ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արդարացվեցին ողորկափող ատրճանակ իրացնելու ու ձեռք բերելու մեղադրանքում 04/22/2013 11:01 | ԳՈՐԾ #
Սերգեյ Խաչատրյանը և Վահրամ Ղազարյանն անմեղ ու դատարանով արդարացված են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ՝ մեղադրողի կողմից մեղադրանքից հրաժարվելու պատճառաբանությամբ։
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, 2012թ. հուլիսի 2-ի դատավճռով վերացրել է առաջինի «կալանավորում» խափանման միջոցը և երկրորդի կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավը՝ դրա գումար հանդիսացող 500.000 ՀՀ դրամը վերադարձվել է այն վճարած անձին:
Ըստ մեղադրանքի, ամբաստանյալ Սերգեյ Խաչատրյանը ապօրինի կերպով ձեռք է բերել և կրել հրազեն հանդիսացող ողորկափող թմբուկավոր ինքնաշեն ատրճանակ, որը 2011թ. դեկտեմբեր ամսվա ընթացքում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի տարածքում 188.303 ՀՀ դրամով վաճառելու միջոցով ապօրինի կերպով իրացրել է Վահրամ Ղազարյանին՝ այն 03.03.2012թ. հայտնաբերվել էր ՀՀ ոստիկանության ՔՀԳ վարչության աշխատակիցների կողմից:
Դատաքննությունը ամբաստանյալներ Սերգեյ Խաչատրյանի և Վահրամ Ղազարյանի միջնորդությամբ անց էր կացվել արագացված կարգով։ Ամբաստանյալներից յուրաքանչյուրը հայտարարել էր, որ համաձայն է մեղադրանքի հետ։
Քրեական գործի դատական քննության ընթացքում, դատական վիճաբանությունների փուլում, մեղադրանքը պաշտպանող Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Ս. Հարությունյանը հայտարարել էր, որ հրաժարվում է ամբաստանյալներ Սերգեյ Խաչատրյանին և Վահրամ Ղազարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքից, քանի որ դատական քննությամբ հերքվել է այդ մեղադրանքը, իսկ նրանց առաջադրված մեղադրանքը լրացնելու, փոփոխելու և նոր մեղադրանք առաջադրելու համար նոր ապացույցներ ձեռք չեն բերվել։
Դատարանը՝ հիմնվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 366-րդ հոդվածի 4-րդ մասին (դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազի` մեղադրանքից հրաժարվելու դեպքում դատարանը մեղադրանքի այդ մասով կայացնում է արդարացնող դատավճիռ), ճանաչել և հռչակել է ամբաստանյալներից յուրաքանչյուրի անմեղությունը:
Դատարանը որպես արդարացման ակտի հիմնավորում հիշատակել է նաև ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածն, ըստ որի «(…) Մարդուն չի կարելի հանցագործության համար մեղավոր ճանաչել, եթե արարքի կատարման պահին գործող օրենքով այն հանցագործություն չի համարվել։ (…)»։ Իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն` «Քրեական պատասխանատվության միակ հիմքը հանցանք, այսինքն` այնպիսի արարք կատարելն է, որն իր մեջ պարունակում է քրեական օրենքով նախատեսված հանցակազմի բոլոր հատկանիշները։»։ ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ հոդվածի համաձայն` «1. Արարքի հանցավորությունը, դրա պատժելիությունը և քրեաիրավական այլ հետևանքները որոշվում են միայն քրեական օրենքով։ 2. Քրեական օրենքն անալոգիայով կիրառելն արգելվում է։»։
Ամբաստանյալ Սերգեյ Խաչատրյանին նախաքննության մարմնի կողմից մեղադրանք է առաջադրվել հրազեն հանդիսացող ողորկափող թմբուկավոր ինքնաշեն ատրճանակ ձեռք բերելու, պահելու և իրացնելու, իսկ ամբաստանյալ Վահրամ Ղազարյանին` ողորկափող թմբուկավոր ինքնաշեն ատրճանակը Սերգեյ Խաչատրյանից ձեռք բերելու և այն պահելու համար։
Դատարանը միաժամանակ արձանագրել է, որ «փաստորեն, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու համար։ Հոդվածի դիսպոզիցիան բացառություն է նախատեսում ողորկափող հրազենի և դրա փամփուշտների ձեռքբերման, իրացման, պահելու, փոխադրելու կամ կրելու համար։ Համանման իրավական դիրքորոշում է հայտնել նաև ՀՀ վճռաբեկ դատարանը` 2011թ. մայիսի 11-ին կայացված որոշման մեջ»։
Այսպիսով, վերոշարադրյալ սահմանադրական և օրենսդրական դրույթների վերլուծության համատեքստում վերլուծելով ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքները` դատարանը գտել է, որ Սերգեյ Խաչատրյանի և Վահրամ Ղազարյանի արարքներում բացակայում է հանցակազմի հատկանիշներից մեկը` օբյեկտիվ կողմը, որի պատճառով նույնպես պետք է ճանաչել և հռչակել ամբաստանյալներից յուրաքանչյուրի անմեղությունը:
Դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո, 04.03.2012թ. դատարանի որոշմամբ իրեղեն ապացույց ճանաչված, ողորկափող թմբուկավոր ինքնաշեն ատրճանակը հանձնվել է ՀՀ ոստիկանության տնօրինմանը։
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել