ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեղադրողը նորից միջնորդեց ԱԱԾ պաշտոնյային դատապարտել 7 տարվա ազատազրկման 04/22/2013 17:59 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, այսօրվա նիստում մեղադրող Կորյուն Փիլոյանը միջնորդեց առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու գործով ամբաստանյալ, ՀՀ ԱԱԾ Հակահետախուզության գլխավոր վարչության 4-րդ բաժնի պետի տեղակալ Արմեն Տեր-Մինասյանին դատապարտել 7 տարվա ազատազրկման՝ գույքի բռնագրավմամբ:
Սա գործով երկրորդ դատաքննությունից հետո մեղադրողի երկրորդ մեղադրական ճառն էր: Ըստ մեղադրողի՝ նախորդ դատաքննությունից ի վեր գործում որևէ «էական բան» չի փոխվել, ավելին՝ ամբողջությամբ հաստատվել են նախորդ դատաքննությամբ հաստատված ապացույցները:
Պաշտպանական կողմը նույնպես գտնում է, որ ոչինչ չի փոխվել, ներառյալ՝ նախորդ դատավճռի բեկանման հիմքերը: Ըստ ամբաստանյալի պաշտպան Ռուբեն Սահակյանի՝ գործի շրջանակներում անցկացված օպերատիվ-հետախուզական միջոցառումը կատարվել է առանց դատարանի թույլտվության, ուստի բուն միջոցառումը ու դրա հիման ձեռք բերված այլ ապացույցները՝ գործում առկա ապացույցների մեծ մասը, անթույլատրելի են օգտագործման համար: Պաշտպանն ընդգծեց, որ ամբաստանյալի հագուստի վրա և աշխատասենյակում չի հայտնաբերվել այն քիմիական նյութը, որով մշակվել է տրվելիք գումարը: Ըստ Ռ.Սահակյանի՝ գումարի փոխանցման տեսանյութը մոնտաժված է, չի եղել գումարի փոխանցում, այլ եղել է գումարի փոխանցման պատրանք: Ուստի պաշտպանը միջնորդեց կայացնել արդարացման դատավճիռ: Նրա պաշտպանյալն իր հերթին հավելեց՝ «ես դա չեմ արել»:
Մայիսի 8-ի դատական նիստում Արմեն Տեր-Մինասյանը հանդես կգա վերջին խոսքով և դատարանը կանցնի խորհրդակցական սենյակ՝ դատական ակտ կայացնելու:
Ըստ մեղադրանքի՝ նա նախնական համաձայնության գալով Ռոբերտ Չիլինգարյանի հետ Ռոբերտ Լաիշյանի օգտին ակնհայտ ապօրինի անգործության համար նրանից անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերի կաշառք:
Նույն դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, 2012թ. հունվարի 20-ի դատավճռով ամբաստանյալ Արմեն Տեր-Մինասյանին մեղավոր էր ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքում և դատապարտել ազատազրկման 7 տարի ժամկետով` գույքի մեկ երրորդ մասի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի 1.206.030 ՀՀ դրամ գումարից:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Սերժիկ Ավետիսյանի նախագահությամբ, մայիսի 21-ի որոշմամբ Ա.Տեր-Մինասյանի պաշտպան Ռուբեն Սահակյանի վերաքննիչ բողոքը բավարարել էր մասնակիորեն` բեկանել էր ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը և քրեական գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության: Պաշտպանական կողմը միջնորդել էր ամբողջությամբ բեկանել դատավճիռը և կարճել գործի վարույթն ամբողջությամբ:
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը՝ դատավոր Դավիթ Ավետիսյանի նախագահությամբ, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ մեղադրող Կ.Փիլոյանի վճռաբեկ բողոքը վերադարձրել էր։
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/19/2024 12:58 Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում
- 04/19/2024 12:09 Կիևյան 7 շենքի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել. shamshyan.com
- 04/19/2024 11:00 Վրաերթ՝ Երևանում․ 61-ամյա հետիոտնը հիվանդանոցում մահացել է․ shamshyan.com
- 04/19/2024 10:43 Գայի պողոտայում ավտոմեքենա է շուռ եկել. կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ