Թեմաներ
Չորեքշաբթի 04 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/24/2024   00:29 ՃՏՊ՝ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին. կա տուժած 04/24/2024   00:03 Հրապարակվել են բերման ենթարկվածների անունները 04/23/2024   23:58 Փաշինյանը նիստ է հրավիրել 04/23/2024   23:53 Գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ բիրտ ուժ է գործադրվել. նա տեղափոխվել է հիվանդանոց 04/23/2024   23:49 Անահիտ Մանասյանը տեսակցել է Դավիթ Տոնոյանին 04/23/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/23/2024   23:42 Ով փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել Հայոց Ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի սերնդեսերունդ. Արշակ սրբազան 04/23/2024   23:34 Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին. քաղաքագետ 04/23/2024   23:30 Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով 04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   23:02 ՌԴ Բելգորոդում և Վորոնեժի մարզում հայտարարել են անօդաչու թռչող սարքի հարձակման վտանգ 04/23/2024   22:53 Տավուշում բերման է ենթարկվել խաղաղ ակցիայի 9-ը մասնակից 04/23/2024   22:43 ԵԱ․ Սոնա Հարությունյանը պարտություն կրեց 04/23/2024   22:29 ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում 04/23/2024   22:26 Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում 04/23/2024   22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով 04/23/2024   21:52 ՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել՝ ֆրանսիահայ լրագրողի մուտքը ՀՀ արգելելու վերաբերյալ 04/23/2024   21:48 Բացահայտվել են երեխաների համար համաճարակի հետևանքները 04/23/2024   21:34 Երեւանում բազմահազարանոց երթը առաջնորդում են հոգեւոր հայրերը (տեսանյութ) 04/23/2024   21:31 Քրեական գործերով ու այլ մեթոդներով իշխանությանը կհաջողվի տավուշցիների ընդվզումը կոտրել, որովհետև լոկալ խնդիր է դրված. քաղտեխնոլոգ 04/23/2024   21:21 Չինաստանում iPhone-ի վաճառքն ընկել է 04/23/2024   21:05 Բագրատ սրբազանի գործունեությունը այդ առկայծումներից մեկն է․ Մանուկ Հերգնյան 04/23/2024   21:02 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Իսպանիայում էր 04/23/2024   20:57 Ոստիկանները բերման են ենթարկել Սուրեն Պետրոսյանին և գնդապետ Միհրան Մախսուդյանին 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   20:40 Մինչ բոլորի ուշադրությունը սևեռված է ջահերով երթին, Տավուշում բացում են թշնամու անխուսափելի ներխուժման ուղին․ Ոսկանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/23/2024   20:10 Նոր ալիք անպայման լինելու է, ինչի՞ մասին է խոսքը. Սերժ Սարգսյան (տեսանյութ) 04/23/2024   20:07 Տավուշում կատարվողը ստորություն է. Լեւոն Քոչարյան (տեսանյութ) 04/23/2024   20:03 Այս իշխանություններն ուղղակի իշխանավորել իրավունք չունեն. Արտակ Զաքարյան (տեսանյութ) 04/23/2024   19:56 Տավուշի շարժումը պետք է դառնա համահայաստանյան. Սաղաթելյան 04/23/2024   19:52 Սերժ Սարգսյանն իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը (տեսանյութ) 04/23/2024   19:49 Մոսկվայում դպրոցականը մարզիչի պատժից հետո անոթների պատռվածքով հիվանդանոց է տեղափոխվել 04/23/2024   19:42 Երրորդ նախագահը մասնակցում է ջահերով երթին (տեսանյութ) 04/23/2024   19:32 Առանց իշխանափոխության՝ հողերը, միևնույն է, տալու են. նպատակը սխալ է ձևակերպված. Քաղտեխնոլոգ 04/23/2024   19:23 Չեք հասկանում՝ ինչքան է նրանց ախորժակը, այս միակողմանի զիջումներով Ադրբեջանին ու Թուրքիային չեք բավարարելու. Արմեն Ռուստամյան 04/23/2024   19:13 Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են․համայնքապետ 04/23/2024   19:05 Ալեն Սիմոնյանն ու Լորենցո Ֆոնտանան ստորագրել են Հայաստանի եւ Իտալիայի խորհրդարանների համագործակցության վերաբերյալ արձանագրությունը 04/23/2024   19:03 Հրապարակը բազմամարդ է. մեկնարկում է ջահերով երթը. ուղիղ 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   18:52 Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր 04/23/2024   18:51 Գերմանիայի դպրոցականներն իսլամ են ընդունում դասընկերների ճնշման ներքո 04/23/2024   18:39 «Չենք թողելու ճանապարհ փակվի այստեղ»․ Լարված իրավիճակ՝ Բագրատաշենում 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար 04/23/2024   18:14 Յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա պատշաճ իրավական գնահատականի, իսկ մեղավորները` ենթարկվեն պատասխանատվության . ՄԻՊ գրասենյակը՝ Տավուշի միջադեպի մասին 04/23/2024   18:09 Տավուշցիները պատրաստվում են փակել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան 04/23/2024   18:01 Թող ձեզ ու ձեր բազմապիսի տերերի համար մեկընդմիշտ պարզ լինի՝ չե՛ք հաջողելու մոռացության տալ Հայոց Ցեղասպանությունը․ Հայաստանի ազատագրության Հայ գաղտնի բանակ 04/23/2024   18:00 ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Զվարթնոցի տաճարի տարածքում ծառատունկի է մասնակցել
04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/22/2024   12:29 Հատուկջոկատայինները՝ Ոսկեպարում 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից

Իրավապաշտպաններ. Հայաստանում անպատժելի են մնում խոշտանգումները 04/03/2013   00:36  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

Խոշտանգումների կիրառման համար անպատժելիությունը Հայաստանում տարիներ  շարունակ մտահոգության առարկա  է  եղել և շարունակում  է լուրջ  խնդիր հանդիսանալ:  Այս մասին  նշվում է  2010թ. մայիս-2012թ. դեկտեմբեր ժամանակահատվածում  Հայաստանի համընդհանուր պարբերական վերանայման Քաղաքացիական հասարակության ինստիտուտի (ՔՀԻ), Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի (NHC) և Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) միջանկյալ զեկույցում:

Ուսումնասիրության  հեղինակները հիշեցնում են, որ 2012թ. մայիսին Խոշտանգումների դեմ պայքարի ՄԱԿ-ի կոմիտեն քննության է առել Հայաստանի երրորդ պարբերական զեկույցը և հայտարարել, որ լրջորեն մտահոգված է ոստիկանությունում արգելանքի տակ գտնվելու ընթացքում կասկածյալների նկատմամբ խոշտանգումների և վատ վերաբերմունքի հաճախակի կիրառման մասին բազմաթիվ և շարունակական գանգատների կապակցությամբ: Դրանք հատկապես կիրառվում են քրեական վարույթի ժամանակ ցուցմունք կորզելու համար, խոշտանգումներ կիրառվում են նաև զինվորական անձնակազմի կողմից: Կոմիտեն եզրակացրել է, որ չի իրակացվում խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեպքերի անհապաղ, անկողմնակալ և արդյունավետ քննություն, չի իրականացվում նաև քրեական հետապնդում, մեղավորներն անպատիժ են մնում, իսկ տուժողների ընտանիքներին փոխհատուցում չի տրամադրվում:

Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ-ի կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքները վկայում են, որ ոստիկանության աշխատակիցները շարունակում են առանց պատշաճ ծանուցման անձանց բերման ենթարկել և չեն հաշվառում բերման ենթարկվածներին օրենքով նախատեսված ժամկետներում, երկարատև ժամանակով ապօրինի ազատազրկում են նրանց և ժամանակին չեն սահմանում այդ անձանց իրավական կարգավիճակը: Այդպիսով, ոստիկանները գործնականում խոչընդոտում են իրավական երաշխիքների հասանելիությունը, այդ թվում` իրավունքների մասին տեղեկացված լինելու, պաշտպան ունենալու և հարազատներին տեղեկացնելու իրավունքները: Նման պրակտիկան ավելացնում է ոստիկանությունում ազատազրկված անձանց խոշտանգումների և վատ վերաբերմունքի ենթարկվելու ռիսկը: Մարդիկ համատարած խուսափում են հայտնել ոստիկանության կողմից դրսևորվող վատ վերաբերմունքի մասին` վախենալով վրեժխնդրությունից: Նման իրավիճակը պայմանավորված է նրանով, որ բողոք ներկայացնելու գործող մեխանիզմը արդյունավետ չէ և գործնականում չի երաշխավորում, որ բողոք ներկայացնողները չեն ենթարկվի ճնշումների և հաշվեհարդարի այդ բողոքը ներկայացնելու համար։ Գործնականում ՀՀ դատարանները սովորաբար ձեռնպահ են մնում վարույթի ընթացքում հնչեցված խոշտանգումների վերաբերյալ գանգատներին ընթացք տալուց:

Խոշտանգումների և վատ վերաբերմունքի վերաբերյալ գործերի փաստական հանգամանքները լայն հանրության շրջանում առավել մեծ հասարակական արձագանք են ստանում միայն այն դեպքերում, երբ դրանք հանգեցնում են տուժողի մահվան: ՀՀ իշխանությունները չեն իրականացրել արդյունավետ քննություն խոշտանգումների ենթարկվելու մասին ոչ մի բողոքի վերաբերյալ:

Ուսումնասիրության հեղինակները գտնում են, որ չնայած 2010թ. մայիսին կայացած Հայաստանի պարբերական զեկույցի վերաբերյալ քննարկման ընթացքում ՀՀ ստանձնած պարտավորությունների` ՀՀ քրեական օրենսգրքում խոշտանգումների սահմանումը դեռևս համապատասխանեցված չէ Խոշտանգումների դեմ պայքարի մասին ՄԱԿ-ի կոնվենցիային: ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծում տրված ձևակերպումը նույնպես ամբողջությամբ չի համապատասխանում ՄԱԿ-ի կոնվենցիայի պահանջներին:

Արդյունքում, ըստ իրավապաշտպան կազմակերպությունների, ՀՀ քրեական օրենսգրքի սահմանման թերությունները հանգեցնում են նրան, որ խոշտանգում կիրառողները մեղադրվում են ոչ թե խոշտանգման (ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդված),   այլ   պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ (ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդված),  ինչը խոչընդոտում է խնդրի արդյունավետ լուծմանը: Որոշ դեպքերում, խոշտանգում կիրառողները խուսափում են քրեական պատասխանատվությունից կամ պատիժ կրելուց համաներման կամ ներման արդյունքում, ինչը նպաստում է իրավապահ մարմինների  աշխատակիցների մոտ անպատժելիության զգացման ամրապնդմանը:

Որպես ասվածի ապացույց  զեկույցի հեղինակները հիշատակում են 2010թ. ապրիլի 13-ին ոստիկանության Չարենցավանի բաժնում 24-ամյա Վահան Խալաֆյանի  մահվան դեպքի քննությունը՝   2011թ. մայիսի 26-ին ընդունված համաներման որոշմամբ՝  Չարենցավանի ոստիկանության քննչական բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանի  պատիժը կրճատվել է պատժի չկրած մասի մեկ երրորդով, իսկ  Քրեական հետախուզության այլ ծառայող Մորիս Հայրապետյանի պայմանական ազատազրկումը վերացվել է:

5 տարի առաջ  ոստիկանությունում արգելանքի տակ գտնվելու ժամանակ քաղաքացի  Լևոն Գուլյանի մահվան համար «մինչ օրս որևէ պաշտոնատար անձ պատասխանատվության չի ենթարկվել, իսկ նրա ընտանիքը չի ստացել որևէ փոխհատուցում»:

Ավելին, բացի վերոնշված խնդիրներից, խոշտանգումների և վատ վերաբերմունքի վերաբերյալ   քննության արդյունավետությունը տուժում է նաև ՀՀ օրենսդրությամբ նախատեսված երաշխիքների անարդյունավետության պատճառով: Օրինակ, դատախազությունը միևնույն գործով երեք տարբեր լիազորություն է իրականացնում, մասնավորապես` վերահսկում է քննության օրինականությունը, հաստատում է առաջադրված մեղադրանքը և ինքն էլ այդ մեղադրանքը պաշտպանում է դատարանում: Այսպիսի իրավիճակը հանգեցնում է նրան, որ դատախազները շահագրգռված չեն լինում կանխել խախտումները կամ բացառել օրենքի խախտմամբ ձեռքբերված ապացույցների ներկայացումը քննության ընթացքում և ընդունել, որ նրանց չի հաջողվել պատշաճ կերպով   իրականացնել քննության օրինականության վերահսկողությունը, քանի որ դա կթուլացնի դատարանում գործը ներկայացնող մեղադրողի դիրքերը:
Խոշտանգումների վերաբերյալ գանգատների քննության անկախությունը կասկածի տեղիք է տալիս, քանի որ որոշ դեպքերում քննության պատասխանատվությունը դրված է հենց ոստիկանության վրա: Նման իրավիճակը պայմանավորված է նրանով, որ խոշտանգումների ենթարկվելու մասին ոչ բոլոր բողոքներն են հաղորդվում ՀՔԾ, որը մասնագիտացված է պետական ծառայողների կողմից կատարվող չարաշահումների քննության հարցերում: Արդյունքում, խոշտանգումների վերաբերյալ հաղորդումները քննության են առնվում այն կառույցի կողմից, որի աշխատակիցները պատասխանատու են խոշտանգումների կիրառման համար:

Չնայած միջազգային իրավունքը հստակորեն պահանջում է, որպեսզի խոշտանգումների  միջոցով ստացված ցուցմունքները երբևէ չօգտագործվեն դատական վարույթի ընթացքում որպես ապացույց, ՀՀ օրենսդրությունը չի պարունակում բավականին արդյունավետ  երաշխիքներ՝ նման ապացույցների օգտագործումը բացառելու համար:

Արդյունքում, գործնականում ՀՀ դատարանները ձեռնպահ են մնում բացառելու խոշտանգումների և վատ վերաբերմունքի միջոցով ձեռք բերված ապացույցները:

Իրավապաշտպան կազմակերպությունները  իրենց խորին մտահոգությունն են հայտնում ՀՀ ոստիկանությանը կից գործող հասարակական վերահսկողություն իրականացնող խմբի լիազորությունների սահմանափակման վերաբերյալ: Խմբի անդամներն իրավունք ունեն այցելել միայն ձերբակալվածների պահման վայրեր (ՁՊՎ), բայց թույլտվություն չունեն ոստիկանության բաժանմունքներում արգելանքի տակ գտնվող անձանց իրավունքերի պահպանմանն ուղղված մշտադիտարկում իրականացնել՝ չնայած որ վատ վերաբերմունքի և խոշտանգումների կիրառման դեպքերի մեծամասնությունը տեղի է ունենում այնտեղ:

 

 


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]