ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱԺ կանոնակարգի 44-րդ հոդվածի 4-րդ մասի սահմանադրականության մասին ՍԴ-ի որոշումը՝ առաջիկա ժամերին 04/16/2013 13:08 | ԼՐԱՀՈՍ
Սահմանադրական դատարանն այսօր բանավոր ընթացակարգով քննության առավ Ազգային ժողովի երեք տասնյակից ավելի պատգամավորների դիմումի հիման վրա գործը, որով վիճարկում են ԱԺ կանոնակարգ-օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասի սահմանադրականությունը: Լսելով կողմերին, ՍԴ-ն անցավ խորհրդակցական սենյակ՝ գործով որոշում կայացնելու համար:
Դիմող կողմի ներկայացուցիչ՝ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը պնդեց, որ, իրենց կարծիքով, ԱԺ կանոնակարգ-օրենքի 44-րդ հոդվածի վիճարկվող 4-րդ մասը, որով սահմանվում է, որ նիստն իրավազոր է, եթե սահմանված կարգով գրանցվել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին (քվորումն ապահովված է), արտահերթ նիստի կամ նստաշրջանի մասով հակասում է Սահմանադրության 70-րդ և 71-րդ հոդվածներին:
ՍԴ դիմելու առիթ էր հանդիսացել ԱԺ-ի քաղաքական մեծամասնության կողմից քաղաքական փոքրամասնության նախաձեռնությամբ հրավիրված 2012թ.-ի նոյեմբերի 21-ի խորհրդարանի արտահերթ նիստի տապալումը, ինչը, ըստ Գ.Ջհանգիրյանի, զրկեց փոքրամասնությանը լսելի դառնալու հնարավորությունից: Նա ընդգծեց, որ այս պարագայում քվորումի պահանջ չպետք է դրվի, քանի որ դա ի չիք է դարձնում քաղաքական փոքրամասնության կողմից արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունն իրացնելու հնարավորությունը:
Դիմող կողմի ներկայացուցչի համոզմամբ՝ դա նաև հակասում է Սահմանադրության 70-րդ հոդվածին, որն իմպերատիվ և բացարձակ հնարավորություն է ընձեռնում քաղաքական փոքրամասնությանը: Այն սահմանում է, որ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կամ նիստ գումարում է Ազգային ժողովի նախագահը` Հանրապետության Նախագահի, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կամ կառավարության նախաձեռնությամբ: Արտահերթ նստաշրջանը կամ նիստն անցկացվում է նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում: Ըստ Գ.Ջհանգիրյանի՝ արտահերթ նիստի կայացման համար քվորումի սահմանումը հակասում է նաև Սահմանադրության 71-րդ հոդվածին, քանի որ այն քվորումի պահանջ է սահմանում միայն օրենքների և Ազգային ժողովի որոշումների ընդունման դեպքում:
Պատասխանող կողմ ճանաչված Ազգային ժողովի ներկայացուցչի՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հանրապետական Դավիթ Հարությունյանի համոզմամբ՝ ԱԺ կանոնակարգ-օրենքը բազմաթիվ հնարավորություններ է ընձեռում քաղաքական փոքրամասնությանը՝ իրեն լսելի դարձնելու համար:
Ըստ Դ.Հարությունյանի՝ տվյալ նիստին մեծամասնության չգրանցվելն ու չմասնակցելը քաղաքական բոյկոտ էր: Նա նշեց նաև, որ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ արտահերթ նիստ հրավիրելու իրավունքը միայն ընդդիմությանը չէ: Նրա համոզմամբ, դա թյուր մեկնաբանության առիթ է տվել դիմող կողմին, քանի որ այդ 1/3-ի իրավունքից շատ հաճախ օգտվում են նաև մեծամասնության ներկայացուցիչները: Դա պարզապես որևէ հարց արտահերթ քննարկելու հնարավորություն է ընձեռնում:
Պատասխանող կողմի հիմնական փաստարկն այն է, որ ԱԺ-ն ունի լիազորություն ընդունելու օրենքներ, որոշումներ, հայտարարություններ և հղելու ուղերձներ, և յուրաքանչյուրի համար անհրաժեշտ է նվազագույն քանակով մասնակցություն: Նման մասնակցության, այն է՝ քվորումի բացակայության դեպքում նիստն սկսելն անիմաստ է, եթե այն չի հանգեցնելու այդ 4 լիազորություններից մեկի իրացմանը:
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/20/2024 08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ»
- 04/20/2024 08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»
- 04/20/2024 08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ»
- 04/20/2024 07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/20/2024 11:25 Ներուժի լարումով համախմբվել է պետք, չկարողացա՞նք, ուրեմն սաղս էլ նույն «զիբիլն» ենք. Շարմազանով
- 04/20/2024 11:10 Տավուշի հետ կապված «առաջին ծաղիկները» 44-օրյա պատերազմից անմիջապես հետո արդեն տեսանելի էին. Աբրահամյան
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/20/2024 11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com
- 04/20/2024 10:55 Երեկվա քամին ծառեր է շրջել, տանիքներ պոկել
- 04/20/2024 10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com
- 04/19/2024 22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ