ի միջազգային գործառնական մարմնի կողմից:

Ավելին. Երևանի քաղաքապետարանի ու ‹‹Շիմիձու›› կորպորացիայի միջև կնքվել է արտանետումների կրճատումների փոխանցման պայմանագիր, սակայն հետագա աշխատանքների իրականացման համար պայմանագրի կնքումից հետո, չգիտես ինչու, անհրաժեշտ է համարվել նաև համաձայնագրի կնքում, ինչը, սակայն, Երևանի քաղաքապետարանը ձգձգել է:

Թերևս հենց այստեղ էլ սկսվում է ամենաուշագրավը. ՀՀ էկոնոմիկայի նախարարության խնդրանքով և 2008թ. Համաշխարհային բանկի պատվերով գերմանական ‹‹Ֆիխտներ›› ընկերությունն իրականացրել է դրամաշնորհային ծրագիր, որի նպատակն է եղել գնահատել Երևանում կենցաղային թափոնների կառավարման առկա իրավիճակը, մշակել կոմերցիոն ռազմավարություն և տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն: Պատկերացնո՞ւմ եք` Համաշխարհային բանկի կողմից ‹‹Ֆիխտներ›› ընկերությանը դրա համար տրամադրվել է 475 000 ԱՄՆ դոլար: Այս պարագայում անհասկանալի է, թե ի՞նչ է նշանակում ‹‹կոմերցիոն ռազմավարություն››… Երևանի քաղաքապետարանին, ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը և Համաշխարհային բանկին ի սկզբանե հայտնի չէ՞ր, որ Նուբարաշենի աղբավայրի հետ կապված նմանաբնույթ ծրագիր իրականացնելու պատրաստ որևէ այլ ընկերություն դժվար թե գտնվի, որևէ այլ կազմակերպություն, որը կառաջնորդվի առևտրային (կոմերցիոն) կամ բիզնեսի շահով` այն դեպքում, երբ մոտ մեկուկես տասնամյակի ընթացքում ծրագրի իրագործումից իր ստանալիք ողջ հասույթը քիչ ավելին է լինելու թանկարժեք սարքավորումներ պահանջող այդ նույն ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ներդրումներից: Ինչպես արդեն նշեցինք, ըստ ՎՊ-ի, ‹‹Շիմիձու›› կորպորացիայի շահագրգռվածությունը, ըստ էության, պայմանավորված է հիշյալ միջազգային սերտիֆիկատի ստացումով:

Հեղինակ` Արթուր Հովհաննիսյան


Արխիվ

[]