ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ձևավորվում է «Նոր Հայաստան» քաղաքացիական շարժումը 04/19/2013 21:20 | ԼՐԱՀՈՍ
Ապրիլի 19-ից մեկնարկում է «Նոր Հայաստան» քաղաքացիական շարժման ձևավորումը։ Այն լինելու է քաղաքացիական դաշինք, որին կարող են անդամագրվել նաև տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ անխախտելի մի պայմանով, որ պայքարի մղումը բարձր է դասվելու կուսակցական շահախնդրություններից: Այս մասին այսօր «Անի» հյուրանոցի դահլիճում կայացած հավաքի սկզբին հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը։
Շարժման ձևավորման գաղափարը ողջունեցին տարբեր կուսակցությունների ղեկավար ներկայացուցիչներ: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստանյանի խոսքն ուղեկցվեց լեփ-լեցուն դահլիճի «Միացում» վանկարկումներով: Ելույթներ ունեցան նաև քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ:
Ր.Հովհաննիսյանն ընթերցեց շարժման առաջիկա մեկ ամսվա ծրագիրը: Ըստ այդմ, ապրիլի 22-ին վերսկվում են մարզային առաքելությունները, որոնք այս անգամ կլինեն դահլիճային: «Սրանք մեր «Նոր Հայաստան» շարժման քաղաքացիական ազգային ճակատի առաջին տեղեկատվական հանդիպումներն են, որոնց միջոցով պիտի զեկուցենք մեր հայրենակիցներին մեր ապագա ծրագրերի մասին, բանավիճենք, տեսակետը ստանանք և բերենք այդ բանավեճը և վերջնական որոշումը Երևան»,-հայտարարեց Ր.Հովհաննիսյանը:
Ապրիլի 22-ին հանդիպումներ կլինեն Վանաձորում, Գյումրիում, ապրիլի 23-ին՝ Նոր Հաճնում, Թալինում: Շարժման մասնակիցներն այդ օրը գիշերը Երևանում կմիանան ՀՅԴ երիտասարդության ավանդական ջահերի երթին դեպի Ծիծեռնակաբերդ:
Ապրիլի 24-ին` ժամը 12-ին Ազատության հրապարակից երթ դեպի Ծիծեռնակաբերդ:
Ապրիլի 25-ին հանդիպումներ Գավառում և Իջևանում, ապրիլի 26-ին՝ Էջմիածնում և Արտաշատում, ապրիլի 27-ին՝ Եղեգնաձորում և Կապանում:
Մայիսի 1-ին՝ ժամը 15-ին, «Բարև Երևան» դաշինքը, որը, ինչպես նշեց Ր.Հովհաննիսյանը, «կազմելու է մեծամասնություն իր գործընկերների հետ մեկտեղ ապագա ավագանիում և քաղաքապետարանում, Ազատության հրապարակում ունենալու է իր ավարտական հավաքը»:
«Մայիսի 5-ին ընտրություն է , ազատ ընտրեք, գաղտնի ընտրեք, բարևով ընտրեք»,-կոչ արեց նա:
Մայիսի 9-ին՝ տոնական հաղթական օրը, ժամը 15-ին Ազատության հրապարակում գումարվելու է «Նոր Հայաստան» շարժման քաղաքացիական հաջորդ ժողովը, որտեղ կամփոփվեն մեկ ամսվա արդյունքները:
Ր.Հովհաննիսյանը հայտնեց նաև, որ չի բացառվում, որ մայիսի 18-ին Երևանում, հավանաբար, մեծ դահլիճում «մենք պիտի կնքենք մեր ժողովրդի, քաղաքացիների, քաղաքական ուժերի, քաղաքացիական նախաձեռնությունների հետ «Նոր Հայաստան»-ի պայմանագիրը՝ նոր քաղաքապետի, ավագանու գլխավորությամբ»:
Շուրջ երկու ժամ տևած քաղաքացիական ազգային համաժողովի ավարտին Ր.Հովհաննիսյանը մասնակիցների հավանությանը ներկայացրեց «Նոր Հայաստան» շարժման ապրիլի 19-ի հռչակագիրը. «Մենք՝ ՀՀ քաղաքացիներս, սույնով մերժում ենք գործող իշխանակարգը, որը քաղաքական դավադրություն նյութեց 2013թ.-ի փետրվարի 18-ին՝ կեղծելով ժողովրդի կամքը և բռնի կերպով զավթելով մեր հանրապետության նախագահությունը։ Մենք չենք ճանաչում նոր վարչակազմի իշխանությունը և այսօր հավաքվել ենք ուղենշելու միասնական այս գործընթացի սկզբունքները, որը կհանգեցնի նրա ինքնահրաժարմանը, այնուհետև՝ մեր ազգային վերածննդի կենսակոչմանը: Իշխանությունը ժողովրդին վերադարձնելու մեր ծրագիրը մշակելու և իրականացնելու գործում ամբողջապես լիազորված ենք ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածով, ինչպես և մեր անօտարելի ազատության առավել բարձրյալ աղբյուրներով»։
Ր.Հովհաննիսյանն ընդգծեց, որ «սրանից պիտի բխեն բոլոր մնացած փաստաթղթերը, քննարկումները, բանավեճերը, որոնք պիտի միս ու արյուն տան մեր հաղթանակին»:
Լուսանկարը` Ֆոտոլուրի
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ